ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2024 թվականի դեկտեմբերի 5-ին
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 42-րդ հոդվածի վերնագիրը և 1-ին մասը «հիգիենիկ նորմատիվները» բառերից հետո լրացնել «, հանրային առողջապահական նորմատիվները» բառերով:
Հոդված 2. Օրենսգրքի 43-րդ հոդվածի վերնագիրը՝ «սանիտարահակահամաճարակային կանոնները» բառերից հետո, իսկ 43-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը «հիգիենիկ նորմատիվները» բառերից հետո լրացնել «, հանրային առողջապահական նորմատիվները» բառերով:
Հոդված 3. Օրենսգրքի 237-րդ հոդվածի 3-րդ մասը «սանիտարահակահամաճարակային կանոնները» բառերից հետո լրացնել «, հանրային առողջապահական նորմատիվները» բառերով:
Հոդված 4. Օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասը «սանիտարահակահամաճարակային կանոնների» բառերից հետո լրացնել «, հանրային առողջապահական նորմատիվների» բառերով:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2024 թ. դեկտեմբերի 13 Երևան ՀՕ-478-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 դեկտեմբերի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|