ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2024 թվականի դեկտեմբերի 5-ին
«ԲԱՆԿԱՅԻՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Բանկային գաղտնիքի մասին» 1996 թվականի հոկտեմբերի 7-ի ՀՕ-80 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 13.4-րդ հոդվածի 1-ին մասը ««Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքով» բառերից հետո լրացնել «, «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքով և Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով» բառերով:
Հոդված 2. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 13.6-րդ հոդվածով.
«Հոդված 13.6. | Բանկային գաղտնիքի տրամադրումը վերահսկիչ-վերստուգիչ ծառայությանը |
1. Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված դեպքերում բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների տրամադրումը վերահսկիչ-վերստուգիչ ծառայությանը բանկային գաղտնիքի հրապարակում չի համարվում:
2. «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով և «Տեղական հանրաքվեի մասին» օրենքով սահմանված բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների տրամադրումը վերահսկիչ-վերստուգիչ ծառայությանը բանկային գաղտնիքի հրապարակում չի համարվում:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից:
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2024 թ. դեկտեմբերի 19 Երևան ՀՕ-518-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 դեկտեմբերի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|