Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-32-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.03.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.03.03-2025.03.16 Պաշտոնական հրապարակման օրը 10.03.2025
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
12.02.2025
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
07.03.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.03.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2025 թվականի փետրվարի 12-ին

 

«ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» 2017 թվականի հունիսի 9-ի ՀՕ-96-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 23-րդ հոդվածի 1-ին մասի 1.1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Սույն կետի փակագծերում նշված բացառությունը չի տարածվում քննչական կոմիտեի և հակակոռուպցիոն կոմիտեի (այսուհետ միասին՝ քննչական մարմիններ) ղեկավարների, նրանց տեղակալների և գլխավոր դատախազի տեղակալների վրա.»։

 

Հոդված 2. Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություններով. «Սույն կետի փակագծերում նշված բացառությունը չի տարածվում քննչական մարմինների ղեկավարների, նրանց տեղակալների և գլխավոր դատախազի տեղակալների վրա: Հանձնաժողովը չի քննում քննչական մարմինների ղեկավարների, նրանց տեղակալների կողմից վարքագծի կանոնների խախտման և շահերի բախման դեպքերի վերաբերյալ գործերը, եթե դրանք առնչվում են նրանց՝ որպես քրեական վարույթի հանրային մասնակից հանդես գալու ընթացքում կատարած արարքին: Հանձնաժողովը չի քննում գլխավոր դատախազի տեղակալների կողմից վարքագծի կանոնների խախտման և շահերի բախման դեպքերի վերաբերյալ գործերը, եթե դրանք առնչվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 176-րդ հոդվածով սահմանված լիազորությունների իրականացման շրջանակում կատարած արարքին.».

2) 8-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություններով. «Սույն կետի փակագծերում նշված բացառությունը չի տարածվում քննչական մարմինների ղեկավարների, նրանց տեղակալների և գլխավոր դատախազի տեղակալների վրա: Հանձնաժողովը չի ներկայացնում քննչական մարմինների ղեկավարների, նրանց տեղակալների վարքագծի կանոնների վերաբերյալ խորհրդատվական բնույթի պարզաբանումներ, ինչպես նաև շահերի բախման իրավիճակի լուծմանն ուղղված քայլեր ձեռնարկելու վերաբերյալ առաջարկություններ, եթե դրանք առնչվում են նրանց՝ որպես քրեական վարույթի հանրային մասնակից հանդես գալու ընթացքում կատարած արարքին: Հանձնաժողովը չի ներկայացնում գլխավոր դատախազի տեղակալների վարքագծի կանոնների վերաբերյալ խորհրդատվական բնույթի պարզաբանումներ, ինչպես նաև շահերի բախման իրավիճակի լուծմանն ուղղված քայլեր ձեռնարկելու վերաբերյալ առաջարկություններ, եթե դրանք առնչվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 176-րդ հոդվածով սահմանված լիազորությունների իրականացման շրջանակում կատարած արարքին.»:

 

Հոդված 3. Օրենքի 27-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 1-ին կետը «վրա» բառից հետո լրացնել «, իսկ քննչական մարմինների ղեկավարների և նրանց տեղակալների դեպքում՝ նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի դիմումի հիման վրա» բառերով.

2) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Սույն մասի փակագծերում նշված բացառությունը չի տարածվում քննչական մարմինների ղեկավարների, նրանց տեղակալների և գլխավոր դատախազի տեղակալների վրա։»։

 

Հոդված 4. Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Սույն կետի փակագծերում նշված բացառությունը չի տարածվում քննչական մարմինների ղեկավարների, նրանց տեղակալների և գլխավոր դատախազի տեղակալների վրա.»։

 

Հոդված 5. Օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը «(առկայության դեպքում)» բառերից հետո լրացնել «, իսկ քննչական մարմինների ղեկավարների և նրանց տեղակալների դեպքում՝ համապատասխանաբար Կառավարություն կամ Հայաստանի Հանրապետության վարչապետին» բառերով:

 

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հանրապետության նախագահ

Վ. Խաչատուրյան

 

2025 թ. մարտի 7

Երևան

ՀՕ-32-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 մարտի 2025 թվական: