Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-19-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.03.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.02.03-2025.02.16 Պաշտոնական հրապարակման օրը 13.02.2025
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
22.01.2025
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
12.02.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.03.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2025 թվականի հունվարի 22-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 123-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում «Սույն կետի կիրառության իմաստով` 100 հազար դրամը գերազանցող ընդհանուր գումարով դեբիտորական պարտքը համարվում է անհուսալի դեբիտորական պարտքի գումարը բռնագանձելու պահանջը բավարարելու կամ մերժելու վերաբերյալ դատական ակտի (վճռի, որոշման կամ կարգադրության, բացառությամբ դեբիտորական պարտքի գումարը ներելու կամ այն որևէ հիմքով չպահանջելու վերաբերյալ կայացված վճռի, որոշման կամ կարգադրության)` օրինական ուժի մեջ մտնելու օրվանից» բառերը փոխարինել «Սույն կետի կիրառության իմաստով` 300 հազար դրամը գերազանցող ընդհանուր գումարով դեբիտորական պարտքը համարվում է անհուսալի դեբիտորական պարտքի գումարը բռնագանձելու պահանջը բավարարելու կամ մերժելու վերաբերյալ դատական ակտի (վճռի, որոշման կամ կարգադրության, բացառությամբ դեբիտորական պարտքի գումարը ներելու կամ այն որևէ հիմքով չպահանջելու վերաբերյալ կայացված վճռի, որոշման կամ կարգադրության)` օրինական ուժի մեջ մտնելու օրվանից կամ դատարանի կողմից արձակված վճարման կարգադրության` օրինական ուժի մեջ մտած վճռի ուժ ստանալու օրվանից կամ դեբիտորական պարտքի գումարի բռնագանձման պահանջով նոտարի կողմից արձակված կարգադրության՝ կողմերի համար պարտադիր դառնալու օրվանից կամ դեբիտորական պարտքի բռնագանձման պահանջը քննած արբիտրաժային տրիբունալի կողմից վճիռ (բացառությամբ դեբիտորական պարտքի գումարը ներելու կամ այն որևէ հիմքով չպահանջելու վերաբերյալ կայացված վճռի) կայացվելու օրվանից» բառերով:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի մարտի 3-ից և տարածվում է 2025 թվականի հունվարի 1-ից հետո ծագած պարտավորությունների վրա:

 

Հանրապետության նախագահ

Վ. Խաչատուրյան

 

2025 թ. փետրվարի 12

Երևան

ՀՕ-19-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 փետրվարի 2025 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան