ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2024 թվականի նոյեմբերի 15-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 251-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասը «գույքահարկի գծով» բառերից հետո լրացնել «ընթացիկ հարկային տարվան նախորդող տարիների» բառերով.
2) 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հուլիսի 1-ից:
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2024 թ. նոյեմբերի 27 Երևան ՀՕ-452-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 նոյեմբերի 2024 թվական: