Basic information
Number
N 141-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (10.03.2007-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2007.02.28/13(537) Հոդ.284
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
18.01.2007
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
08.02.2007
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
18.02.2007
Effective date
10.03.2007

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
18 փետրվարի 2007 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 հունվարի 2007 թվականի N 141-Ն

ՀՈՂԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունիսի 14-ի N 533 որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Շահումյանի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում` համաձայն հավելվածի, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերից 0.85 հեկտար վարելահողը փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա, որից` 0.15 հեկտարը` բնակելի կառուցապատման, 0.7 հեկտարը` հասարակական կառուցապատման համար:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2007 թ. փետրվարի 8
Երևան

Հավելված
ՀՀ կառավարության 2007 թվականի
հունվարի 18-ի N 141-Ն որոշման

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Վ Ո Ր  Ս Խ Ե Մ Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation