ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ
Օ Ր Ե Ն Ս Գ Ի Ր Ք
Սույն օրենսգիրքը կարգավորում է հողային հարաբերությունները Հայաստանի Հանրապետության տարածքում և նպատակ ունի ապահովել հողերի գիտականորեն հիմնավորված արդյունավետ օգտագործումն ու պահպանումը, բնական միաջավայրի և պատմամշակութային նշանակության հողերի պահպանումն ու բարելավումը, սեփականության բազմաձևության հիման վրա տնտեսավարման բոլոր ձևերի իրավահավասար զարգացման համար պայմանների ստեղծումը, քաղաքացիների, ձեռնարկությունների և կազմակերպությունների իրավունքների պահպանությունը, հողային հարաբերությունների բնագավառում օրինականության ամրապնդումը:
բաժին i.
ընդհանուր դրույթներ
գ լ ո ւ խ 1.
հիմնական դրույթներ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության հողային օրենսդրությունը
Հայաստանի Հանրապետությունում հողային հարաբերությունները կարգավորվում են սույն օրենսգրքով և դրա հիման վրա ընդունվող Հայաստանի Հանրապետության օրենսդրության այլ ակտերով:
Ընդերքի, անտառային , ջրային և օդային տարածքի, ինչպես նաև բուսական և կենդանական աշխարհի օգտագործման ու պահպանման հետ կապված հարաբերությունները կարգավորում են Հայաստանի Հանրապետության հատուկ օրենսդրությամբ:
Հոդված 2. հողի սեփականության իրավունքը
Հողը Հայաստանի Հանրապետության ազգային հարստությունն է, հանրապետության տարածքում բնակվող ժողովրդի սեփականությունը:
Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի ունի հողի նկատմամբ սեփականության իրավունք: Սեփականության իրավունքով հողի հատկացման պայմաններն ու կարգը որոշվում են սույն օրենսգրքով և դրա հիման վրա ընդունվող Հայաստանի Հանրապետության օրենսդրության այլ ակտերով:
Հոդված 3. Հողային ֆոնդի կազմը
Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդը ըստ նպատակային նշանակության բաժանվում է`
1) գյուղատնտեսական նշանակության հողերի.
2) բնակավայրերի (քաղաքների, քաղաքատիպ ավանների, գյուղերի) հողերի.
3) արդյունաբերության, տրանսպորտի, կապի, պաշտպանության և այլ նշանակության հողերի.
4) բնապահպան, առողջարարական, հանգստավայրերի, մարզական և պատմամշակութային նշանակության հողերի.
5) անտառային ֆոնդի հողերի.
6) ջրային ֆոնդի հողերի.
7) պահեստային ֆոնդի հողերի:
Հողերի վերագրումը հիշյալ կատեգորիաներից որևէ մեկին և դրանց փոխադրումը մեկից մյուսին իրականացնում է Հայաստանի Հանրապետության նախարարների խորհուրդը:
Հոդված 4. Հողի սեփականության ձևերը
Հայաստանի Հանրապետությունում հողի սեփականության ձևերն են`
ա) Հայաստանի Հանրապետության քաղաքացիների սեփականություն.
բ) կոլեկտիվ սեփականություն.
գ) պետական սեփականություն.
դ) այլ պետությունների սեփականություն` դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների համար:
(Լր. 28.10.93)
Հոդված 5. Հողը որպես սեփականություն տրամադրելը
1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին որպես սեփականություն հողը տրամադրվում է.
ա) գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսություն վարելու համար.
բ) որպես տնամերձ կամ բնակելի տան շինարարության և դրա սպասարկման համար.
գ) այգեգործության (ամառանոցի) համար:
2. Հողի նկատմամբ կոլեկտիվ սեփականությունը գոյանում է առանձին սեփականատերերի հողամասերը կամավոր միավորելու կամ հողը որպես կոլեկտիվ սեփականություն տրամադրելու ճանապարհով:
2.1 Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն հանդիսացող հողը որպես սեփականություն կարող է հատկացվել այլ պետությունների` բացառապես դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների համար:
(Լր.28.10.93)
3. Պետական սեփականության հողեր են այն հողատարածությունները, որոնք չեն հանդիսանում քաղաքացիների կամ կոլեկտիվ կամ այլ պետությունների սեփականության իրավունքի օբյեկտներ:
(Լր.15.11.93)
4. Հայաստանի Հանրապետության գերագույն խորհրդի կողմից կարող են նախատեսվել հողը որպես սեփականություն տրամադրելու նաև այլ դեպքեր:
Հոդված 6. Պետական սեփականության հողերը մշտական օգտագործման տրամադրելը
Մշտական է համարվում այն հողօգտագործումը, որի համար որոշակի ժամկետ չի սահմանվում:
պետական սեփականության հողերը մշտական օգտագործման են տրամադրվում`
ա) Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին.
բ) կոլեկտիվ սեփականության իրավունքի սուբյեկտներին.
գ) պետական ձեռնարկություններին, հիմնարկներին, հասարակական ու կրոնական կազմակերպություններին.
դ) պաշտպանության կարիքների համար` սույն օրենսգրքի 48 հոդվածում նշված կազմակերպություններին: Պետական սեփականության հողերը մշտական օգտագործման են տրամադրվում համապատասխան սուբյեկտների գործունեության ամբողջ ժամանակահատվածում:
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կարող են նախատեսվել հողը մշտական օգտագործման տրամադրելու նաև այլ դեպքեր:
Հոդված 7. Հողերը ժամանակավոր օգտագործման տրամադրելը
Պետական սեփականության հողերը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, ձեռնարկություններին, հիմնարկներին ու կազմակերպություններին սահմանված կարգով ժամանակավոր օգտագործման են տրամադրվում կարճատև` մինչև երեք տարի և երկարատև` երեքից տասը տարի ժամկետով: Այդ ժամկետները կարող են երկարացվել` ելնելով արտադրական անհրաժեշտությունից` օրենսդրությամբ սահմանված կարգով:
Պետական սեփականության հողերը այլ պետություններին, իրավաբանական անձանց ու քաղաքացիներին, միջազգային կազմակերպություններին, միավորումներին և համատեղ ձեռնարկություններին տրամադրվում են միայն ժամանակավոր օգտագործման` օրենսդրությամբ սահմանված կարգով, բացառությամբ այն դեպքերի, երբ այլ պետություններին դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների համար կարող է հող հատկացվել նաև որպես սեփականություն:
(Լր.28.10.93)
Քաղաքացիների և կոլեկտիվ սեփականության հողերը ժամանակավոր օգտագործման տրամադրելու ժամկետները որոշվում են կողմերի փոխադարձ համաձայնությամբ և վավերագրվում պայմանագրով:
Հոդված 8. Հողի վարձակալությունը
Վարձակալության պայմաններով հողը օգտագործման է տրամադրվում Հայաստանի Հանրապետության և այլ պետությունների քաղաքացիներին, իրավաբանական անձանց, այլ տնտեսական կազմակերպություններին, ինչպես նաև միջազգային կազմակերպություններին և միավորումներին:
Պետական սեփականության հողերի վարձատուներ են հանդիսանում Հայաստանի Հանրապետության նախարարների խորհուրդը, պատգամավորների համապատասխան խորհուրդները` իրենց իրավասության շրջանակներում: Քաղաքացիների և կոլեկտիվ սեփականության հողերի վարձատուներ են հանդիսանում այդ հողերի սեփականատերերը:
Վարձակալության պայմանները որոշվում են կողմերի փոխադարձ համաձայնությամբ և վավերագրվում պայմանագրով: Հողերի ենթավարձակալությունը թույլատրվում է, եթե դա նախատեսված է վարձակալության մասին պայմանագրով:
Հողի վարձակալության հարաբերությունները կարգավորվում են սույն օրենսգրքով և Հայաստանի Հանրապետության օրենսդրության այլ ակտերով:
Հոդված 9. Հողի սեփականության և օգտագործման վճարովիությունը
Հողային բարեփոխումների ընթացքում պետական ֆոնդի հողերը որպես սեփականություն տրամադրվում են`
ա) գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսություն վարելու համար` մասնակի հատուցմամբ` «Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և պայմաններով.
բ) որպես տնամերձ` հողամասի հատկացման պահի վիճակով հաշվարկված կադաստրային գնահատման արժեքի վճարմամբ, բացառությամբ այն քաղաքացիների, որոնք հարգելի պատճառներով հողային բարեփոխումների ընթացքում հնարավորություն չեն ունեցել իրացնելու հողի նկատմամբ սեփականության իրավունքը կամ չեն հանդիսացել գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսության անդամ: Այդ քաղաքացիներին տնամերձ հողամասերը որպես սեփականություն տրամադրվում են անհատույց.
գ) այգեգործության (ամառանոցի) համար` Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի կողմից սահմանվող կարգով և գներով.
դ) քաղաքներում և քաղաքատիպ ավաններում բնակելի տան շինարարության ու դրա սպասարկման համար` Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի կողմից որոշվող սահմանային գների վճարմամբ ըստ հողի կադաստրային գնահատման արժեքի կամ այլ կարգով:
(Լր. 24.10.1994)
Որպես սեփականություն տրամադրված հողամասերի վաճառքի իրավունքը առաջ է գալիս դրանց արժեքն ամբողջությամբ վճարելուց հետո:
Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների հողամասերի վաճառքի իրավունքն առաջ է գալիս հողային բարեփոխումների ընթացքում հողի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելուց երեք տարի հետո: Հողային բարեփոխումները գործընթացի ավարտից հետո պետական ֆոնդի հողերը որպես սեփականություն տրամադրելը, ինչպես նաև քաղաքացիների սեփականություն և կոլեկտիվ սեփականություն հանդիսացող հողամասերի վաճառքը կատարվում է ազատ ձևավորվող գներով:
Տնամերձ հողամասերը, ինչպես նաև այգեգործության (ամառանոցի) և բնակելի տան շինարարության ու դրա սպասարկման համար Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ունեցած հողամասերը անհատույց կարգով թողնվում են նրանց որպես սեփականություն: Դրանց օտարման դեպքում քաղաքացիներից գանձվում է հողամասի հատկացման պահի վիճակով հաշվարկված կադաստրային գնահատման արժեքը:
Հայաստանի Հանրապետությունում հողի օգտագործումը վճարովի է: Հողից օգտվելու վճարը սահմանվում է հողային հարկի ձևով, որը գանձվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանվող կարգով:
գ լ ո ւ խ 2.
Հայաստանի Հանրապետության գերագույն խորհրդի տնօրինման հարցերը և Հայաստանի Հանրապետության նախարարների խորհրդի, պատգամավորների տեղական խորհուրդների իրավասությունը հողային հարաբերությունների կարգավորման բնագավառում
Հոդված 10. Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի տնօրինման հարցերը
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը`
1) իրականացնում է հանրապետության ողջ տարածքում հողային հարաբերությունների կարգավորումը.
2) սահմանում է որպես սեփականություն տրամադրվող հողերի համար մասնակի հատուցման և վճարման կարգը, պայմաններն ու արտոնությունները, ինչպես նաև օգտագործման տրամադրվող հողերի համար վճարման կարգը և պայմանները.
3) հաստատում է շրջանների, քաղաքների, քաղաքատիպ ավանների և գյուղական բնակավայրերի տարածքների չափերը` հողը տրամադրելով համապատասխան խորհուրդների տնօրինությանը.
4) հաստատում է հանրապետության յուրաքանչյուր տարվա հողային հաշվեկշիռը.
5) որոշում է Հայաստանի Հանրապետության հողային ռեսուրսները այլ պետություններին օգտագործման հանձնելու կարգն ու պայմանները.
6) իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ:
Հոդված 11. Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի իրավասությունը
Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը`
1) որոշում է հանրապետության հողային ֆոնդի կատեգորիաների կազմը.
2) ճշգրտում և Հայաստանի Հանրապետության գերագույն խորհրդի հաստատմանն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության շրջանների, հանրապետական և շրջանային ենթակայության քաղաքների, քաղաքատիպ ավանների և գյուղական բնակավայրերի տարածքների չափերն ու սահմանները.
(Խմբ. 24.10.1994)
3) մշակում և կազմակերպում է հողերի պահպանման կարգը, վերահսկողություն է իրականացնում դրանց օգտագործման ու պահպանման նկատմամբ.
4) վարում է հողային կադաստրը և կազմակերպում հողաշինարարությունը հանրապետության ամբողջ տարածքում.
5) սահմանում է որպես սեփականություն և օգտագործման տրամադրված հողերի դիմաց հարկերի գանձման կարգը.
6) կազմում է հանրապետության յուրաքանչյուր տարվա հողային հաշվեկշիռը.
7) քննարկում և Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդ է ներկայացնում առաջարկություններ միջշրջանային հողային վեճերի լուծման մասին.
7.1) այլ պետություններին դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների համար հատկացվում է հողատարածքներ` որոշելով դրանց չափերը:
(Լր.28.10.93)
8) իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ:
Հոդված 12. Պատգամավորների տեղական խորհուրդների իրավասությունը
Պատգամավորների տեղական խորհուրդները իրենց իրավասության շրջանակներում`
1) սահմանված կարգով ամրակցում են որպես սեփականություն քաղաքացիներին տրամադրվող հողերը.
2) սահմանված կարգով տնօրինում են իրենց ամրակցված հողերը, այդ թվում դրանք տրամադրում ձեռնարկություններին, կազմակերպություններին և առանձին անձանց` օգտագործման ու վարձակալության համար` չփոխելով հողերի կատեգորիան.
3) կազմակերպում են հողաշինարարությունը.
4) սահմանված կարգով հետ են վերցնում իրենց կողմից որպես սեփականություն, օգտագործման և վարձակալության տրամադրված հողերը, բացառությամբ սույն օրենքի 15 հոդվածում նշված դեպքերի.
(Լր.24.10.1994)
5) կազմակերպում են հողի համար վճարումների և վարձի գանձումը.
6) վերահսկողություն են իրականացնում հողերի օգտագործման և պահպանման նկատմամբ.
7) հաստատում են իրենց տարածքների հողային հաշվեկշիռը.
8) լուծում են հողային վեճերը:
գ լ ո ւ խ 3.
հողերը հատկացնելու ԵՎ հետ վերցնելու կարգը
Հոդված 13.
Հողերը հատկացնելու կարգը
Հողը որպես սեփականություն և օգտագործման տրամադրելը իրականացվում է հատկացման կարգով: Հողերի հատկացումը կատարվում է Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի, պատգամավորների շրջանային, քաղաքային, ավանային և գյուղական խորհուրդների որոշումների հիման վրա` վերջիններիս իրավասության սահմաններում, հողերի օգտագործման և պահպանության նկատմամբ պետական վերահսկողություն իրականացնող մարմինների համաձայնությամբ:
(Լր. 28.10.93)
Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունները վարելու նպատակով որպես սեփականություն հողամասեր տրամադրելը կատարվում է «Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
Հողամասեր հատկացնելու մասին որոշումներում նշվում են հողամաս հատկացնելու և հողից օգտվելու պայմանները: Հողամասը որպես սեփականություն կամ օգտագործման տրամադրելը մեկ այլ հողասեփականատիրոջ կամ հողօգտագործողի կատարվում է նշված հողամասի նկատմամբ սեփականատիրոջ կամ օգտագործողի իրավունքը օրենքով սահմանված կարգով դադարելուց հետո:
Գյուղատնտեսության կարիքների համար պիտանի հողերն առաջին հերթին հատկացվում են գյուղատնտեսական գործունեության համար:
Հողերի պիտանիությունը գյուղատնտեսական կարիքների համար սահմանվում է հողային կադաստրի միջոցով:
Հոդված 14.
Հողամասերը քաղաքացիներին որպես սեփականություն, ինչպես նաև օգտագործման տրամադրելու իրավունք ունեցող մարմինները
Պատգամավորների գյուղական խորհուրդները որպես սեփականություն և օգտագործման համար հողամասեր են տրամադրում իրեն տնօրինության տակ գտնվող հողերից:
պատգամավորների քաղաքային (ավանային) խորհուրդները որպես սեփականություն և օգտագործման համար հողամասեր են տրամադրում իրենց տնօրինության տակ գտնվող հողերից:
պատգամավորների շրջանային խորհուրդները որպես սեփականություն և օգտագործման համար հողամասեր են տրամադրում իրեն տնօրինության տակ գտնվող հողերից, ինչպես նաև իրենց իրավասությանը հանձնված պահեստային ֆոնդի հողերից:
հողային բարեփոխումների և սեփականաշնորհման գործընթացի ժամանակ գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններ ստեղծելու նպատակով սեփականության իրավունքով հողամասերը տրամադրում են պատգամավորների տեղական խորհուրդները` հողային բարեփոխումների և սեփականաշնորհման համապատասխան հանձնաժողովների ներկայացմամբ:
հողամասեր տրամադրելու հետ կապված հողային ֆոնդի կատեգորիայի փոփոխությունը կատարում է Հայաստանի Հանրապետության նախարարների խորհուրդը:
Հոդված 15.
Որպես սեփականություն և օգտագործման տրամադրված հողամասերը հետ վերցնելը
քաղաքացիների և կոլեկտիվների սեփականությունը հանդիսացող հողամասերը պետական կամ հանրային կարիքների համար կարող են հետ վերցվել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ` սույն օրենսգրքի 31 հոդվածով սահմանված դեպքերում ու կարգով:
(Խմբ.24.10.1994)
օգտագործման տրամադրված հողամասերը պատգամավորների համապատասխան խորհուրդների կողմից կարող են հետ վերցվել սույն օրենսգրքի 22 Հոդվածով նախատեսված հիմքերով:
պահպանվող բնական և պատմամշակութային օբյեկտների տակ գտնվող, ինչպես նաև արգելանոցների հողերը ոչ նպատակային օգտագործման համար հետ վերցնելն արգելվում է: Այդ հողերի ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի համապատասխան հանձնաժողովի հետ:
(Խմբ.24.10.1994)
գիտահետազոտական հիմնարկների, ուսումնական հաստատությունների փորձադաշտերի հողերը, ինչպես նաև մարզական կարիքների համար հատկացված հողերը կարող են հետ վերցվել Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի կողմից սահմանվող կարգով:
Հոդված 16.
Ոչ գյուղատնտեսական կարիքների համար հողեր հատկացնելը
ձեռնարկություններին և կազմակերպություններին ոչ գյուղատնտեսական կարիքների համար հատկացվում են գյուղատնտեսության համար ոչ պիտանի հողեր կամ շրջանային միջին մակարդակը չգերազանցող կադաստրային գնահատմամբ գյուղատնտեսական ցածրորակ հողատեսքեր:
Էլեկտրահաղորդման գծերի, կապի, ճանապարհների, գլխավոր խողովակաշարերի և գծային այլ կառուցվածքների շինարարության համար թույլ է տրվում հատկացնել նաև այլ հողեր` այդ նպատակների համար հաստատված հողի հատկացման նորմաներին, նախագծային-տեխնիկական փաստաթղթերին համապատասխան:
շրջանային միջին մակարդակից բարձր կադաստրային գնահատմամբ գյուղատնտեսական հողատեսքերը, քաղաքամերձ, կանաչ գոտիների և անտառածածկ հողերը հետ վերցնելը և ոչ գյուղատնտեսական կարիքների համար դրանք հատկացնելը կարող է թույլատրվել միայն բացառիկ դեպքերում` Հայաստանի Հանրապետության նախարարների խորհրդի որոշմամբ:
Հոդված 17.
Հողամասեր հատկացնելու վերաբերյալ միջնորդություններ հարուցելու և դրանք քննարկելու կարգը
հողամասեր հատկացնելու վերաբերյալ միջնորդություններ հարուցելու և դրանք քննարկելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը:
Հոդված 18.
Հողի սեփականության և մշտական օգտագործման իրավունքը հաստատող փաստաթղթերը
հողի սեփականության և մշտական օգտագործման իրավունքը հաստատվում է համապատասխան պետական ակտով, որը տրվում է պատգամավորների համապատասխան տեղական խորհրդի գործադիր կոմիտեի կողմից:
հողի սեփականության իրավունքի պետական ակտում նշվում են սեփականատերը, հատկացման և օգտագործման նպատակն ու պայմանները, հողամասի անվանումը, տեղանքը, չափերը, սահմանները, նրա կադաստրային գնահատականը և այլ տվյալներ:
հողի մշտական օգտագործման իրավունքի պետական ակտում նշվում են հողօգտագործողը, հողամասի չափերն ու սահմանները, նրա կադաստրային գնահատականը և հողամասը ըստ հատկացման նպատակային նշանակության օգտագործելու պայմանները:
պետական ակտերի ձևերը, դրանց գրանցման և տրամադրման կարգը որոշում է Հայաստանի Հանրապետության նախարարների խորհուրդը:
Հոդված 19.
Հողի վարձակալության և այլ ժամանակավոր օգտագործման իրավունքը հաստատող փաստաթղթերը
հողի վարձակալության և այլ ժամանակավոր օգտագործման իրավունքը սահմանվում է պայմանագրով: Պայմանագրի ձևը և գրանցման կարգը որոշում է Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը:
պայմանագրին կցվում է վարձակալության և այլ ժամանակավոր օգտագործման համար հատկացված հողերի հատակագիծը:
Հոդված 20.
Հողի սեփականության, օգտագործման և վարձակալության իրավունքի իրականացումը
հողի սեփականության, օգտագործման և վարձակալության իրավունքի սուբյեկտները պատգամավորների համապատասխան խորհրդի որոշմամբ հատկացված հողամասի օգտագործմանը ձեռնամուխ են լինում հողաշինարարական մարմինների կողմից այդ հողամասի սահմանները տեղանքում ճշտելուց և հողի սեփականության և օգտագործման իրավունքը հաստատող փաստաթղթերը ստանալու հետո:
գլուխ 4.
հողի սեփականության, օգտագործման ԵՎ վարձակալման իրավունքի դադարումը
Հոդված 21.
Հողի սեփականության իրավունքի դադարման հիմքերը
հողի կամ նրա մի մասի նկատմամբ սեփականության իրավունքը դադարում է, երբ`
1) հողի սեփականատերը կամավոր հրաժարվում է հողամասից կամ օտարում է այն.
2) հողամասը հետ է վերցվում պետական կամ հանրային կարիքների համար.
3) օրենքով սահմանված հիմքերով և կարգով հողամասը բռնագրավվում է.
4) մահանում է հողի սեփականատերը և բացակայում է ժառանգը.
5) հողամասն օգտագործվում է ոչ նպատակային նշանակմամբ.
6) հողամասն օգտագործվում է այնպիսի եղանակներով, որոնք հանգեցնում են հողերի բերրիության նվազեցմանը, դրանց քիմիական և ռադիոակտիվ աղտոտմանը, էկոլոգիական անվտանգության պահանջների խախտմանը.
7) հողային հարկը սահմանված ժամկետներում պարբերաբար չի վճարվում.
8) հողամասում հայտնաբերվում են պատմամշակութային հուշարձաններ.
9) հողի սեփականաշնորհման ընթացքում տրամադրված հողամասերի դիմաց, սեփականաշնորհման տարվա հունվարի 1-ից սկսած, 2 տարի 6 ամսվա, իսկ խոտհարքները` 5 տարի 6 ամսվա ընթացքում մասնակի կամ լրիվ վճարումները չեն կատարվում:
(Լր. 29.07.91)
Հոդված 22.
Հողի օգտագործման և վարձակալության իրավունքի դադարման հիմքերը
հողի օգտագործման և վարձակալության իրավունքը դադարում է, երբ`
1) հողն օգտագործողը կամ վարձակալը կամավոր հրաժարվում է հողամասից.
2) դադարում է հողն օգտագործողի կամ վարձակալի գործունեությունը.
3) հողամասն օգտագործվում է ոչ նպատակային նշանակությամբ.
4) հողամասն օգտագործվում է ոչ արդյունավետ (գյուղատնտեսական նշանակության հողերի համար այն արտահայտվում է կադաստրային գնահատման նորմատիվից պարբերաբար ցածր բերքատվությամբ).
5) հողամասն օգտագործվում է այնպիսի եղանակներով, որոնք հանգեցնում են հողերի բերրիության նվազեցմանը, դրանց քիմիական և ռադիոակտիվ աղտոտմանը, էկոլոգիական անվտանգության պահանջների խախտմանը.
6) սահմանված ժամկետներում պարբերաբար չեն վճարվում հարկերը կամ վարձակալական վճարը.
7) գյուղատնտեսական արտադրությանը հատկացված հողամասը մեկ տարի, իսկ ոչ գյուղատնտեսական նպատակներին հատկացվածը` երկու տարի չի օգտագործվում.
8) հողամասը հետ է վերցվում պետական կամ հանրային կարիքների համար կամ հողի սեփականաշնորհման անհրաժեշտության բերումով ` տնտեսական տարվա վերջում, կոնկրետ ժամկետը համաձայնեցնելով վարձակալի հետ.
9) լրանում է հատկացված հողամասի օգտագործման ժամկետը.
10) հողամասում հայտնաբերվում են պատմամշակութային հուշարձաններ:
(Խմբ.29.07.91)
Հոդված 23.
հողի սեփականության, օգտագործման և վարձակալության իրավունքի դադարման հիմքերը
սույն օրենսգրքի 21 և 22 հոդվածներով նախատեսված բոլոր դեպքերում հողի սեփականության, օգտագործման, վարձակալության իրավունքի դադարման մասին որոշումն ընդունում են Հայաստանի Հանրապետության գերագույն խորհուրդը, նախարարների խորհուրդը, պատգամավորների համապատասխան տեղական խորհուրդները, բացառությամբ սույն օրենսգրքի 47 հոդվածում նախատեսված դեպքի, երբ հատկացված հողամասի օգտագործման իրավունքը դադարում է այն հատկացնող ձեռնարկության, հիմնարկի ադմինիստրացիայի որոշմամբ:
(2-րդ մասը ուժը կորցրել է 24.10.1994)
Սույն օրենսգրքի 22 հոդվածի 3,4,5,6 և 7 կետերում նախատեսված դեպքերում հողի օգտագործման և վարձակալության իրավունքի դադարեցման մասին որոշումներն ընդունվում են այն փաստաթղթերի հիման վրա, որոնք վկայում են, որ համապատասխան գրավոր զգուշացում ստանալուց հետո հողն օգտագործողը կամ վարձակալը միջոցներ չի ձեռնարկել թույլ տրված խախտումները սահմանված ժամկետներում վերացնելու ուղղությամբ:
Հողի սեփականության, օգտագործման և վարձակալության իրավունքի դադարման դեպքում պատգամավորների համապատասխան խորհուրդը որոշում է ընդունում հողին հասցված վնասները գանձելու մասին:
գլուխ 5.
հողի սեփականատերերի, հողօգտագործողների, վարձակալների իրավունքներն ու պարտականությունները, նրանց իրավունքների պաշտպանությունը ԵՎ երաշխիքները
Հոդված 24.
հողի սեփականատիրոջ իրավունքները
հողի սեփականատերը օգտվում է սեփականատիրոջ բոլոր իրավազորություններից (վաճառքի, գրավ դնելու, փոխանակության, նվիրատվության, ժառանգելու) և իրավունք ունի`
1) ինքնուրույնաբար տնտեսավարել հողի վրա.
2) որպես սեփականություն ունանալ արտադրված գյուղատնտեսական արտադրանքը և դրա իրացումից ստացված եկամուտները.
3) տնտեսության կարիքների համար սահմանված կարգով օգտագործել հողամասում եղած հանրատարած օգտակար հանածոները, տորֆը, անտառահանդակները, ջրային օբյեկտները, ինչպես նաև շահագործել հողի մյուս օգտակար հատկությունները.
4) կառուցել բնակելի, արտադրական, կուլտուր-կենցաղային և այլ շինություններ ու կառույցներ օրենքով սահմանված կարգով ու պայմաններով.
5) հողամասը կամ նրա մի մասը հանձնել վարձակալության և ժամանակավոր օգտագործման.
6) հողամասը պետական կամ հանրային կարիքների համար հետ վերցվելու դեպքում ստանալ լրիվ փոխհատուցում.
7) կատարել օրենքին չհակասող այլ գործողություններ:
Հոդված 25.
Հողի սեփականատիրոջ պարտականությունները
հողի սեփականատերը պարտավոր է`
1) հողն օգտագործել արդյունավետ, նպատակային նշանակմանը համապատասխան, չնվազեցնել նրա բերրիությունը, կիրառել արտադրության բնապահպանական տեխնոլոգիաներ, տնտեսական գործունեության հետևանքով թույլ չտալ բնապահպանական իրադրության և պատմամշակութային միջավայրի վատթարացում.
2) իրականացնել հողերի պահպանության սույն օրենսգրքի 60 և 61 Հոդվածներով նախատեսված համալիր միջոցառումները.
3) ժամանակին մուծել հողային հարկերը.
3.1) հողն օգտագործելիս պատմական հին կառույցների մնացորդներ, պատմամշակութային արժեքներ հայտնաբերելու դեպքում անմիջապես տեղեկացնել հուշարձանների պահպանության կամ տեղական իշխանության մարմիններին:
(Լր. 28.10.93)
4) չխախտել հողի մյուս սեփականատերերի և հողօգտագործողների իրավունքները:
Հոդված 26.
հողի մշտական օգտագործողների իրավունքները
հողի մշտական օգտագործողներն իրավունք ունեն`
1) հողն օգտագործել նրա հատկացման պայմաններին համապատասխան.
2) սահմանված կարգով օգտագործել հողամասում եղած հանրատարած օգտակար հանածոները, տորֆը, անտառահանդակները, ջրային օբյեկտները, ինչպես նաև շահագործել հողի մյուս օգտակար հատկությունները.
3) կառուցել արտադրական և այլ օբյեկտներ օրենքով սահմանված կարգով և պայմաններով.
4) հողօգտագործման իրավունքը դադարելու դեպքում ստանալ իր հաշվին կատարած հողի բարելավումների արժեքի փոխհատուցումը.
5) որպես սեփականություն ունենալ գյուղատնտեսական կուլտուրաների ցանքեր, բազմամյա տնկարկներ, արտադրած արտադրանքը և այլ գույք.
6) ժամանակավոր օգտագործման հանձնել հատկացված հողամասը կամ նրա մի մասը:
Հոդված 27.
հողի մշտական օգտագործողների պարտականությունները
հողի մշտական օգտագործողները պարտավոր են`
1) ապահովել հողի օգտագործումը նրա նպատակային նշանակմանը և հատկացման պայմաններին համապատասխան.
2) հողն օգտագործել արդյունավետ, կիրառել արտադրության բնապահպանական տեխնոլոգիաներ, տնտեսական գործունեության հետևանքով թույլ չտալ բնապահպանական իրադրության և պատմամշակութային միջավայրի վատթարացում.
3) իրականացնել հողերի պահպանության` սույն օրենսգրքի 60 և 61 հոդվածներով նախատեսված համալիր միջոցառումները.
4) ժամանակին մուծել հողային հարկերը.
4.1) հողն օգտագործելիս պատմական հին կառույցների մնացորդներ, պատմամշակութային արժեքներ հայտնաբերելու դեպքում անմիջապես տեղեկացնել հուշարձանների պահպանության կամ տեղական իշխանության մարմիններին:
(Լր. 28.10.93)
5) չխախտել հողի սեփականատերերի և մյուս հողօգտագործողների իրավունքները:
Հոդված 28.
հողի վարձակալների և այլ ժամանակավոր հողօգտագործողների իրավունքները
հողի վարձակալները և այլ ժամանակավոր հողօգտագործողները իրավունք ունեն`
1) հողն օգտագործել նրա հատկացման պայմաններին համապատասխան.
2) որպես սեփականություն ունենալ գյուղատնտեսական կուլտուրաների ցանքեր և արտադրած արտադրանքը.
3) հողօգտագործման իրավունքը դադարելու դեպքում ստանալ իր հաշվին կատարած հողի բարելավումների արժեքի փոխհատուցումը:
Հոդված 29.
հողի վարձակալների և այլ ժամանակավոր հողօգտագործողների պարտականությունները
հողի վարձակալները և այլ ժամանակավոր հողօգտագործողները պարտավոր են`
1) ապահովել հողի օգտագործումը նպատակային նշանակմանը և հատկացման պայմաններին համապատասխան.
2) հողն օգտագործել արդյունավետ, կիրառել արտադրության բնապահպանական տեխնոլոգիաներ, չնվազեցնել նրա բերրիությունը, տնտեսական գործունեության հետևանքով թույլ չտալ բնապահպանական իրադրության և պատմամշակութային միջավայրի իրադրության վատթարացում.
3) իրականացնել հողերի պահպանության` սույն օրենսգրքի 60 և 61 հոդվածներով նախատեսված համալիր միջոցառումները.
4) ժամանակին մուծել հողային հարկը և հողի վարձակալման վճարը.
4.1) հողն օգտագործելիս պատմական հին կառույցների մնացորդներ, պատմամշակութային արժեքներ հայտնաբերելու դեպքում անմիջապես տեղեկացնել հուշարձանների պահպանության կամ տեղական իշխանության մարմիններին:
(Լր. 28.10.93)
5) չխախտել հողի սեփականատերերի և մյուս հողօգտագործողների իրավունքները:
Հոդված 30.
հողի սեփականատերերի, հողօգտագործողների և վարձակալների իրավունքների պաշտպանությունը
հողի սեփականատերերի, հողօգտագործողների և վարձակալների տնտեսական գործունեությանը պետական, տնտեսական և մյուս մարմինների ու կազմակերպությունների միջամտությունը արգելվում է, բացառությամբ այն դեպքերի, երբ խախտվում է գործող օրենսդրությունը կամ պայմանագիրը:
Խախտված իրավունքները ենթակա են վերականգնման օրենսդրությամբ սահմանված կարգով: հողի սեփականատերերի, հողօգտագործողների և վարձակալների իրավունքների խախտմամբ պատճառված վնասները և բաց թողնված օգուտները ենթակա են լրիվ չափով հատուցման:
Հոդված 31.
հողի սեփականատերերի և հողօգտագործողների իրավունքների երաշխիքները
քաղաքացիների սեփականությունը հանդիսացող հողամասերը պետական կամ հանրային կարիքների համար կարող են հետ վերցվել ծայրահեղ անհրաժեշտության դեպքում` հողամասի դիմաց հողի սեփականատիրոջ ընտրությամբ նրան լրիվ փոխհատուցում տալու կամ համարժեք հողամաս հատկացնելու պայմանով: քաղաքացիների օգտագործմանը տրամադրված հողամասերը պետական կամ հանրային կարիքների համար կարող են հետ վերցվել միայն համարժեք հողամաս հատկացնելու պայմանով: այն ձեռնարկությունները, հիմնարկներն ու կազմակերպությունները, որոնց հատկացվում է հողամասը, նոր տեղում կառուցում են բնակելի, արտադրական և այլ շենքեր, եթե այդպիսիք կային, և լրիվ ծավալով հատուցում հողի սեփականատերերի ու հողօգտագործողների մյուս բոլոր վնասները:
(Լր.24.10.1994)
բաժին ii.
գյուղատնտեսական ԵՎ այլ նշանակության հողեր
գ լ ո ւ խ 6.
գյուղատնտեսական նշանակության հողեր
Հոդված 32.
Գյուղատնտեսական նշանակության հողեր
գյուղատնտեսական նշանակության հողեր են համարվում վարելահողերը, բազմամյա տնկարկները, խոտհարքները, արոտավայրերը, ինչպես նաև գյուղատնտեսական նպատակների համար նախորոշված այլ հողատեսքերը:
Հոդված 33.
Գյուղատնտեսական նշանակության հողերի հատկացումը
գյուղատնտեսական նշանակության հողերը հատկացվում են`
1) քաղաքացիներին` գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսություն վարելու և այգեգործության (ամառանոցի) համար.
2) գյուղատնտեսական ձեռնարկություններին ու կազմակերպություններին, կոլտնտեսություններին` գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու համար.
3) գիտահետազոտական, ուսումնական և գյուղատնտեսական մյուս ձեռնարկություններին, հիմնարկներին, գյուղական արտադրատեխնիկական ուսումնարաններին և հանրակրթական դպրոցներին` հետազոտական, ուսումնական նպատակներով, առաջավոր փորձ ներդնելու և գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու համար.
4) ոչ գյուղատնտեսական ձեռնարկություններին, հիմնարկներին և կազմակերպություններին` օժանդակ գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու համար: Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում գյուղատնտեսական նշանակության հողեր կարող են հատկացվել նաև այլ կազմակերպությունների և անձանց` գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու համար:
Հոդված 34.
որպես տնամերձ քաղաքացիներին հողամասեր հատկացնելը
որպես տնամերձ քաղաքացիներին սեփականության իրավունքով հողամասեր են հատկացվում սույն օրենսգրքի 14 հոդվածին համապատասխան հողամասեր հատկացնելու իրավունք ունեցող պատգամավորների տեղական խորհուրդները` սույն օրենսգրքի 39 հոդվածով նախատեսված չափերի սահմաններում:
Հոդված 35.
այգեգործության (ամառանոցի) համար քաղաքացիներին հողամասեր հատկացնելը
այգեգործության (ամառանոցի) համար քաղաքացիներին և կոլեկտիվներին սեփականության իրավունքով հողամասեր են հատկացնում սույն օրենսգրքի 14 հոդվածին համապատասխան հողամասեր հատկացնելու իրավունք ունեցող պատգամավորների խորհուրդները իրենց տնօրինությանը հանձնված հողերից` հողաշինարարության նախագծերին համապատասխան:
այգեգործության (ամառանոցի) համար քաղաքացիներին հատկացված հողամասերի վրա բնակելի տների և այլ շինությունների կառուցման համար Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը սահմանում է նորմատիվներ:
քաղաքացիներին բանջարաբուծության համար կարող են հատկացվել նաև ժամանակավոր օգտագործման հողամասեր` բանջարեղեն և հատապտղային կուլտուրաներ աճեցնելու նպատակով:
Հոդված 36.
գյուղատնտեսական ձեռնարկություններին ու կազմակերպություններին, կոլտնտեսություններին օգտագործման իրավունքով հող հատկացնելը
գյուղատնտեսական ձեռնարկություններին և կազմակերպություններին օգտագործման իրավունքով հող հատկացնում են սույն օրենսգրքի 14 Հոդվածին համապատասխան հողամասեր հատկացնելու իրավունք ունեցող պատգամավորների համապատասխան խորհուրդները: կոլտնտեսությունների հողօգտագործումն իրականացվում է վարձակալական հիմունքներով: գյուղատնտեսական ձեռնարկություններն ու կազմակերպությունները կարող են վարձակալել և վարձակալության տալ հողամասեր:
Հոդված 37.
գիտահետազոտական, ուսումնական և գյուղատնտեսական մյուս ձեռնարկություններին, հիմնարկներին, գյուղական արտադրատեխնիկական ուսումնարաններին և հանրակրթական դպրոցներին օգտագործման իրավունքով հող հատկացնելը
գիտահետազոտական, ուսումնական և գյուղատնտեսական մյուս ձեռնարկություններին, հիմնարկներին, գյուղական արտադրատեխնիկական ուսումնարաններին և հանրակրթական դպրոցներին հետազոտական, ուսումնական նպատակներով և գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու համար օգտագործման իրավունքով հողամասեր հատկացնում են սույն օրենսգրքի 14 հոդվածին համապատասխան հողամասեր հատկացնելու իրավունք ունեցող պատգամավորների խորհուրդները:
Հոդված 38.
ոչ գյուղատնտեսական ձեռնարկություններին, հիմնարկներին և կազմակերպություններին օգտագործման իրավունքով հող հատկացնելը
ոչ գյուղատնտեսական ձեռնարկություններին, հիմնարկներին և կազմակերպություններին օժանդակ գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու համար օգտագործման իրավունքով հողամասեր հատկացնում են սույն օրենսգրքի 14 հոդվածին համապատասխան հողամասեր հատկացնելու իրավունք ունեցող պատգամավորների խորհուրդները:
Հոդված 39.
քաղաքացիներին հատկացվող հողամասերի չափերը
որպես տնամերձ և այգեգործության (ամառանոցի) համար հատկացվող հողամասերի չափերն են`
1) որպես տնամերձ այն քաղաքացիներին, որոնք բնակվում են գյուղական վայրերում` մինչև 0,25 հեկտար: Ոռոգելի հողերում այդ նպատակով հատկացվող հողամասերի չափերը կրճատվում են կիսով չափ: Լեռնային և սահմանային շրջանների համար Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը կարող է սահմանել տնամերձ հողամասի այլ չափեր.
2) այգեգործության (ամառանոցի) համար` մինչև 0.07 հեկտար:
գյուղական վայրերում բնակվող քաղաքացիներին սահմանված չափից դուրս պատգամավորների համապատասխան խորհուրդների կողմից կարող են հատկացվել հողօգտագործումը կարգավորելու հետևանքով առաջացած մանր հողակտորները, եթե հնարավոր չէ դրանք օգտագործել գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների, ձեռնարկությունների ու կազմակերպությունների արտադրական կարիքների համար կամ հանձնել այլ քաղաքացիների:
Հոդված 40.
գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների հողօգտագործումը
գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների հողօգտագործման հարցերը կարգավորվում են «Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
Հոդված 41.
պետական գյուղատնտեսական ձեռնարկությունների հողօգտագործումը
Տնտեսավարման նպատակներով պետական գյուղատնտեսական ձեռնարկություններին հողամասեր են տրամադրվում օգտագործման իրավունքով: Պետական գյուղատնտեսական ձեռնարկությունների վրա տարածվում են պետական ձեռնարկությունների ստեղծման և գործունեության կարգին վերաբերող Հայաստանի Հանրապետության օրենսդրության ակտերի դրույթները:
գ լ ո ւ խ 7.
բնակավայրերի հողերը
Հոդված 42.
քաղաքների և քաղաքատիպ ավանների հողերը
քաղաքների են քաղաքատիպ ավանների սահմանագծի մեջ եղած բոլոր հողերը գտնվում են պատգամավորների քաղաքային և ավանային խորհուրդների տնօրինության ներքո:
Քաղաքների և քաղաքատիպ ավանների սահմանագիծը քաղաքի (ավանի) արտաքին սահմանն է, որը քաղաքների (ավանների) հողերը սահմանազատում է այլ կատեգորիայի հողերից:
Հողամասերը քաղաքի, ավանի սահմանագծի մեջ մտցնելը չի դադարեցնում հողի սեփականության և օգտագործման իրավունքը:
քաղաքների և քաղաքատիպ ավանների բոլոր հողերը օգտագործվում են քաղաքների, ավանների գլխավոր հատակագծերին, դրանց տարածքի հատակագծման ու կառուցապատման նախագծերին և հողատնտեսական կառուցվածքի հատակագծերին համապատասխան:
Պատգամավորների քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի որոշմամբ քաղաքացիներին այգեգործության կամ բանջարաբուծության համար օգտագործման իրավունքով կարող են տրամադրվել նրանց մշտական բնակավայրերին մերձակա քաղաքային սահմանագծի մեջ գտնվող գյուղատնտեսության համար ոչ պիտանի հողեր: այդ հողամասերի վրա արգելվում է որևէ տեսակի շինարարությունը: նշված նպատակներով չեն կարող տրամադրվել հատուկ էկոլոգիական և պատմամշակութային արժեք ունեցող հողամասերը (վայրի բուսականությամբ զբաղեցված տարածքները, բնության հուշարձանները և այլն):
(Լր. 28.10.93)
Հոդված 43.
գյուղական բնակավայրերի հողեր
գյուղական բնակավայրերի հողերի շարքին են դասվում այն բոլոր հողերը, որոնք գտնվում են այդ բնակավայրերի համար որոշված սահմաններում և տեղանքում սահմանազատված են հողաշինարարությամբ:
գյուղական բնակավայրերի հողերը գտնվում են պատգամավորների գյուղական խորհուրդների տնօրինության ներքո:
Հոդված 44.
բնակարանային շինարարության համար քաղաքացիներին հողամասեր հատկացնելը
Հայաստանի Հանրապետության քաղաքացիները իրավունք ունեն քաղաքներում և քաղաքատիպ ավաններում որպես սեփականություն ստանալու հողամասեր բնակելի տան կառուցման ու դրա սպասարկման համար: քաղաքներում և քաղաքատիպ ավաններում բնակարանային շինարարության համար քաղաքացիներին հողամասեր են հատկացվում մինչև 0,04 հեկտարի չափով:
Հոդված 45.
անհատական և կոլեկտիվ ոչ բնակարանային շինարարության ու անհատական աշխատանքային գործունեություն վարելու համար հողամասեր հատկացնելը
անհատական և կոլեկտիվ ոչ բնակարանային շինարարության ու անհատական աշխատանքային գործունեություն վարելու համար քաղաքացիներին օգտագործման իրավունքով հողամասեր են հատկացնում սույն օրենսգրքի 14 հոդվածին համապատասխան հողամասեր հատկացնելու իրավունք ունեցող պատգամավորների խորհուրդները:
գլուխ 8.
արդյունաբերության, տրանսպորտի, կապի, պաշտպանության ԵՎ այլ նշանակության հողեր
Հոդված 46.
Արդյունաբերության, տրանսպորտի, կապի և այլ նշանակության հողեր
արդյունաբերության, տրանսպորտի, կապի և այլ նշանակության հողեր են համարվում համապատասխան ձեռնարկություններին, հիմնարկներին և կազմակերպություններին` իրենց վրա դրված խնդիրների իրականացման համար օգտագործման տրամադրված հողերը:
Նշված նպատակների համար հատկացվող հողամասերի չափերը որոշվում են սահմանված կարգով հաստատված նորմաներին և նախագծային-տեխնիկական փաստաթղթերին համապատասխան` հողի առավել արդյունավետ օգտագործման պայմանով:
օգտակար հանածոների մշակման համար ձեռնարկություններին, հիմնարկներին և կազմակերպություններին հողամասերի հատկացնում կատարվում է հանքահատկացումը ձևակերպելու և նախկինում նրանց օգտագործմանը հատկացված հողատարածությունների վերականգնման պայմանով:
Հոդված 47.
Ծառայողական հողաբաժինների հատկացման և օգտագործման կարգը
տրանսպորտի, անտառային տնտեսության, անտառային արդյունաբերության, կապի, ջրային, ձկնային, որսորդական տնտեսության, ինչպես նաև ժողովրդական տնտեսության մյուս ճյուղերի ձեռնարկությունները, հիմնարկները և կազմակերպությունները իրենց օգտագործմանը հանձնված հողերից ադմինիստրացիայի որոշմամբ հողի սեփականություն չունեցող իրենց աշխատողներին կարող են հատկացնել ծառայողական հողաբաժիններ:
ծառայողական հողաբաժինները հատկացվում են տվյալ ձեռնարկությունում, հիմնարկում, կազմակերպությունում աշխատելու ժամանակամիջոցում: աշխատանքից ազատվելու դեպքում ծառայողական հողաբաժնից օգտվելու աշխատողների իրավունքը դադարում է: Գյուղատնտեսական կուլտուրաների ցանք կատարած աշխատողի աշխատանքից ազատվելու դեպքում հողաբաժնի օգտագործման նրա իրավունքը դադարում է բերքը հավաքելուց հետո:
եթե ընտանիքում ծառայողական հողաբաժին ստանալու իրավունք ունեցող մի քանի աշխատողներ աշխատում են նույն հիմնարկում, առանձնացվում է ծառայողական մեկ հողաբաժին:
Խոտհարքներ և արոտավայրեր կարող են հատկացվել միայն այն աշխատողներին, ովքեր որպես սեփականություն ունեն անասուններ:
Ծառայողական հողաբաժիններում շինարարություն կատարելը արգելվում է:
Ծառայողական հողաբաժինները պահպանվում են` ծերության կամ հաշմանդամության կենսաթոշակի անցնելու կապակցությամբ աշխատանքային հարաբերությունները դադարեցրած այն անձանց համար, ովքեր մինչև ծերության կենսաթոշակի անցնելը առնվազն 10 տարի աշխատել են տվյալ ձեռնարկությունում, հիմնարկում, կազմակերպությունում.
այն աշխատողների ընտանիքների համար, որոնք աշխատանքի են անցել ընտրովի պաշտոնում, զորակոչվել են իսկական զինվորական ժամկետային ծառայության կամ ուսման են ընդունվել` ընտրովի պաշտոնում, զինվորական ծառայության մեջ գտնվելու և ուսումնառության ամբողջ ժամանակամիջոցում.
Ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված աշխատողների ընտանիքների համար, ըստ որում անաշխատունակ ամուսնու և զառամյալ ծնողների համար` ցմահ, իսկ երեխաների համար` մինչև նրանց չափահաս դառնալը և այլ բնագավառում մշտական աշխատանքի անցնելը:
Ծառայողական հողաբաժնի չափը որոշվում է տվյալ ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության ադմինիստրացիայի կողմից` իր տրամադրության տակ այդ նպատակի համար գտնվող հողատարածության և աշխատողների թվի հիման վրա:
Հոդված 48.
պաշտպանության կարիքների համար հողեր
պաշտպանության կարիքների համար հողեր են համարվում զինված ուժերի, սահմանապահ, ներքին ու երկաթուղային զորքերի զորամասերի, պաշտպանության հիմնարկների, ռազմական-ուսումնական հաստատությունների, ձեռնարկությունների և կազմակերպությունների տեղաբաշխման և մշտական գործունեության համար հատկացված հողերը: Պաշտպանության կարիքների համար հողերի հատկացման և օգտագործման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը:
Հոդված 49.
ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների կողմից հետախուզական աշխատանքներ կատարելու նպատակով հողերի զբաղեցումը
երկրաբաշխական, երկրաբանական-նկարահանման և այլ ուսումնասիրություններ ու հետազոտություններ կատարող ձեռնարկությունները, հիմնարկները, կազմակերպությունները աշխատանքներ կարող են կատարել բոլոր հողերի վրա` անկախ դրանց նպատակային նշանակությունից:
Հետախուզական աշխատանքների կատարման ընթացքում հողը նրա սեփականատիրոջից, օգտագործողից կամ վարձակալից հետ չի վերցվում:
Նշված աշխատանքները կատարելու թույլտվությունը տալիս է Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը` մեկ տարուց ոչ ավելի ժամանակով: այդ աշխատանքները սկսելու ժամկետներն ու տեղը, հողն օգտագործելու համար վճարների չափերը, վնասների հատուցման և հողերը դրանց նպատակային նշանակությամբ օգտագործելու համար պիտանի վիճակի բերելու պարտականությունները, ինչպես նաև մյուս պայմանները որոշվում են հողի սեփականատիրոջ կամ օգտագործողի հետ կնքվող պայմանագրով:
հետախուզական աշխատանքներ կատարող ձեռնարկությունները, հիմնարկները, կազմակերպությունները պարտավոր են իրենց հաշվին վերացնել հողերի նկատմամբ թույլ տրված խախտումները, վերականգնել նախկին հողատեսքը նպատակային նշանակությամբ օգտագործելու համար և ակտով դրանք հանձնել հողի սեփականատերերին կամ օգտագործողներին:
եթե ձեռնարկությունները, հիմնարկները, կազմակերպությունները իրականացնում են հետախուզական այնպիսի աշխատանքներ, որոնք ըստ տեխնոլոգիայի պահանջում են հողամասը կամ դրա մի մասը զբաղեցնել ժամանակավոր կառույցների տակ, որով լրիվ կամ մասնակիորեն սահմանափակվում են հողերի օգտագործումը, ապա նրանք կատարում են համապատասխան վճարումներ և լրիվ չափով հատուցում հողի սեփականատերերին կամ օգտագործողներին պատճառված բոլոր վնասները:
գ լ ո ւ խ 9.
բնապահպան, առողջարարական, հանգստավայրերի, մարզական ԵՎ պատմամշակութային նշանակության հողեր
Հոդված 50. բնապահպան նշանակության հողեր
բնապահպան նշանակության հողերի թվին են դասվում արգելանոցների, ազգային և ծառաբանական զբոսայգիների, բուսաբանական այգիների, արգելավայրերի (բացառությամբ` որսորդական) , բնության հուշարձանների հողերը:
Արգելանոցների, ազգային և ծառաբանական զբոսայգիների, բուսաբանական այգիների, արգելավայրերի (բացառությամբ` որսորդական), բնության հուշարձանների ռեժիմն ապահովելու համար սահմանվում են պահպանության գոտիներ, որոնցում արգելվում է այնպիսի գործունեություն, որը վնասակար ազդեցություն է գործում դրանց ռեժիմի պահպանումն ապահովելու վրա: այդ գոտիների սահմանները տեղանքում ամրացվում են հատուկ ինֆորմացիոն նշաններով:
Բնապահպան նշանակության հողերի օգտագործման, ինչպես նաև հողօգտագործման առանձնահատուկ պայմաններ ունեցող բնապահպան գոտիներ սահմանելու և օգտագործելու կարգը որոշվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
բնապահպան գոտիների սահմաններում գտնվող հողամասերը դրանց սեփականատերերից և հողօգտագործողներից հետ չեն վերցվում:
բնապահպան նշանակության հողերի վրա արգելվում է դրանց նպատակային նշանակմանը հակասող ամեն մի գործունեություն:
Հոդված 51. Առողջարարական նշանակության հողեր
առողջարարական նշանակության հողերի թվին են դասվում պրոֆիլակտիկայի և բուժման կազմակերպման համար բարենպաստ բնական բուժական գործոններ ունեցող տարածքները:
Առողջարարական նշանակության հողերը ենթակա են հատուկ պահպանության: Բնական բուժական գործոնների պահպանության նպատակով բոլոր առողջարաններում սահմանվում են սանիտարական պահպանության գոտիներ: Այն հողամասերը, որոնց վրա սահմանվում են նշված գոտիները, հողի սեփականատերերից և հողօգտագործողներից հետ չեն վերցվում: դրանց օգտագործման համար սահմանվում է համապատասխան կարգ: այդ գոտիների սահմաններում արգելվում է սեփականության և օգտագործման իրավունքով հողամասեր հատկացնել այն քաղաքացիներին, ձեռնարկություններին, հիմնարկներին, կազմակերպություններին, որոնց գործունեությունը անհամատեղելի է բնության բուժական հատկությունների և բնակչության հանգստի համար բարենպաստ պայմանների ապահովմանը: ձեռնարկությունները, հիմնարկները և կազմակերպությունները, որոնց շահերից ելնելով սահմանվում են հողօգտագործման առանձնահատուկ պայմաններ ունեցող գոտիներ, պարտավոր են գոտիների սահմաններում ամրացնել հատուկ ինֆորմացիոն նշաններ:
Սանիտարական պահպանության գոտու սահմաններում գտնվող և սանիտարական պահպանության կանոններին չհամապատասխանող գործունեությունն արգելվում է: Նման գործունեություն իրականացնող հողօգտագործողների հողամասերի վերատեղաբախշման պայմանները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:
(Լր.24.10.1994)
Հոդված 52. Հանգստավայրերի և մարզական նշանակության հողեր
հանգստավայրերի և մարզական նշանակության հողեր են համարվում բնակչության մասսայական հանգստի, սպորտի և տուրիզմի կազմակերպման համար նախատեսված և օգտագործվող հողերը: Դրանց թվին են դասվում այն հողամասերը, որոնք զբաղեցնում են հանգստյան տների, պանսիոնատների, առողջարանների, տուրիստական բազաների, ստացիոնար և վրանավոր տուրիստական-առողջարարական ճամբարների, ձկնորսների և որսորդների տնակների, մանկական տուրիստական կայանների, քաղաքների և այլ բնակավայրերի շուրջը եղած զբոսայգիների կանաչ գոտիների, առողջարարական նշանակության հողերից դուրս գտնվող ուսումնատուրիստական արահետների, ազդանշանված ուղիների, մարզական շինությունների, բազաների ու ճամբարների տարածքները:
քաղաքներից և այլ բնակավայրերից դուրս գտնվող անտառներով, անտառզբոսայգիներով և այլ կանաչ տնկիներով զբաղեցված հողերը, որոնք պաշտպանական և սանիտարահիգիենիկ ֆունկցիաներ են կատարում և համարվում են բնակչության հանգստավայրեր, մտցվում են կանաչ գոտու մեջ:
Հանգստավայրերի և մարզական նշանակության հողերի նպատակային օգտագործմանը խոչընդոտող ցանկացած գործունեություն արգելվում է:
հանգստավայրերի և մարզական նշանակության հողերի սահմանները և օգտագործման կարգը որոշվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
Հոդված 53. պատմամշակութային նշանակության հողեր
պատմամշակութային նշանակության հողերի թվին են դասվում պատմամշակութային արգելոցների և արգելավայրերի, հուշազբոսայգիների և հուշահամալիրների, գերեզմանոցների, հնագիտական և ճարտարապետական հուշարձանների, ճարտարապետական-տեղանքապատկերային (լանդշաֆտային) համալիրների զբաղեցրած հողերը` պահպանական գոտիները:
այդ հողերն իրենց նպատակային նշանակության հետ չկապված կարիքների համար հետ վերցնելը կամ դրանց վրա նպատակային նշանակությանը հակասող ցանկացած գործունեություն իրականացնելն արգելվում է:
նշված հողերի օգտագործման կարգը որոշվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
(Լր. 28.10.93)
գ լ ո ւ խ 10.
անտառային ֆոնդի հողեր
Հոդված 54. անտառային ֆոնդի հողեր
անտառային ֆոնդի հողեր են համարվում անտառապատ, ինչպես նաև անտառով չծածկված, բայց անտառային տնտեսության կարիքներին հատկացված հողերը:
Անտառտնտեսության և անտառարդյունաբերության կարիքների համար ժամանակավոր չօգտագործվող գյուղատնտեսական և այլ հողատեսքերը անտառտնտեսության ձեռնարկությունների կողմից կարող են տրամադրվել գյուղատնտեսական նպատակներով օգտագործման, եթե դա չի հակասում տվյալ հողատեսքերի նպատակային նշանակությանը:
անտառային ֆոնդի հողերի օգտագործման կարգը որոշվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
գ լ ո ւ խ 11.
ջրային ֆոնդի հողեր
Հոդված 55. ջրային ֆոնդի հողեր
ջրային ֆոնդի հողեր են համարվում ջրավազաններով, սառցադաշտերով, ճահիճներով, հիդրոտեխնիկական և այլ ջրատնտեսական կառուցվածքներով զբաղեցված հողերը, ինչպես նաև այն հողերը, որոնք առանձնացված են ջրավազանների առափնյա օտարման հողաշերտերի, միջտնտեսային ջրանցքների կոլեկտորների համար:
Ջրային ֆոնդի հողերի օգտագործման կարգը որոշվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
գլուխ 12.
պահեստային ֆոնդի հողեր
Հոդված 56. պահեստային ֆոնդի հողեր
պահեստային ֆոնդի հողեր են համարվում պետական սեփականության այն բոլոր հողերը, որոնք չեն հատկացվել որպես սեփականություն և օգտագործման իրավունքով: այդ հողերի շարքին են դասվում նաև այն հողերը, որոնց սեփականության և օգտագործման իրավունքը դադարել է սույն օրենսգրքի 21 և 22 հոդվածներին համապատասխան:
Պահեստային ֆոնդի հողերը գտնվում են համապատասխան պատգամավորների խորհուրդների տնօրինության ներքո և նախատեսվում են որպես սեփականություն և օգտագործման հատկացնելու նպատակներով:
բաժին iii.
հողի սեփականատերերի, հողօգտագործողների վնասների ԵՎ գյուղատնտեսական ու անտառատնտեսական արտադրության կորուստների հատուցումը
Հոդված 57.
հողամասերը հետ վերցնելու կամ ժամանակավորապես զբաղեցնելու, ինչպես նաև սեփականատերերի և հողօգտագործողների իրավունքները սահմանափակելու հետևանքով պատճառված վնասների հատուցումը
հողամասերը հետ վերցնելու կամ ժամանակավորապես զբաղեցնելու, ինչպես նաև հողի սեփականատերերի և հողօգտագործողների իրավունքները սահմանափակելու կամ ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների և քաղաքացիների գործունեությամբ հողի որակի վատթարացման հետևանքով պատճառված վնասները (այդ թվում բաց թողնված օգուտները) ենթակա են հատուցման լրիվ ծավալով այդ վնասները կրած սեփականատերերին և հողօգտագործողներին:
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վնասերը հատուցում են այն ձեռնարկությունները, հիմնարկներն ու կազմակերպությունները, որոնց հատկացվել են վերցված հողամասերը, ինչպես նաև այն ձեռնարկությունները, հիմնարկներն ու կազմակերպությունները, որոնց գործունեությունը հանգեցրել է սեփականատերերի և հողօգտագործողների իրավունքների սահմանափակմանը կամ հողերի վատթարացմանը:
հողամասը պետական կամ հանրային կարիքների համար հետ վերցվելու դեպքում նախկին սեփականատերն իրավունք ունի ստանալու լրիվ փոխհատուցում:
Վնասների հատուցման և դրանց չափերի որոշման հետ կապված վեճերը լուծվում են դատական կարգով:
Հողամասում պատմամշակութային արժեքներ հայտնաբերելու դեպքում, եթե հողի սեփականատերը կամ հողօգտագործողը անմիջապես տեղյակ է պահում համապատասխան մարմիններին և անհրաժեշտ է համարվում տվյալ հողատարածքը կամ նրա մի մասը հետ վերցնել կամ ժամանակավորապես զբաղեցնել, ապա հողի սեփականատիրոջը կամ հողօգտագործողին, բացի վնասների լրիվ փոխհատուցումից, տրվում է նաև լրացուցիչ հատույց` օրենսդրությամբ սահմանվող կարգով:
Հոդված 58.
գյուղատնտեսական և անտառատնտեսական արտադրության կորուստների հատուցումը
գյուղատնտեսական և անտառտնտեսական արտադրության այն կորուստները, որոնք կապված են գյուղատնտեսական հողատեսքերը և անտառային տնտեսության անտառներով ծածկված հողերը հետ վերցնելու և դրանք գյուղատնտեսություն և անտառային տնտեսություն վարելու հետ չկապված նպատակներով օգտագործելու հետ, սեփականատերերի և հողօգտագործողների իրավունքները սահմանափակելու կամ ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների գործունեության հետևանքով հողերի որակը վատթարացնելու հետ, ենթակա են հատուցման պատգամավորների համապատասխան խորհուրդներին: Այդ կորուստները հատուցվում են անկախ սույն օրենսգրքի 57 հոդվածով նախատեսված վնասների հատուցումից:
նշված կորուստները հատուցում են այն ձեռնարկությունները, հիմնարկներն ու կազմակերպությունները, որոնց հատկացվում են վերցված գյուղատնտեսական ու անտառային հանդակները գյուղատնտեսություն և անտառային տնտեսություն վարելու հետ չկապված կարիքների համար, ինչպես նաև այն ձեռնարկությունները հիմնարկներն ու կազմակերպությունները, որոնց օբյեկտների շուրջը սահմանվում են պահպանական, սանիտարական և պաշտպանական գոտիներ` շրջանառությունից հանելով կամ վատթարացնելով գյուղատնտեսական և անտառային հանդակները:
Ձեռնարկությունները, հիմնարկները, կազմակերպությունները, ինչպես նաև քաղաքացիները հատուցում են գյուղատնտեսական և անտառտնտեսական արտադրության կորուստները, եթե նրանց գործունեության հետևանքով տեղի է ունեցել ուրիշ սեփականատերերի և հողօգտագործողների հողերի որակի վատթարացում:
հատուցման ենթակա կորուստների որոշման կարգն ու չափերը, ինչպես նաև դրանց հատուցումից ազատվող ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների ցուցակը սահմանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Կորստի հատուցումից ստացված միջոցները նախատեսվում են նոր հողերի յուրացման, հողերի բերրիության և անտառային ֆոնդի հողերի արդյունավետության բարձրացման նպատակներով:
բաժին iV.
հողերի պահպանությունը
Հոդված 59.
հողերի պահպանության նպատակներն ու խնդիրները
հողերի պահպանությունը ներառում է տնտեսական, կազմակերպական, իրավական և այլ միջոցառումների համակարգ, որոնք նպատակամղված են դրանց նպատակային և արդյունավետ օգտագործմանը, գյուղատնտեսական շրջանառությունից հողերի չհիմնավորված կերպով հետ վերցնելու կանխմանը, մարդկային գործունեությամբ պատճառվող վնասակար ազդեցությունից դրանց պահպանությանը, ինչպես նաև հողերի բերրիության վերականգնմանը և բարձրացմանը:
Հոդված 60.
հողերի պահպանության բովանդակությունը և կարգը
հողի սեփականատերերը և հողօգտագործողները իրականացնում են`
- տարածքի ռացիոնալ կազմակերպում,
- հողի բերրիության, ինչպես նաև հողի այլ օգտակար հատկությունների վերականգնում, բարելավում և արդյունավետ օգտագործում,
- հողերը ջրային և հողմային հողատարումից, ողողումներից, ճահճացումից, կրկնակի աղակալումից, կարծրացումից, արտադրական թափոններով, քիմիական և ռադիոակտիվ նյութերով աղտոտումից, հողի վիճակը վատթարացնող այլ ազդեցություններից պահպանում,
- գյուղատնտեսական հողատեսքերը թփուտներով ծածկվելուց, հողերի կուլտուր-տեխնիկական վիճակը վատթարացնող այլ ազդեցություններից պահպանում,
- խախտված հողերի վերականգնում, դրանց բերրիության և հողի օգտակար հատկությունների վերականգնում և ժամանակին տնտեսական շրջանառության մեջ ընդգրկում,
- հողերի խախտման հետ կապված աշխատանքներ կատարելիս հողի բերրի շերտի հանում, պահպանում և օգտագործում:
պետական մարմինները հողերի պահպանության ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումներ են ձեռնարկում հանրապետական ծրագրերի սահմաններում:
Հանրապետական և տարածքային ծրագրերին համապատասխան կատարվող հողերի պահպանության աշխատանքները իրականացվում են պետական բյուջեի միջոցների հաշվին: սեփականատերերի և հողօգտագործողների հողամասերի բարելավման կուլտուր-տեխնիկական և այլ աշխատանքները` կապված հողի բերրիության բարձրացման հետ, իրականացվում են նրանց միջոցների հաշվին:
Հողերի պահպանության կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
Հոդված 61.
հողերի վիճակի վրա ազդող օբյեկտների, շինությունների ու կառուցվածքների տեղաբաշխմանը, նախագծմանը, կառուցմանն ու գործարկմանը ներկայացվող էկոլոգիական պահանջները
նոր և վերակառուցվող օբյեկտները, շինություններն ու կառուցվածքները տեղաբաշխելու, նախագծելու, կառուցելու և գործարկելու, ինչպես նաև հողերի վիճակի վրա բացասաբար ազդող նոր տեխնոլոգիաներ ներդնելու դեպքում պետք է նախատեսվեն և իրականացվեն հողապահպան միջոցառումներ:
արգելվում է այնպիսի օբյեկտների շահագործման հանձնումը և տեխնոլոգիաների կիրառումը, որոնք ապահովված չեն հողերը փչացումից կամ խախտումից պաշտպանելու միջոցներով:
Հողերի վիճակի վրա ազդող օբյեկտների տեղաբաշխումը համաձայնեցվում է հանրապետության հողաշինարարության ծառայության, բնապահպան և այլ մարմինների հետ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանվող կարգով:
Հոդված 62.
հողերի արդյունավետ օգտագործման ու պահպանության տնտեսական խթանումը
հողերի արդյունավետ օգտագործման ու պահպանության տնտեսական խթանումը նպատակամղված է բարձրացնելու հողի սեփականատերերի և հողօգտագործողների շահագրգռվածությունը` հողերի բերրիությունը պահպանելու, արտադրական գործունեության բացասական հետևանքներից հողերը պաշտպանելու գործում:
հողերի պահպանության տնտեսական խթանումը ներառում է`
- հանրապետական կամ տեղական բյուջեներից միջոցների հատկացում ոչ հողի սեփականատիրոջ կամ հողօգտագործողի մեղքով խախտված հողերի վերականգնման համար,
- նախագծով նախատեսված աշխատանքների կատարման ժամանակահատվածում գյուղատնտեսական յուրացման կամ իրենց վիճակի բարելավման փուլում գտնվող հողամասերի համար վճարից ազատում,
- արտոնյալ պայմաններով վարկերի տրամադրում,
- ոչ հողի սեփականատերերի և հողօգտագործողների մեղքով խախտված հողամասերի ժամանակավոր կոնսերվացման հետևանքով եկամտի նվազման մասնակի փոխհատուցում` բյուջեի միջոցների հաշվին,
- գյուղացիական կամ գյուղացիական կոլեկտիվ տնտեսություն վարող քաղաքացիների խրախուսում հողերի որակի բարելավման, հողերի բերրիության բարձրացման և էկոլոգիապես մաքուր արտադրանքի թողարկման դեպքում: հողերի արդյունավետ օգտագործման և պահպանության տնտեսական խթանման հետ կապված միջոցառումների իրականացման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
(Լր. 28.10.93)
բաժին V.
հողերի օգտագործման ԵՎ պահպանության պետական վերահսկողությունը
Հոդված 63.
հողերի օգտագործման ու պահպանության պետական վերահսկողության խնդիրները
հողերի օգտագործման ու պահպանության պետական վերահսկողության խնդիրներն են` ապահովել բոլոր քաղաքացիների, ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների կողմից հողային օրենսդրության պահանջների կատարումը` հողերի արդյունավետ և նպատակային օգտագործման ու պահպանության նպատակով:
Հոդված 64.
հողերի օգտագործման ու պահպանության պետական վերահսկողություն իրականացնող մարմինները
հողերի օգտագործման ու պահպանության պետական վերահսկողությունն իրականացնում են պատգամավորների համապատասխան խորհուրդները և հանրապետության հողաշինարարության և բնապահպանական ու հուշարձանների պահպանության ծառայությունները:
հողերի օգտագործման և պահպանության պետական վերահսկողության իրականացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը:
Հոդված 65.
հողերի վիճակի համակարգված դիտարկումը (մոնիտորինգը)
Հողերի մոնիտորինգը հողային ֆոնդի վիճակի դիտարկման համակարգ է` այդ վիճակի փոփոխությունները ժամանակին ի հայտ բերելու, դրանք գնահատելու, բացասական երևույթների հետևանքները կանխելու և վերացնելու համար: Հողերի մոնիտորինգի իրականացման կառուցվածքը, բովանդակությունը և կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը:
բաժին Vi.
պետական հողային կադաստր
Հոդված 66. պետական հողային կադաստրը
պետական հողային կադաստրը նախատեսված է պատգամավորների խորհուրդներին, շահագրգռված ձեռնարկություններին, հիմնարկներին, կազմակերպություններին և քաղաքացիներին ապահովելու հողի մասին տեղեկություններով` հողի արդյունավետ օգտագործման և պահպանության կազմակերպման, հողային հարաբերությունների կարգավորման, հողաշինարարության, հողի վարձի չափերի հիմնավորման, տնտեսական գործունեության գնահատման, հողերի օգտագործման հետ կապված այլ միջոցառումների իրականացման նպատակներով:
Հոդված 67.
Պետական հողային կադաստրի բովանդակությունը և այն վարելու կարգը
պետական հողային կադաստրը բովանդակում է հողերի իրավական ռեժիմի, հողերն ըստ սեփականատերերի, հողօգտագործողների և ըստ կատեգորիաների բաշխելու, ինչպես նաև դրանց որակական բնութագրի և ժողովրդատնտեսական արժեքի մասին անհրաժեշտ տեղեկությունների ու փաստաթղթերի համակարգ:
պետական հողային կադաստրի վարումը ապահովվում է տեղեկագրական-երկրաբաշխական, հողաշինարարական, հողային, ագրոքիմիական, երկրաբուսաբանական և այլ ուսումնասիրությունների ու հետազոտությունների անցկացմամբ, հողի սեփականատերերի և հողօգտագործողների գրանցմամբ, հողերի հաշվառմամբ և գնահատմամբ:
պետական հողային կադաստրը վարում են պետական հողաշինարարության մարմինները միասնական համակարգով` պետական բյուջեի միջոցների հաշվին: Պետական հողային կադաստրի վարման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության նախարարների խորհուրդը:
բաժին Vii.
հողաշինարարություն
Հոդված 68. Հողաշինարարության նշանակությունն ու բովանդակությունը
հողաշինարարությունը պետական միջոցառումների համակարգ է, որն ուղղված է հողային օրենսդրության, հողերի օգտագործումն ու պահպանությունը կազմակերպելու վերաբերյալ պատգամավորների խորհուրդների որոշումների իրականացմանը, բարենպաստ էկոլոգիական միջավայրի ստեղծմանը և բնական տեղանքապատկերի բարելավմանը: հողաշինարարությունը նախատեսում է`
1) հանրապետական և տարածքային ծրագրերի, հողային ռեսուրսների օգտագործման և պահպանության սխեմաների ու հողաշինարարական նախագծերի մշակում.
2) տեղանքում վարչատարածքային կազմավորումների սահմանների որոշում և ամրակցում.
3) նոր հողօգտագործումների կազմավորման և գոյություն ունեցողների կարգավորման նախագծերի կազմում` վերացնելով հողերի դիրքի անհարմարությունները, հողամասերի առանձնացումը և ամրակցումը տեղանքում, հողի սեփականության և հողօգտագործման իրավունքը հաստատող փաստաթղթերի նախապատրաստումը.
4) միջտնտեսային և ներտնտեսային հողաշինարարական և հողերի ռացիոնալ օգտագործման ու պահպանության հետ կապված այլ նախագծերի մշակում.
5) հողատարումից, աղտոտումից և աղակալումից հողերը պաշտպանելու, գյուղատնտեսական հողատեսքերի բարելավման, խախտված հողերի վերականգնման և նոր հողերի յուրացման աշխատանքային նախագծերի կազմում.
6) առանձնահատուկ բնապահպանական, հանգստյան և արգելանոցային կարգավիճակ ունեցող տարածքների տեղաբաշխման հիմնավորում և սահմանների որոշում ու ամրակցում.
7) քաղաքային, ավանային և գյուղական բնակավայրերի սահմանագծերի ճշգրտում և ամրակցում.8) տեղագրական-երկրաբանական, քարտեզագրական, հողային, ագրոքիմիական, երկրաբուսաբանական և այլ ուսումնասիրությունների ու հետազոտությունների կազմակերպում:
Հոդված 69. Հողաշինարարության կազմակերպումը
հողաշինարարությունը իրականացվում է պետական հողաշինարարական մարմինների կողմից` պետական բյուջեի միջոցների հաշվին:
Տարածքի կարգավորման, հողամասերի արմատական բարելավման և դրանք փլուզումներից, աղակալումներից պաշտպանելու հետ կապված հողաշինարարական նախագծերի մշակումը իրականացվում է հողի սեփականատիրոջ, հողօգտագործողի նախաձեռնությամբ և նրանց միջոցների հաշվին:
բաժին Viii.
հողային վեճերի լուծումը
Հոդված 70.
Հողային վեճերը լուծելու իրավունք ունեցող մարմինները
հողային վեճերը լուծում են պատգամավորների տեղական խորհուրդները, դատարանը կամ պետական արբիտրաժը:
պատգամավորների խորհրդի որոշման հետ համաձայն չլինելու դեպքում հողային վեճերը քննվում են դատական կարգով:
Հողային հարաբերությունների հետ կապված գույքային վեճերը լուծում է դատարանը կամ պետական արբիտրաժը` ըստ իրավասության:
Հողամասերը հատկացնելու, հետ վերցնելու և հողի սեփականության ու հողօգտագործման իրավունքը դադարեցնելու հետ կապված հողային վեճերը լուծում է դատարանը կամ պետական արբիտրաժը:
Հոդված 71.
Հայաստանի Հանրապետության և այլ պետությունների միջև հողերի հատկացման և հողօգտագործման հետ կապված վեճերի լուծումը
Հողերի հատկացման և օգտագործման հարցերով Հայաստանի Հանրապետության և այլ պետությունների միջև ծագած վեճերը քննության են առնվում միջնորդական քննության կամ օրենքով սահմանված այլ կարգով:
Հոդված 72.
Հայաստանի Հանրապետության, իրավաբանական անձանց ու քաղաքացիների` այլ պետության տարածքում ունեցած հողի սեփականության և հողօգտագործման վերաբերյալ վեճերի լուծումը
Հայաստանի Հանրապետության, իրավաբանական անձանց ու քաղաքացիների` այլ պետության տարածքում ունեցած հողի սեփականության և հողօգտագործման վերաբերյալ վեճերը քննվում են շահագրգռված պետությունների ներկայացուցիչներից պարիտետային հիմունքներով կազմված հանձնաժողովների կողմից` համապատասխան պետության օրենսդրության և միջպետական համաձայնագրերի հիման վրա:
եթե հանձնաժողովը չի հանգում համաձայնեցված որոշման, վեճերը լուծվում են միջնորդական քննության կարգով:
Հոդված 73.
պատգամավորների տեղական խորհուրդների իրավասությունը հողային վեճերի լուծման հարցում
պատգամավորների տեղական խորհուրդների իրավասությանն է վերաբերում այն քաղաքացիների, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների հողային վեճերի լուծումը, որոնց հողերը գտնվում են համապատասխան խորհուրդների տնօրինության ներքո
Հոդված 74.
պատգամավորների տեղական խորհուրդների կողմից հողային վեճերի քննարկման կարգը
պատգամավորների տեղական խորհուրդները հողային վեճերը քննարկում են կողմերից մեկի դիմումի հիման վրա` դիմումը ստացվելու օրվանից մեկամսյա ժամկետում:
Հողային վեճերի լուծման վերաբերյալ նյութերը նախապատրաստում են պատգամավորների համապատասխան խորհուրդների պատգամավորական հանձնաժողովները` հողաշինարարական մարմինների հետ համատեղ:
հողային վեճի քննարկման առթիվ պատգամավորների խորհուրդն ընդունում է որոշում, որի մեջ կարող է նախատեսվել որոշման կատարման կարգը և միջոցառումներ հողի սեփականատիրոջ կամ հողօգտագործողի խախտված իրավունքները վերականգնելու ուղղությամբ:
Հոդված 75.
հողային վեճին մասնակցող կողմերի իրավունքներն ու պարտականությունները
հողային վեճին մասնակցող կողմերն ունեն հետևյալ իրավունքները` ծանոթանալ հողային վեճը լուծելու վերաբերյալ նյութերին, քաղվածքներ անել դրանցից, հողային վեճը քննելիս մասնակցել պատգամավորների տեղական խորհրդի նիստին, ներկայացնել փաստաթղթեր և այլ ապացույցներ, միջնորդություններ հարուցել, տալ բանավոր և գրավոր բացատրություններ, առարկել մյուս կողմի միջնորդությունների, փաստարկումների և նկատառումների դեմ, ստանալ հողային վեճի վերաբերյալ պատգամավորների տեղական խորհրդի որոշման պատճենը, հողային վեճի վերաբերյալ որոշման պատճենը ստանալու պահից տասն օրվա ընթացքում պատգամավորների քաղաքային, ավանային, գյուղական խորհրդի որոշումը գանգատարկել պատգամավորների շրջանային խորհրդին, իսկ պատգամավորների շրջանային, քաղաքային (հանրապետական ենթակայության քաղաքների) խորհրդի որոշումը` Հայաստանի Հանրապետության նախարարների խորհրդին:
Հոդված 76. հողային վեճերի վերաբերյալ որոշումների կատարումը
հողային վեճերի վերաբերյալ որոշումները կատարվում են հողաշինարարական մարմինների կողմից, եթե որոշումներում չի նշված կատարման մեկ այլ մարմին: Հողային վեճի վերաբերյալ պատգամավորների խորհրդի որոշման գանգատարկումը կասեցնում է այդ որոշման կատարումը:
բաժին ix.
հողային օրենսդրությունը խախտելու համար պատասխանատվությունը
Հոդված 77. հողային օրենսդրությունը խախտելու համար պատասխանատվությունը
այն անձինք, ովքեր մեղավոր են ինքնակամ հողամասեր զբաղեցնելու, գյուղատնտեսական և այլ հողեր փչացնելու, դրանք քիմիական, ռադիոակտիվ նյութերով, արտադրական թափոններով և կեղտաջրերով աղտոտելու, հողերի օգտագործման բնապահպան ռեժիմի պահանջները չկատարելու, պատմամշակութային արժեքները վնասելու, ժամանակավոր զբաղեցրած հողերը չվերադարձնելու կամ դրանք նպատակային օգտագործման համար պիտանի վիճակի բերելու պարտականությունները չկատարելու, հողօգտագործման միջնական սահմանանիշները ոչնչացնելու, հողերի պետական գրանցման, հաշվառման և գնահատման տվյալները խեղաթյուրելու և հողերի վիճակի վրա բացասաբար ազդող օբյեկտների տեղադրման, շինարարության, նախագծման և դրանց շահագործման, ինչպես նաև այլ կարգի խախտումների մեջ, կրում են քաղաքացիական, վարչական կամ քրեական պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Ձեռնարկությունները, հիմնարկները, կազմակերպությունները և քաղաքացիները պարտավոր են հատուցել իրենց կողմից հողային օրենսդրության խախտումների հետևանքով պատճառված վնասները:
ինքնակամ զբաղեցրած հողամասերը վերադարձվում են ըստ պատկանելության, առանց հատուցելու այն ծախսերը, որոնք կատարվել են ապօրինի օգտագործման ժամանակամիջոցում:
հողամասերը օգտագործման համար պիտանի վիճակի բերելը, ներառյալ շինությունները քանդելը, կատարվում է հողամասը ինքնակամ զբաղեցրած քաղաքացիների, ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների կողմից կամ նրանց հաշվին:
(Լր. 28.10.93)
բաժին x.
միջազգային պայմանագրեր
Հոդված 78. միջազգային պայմանագրեր
եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով սահմանված են այլ կանոններ, քան պարունակում է սույն օրենսգիրքը, ապա կիրառվում են միջազգային պայմանագրի կանոնները: