ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2025 թվականի հունվարի 22-ին
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 20.1-ին հոդվածի 1-ին մասի աղյուսակը լրացնել հետևյալ բովանդակությամբ 22-րդ կետով.
«22) ֆիթնես կենտրոնի կամ մարզասրահի գործունեության իրականացման իրավունք ձեռք բերելու համար |
|
ա. Երևան քաղաքում |
տարեկան բազային տուրքի 200-ապատիկի չափով |
բ. մարզկենտրոններում |
տարեկան բազային տուրքի 100-ապատիկի չափով |
գ. Երևան քաղաքից և մարզկենտրոններից դուրս |
տարեկան բազային տուրքի 50-ապատիկի չափով»: |
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից մեկ տարի հետո:
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2025 թ. փետրվարի 12 Երևան ՀՕ-17-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 փետրվարի 2025 թվական: