Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-474-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.12.09-2024.12.22 Պաշտոնական հրապարակման օրը 13.12.2024
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
04.12.2024
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
13.12.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2024 թվականի դեկտեմբերի 4-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 87-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 6-8-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«6) քսայուղը: Սույն կետի կիրառության իմաստով՝ քսայուղը ներառում է ԱՏԳ ԱԱ 2710 19 7 - 2710 19 9 ծածկագրերին դասվող ծանր թորվածքները և ԱՏԳ ԱԱ 3403 19 100 0, 3403 19 900 0, 3403 99 000 0 ծածկագրերին դասվող քսանյութերը․

7) բենզինը։ Սույն կետի կիրառության իմաստով՝ բենզինը ներառում է ԱՏԳ ԱԱ 2710 12 ծածկագրին դասվող թեթև թորվածքները և նյութերը, այդ թվում՝ շարժիչային բենզինը, բացառությամբ ԱՏԳ ԱԱ 2710 12 310 0 ծածկագրին դասվող ավիաբենզինի․

8) դիզելային վառելիքը: Սույն կետի կիրառության իմաստով՝ դիզելային վառելիքը ներառում է ԱՏԳ ԱԱ 2710 19 1 - 2710 19 6 ծածկագրերին դասվող միջին և ծանր թորվածքները, բացառությամբ ԱՏԳ ԱԱ 2710 19 210 0 ծածկագրին դասվող ավիավառելիքի․»․

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 10.1-ին և 10.2-րդ կետերով.

«10.1) նյութերը (հավելանյութերը): Սույն կետի կիրառության իմաստով՝ նյութերը (հավելանյութերը) ներառում են ԱՏԳ ԱԱ 3811 ծածկագրին դասվող հակաճայթիչները, հակաօքսիդիչները, խեժագոյացման արգելակիչները, թանձրացուցիչները, հակաքայքայիչ նյութերը և պատրաստի այլ հավելանյութեր՝ նախատեսված նավթամթերքների (ներառյալ՝ բենզինի) կամ այլ հեղուկների համար, որոնք օգտագործվում են նույն նպատակներով, ինչ նավթամթերքները.

10.2) արգելակման, հիդրավլիկ և այլ հեղուկներ՝ պատրաստի, նախատեսված հիդրավլիկական փոխանցիչների համար, 70% զանգվածային բաժնից պակաս՝ բիտումային ապարներից ստացված նավթ կամ նավթամթերք չպարունակող կամ պարունակող, որոնք դասակարգվում են ԱՏԳ ԱԱ 3819 00 000 0 ծածկագրին.»:

 

Հոդված 2. Օրենսգրքի 88-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի աղյուսակում՝

ա․ 16-րդ տողի «2710 19 710 0 - 2710 19 980 0» ծածկագրերը փոխարինել «2710 19 7 - 2710 19 9» ծածկագրերով,

բ․ 18-րդ և 19-րդ տողերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«18.

2710 19 1 - 2710 19 6

դիզելային վառելիք

1 տոննա

14200

19.

2709 00

 

2710 20

 

2710 9

հում նավթ, նավթամթերք

1 տոննա

29450»,

գ․ լրացնել հետևյալ բովանդակությամբ 19.1-ին և 19.2-րդ տողերով.

 

«19.1.

3811

նյութեր (հավելանյութեր)

1 տոննա

43600

19.2.

3819 00 000 0

արգելակման, հիդրավլիկ և այլ հեղուկներ՝ պատրաստի, նախատեսված հիդրավլիկական փոխանցիչների համար, 70% զանգվածային բաժնից պակաս՝ բիտումային ապարներից ստացված նավթ կամ նավթամթերք չպարունակող կամ պարունակող

1 կգ

550»․

2) 7-րդ մասը «մեկ տոննայի» բառերից առաջ լրացնել «և նյութերի (հավելանյութերի)» բառերով:

 

Հոդված 3. Օրենսգրքի 346-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի 2-րդ կետը և 3-րդ մասը «հարկային տարվա որևէ ժամանակահատվածում» բառերից առաջ լրացնել «տվյալ հարկային տարվա կամ տվյալ հարկային տարվան նախորդող» բառերով․

2) 10-րդ մասի 1-ին կետի «գ» ենթակետի «տարբեր տեսակների» բառերը փոխարինել «նույն կամ համանման» բառերով, իսկ նույն ենթակետը «տարբերությունները» բառից հետո լրացնել «` պայմանով, որ ապրանքների ձեռքբերման գների կամ իրացման գների միջև տարբերությունը չի գերազանցում 20 տոկոսը» բառերով․

3) 11-րդ մասի «տարբեր տեսակների» բառերը փոխարինել «նույն կամ համանման» բառերով, իսկ նույն մասը «տարբերությունները» բառից հետո լրացնել «` պայմանով, որ ապրանքների ձեռքբերման գների կամ իրացման գների միջև տարբերությունը չի գերազանցում 20 տոկոսը» բառերով։

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ սույն օրենքի 1-ին և 2-րդ հոդվածների, որոնք ուժի մեջ են մտնում սույն օրենքի պաշտոնական հրապարակման օրը ներառող ամսվան հաջորդող յոթերորդ ամսվա 1-ից:

 

Հանրապետության նախագահ

Վ. Խաչատուրյան

 

2024 թ. դեկտեմբերի 13

Երևան

ՀՕ-474-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 դեկտեմբերի 2024 թվական: