Basic information
Number
N 134-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (10.03.2007-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2007.02.28/13(537) Հոդ.280
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
08.02.2007
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
10.02.2007
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
15.02.2007
Effective date
10.03.2007

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
15 փետրվարի 2007 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

8 փետրվարի 2007 թվականի N 134-Ն

ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ Ի ՊԱՇՏՈՆԵ ԱՅԼ ԱՆՁԱՆՑ` ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ 3000-ԱՊԱՏԻԿԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ԱՐԺՈՂՈՒԹՅԱՄԲ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻՑ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ՆՎԵՐՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳԱՆՁԱՐԱՆԻՑ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել պետական մարմինների և պաշտոնատար անձանց կողմից ի պաշտոնե այլ անձանց` օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի 3000-ապատիկը գերազանցող արժողությամբ թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված նվերները Հայաստանի Հանրապետության թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարանից տալու կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2007 թ. փետրվարի 10
Երևան

Հավելված
ՀՀ կառավարության 2007 թվականի
փետրվարի 8-ի N 134-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ Ի ՊԱՇՏՈՆԵ ԱՅԼ ԱՆՁԱՆՑ` ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ 3000-ԱՊԱՏԻԿԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ԱՐԺՈՂՈՒԹՅԱՄԲ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻՑ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ՆՎԵՐՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳԱՆՁԱՐԱՆԻՑ ՏԱԼՈՒ

1. Սույն կարգով կարգավորվում են պետական մարմինների և պաշտոնատար անձանց կողմից ի պաշտոնե այլ անձանց` օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի 3000-ապատիկը գերազանցող արժեքով թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված նվերները (այսուհետ` նվեր) Հայաստանի Հանրապետության թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարանից (այսուհետ` գանձարան) տալու հետ կապված հարաբերությունները:

2. Նվերներ տալու նպատակով պետական մարմինը կամ պաշտոնատար անձը գանձարան է ներկայացնում դիմում` նշելով անհրաժեշտ նվերը:

Գանձարանը նման նվերի առկայության դեպքում Հայաստանի Հանրապետության պետական ֆինանսների կառավարման լիազոր մարմնի միջոցով նվերի տրամադրման հարցը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության վարչապետի համաձայնությանը: Համաձայնությունն ստանալուն պես գանձարանը 3 աշխատանքային օրվա ընթացքում նվերը տրամադրում է դիմողին:

3. Նվերները հաշվառվում են գանձարանի կողմից վարվող հատուկ գրանցամատյանում, որում նշվում են տվյալ նվերը նկարագրող հիմնական վավերապայմանները` անվանումը, ընդհանուր կշիռը, թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի տեսակները, կշիռները (գրամ, կարատ), թանկարժեք մետաղների հարգը, թանկարժեք քարերի որակական բնութագրերը (գույն, մաքրություն, տաշվածք, նիստերի թիվ), նվերի արժեքը` տվյալ պահի դրությամբ:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան