Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-30-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.03.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.03.03-2025.03.16 Պաշտոնական հրապարակման օրը 10.03.2025
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
12.02.2025
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
07.03.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.03.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2025 թվականի փետրվարի 12-ին

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» 1997 թվականի հունիսի 24-ի ՀՕ-137 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1.2-րդ հոդվածում՝

1) 7-րդ մասից հանել «(հիմնական ֆոնդերը)» բառերը.

2) 17-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«17. Բյուջետային ծրագիրը միևնույն նպատակին ուղղված քաղաքականության իրագործման միջոցառումների (այսուհետ՝ ծրագրի միջոցառումներ) տրամաբանական խմբավորումն է: Բյուջետային ծրագրերը հաստատվում են պետական բյուջեի մասին օրենքով։».

3) 17.1-ին մասն ուժը կորցրած ճանաչել.

4) 17.2-րդ մասը «Յուրաքանչյուր» բառից հետո լրացնել «բյուջետային» բառով.

5) 17.3-րդ մասի «Ծրագրի» բառը փոխարինել «Բյուջետային ծրագրի» բառերով.

6) լրացնել հետևյալ բովանդակությամբ 17.4-րդ և 17.5-րդ մասերով.

«17.4. Հանրային ներդրումը պետական և համայնքային բյուջեների (այդ թվում՝ կառավարության կողմից կնքվելիք միջազգային վարկային կամ դրամաշնորհային պայմանագրով նախատեսվող ֆինանսական միջոցների) հաշվին ոչ ֆինանսական ակտիվի ձեռքբերումն է (այդ թվում՝ ոչ ֆինանսական ակտիվի ստեղծումը, փոխարինումը) կամ էական բարելավումը, որը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի համար առաջացնում է ծախս կամ պայմանական պարտավորություն: Սույն օրենքի իմաստով էական բարելավում են համարվում ակտիվի արտադրողականության բարձրացմանը կամ շահագործման ժամկետի ավելացմանն ուղղված ակտիվի վերականգնումը, վերակառուցումը կամ ընդլայնումը: Սույն օրենքի իմաստով հանրային ներդրում չեն համարվում այն ծախսերը, որոնք ունեն պարբերական բնույթ և ուղղված են ոչ ֆինանսական ակտիվի ներկա վիճակի պահպանմանը:

17.5. Հանրային ներդրումային ծրագիրը պետական և համայնքային բյուջեների (այդ թվում՝ կառավարության կողմից կնքվելիք միջազգային վարկային կամ դրամաշնորհային պայմանագրով նախատեսվող ֆինանսական միջոցների) հաշվին սահմանված ժամանակահատվածում և որոշակի կազմակերպական կառուցվածքով հստակ սահմանված նպատակներին և արդյունքներին միտված գործողությունների միջոցով իրականացվող հանրային ներդրում է: Հանրային ներդրումային ծրագիրը կարող է ներառվել պետական բյուջեում որպես առանձին բյուջետային ծրագիր կամ բյուջետային ծրագրի միջոցառում: Հանրային ներդրումային ծրագրերի վերհանման, մշակման, գնահատման և առաջնահերթությունների որոշման կարգը սահմանում է կառավարությունը:»:

 

Հոդված 2. Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Բյուջեների միջոցների հաշվին կապիտալ ծախսերն իրականացվում են հետևյալ պայմաններով.

ա) առկա են ծախսերի կատարման իրավական հիմքերը՝ հանրային ներդրումային կամ այլ նպատակային ծրագրերը, պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինների որոշումները.

բ) առկա են ծախսերի կատարման հիմնավորման տեխնիկական չափանիշները, փորձագիտական դրական եզրակացություն ունեցող նախագծանախահաշվային փաստաթղթերը՝ անհրաժեշտության դեպքում.

գ) հստակեցված են ծախսերի կատարման փուլերը և ժամկետները.

դ) հաստատված է օբյեկտների ցանկը՝ անհրաժեշտության դեպքում:

Կառավարությունը կարող է սահմանել կապիտալ ծախսերի առանձին տեսակների նկատմամբ կիրառելի լրացուցիչ պահանջներ և դրանց իրականացման կարգը:»:

 

Հոդված 3. Օրենքի 17.1-ին հոդվածի «ա» կետից հանել «(հիմնական ֆոնդերի)» բառերը:

 

Հոդված 4. Օրենքի 28.2-րդ հոդվածի 4-րդ մասի «ա» կետից հանել «(հիմնական ֆոնդերի)» բառերը:

 

Հոդված 5.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

2. Սույն օրենքի 1-ին հոդվածի 6-րդ կետի դրույթներն ուժի մեջ են մտնում 2026 թվականի հունվարի 1-ից և տարածվում են 2027 թվականի բյուջետային գործընթացի վրա:

3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, Կառավարությունը հաստատում է հանրային ներդրումային ծրագրերի վերհանման, մշակման, գնահատման և առաջնահերթությունների որոշման կարգը:

 

Հանրապետության նախագահ

Վ. Խաչատուրյան

 

2025թ. մարտի 7

Երևան

ՀՕ-30-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 մարտի 2025 թվական: