Basic information
Number
N 971-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (14.07.2004-01.03.2007)
Status
Չի գործում
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
06.05.2004
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
02.07.2004
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
13.07.2004
Effective date
14.07.2004
Interrupt date
01.03.2007

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
13 հուլիսի 2004 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

6 մայիսի 2004 թվականի N 971-Ա

ՇԵՆՔ ԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 561-րդ և «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածները, ինչպես նաև Գյումրի քաղաքում Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոսությունն անհրաժեշտ աշխատանքային տարածքով ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը մեկ աղբյուրից գնումների կատարման ձևով գնել քաղաքացի Լևոն Սարիբեկի Գաբոյանի (հասցեն` քաղ. Գյումրի, Անի թաղամաս, 13-րդ փողոց, 6-րդ շենք, բն. 5, անձնագիր` AA 0282510) սեփականությունը հանդիսացող` Գյումրի քաղաքի Գ. Նժդեհի փողոցի N 5 հասցեում գտնվող եռահարկ շենքը, օժանդակ շինությունները և շենքի սպասարկման համար անհրաժեշտ հողամասը` 725,0 հազ. ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամով:

2. Սահմանել, որ`

ա) սույն որոշման 1-ին կետում նշված գումարից 200000,0 հազ. դրամը վճարվելու է «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 01 խմբի 03 ենթախմբի «10. Բնակարանների գնում» ծրագրով նախատեսված միջոցների հաշվին.

բ) տարբերության գումարը (ըստ վճարման օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված դրամի հաշվարկային փոխարժեքի) վճարվելու է 2005 թվականի 1-ին եռամսյակում` Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեում նախատեսվելիք միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին`

ա) մեկամսյա ժամկետում Լ. Գաբոյանի հետ սահմանված կարգով կնքել համապատասխան պայմանագիր.

բ) սույն որոշման 2-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված` տարբերության գումարի վճարումից հետո ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված շենքի, օժանդակ շինությունների և շենքի սպասարկման համար անհրաժեշտ հողամասի նկատմամբ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքի պետական գրանցումը.

գ) երկամսյա ժամկետում` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն սույն որոշման 1-ին կետում նշված շենքը, օժանդակ շինությունները և շենքի սպասարկման համար անհրաժեշտ հողամասը Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոսությանը տրամադրելու վերաբերյալ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2004 թ. հուլիսի 2
Երևան