վարչական իրավախախտումների վերաբերյալ հայաստանի հանրապետության
օ ր ե ն ս գ ի ր ք
հատված i
ընդհանուր դրույթներ
գ լ ու խ i
ընդհանուր դրույթներ
Հոդված 1. |
Վարչական իրավախախտումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության խնդիրները |
Վարչական իրավախախտումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության խնդիրն է պահպանել ԽՍՀՄ հասարակարգը, սոցիալիստական սեփականությունը, քաղաքացիների սոցիալ-տնտեսական, քաղաքական և անձնական իրավունքներն ու ազատությունները, ինչպես նաև ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների իրավունքներն ու օրինական շահերը, կառավարման սահմանված կարգը, պետական և հասարակական կարգը, ամրապնդել սոցիալիստական օրինականությունը, կանխել իրավախախտումները, քաղաքացիներին դաստիարակել ԽՍՀՄ սահմանադրությունը, Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը և սովետական օրենքները ճշտիվ և անշեղորեն պահպանելու, մյուս քաղաքացիների իրավունքները, պատիվն ու արժանապատվությունը, սոցիալիստական համակեցության կանոնները հարգելու, իրենց պարտականությունները բարեխղճորեն կատարելու ոգով, հասարակության հանդեպ պատասխանատվության ոգով:
Այդ խնդիրն իրականացնելու համար վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրքը որոշում է, թե որ գործողությունը կամ անգործությունն է վարչական իրավախախտում, ինչպիսի վարչական տույժ, որ մարմնի (պաշտոնատար անձի) կողմից և ինչ կարգով կարող է նշանակվել վարչական իրավախախտում կատարած անձի նկատմամբ:
Հոդված 2. | Վարչական իրավախախտումների մասին խսհ Միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը |
Վարչական իրավախախտումների մասին ԽՍՀ Միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը կազմված է վարչական իրավախախտումների մասին ԽՍՀ Միության և միութենական հանրապետությունների օրենսդրության հիմունքներից, որոնք որոշում են այդ օրենսդրության սկզբունքները և սահմանում նրա ընդհանուր դրույթները, և դրանց համապատասխան հրատարակվող վարչական իրավախախտումների վերաբերյալ ԽՍՀՄ օրենսդրական ակտերից և ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի որոշումներից, սույն օրենսգրքից և վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության այլ օրենսդրական ակտերից և Հայաստանի Հանրապետության նախարարների խորհրդի որոշումներից:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ԽՍՀ Միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրական ակտերը, ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի և Հայաստանի Հանրապետության նախարարների խորհրդի որոշումները, մինչև սահմանված կարգով սույն օրենսգրքի մեջ մտցնելը, կիրառվում են Հայաստանի Հանրապետության տերիտորիայում անմիջականորեն:
Սույն օրենսգրքի դրույթները տարածվում են նաև այն վարչական իրավախախտումների վրա, որոնց կատարման համար պատասխանատվություն է նախատեսված դեռևս սույն օրենսգրքի մեջ չմտցված օրենսդրությամբ:
Հոդված 3. |
ԽՍՀ Միության իրավասությունը վարչական իրավախախտումների մասին օրենսդրության բնագավառում |
Վարչական իրավախախտումների մասին ԽՍՀ Միության և միութենական հանրապետությունների օրենսդրության հիմունքներին համապատասխան վարչական իրավախախտումների մասին օրենսդրության բնագավառում ԽՍՀ Միության իրավասությանը ենթակա են`
վարչական իրավախախտումների մասին ԽՍՀ Միության և միութենական հանրապետությունների օրենսդրության սկզբունքների որոշումը և ընդհանուր դրույթների սահմանումը.
վարչական պատասխանատվության սահմանումը`արտադրանքի ստանդարտացման և որակի.չափիչ միջոցները շրջանառության մեջ դնելու և պահելու ու դրանցից օգտվելու. հաշվառման և վիճակագրության. երկաթուղային,օդային, ծովային, խողովակամուղ տրանսպորտային միջոցների երթևեկության և օգտագործման անվտանգության. ճանապարհային երթևեկության. զինվորական հաշվառման. սահմանային ռեժիմի. անձնագրային սիստեմի. զենք, պայթուցիկ, ռադիոակտիվ նյութեր և թույլատրելի սիստեմի այլ օբյեկտներ ձեռք բերելու, պահելու և օգտագործելու կանոնների ԽՍՀՄ տերիտորիան կարանտինային և այլ վարակիչ հիվանդություններ բերելուց ու տարածելուց պահպանելու կանոնների. մաքսային և մաքսանենգության դեմ պայքարի կանոնների. վալյուտային շրջանառության կանոնների. ԽՍՀՄ -ում օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց գտնվելու կանոնների խախտման համար.
անհրաժեշտության դեպքում վարչական իրավախախտումների այնպիսի առանձին տեսակների վերաբերյալ գործերի քննության կարգի որոշումը, որոնց համար պատասխանատվությունը սահմանվում է ԽՍՀ Միության օրենսդրությամբ:
ԽՍՀ Միության իրավասությանը ենթակա է նաև ընդհանուր-միութենական նշանակություն ունեցող այլ հարցերով վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսդրությունը:
Հոդված 4. |
Հայաստանի Հանրապետության իրավասությունը վարչական իրավախախտումների մասին օրենսդրության բնագավառում |
Հայաստանի Հանրապետության իրավասությանը ենթակա են`
ԽՍՀ Միության իրավասությանը չվերաբերող հարցերով վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսդրությունը.
այն հարցերի շրջանակի սահմանումը, որոնց վերաբերյալ պատգամավորների տեղական խորհուրդները, բացի ավանային և գյուղական խորհուրդներից, կարող են օրենսդրական ակտերով սահմանվող շրջանակներում ընդունել որոշումներ, որոնց խախտման համար նախատեսվում է վարչական պատասխանատվություն:
Հոդված 5. | Պատգամավորների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային խորհուրդների և նրանց գործադիր կոմիտեների լիազորությունները վարչական իրավախախտումների բնագավառում |
Պատգամավորների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային խորհուրդները օրենսդրական ակտերով սահմանվող շրջանակներում կարող են`
ընդունել տարերային աղետների և համաճարակների դեմ պայքարի հարցերի վերաբերյալ որոշումներ, որոնք վարչական պատասխանատվություն են նախատեսում դրանց խախտման համար.
սահմանել կանոններ, որոնց խախտումը վարչական պատասխանատվություն է առաջացնում սույն օրենսգրքի 112 հոդվածով:
Պատգամավորների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեները կարող են ընդունել տարերային աղետների և համաճարակների դեմ պայքարի հարցերի վերաբերյալ որոշումներ, որոնք վարչական պատասխանատվություն են նախատեսում դրանց խախտման համար, ինչպես նաև իրենց իրավասության շրջանակներում սահմանել կանոններ, որոնց խախտումը վարչական պատասխանատվություն է առաջացնում սույն օրենսգրքի 112 հոդվածով:
Հոդված 6. | Վարչական իրավախախտումների կանխումը |
Պետական մարմինները, հասարակական կազմակերպությունները, աշխատավորական կոլեկտիվները մշակում և իրականացնում են այնպիաի միջոցառումներ, որոնց նպատակն է կանխել վարչական իրավախախտումները, բացահայտել և վերեցնել դրանց կատարմանը նպաստող պատճառներն ու պայմանները, քաղաքացիներին դաստիարակել բարձր գիտակցականության և կարգապահության, սովետական օրենքների խստիվ պահպանման ոգով:
Պատգամավորների խորհուրդները, ԽՍՀՄ սահմանադրությանը և ՀՀ սահմանադրությանը համապատասխան, ապահովելով օրենքների, պետական և հասարակական կարգի պահպանությունը, քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը, իրենց տերիտորիայում կոորդինացնում են վարչական իրավախախտումների կանխման ուղղությամբ պետական ու հասարակական բոլոր մարմինների աշխատանքը,ղեկավարում են ներքին գործերի մարմինների, վարչական հանձնաժողովների, անչափահասների գործերի հանձնաժողովների և վարչական իրավախախտումների դեմ պայքարի կոչված` իրենց հաշվետու մյուս մարմինների գործունեությունը:
Հոդված 7. |
Սոցիալիստական օրինականության ապահովումը վարչական իրավախախտումների համար ներգործության միջոցներ կիրառելիս |
Ոչ ոք չի կարող վարչական իրավախախտման կապակցությամբ ներգործության միջոցի ենթարկվել այլ կերպ, քան օրենսդրությամբ սահմանված հիմունքներով ու կարգով:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի վարույթը իրականացվում է սոցիալիստական օրինականությունը խստորեն պահպանելու հիման վրա:
Վարչական ներգործության միջոցներ կիրառելու լիազորություն ունեցող մարմիններն ու պաշտոնատար անձինք այն իրականացնում են իրենց իրավասության շրջանակներում, օրենսդրությանը խստիվ համապատասխան: Վարչական իրավախախտումների համար ներգործության միջոցներ կիրառելիս օրենսդրության պահանջների կատարումն ապահովվում է վերադաս մարմինների ու պաշտոնատար անձանց կողմից սիստեմատիկ վերահսկողությամբ, դատախազական հսկողությամբ, գանգատարկման իրավունքով, օրենսդրությամբ սահմանված այլ միջոցներով:
Հոդված 8. |
Վարչական իրավախախտումների համար պատասխանատվության վերաբերյալ օրենսդրության գործողությունը |
Վարչական իրավախախտում կատարած անձը ենթակա է պատասխանատվության իրավախախտումը կատարելու ժամանակ և վայրում գործող օրենսդրության հիման վրա:
Վարչական իրավախախտումների համար պատասխանատվությունը մեղմացնող կամ վերացնող ակտերը հետադարձ ուժ ունեն, այսինքն` տարածվում են նաև այդ ակտերի հրատարակումից առաջ կատարված իրավախախտումների վրա: Վարչական իրավախախտումների համար պատասխանատվություն սահմանող կամ այն ուժեղացնող ակտերը հետադարձ ուժ չունեն: Վարչական իրավախախտումների գործերի վարույթը իրականացվում է իրավախախտման վերաբերյալ գործի քննության ժամանակ և վայրում գործող օրենսդրության հիման վրա:
հատված ii
վարչական իրավախախտում ԵՎ վարչական պատասխանատվություն
i. ընդհանուր մաս
գ լ ու խ ii
վարչական իրավախախտումը ԵՎ պատասխանատվությունը այն կատարելու համար
Վարչական իրավախախտում հասկացությունը
Հոդված 9.
Վարչական իրավախախտում (զանցանք) է համարվում պետական կամ հասարակական կարգի, սոցիալիստական սեփականության, քաղաքացիների իրավունքների և ազատությունների, կառավարման սահմանված կարգի դեմ ոտնձգվող հակաիրավական, մեղավոր (դիտավորյալ կամ անզգույշ) այնպիսի գործողությունը կամ անգործությունը, որի համար օրենսդրությամբ նախատեսված է վարչական պատասխանատվություն:
Սույն օրենսգրքով նախատեսված իրավախախտումների համար վարչական պատասխանատվություն առաջանում է, եթե այդ խախտումները իրենց բնույթով քրեական պատասխանատվություն չեն առաջացնում գործող օրենսդրությանը համապատասխան:
Հոդված 10. |
Վարչական իրավախախտումը դիտավորությամբ կատարելը |
Վարչական իրավախախտումը համարվում է դիտավորությամբ կատարված, եթե այն կատարող անձը գիտակցել է իր գործողության կամ անգործության հակաիրավական բնույթը, կանխատեսել է դրա վնասակար հետևանքները և ցանկացել դրանք, կամ գիտակցաբար թույլ է տվել այդ հետևանքների առաջացումը:
Հոդված 11. | Վարչական իրավախախտումը անզգուշությամբ կատարելը |
Վարչական իրավախախտումը համարվում է անզգուշությամբ կատարված, եթե այն կատարած անձը կանխատեսել է իր գործողության կամ անգործության վնասակար հետևանքների առաջացման հնարավորությունը, բայց թեթևամտորեն հույս է ունեցել կանխելու դրանք կամ չի կանխատեսել այդպիսի հետևանքներ առաջանալու հնարավորությունները, թեև պարտավոր էր և կարող էր կանխատեսել դրանք:
Հոդված 12. |
Այն տարիքը, որը լրանալուց հետո առաջանում է վարչական պատասխանատվություն |
Վարչական պատասխանատվության ենթակա են այն անձինք, որոնց տասնվեց տարին լրացել է մինչև վարչական իրավախախտում կատարելու պահը:
Հոդված 13. |
Անչափահասների պատասխանատվությունը |
Տասնվեցից մինչև տասնութ տարեկան հասակում վարչական իրավախախտումներ կատարած անձանց նկատմամբ կիրառվում են Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության կողմից հաստատված անչափահասների գործերի հանձնաժողովների կանոնադրությամբ նախատեսված միջոցները:
Տասնվեցից մինչև տասնութ տարեկան հասակում գտնվող անձինք սույն օրենսգրքի 53 123-131, 160, 172, 173, 182, 190-193 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումներ կատարելու դեպքում ենթակա են վարչական պատասխանատվության ընդհանուր հիմունքներով: Հաշվի առնելով կատարված իրավախախտման բնույթն ու խախտողի անձը, նշված անձանց վերաբերյալ գործերը (բացառությամբ սույն օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված իրավախախտումներ կատարած անձանց) կարող են հանձնվել, իսկ սույն օրենսգրքի 53 հոդվածով նախատեսված իրավախախտումներ կատարելու դեպքում, որպես կանոն, ենթակա են հանձնման, շրջանային (քաղաքային), քաղաքների շրջանային խորհուրդների գործկոմների անչափահասների գործերի հանձնաժողովների քննությանը:
Տասնվեցից մինչև տասնութ տարեկան անչափահասները ընդհանուր հիմունքներով կարող են ենթակա լինել վարչական պատասխանատվության ԽՍՀՄ օրենսդրական ակտերով ուղղակիորեն նախատեսված նաև այլ դեպքերում:
Հոդված 14. |
Պաշտոնատար անձանց պատասխանատվությունը |
Պաշտոնատար անձինք ենթակա են վարչական պատասխանատվության այնպիսի վարչական իրավախախտումների համար, որոնք կապված են կառավարման կարգի, պետական ու հասարակական կարգի, բնության, բնակչության առողջության պահպանության ոլորտում սահմանված կանոնները և մյուս այն կանոնները չպահպանելու հետ, որոնց կատարման ապահովումը մտնում է նրանց պաշտոնեական պարտականությունների մեջ:
Հոդված 15. |
Վարչական իրավախախտումներ կատարելու համար զինծառայողների և մյուս այն անձանց պատասխանատվությունը, որոնց վրա տարածվում է կարգապահական կանոնագրքերի գործողությունը |
Զինծառայողները և զորահավաքների կանչված զինապարտները, ինչպես նաև ներքին գործերի մարմինների շարքային կազմին և պետկազմին պատկանող անձինք վարչական իրավախախտումների համար պատասխանատվություն են կրում ըստ կարգապահական կանոնագրքերի: Ճանապարհային երթևեկության կանոնների, որսի, ձկնորսության և ձկան պաշարների պահպանության կանոնների, մաքսային կանոնների խախտման և մաքսանենգության համար այդ անձինք վարչական պատասխանատվություն են կրում ընդհանուր հիմունքներով: Նշված անձանց նկատմամբ չեն կարող կիրառվել տուգանք, ուղղիչ աշխատանքներ և վարչական կալանք:
Սույն հոդվածի առաջին մասում նշված անձանցից բացի մյուս անձինք, որոնց վրա տարածվում է կարգապահական կանոնագրքերի կամ կարգապահության վերաբերյալ հատուկ կանոնադրությունների գործողությունը, դրանցով ուղղակիորեն նախատեսված դեպքերում վարչական իրավախախտումների համար կրում են կարգապահական, իսկ մնացած դեպքերում վարչական պատասխանատվություն` ընդհանուր հիմունքներով:
Սույն հոդվածի առաջին մասում նշված դեպքերում այն մարմինները (պաշտոնատար անձինք), որոնց վերապահված է վարչական տույժեր նշանակելու իրավունք, կարող են տույժեր նշանակելու փոխարեն իրավախախտումների վերաբերյալ նյութերը հանձնել համապատասխան մարմիններին` մեղավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի լուծման համար:
Հոդված 16. |
Օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց պատասխանատվությունը |
Հայաստանի Հանրապետության տերիտորիայում գտնվող օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք ենթակա են վարչական պատասխանատվության ԽՍՀՄ քաղաքացիների հետ ընդհանուր հիմունքներով:
Հայաստանի Հանրապետության տերիտորիայում այն օտարերկրյա քաղաքացիների կողմից կատարված վարչական իրավախախտումների պատասխանատվության հարցը, ովքեր գործող օրենքների և ԽՍՀՄ միջազգային պայմանագրերի համաձայն ԽՍՀ Միության և Հայաստանի Հանրապետության վարչական պատասխանատվության հանդեպ օգտվում են անձեռնմխելիության իրավունքից, լուծվում է դիվանագիտական ճանապարհով:
Հոդված 17. | Ծայրահեղ անհրաժեշտություն |
Վարչական պատասխանատվության ենթակա չէ այն անձը, որը թեև սույն օրենսգրքով կամ վարչական իրավախախտումների համար վարչական պատասխանատվություն սահմանող այլ նորմատիվ ակտերով նախատեսված գործողություն է կատարել, սակայն գործել է ծայրահեղ անհրաժեշտության վիճակում, այսինքն` մի այնպիսի վտանգ վերացնելու համար, որը սպառնացել է պետական կամ հասարակական կարգին, սոցիալիստական սեփականությանը, քաղաքացիների իրավունքներին ու ազատություններին, կառավարման սահմանված կարգին, եթե այդ վտանգը տվյալ հանգամանքներում չէր կարելի վերացնել այլ միջոցներով և եթե հասցված վնասը կանխված վնասի համեմատությամբ ավելի նվազ կարևորություն ունի:
Հոդված 18. | Անհրաժեշտ պաշտպանություն |
Վարչական պատասխանատվության ենթակա չէ այն անձը, որը թեև սույն օրենսգրքով կամ վարչական իրավախախտումների համար վարչական պատասխանատվություն սահմանող այլ նորմատիվ ակտերով նախատեսված գործողություն է կատարել, սակայն գործել է անհրաժեշտ պաշտպանության վիճակում, այսինքն` հակաիրավական ոտնձգությունից պաշտպանելիս է եղել պետական կամ հասարակական կարգը, սոցիալիստական սեփականությունը, քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները, կառավարման սահմանված կարգը ոտնձգություն կատարողին վնաս պատճառելու ճանապարհով, ընդորում, եթե թույլ չի տրվել անհրաժեշտ պաշտպանության սահմանների անցում:
Հոդված 19. | Անմեղսունակություն |
Վարչական պատասխանատվության ենթակա չէ այն անձը, որը հակաիրավական գործողություն կամ անգործություն կատարելու ժամանակ գտնվել է անմեղսունակ վիճակում, այսինքն` խրոնիկական հոգեկան հիվանդության, հոգեկան գործունեության ժամանակավոր խանգարման, տկարամտության կամ այլ հիվանդագին վիճակի հետևանքով չէր կարող իրեն հաշիվ տալ իր գործողությունների համար կամ ղեկավարել այդ գործողությունները:
Հոդված 20. | Վարչական իրավախախտման վերաբերյալ նյութերը ընկերական դատարանի, հասարակական կազմակերպության կամ աշխատավորական կոլեկտիվի քննությանը հանձնելը |
Վարչական իրավախախտում կատարած անձը ազատվում է վարչական պատասխանատվությունից, և նյութերը հանձնվում են ընկերական դատարանի, հասարակական կազմակերպության կամ աշխատավորական կոլեկտիվի քննությանը, եթե հաշվի առնելով կատարված իրավախախտման բնույթը և իրավախախտողի անձը, նրա նկատմամբնպատակահարմար է կիրառել հասարակական ներգործության միջոց:
Սույն օրենսգրքի 126, 129, 133, 159, 163, 174-177 հոդվածներով նախատեսված իրավախախտումներ կատարելու համար վարչական պատասխանատվությունից սույն հոդվածի առաջին մասում նշված հիմունքներով ազատված անձանց վերաբերյալ նյութերը կարող են հանձնվել նաև ձեռնարկությունում, հիմնարկում, կազմակերպությունում և դրանց կառուցվածքային ստորաբաժանումներում ստեղծված հարբեցողության դեմ պայքարի հանձնաժողովի քննությանը:
Սույն օրենսգրքի 53, 126, 129, 133, 159, 163, 165, 172, 174-177 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումներ կատարած անձանց նկատմամբ կիրառված հասարակական ներգործության միջոցների մասին ադմինիստրացիան, ձեռնարկությունում, հիմնարկում, կազմակերպությունում և դրանց կառուցվածքային ստորաբաժանումներում ստեղծված հարբեցողության դեմ պայքարի հանձնաժողովը, ընկերական դատարանը կամ հասարակական կազմակերպությունը պարտավոր են նյութերն ստանալու օրվանից սկսած տասնօրյա ժամկետում հայտնել նյութերն ուղարկող մարմնին (պաշտոնատար անձին):
Հոդված 21. | Նվազ նշանակություն ունեցող իրավախախտման դեպքում վարչական պատասխանատվությունից ազատելու հնարավորությունը |
Եթե կատարված վարչական իրավախախտումը նվազ նշանակություն ունի, գործը վճռելու համար լիազորված մարմինը (պաշտոնատար անձը) կարող է խախտողին ազատել վարչական պատասխանատվությունից և բավարարվել բանավոր դիտողությամբ:
գ լ ու խ iii
վարչական տույժ
Հոդված 22.
Վարչական տույժի նպատակները
Վարչական տույժը համարվում է պատասխանատվության միջոց և կիրառվում է, նպատակ ունենալով վարչական իրավախախտում կատարած անձին դաստիարակել խորհրդային օրենքները պահպանելու, սոցիալիստական համակեցության կանոնները հարգելու ոգով, ինչպես նաև կանխել ինչպես իր իսկ` իրավախախտողի, այնպես էլ ուրիշ անձանց կողմից նոր իրավախախտումների կատարումը:
Հոդված 23. | Վարչական տույժերի տեսակները |
Վարչական իրավախախտումներ կատարելու համար կարող են կիրառվել հետևյալ վարչական տույժերը`
1) նախազգուշացում.
2) տուգանք.
3) վարչական իրավախախտում կատարելու գործիք կամ անմիջական օբյեկտ հանդիսացող առարկայի հատուցմամբ վերցնում.
4) վարչական իրավախախտում կատարելու գործիք կամ անմիջական օբյեկտ հանդիսացող առարկայի, ստացված շահույթի (եկամտի) բռնագրավում.
5) տվյալ քաղաքացուն տրված հատուկ իրավունքից (տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից, որսորդության իրավունքից) զրկում.
6) ուղղիչ աշխատանքներ.
7) վարչական կալանք:
Սույն հոդվածի 3-6 կետերում թվարկված վարչական տույժերը կարող են սահմանվել միայն ԽՍՀ Միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրական ակտերով, իսկ վարչական կալանքը`միայն օրենսդրական ակտերով: ԽՍՀՄ օրենսդրական ակտերով որոշվող բացառիկ դեպքերում վարչական կալանքը կարող է սահմանվել նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրական ակտերով:
ԽՍՀ Միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրական ակտերով կարող են սահմանվել, բացի սույն հոդվածում նշվածներից, նաև վարչական տույժերի այլ տեսակներ` վարչական իրավախախտումների մասին ԽՍՀ Միության և միութենական հանրապետությունների օրենսդրության հիմունքների սկզբունքներին և ընդհանուր դրույթներին համապատասխան: Օրենսդրությամբ կարող է նախատեսվել օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց վարչական վտարում սահմաններից` խորհրդային իրավակարգը կոպիտ խախտող վարչական իրավախախտումներ կատարելու համար:
(11.05.92 խմբագրությամբ)
Հոդված 24. |
Հիմնական և լրացուցիչ վարչական տույժեր |
Առարկաները հատուցմամբ վերցնելը և բռնագրավումը կարող են կիրառվել ինչպես իբրև հիմնական, այնպես էլ իբրև լրացուցիչ վարչական տույժեր. սույն օրենսգրքի 23 հոդվածի առաջին մասում թվարկված մյուս վարչական տույժերը կարող են կիրառվել միայն որպես հիմնական տույժեր:
Մեկ վարչական իրավախախտման համար կարող է նշանակվել հիմնական կամ հիմնական ու լրացուցիչ տույժ:
Հոդված 25. | Նախազգուշացում |
Նախազգուշացումը որպես վարչական տույժի միջոց արվում է գրավոր: Օրենսդրությամբ նախատեսված դեպքերում հախազգուշացումը արձանագրվում է այլ սահմանված եղանակով:
Հոդված 26. | Տուգանք |
Վարչական իրավախախտումների համար քաղաքացիների նկատմամբ նշանակվող տուգանքը, որպես կանոն, չի կարող գերազանցել սահմանված նվազագույն աշխատավարձի վեցապատիկը, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` տասնապատիկը, եթե վարչական իրավախախտումների առանձին տեսակների համար պատասխանատվությունն ուժեղացնելու կապակցությամբ այլ բան չի նախատեսվում:
Վարչական իրավախախտումների համար քաղաքացիների և պաշտոնատար անձանց նկատմամբ նշանակվող տուգանքը չի կարող պակաս լինել սահմանված նվազագույն աշխատավարձի երեք տոկոսից:
(11.05.92, 18.08.93 խմբագրությամբ)
Հոդված 27. | Վարչական իրավախախտում կատարելու գործիք կամ անմիջական օբյեկտ հանդիսացող առարկան հատուցմամբ վերցնելը |
Վարչական իրավախախտում կատարելու գործիք կամ անմիջական օբյեկտ հանդիսացող առարկան հատուցմամբ վերցնելն այն է, որ առարկան հարկադիր կարգով վերցվում է և այնուհետև իրացվում, ստացված գումարը հանձնելով նախկին սեփականատիրոջը` վերցված առարկայի իրացման ծախսերի պահումով:
Հրազենը և զինամթերքը հատուցմամբ վերցնել չի կարող կիրառվել այն անձանց նկատմամբ, որոնց համար որսորդությունը գոյության հիմնական աղբյուրն է: Հատուցմամբ վերցնում կիրառելու կարգը և վերցնելու ենթակա առարկաների տեսակները սահմանվում են ԽՍՀ Միության օրենսդրությամբ, սույն օրենսգրքով և Հայաստանի Հանրապետության այլ օրենսդրությամբ:
Հոդված 28. | Վարչական իրավախախտում կատարելու գործիք կամ անմիջական օբյեկտ հանդիսացող առարկայի, ստացված շահույթի (եկամտի) բռնագրավումը |
Վարչական իրավախախտում կատարելու գործիք կամ անմիջական օբյեկտ հանդիսացող առարկայի, ստացված շահույթի (եկամտի) բռնագրավումն այն է, որ այդ առարկան, շահույթը (եկամուտը) հարկադիր կարգով անհատույց դարձվում է պետական սեփականություն: Բռնագրավվել կարող է միայն այն առարկան, շահույթը (եկամուտը), որը խախտողի անձնական սեփականությունն է, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրական ակտերով այլ բան չի նախատեսված:
Հրազենի, որսի այլ գործիքների և զինամթերքի բռնագրավում չի կարող կիրառվել այն անձանց նկատմամբ, որոնց համար որսորդությունը գոյության հիմնական աղբյուրն է:
Բռնագրավում կիրառելու կարգը, բռնագրավման ոչ ենթակա առարկաների ցանկը սահմանվում է ԽՍՀ Միության օրենսդրությամբ, սույն օրենսգրքով և Հայաստանի Հանրապետության այլ օրենսդրությամբ:
(11.05.92 խմբագրությամբ)
Հոդված 29. | Տվյալ քաղաքացուն տրված հատուկ իրավունքից զրկումը |
Տվյալ քաղաքացուն տրված հատուկ իրավունքից (տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից, որսորդության իրավունքից) զրկում կիրառվում է մինչև երեք տարի ժամանակով`այդ իրավունքից օգտվելու կարգը կոպիտ կերպով կամ սիստեմատիկորեն խախտելու համար:
Այդպիսի իրավունքից զրկելու ժամկետը չի կարող տասնհինգ օրից պակաս լինել, եթե ԽՍՀ Միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրական ակտերով այլ բան չի սահմանված:
Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում չի կարող կիրառվել այն անձանց նկատմամբ, որոնք այդ միջոցներից օգտվում են հաշմանդամության կապակցությամբ, բացառությամբ հարբած վիճակում տրանսպորտային միջոց վարելու դեպքերի:
Որսորդության իրավունքից զրկում չի կարող կիրառվել այն անձանց նկատմամբ, որոնց համար որսորդությունը գոյության հիմնական աղբյուրն է:
Հոդված 30. | Ուղղիչ աշխատանքներ |
Ուղղիչ աշխատանքները կիրառվում են մինչև երկու ամիս ժամանակով, որը վարչական իրավախախտում կատարած անձը կրում է իր մշտական աշխատանքի վայրում, և նրա վաստակի մինչև քսան տոկոսի պահումով` հօգուտ պետության: Ուղղիչ աշխատանքները նշանակում է շրջանային (քաղաքային) ժողովրդական դատարանը (ժողովրդական դատավորը): Ուղղիչ աշխատանքների ժամկետը չի կարող տասնհինգ օրից պակաս լինել, եթե ԽՍՀ Միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրական ակտերով այլ բան չի սահմանված:
Հոդված 31. | Վարչական կալանք |
Վարչական կալանք սահմանվում և կիրառվում է միայն բացառիկ դեպքերում վարչական իրավախախտումների առանձին տեսակների համար մինչև տասնհինգ օր ժամանակով: Վարչական կալանք նշանակում է դատարանը (դատավորը):
Վարչական կալանք չի կարող կիրառվել հղի կանանց, մինչև տասներկու տարեկան երեխաներ ունեցող կանանց, տասնութ տարին չլրացած անձանց, առաջին և երկրորդ խմբերի հաշմանդամների նկատմամբ:
(01.07.91 խմբագրությամբ)
գ լ ու խ iv
վարչական տույժ նշանակելը
Հոդված 32.
Վարչական իրավախախտման համար տույժ նշանակելու ընդհանուր կանոնները
Վարչական իրավախախտման համար տույժը նշանակվում է կատարված իրավախախտման համար պատասխանատվություն նախատեսող նորմատիվ ակտով սահմանված շրջանակներում, վարչական իրավախախտումների մասին ԽՍՀ Միության և միութենական հանրապետությունների օրենսդրության հիմունքներին, սույն օրենսգրքին և վարչական իրավախախտումների վերաբերյալ մյուս ակտերին ճիշտ համապատասխան:
Տույժ նշանակելիս հաշվի են առնվում կատարված իրավախախտման բնույթը, խախտողի անձը, նրա մեղքի աստիճանը, գույքային դրությունը, պատասխանատվությունը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները:
Հոդված 33. |
Վարչական իրավախախտման համար պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքները |
Վարչական իրավախախտման համար պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքներ են համարվում`
1) մեղավորի անկեղծ զղջումը.
2) իրավախախտման վնասակար հետևանքները մեղավորի կողմից կանխելը, պատճառած վնասը կամավոր հատուցելը կամ վերացնելը.
3) իրավախախտում կատարելը հոգեկան խիստ հուզմունքի ազդեցության տակ կամ էլ անձնական կամ ընտանեկան ծանր հանգամանքների զուգադիպությամբ.
4) իրավախախտում կատարելը անչափահասի կողմից.
5) իրավախախտում կատարելը հղի կնոջ կամ մինչև մեկ տարեկան երեխա ունեցող կնոջ կողմից:
ԽՍՀ Միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կարող են նախատեսվել վարչական իրավախախտման համար պատասխանատվությունը մեղմացնող նաև այլ հանգամանքներ: Վարչական իրավախախտման վերաբերյալ գործը լուծող մարմինը (պաշտոնատար անձը) կարող է մեղմացուցիչ համարել նաև այնպիսի հանգամանքներ, որոնք չեն նշված օրենսդրության մեջ:
Հոդված 34. |
Վարչական իրավախախտման համար պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքները |
Վարչական իրավախախտման համար պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքներ են համարվում`
1) հակաիրավական վարքագիծը շարունակելը, չնայած այն դադարացնելու մասին դրա համար լիազորված անձանց պահանջին.
2) մեկ տարվա ընթացքում կրկին անգամ նման իրավախախտում կատարելը, որի համար անձն արդեն ենթարկվել է վարչական տույժի. իրավախախտում կատարելը նախկինում հանցագործություն կատարած անձի կողմից.
3) անչափահասին իրավախախտման մեջ ներգրավելը.
4) իրավախախտումը մի խումբ անձանց կողմից կատարելը.
5) իրավախախտումը տարերային աղետի պայմաննեիում կամ այլ արտակարգ հանգամանքներում կատարելը.
6) իրավախախտումը հարբած վիճակում կատարելը:
Վարչական տույժ նշանակող մարմինը (պաշտոնատար անձը), նայած վարչական իրավախախտման բնույթին, կարող է տվյալ հանգամանքը ծանրացուցիչ չհամարել:
Հոդված 35. |
Վարչական տույժեր նշանակելը մի քանի վարչական իրավախախտումներ կատարելու դեպքում |
Մեկ անձի կողմից երկու կամ ավելի վարչական իրավախախտումներ կատարելու դեպքում վարչական տույժը նշանակվում է յուրաքանչյուր իրավախախտման համար առանձին-առանձին:
Եթե անձը կատարել է մի քանի վարչական իրավախախտումներ, որոնց վերաբերյալ գործերը միաժամանակ քննվում են նույն մարմնի (պաշտոնատար անձի) կողմից, տույժը նշանակվում է առավել լուրջ խախտման համար սահմանված սանկցիայի շրջանակներում: Այդ դեպքում հիմնական տույժին կարող է միացվել կատարված իրավախախտումներից ցանկացածի համար պատասխանատվության վերաբերյալ հոդվածներով նախատեսված լրացուցիչ տույժերից մեկը:
Հոդված 36. |
Վարչական տույժի ժամկետների հաշվումը |
Վարչական կալանքի ժամկետը հաշվվում է օրերով, ուղղիչ աշխատանքներինը` ամիսներով կամ օրերով, հատուկ իրավունքից զրկելունը` տարիներով, ամիսներով կամ օրերով:
Հոդված 37. |
Վարչական տույժ նշանակելու ժամկետները |
Վարչական տույժը կարող է նշանակվել իրավախախտումը կատարվելու օրվանից ոչ ուշ, քան երկու ամսվա ընթացքում, իսկ շարունակվող իրավախախտման դեպքում` այն բացահայտվելու օրվանից երկու ամսվա ընթացքում: Քրեական գործի հարուցումը մերժելու կամ քրեական գործը կարճելու դեպքում, բայց երբ խախտողի գործողություններում առկա են վարչական իրավախախտման նշաններ, վարչական տույժը կարող է նշանակվել քրեական գործի հարուցումը մերժելու կամ այն կարճելու մասին որոշում կայացվելու օրվանից ոչ ուշ, քան մեկ ամսվա ընթացքում: (18.08.93թ խմբագրությամբ):
Հոդված 38. |
Այն ժամկետը, որը լրանալուց հետո անձը համարվում է վարչական տույժի չենթարկված |
Եթե վարչական տույժի ենթարկված անձը տույժի կատարումն ավարտելու օրվանից մեկ տարվա ընթացքում նոր վարչական իրավախախտում չի կատարել, ապա այդ անձը համարվում է վարչական տույժի չենթարկված:
Հոդված 39. |
Պատճառված վնասը հատուցելու պարտականություն դնելը |
Եթե վարչական իրավախախտում կատարվելու հետևանքով գույքային վնաս է պատճառվել քաղաքացուն, ձեռնարկությանը, հիմնարկին կամ կազմակերպությանը, ապա վարչական հանձնաժողովը, պատգամավորների ավանային, գյուղական խորհրդի գործադիր կոմիտեն, անչափահասների գործերի հանձնաժողովը, ժողովրդական դատավորը վարչական իրավախախտման համար տույժ նշանակելու հարցը լուծելիս իրավունք ունեն միաժամանակ լուծելու գույքային վնասը մեղավորի կողմից հատուցելու հարցը, եթե վնասի գումարը չի գերազանցում հիսուն դրամից, իսկ շրջանային (քաղաքային) ժողովրդական դատարանը` անկախ վնասի չափից:
Մնացած դեպքերում վարչական իրավախախտմամբ պատճառված գույքային վնասի հատուցման հարցը լուծվում է քաղաքացիական դատավարության կարգով:
Հոդված 40. | Այն պարտականության կատարումը, որը չկատարելու համար նշանակվել էր վարչական տույժ |
Վարչական տույժ նշանակելը վարչական իրավախախտում կատարած անձին չի ազատում այն պարտականության կատարումից, որը չկատարելու համար նշանակվել էր վարչական տույժ:
ii. հատուկ մաս
գ լ ու խ v
քաղաքացիների իրավունքների եվ բնակչության առողջության դեմ ոտնձգվող վարչական իրավախախտումներ
Հոդված 401. |
Ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների և ընտրությունների անցկացմանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանն արգելք հանդիսանալը |
Հայաստանի Հանրապետության քաղաքացու ընտրելու և ընտրվելու իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելը, ընտրական հանձնաժողովների, նախաձեռնող խմբերի անդամների, թեկնածուների և նրանց վստահված անձանց, հասարակական-քաղաքական կազմակերպությունների անդամների կամ նրանց կողմից լիազորված անձանց լիազորությունների իրականացմանն արգելք հանդիսանալը, եթե այդ գործողությունները զուգորդված չեն բռնության, խաբեության, սպառնալիքի կամ կաշառման հետ`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսուն տոկոսից մինչև դրա լրիվ չափը, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` դրա լրիվ չափից մինչև կրկնապատիկը:
(02.08.91, 02.09.93, 19.05.95 խմբագրությամբ)
Հոդված 402. |
(վերացվել է 19.05.95)
Հոդված 403. | Քվեարկության օրը քարոզչություն անելը |
Քվեարկության օրը հանրաքվեի դրված հարցի, հասարակական-քաղաքական կազմակերպությունների, նրանց միավորումների, թեկնածուի դեմ կամ կողմ քարոզչություն անելը
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի երեսուն տոկոսից մինչև հիսուն տոկոսի չափով:
(02.08.91, 19.05.95 խմբագրությամբ)
Հոդված 404. | Հանրաքվեի և ընտրական հանձնաժողովների գործունեությանը միջամտելը |
Հանրաքվեի և ընտրական հանձնաժողովների գործունեությանը միջամտելը կամ նրանց գործունեության համար տեղեկություններ ու նյութեր չտրամադրելը կամ հանրաքվեի և ընտրական հանձնաժողովների որոշումները չկատարելը, ինչպես նաև հանրաքվեի և ընտրական հանձնաժողովների անդամների պարտականությունների կատարմանը խոչընդոտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսուն տոկոսից մինչև հիսուն տոկոսի չափով և պաշտոնատար անձանց նկատմամբ` հիսուն տոկոսից մինչև դրա լրիվ չափը:
(02.08.91, 02.09.93 խմբագրությամբ)
Հոդված 405. | Հանրաքվեի մասին օրենսդրությունը խախտելը |
Հայաստանի Հանրապետության քաղաքացու կամ քաղաքացիների խմբերի` հանրաքվեին մասնակցելու, քարոզչություն անելու իրավունքի ազատ իրականացմանն արգելք հանդիսանալը, եթե այդ գործողությունները զուգորդված չեն բռնության, խաբեության, սպառնալիքի կամ կաշառման հետ`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսուն տոկոսից մինչև դրա լրիվ չափը և պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուր հիսուն տոկոսից մինչև եռապատիկը:
(02.08.91 խմբագրությամբ)
Հոդված 406. | Զենքով, զինամթերքով քվեարկության վայր մուտք գործելը |
Զենքով, զինամթերքով քվեարկության համար առանձնացված շենք մուտք գործելը, եթե այն ծառայողական պարտականություններից չի բխում` առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկից մինչև հնգապատիկը:
(ընդունված է 19.05.95)
Հոդված 41. | Աշխատանքային օրենսդրությունը և աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելը |
Պաշտոնատար անձանց կողմից աշխատանքային օրենսդրությունը և աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելը` առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգ տոկոսից մինչև երեսուն տոկոսի չափով:
Հոդված 42. | Սանիտարահիգիենիկ և սանիտարահակահամաճարակային կանոնները և նորմաները խախտելը |
Սանիտարահիգիենիկ և սանիտարահակահամաճարակային կանոնները և նորմաները (բացի մթնոլորտային օդի պահպանության կանոններից ու նորմաներից) խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսուն տոկոսից մինչև վաթսունհինգ տոկոսի և պաշտոնատար անձանց նկատմամբ` վաթսունհինգ տոկոսից միչև հարյուր վաթսունհինգ տոկոսի չափով:
(04.06.91, 02.09.93 խմբագրությամբ)
Հոդված 43. | Սանիտարահիգիենիկ և սանիտարահակահամաճարակային կանոնները տրանսպորտում խախտելը |
Երկաթուղային տրանսպորտում սահմանված սանիտարահիգիենիկ և սանիտարահակահամաճարակային կանոնները խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև տասը տոկոսի և պաշտոնատար անձանց նկատմամբ` տասը տոկոսից միչև քսանհինգ տոկոսի չափով:
Օդային տրանսպորտում սահմանված սանիտարահիգիենիկ և սանիտարահակահամաճարակային կանոնները խախտելը` առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև տասը տոկոսի և պաշտոնատար անձանց նկատմամբ` տասը տոկոսից մինչև երեսուն տոկոսի չափով:
(02.09.93 խմբագրությամբ)
Հոդված 44. | Ապօրինաբար ոչ խոշոր չափերով թմրամիջոցներ ձեռք բերելը կամ պահելը կամ առանց բժշկի նշանակման թմրամիջոցներ գործածելը |
Առանց վաճառելու նպատակի ապօրինաբար ոչ խոշոր չափերով թմրամիջոցներ ձեռք բերելը կամ պահելը, ինչպես նաև առանց բժշկի նշանակման թմրամիջոցներ գործածելը`
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի երեսունհինգ տոկոսից մինչև դրա լրիվ չափը կամ ուղղիչ աշխատանքներ մեկից մինչև երկու ամիս ժամանակով` վաստակի քսան տոկոսի պահումով, իսկ բացառիկ դեպքերում, երբ ըստ գործի հանգամանքների և հաշվի առնելով խախտողի անձը, այդ միջոցների կիրառումը կհամարվի անբավարար` վարչական կալանք մինչև տասնհինգ օր ժամանակով:
Ծանոթագրություն. այն անձը, որը կամովին հանձնել է իր մոտ եղած ոչ խոշոր չափերի թմրամիջոցը, որ նա ձեռք էր բերել կամ պահել էր առանց վաճառելու նպատակի, ինչպես և կամովին դիմել է բժշկական հիմնարկին առանց բժշկի նշանակման թմրամիջոցներ գործածելու կապակցությամբ բժշկական օգնություն ստանալու համար, ազատվում է սույն հոդվածով նախատեսված գործողությունների համար վարչական պատասխանատվությունից:
(23.10.87, 02.09.93թ խմբագրությամբ)
Հոդված 45. | Վեներական հիվանդությամբ տառապողների խուսափելը բժշկական զննումից և պրոֆիլակտիկ բուժումից |
Բժշկական զննումից այն անձանց խուսափելը, որոնց վերաբերյալ բավարար տվյալներ կան այն մասին, որ նրանք տառապում են վեներական հիվանդությամբ, կամ բուժումից այն անձանց խուսափելը, որոնք շփման մեջ են գտնվել վեներական հիվանդությամբ տառապողների հետ և ունեն պրոֆիլակտիկ բուժման կարիք և շարունակում են խուսափել առողջապահության հիմնարկի կողմից արված նախազգուշացումից հետո`
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի երեսուն տոկոսից մինչև դրա լրիվ չափը:
(02.09.93 խմբագրությամբ)
Հոդված 46. | Վեներական հիվանդությամբ վարակվելու աղբյուրը և վարակի վտանգ առաջացնող հիվանդների հետ շփումը թաքցնելը |
Վեներականհիվանդությամբ տառապող հիվանդների կողմից վարակի աղբյուրը թաքցնելը, ինչպես նաև իրենց հետ վեներական հիվանդությամբ վարակվելու վտանգ առաջացնող շփման մեջ գտնված անձանց թաքցնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի երեսուն տոկոսից մինչև դրա լրիվ չափը:
(02.09.93 խմբագրությամբ)
Հոդված 47. | Ապօրինաբար բժշկությամբ զբաղվելը |
Բժշկական պատշաճ կրթություն չունեցող և սահմանված կարգով բժշկական գործունեության չթույլատրված անձի կողմից որպես արհեստ բժշկությամբ զբաղվելը`
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի երեսուն տոկոսից մինչև դրա լրիվ չափը:
(02.09.93 խմբագրությամբ)
գ լ ու խ vi
սեփականության դեմ ոտնձգվող վարչական իրավախախտումներ
Հոդված 48.
Հողի սեփականության իրավունքի խախտումը
Հողամասեր ինքնակամ զբաղեցնելը շինարարության կամ օգտակար հանածոների հանքավայրերի մշակման հետ չկապված նպատակներով, կամ էլ հողի օտարման կարգը խախտող գործարքներ կնքելը, եթե այդ գործողությունները կատարվել են առաջին անգամ և դրանցով զգալի վնաս չի հասցվել սեփականատիրոջը`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի ութապատիկից մինչև տասներկուապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև տասնհինգապատիկի չափով:
(04.06.91, 02.09.93, 03.12.96 խմբագրությամբ)
Հոդված 481. | Պետական պահուստային ֆոնդի հողերի ապօրինի օգտագործումը չկանխելը |
Պետական պահուստային ֆոնդի հողերի ապօրինի օգտագործումը լիազորված մարմնի պաշտոնատար անձի կողմից չկանխելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև տասնհինգապատիկի չափով:
(լրաց. 23.06.97 օրենք)
Հոդված 49. | Ընդերքի պետական սեփականության իրավունքի խախտումը |
Ընդերքից ինքնագլուխ օգտվելը, ընդերքի պետական սեփականության իրավունքն ուղղակի կամ քողարկված ձևով խախտող գործարքներ կատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսուն տոկոսից մինչև հարյուր վաթսունհինգ տոկոսի և պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուր վաթսունհինգ տոկոսից մինչև եռապատիկը:
(04.06.91, 02.09.93թ խմբագրությամբ)
Հոդված 50. | Ջրերի պետական սեփականության իրավունքի խախտումը |
Ջրային օբյեկտների ինքնագլուխ զավթումը, ինքնագլուխ ջրօգտագործումը, ջրօգտագործման իրավունքի վերազիջումը, ինչպես նաև ջրերի պետական սեփականության իրավունքն ուղղակի կամ քողարկված ձևով խախտող այլ գործարքներ կատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսուն տոկոսից մինչև հարյուր վաթսունհինգ տոկոսի և պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուր վաթսունհինգ տոկոսից մինչև եռապատիկը:
(04.06.91, 02.09.93 խմբագրությամբ)
Հոդված 51. | Անտառների պետական սեփականության իրավունքի խախտումը |
Անտառօգտագործման իրավունքի ինքնագլուխ վերազիջումը, ինչպես նաև անտառների պետական սեփականության իրավունքը ուղղակի կամ քողարկված ձևով խախտող այլ գործարքներ կատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսուն տոկոսից մինչև հիսուն տոկոսի չափով և պաշտոնատար անձանց նկատմամբ` հիսուն տոկոսից մինչև դրա լրիվ չափը:
(02.09.93 խմբագրությամբ)
Հոդված 52. | Կենդանական աշխարհի պետական սեփականության իրավունքի խախտումը |
Կենդանական աշխարհի օբյեկտներից օգտվելու իրավունքի ինքնագլուխ վերազիջումը, ինչպես նաև կենդանական աշխարհի պետական սեփականության իրավունքն ուղղակի կամ քողարկված ձևով խախտող այլ գործարքներ կատարելը, ինչպես նաև կենդանական աշխարհի այն օբյեկտներից ինքնագլուխ օգտվելը, որոնցից օգտվելու համար պահանջվում է թույլտվություն ստանալ`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգ տոկոսից մինչև երեսուն տոկոսի և պաշտոնատար անձանց նկատմամբ` երեսուն տոկոսից մինչև հիսուն տոկոսի չափով:
(02.09.93 խմբագրությամբ)
Հոդված 53. |
Գույքի մանր հափշտակում |
Գույքի մանր հափշտակումը յուրացման, վատնման, պաշտոնեական դիրքի չարաշահման կամ խարդախության միջոցով`
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի լրիվ չափից մինչև եռապատիկը:
Ծանոթագրություն. սույն հոդվածում նախատեսված մանր հափշտակության չափն է` իրավախախտումը կատարելու պահին Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկ չափը չգերազանցող գումարը (արժեքը):
(11.05.92, 02.09.93, լրաց. 09.06.97, փոփ.19.06.98 թիվ ՀՕ-231, 07.03.01 ՀՕ-156 օրենքներ)
Հոդված 531. | Ձեռնարկություններին, հիմնարկներին, կազմակերպություններին հանցագործությամբ պատճառած գույքային վնասի հատուցումից խուսափելը |
Ձեռնարկություններին, հիմնարկներին, կազմակերպություններին հանցագործությամբ պատճառած գույքային վնասի հատուցումից այն անձի խուսափելը, որը դատարանի դատավճռով կամ վճռով պարտավոր է հատուցել այդ վնասը`
առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի երեսուն տոկոսից մինչև դրա լրիվ չափը կամ ուղղիչ աշխատանքներ մինչև երկու ամիս ժամանակով` վաստակի քսան տոկոսի պահումով:
(ընդունված է 25.06.86, 02.09.93 խմբագրությամբ)
գ լ ու խ vii
վարչական իրավախախտումներ շրջակա բնական միջավայրի, պատմության ԵՎ կուլտուրայի հուշարձանների պահպանության բնագավառում
Հոդված 54. | Հողերի անտնտեսվար օգտագործումը |
Հողերի անտնտեսվար օգտագործումը, հողերը բարելավելու և հողերը հողմային, ջրային էրոզիայից և հողերի վիճակը վատթարացնող այլ պրոցեսներից պահպանելու պարտադիր միջոցառումները չկատարելը, հողամասերը ոչ այն նպատակներին համապատասխան օգտագործելը, որոնց համար դրանք տրամադրված են`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսուն տոկոսից մինչև դրա լրիվ չափը և պաշտոնատար անձանց նկատմամբ` դրա լրիվ չափից մինչև հարյուր հիսուն տոկոսի չափով:
(04.06.91, 02.09.93 խմբագրությամբ)
Հոդված 55. | Գյուղատնտեսական և այլ հողեր փչացնելը և աղտոտելը |
Գյուղատնտեսական և այլ հողեր փչացնելը, դրանք արտադրական և այլ մնացուկներով ու կեղտաջրերով աղտոտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսուն տոկոսից մինչև դրա լրիվ չափը և պաշտոնատար անձանց նկատմամբ` դրա լրիվ չափից մինչև հարյուր հիսուն տոկոսի չափով
(04.06.91, 02.09.93 խմբագրությամբ)
Հոդված 56. | Ժամանակավորապես զբաղեցրած հողերը ժամանակին չվերադարձնելը կամ դրանք ըստ նշանակության օգտագործելու համար պիտանի վիճակի չբերելը |
Ժամանակավորապես զբաղեցրած հողերը ժամանակին չվերադարձնելը կամ դրանք ըստ նշանակության օգտագործելու համար պիտանի վիճակի բերելու պարտականությունները չկատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսուն տոկոսից մինչև դրա լրիվ չափը և պաշտոնատար անձանց նկատմամբ` դրա լրիվ չափից մինչև հարյուր հիսուն տոկոսի չափով:
(04.06.91, 02.09.93 խմբագրությամբ)
Հոդված 57. | Ներտնտեսային հողաշինարարության նախագծերից ինքնագլուխ շեղվելը |
Սահմանված կարգով հաստատված ներտնտեսային հողաշինարարության նախագծերից առանց պատշաճ թույլտվության շեղվելը`
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսուն տոկոսից մինչև հիսուն տոկոսի չափով:
(01.09.93 խմբագրությամբ)
Հոդված 58. | Միջնակային սահմանանիշերը ոչնչացնելը |
Հողօգտագործման միջնակային սահմանանիշերը քաղաքացիների կողմից ոչնչացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգ տոկոսից մինչև երեսուն տոկոսի չափով:
(04.06.91, 02.09.93 խմբագրությամբ)
Հոդված 59. | Ընդերքի պահպանության պահանջները խախտելը |
Օգտակար հանածոների տեղադրման մակերեսների ինքնագլուխ կառուցապատումը, ընդերքի պահպանության կանոնները և ընդերքից օգտվելու հետ կապված աշխատանքների վնասակար ազդեցությունից շրջակա բնական միջավայրի, շենքերի ու կառուցվածքների պահպանման պահանջները չկատարելը, ստորերկրյա ջրերի դիտարկման ռեժիմային հորատանցքերը, ինչպես նաև մարկշեյդերական և երկրաբաշխական նշանները ոչնչացնելը կամ վնասելը`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսուն տոկոսից մինչև հիսուն տոկոսի չափով և պաշտոնատար անձանց նկատմամբ` հիսուն տոկոսից մինչև դրա լրիվ չափը:
Հանքավայրերի հարուստ տեղամասերի ընտրովի մշակումը, որը հանգեցնում է օգտակար հանածոների հաշվեկշռային պաշարների չհիմնավորված կորուստների, հանույթի ժամանակ օգտակար հանածոների գերնորմատիվ կորուստները և գերնորմատիվ աղքատացումը, օգտակար հանածոների հանքավայրերի փչացումը և օգտակար հանածոների պաշարների ռացիոնալ օգտագործման պահանջների մյուս խախտումները`
առաջացնում են տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսուն տոկոսից մինչև դրա լրիվ չափը:
Մարկշեյդերական փաստաթղթեր կորցնելը, լուծարքվող կամ կոնսերվացվող լեռնային փորվածքները և հորատանցքերը բնակչության անվտանգությունն ապահովող վիճակի բերելու պահանջները չկատարելը, ինչպես նաև կոնսերվացման ժամանակամիջոցում հանքավայրերի, լեռնային փորվածքների և հարատանցքերի պահպանման պահանջները չկատարելը`
առաջացնում են տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսուն տոկոսից մինչև դրա լրիվ չափը:
(02.09.93 խմբագրությամբ)
Հոդված 60. |
Ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների կատարման կանոններն ու պահանջները խախտելը |
Ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների կատարման կանոններն ու պահանջները խախտելը, որը կարող է հանգեցնել կամ հանգեցրել է օգտակար հանածոների հետախուզված պաշարների կամ հանքարդյունահանող ձեռնարկությունների, ինչպես նաև օգտակար հանածոների հանույթի հետ չկապված ստորերկրյա կառուցվածքների շինարարության և շահագործման պայմանների ոչ հավաստի գնահատման, երկրաբանական փաստաթղթերը, օգտակար հանածոների և կեռնի (հանուկի) փորձանմուշների կրկնօրինակները կորցնելը, որոնք անհրաժեշտ են ընդերքի հետագա երկրաբանական ուսումնասիրման և հանքավայրերի մշակման համար`
առաջացնում են տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսուն տոկոսից մինչև դրա լրիվ չափը:
(02.09.93 խմբագրությամբ)
Հոդված 61. | Ջրային ռեսուրսների պահպանության կանոնները խախտելը |
Ջրերն աղտոտելն ու աղբոտելը, ջրահավաքներում ջրապահպանման ռեժիմը խախտելը, որն առաջ է բերում ջրերի աղտոտում, հողերի ջրային էրոզիա և այլ վնասակար երևույթներ` առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսուն տոկոսից մինչև դրա լրիվ չափը և պաշտոնատար անձանց նկատմամբ` դրա լրիվ չափից մինչև կրկնապատիկը:
Առանց ջրերի աղտոտումը և աղբոտումը կամ դրանց վնասակար ներգործությունը կանխող կառուցվածքների և հարմարանքների ձեռնարկություններ, կոմունալ և այլ օբյեկտներ շահագործման հանձնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուր հիսուն տոկոսից մինչև կրկնապատիկը:
(04.06.91, 02.09.93 խմբագրությամբ)
Հոդված 62. | Ջրօգտագործման կանոնները խախտելը |
Ջրօգտագործման պլանների խախտմամբ ջուր վերցնելը, ինքնագլուխ կերպով հիդրոտեխնիկական աշխատանքներ կատարելը, ջուրը (արդյունահանված կամ ջրային օբյեկտներից հատկացված) անտնտեսվար օգտագործելը, ջրային օբյեկտներից վերցվող և այնտեղ թափվող ջրերի քանակության նախնական հաշվառում տանելու և ջրային օբյեկտներ թափվող ջրերի որակը որոշելու կանոնները խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսուն տոկոսից մինչև հիսուն տոկոսի չափով և պաշտոնատար անձանց նկատմամբ` հիսուն տոկոսից մինչև դրա լրիվ չափը:
(04.06.91, 02.09.93 խմբագրությամբ)
Հոդված 63. | Ջրատնտեսական կառուցվածքները և հարմարանքները վնասելը, դրանց շահագործման կանոնները խախտելը |
Ջրատնտեսական կառուցվածքները և հարմարանքները վնասելը`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսուն տոկոսից մինչև հիսուն տոկոսի չափով և պաշտոնատար անձանց նկատմամբ` հիսուն տոկոսից մինչև դրա լրիվ չափը:
Ջրատնտեսական կառուցվածքների և հարմարանքների շահագործման կանոնները խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսուն տոկոսից մինչև դրա լրիվ չափը:
(04.06.91, 02.09.93 խմբագրությամբ)
Հոդված 64. | Պետական անտառային ֆոնդի հողերի ապօրինի օգտագործումը |
Պետական անտառային ֆոնդի հողամասերը արմատահանման, շենքերի կառուցման, բնափայտի վերամշակման, պահեստների կառուցման և այլ նպատակներով օգտագործելը առանց այդ հողամասերի օգտագործման համար պատշաճ թույլտվության`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսուն տոկոսից մինչև հիսուն տոկոսի չափով և պաշտոնատար անձանց նկատմամբ` հիսուն տոկոսից մինչև դրա լրիվ չափը:
(02.09.93 խմբագրությամբ)
Հոդված 65. | Անտառահատման ֆոնդի օգտագործման, բնափայտի մթերման և դուրսբերման, հեշի մթերման սահմանված կարգը խախտելը |
Անտառահատման ֆոնդի օգտագործման, բնափայտի մթերման ու դուրսբերման և հեշի մթերման սահմանված կարգը խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսուն տոկոսից մինչև հիսուն տոկոսի չափով և պաշտոնատար անձանց նկատմամբ` հիսուն տոկոսից մինչև դրա լրիվ չափը:
(02.09.93 խմբագրությամբ)
Հոդված 66. | Ծառերն ու թփերը ապօրինաբար կտրելը և վնասելը, անտառային կուլտուրաներն ու մատղաշը ոչնչացնելը և վնասելը |
Անտառատնկարաններում և տնկադաշտերում ծառերն ու թփերը ապօրինաբար կտրելը և վնասելը, անտառային կուլտուրաները, սերմնաբույսերը կամ տնկիները, ինչպես նաև անտառավերականգնման համար նախատեսված տարածություններում բնական ծագում ունեցող մատղաշի ինքնացանքը ոչնչացնելը կամ վնասելը`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսուն տոկոսից մինչև հարյուր հիսուն տոկոսի չափով և պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուր հիսուն տոկոսից մինչև եռապատիկը:
(04.06.91, 02.09.93 խմբագրությամբ)
Հոդված 67. | Անտառներում մատղաշը ոչնչացնելը կամ վնասելը |
Անտառներում մատղաշը ոչնչացնելը կամ վնասելը`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսուն տոկոսից մինչև հիսուն տոկոսի չափով և պաշտոնատար անձանց նկատմամբ` հիսուն տոկոսից մինչև դրա լրիվ չափը:
(02.09.93 խմբագրությամբ)
Հոդված 68. | Անտառահատման տոմսում (օրդերում) կամ անտառատոմսում նախատեսված նպատակներին կամ պահանջներին չհամապատասխանող անտառօգտագործումը |
Անտառահատման տոմսում (օրդերում) կամ անտառատոմսում նախատեսված նպատակներին կամ պահանջներին չհամապատասխանող անտառօգտագործումը`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսուն տոկոսից մինչև հիսուն տոկոսի չափով և պաշտոնատար անձանց նկատմամբ` հիսուն տոկոսից մինչև դրա լրիվ չափը:
(02.09.93 խմբագրությամբ)
Հոդված 69. | Անտառների վերականգնման և բարելավման, հասունացած բնափայտի ռեսուրսների օգտագործման կանոնները խախտելը |
Անտառների վերականգնման, անտառների վիճակի և տեսակային կազմի բարելավման, դրանց արդյունավետության բարձրացման, ինչպես նաև հասունացած բնափայտի ռեսուրսների օգտագործման կանոններն ու հրահանգները խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսուն տոկոսից մինչև հարյուր հիսուն տոկոսի չափով:
Հոդված 70. | Պետական անտառային ֆոնդի հողերում խոտհարքները և արոտահանդակները վնասելը |
Պետական անտառային ֆոնդի հողերում խոտհարքները և արոտահանդակները վնասելը`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի քսան տոկոսից մինչև հիսուն տոկոսի չափով և պաշտոնատար անձանց նկատմամբ` հիսուն տոկոսից մինչև դրա լրիվ չափը:
(02.09.93թ խմբագրությամբ):
Հոդված 71 . | Ինքնագլուխ խոտհունձ կատարելը և անասուններ արածեցնելը |
Անտառներում և պետական անտառային ֆոնդի ոչ անտառապատ հողերում ինքնագլուխ խոտհունձ կատարելը և անասուններ արածացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի քսան տոկոսից մինչև հիսուն տոկոսի չափով և պաշտոնատար անձանց նկատմամբ` հիսուն տոկոսից մինչև դրա լրիվ չափը:
(02.09.93 խմբագրությամբ)
Հոդված 72. |
Ինքնագլուխ վայրի պտուղներ, ընկույզ, սունկ, հատապտուղ հավաքելը |
Ինքնագլուխ վայրի պտուղներ, ընկույզ, սունկ, հատապտուղ և այլն հավաքելը այն անտառամասերում, որտեղ դա արգելված է կամ թույլատրվում է միայն անտառատոմսերով`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի տասը տոկոսից մինչև երեսուն տոկոսի և պաշտոնատար անձանց նկատմամբ` երեսուն տոկոսից մինչև հիսուն տոկոսի չափով:
Վայրի պտուղներ, ընկույզ, հատապտուղ և այլն հավաքելը դրանք հավաքելու համար սահմանված ժամկետների խախտմամբ`
առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի տասը տոկոսից մինչև երեսուն տոկոսի և պաշտոնատար անձանց նկատմամբ` երեսուն տոկոսից մինչև հիսուն տոկոսի չափով:
(02.09.93 խմբագրությամբ)
Հոդված 73. | Արտադրական օբյեկտները շահագործման հանձնելը առանց անտառի վրա վնասակար ազդեցությունը կանխող կայանքների |
Անտառների վիճակի և վերարտադրության վրա վնասակար ազդեցությունը կանխող կայանքներով չապահովված նոր և վերակառուցված ձեռնարկություններ, արտադրամասեր, ագրեգատներ, տրանսպորտային ուղիներ, կոմունալ և այլ օբյեկտներ շահագործման հանձնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսուն տոկոսից մինչև դրա լրիվ չափը:
(02.09.93 խմբագրությամբ)
Հոդված 74. | Անտառը կեղտաջրերով, քիմիական նյութերով, վնասակար արտանետումներով, մնացուկներով և թափոններով վնասելը |
Անտառը կեղտաջրերով, քիմիական նյութերով, արդյունաբերական և կոմունալ-կենցաղային արտանետումներով, մնացուկներով և թափոններով վնասելը, որի հետևանքով անտառը չորանում կամ հիվանդանում է`
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսուն տոկոսից մինչև դրա լրիվ չափը:
(02.09.93 խմբագրությամբ)
Հոդված 75. | Անտառները կենցաղային մնացուկներով ու թափոններով աղտոտելը |
Անտառները կենցաղային մնացուկներով և թափոններով աղտոտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի տասը տոկոսից մինչև երեսուն տոկոսի և պաշտոնատար անձանց նկատմամբ` երեսուն տոկոսից մինչև հիսուն տոկոսի չափով:
(02.09.93 խմբագրությամբ)
Հոդված 76. | Պետական անտառային ֆոնդի հողերում անտառացամաքեցման առուները, դրենաժային սիստեմները և ճանապարհները ոչնչացնելը կամ վնասելը |
Պետական անտառային ֆոնդի հողերում անտառացամաքեցման առուները, դրենաժային սիստեմները և ճանապարհները ոչնչացնելը կամ վնասելը`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի տասը տոկոսից մինչև երեսուն տոկոսի և պաշտոնատար անձանց նկատմամբ` երեսուն տոկոսից մինչև հիսուն տոկոսի չափով:
(02.09.93 խմբագրությամբ)
Հոդված 77. | Անտառներում սահմանազատող նշանները, ցուցանակները և դիտողական ագիտացիայի մյուս առարկաները ոչնչացնելը կամ վնասելը |
Անտառներում սահմանազատող նշանները, ցուցանակները և դիտողական ագիտացիայի մյուս առարկաները ոչնչացնելը կամ վնասելը`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի տասը տոկոսից մինչև երեսուն տոկոսի և պաշտոնատար անձանց նկատմամբ` երեսուն տոկոսից մինչև հիսուն տոկոսի չափով:
(02.09.93 խմբագրությամբ)
Հոդված 78. | Անտառի համար օգտակար կենդանական աշխարհը ոչնչացնելը |
Անտառի համար օգտակար կենդանական աշխարհը ոչնչացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի քսան տոկոսից մինչև հիսուն տոկոսի չափով և պաշտոնատար անձանց նկատմամբ` հիսուն տոկոսից մինչև դրա լրիվ չափը:
(02.09.93 խմբագրությամբ)
Հոդված 79. | Անտառներում հրդեհային անվտանգության պահանջները խախտելը |
Անտառներում հրդեհային անվտանգության պահանջները խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի տասը տոկոսից մինչև երեսուն տոկոսի և պաշտոնատար անձանց նկատմամբ` երեսուն տոկոսից մինչև հիսուն տոկոսի չափով:
Հրկիզման կամ կրակի հետ անփույթ վարվելու հետևանքով անտառը ոչնչացնելը կամ վնասելը, ինչպես նաև անտառներում հրդեհային անվտանգության պահանջները խախտելը, որի հետևանքով անտառը հրդեհվել է կամ հրդեհը տարածվել է զգալի մակերեսի վրա`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսուն տոկոսից մինչև դրա լրիվ չափը և պաշտոնատար անձանց նկատմամբ` դրա լրիվ չափից մինչև եռապատիկը:
(02.09.93 խմբագրությամբ)
Հոդված 80. | Աղտոտող նյութերի արտանետումը մթնոլորտ` նորմատիվների գերազանցումով կամ առանց թույլտվության, և վնասակար ֆիզիկական ներգործությունը մթնոլորտային օդի վրա |
Մթնոլորտն աղտոտող նյութերի առավելագույն թույլատրելի արտանետումների կամ ժամանակավոր համաձայնեցված արտանետումների նորմատիվների գերազանցումը. մթնոլորտային օդի վրա առավելագույն թույլատրելի վնասակար ֆիզիկական ներգործությունների նորմատիվների գերազանցումը, աղտոտող նյութերի արտանետումը մթնոլորտ առանց դրա համար հատկապես լիազորված պետական մարմինների թույլտվության. վնասակար ֆիզիկական ներգործությունը մթնոլորտային օդի վրա առանց դրա համար հատկապես լիազորված պետական մարմինների թույլտվության, այն դեպքերում, երբ ԽՍՀ Միության օրենսդրությանը համապատասխան այդպիսի թույլտվություն ստանալը անհրաժեշտ է`
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` քսանապատիկից մինչև երեսնապատիկի չափով:
(հոդ. 80 փոփ. 02.09.93, 06.11.02 ՀՕ-459-Ն օրենքներ)
Հոդված 81. | Ձեռնարկությունները շահագործման հանձնելը առանց մթնոլորտային օդի պահպանության պահանջները կատարելու |
Նոր և վերակառուցված այնպիսի ձեռնարկություններ, կառուցվածքներ և այլ օբյեկտներ շահագործման հանձնելը, որոնք չեն բավարարում մթնոլորտային օդի պահպանության պահանջները`
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` քսանապատիկից մինչև երեսնապատիկի չափով:
(հոդ. 81 փոփ. 02.09.93, 06.11.02 ՀՕ-459-Ն օրենքներ)
Հոդված 82. | Մթնոլորտը արտանետումներից մաքրելու սարքավորումների շահագործման կանոնները խախտելը, ինչպես նաև դրանք չօգտագործելը |
Մթնոլորտ կատարվող արտանետումների մաքրման և վերահսկողության համար տեղակայված կառուցվածքների, սարքավորումների և ապարատների շահագործման կանոնները խախտելը, ինչպես նաև դրանք չօգտագործելը`
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսուն տոկոսից մինչև դրա լրիվ չափը:
(հոդ. 82 փոփ. 02.09.93, 06.11.02 ՀՕ-459-Ն օրենքներ)
Հոդված 83. | Տրանսպորտային և այլ փոխադրամիջոցները շահագործման հանձնելը դրանց արտանետումներում աղտոտող նյութերի պարունակության նորմատիվների գերազանցումով |
Ավտոմոբիլները, ինքնաթիռները և մյուս փոխադրամիջոցներն ու կայանքները շահագործման հանձնելը, որոնց արտանետումներում աղտոտող նյութերի պարունակությունը, ինչպես նաև աշխատանքի ժամանակ դրանց առաջացրած աղմուկի մակարդակը գերազանցում են սահմանված նորմատիվները`
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` քսանապատիկից մինչև երեսնապատիկի չափով:
(հոդ. 83 փոփ. 02.09.93, 06.11.02 ՀՕ-459-Ն օրենքներ)
Հոդված 84. | Ավտոմոտոտրանսպորտային և այլ փոխադրամիջոցները շահագործելը դրանց արտանետումներում աղտոտող նյութերի պարունակության նորմատիվների գերազանցումով |
Քաղաքացիների կողմից ավտոմոտոտրանսպորտային և այլ փոխադրամիջոցներն ու կայանքները շահագործելը, որոնց արտանետումներում աղտոտող նյութերի պարունակությունը, ինչպես նաև աշխատանքի ժամանակ դրանց առաջացրած աղմուկի մակարդակը գերազանցում են սահմանված նորմատիվները`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանհինգապատիկի չափով:
(հոդ. 84 փոփ. 02.09.93, 06.11.02 ՀՕ-459-Ն օրենքներ)
Հոդված 85. | Արդյունաբերական ու կենցաղային մնացուկները պահեստավորելիս և այրելիս մթնոլորտային օդի պահպանության պահանջները չկատարելը |
Արդյունաբերական ու կենցաղային մնացուկների պահեստավորման կանոնները խախտելը, նշված մնացուկները այրելիս մթնոլորտային օդի պահպանության պահանջները չկատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկից մինչև հնգապատիկի չափով, և պաշտոնատար անձանց նկատմամբ` քսանհինգապատիկից մինչև հիսնապատիկի չափով:
(հոդ. 85 փոփ. 02.09.93, 06.11.02 ՀՕ-459-Ն օրենքներ)
Հոդված 86. |
Բույսերի պաշտպանության միջոցները փոխադրելու, պահելու և կիրառելու կանոնները խախտելը |
Բույսերի պաշտպանության միջոցները, դրանց աճի խթանիչները, հանքային պարարտանյութերը և մյուս պատրաստուկները փոխադրելու, պահելու և կիրառելու կանոնները խախտելը, որը առաջացրել է կամ կարող էր առաջացնել մթնոլորտային օդի աղտոտում կամ վնաս է հասցրել կենդանական աշխարհին`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկից մինչև հնգապատիկի չափով, և պաշտոնատար անձանց նկատմամբ` քսանհինգապատիկից մինչև հիսնապատիկի չափով:
(հոդ. 86 փոփ. 02.09.93, 06.11.02 ՀՕ-459-Ն օրենքներ)
Հոդված 87. | Մթնոլորտային օդի պահպանության նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմինների կարգադրագրերը չկատարելը |
Մթնոլորտային օդի պահպանության կանոնների խախտումները վերացնելու մասին մթնոլորտային օդի պահպանության պետական վերահսկողություն իրականացնող մարմինների կարգադրագրերը չկատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկից մինչև տասնապատիկի չափով, և պաշտոնատար անձանց նկատմամբ` երեսնապատիկից մինչև հիսնապատիկի չափով:
(հոդ. 87 փոփ. 02.09.93, 06.11.02 ՀՕ-459-Ն օրենքներ)
Հոդված 88. | Որսի և ձկնորսության կանոնները, ինչպես նաև կենդանական աշխարհից օգտվելու մյուս տեսակների իրականացման կանոնները խախտելը |
Որսի, ձկնորսության և ձկան պաշարների պահպանության կանոնները, ինչպես նաև կենդանական աշխարհից օգտվելու մյուս տեսակների իրականացման կանոնները խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի քսան տոկոսից մինչև հիսուն տոկոսի չափով և պաշտոնատար անձանց նկատմամբ` հիսուն տոկոսից մինչև դրա լրիվ չափը` խախտողի անձնական սեփականություն հանդիսացող հրացանների ու կենդանիներ որսալու մյուս գործիքների և հիշյալ խախտումները կատարելու գործիք հանդիսացած մյուս առարկաների բռնագրավմամբ կամ առանց դրա:
Որսի կանոնների կոպիտ խախտումը (որսը առանց դրա համար պատշաճ թույլտվության կամ արգելված վայրերում, կամ արգելված ժամանակ, արգելված գործիքներով կամ եղանակներով), ինչպես նաև որսի մյուս կանոնների սիստեմատիկ խախտումը`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսուն տոկոսից մինչև դրա լրիվ չափը և պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի լրիվ չափից մինչև կրկնապատիկը` խախտողի անձնական սեփականություն հանդիսացող հրացանների և որսի մյուս գործիքների բռնագրավմամբ կամ առանց դրա, կամ էլ որսորդության իրավունքի զրկում մինչև երեք տարի ժամանակով` հրացանների և որսի մյուս գործիքների բռնագրավմամբ կամ առանց դրա:
(02.09.93 խմբագրությամբ)
Հոդված 89. |
Ապօրինաբար ձկնորսությամբ և ջրային որսորդության այլ տեսակներով զբաղվելը |
Ջրամբարներում և դրանց հարող ջրերում ձկան, գազանների և ջրային այլ որսով զբաղվելը առանց թույլտվության, կամ արգելված ժամանակ, կամ չթույլատրված վայրերում, կամ չթույլատրված գործիքներով, եղանակներով ու ձևերով, եթե հասցված վնասը չի գերազանցում սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկը`
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հիսուն տոկոսից մինչև կրկնապատիկը` որսի միջոցով ձեռք բերվածի, որսի գործիքների, լողունակ միջոցների և դրանց բոլոր այն պատկանելիքների բռնագրավմամբ, որոնք խախտումները կատարելու գործիք են հանդիսացել:
(02.09.93 խմբագրությամբ)
Հոդված 90. |
Կենդանիների բնակության միջավայրի, միգրացիայի ուղիների պահպանության, դրանց արտասահման առաքելու և տանելու կանոնները խախտելը: Կենդանիներն ու բույսերը ապօրինաբար Հայաստանի Հանրապետություն բերելը |
Կենդանիների բնակության միջավայրի և միգրացիայի ուղիների պահպանության կանոնները խախտելը, կենդանիների ինքնագլուխ վերաբնակեցումը, կլիմայավարժեցումը և խաչասերումը, ինչպես նաև կենդանաբանական հավաքածուների ստեղծման, համալրման, պահպանման, օգտագործման և հաշվառման կանոնները, կենդանաբանական հավաքածուների առևտրի կանոնները, ինչպես նաև կենդանական աշխարհի օբյեկտներ ու կենդանաբանական հավաքածուներ արտասահման առաքելու և տանելու կանոններ խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի տասը տոկոսից մինչև երեսուն տոկոսի և պաշտոնատար անձանց նկատմամբ` երեսուն տոկոսից մինչև հիսուն տոկոսի չափով:
Այն կենդանիները կամ բույսերը ապօրինաբար Հայաստանի Հանրապետություն բերելը, որոնք ճանաչված են որպես Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված կենդանիների տեսակների պահպանմանը վնաս հասցնող կենդանիներ ու բույսեր`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի տասը տոկոսից մինչև երեսուն տոկոսի և պաշտոնատար անձանց նկատմամբ` երեսուն տոկոսից մինչև հիսուն տոկոսի չափով:
(02.09.93 խմբագրությամբ)
Հոդված 91. |
Կարմիր գրքում գրանցված կենդանիները ոչնչացնելը |
Հազվագյուտ և անհետանալու սպառնալիքի տակ գտնվող այն կենդանիները ոչնչացնելը, որոնք պատկանում են Հայաստանի Հանրապետության կարմիր գրքում գրանցված կենդանիների տեսակներին, կամ նրանց ձվադրատեղերը և մյուս շինվածքները ոչնչացնելը, կամ այլ գործողություններ կատարելը, որոնք կարող են հանգեցնել այդպիսի կենդանիների անկմանը, թվակազմի կրճատմանը կամ բնակության միջավայրի խախտմանը, կամ էլ որսի թույլատրագրի մեջ նշված պայմանների խախտմամբ այդպիսի կենդանիներ որսալը`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսուն տոկոսից մինչև դրա լրիվ չափը և պաշտոնատար անձանց նկատմամբ` հիսուն տոկոսից մինչև հարյուր հիսուն տոկոսի չափով` խախտողի անձնական սեփականություն հանդիսացող այն առարկաների բռնագրավմամբ, որոնք հիշյալ խախտումները կատարելու գործիք են հանդիսացել, կամ առանց բռնագրավման:
(02.09.93 խմբագրությամբ)
Հոդված 92. |
Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը |
Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը, որը հանգեցրել է դրանց ոչնչացման կամ խեղման, ինչպես նաև կենդանիներին խոշտանգելը`
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի տասը տոկոսից մինչև հիսուն տոկոսի չափով:
(02.09.93 խմբագրությամբ)
Հոդված 93. |
Կարմիր գրքում գրանցված բույսեր հավաքելը |
Հայաստանի Հանրապետության կարմիր գրքում գրանցված բույսերը, կամ այդպիսի բույսերի արմատները, ծաղիկները, պտուղները ինքնագլուխ հավաքելը`
առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգ տոկոսից մինչև տասնհինգ տոկոսի չափով և նախազգուշացում կամ տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի տասը տոկոսից մինչև երեսուն տոկոսի չափով:
(02.09.93 խմբագրությամբ)
Հոդված 94. | Պետության կողմից հատուկ պահպանվող բնական օբյեկտների պահպանության կանոնները և ռեժիմը խախտելը |
Պետության կողմից հատուկ պահպանվող բնական օբյեկտների պահպանական ռեժիմը և արգելոցների, արգելավայրերի, անտառագոտիների, ազգային և բնական զբոսայգիների ներքին կարգի կանոնները խախտելը, կամ էլ բնության պահպանվող օբյեկտները ոչնչացնելը կամ վնասելը, ինչպես նաև արգելոցներում և հատուկ պահպանվող մյուս տերիտորիաներում կենդանական աշխարհից օգտվելու սահմանված կարգը խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի տասը տոկոսից մինչև հիսուն տոկոսի չափով և պաշտոնատար անձանց նկատմամբ` երեսուն տոկոսից մինչև դրա լրիվ չափը:
(02.09.93 խմբագրությամբ)
Հոդված 95. |
Պատմության և կուլտուրայի հուշարձանների պահպանության և օգտագործման կանոնները խախտելը |
Պատմության և կուլտուրայի հուշարձանների պահպանության և օգտագործման կանոնները խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի տասը տոկոսից մինչև հիսուն տոկոսի չափով և պաշտոնատար անձանց նկատմամբ` երեսուն տոկոսից մինչև դրա լրիվ չափը:
(02.09.93 խմբագրությամբ)
գ լ ու խ Viii
վարչական իրավախախտումներ արդյունաբերության, էլեկտրական ԵՎ ջերմային էներգիայի օգտագործման բնագավառում
Աշխատանքի անվտանգության կանոնները, նորմաները և հրահանգները խախտելը
Հոդված 96.
Արդյունաբերության ճյուղերում և պետլեռտեխհսկողության մարմինների վերահսկողությանը ենթակա օբյեկտներում աշխատանքի անվտանգ կատարման կանոնները, նորմաներն ու հրահանգները պաշտոնատար անձանց կողմից բազմիցս խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի երեսուն տոկոսից մինչև դրա լրիվ չափը:
(02.09.93 խմբագրությամբ)
Հոդված 97. | Պետատոմէներգահսկողության մարմինների վերահսկողությանը ենթակա օբյեկտներում աշխատանքի անվտանգ կատարման կանոնները, նորմաները և հրահանգները խախտելը |
Պետատոմէներգահսկողության մարմինների վերահսկողությանը ենթակա օբյեկտներում աշխատանքի անվտանգ կատարման կանոնները, նորմաները և հրահանգները պաշտոնատար անձանց կողմից խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հիսուն տոկոսից մինչև հարյուր հիսուն տոկոսի չափով:
(02.09.93 խմբագրությամբ)
Հոդված 98. | Պայթուցիկ նյութերը պահելու, օգտագործելու և հաշվառելու կանոնները, նորմաները և հրահանգները խախտելը |
Արդյունաբերության ճյուղերում և պետլեռտեխհսկողության մարմինների վերահսկողությանը ենթակա օբյեկտներում պայթուցիկ նյութերը պահելու, օգտագործելու և հաշվառելու կանոնները, նորմաներն ու հրահանգները պաշտոնատար անձանց կողմից խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հիսուն տոկոսից մինչև հարյուր հիսուն տոկոսի չափով:
(02.09.93 խմբագրությամբ)
Հոդված 99. |
Էլեկտրական և ջերմային էներգիան շռայլորեն ծախսելը |
Էլեկտրական և ջերմային էներգիան շռայլորեն ծախսելը, այսինքն էլեկտրաշարժիչները, էլեկտրավառարանները և էլեկտրական ու ջերմային մյուս սարքավորումները սիստեմատիկաբար, առանց արտադրական անհրաժեշտության, թերբեռնված կամ պարապ բանեցնելը, խտացված օդի, ջրի և ջերմության սիստեմատիկ ուղղակի կորուստը, որն առաջացել է ամրանների, խողովակաշարերի անսարքության, խողովակաշարերի, վառարանների և ջերմաօգտագործիչ սարքավորումների ջերմամեկուսացման անսարքության հետևանքով առանց էլեկտրամատակարարող կազմակերպության թույլտվության էլեկտրական էներգիան պաշտոնեական և այլ շենքերի ջեռուցման համար, ինչպես նաև արտադրական պրոցեսով չնախատեսված նպատակների համար օգտագործելը. էլեկտրական էներգիան լուսավորության համար անտնտես օգտագործելը`
առաջացնում են տուգանքի նշանակում ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների ղեկավարների, ձեռնարկությունների գլխավոր ինժեներների, գլխավոր էներգետիկների (գլխավոր մեխանիկների), հիմնարկների և կազմակերպությունների արտադրամասերի պետերի, վարչատնտեսական ծառայությունների ղեկավարների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսուն տոկոսից մինչև հարյուր հիսուն տոկոսի չափով:
(02.09.93 խմբագրությամբ)
Հոդված 100. |
Մինչև 1000 վոլտ լարվածություն ունեցող էլեկտրացանցերը վնասելը |
Մինչև 1000 վոլտ լարվածություն ունեցող էլեկտրական ցանցերը (էլեկտրահաղորդման օդային, ստորերկրյա և ստորջրյա գծերը, ներանցիկ և բաշխիչ կայանքները) վնասելը, որն ընդհատել է սպառողների ապահովումը էլեկտրաէներգիայով և վնաս է պատճառել ժողովրդական տնտեսությանը`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգ տոկոսից մինչև հիսուն տոկոսի չափով և պաշտոնատար անձանց նկատմամբ` երեսուն տոկոսից մինչև դրա լրիվ չափը:
(02.09.93 խմբագրությամբ)
Հոդված 101. |
Կենցաղում էներգիայից կամ գազից օգտվելու կանոնները խախտելը |
Շահադիտական նպատակներով կենցաղում էլեկտրական` կամ ջերմային էներգիայի կամ գազի ինքնագլուխ օգտագործումը, ինչպես նաև էլեկտրական կամ ջերմային էներգիայից կամ գազից օգտվելու կանոնները խախտելը, որը էական վնաս է պատճառել`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսուն տոկոսից մինչև հիսուն տոկոսի չափով և պաշտոնատար անձանց նկատմամբ` հիսուն տոկոսից մինչև դրա լրիվ չափը:
(02.09.93 խմբագրությամբ)
Հոդված 102. | Գազամուղները վնասելը |
Գազամուղները (բացի մագիստրալայինից) և դրանց սարքավորումները վնասելը`
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի երեսուն տոկոսից մինչև դրա լրիվ չափը:
(02.09.93 խմբագրությամբ)
Հոդված 103. |
Գազի օգտագործման հետ կապված խախտումներ |
Գազի բացթողումը գազօգտագործող կայանքներում առանց պետական գազային հսկողության մարմինների թույլտվության, կամ գազի հատկացված ֆոնդերի գերազանցումը կամ էլ գազի օգտագործման սահմանված ռեժիմը չպահպանելը կամ գազը գազօգտագործող կայանքներում օգտագործելը առանց գազի ծախսման համար հաստատված տեսակարար նորմաների կամ էլ այդ տեսակարար նորմաները գերազանցելը`
առաջացնում է տուգանքի նշանակում ձեռնարկությունների, միավորումների, հիմնարկների և կազմակերպությունների ղեկավարների, նրանց տեղակալների, գլխավոր էներգետիկների (գլխավոր մեխանիկների), արտադրամասերի և ծառայությունների պետերի, նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսուն տոկոսից մինչև դրա լրիվ չափը:
(02.09.93 խմբագրությամբ)
Հոդված 104. |
Էլեկտրական, ջերմային էներգիայից կամ գազից օգտվելու կանոնները խախտելը |
Էլեկտրական, ջերմային էներգիայից կամ գազից օգտվելու կանոնները խախտելը, որն էական վնաս չի պատճառել`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսուն տոկոսից մինչև դրա լրիվ չափը:
Քաղաքացիների կողմից բնակելի տները, բնակարանները, օժանդակ շինությունները, վաճառասրահները կամ այլ օբյեկտներն առանց էլեկտրամատակարարող և էներգապետհսկողության մարմինների թույլտվության էլեկտրական ցանցին կամ էլեկտրատրանսպորտի կոնտակտային ցանցին միացնելը կամ նշված օբյեկտներում ապօրինի էլեկտրական սնուցում անցկացնելը, ինչպես նաև էլեկտրաէներգիան ապօրինի օգտագործելը`
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի ութապատիկի չափով` ապօրինի էլեկտրական սնուցման համար օգտագործված միջոցների բռնագրվամամբ
(25.05.95 խմբագրությամբ)
Հոդված 1041. |
Էներգապետհսկողության կամ էլեկտրամատակարարող մարմինների կողմից անցկացվող էլեկտրասպառման ռեժիմի ստուգումներին խոչընդոտելը կամ թույլ չտալը |
Էներգապետհսկողության կամ էլեկտրամատակարարող մարմինների կողմից անցկացվող էլեկտրասպառման ռեժիմի ստուգումներին խոչընդոտելը կամ թույլ չտալը`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի քառապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:
(ընդունվել է 25.05.95)
Հոդված 1042. | Ձեռնարկություններում, հիմնարկներում և կազմակերպություններում ապօրինի էլեկտրական սնուցում անցկացնելը, ինչպես նաև ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների ներքին էլեկտրահաղորդման գծերին կամ էլեկտրատրանսպորտի կոնտակտային ցանցին այլ օբյեկտներ միացնելու ապօրինի թույլտվություն տալը |
Ձեռնարկություններում, հիմնարկներում և կազմակերպություններում ապօրինի էլեկտրական սնուցում անցկացնելը, ինչպես նաև ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների պաշտոնատար անձանց կողմից այդ ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների ներքին էլեկտրահաղորդման գծերին կամ էլեկտրատրանսպորտի կոնտակտային ցանցին այլ օբյեկտներ միացնելու ապօրինի թույլտվություն տալը կամ դրանց ապօրինի միացումները չվերացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով` ապօրինի էլեկտրական սնուցման համար օգտագործված միջոցների բռնագրավմամբ:
(ընդունվել է 25.05.95)
Հոդված 1043. |
Էներգապետհսկողության և էլեկտրամատակարարող մարմինների կողմից օբյեկտներն էլեկտրական ցանցին միացնելու ապօրինի թույլտվություն տալը, կամ ապօրինի միացումները չվերացնելը կամ էլեկտրական էներգիայի մատակարարման սահմանված գրաֆիկը խախտելը |
Էներգապետհսկողության և էլեկտրամատակարարող մարմինների պաշտոնատար անձանց, հսկիչների կամ տեսուչների կողմից քաղաքացիների բնակելի տները, բնակարանները կամ մյուս օբյեկտները, ինչպես նաև ձեռնարկությունները, հիմնարկները, կազմակերպությունները էլեկտրական ցանցին կամ էլեկտրատրանսպորտի կոնտակտային ցանցին միացնելու ապօրինի թույլտվություն տալը կամ ապօրինի միացումները չվերացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:
Էլեկտրամատակարարող մարմինների դիսպետչերական ծառայությունների կամ բաշխիչ ենթակայանների օպերատիվ ծառայությունների աշխատակիցների կողմից առանց էլեկտրացանցի կամ էլեկտրացանցի վերադաս կազմակերպության իրավասու անձանց թույլտվության էլեկտրական էներգիայի մատակարարման սահմանված գրաֆիկը խախտելը, ինչպես նաև էլեկտրացանցի կամ էլեկտրացանցի վերադաս կազմակերպության պաշտոնատար անձանց կողմից, սահմանված կարգով չնախատեսված դեպքերում, էլեկտրամատակարարման գրաֆիկի խախտման թույլտվություն տալը`
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:
(ընդունվել է 25.05.95)
Հոդված 105. |
Գազօգտագործող կայանքների շահագործումը առանց գազի ծախսումը հաշվի առնելու |
Գազօգտագործող կայանքների շահագործումը առանց գազի ծախսումը հաշվի առնելու կամ գազի կիրառմամբ արտադրվող ջերմային էներգիան և արտադրանքը հաշվի առնելու, կամ գազօգտագործող կայանքների նախագծով նախատեսված գազի այրման պրոցեսները կարգավորող ավտոմատ միջոցների, կամ ջերմատեխնիկական վերահսկողության սարքերի, կամ գազի ռացիոնալ ու արդյունավետ օգտագործումն ապահովող ջերմաօգտահանման սարքավորումների բացակայությունը (անսարքությունը)`
առաջացնում է տուգանքի նշանակում ձեռնարկությունների, միավորումների, հիմնարկների և կազմակերպությունների ղեկավարների, նրանց տեղակալների, գլխավոր էներգետիկների (գլխավոր մեխանիկների), արտադրամասերի և ծառայությունների պետերի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսուն տոկոսից մինչև դրա լրիվ չափը:
(02.09.93 խմբագրությամբ)
Հոդված 106. | Աշխատանքի համար ռեզերվային ջերմատնտեսության պատրաստ լինելն ապահովելու միջոցներ չձեռնարկելը |
Գազօգտագործող ձեռնարկության, միավորման, հիմնարկի և կազմակերպության համար նախատեսված ռեզերվային ջերմատնտեսությունը աշխատանքի համար չնախապատրաստելը կամ գազօգտագործող կայանքները վառելանյութի սահմանված ռեզերվային տեսակներով աշխատելու համար չնախապատրաստելը`
առաջացնում է տուգանքի նշանակում ձեռնարկությունների, միավորումների, հիմնարկների և կազմակերպությունների ղեկավարների, նրանց տեղակալների, գլխավոր էներգետիկների (գլխավոր մեխանիկների), արտադրամասերի և ծառայությունների պետերի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսուն տոկոսից մինչև դրա լրիվ չափը:
(02.09.93 խմբագրությամբ)
գ լ ու խ ix
վարչական իրավախախտումներ գյուղատնտեսության մեջ: անասնաբուժական-սանիտարական կանոնների խախտումները
Կոլտնտեսությունների, սովխոզների և պետական ու հանրային մյուս տնտեսությունների ցանքերի արածավերումը, դաշտում գտնվող գյուղատնտեսական կուլտուրաների հավաքված բերքի փչացումը կամ ոչնչացումը, տունկերի վնասումը
Հոդված 107.
Անասունների կամ թռչունների կողմից կոլտնտեսությունների, սովխոզների և պետական ու հանրային մյուս տնտեսությունների ցանքերի արածավերումը, դաշտում գտնվող գյուղատնտեսական կուլտուրաների հավաքած բերքի փչացումը, տունկերի վնասումը`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի տասը տոկոսից մինչև երեսուն տոկոսի և պաշտոնատար անձանց նկատմամբ` մինչև հիսուն տոկոսի չափով:
Անասունների կամ թռչունների կողմից կոլտնտեսությունների, սովխոզների և պետական ու հանրային մյուս տնտեսությունների ցանքերի կրկնակի արածավերումը, դաշտում գտնվող գյուղատնտեսական կուլտուրաների հավաքած բերքի կրկնակի փչացումը կամ ոչնչացումը, տունկերի կրկնակի վնասումը, որը կատարվել է նույնպիսի իրավախախտման համար տուգանք նշանակվելուց հետո մեկ տարվա ընթացքում` առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի տասը տոկոսից մինչև հիսուն տոկոսի չափով և պաշտոնատար անձանց նկատմամբ` երեսուն տոկոսից մինչև դրա լրիվ չափը:
Ցանքերի կամ տունկերի միջով ավտոմեքենայով, տրակտորով, կոմբայնով կամ այլ մեքենայով անցնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև տասը տոկոսի չափով:
Ցանքերի կամ տունկերի միջով կենդանաքարշ տրանսպորտով անցնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև հինգ տոկոսի չափով:
(04.06.88, 01.09.93 խմբագրությամբ)
Հոդված 108. |
Կարանտինային վնասատուների, բույսերի հիվանդությունների և մոլախոտերի դեմ պայքարի կանոնները խախտելը |
Կարանտինային վնասատուների, բույսերի հիվանդությունների և մոլախոտերի դեմ պայքարի կանոնները խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի տասը տոկոսից մինչև երեսուն տոկոսի և պաշտոնատար անձանց նկատմամբ` մինչև հիսուն տոկոսի չափով:
(02.09.93 խմբագրությամբ)
Հոդված 109. | Կարանտինային ստուգման և համապատասխան մշակման չենթարկված նյութեր դուրս հանելը |
Կարանտինային ստուգման և համապատասխան մշակման չենթարկված արտասահմանյան երկրներից բերված նյութերը սահմանային երկաթուղային կայարաններից, ավտոկայարաններից (ավտոկայաններից), օդանավակայաններից և այլ սահմանային կետերից դուրս հանելը`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգ տոկոսից մինչև տասը տոկոսի և պաշտոնատար անձանց նկատմամբ` տասնհինգ տոկոսից մինչև հիսուն տոկոսի չափով:
(02.09.93 խմբագրությամբ)
Հոդված 110. |
Հողօգտագործողների կողմից ոչ կարանտինային մոլախոտերի դեմ պայքարի ուղղությամբ միջոցներ չձեռնարկելը |
Ոչ կարանտինային մոլախոտերի, գյուղատնտեսական բույսերի վնասատուների և հիվանդությունների դեմ պայքարի ուղղությամբ անցկացվող պարտադիր միջոցառումները ժամանակին չիրականացնելը կամ խախտելը հողօգտագործողների կողմից, որ կատարվել է առաջին անգամ
ÿառաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև տասը տոկոսի չափով և նախազգուշացում կամ տուգանքի նշանակում բույսերի պաշտպանության միջոցառումներն անցկացնելու համար պատասխանատու պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի տասը տոկոսից մինչև երեսուն տոկոսի չափով:
Սույն հոդվածի առաջին մասով նախատեսնաված խախտումները կրկին անգամ կատարելը մեկ տարվա ընթացքում`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգ տոկոսից մինչև քսան տոկոսի չափով և սույն հոդվածի առաջին մասում նշված պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի քսան տոկոսից մինչև հիսուն տոկոսի չափով:
(02.09.93 խմբագրությամբ)
Հոդված 1101. |
Թմրանյութեր պարունակող ցանքերի հսկողության ապահովման ուղղությամբ միջոցներ չձեռնարկելը |
Կանեփի և ձիթախաշխաշի ցանքերի, այդ կուլտուրաների բերքի պահատեղերի և վերամշակման սահմանված ռեժիմի հսկողության ապահովման ուղղությամբ միջոցներ չձեռնարկելը, ինչպես նաև թմրանյութեր պարունակող հնձած արտերի մնացորդների և արտադրության թափոնների ոչնչացման ուղղությամբ միջոցներ չձեռնարկելը`
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսուն տոկոսից մինչև դրա լրիվ չափը:
(02.09.93 խմբագրությամբ)
Հոդված 1102. | Ապօրինաբար ձիթախաշխաշ կամ կանեփ ցանելը կամ աճեցնելը |
Ապօրինաբար ձիթախաշխաշ, ինչպես նաև կանեփ ցանելը կամ աճեցնելը, բացի մշակումն արգելված հնդկական, հարավային մանջուրական, հարավային չուական, հարավային արխոնյան և հարավային կրասնոդարյան կանեփից`
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հիսուն տոկոսից մինչև դրա լրիվ չափը:
(23.10.87, 02.09.93 խմբագրությամբ)
Հոդված 111. |
Գյուղատնտեսական մեքենաների տեխնիկական շահագործման և անվտանգության տեխնիկայի կանոնների կոպիտ խախտումը օգտագործողների կողմից |
Օգտագործողների կողմից տրակտորների, կոմբայնների, գյուղատնտեսական ինքնագնաց այլ մեքենաների տեխնիկական շահագործման կանոնների և անվտանգության տեխնիկայի կանոնների կոպիտ խախտումը`
առաջացնում է այդ մեքենաները վարելու իրավունքից մեխանիզատորների զրկում մինչև մեկ ամիս ժամանակով:
(02.09.93 խմբագրությամբ)
Հոդված 112. | Կենդանիների կարանտինային կանոնները և անասնաբուժական-սանիտարական մյուս կանոնները խախտելը |
Կենդանիների կարանտինային կանոնները և ԽՍՀ Միության անասնաբուժական կանոնագրքով նախատեսված մյուս անասնաբուժական-սանիտարական կանոնները, ինչպես նաև անասնաճարակների դեմ պայքարի հարցերով պատգամավորների տեղական խորհուրդների և նրանց գործադիր կոմիտեների որոշումները խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև քսան տոկոսի և պաշտոնատար անձանց նկատմամբ` տասը տոկոսից մինչև հիսուն տոկոսի չափով:
(02.09.93 խմբագրությամբ)
Հոդված 113. |
Շներ և կատուներ պահելու կանոնները խախտելը |
Քաղաքներում և այլ բնակավայրերում շներ ու կատուներ պահելու կանոնները խախտելը` առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև հինգ տոկոսի չափով և նախազգուշացում կամ տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի տաս տոկոսից մինչև երեսունհինգ տոկոսի չափով:
Նույն խախտումները, որոնց հետևանքով վնաս է պատճառվել քաղաքացիների առողջությանը կամ գույքին`
առաջացնում են տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև քսան տոկոսի և պաշտոնատար անձանց նկատմամբ` քսան տոկոսից մինչև երեսունհինգ տոկոսի չափով:
(02.09.93 խմբագրությամբ)
Հոդված 114. |
Արգելված տեղերում անասուններ պահելը |
Արգելված տեղերում անասուններ պահելը`
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի երեսուն տոկոսից մինչև դրա լրիվ չափը:
(04.06.91 խմբագրությամբ)
գ լ ու խ x
վարչական իրավախախտումներ տրանսպորտում, ճանապարհային տնտեսության ԵՎ կապի բնագավառում
Երթևեկության կարգի պահպանման և անվտանգության կանոնների խախտումը երկաթուղային տրանսպորտում
Հոդված 115.
Երկաթուղու գծերի վրայով կենդանաքարշ տրանսպորտ անցկացնելու և անասուններ քշել-տանելու, անասունները երկաթուղու գծերի մոտերքում արածացնելու կանոնների խախտումը`
առաջացնում է քաղաքացիների նախազգուշացում կամ նրանց նկատմամբ տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև տասը տոկոսի և պաշտոնատար անձանց նկատմամբ` տասը տոկոսից մինչև երեսուն տոկոսի չափով:
Երկաթուղու գծերը, պաշտպանական անտառատնկարկները, ձնապաշտպան ցանկապատները և գծային մյուս օբյեկտները, ազդանշանային ու կապի կառուցվածքներն ու սարքերը վնասելը`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև երեսուն տոկոսի և պաշտոնատար անձանց նկատմամբ` քսան տոկոսից մինչև հիսուն տոկոսի չափով:
Բեռները բեռնելիս և բեռնաթափելիս սահմանված ծավալները չպահպանելը`
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ սահմանված նվազագույն աշխատավարձի քսան տոկոսից մինչև հիսուն տոկոսի չափով:
Երկաթուղու գծերի վրա այնպիսի առարկաներ դնելը, որոնք կարող են առաջացնել գնացքների երթևեկության խախտում`
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նազագույն աշխատավարձի մինչև երեսուն տոկոսի չափով: Չսահմանված տեղերով երկաթուղու գծերն անցնելը` առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի երեք տոկոսի չափով:
(10.03.90, 02.09.93 խմբագրությամբ)
Հոդված 116. |
Երկաթուղային տրանսպորտի միջոցներից օգտվելու կանոնները խախտելը |
1. Բեռնատար գնացքներով ինքնագլուխ երթևեկելը, ընթացքի ժամանակ գնացք բարձրանալն ու իջնելը, վագոնների ոտնակների և տանիքների վրա երթևեկելը, առանց անհրաժեշտության ինքնագլուխ կերպով գնացք կանգնացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի տասը տոկոսից մինչև երեսուն տոկոսի չափով:
2. Մետրոպոլիտենի, մետրոպոլիտենի գնացքների, քաղաքամերձ և հեռավոր հաղորդակցության գնացքների մարդատար վագոնների, ինչպես նաև բեռնատար գնացքների վագոնների ներքին սարքավորումները, լոկոմոտիվների և վագոնների ապակիները, նստատեղերը վնասելը, ինչպես նաև ներքին սարքավորումներից առանց անհրաժեշտության օգտվելը`
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի տասը տոկոսից մինչև երեսուն տոկոսի չափով:
Գնացքների վագոնների պատուհաններից ու դռներից աղբ և այլ առարկաներ դուրս նետելը`
առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև քսան տոկոսի չափով:
Քաղաքամերձ գնացքների վագոններում (այդ թվում` վագոնահարթակում), տեղական և հեռավոր հաղորդակցության գնացքների` ծխելու համար չսահմանված տեղերում, ինչպես նաև մետրոպոլիտենում ծխելը`
առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև քսան տոկոսի չափով:
(10.03.90, 14.06.94, 02.09.93 խմբագրությամբ)
Հոդված 117. |
Թռիչքների անվտանգության կանոնները խախտելը |
Օդանավակայանի շրջանում օդանավակայանի ճանաչման համար ընդունված տարբերիչ նշաններին և կառուցվածքներին նմանվող որևէ նշան և կառուցվածք տեղադրելը, կամ առանց օդանավակայանի ադմինիստրացիայի թույլտվության հրատեխնիկական առարկաներ այրելը կամ օդանավերի թռիչքների համար վտանգավոր թռչունների զանգվածային կուտակմանը նպաստող օբյեկտներ կառուցելը`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի տասը տոկոսից մինչև երեսուն տոկոսի և պաշտոնատար անձանց նկատմամբ` քսան տոկոսից մինչև հիսուն տոկոսի չափով:
Շենքերի և շինությունների վրա գիշերային և ցերեկային տարբերիչ նշանների կամ կառուցվածքների տեղադրման կանոնները չկատարելը` առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի տասը տոկոսից մինչև երեսուն տոկոսի և պաշտոնատար անձանց նկատմամբ` քսան տոկոսից մինչև հիսուն տոկոսի չափով:
Օդանավակայանի սարքավորումները, օդանավակայանի նշանները, օդանավերը և դրանց սարքավորումները վնասելը` առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի քսան տոկոսից մինչև հիսուն տոկոսի չափով:
Առանց պատշաճ թույտվության օդանավակայանների (բացի օդանավերի մեկնակայաններից) աերոդրոմների, թռիչքների ռադիոապահովման և լուսաապահովման օբյեկտների տերիտորիայով անցնելը կամ երթևեկելը` առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև երեսուն տոկոսի չափով:
(02.09.93 խմբագրությամբ)
Հոդված 118 . |
Օդային տրանսպորտով վտանգավոր նյութեր և առարկաներ փոխադրելու կանոնները խախտելը |
Օդային տրասպորտով վտանգավոր նյութեր կամ առարկաներ փոխադրելու կանոնները խախտելը` առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի տասը տոկոսից մինչև երեսուն տոկոսի չափով` նշված նյութերը և առարկաները հատուցմամբ վերցնելով կամ բռնագրավելով կամ առանց դրանց, և պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի քսան տոկոսից մինչև հիսուն տոկոսի չափով:
(02.09.93 խմբագրությամբ)
Հոդված 119. |
Օդանավում վարքի կանոնները խախտելը |
Օդանավում գտնվող անձանց կողմից օդանավի հրամանատարի կարգադրությունները չկատարելը` առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի տասը տոկոսից մինչև երեսուն տոկոսի չափով:
Օդանավից լուսանկարելու, կինոնկարահանելու և ռադիոկապի միջոցներից օգտվելու կանոնները խախտելը`
առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև երեսուն տոկոսի չափով` նկարահանված ժապավենի բռնագրավումով:
(02.09.93 խմբագրությամբ)
Հոդված 120. |
Փոքրաչափս նավերի գրանցման, հաշվառման կանոնները և դրանցից օգտվելու կանոնները խախտելը |
Հայաստանի Հանրապետության պետլեռտեխհսկողության փոքրաչափս նավերի պետական տեսչության հսկողության տակ գտնվող փոքրաչափս նավերի գրանցման ու հաշվառման կանոնները խախտելը`
առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև տասը տոկոսի չափով:
Փոքրաչափս նավերից և դրանց կանգատեղերի բազաներից (կառուցվածքներից) օգտվելու կանոնները խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի տասը տոկոսից մինչև երեսուն տոկոսի չափով կամ փոքրաչափս նավեր վարելու իրավունքից զրկում` մինչև երեք տարի ժամանակով, և նախազգուշացում կամ տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի քսան տոկոսից մինչև հիսուն տոկոսի չափով:
(02.09.93 խմբագրությամբ)
Հոդված 121. |
Միջազգային թռիչքների կանոնները խախտելը |
Միջազգային թռիչքների կանոնները խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հիսուն տոկոսից մինչև կրկնապատիկը:
(02.09.93 խմբագրությամբ)
Հոդված 122. |
Երկաթուղային և օդային տրանսպորտում հրդեհային անվտանգության կանոնները խախտելը |
Երկաթուղային տրանսպորտում սահմանված հրդեհային անվտանգության կանոնների խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև տասը տոկոսի և պաշտոնատար անձանց նկատմամբ` տասը տոկոսից մինչև երեսուն տոկոսի չափով:
Օդային տրանսպորտում սահմանված հրդեհային անվտանգության կանոնները խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի տասը տոկոսից մինչև երեսուն տոկոսի և պաշտոնատար անձանց նկատմամբ` տասը տոկոսից մինչև հիսուն տոկոսի չափով:
(02.09.93 խմբագրությամբ)
Հոդված 123. | Տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտումը վարորդների կողմից |
Անվտանգության գոտիների կամ մոտոսաղավարտի օգտագործման կանոնները խախտելը` առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի երեք տոկոսի չափով:
Արգելակման համակարգի կամ ղեկի կառավարման անսարքություններ ունեցող, կամ առանց համապատասխան թույլտվության վերասարքավորված, կամ սահմանված կարգով չգրանցված, կամ պետական տեխնիկական զննություն չանցած տրանսպորտային միջոցները վարորդների կողմից վարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հինգ տոկոսից մինչև տասնհինգ տոկոսի չափով:
Առանց պետհամարանիշի, կեղծված, ինքնաշեն, փոխարինված, անընթռնելի կամ չթույլատրվող նշագրումներ ունեցող պետհամարանիշով տրանսպորտային միջոցներ վարորդների կողմից վարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի քսան տոկոսից մինչև վաթսունհինգ տոկոսի չափով:
Սույն հոդվածի երրորդ մասում նախատեսված արարքներն այն անձի կողմից կատարելը, որը նշված խախտման համար մեկ տարվա ընթացքում ենթարկվել է վարչական տույժի` առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի լրիվ չափով:
Ծանոթագրություն. Սույն օրենսգրքի 123, 124, 1241, 125-130, 132-134 հոդվածներում տրանսպորտային միջոցներ ասելով պետք է հասկանալ ավտոմեքենաների բոլոր տեսակները, տրակտորները և մյուս ինքնագնաց մեքենաները, տրամվայներն ու տրոլեյբուսները, ինչպես նաև մոտոցիկլետները և մեխանիկական տրանսպորտի մյուս միջոցները:
(02.07.91, 02.09.93 խմբագրությամբ)
Հոդված 124. | Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից երթևեկության սահմանված արագությունը գերազանցելը, ճանապարհային նշանների պահանջները չպահպանելը, մարդկանց փոխադրման կանոնները և ճանապարհային երթևեկության մյուս կանոնները խախտելը |
Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից երթևեկության սահմանված արագությունը գերազանցելը, լուսացույցի կամ կարգավորողի տեղից արգելող ազդանշանին չենթարկվելը, գերադասության, արգելիչ և կարգադրիչ ճանապարհանշանների, ճանապարհների երթևեկելի մասի գծանշման, երթևեկության առաջնություն տալու պահանջները չպահպանելը, մարդկանց փոխադրման, փոխադրամիջոցների վազանցի, հասարակական տրանսպորտի կանգառների կամ հետիոտների անցումների հատման, օրվա մութ ժամանակ կամ անբավարար տեսանելիության պայմաններում լուսասարքերից օգտվելու կանոնները խախտելը, մայթերով երթևեկելը, ինչպես նաև տրանսպորտային միջոցները կանգնեցնելու մասին միլիցիայի աշխատողի պահանջները վարորդի կողմից չկատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգ տոկոսից մինչև երեսուն տոկոսի չափով:
Սույն հոդվածի առաջին մասում նախատեսված արարքները այն անձի կողմից կատարելը, որը նշված խախտման համար մեկ տարվա ընթացքում ենթարկվել է վարչական տույժի, կամ կատարվել են առաջին անգամ, բայց առաջացրել են վթարային իրադրություն, այսինքն` երթևռւթյան մյուս մասնակիցներին հարկադրել են կտրուկ փոխել արագությունը, շարժման ուղղությունը կամ ձեռնարկել սեփական անվտանգության կամ ուրիշ քաղաքացիների անվտանգության ապահովման այլ միջոցներ`
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նազագույն աշխատաարձի երեսուն տոկոսից մինչև վաթսունհինգ տոկոսի չափով:
Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից անհետաձգելի անհրաժեշտության հետ չկապված ձայնային ազդանշան տալը` առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգ տոկոսի չափով:
Ծանոթագրություն. Տրանսպորտային միջոցը կանգնեցնելու մասին միլիցիայի աշխատողի պահանջը արտահայտվում է ձեռքի շարժումով կամ ձողիկով ազդանշան տալու միջոցով` սուլիչի միաժամանակյա ազդանշանով, ինչպես նաև բարձրախոս սարքի միջոցով: Ազդանշանները պետք է հասկանալի լինեն վարորդին և տրվեն ժամանակին` այն հաշվով, որպեսզի դրանց կատարումը չստեղծի վթարային իրադրություն:
(02.07.91, 02.09.93 խմբագրությամբ)
Հոդված 1241. |
Մոտոցիկլետների և այլ տրանսպորտային միջոցների վարորդների մասնակցությունը ճանապարհային երթևեկության խոչընդոտներ ստեղծող խմբական տեղաշարժին |
Քաղաքներում և մյուս բնակավայրերում մոտոցիկլետների և այլ տրանսպորտային միջոցների վարորդների մասնակցությունը այնպիսի խմբական տեղաշարժի, որն ստեղծում է ճանապարհային երթևեկության արգելքներ կամ երթևեկության անվտանգության սպառնալիք`
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի երեսուն տոկոսի չափով կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում երեք ամիս ժամանակով:
(02.07.91, 02.09.93 խմբագրությամբ)
Հոդված 125. |
Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից երկաթուղագծերի անցատեղերով երթևեկելու կանոնները խախտելը |
Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից երկաթուղագծերի անցատեղերով երթևեկելու կանոնները խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի տասը տոկոսից մինչև երեսուն տոկոսի չափով:
(02.07.91, 02.09.93 խմբագրությամբ)
Հոդված 126. |
Տրանսպորտային միջոցները վարորդների կողմից հարբած կամ թմրամիջոցներ օգտագործած վիճակում վարելը |
Տրանսպորտային միջոցները վարորդների կողմից հարբած կամ թմրամիջոցներ օգտագործած վիճակում վարելը, ինչպես նաև տրանսպորտային միջոցների վարումը հարբած կամ թմրամիջոցներ օգտագործած վիճակում գտնվող անձին հանձնելը, սահմանված կարգին համապատասխան հարբածության կամ թմրամիջոցների օգտագործման վիճակի զննություն անցնելուց խուսափելը`
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի լրիվ չափով կամ տրանսպորտային բոլոր միջոցները վարելու իրավունքից զրկում մեկ տարի ժամանակով:
Նույն արարքները տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից կատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուր հիսուն տոկոսի չափով:
(02.07.91, 02.09.93 խմբագրությամբ)
Հոդված 127. |
Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ճանապարհային երթևեկության այն կանոնները խախտելը, որի հետևանքով առաջացել է տրանսպորտային միջոցների կամ այլ գույքի վնասում, ինչպես նաև ճանապարհային երթևեկության այլ կանոնները խախտելը |
Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից սույն օրենսգրքի 123, 124, 1241, 125 հոդվածներով նախատեսված ճանապարհային երթևեկության կանոնները խախտելը, որն առաջացրել է տրանսպորտային միջոցների, բեռների ճանապարհների, ճանապարհային և մյուս կառուցվածքների կամ այլ գույքի վնասում, կամ, ի խախտումն սահմանված կանոնների, այն ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը, որի մասնակիցն են նրանք`
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգ տոկոսի չափով կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում երեքից մինչև վեց ամիս ժամանակով:
Վարորդների կողմից ճանապարհային երթևեկության այլ կանոններ խախտելը, բացի սույն օրենսգրքի 123, 124, 1241, 125, 126 հոդվածներով նախատեսված կանոններից, որոնք առաջացրել են սույն հոդվածի առաջին մասում նշված հետևանքները`
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հինգ տոկոսից մինչև տասնհինգ տոկոսի չափով: Ճանապարհային երթևեկության կանոնների այլ խախտումները, բացի սույն օրենսգրքի 123, 124, 1241, 125-129, 131, 132 և 140 հոդվածներով նախատեսվածներից` առաջացնում են նախազգուշացում:
(02.07.91, 02.09.93 խմբագրությամբ)
Հոդված 128. |
Վարելու իրավունք չունեցող անձանց կողմից տրանսպորտային միջոցներ վարելը |
Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձանց կողմից այդ միջոցները վարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգ տոկոսի չափով:
Նույն խախտումը, որը առաջացրել է տրանսպորտային միջոցների, բեռների ճանապարհների, ճանապարհային և մյուս կառուցվածքների կամ այլ գույքի վնասվածք`
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգ տոկոսից մինչև երեսուն տոկոսի չափով:
(02.07.91, 02.09.93 խմբագրությամբ)
Հոդված 129. |
Տրանսպորտային միջոցների վարումը վարելու իրավունք չունեցող անձին հանձնելը |
Տրանսպորտային միջոցների վարումը վարելու իրավունք չունեցող անձին հանձնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգ տոկոսի չափով:
Նույն խախտումը, որն առաջացրել է տրանսպորտային միջոցների, բեռների ճանապարհների, ճանապարհային և մյուս կառուցվածքների կամ այլ գույքի վնասվածք`
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգ տոկոսից մինչև երեսուն տոկոսի չափով:
(02.07.91, 02.09.93 խմբագրությամբ)
Հոդված 130. |
(վերացվել է 10.03.91 օրենք)
Հոդված 131. | Երթևեկության կանոնները հետիոտների և ճանապարհային երթևեկության մյուս մասնակիցների կողմից խախտելը |
Հետիոտների կողմից ճանապարհային երթևեկության կարգավորման ազդանշաններին չենթարկվելը, բանուկ մասը չսահմանված տեղերով անցնելը, ինչպես նաև մոպեդներ և հեծանիվներ վարող անձանց, սայլապանների ու ճանապարհներից օգտվող մյուս անձանց կողմից անցնելը, ճանապարհային երթևեկության կարգավորման ազդանշաններին չենթարկվելը, գերադասության ճանապարհանշանների, արգելիչ կամ կարգադրիչ ճանապարհանշանների պահանջները չպահպանելը`
առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի երեք տոկոսի չափով:
Սույն հոդվածի առաջին մասում նշված անձանց կողմից ճանապարհային երթևեկության այն կանոնների խախտումները, որոնք ստեղծել են վթարային իրադրություն`
առաջացնում են տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի երեք տոկոսից մինչև տասը տոկոսի չափով:
(10.03.90, 02.09.93 խմբագրությամբ)
Հոդված 132. | Անսարքություններ ունեցող տրանսպորտային միջոցները գիծ բաց թողնելը և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների մյուս խախտումները |
Արգելակման համակարգի կամ ղեկի կառավարման անսարքություններ ունեցող, կամ առանց համապատասխան թույլտվության վերասարքավորված, կամ սահմանված կարգով չգրանցված, կամ պետական տեխնիկական զննություն չանցած տրանսպորտային միջոցները շահագործման թույլատրելը /գիծ բաց թողնելը/`
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգ տոկոսից մինչև երեսուն տոկոսի չափով` ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների ղեկավարների կամ այն անձանց նկատմամբ, որոնք պատասխանատու են տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի և շահագործման համար:
Առանց պետհամարանիշի, կեղծված, ինքնաշեն, փոխարինված, անընթեռնելի կամ չթույլատրվող նշագրումներ ունեցող պետհամարանիշերով տրանսպորտային միջոցները շահագործման թույլատրելը` առաջացնում է տուգանքի նշանակում սույն հոդվածի առաջին մասում նշված անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսուն տոկոսից մինչև վաթսունհինգ տոկոսի չափով:
(02.07.91, 02.09.93 խմբագրությամբ)
Հոդված 133. | Հարբած կամ թմրամիջոցներ օգտագործած վիճակում գտնվող վարորդներին կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձանց տրանսպորտային միջոցներ վարել թույլ տալը |
Հարբած կամ թմրամիջոցներ օգտագործած վիճակում գտնվող վարորդներին կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձանց տրանսպորտային միջոցներ վարել թույլ տալը` առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի երեսուն տոկոսից մինչև վաթսունհինգ տոկոսի չափով` ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների ղեկավարների կամ այն անձանց նկատմամբ, որոնք պատասխանատու են տրանսպորտային միջոցների շահագործման համար:
(02.07.91, 02.09.93 խմբագրությամբ)
Հոդված 134. | Շահադիտական նպատակով տրանսպորտային միջոցներ, մեքենաներ կամ մեխանիզմներ օգտագործելը: Չսահմանված տեղերում տրանսպորտային միջոցներ պահելը |
Ձեռնարկություններին, հիմնարկներին, կազմակերպություններին պատկանող տրանսպորտային միջոցները, մեքենաները կամ մեխանիզմները շահադիտական նպատակով ինքնագլուխ օգտագործելը`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսուն տոկոսից մինչև հիսուն տոկոսի չափով և պաշտոնատար անձանց նկատմամբ` հիսուն տոկոսից մինչև դրա լրիվ չափը, իսկ տրանսպորտային միջոցների վարորդների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսուն տոկոսից մինչև հիսուն տոկոսի չափով:
Անձնական սեփականության իրավունքով քաղաքացիներին պատկանող ավտոմոբիլներով ուղևորներ կամ բեռներ փոխադրելը շահադիտական նպատակով`
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի տասը տոկոսից մինչև երեսուն տոկոսի չափով:
Ձեռնարկություններին, հիմնարկներին և կազմակերպություններին պատկանող տրանսպորտային միջոցները դրանց համար սահմանված կարգատեղերից դուրս աշխատաժամանակից հետո պահելը`
առաջացնում է տուգանքի նշանակում վարորդների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի քսան տոկոսից մինչև հիսուն տոկոսի չափով և տրանսպորտային միջոցները պահելու և օգտագործելու համար պատասխանատու պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսուն տոկոսից մինչև դրա լրիվ չափը:
(02.07.91, 02.09.93 խմբագրությամբ)
Հոդված 1341. | Ծառայողական ավտոտրանսպորտը և տեխնիկական այլ միջոցները պետական ծառայողների կողմից անձնական կարիքների համար օգտագործելը |
Պետական ծառայողների կողմից ծառայողական ավտոտրանսպորտը և տեխնիկական այլ միջոցներն անձնական կարիքների համար օգտագործելը`
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի լրիվ չափով:
(02.09.93 խմբագրությամբ)
Հոդված 135. | Երկաթուղային և ավտոմոբիլային տրանսպորտով և էլեկտրատրանսպորտով վտանգավոր նյութեր կամ առարկաներ փոխադրելու կանոնները խախտելը |
Երկաթուղային տրանսպորտով վտանգավոր նյութեր կամ առարկաներ ձեռնածանրոցով փոխադրելու կանոնները խախտելը`
առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև հինգ տոկոսի չափով:
Տրոլեյբուսով, տրամվայով, ավտոբուսով, երթուղային տաքսիով, մետրոպոլիտենով վտանգավոր նյութեր կամ առարկաներ փոխադրելը, ինչպես նաև ավտոմոբիլային տրանսպորտում այդպիսիք ուղեբեռ կամ պահախցիկ հանձնելը`
առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև հինգ տոկոսի չափով:
(10.03.90, 02.09.93, 14.06.94 խմբագրությամբ)
Հոդված 136. | Սահմանված նորմաներից ավելի ձեռնածանրոց և անվճար ուղեբեռ փոխադրելը |
Երկաթուղային տրանսպորտով սահմանված նորմաներից ավելի ձեռնածանրոց փոխադրելը`
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի երեք տոկոսի չափով:
Տրոլեյբուսով, տրամվայով և քաղաքային ու մերձքաղաքային ավտոբուսով և երթուղային տաքսիով անվճար ուղեբեռ փոխադրելը`
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև հինգ տոկոսի չափով:
Միջքաղաքային ավտոբուսով անվճար ուղեբեռ փոխադրելը`
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև հինգ տոկոսի չափով:
Տուգանքի վճարումը ուղևորին չի ազատում սահմանված նորմաներից ավելի ձեռնածանրոցի փոխադրման և անվճար փոխադրված ուղեբեռի արժեքի վճարումից:
(10.03.90, 02.09.93 խմբագրությամբ)
Հոդված 137. | Անտոմս երթևեկելը |
Ուղևորների անտոմս երթևեկելը, ինչպես նաև տասից մինչև տասնվեց տարեկան անտոմս երեխաներ փոխադրելը`
առաջացնում է տուգանքի նշանակում.
մերձքաղաքային գնացքներով` սահմանված նվազագույն աշխատավարձի երեք տոկոսի չափով.
տեղական և հեռավոր հաղորդակցության գնացքներով` սահմանված նվազագույն աշխատավարձի տաս տոկոսի չափով:
Հինգից մինչև տասը տարեկան անտոմս երեխաներ փոխադրելը`
առաջացնում է տուգանքի նշանակում. մերձքաղաքային գնացքներով` սահմանված նվազագույն աշխատավարձի երեք տոկոսի չափով. տեղական և հեռավոր հաղորդակցության գնացքներով` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգ տոկոսի չափով: Անտոմս ուղևորների թռիչքը`
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի տասը տոկոսից մինչև քսան տոկոսի չափով:
Ուղևորների անտոմս երթևեկելը տրոլեյբուսով, տրամվայով, քաղաքային և մերձքաղաքային հաղորդակցության ավտոբուսներով, երթուղային տաքսիով, մետրոպոլիտենով`
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի երեք տոկոսի չափով: միջքաղաքային հաղորդակցության ավտոբուսով անտոմս երթևեկելը`
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հինգ տոկոսի չափով:
Տուգանքի վճարումը ուղևորին չի ազատում ուղևորության և թռիչքի արժեքը վճարելուց:
(10.03.90, 02.09.93 խմբագրությամբ)
Հոդված 138. |
Երկաթուղային և ավտոմոբիլային տրանսպորտում բեռների անվթարությունն ապահովելու կանոնները խախտելը |
Շարժակազմը, բեռնարկղերը և բեռներ փոխադրելու համար նախատեսված մյուս տրանսպորտային միջոցները, ինչպես նաև փոխադրական հարմարանքներ վնասելը`
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հինգ տոկոսից մինչև տասնհինգ տոկոսի չափով:
Բեռնատար վագոնների, ավտոմոքենաների, ավտոմեքենքների կցասայլերի, բեռնարկղերի և բեռների այլ զետեղարանների կապարակնիքներն ու փակիչ հարմարանքները վնասելը, դրանցից կապարակնիքները պոկելը, բեռների առանձին տեղերը, դրանց փաթեթավորումը, ծրարները, բեռնաբակերի, երկաթուղային կայարանների, բեռնատար ավտոմեքենաների կայարանների, բեռնարկղերի կետերի (հրապարակների) և բեռների փոխադրումների հետ կապված գործառնություններ կատարելու համար օգտագործվող պահեստների ցանկապատերը վնասելը, ինչպես նաև առանց պատշաճ թույլտվության բեռնաբակերի, բեռնարկղերի կետերի (հրապարակների) և վերը նշված պահեստների տերիտորիայում գտնվելը`
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև տասը տոկոսի չափով:
(02.09.93 խմբագրությամբ)
Հոդված 139. | Օդային տրանսպորտով բեռների անվթարության ապահովմանն ուղղված կանոնները խախտելը |
Բեռնարկղերի կապարակնիքներն ու փակիչ հարմարանքները վնասելը, դրանցից կապարակնիքները պոկելը, բեռների առանձին տեղերը, դրանց փաթեթավորումը, ծրարները, ինչպես նաև օդային տրանսպորտով բեռների փոխադրումների հետ կապված գործառնություններ կատարելու համար օգտագործվող պահեստների ցանկապատերը վնասելը`
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև տասը տոկոսի չափով:
Բեռնարկղերը և օդային տրանսպորտով բեռների փոխադրման համար նախատեսված տրանսպորտային միջոցները վնասելը`
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հինգ տոկոսից մինչև տասնհինգ տոկոսի չափով:
(02.09.93 խմբագրությամբ)
Հոդված 140. | Ճանապարհները, երկաթուղային գծանցումները և մյուս ճանապարհային կառուցվածքները վնասելը |
Ճանապարհները, երթուղային գծանցումները, մյուս ճանապարհային կառուցվածքները կամ ճանապարհային երթևեկության կարգավորման տեխնիկական միջոցները վնասելը, ինչպես նաև ճանապարհային երթևեկության համար դիտավորյալ խոչընդոտներ ստեղծելը, այդ թվում նաև ճանապարհածածկը աղբոտելու միջոցով`
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգ տոկոսից մինչև երեսուն տոկոսի չափով:
(02.07.91, 02.09.93 խմբագրությամբ)
Հոդված 141. | Ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտի պահպանության կանոնները խախտելը |
Ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտը վարելը, նրա վրա խոտ հնձելը, տնկիները կտրելն ու վնասելը, ճիմահողը վերցնելը և հողը դուրս հանելը, կոյուղու, արդյունաբերական, մելիորատիվ ջրերը և կեղտաջրերը ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտերի ջրատար կառուցվածքներ և հողափոսեր բաց թողնելը առանց ճանապարհային մարմինների հետ համաձայնեցնելու, ինչպես նաև այդ հողաշերտում և փայտե կամուրջներից 100 մետր հեռավորության վրա խարույկ վառելը, փայտե կամրջակների և տախտակամած կամրջակների վրա ծխելը`
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև հինգ տոկոսի չափով:
(02.09.93 խմբագրությամբ)
Հոդված 142. | Ավտոմոբիլային ճանապարհների և ճանապարհային կառուցվածքների պահպանության կանոնները հողօգտագործողների կողմից խախտելը |
Ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտին սահմանակից հողամասերն օգտագործողների կողմից ընդհանուր պետական և հանրապետական նշանակության ճանապարհների վրա գտնվող բնակավայրերի շրջաններում հետիոտնի արահետները և անցման կամրջակները նրանց ամրացված հողամասերի սահմաններում կառուցելու, նորոգելու և կանոնավոր կերպով մաքրելու պարտականությունները խախտելը, ինչպես նաև նրանց ամրացված հողամասերից դեպի ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներ տանող ելքատեղերը կամ մերձատար ուղիները, ներառյալ անցման կամրջակները տեխնիկապես սարքին և մաքուր վիճակում պահելու պարտականությունները խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև հինգ տոկոսի չափով:
(02.09.93 խմբագրությամբ)
Հոդված 143. | Ճանապարհային աշխատանքներին մասնակցելուց խուսափելը |
Գործող օրենսդրությանը համապատասխան ճանապարհային աշխատանքներին (տեղական ավտոմոբիլային ճանապարհների շինարարությանը, վերակառուցմանը, նորոգմանը, պահպանմանն ու բարեկարգմանը) մասնակցելուց կոլտնտեսությունների, սովխոզների, արդյունաբերական, տրանսպորտային, շինարարական և մյուս ձեռնարկությունների ու տնտեսական կազմակերպությունների ղեկավարների խուսափելը, ինչպես նաև այդ աշխատանքների առաջադրված ծավալները սահմանված ժամկետներում չկատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հինգ տոկոսից մինչև տասնհինգ տոկոսի չափով:
(02.09.93 խմբագրությամբ)
Հոդված 144. | Ճանապարհները, երկաթուղագծերի անցատեղերը և ճանապարհային մյուս կառուցվածքները պահելու կանոնները խախտելը |
Ճանապարհները, երկաթուղագծերի անցատեղերը և ճանապարհային մյուս կառուցվածքները երթևեկության համար ավտանգ վիճակում պահելու կանոնները խախտելը կամ երթևեկությունը ճանապարհների առանձին տեղամասերում ժամանակին արգելելու կամ սահմանափակելու համար միջոցներ չձեռնարկելը, երբ դրանցից օգտվելը սպառնում է երթևեկության անվվտանգությանը`
առաջացնում է տուգանքի նշանակում ճանապարհների, երկաթուղագծերի անցատեղերի և ճանապարհային մյուս կառուցվածքների վիճակի համար պատասխանատու պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգ տոկոսից մինչև երեսուն տոկոսի չափով:
(02.07.91, 02.09.93 խմբագրությամբ)
Հոդված 145. | Մագիստրալային խողովակաշարերի պահպանության կանոնները խախտելը |
Մագիստրալային խողովակաշարերի պահպանության կանոնները խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգ տոկոսից մինչև տասըտոկոսի և պաշտոնատար անձանց նկատմամբ` հինգ տոկոսից մինչև տասնհինգ տոկոսի չափով:
(02.09.93 խմբագրությամբ)
Հոդված 146. | Ռադիոկայանքների տեղակայումը և շահագործումը առանց գրանցման կամ առանց թույլտվության |
Առանց պատշաճ գրանցման կամ առանց թույլտվության (այն դեպքերում, երբ դա պահանջվում է) ռադիոտրանսլյացիոն հանգույցի տեղակայումն ու շահագործումը, անկախ նրա հզորությունից`
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի տասը տոկոսից մինչև տասնհինգ տոկոսի չափով:
Առանց պատշաճ գրանցման կամ առանց թույլտվության (այն դեպքերում, երբ դա պահանջվում է) ռադիոտրանսլյացիոն կետի տեղակայումն ու շահագործումը, անկախ այն ռադիոտրանսլյացիոն հանգույցի գերատեսչական պատկանելությունից, որից նա տեղակայված է`
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի տասը տոկոսի չափով:
(02.09.93 խմբագրությամբ)
Հոդված 147. | Ռադիոհաղորդիչ սարքեր պատրաստելը և օգտագործելը առանց թույլտվության |
Առանց թույլտվության ռադիոհաղորդիչ սարքեր պատրաստելը և օգտագործելը`
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգ տոկոսի չափով` օգտագործվող ռադիոապարատների բռնագրավմամբ:
(02.09.93 խմբագրությամբ)
Հոդված 148. | Ռադիոէլեկտրոնային միջոցներ ձեռք բերելու, տեղակայելու, կառուցելու և շահագործելու կանոնները խախտելը |
Ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների պաշտոնատար անձանց կողմից ռադիոէլեկտրոնային միջոցներ ձեռք բերելու, տեղակայելու, կառուցելու և շահագործելու կանոնները, ռադիոհաճախականությունների օգտագործման կանոնները, ռադիոճառագայթման նորմաները և ռադիոընդունման թույլատրելի ինդուստրիալ խանգարումների նորմաները խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև տասը տոկոսի չափով:
Պաշտոնատար անձանց կողմից սույն հոդվածի առաջին մասով նախատեսված խախտումները տուգանքի նշանակումից հետո մեկ տարվա ընթացքում կրկին անգամ կատարելը, ինչպես նաև ռադիոընդունման խանգարումներ առաջացնող խախտումներ կատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հինգ տոկոսից մինչև քսան տոկոսի չափով:
(02.09.93 խմբագրությամբ)
Հոդված 149. | Կապի գծերի և կառուցվածքների պահպանության կանոնները խախտելը |
Կապի գծերը և կառուցվածքների պահպանության կանոնները խախտելը, ինչպես նաև կապի գծային և կաբելային կառուցվածքները փչացնելը`
առաջացնաում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգ տոկոսից մինչև տասնհինգ տոկոսի և պաշտոնատար անձանց նկատմամբ` տասնհինգ տոկոսից մինչև երեսուն տոկոսի չափով:
(02.07.91, 02.09.93 խմբագրությամբ)
Հոդված 150. | Ավտոմատ հեռախոսները, հեռախոսախցիկները, դրամ մանրող սարքերը, փոստային ավտոմատները, աբոնենտային պահարանները և սարքերը վնասելը, ինչպես նաև հեռախոսացանցին ինքնագլուխ միանալը |
Ավտոմատ-հեռախոսները, հեռախոսախցիկները, դրամ մանրող սարքերը, փոստային ավտոմատները, աբոնենտային պահարանները կամ աբոնենտային սարքերը վնասելը, ինչպես նաև հեռախոսները և լրացուցիչ սարքերը ինքնագլուխ հեռախոսացանցին միացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանած նվազագույն աշխատավարձի տասնհինգ տոկոսից մինչև երեսուն տոկոսի չափով:
(02.07.91, 02.09.93 խմբագրությամբ)
գ լ ու խ xi
վարչական իրավախախտումներ բնակարանային-կոմունալ տնտեսության ԵՎ բարեկարգման բնագավառում
Հոդված 151.
Քաղաքացիներին բնակարանային հաշվառման վերցնելու կարգը և բնակելի տների ու բնակելի տարածությունների բնակեցման ժամկետները խախտելը
Բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող քաղաքացիներին հաշվառման վերցնելու, հաշվառումից հանելու և քաղաքացիներին բնակելի տարածություն հատկացնելու կարգը պաշտոնատար անձանց կողմից խախտելը, բնակելի տների և բնակելի տարածությունների բնակեցման սահմանված ժամկետները չպահպանելը`
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի տասը տոկոսից մինչև երեսուն տոկոսի չափով:
(02.09.93 խմբագրությամբ)
Հոդված 152. | Բնակելի տներից ու բնակելի տարածություններից օգտվելու կանոնները խախտելը |
Բնակելի տարածություններից օգտվելու կանոնները, ընդհանուր օգտագործման տեղերի, սանդղավանդակների, վերելակների, մուտքերի, տներին հարող տերիտորիաների սանիտարական պահպանման կանոնները, բնակելի տների, բնակելի շենքերի և ինժեներային սարքավորումների շահագործման կանոնները խախտելը, դրանք անխնամ պահելը, ինչպես նաև բնակելի տները և բնակելի շենքերը ինքնագլուխ վերասարքավորելն ու վերահատակագծելը, դրանք ոչ ըստ նշանակության օգտագործելը, բնակելի տները, բնակելի շենքերը, դրանց սարքավորումները և բարեկարգման օբյեկտները փչացնելը`
առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև տասը տոկոսի չափով և տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի տասը տոկոսից մինչև երեսուն տոկոսի չափով:
(02.09.93 խմբագրությամբ)
Հոդված 153. | Բնակելի տարածություն կամ ժամանակավոր կացարան ինքնակամ զբաղեցնելը |
Պետական, հանրային, բնակարանային-շինարարական կոոպերատիվների և անհատական բնակարանային ֆոնդերի տներում բնակելի տարածություն, ինչպես նաև ժամանակավոր կացարան ինքնակամ զբաղեցնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի լրիվ չափից մինչև դրա եռապատիկը:
(04.06.91, 02.09.93 խմբագրությամբ)
Հոդված 154. | Բնակելի տներ, կցաշենքեր, ավտոտնակներ և այլ տնտեսական ու կենցաղային շինություններ ինքնակամ կառուցելը |
Բնակելի շենքեր, կցաշենքեր, ավտոտնակներ և այլ տնտեսական ու կենցաղային շինություններ ինքնակամ կառուցելը`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ սահմանված նվազագույն աշխատավարձի կրկնապատիկից մինչև եռապատիկը:
Նույն արարքը, որը կատարվել է պաշտոնատար անձի թողտվությամբ`
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ սահմանված նվազագույն աշխատավարձի երկու հարյուր հիսուն տոկոսից մինչև երեք հարյուր հիսուն տոկոսի չափով:
(04.06.91, 02.09.93 խմբագրությամբ)
Հոդված 155. | Ամառային այգետնակներ կառուցելու, ինչպես նաև կոլեկտիվ այգեգործություն կազմակերպելու և վարելու կանոնները խախտելը |
Քաղաքացիների կողմից ամառային այգետնակների շինարարություն իրականացնելը առանց պատշաճ համաձայնեցված նախագծի կամ շինարարությունն սկսելու ժամանակ գործող Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված նորմաներից շեղվելով`
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հինգ տոկոսից մինչև տասնհինգ տոկոսի չափով:
Այգեգործական ընկերության անդամ ընդունվելու կանոնները խախտելը. կոլեկտիվ այգու համար հատկացված հողամասը իրացնելը առանց դրա տերիտորիայի կազմակերպման ու կառուցապատման նախագծի կամ այդ նախագծի խախտումով. ամառային այգետնակների շինարարություն թույլ տալը առանց պատշաճ համաձայնեցված նախագծի կամ շինարարությունն սկսելու ժամանակ գործող Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված նորմաներից շեղվելով, այդպիսի տնակները շահագործման ընդունելը. կոլեկտիվ այգու տերիտորիայում ընդհանուր օգտագործման շինությունների և կառուցվածքների շինարարություն իրականացնելը առանց պատշաճ համաձայնեցված նախագծի կամ դրանից շեղվելով. շինանյութերի ապօրինի բացթողումը, տրանսպորտային միջոցների, մեխանիզմների, աշխատուժի ապօրինի օգտագործումը, այգեգործական ընկերության օբյեկտների շինարարությունում ոչ մասնագիտացված շինարարական կազմակերպությունների ներգրավումը`
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի տասը տոկոսից մինչև երեսուն տոկոսի չափով:
(02.09.93 խմբագրությամբ)
Հոդված 156. | Քաղաքների և այլ բնակավայրերի բարեկարգման կանոնները խախտելը |
Քաղաքների և այլ բնակավայրերի տերիտորիաների բարեկարգման կանոնները խախտելը, ինչպես նաև քաղաքաներում և այլ բնակավայրերում մաքրությունն ու կարգը ապահովող կանոնները չպահպանելը`
առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատաարձի մինչև տասը տոկոսի չափով և տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի տասը տոկոսից մինչև երեսուն տոկոսի չափով:
(02.09.93 խմբագրությամբ)
Հոդված 157. | Քաղաքներում և մյուս բնակավայրերում տնկարկները վնասելը կամ ինքնագլուխ հատելը |
Կանաչ տնկիների վնասումը, դրանց ինքնակամ, առանց տեղական խորհրդի գործադիր կոմիտեի թույլտվության հատումը, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից իրենց տնօրինության տակ գտնվող կանաչ տնկիների պահպանության ուղղությամբ միջոցներ չձեռնարկելը`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի լրիվ չափից մինչև երկու հարյուր հիսուն տոկոսի չափով և պաշտոնատար անձանց նկատմամբ` երկու հարյուր հիսուն տոկոսից մինչև քառապատիկը:
(04.06.91, 02.09.93 խմբագրությամբ)
գ լ ու խ xii
վարչական իրավախախտումներ առԵՎտրի, ֆինանսների ԵՎ տնայնագործական արհեստներով զբաղվելու բնագավառում
Հոդված 158.
Առևտրի և հասարակական սննդի ձեռնարկությունների աշխատողների կողմից առևտրի կանոնները խախտելը
Առևտրի և հասարակական սննդի ձեռնարկությունների աշխատողների կողմից առևտրի կանոնները խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի երեսուն տոկոսից մինչև հիսուն տոկոսի չափով: Ապրանքների վաճառքը պահեստից, բազաներից, առևտրի և հասարակական սննդի ձեռնարկությունների (կազմակերպությունների) օժանդակ շինություններից, ինչպես և գնորդներից ապրանքների թաքցնելը առևտրի կամ հասարակական սննդի ձեռնարկությունների (կազմակերպությունների) աշխատողների կողմից`
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հիսուն տոկոսի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հիսուն տոկոսից մինչև դրա լրիվ չափը
(10.03.90, 02.09.93 խմբագրությամբ)
Հոդված 159. | Ոգելից խմիչքների առևտրի կանոնները խախտելը |
Առևտրական ձեռնարկությունների և հասարակական սննդի ձեռնարկությունների աշխատողների կողմից օղու և մյուս ոգելից խմիչքների առևտրի կանոնները խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հիսուն տոկոսից մինչև դրա լրիվ չափը:
(02.09.93 խմբագրությամբ)
Հոդված 160. | Ողորկափող որսորդական հրազենի վաճառքի կարգը խախտելը |
Առևտրական ձեռնարկությունների (կազմակերպությունների) աշխատողների կողմից ներքին գործերի մարմինների թույլտվություն չունեցող քաղաքացիներին, ձեռնարկություններին, հիմնարկներին և կազմակերպություններին ողորկափող որսորդական հրազեն և զինամթերք վաճառելը`
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի երեսուն տոկոսից մինչև հիսուն տոկոսի չափով:
Նույն գործողությունները այն անձի կողմից կատարելը, որը նշված խախտման համար վարչական տույժի է ենթարկվել մեկ տարվա ընթացքում`
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հիսուն տոկոսից մինչև դրա լրիվ չափը:
(02.09.93 խմբագրությամբ)
Հոդված 161. | Կոլտնտեսային շուկաներում առևտրի կանոնները խախտելը |
Կոլտնտեսաին շուկաներում առևտրի կանոնները խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի տասը տոկոսից մինչև քսանհինգ տոկոսի և պաշտոնատար անձանց նկատմամբ` քսանհինգ տոկոսից մինչև հիսուն տոկոսի չափով:
(02.09.93 խմբագրությամբ)
Հոդված 162. | Ոչ սահմանված տեղերում առևտուր անելը |
Ոչ սահմանված տեղերում առևտուր անելը`
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի երեսուն տոկոսից մինչև հիսուն տոկոսի չափով` առևտրի առարկաների բռնագրավմամբ:
Ոչ սահմանված տեղերում արդյունաբերական ապրանքների առևտուր անելը`
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հիսուն տոկոսից մինչև դրա լրիվ չափը` առևտրի առարկաների բռնագրավմամբ:
Սույն հոդվածի առաջին և երկրորդ մասերով նախատեսված արարքները այն անձի կողմից կատարելը, որը նշված խախտումներից որևէ մեկի համար մեկ տարվա ընթացքում ենթարկվել է վարչական տույժի`
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուր հիսուն տոկոսից մինչև կրկնապատիկը` առևտրի առարկաների բռնագրավմամբ:
(04.06.91, 02.09.93 խմբագրությամբ)
Հոդված 1621. | Շինանյութեր ձեռք բերելու կարգը խախտելը |
Այլ քաղաքացիներից շինանյութեր ձեռք բերելու (առուծախի, փոխանակման, նվիրատվության) սահմանված կարգի խախտումը քաղաքացիների կողմից`
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի երեսուն տոկոսից մինչև հիսուն տոկոսի չափով` ապօրինաբար ձեռք բերված շինանյութերի բռնագրավմամբ կամ առանց դրա:
(25.06.86, 02.09.93 խմբագրությամբ)
Հոդված 1622. | Ապրանքների և այլ առարկաների ապօրինի վաճառքը |
Քաղաքացիների կողմից իրենց չարտադրած ապրանքների կամ այլ առարկաների գործող պետական մանրածախ գները գերազանցող գներով` առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի երեսուն տոկոսից մինչև հիսուն տոկոսի չափով` առևտրի առարկաների բռնագրավմամբ:
Նույն գործողությունները այն անձի կողմից կատարելը, որը հիշյալ խախտման համար մեկ տարվա ընթացքում ենթարկվել է վարչական տույժի` առաջացնում են տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հիսուն տոկոսից մինչև դրա լրիվ չափը` առևտրի առարկաների բռնագրավմամբ կամ ուղղիչ աշխատանքներ մեկից մինչև երկու ամիս ժամանակով` վաստակի քսան տոկոսի պահումով, առևտրի առարկաների բռնագրավմամբ:
(10.03.90, 02.09.93 խմբագրությամբ)
Հոդված 163. | Մանր սպեկուլյացիա |
Մանր սպեկուլյացիա, այսինքն շահ ստանալու նպատակով պետական առևտրի համակարգից այնպիսի ապրանքներ գնելն ու վերավաճառելը, որոնց համար պետության կողմից սահմանված են հաստատագրված գներ, եթե շահառության չափը չի գերազանցում սահմանված նվազագույն աշխատավարձի լրիվ չափը` առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուր հիսուն տոկոսից մինչև եռապատիկը` սպեկուլյացիայի առարկաների բռնագրավմամբ:
(11.05.92, 02.09.93 խմբագրությամբ)
Հոդված 164. | Անասուններին ու թռչուններին կերակրելու համար պետական կամ կոոպերատիվ խանութներից հաց և այլ սննդամթերք գնելը |
Անասուններին ու թռչուններին կերակրելու համար պետական կամ կոոպերատիվ խանութներից հաց, ալյուր, ձավար և այլ սննդամթերք գնելը, ինչպես նաև անասուններին ու թռչուններին խանութներից գնված հացով, ալյուրով, ձավարով և այլ սննդամթերքով կերակրելը`
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հիսուն տոկոսից մինչև դրա լրիվ չափը:
(25.06.86, 02.09.93 խմբագրությամբ)
Հոդված 165. | Ապօրինի գործառնություններ օտարերկրյա վալյուտայով և վճարման փաստաթղթերով |
Օտարերկրյա արժույթ, օտարերկրյա արժույթով վճարման փաստաթղթեր կամ օտարերկրյա արժույթի դիմաց ձեռք բերվող ( դրանք այդպիսի արժույթի փոխարկելու իրավունքով) ռուբլիների վերածված վճարման բանկային փաստաթղթերը ապօրինի գնելը, վաճառելը կամ փոխանակելը`
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հիսուն տոկոսից մինչև դրա լրիվ չափը` արժույթի և վճարման փաստաթղթերի բռնագրավմամբ:
Նույն գործողությունները, որոնք կրկին անգամ կատարվել են վարչական տույժ նշանակելուց հետո մեկ տարվա ընթացքում`
առաջացնում են տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի լրիվ չափից մինչև կրկնապատիկը` վալյուտայի և վճարման փաստաթղթերի բռնագրավմամբ:
(30.09.87, 02.09.93 խմբագրությամբ)
Հոդված 166. | Օտարերկրյա վալյուտայի դիմաց` առանց դրանք այդպիսի վալյուտայի փոխարկելու իրավունքի, ձեռք բերվող վճարման փաստաթղթերի ապօրինի վաճառքը |
Օտարերկրյա վալյուտայի դիմաց` առանց դրանք այդպիսի վալյուտայի փոխարկման իրավունքի, ռուբլիներով ձեռք բերվող վճարման փաստաթղթերի ապօրինի վաճառքը, սպեկուլյացիայի նշանների բացակայության դեպքում`
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հիսուն տոկոսից մինչև դրա լրիվ չափը` փաստաթղթերի բռնագրավմամբ:
(02.09.93 խմբագրությամբ)
Հոդված 1661. | Պետական ծառայողների կողմից պաշտոնի բերումով ստացած արժեքավոր նվերները պետությանը չհանձնելը |
Պետական ծառայողների կողմից պետական և ոչ պետական ձեռնարկություններից, հիմնարկներից և կազմակերպություններից, ինչպես նաև արտասահմանյան պետություններից, կազմակերպություններից, ֆիրմաներից պաշտոնի բերումով ստացած արժեքավոր նվերները սահմանված կարգով պետությանը չհանձնելը` առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի լրիվ չափով` նվեր ստացված առարկաների բռնագրավմամբ, իսկ դրանց բացակայության դեպքում` տուգանքի նշանակում նվերի արժեքի քառապատիկ չափով:
(02.09.93 խմբագրությամբ)
Հոդված 167. | Բենզինի կամ այլ վառելիքաքսուքային նյութերի ապօրինի բացթողումը կամ ձեռքբերումը |
Պետական կամ հասարակական ձեռնարկություններին, հիմնարկներին և կազմակերպություններին պատկանող բենզինի կամ վառելիքաքսուքային այլ նյութերի ապօրինի բացթողումը կամ ապօրինի ձեռքբերումը, հափշտակման նշանների բացակայության դեպքում`
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի լրիվ չափից մինչև կրկնապատիկը:
(02.09.93 խմբագրությամբ)
Հոդված 168. | Որսի միջոցով ձեռք բերված մուշտակամորթ գազանների արժեքավոր տեսակների մորթիները պետությանը պարտադիր հանձնելուց խուսափելը, մորթիների ապօրինի վաճառքը, գնումը, փոխանակումը և վերամշակումը |
Որսի միջոցով ձեռք բերված մուշտակամորթ գազանների արժեքավոր տեսակների մորթիները պետությանը պարտադիր հանձնելուց խուսափելը, ինչպես նաև մշակված կամ անմշակ, բայց պետական խարան (դրոշմ) չունեցող նշված մորթիների առաջին անգամ կատարված ապօրինի վաճառքը, գնումը, փոխանակումը և վերամշակումը`
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հիսուն տոկոսից մինչև դրա լրիվ չափը` մորթիների բռնագրավմամբ:
(02.09.93 խմբագրությամբ)
Հոդված 169. | Առանց պետական գրանցման կամ առանց լիցենզիայի (թույլտվության) լիցենզավորման ենթակա կամ հատկապես արգելված ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելը |
Առանց պետական գրանցման կամ առանց լիցենզիայի (թույլտվության) լիցենզավորման ենթակա կամ հատկապես արգելված ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելը`
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուր հիսուն տոկոսից մինչև եռապատիկը` գործունեությունից ստացված եկամտի բռնագրավմամբ:
(11.05.92, 02.09.93 խմբագրությամբ)
Հոդված 1691. | Եկամուտների հաշվառում չվարելը կամ սահմանված կարգի կոպիտ խախտմամբ հաշվառում վարելը կամ եկամուտների մասին հայտարարագիր ներկայացնելուց խուսափելը կամ ժամանակին չներկայացնելը կամ հայտարարագրի մեջ ակնհայտ կեղծ տվյալներ մտցնելը |
Անհատ ձեռներեցի, քաղաքացու կամ ձեռնարկության պաշտոնատար անձի կողմից եկամուտների հաշվառում չվարելը կամ սահմանված կարգի կոպիտ խախտմամբ հաշվառում վարելը կամ եկամուտների մասին հայտարարագիր ներկայացնելուց խուսափելը կամ ժամանակին չներկայացնելը կամ հայտարարագրի մեջ ակնհայտ կեղծ տվյալներ մտցնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի լրիվ չափից մինչև երկու հարյուր հիսուն տոկոսի չափով:
Ծանոթագրություն. Հայտարարագիր ասելով պետք է հասկանալ հարկման հիմք ծառայող հաշվետվությունները:
(11.05.92, 02.09.93 խմբագրությամբ)
Հոդված 170. | Պետական մենաշնորհ հանդիսացող ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելը |
Պետական մենաշնորհ հանդիսացող ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելը ոչ պետական ձեռնարկություններում կամ դրա իրավասությունը չունեցող պետական ձեռնարկություններում`
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկից մինչև վեցապատիկը` պետական մենաշնորհ հանդիսացող ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամտի, արտադրանքի, արտադրության գործիքների և հումքի բռնագրավմամբ կամ առանց արտադրանքի, արտադրության գործիքների և հումքի բռնագրավման:
(11.05.92, 02.09.93 խմբագրությամբ)
Հոդված 1701. |
Շահույթ (եկամուտ) կամ հարկվող այլ օբյեկտ թաքցնելը |
Շահույթ (եկամուտ) կամ հարկվող կամ բյուջե կատարվող այլ պարտադիր վճարումներով հարկվող օբյեկտ թաքցնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկից մինչև վեցապատիկը և թաքնված շահույթի (եկամտի) բռնագրավում:
(11.05.92, 02.09.93 խմբագրությամբ)
Հոդված 1702. | Պետական լիազորված մարմինների պաշտոնատար անձանց կողմից անհատ ձեռներեցի կամ ձեռնարկության գրանցման (վերագրանցման) մասին տվյալները հարկային կամ կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդի մարմիններին ժամանակին չհայտնելը |
Պետական լիազորված մարմինների պաշտոնատար անձանց կողմից անհատ ձեռներեցի կամ ձեռնարկության գրանցման (վերագրանցման) մասին տվյալները հարկային կամ կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդի մարմիններին ժամանակին չհայտնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի համար հարյուր հիսուն տոկոսից մինչև եռապատիկը:
(11.05.92, 02.09.93 խմբագրությամբ)
Հոդված 1703. | Հարկերը և պետական սոցիալական ապահովագրության մուծումները ժամանակին չվճարելը |
Ձեռնարկության պաշտոնատար անձի կողմից հարկերը և պետական սոցիալական ապահովագրական մուծումները սահմանված կարգով և ժամկետներում չվճարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի լրիվ չափից մինչև կրկնապատիկը: (11.05.92, 02.09.93 խմբագրությամբ)
Հոդված 1704. | Հարկային կամ կենսաթոշակային ու զբաղվածության ֆոնդի կամ սոցիալական ապահովագրության ֆոնդի մարմիններում հաշվառման կանգնելուց խուսափելը |
Անհատ ձեռներեցի կամ ձեռնարկության պաշտոնատար անձի կողմից հարկային կամ կենսաթոշակային ու զբաղվածության ֆոնդի կամ սոցիալական ապահովագրության ֆոնդի մարմիններում մեկ տարվա ընթացքում հաշվառման կանգնելուց խուսափելը`
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի լրիվ չափից մինչև կրկնապատիկը:
(11.05.92, 02.09.93 խմբագրությամբ)
Հոդված 1705. | Պետական լիազորված մարմինների պաշտոնատար անձանց կողմից անհատ ձեռներեցին կամ ձեռնարկությանը սահմանված ժամկետներում չգրանցելը (չվերագրանցելը) կամ գրանցումը (վերագրանցումը) անհիմն մերժելը |
Պետական լիազորված մարմինների պաշտոնատար անձանց կողմից անհատ ձեռներեցին կամ ձեռնարկությունը սահմանված ժամկետներում չգրանցելը (չվերագրանցելը) կամ գրանցումը (վերագրանցումը) անհիմն մերժելը`
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի կրկնապատիկից մինչև եռապատիկը:
(11.05.92, 02.09.93 խմբագրությամբ)
Հոդված 171. | Քաղաքացիների կողմից գիշակեր մուշտակամորթ գազաններ պահելը |
Քաղաքացիների կողմից աղվեսներ, բևեռաղվեսներ, ջրաքիսներ և գիշակեր մուշտակամորթ այլ գազաններ պահելը`
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի երեսուն տոկոսից մինչև հիսուն տոկոսի չափով` գիշակեր գազանների և դրանց մորթիների բռնագրավմամբ:
(02.09.93 խմբագրությամբ)
գ լ ու խ xiii
հասարակական կարգի դեմ ոտնձգվող վարչական իրավախախտումներ
Հոդված 172.
Մանր խուլիգանություն
Մանր խուլիգանությունը` այսինքն` հասարակական վայրերում անձին հասցված անցենզուր հայհոյանքը, քաղաքացիներին վիրավորական ձևով հետամտելը և նմանօրինակ այլ գործողություններ, որոնք խանգարում են հասարակական կարգն ու քաղաքացիների հանգիստը`
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուր հիսուն տոկոսից մինչև եռապատիկը, կամ ուղղիչ աշխատանքներ մեկից մինչև երկու ամիս ժամանակով` վաստակի քսան տոկոսի պահումով, իսկ այն դեպքում, երբ ըստ գործի հանգամանքների, հաշվի առնելով խախտողի անձը, այդ միջոցների կիրառումը կհամարվի անբավարար` վարչական կալանք մինչև տասնհինգ օր ժամանակով:
(02.09.93 խմբագրությամբ)
Հոդված 1721. | Իրեր ձեռք բերելու նպատակով օտարերկրյա քաղաքացիներին հետամտելը |
Հասարակական կարգի այն խախտումը, որն արտահայտվել է օտարերկրյա քաղաքացիներին հետամտելու մեջ` նրանցից իրեր գնելու, փոխանակելու կամ այլ եղանակով դրանք ձեռք բերելու նպատակով`
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հիսուն տոկոսից մինչև հարյուր հիսուն տոկոսի չափով` ձեռք բերված իրերի բռնագրավմամբ կամ առանց դրա:
Նույն գործողությունները, որոնք կրկին անգամ կատարվել են վարչական տույժ նշանակելուց հետո մեկ տարվա ընթացքում`
առաջացնում են տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի լրիվ չափից մինչև հարյուր հիսուն տոկոսի չափով` ձեռք բերված իրերի բռնագրավմամբ:
(30.09.87, 02.09.93 խմբագրությամբ)
Հոդված 173. | Հրազենից կրակելը բնակավայրերում և դրա համար չհատկացված տեղերում կամ սահմանված կարգի խախտումով |
Հրազենից կրակելը բնակավայրերում և դրա համար չհատկացված տեղերում, ինչպես նաև դրա համար հատկացված տեղերում սահմանված կարգի խախտումով` առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուր հիսուն տոկոսից մինչև եռապատիկը` զենքի և զինամթերքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
(02.09.93 խմբագրությամբ)
Հոդված 174 |
(վերացված է 02.09.93 օրենք)
Հոդված 1741. |
(վերացված է 01.09.93 օրենք)
Հոդված 1742. |
(վերացված է 01.09.93 օրենք)
Հոդված 175. | Հասարակական վայրերում ոգելից խմիչքներ օգտագործելը կամ հասարակական վայրերում հարբած վիճակում երևալը |
Ոգելից խմիչքներ օգտագործելը փողոցներում, մարզադաշտերում, պուրակներում, զբոսայգիներում, հասարակական տրանսպորտի բոլոր տեսակներում և հասարակական այլ վայրերում, բացի առևտրի և հասարակական սննդի այն ձեռնարկություններից, որտեղ պատգամավորների տեղական խորհրդի գործադիր կոմիտեի կողմից թույլատրված է ոգելից խմիչքների բաժակով վաճառք, կամ հարբած վիճակում հասարակական վայրերում երևալը, որը վիրավորական է մարդկային արժանապատվության և հասարակական բարոյականության համար`
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի քսան տոկոսից մինչև երեսուն տոկոսի չափով:
Նույն արարքները, որոնք կատարվել են կրկին անգամ վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում`
առաջացնում են տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի երեսուն տոկոսից մինչև հիսուն տոկոսի չափով:
Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքները, որոնք կատարել է այն անձը, որը մեկ տարվա ընթացքում երկու անգամ վարչական տույժի է ենթարկվել հասարակական վայրերում ոգելից խմիչքներ օգտագործելու կամ հասարակական վայրերում հարբած վիճակում երևալու համար`
առաջացնում են տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի երեսուն տոկոսից մինչև դրա լրիվ չափը կամ էլ ուղղիչ աշխատանքների նշանակում մեկից մինչև երկու ամիս ժամանակով` վաստակի քսան տոկոսի պահումով, իսկ բացառիկ դեպքերում, եթե գործի հանգամանքներից ելնելով և հաշվի առնելով խախտողի անձը, այդ միջոցների կիրառումը անբավարար կհամարվի, վարչական կալանք` մինչև տասնհինգ օր ժամանակով:
(02.09.93 խմբագրությամբ)
Հոդված 176. | Ոգելից խմիչքներ օգտագործելը արտադրությունում |
Արտադրությունում (աշխատատեղերում, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների շենքերում և տերիտորիայում) ոգելից խմիչքների օգտագործումը կամ հարբած վիճակում աշխատանքի տեղում գտնվելը`
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի տասը տոկոսից մինչև երեսուն տոկոսի չափով:
Արտադրությունում ոգելից խմիչքների օգտագործմանը տեղամասերի, հերթափոխների, արտադրամասերի վարպետների, պետերի և մյուս ղեկավարների մասնակցելը իրենց ենթակա աշխատողների հետ, կամ հարբած վիճակում գտնվող անձանց աշխատանքի չթույլատրելու համար նրանց կողմից միջոցներ չձեռնարկելը կամ էլ իրենց ենթակա աշխատողների կողմից ոգելից խմիչքներ օգտագործելու կամ հարբած վիճակում աշխատանքի գալու դեպքերը թաքցնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի երեսուն տոկոսից մինչև հիսուն տոկոսի չափով:
(02.09.93 խմբագրությամբ)
Հոդված 177. | Անչափահասին հարբած վիճակի հասցնելը |
Ծնողների կամ այլ անձանց կողմից անչափահասին հարբած վիճակի հասցնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հիսուն տոկոսից մինչև դրա լրիվ չափը:
(02.09.93 խմբագրությամբ)
Հոդված 178. | Ծնողների և նրանց փոխարինող անձանց կողմից երեխաների դաստիարակության և ուսուցման պարտականությունները չկատարելը |
Ծնողների կամ նրանց փոխարինող անձանց կողմից անչափահաս երեխաների դաստիարակության և ուսուցման պարտականությունները չարամտորեն չկատարելը, անչափահասների կողմից թմրամիջոցներ օգտագործելն առանց բժշկի նշանակման կամ նրանց կողմից այլ իրավախախտումներ կատարելը (բացի սույն հոդվածի երկրորդ և երրորդ մասերով նախատեսված իրավախախտումներից)`
առաջացնում է տուգանքի նշանակում ծնողների կամ նրանց փոխարինող անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի տասը տոկոսից մինչև երեսուն տոկոսի չափով:
Մանր խուլիգանությունը կամ տասնչորսից մինչև տասնվեց տարեկան հասակի դեռահասների կողմից կատարված խուլիգանությունը`
առաջացնում է տուգանքի նշանակում ծնողների կամ նրանց փոխարինող անձանց նկատմամբ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսուն տոկոսից մինչև ութսուն տոկոսի չափով:
Հասարակական վայրերում մինչև տասնվեց տարեկան դեռահասների հարբած վիճակում երևալը, ինչպես նաև նրանց կողմից խմիչքներ օգտագործելը`
առաջացնում է տուգանքի նշանակում ծնողների կամ նրանց փոխարինող անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսուն տոկոսից մինչև դրա լրիվ չափը:
(23.10.87, 02.09.93 խմբագրությամբ)
Հոդված 179. | Մոլեխաղեր |
Դրամով, առարկաներով և այլ արժեքներով մոլեխաղերին (թղթախաղ, զառախաղ, պտուտախաղ, «մատնոց» և այլն) մասնակցելը, ինչպես նաև սպորտային և այլ մրցումներում մասնավոր անձանց կողմից խաղագումար ընդունելը`
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի երեսուն տոկոսից մինչև դրա լրիվ չափը` խաղային պիտույքների, ինչպես նաև խաղագումար հանդիսացող դրամի, առարկաների և այլ արժեքների բռնագրավմամբ կամ առանց դրա:
Նույն գործողությունները այն անձի կողմից կատարելը, որը նշված խախտումներից որևէ մեկի համար մեկ տարվա ընթացքում ենթարկվել է վարչական տույժի`
առաջացնում են տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի լրիվ չափից մինչև հարյուր հիսուն տոկոսի չափով` խաղային պիտույքների, ինչպես նաև խաղագումար հանդիսացող դրամի, առարկաների և այլ արժեքների բռնագրավմամբ կամ առանց դրա:
Մոլեխաղեր կազմակերպելը`
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուր հիսուն տոկոսից մինչև երկու հարյուր հիսուն տոկոսի չափով խաղային պիտույքների, ինչպես նաև խաղագումար հանդիսացող դրամի, առարկաների և այլ արժեքների բռնագրավմամբ:
(10.03.90, 02.09.93 խմբագրությամբ)
Հոդված 1791. | Պոռնկությամբ զբաղվելը |
Պոռնկությամբ զբաղվելը`
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հիսուն տոկոսից մինչև դրա լրիվ չափը:
Նույն գործողությունները, որոնք կրկին անգամ կատարվել են վարչական տույժ նշանակելուց հետո մեկ տարվա ընթացքում`
առաջացնում են տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի լրիվ չափից մինչև կրկնապատիկը:
(30.09.87, 02.09.93 խմբագրությամբ)
Հոդված 180. | Լռության խախտումը հասարակական վայրերում |
Լռության խախտումը գիշերը (ժամը 22-ից մինչև 6-ը), այսինքն` բարձրաձայն երգելը, երաժշտական գործիքների վրա նվագելը, ձայնային ազդանշաններ տալը, բարձր միացրած հեռուստացույցից, ռադիոընդունիչից, մագնիտոֆոնից և այլ ապարատներից օգտվելը բնակելի շենքերի բնակարաններում, մուտքերում և բակերում, փողոցներում և այլ հասարակական վայրերում, բնակելի տարածություններում և դրանցից դուրս աղմուկով ուղեկցվող աշխատանքներ կատարելը, որոնք կապված չեն անհետաձգելի անհրաժեշտության հետ, ինչպես նաև նման մյուս գործողությունները`
առաջացնում են նախազգուշացում կամ տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգ տոկոսից մինչև տասնհինգ տոկոսի չափով և նախազգուշացում կամ տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի տասը տոկոսից մինչև երեսուն տոկոսի չափով:
(02.09.93 խմբագրությամբ)
Հոդված 1801. | Ժողովների, միտինգների, փողոցային երթերի ու ցույցերի կազմակերպման կամ անցկացման սահմանված կարգի խախտումը |
Ժողովների, միտինգների, փողոցային երթերի ու ցույցերի կազմակերպման կամ անցկացման սահմանված կարգի խախտումը`
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հիսուն տոկոսից մինչև հարյուր հիսուն տոկոսի չափով, իսկ բացառիկ դեպքերում, երբ ըստ գործի հանգամանքների, հաշվի առնելով խախտողի անձը, այդ միջոցների կիրառումը կհամարվի անբավարար` վարչական կալանք մինչև տասնհինգ օր ժամանակով:
Նույն գործողությունները, որոնք կրկին անգամ կատարվել են վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում, կամ ժողովի, միտինգի, փողոցային երթի, ցույցի կազմակերպչի կողմից`
առաջացնում են տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուր հիսուն տոկոսից մինչև եռապատիկը կամ ուղղիչ աշխատանքներ մեկից մինչև երկու ամիս ժամանակով` վաստակի քսան տոկոսի պահումով, կամ վարչական կալանք մինչև տասնհինգ օր ժամանակով:
(29.07.88, 02.09.93 խմբագրությամբ)
Հոդված 181. | Հատուկ ծառայությունների ակնհայտ կեղծ կանչը |
Հրշեջ պահպանության, միլիցիայի, շտապ բուժօգնության և մյուս հատուկ ծառայությունների ակնհայտ կեղծ կանչը`
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև քսան տոկոսի չափով:
(02.09.93 խմբագրությամբ)
գ լ ու խ xiV
կառավարման սահմանված կարգի դեմ ոտնձգվող վարչական իրավախախտումներ
Հոդված 182.
Միլիցիայի աշխատողի կամ ժողովրդական դրուժիննիկի օրինական կարգադրությանը կամ պահանջին չարամտորեն չենթարկվելը
Հասարակական կարգի պահպանության պարտականությունները կատարելու ընթացքում միլիցիայի աշխատողի կամ ժողովրդական դրուժիննիկի, ինչպես նաև զինծառայողի օրինական կարգադրությանը կամ պահանջին չարամտորեն չենթարկվելը`
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հիսուն տոկոսից մինչև կրկնապատիկը կամ ուղղիչ աշխատանքների նշանակում մեկից մինչև երկու ամիս ժամանակով` վաստակի քսան տոկոսի պահումով, իսկ այն դեպքում, երբ ըստ գործի հանգամանքների, հաշվի առնելով խախտողի անձը, այդ միջոցների կիրառումը կհամարվի անբավարար` վարչական կալանք մինչև տասնհինգ օր ժամանակով:
(29.07.88, 02.09.93 խմբագրությամբ)
Հոդված 183. | Ինքնիրավչություն |
Ինքնագլուխ, օրենքով սահմանված կարգի խախտմամբ, իր իսկական կամ ենթադրյալ իրավունքի իրականացումը, որը էական վնաս չի պատճառել քաղաքացիներին կամ պետական կամ հասարակական կազմակերպություններին`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգ տոկոսից մինչև երեսուն տոկոսի և պաշտոնատար անձանց նկատմամբ` երեսուն տոկոսից մինչև հիսուն տոկոսի չափով:
(02.09.93 խմբագրությամբ)
Հոդված 1831. | Պետական ծառայողների կողմից պետական մարմինների անունից, մինչև տվյալ հարցի վերաբերյալ որոշում ընդունելը, պաշտոնական հայտարարությամբ կամ հաղորդմամբ հանդես գալը |
Պետական ծառայողների կողմից, մինչև տվյալ հարցի վերաբերյալ որոշում ընդունելը, որոշումն ընդունող պետական մարմնի անունից որևէ պաշտոնական հայտարարությամբ կամ հաղորդմամբ հանդես գալը` առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի լրիվ չափով:
(ընդունված է 02.09.93)
Հոդված 184. | Ապօրինի գործողություններ պետական պարգևների նկատմամբ |
Հայաստանի Հանրապետության և ԽՍՀՄ շքանշան, մեդալ, պատվավոր կոչման կրծքանշան կամ շքանշանների և մեդալների շերտաձողիկներ կրելը դրա իրավունք չունեցող անձի կողմից, ինչպես նաև ապօրինաբար շքանշան, մեդալ, պատվավոր կոչման կրծքանշան պահելը` առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հինգ տոկոսից մինչև երեսուն տոկոսի չափով:
Հայկական ԽՍՀ, մյուս միութենական և ինքնավար հանրապետությունների պետական պարգևների կրծքանշան կրելը դրա իրավունքը չունեցող անձի կողմից, ապօրինաբար այդ պարգևվները կամ դրանց կրծքանշանները պահելը, ինչպես նաև դրանց գնումը, վաճառքը, փոխանակումը կամ այլ հատուցմամբ տալը`
առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև տասնհինգ տոկոսի չափով:
(02.09.93 խմբագրությամբ)
Հոդված 185. | Վարչական հսկողության կանոնները խախտելը |
Վարչական հսկողության կանոնները խախտելը այն անձանց կողմից, որոնց նկատմամց հսկողություն է սահմանված`
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի քսան տոկոսից մինչև դրա լրիվ չափը:
(02.09.93 խմբագրությամբ)
Հոդված 186. | Արգելված առարկաների հանձնումը ուղղիչ-աշխատանքային հիմնարկներում, քննչական մեկուսարաններում, դաստիարակչական-աշխատանքային, բուժաշխատանքային և բուժդաստիարակչական պրոֆիլակտորիումներում պահվող անձանց |
Ուղղիչ-աշխատանքային հիմնարկներում, քննչական մեկուսարաններում, դաստիարակչական-աշխատանքային, բուժաշխատանքային և բուժդաստիարակչական պրոֆիլակտորիումներում պահվող անձանց ոգելից խմիչքներ, դեղանյութեր և թմրեցուցիչ ներգործություն ունեցող այլ նյութեր, ինչպես նաև հանձնելու համար արգելված այլ առարկաներ զննությունից թաքուն հանձնելը կամ ցանկացած ձևով հանձնելու փորձը`
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի քսան տոկոսից մինչև դրա լրիվ չափը` արգելված առարկաների բռնագրավմամբ:
(25.12.87, 01.09.93 խմբագրությամբ)
Հոդված 187. | Հրդեհային անվտանգության կանոնները խախտելը կամ չկատարելը |
Ձեռնարկություններում, հիմնարկներում, կազմակերպություններում, կոլտնտեսություններում, հասարակական վայրերում, պահեստային շենքերում, հանրակացարաններում և բնակելի տներում, ինչպես նաև համապատասխան օբյեկտներ նախագծելիս և կառուցելիս հրդեհային անվտանգության կանոնները խախտելը կամ չկատարելը, կամ հակահրդեհային գույքի, սարքավորումների, հրդեհները հայտնաբերելու և հանգցնելու ավտոմատ միջոցների օգտագործման ու պահպանության կանոնները խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգ տոկոսից մինչև երեսուն տոկոսի և պաշտոնատար անձանց նկատմամբ` քսան տոկոսից մինչև հիսուն տոկոսի չափով:
(26.08.87, 02.09.93 խմբագրությամբ)
Հոդված 188. | Արտադրանքի ստանդարտացման և որակի չափիչ միջոցները շրջանառության մեջ դնելու ու պահելու և դրանցից օգտվելու կանոնները խախտելը |
Արտադրանքի ստանդարտացման և որակի չափիչ միջոցները շրջանառության մեջ դնելու ու պահելու և դրանցից օգտվելու կանոնները խախտելը`
1) ըստ որակի կոմպլեկտայնության և փաթեթավորման ստանդարտների, տեխնիկական պայմանների և նմուշների ( էտալոնների) պահանջներին չհամապատասխանող արտադրանք թողարկելը (այդ թվում նորոգումից հետո) կամ մատակարարելը (իրացնելը).
2) ըստ որակի, կոմպլեկտայնության և փաթեթվորման ստանդարտների, տեխնիկական պայմանների և նմուշների (էտալոնների) պահանջներին չհամապասխանող արտադրանքը վաճառքի հանելը մանրածախ առևտրական ձեռնարկություններում (կազմակերպություններում).
3) պատվիրատուին կամ արտադրությանը արտադրանքի որակի ստանդարտների և տեխնիկական պայմանների պահանջներին կամ տեխնոլոգիական պրոցեսների ստանդարտների պահանջներին չհամապատասխանող կոնստրուկտորական, տեխնոլոգիական և նախագծային փաստաթղթեր հանձնելը.
4) արտադրանքը փոխադրելու, պահելու և օգտագործելու ( շահագործելու) ժամանակ ստանդարտները և տեխնիկական պայմանները չպահպանելը, եթե դա առաջացրել է արտադրանքի որակի իջեցում, փչացում կամ գերնորմատիվ կորուստներ.
5) պետական փորձարկումների կամ չափագիտական ատեստավորման չենթարկված, ինչպես նաև չստուգված չափիչ միջոցները շրջանառության մեջ դնելը.
6) սահմանված կարգով համապատասխան թույլտվություն չստացած ձեռնարկությունների, կազմակերպությունների և հիմնարկների կողմից չափիչ միջոցներ պատրաստելը, նորոգելը և ստուգելը, ինչպես նաև ստուգման մեթոդներն ու կանոնները խախտելը.
7) չափիչ միջոցներից օգտվելու կանոնները խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի քսան տոկոսից մինչև հիսուն տոկոսի չափով:
(02.09.93 խմբագրությամբ)
Հոդված 189. | Առանց համապատասխան գրանցման մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցների թողարկումը, հրապարակումը կամ տարածումը |
Առանց համապատասխան գրանցման մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցների թողարկումը, հրապարակումը կամ տարածումը`
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի լրիվ չափից մինչև եռապատիկը` չգրանցված մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցների թողարկումից, հրապարակումից կամ տարածումից ստացված եկամտի բռնագրավմամբ:
(11.05.92, 02.09.93 խմբագրությամբ)
Հոդված 1891. | Թանկարժեք մետաղներ և քարեր կամ դրանք պարունակող առարկաներ ստանալու, ծախսելու, պահպանելու սահմանված կանոնները խախտելը |
Բոլոր տեսակների թանկարժեք մետաղներ ու քարեր և դրանք պարունակող առարկաներ վերամշակող, կիրառող և օգտագործող ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների պաշտոնատար անձանց կողմից թանկարժեք մետաղներ և քարեր կամ դրանք պարունակող առարկաներ ստանալու, ծախսելու, հաշվառելու, պահպանելու, ինչպես նաև դրանց ջարդոնն ու թափոնները հավաքելու և պետական ֆոնդ հանձնելու սահմանված կանոնները խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հիսուն տոկոսից մինչև հարյուր հիսուն տոկոսի չափով:
(28.05.86, 02.09.93 խմբագրությամբ)
Հոդված 190. | Քաղաքացիների կողմից ողորկափող որսորդական հրազեն ձեռք բերելու, պահելու, ուրիշին տալու կամ վաճառելու կարգը խախտելը |
Առանց ներքին գործերի մարմինների թույլտվության քաղաքացիների կողմից ողորկափող որսորդական հրազեն ձեռք բերելը, պահելը, ուրիշ անձանց տալը կամ վաճառելը`
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հիսուն տոկոսից մինչև դրա լրիվ չափը` զենքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
Նույն գործողությունները այն անձի կողմից կատարելը, որը սույն հոդվածի առաջին մասով նախատեսված խախտումներից որևէ մեկի համար մեկ տարվա ընթացքում ենթարկվել է վարչական տույժի`
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի վաթսունհինգ տոկոսից մինչև հարյուր հիսուն տոկոսի չափով` զենքի բռնագրավմամբ:
(02.09.93 խմբագրությամբ)
Հոդված 191. | Հրազենը և զինամթերքը պահելու կամ փոխադրելու կանոնները խախտելը |
Զենք պահելու համար ներքին գործերի մարմինների թույլտվություն ունեցող քաղաքացիների կողմից ողորկափող որսորդական հրազենը և ակոսավոր հրազենն ու զինամթերքը պահելու կամ փոխադրելու կանոնները խախտելը`
առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի տասը տոկոսից մինչև քսան տոկոսի չափով կամ զենքի և զինամթերքի հատուցմամբ վերցնում:
Նույն գործողություննրը այն անձի կողմից կատարելը, որը սույն հոդվածի առաջին մասով նախատեսված խախտումներից որևէ մեկի համար մեկ տարվա ընթացքում ենթարկվել է վարչական տույժի`
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգ տոկոսից մինչև երեսուն տոկոսի չափով զենքի և զինամթերքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
Հրազենը և զինամթերքը պահելու կամ փոխադրելու կանոնները ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների այն աշխատողների կողմից խախտելը, որոնք պատասխանատու են դրանց անվթարության համար, ինչպես նաև նրանց կողմից հրազենը և զինամթերքը ոչ ըստ նպատակի օգտագործելը`
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի երեսուն տոկոսից մինչև դրա լրիվ չափը:
Նույն գործողությունները այն անձի կողմից կատարելը, որը մեկ տարվա ընթացքում սույն հոդվածի երրորդ մասով նախատեսված խախտումներից որևէ մեկի համար ենթարկվել է վարչական տույժի`
առաջացնում են տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հիսուն տոկոսից մինչև հարյուր հիսուն տոկոսի չափով:
(02.09.93 խմբագրությամբ)
Հոդված 192. | Հրազենի գրանցման (վերագրանցման) ժամկետները կամ հաշվառման վերցնելու կանոնները խախտելը |
Քաղաքացիների կողմից բնակության վայրը փոխելիս հրազենի գրանցման (վերագրանցման) սահմանված ժամկետները խախտելը կամ ներքին գործերի մարմիններում այն հաշվառման վերցնելու կանոնները խախտելը`
առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հինգ տոկոսի չափով:
(02.09.93 խմբագրությամբ)
Հոդված 193. | Ողորկափող որսորդական հրազենը և զինամթերքը իրացնելուց խուսափելը |
Ողորկափող որսորդական հրզենը և զինամթերքը իրացնելուց այն քաղաքացիների խուսափելը, որոնց զենք և զինամթերք պահելու թույլտվությունը չեղյալ է հայտարարվել ներքին գործերի մարմինների կողմից որսորդական ընկերություններից դուրս գալու կապակցությամբ`
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հինգ տոկոսից մինչև քսան տոկոսի չափով` զենքի և զինամթերքի հատուցմամբ առգրավումով:
(02.09.93 խմբագրությամբ)
Հոդված 194. | Կարատեի ուսուցման կանոնները խախտելը |
Սպորտային կարատեի սեկցիաներ բացելու կամ դրանցում քաղաքացիներ հավաքագրելու կանոնների խախտումը կամ սեկցիաներում սպորտային կանոններով արգելված ոճաձևերի ուսուցումը, ինչպես նաև ինքնագլուխ, առանց համապատասխան մարմինների թույլտվության, կարատեի ոճաձևերի ուսուցումը`
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգ տոկոսից մինչև հիսուն տոկոսի չափով:
(02.09.93 խմբագրությամբ)
Հոդված 195. | Առանց անձնագրի կամ առանց գրանցման բնակվելը |
Առանց անձնագրի այն քաղաքացիների բնակվելը, որոնք պարտավոր են անձնագիր ունենալ, կամ անվավեր անձնագրով բնակվելը, ինչպես նաև առանց գրանցման կամ բնակագրման բնակվելը`
առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հինգ տոկոսից մինչև տասը տոկոսի չափով:
(02.09.93 խմբագրությամբ)
Հոդված 196. | Անձնագիրը դիտավորությամբ փչացնելը կամ այն անփութորեն կորցնելը |
Անձնագիրը դիտավորությամբ փչացնելը, ինչպես նաև անձնագիրն անփույթ պահելը,որը հանգեցրել է դրա կորստին`
առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հինգ տոկոսից մինչև տասը տոկոսի չափով:
(02.09.93 խմբագրությամբ)
Հոդված 197. | Առանց անձնագրի կամ առանց գրանցման բնակության թույլատրելը |
Անձնագրային սիստեմի կանոնների պահպանման համար պատասխանատու անձանց կողմից քաղաքացիներին առանց անձնագրերի կամ անվավեր անձնագրերով, կամ առանց գրանցման կամ բնակագրման բնակության թույլատրելը, ինչպես նաև քաղաքացիների կողմից իրենց զբաղեցրած բնակելի տարածություններում անձանց առանց անձնագրերի, առանց գրանցման կամ բնակագրման բնակության թույլատրելը`
առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հինգ տոկոսից մինչև տասը տոկոսի չափով:
(02.09.93 խմբագրությամբ)
Հոդված 198. | Առանց անձնագրի կամ առանց գրանցման աշխատանքի ընդունելը |
Ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների պաշտոնատար անձանց կողմից առանց անձնագրերի կամ անվավեր անձնագրերով քաղաքացիներին, ինչպես նաև առանց գրանցման բնակվող քաղաքացիներին աշխատանքի ընդունելը`
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հինգ տոկոսից մինչև տասը տոկոսի չափով:
Նույն խախտումը, որը մեկ տարվա ընթացքում թույլ է տվել պաշտոնատար անձի կողմից նման արարքների համար նրա նկատմամբ վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո`
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի տասը տոկոսից մինչև երեսուն տոկոսի չափով:
(02.09.93 խմբագրությամբ)
Հոդված 199. | Անձնագրերն ապօրինի վերցնելը և դրանք գրավ ընդունելը |
Պաշտոնատար անձանց կողմից քաղաքացիների անձնագրերն ապօրինի վերցնելը, ինչպես նաև նրանց կողմից անձնագրերը գրավ ընդունելը`
առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հինգ տոկոսից մինչև տասը տոկոսի չափով:
(02.09.93 խմբագրությամբ)
Հոդված 200. | Սահմանամերձ գոտի մուտք գործելու և այնտեղ բնակվելու կանոնները խախտելը |
Սահմանամերձ գոտի մուտք գործելու կանոնները, ինչպես նաև այնտեղ բնակվելու կամ գրանցվելու կանոնները խախտելը`
առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հինգ տոկոսից մինչև տասը տոկոսի չափով:
(02.09.93 խմբագրությամբ)
Հոդված 201. |
Օտարերկրյա քաղաքացիների Հայաստանի Հանրապետությունում գտնվելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տերիտորիայով տրանզիտով անցնելու կանոնները խախտելը |
Օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց կողմից Հայաստանի Հանրապետությունում գտնվելու կանոնները խախտելը, այսինքն` առանց Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունքի փաստաթղթերի բնակվելը, կամ անվավեր փաստաթղթերով բնակվելը, բնակագրման կամ գրանցման կամ տեղափոխության և բնակության վայր ընտրելու սահմանված կարգը չպահպանելը, Հայաստանի Հանրապետությունում նրանց գտնվելու որոշված ժամկետը լրանալուց հետո մեկնելուց խուսափելը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տերիտորիայով տրանզիտով անցնելու կանոնները չպահպանելը`
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի տասը տոկոսից մինչև երեսուն տոկոսի չափով:
Օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց Հայաստանի Հանրապետության ընդունող կամ նրանց սպասարկումն ապահովող ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների այն պաշտոնատար անձանց կողմից, որոնք իրականացնում են օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց Հայաստանի Հանրապետությունում գտնվելու և Հայաստանի Հանրապետության տերիտորիայով տրանզիտով անցնելու պայմանների պահպանման հետ կապված պարտականություններ, հիշյալ քաղաքացիների բնակագրման, գրանցման կամ դուրս գրման, Հայաստանի Հանրապետությունում նրանց բնակվելու, տեղափոխելու և բնակության վայրը փոխելու իրավունքի փաստաթղթերը ձևակերպելու սահմանված կարգը խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի քսան տոկոսից մինչև դրա լրիվ չափը:
Օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց մասնավոր գործերով Հայաստանի Հանրապետություն հրավիրած և նրանց բնակելի տարածություն տրամադրած քաղաքացիների կողմից միջոցներ չձեռնարկելը սահմանված կարգով նրանց ժամանակին բնակագրումը, գրանցումը կամ դուրս գրումը ապահովելու ուղղությամբ`
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հինգ տոկոսից մինչև երեսուն տոկոսի չափով:
Քաղաքացիների կողմից օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց բնակարան, տրանսպորտային միջոցներ տրամադրելը կամ այլ ծառայություններ մատուցելը ի խախտումն օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց Հայաստանի Հանրապետությունում գտնվելու սահմանված կանոնների և Հայաստանի Հանրապետության տերիտորիայով տրանզիտով անցնելու կանոնների`
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հինգ տոկոսից մինչև երեսուն տոկոսի չափով:
(02.09.93 խմբագրությամբ)
Հոդված 2011. | Վտանգավոր և այլ թափոնների փոխադրման և հեռացման կարգը խախտելը |
Վտանգավոր և այլ թափոնների փոխադրման համար պատասխանատու անձի կողմից դրանց փոխադրման սկզբի և ավարտի մասին իրավասու պետական մարմնին սահմանված ժամկետներում չհայտնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:
Վտանգավոր և այլ թափոնների հեռացման համար պատասխանատու անձի կողմից դրանց ստացման և հեռացման գործողությունների մասին իրավասու պետական մարմնին սահմանված ժամկետներում չհայտնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:
(լրացվել է 22.05.95 օրենք)
Հոդված 2012. |
Վտանգավոր և այլ թափոնների անօրինական շրջանառությունը |
Վտանգավոր և այլ թափոնների անօրինական շրջանառություն կատարելը, որն էական վնաս չի պատճառել`
առաջացնում է տուգանքի նշանակում նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:
(լրացվել է 22.05.95 օրենք)
Հոդված 202. |
|
(վերացվել է 18.08.93 օրենք)
Հոդված 201. |
(վերացվել է 18.08.93 օրենք)
Հոդված 204. | Կնիքը (կապարակնիքը) դիտավորությամբ վնասելը կամ պոկելը |
Իրավազոր պաշտոնատար անձի կողմից դրված կնիքը (կապարակնիքը) դիտավորությամբ վնասելը կամ պոկելը, բացառությամբ սույն օրենսգրքի 138 հոդվածի երկրորդ մասով, 139 հոդվածի առաջին մասով նախատեսված դեպքերի`
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի երեսուն տոկոսից մինչև դրա լրիվ չափը:
(02.09.93 խմբագրությամբ)
Հոդված 205. | Ապօրինի որսի արդյունքներն ընդունելը |
Մթերող կազմակերպությունների պաշտոնատար անձանց կողմից ապօրինի որսի արդյունքներն ընդունելը`
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի քսանհինգ տոկոսից մինչև հիսուն տոկոսի չափով:
(02.09.93 խմբագրությամբ)
Հոդված 206. | Կրոնական միավորումների վերաբերյալ օրենսդրությունը խախտելը |
Կրոնական միավորումների վերաբերյալ օրենսդրությունը խախտելը`
1) կրոնական միավորումների ղեկավարների կողմից միավորումը պետական կառավարման մարմիններում գրանցելուց խուսափելը`
2) կրոնական հավաքներ, երթեր և պաշտամունքի այլ ծեսեր կազմակերպելու և անցկացնելու վերաբեյալ օրենսդրությամբ սահմանված կանոնները խախտելը.
3) պաշտամունքի սպասավորների և կրոնական միավորումների անդամների կողմից մանկական և պատանեկան հատուկ հավաքներ, ինչպես նաև աշխատանքային, գրական և պաշտամունքի ծիսակատարությունների հետ կապ չունեցող այլ խմբակներ և խմբավորումներ կազմակերպելն ու անցկացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի երեսուն տոկոսից մինչև դրա լրիվ չափը:
(02.09.93 խմբագրությամբ)
գ լ ու խ xiVi
վարչական իրավախախտումներ արդարադատության իրականացման բնագավառում
Հոդված 2061.
Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելը
Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը, որն արտահայտվել է վկայի, տուժողի, հայցվորի, պատասխանողի դատարան ներկայանալուց չարամտորեն խուսափելու մեջ կամ էլ նախագահողի կարգադրությանը նշված անձանց և այլ քաղաքացիների չենթարկվելու կամ դատական նիստի ժամանակ կարգը խախտելու մեջ, հավասարապես նաև որևէ մեկի կողմից այնպիսի գործողություններ ձեռնարկելը, որոնք վկայում են բացահայտ արհամարանքը դատարանի կամ էլ դատարանում սահմանված կանոնների նկատմամբ`
առաջացնում են տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հիսուն տոկոսից մինչև հարյուր հիսուն տոկոսի չափով կամ վարչական կալանք տասնհինգ օր ժամանակով:
(01.07.91, 02.09.93 խմբագրությամբ)
Հոդված 2062. | Ժողովրդական ատենակալի դատարան ներկայանալուն խոչընդոտելը |
Ժողովրդական ատենակալի վրա դրված պարտականությունների կատարման համար նրա` դատարան ներկայանալուն պաշտոնատար անձի կողմից որևէ պատրվակով խոչընդոտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հիսուն տոկոսից մինչև հարյուր հիսուն տոկոսի չափով:
(01.07.91, 02.09.93 խմբագրությամբ)
Հոդված 2063. | Դատարանի մասնավոր որոշումը չկատարելը |
Պաշտոնատար անձի կողմից դատարանի մասնավոր որոշումն անհետևանք թողնելը կամ դրանում նշված օրենքի խախտումների վերացման նպատակով միջոցներ չձեռնարկելը, ինչպես նաև մասնավոր որոշմանը սահմանված ժամկետում չպատասխանելը`
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հիսուն տոկոսից մինչև հարյուր հիսուն տոկոսի չափով:
(01.07.91, 02.09.93 խմբագրությամբ)
Հոդված 2064. | Բնակելի տարածությունից կամ ժամանակավոր կացարանից վտարելու վերաբերյալ դատարանի վճռի կամ դատախազի սանկցիայի կատարմանը դիտավորյալ խոչընդոտելը |
Բնակելի տան կամ ժամանակավոր կացարանից վտարելու վերաբերյալ դատարանի վճռի կամ դատախազի սանկցիայի կատարմանը դիտավորյալ խոչընդոտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի լրիվ չափից մինչև կրկնապատիկը կամ վարչական կալանք մինչև տասնհինգ օր ժամանակով:
(11.05.92, 02.09.93 խմբագրությամբ)
գ լ ու խ xv
վարչական իրավախախտումներ զինվորական հաշվառման բնագավառում
Հոդված 207.
Զինվորական հաշվառման կանոնները խախտելը
Զինապարտների և զորակոչիկների կողմից «զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 59-62 հոդվածներով սահմանված զինվորական հաշվառման կանոնները խախտելը, ինչպես նաև զինվորական կոմիսարիատի կանչով չներկայանալը առանց հարգելի պատճառների, զինվորական հաշվառման փաստաթղթերը (զինվորական գրքույկները և զորակոչային տեղամասերի կցագրման վկայականները) դիտավորությամբ փչացնելը կամ անփույթ պահելը, որը հանգեցրել է դրանք կորցնելուն, այն հաշվառման մարմնին, որտեղ զինվորական հաշվառման են վերցված, բնակության վայրի հասցեի, կրթության, աշխատանքի վայրի և պաշտոնի փոփոխման տվյալները ժամանակին չհաղորդելը`
առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի տասը տոկոսի չափով:
Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված խախտումների թվից մեկ տարվա ընթացքում կրկին խախտում կատարելը, որի համար անձն արդեն ենթարկվել է վարչական տույժի`
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի երեսուն տոկոսից մինչև հիսուն տոկոսի չափով:
(02.09.93 խմբագրությամբ)
Հոդված 208. | Զորակոչային տեղամասերի կցագրման ենթակա պատանիների ցուցակները սահմանված ժամկետում չներկայացնելը |
Զորակոչային տեղամասերի կցագրման ենթակա պատանիների ցուցակները սահմանված ժամկետում բնակշագործման կազմակերպությունների, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների, ուսումնական հաստատությունների կամ զինվորական հաշվառման աշխատանքի համար պատասխանատու մյուս պաշտոնատար անձանց և տնատերերի կողմից զինվորական կոմիսարիատներ չներկայանալը`
առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի տասը տոկոսից մինչև երեսուն տոկոսի չափով:
Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված խախտումը մեկ տարվա ընթացքում կրկին անգամ կատարելը, որի համար անձն արդեն ենթարկվել է վարչական տույժի`
առաջացնում տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի երեսուն տոկոսից մինչև հիսուն տոկոսի չափով:
(02.09.93 խմբագրությամբ)
Հոդված 209. | Զինվորական հաշվառման չներկայացած զինապարտներին և զորակոչիկներին աշխատանքի (սովորելու) ընդունելը |
Ըստ բնակության վայրի զինվորական հաշվառման չներկայացած զինապարտներին և զորակոչիկներին ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների, կոլտնտեսությունների և ուսումնական հաստատությունների ղեկավարների կամ մյուս պաշտոնատար անձանց կողմից աշխատանքի ( սովորելու) ընդունելը`
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի տասը տոկոսից մինչև երեսուն տոկոսի չափով:
Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված խախտումը մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը, որի համար անձն արդեն ենթարկվել է վարչական տույժի`
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի երեսուն տոկոսից մինչև հիսուն տոկոսի չափով:
(02.09.93 խմբագրությամբ)
Հոդված 210. | Զինապարտներին և զորակոչիկներին զինվորական կոմիսարիատներ կանչելու մասին նրանց ծանուցելը չապահովելը |
Ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների, կոլտնտեսությունների և ուսումնական հաստատությունների ղեկավարների կամ զինվորական հաշվառման աշխատանքի համար պատասխանատու մյուս պաշտոնատար անձանց կողմից զինապարտներին և զորակոչիկների զինվորական կոմիսարիատներ կանչելու մասին զինվորական կոմիսարիատների պահանջով նրանց ծանուցելը չապահովելը, ինչպես նաև ժամանակին հավաքակետեր կամ զորակոչային տեղամասեր զինապարտների և զորակոչիկների ներկայանալուն նրանց կողմից խոչընդոտներ ստեղծելը`
առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի տասը տոկոսից մինչև երեսուն տոկոսի չափով:
Սույն հոդվածի առաջին մասում նախատեսված խախտումների թվից մեկ տարվա ընթացքում կրկին խախտում կատարելը, որի համար անձն արդեն ենթարկվել է վարչական տույժի`
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի երեսուն տոկոսից մինչև հիսուն տոկոսի չափով:
(02.09.93 խմբագրությամբ)
Հոդված 211. | Տնային գրքերը, գրանցման քարտերը և զինվորական հաշվառման փաստաթղթերը ժամանակին չներկայացնելը |
Զինապարտներ կամ զորակոչիկներ հանդիսացող բնակիչների տնային գրքերը, գրանցման քարտերը և զինվորական հաշվառման փաստաթղթերը (զինվորական գրքույկները, զորակոչային տեղամասերի կցագրման վկայականները) զինվորական հաշվառման ընդունելը կամ հաշվառումից հանելը ձևակերպելու համար բնակարանային-շահագործման կազմակերպությունների, տների շահագործումն իրականացնող ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների ղեկավարների կամ զինվորական հաշվառման աշխատանքի համար պատասխանատու մյուս պաշտոնատար անձանց, ինչպես նաև տնատերերի կողմից ժամանակին զինվորական կոմիսարիատներ և պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեներ (որոնց վրա դրված է զինապարտների և զորակոչիկների նախնական հաշվառումը) չներկայացնելը, ինչպես նաև զինվորական կոմիսարիատ կանչելու մասին զինապարտներին և զորակոչիկներին հիշյալ անձանց կողմից չծանուցելը`
առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի տասը տոկոսից մինչև երեսուն տոկոսի չափով:
Սույն հոդվածի առաջին մասում նախատեսված խախտումների թվից մեկ տարվա ընթացքում կրկին խախտում կատարելը, որի համար անձն արդեն ենթարկվել է վարչական տույժի`
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի երեսուն տոկոսից մինչև հիսուն տոկոսի չափով:
(02.09.93 խմբագրությամբ)
Հոդված 212. | Բափհ-ի պաշտոնատար անձանց կողմից զինապարտների և զորակոչիկների հաշմանդամության վերաբերյալ տեղեկություններ չհաղորդելը |
Բժշկա-աշխատանքային փորձաքննական հանձնաժողովների պաշտոնատար անձանց կողմից, որոնց վրա դրված է հաշմանդամ ճանաչված բոլոր զինապարտների և զորակոչիկների մասին, անկախ հաշմանդամության խմբից, պատգամավորների շրջանային, քաղաքային, քաղաքների շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեների սոցիալական ապահովության բաժինների միջոցով զինվորական կոմիսարիատներին տեղեկություններ հաղորդելու պարտականությունը, այդ տեղեկությունները չհաղորդելը`
առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի տասը տոկոսից մինչև երեսուն տոկոսի չափով:
Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված խախտումը մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը, որի համար անձն արդեն ենթարկվել է վարչական տույժի`
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի երեսուն տոկոսից մինչև հիսուն տոկոսի չափով:
(02.09.93 խմբագրությամբ)
Հոդված 213. | Զինապարտների և զորակոչիկների քաղաքացիական կացության ակտերի գրանցումների փոփոխությունների մասին տեղեկությունները ԶԱԳՍ-ի մարմինների պաշտոնատար անձանց կողմից չհաղորդելը |
Զինապարտների և զորակոչիկների կողմից ազգանունները, անունները, հայրանունները փոխելու մասին, քաղաքացիական կացության ակտերի գրանցման մեջ ծննդյան տարեթվի ու ծննդավայրի վերաբերյալ փոփոխություններ մտցնելու մասին, ինչպես նաև զինապարտների և զորակոչիկների մահվան գրանցման դեպքերի մասին շրջանային (քաղաքային) զինվորական կոմիսարիատներին քաղաքացիական կացության ակտերի գրանցման (զագս) մարմինների պաշտոնատար անձանց կողմից տեղեկություններ չհաղորդելը`
առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի տասը տոկոսից մինչև երեսուն տոկոսի չափով:
Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված խախտումը մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը, որի համար անձն արդեն ենթարկվել է վարչական տույժի`
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի երեսուն տոկոսից մինչև հիսուն տոկոսի չափով:
(02.09.93 խմբագրությամբ)
հատված iii
վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու համար լիազորված մարմինները
գ լ ու խ xV
հիմնական դրույթներ
Հոդված 214.
Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու համար լիազորված մարմինները (պաշտոնատար անձինք)
Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննում են`
1) պատգամավորների շրջանային, քաղաքային, քաղաքների շրջանային, ավանային, գյուղական խորհուրդների գործադիր կոմիտեներին առընթեր վարչական հանձնաժողովները.
2) պատգամավորների ավանային, գյուղական խորհուրդների գործադիր կոմիտեները.
3) աննչափահասների գործերի շրջանային (քաղաքային), քաղաքների շրջանային հանձնաժողովները.
4) դատարանը (դատավորը).
5) ներքին գործերի մարմինները , պետական տեսչությունների մարմինները, արդարադատության նախարարության մարմինները , կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդի մարմինները, սոցիալական ապահովագրության ֆոնդի մարմինները և Հայաստանի Հանրապետության օրենսդրական ակտերով դրա համար լիազորված այլ մարմիններ (պաշտոնատար անձինք):
(11.05.92, 02.09.93 խմբագրությամբ)
Հոդված 215. | Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու համար լիազորված մարմինների (պաշտոնատար անձանց) իրավասության սահմանազատումը |
Պատգամավորների շրջանային, քաղաքային, քաղաքների շցրջանային, ավանային, գյուղական խորհուրդների գործադիր կոմիտեներին առընթեր վարչական հանձնաժողովները լուծում են վարչական իրավախախտումների վերաբերյալ բոլոր գործերը, բացառությամբ վարչական իրավախախտումների վերաբերյալ ԽՍՀ Միության և Միութենական հանրապետությունների օրենսդրության հիմունքներին համապատասխան այլ մարմինների (պաշտոնատար անձանց) իրավասությանը վերապահված գործերի:
Պատգամավորների ավանային, գյուղական խորհուրդների գործադիր կոմիտեները քննում են ԽՍՀ Միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրական ակտերով իրենց իրավասությանը վերապահված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:
Անչափահասների վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննում են անչափահասների գործերի շրջանային (քաղաքային), քաղաքների շրջանային հանձնաժողովները, եթե ԽՍՀՄ օրենսդրական ակտերով այլ բան չի նախատեսված:
Դատարանները (դատավորները) քննում են վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրական ակտերով իրենց իրավասությանը վերապահված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:
Ներքին գործերի մարմինները, պետական տեսչությունների մարմինները և լիազորված մյուս մարմինները (214 հոդվածի 5-րդ կետ) քննում են ԽՍՀՄ օրենսդրական ակտերով իրենց իրավասությանը վերապահված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:
(02.07.91 խմբագրությամբ)
Հոդված 216. | Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու համար լիազորված կոլեգիալ մարմիններ ստեղծելու կարգը |
Վարչական հանձնաժողովները ստեղծվում են պատգամավորների համապատասխան խորհուրդների կողմից` նախագահի, նախագահի տեղակալի, պատասխանատու քարտուղարի, ինչպես նաև հանձնաժողովի անդամների կազմով: Պատգամավորների շրջանային, քաղաքային, քաղաքների շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեներին առընթեր վարչական հանձնաժողովներում կա հանձնաժողովի ազատված պատասխանատու քարտուղարի պաշտոն:
Վարչական հանձնաժողովների գործունեության կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
Անչափահասների գործերի շրջանային (քաղաքային), քաղաքների շրջանային հանձնաժողովները ստեղծվում են պատգամավորների համապատասխան խորհուրդների կողմից` նախագահի, նախագահի տեղակալի, ազատված պատասխանատու քարտուղարի և հանձնաժողովի անդամների կազմով: Անհրաժեշտության դեպքում հանձնաժողովի կազմի մեջ կարող է մտցվել նաև երեխաների հետ տարվող աշխատանքի գծով տեսչի պաշտոն:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու համար լիազորված այլ կոլեգրալ մարմինների ստեղծման կարգը որոշվում է ԽՍՀՄ և Հայաստանի Հանրապետության օրենսդրական ակտերով:
Հոդված 217. | Կոլեգիալ մարմինների նիստերի իրավազորությունը |
Վարչական հանձնաժողովները և անչափահասների գործերի հանձնաժողովները իրավունք ունեն վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննել իրենց կազմի անդամների առնվազն կեսի առկայության դեպքում, իսկ պատգամավորների ավանային, գյուղական խորհուրդների գործադիր կոմիտեները` գործադիր կոմիտեի ընդհանուր կազմի առնվազն երկու երրորդի առկայության դեպքում:
Այլ կոլեգիալ մարմինների նիստերի իրավազորությունը սահմանվում է ԽՍՀ Միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
Հոդված 218. | Պաշտոնատար անձանց լիազորությունները |
Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու համար լիազորված պաշտոնատար անձինք կարող են սույն օրենսգրքի հատուկ մասով նախատեսված վարչական տույժեր նշանակել իրենց վերապահված լիազորությունների սահմաններում և միայն պաշտոնեական պարտականություններ կատարելու ժամանակ:
Այն պաշտոնատար անձանց ցանկը, որոնք սույն օրենսգրքի 214 հոդվածի 5-րդ կետում հիշատակված մարմինների անունից քննում են վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր, սահմանվում է ԽՍՀՄ օրենսդրական ակտերով և ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի որոշումներով:
գ լ ու խ xVii
վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի ենթակայությունը
Հոդված 219.
Վարչական հանձնաժողովներ
Պատգամավորների շրջանային, քաղաքային, քաղաքների շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեներին առընթեր վարչական հանձնաժողովները քննում են սույն օրենսգրքի 45-48, 51, 52, 54-58 հոդվածներով, 60 հոդվածով (խախտումներ, որոնք օգտակար հանածոների հանքավայրերի մշակման պրոցեսում չեն կատարվել), 64-79 հոդվածներով, 80-86 հոդվածներով (եթե դրանք չեն համարվում մթնոլորտային օդի պահպանության սանիտարահիգիենիկ կանոնների և նորմաների խախտումներ), 87 հոդվածով (բացառությամբ պետական սանիտարական հսկողություն իրականացնող մարմինների կարգադրությունները չկատարելուց), 88 հոդվածի առաջին մասով (բացի որսի, ձկնորսության և ձկան պաշարների պահպանության կանոնների խախտումների վերաբերյալ գործերից), 90-95 հոդվածներով, 107 հոդվածով, 108-1102 հոդվածներով, 113, 114 հոդվածներով, 117 հոդվածի առաջին, երրորդ և չորրորդ մասերվ (քաղաքացիական ավիացիայի նախարարությունը չենթարկվող օդանավակայաններում կամ այդպիսի օդանավակայանների շրջանում կատարված խախտումների համար), 134 հոդվածով (բացի վարորդների կողմից տրանսպորտային միջոցներ օկտագործելու վերաբերյալ գործերից), 135 հոդվածով (ավտոմոբիլային տրանսպորտում խախտումներ կատարելու համար), 141-146, 149-162, 1621 , 164, 166, 168, 171, 173, 176 հոդվածներով, 177, 178 հոդվածներով (բացի անչափահասների ծնողների կամ նրանց փոխարինող անձանց վերաբերյալ գործերից) և 179, 1791 , 180, 181, 183, 184, 186, 188, 190-199, 204-206, 208-212 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:
Պատգամավորների ավանային, գյուղական խորհուրդների գործադիր կոմիտեներին առընթեր վարչական հանձնաժողովները քննում են սույն օրենսգրքի 46 հոդվածով, 80-86 հոդվածներով (եթե դրանք չեն համարվում մթնոլորտային օդի պահպանության սանիտարահիգիենիկ կանոնների և նորմաների խախտումներ), 87 հոդվածով բացառությամբ պետական սանիտարական հսկողություն իրականացնող մարմինների կարգադրությունները չկատարելը ... հոդվածի առաջին մասով (բացի որսի, ձկնորսության և ձկան պաշարների պահպանության կանոնների խախտումների վերաբերյալ գործերից), 95 հոդվածով, 101 հոդվածով (երբ իրավախախտումը կատարվել է քաղաքացու կողմից), 107, 110, 113 հոդվածներով, 134 հոդվածով (բացի վարորդների կողմից տրանսպորտային միջոցներն օգտագործելու վերաբեյալ գործերից), 135 հոդվածով (ավտոմոբիլային տրանսպորտում խախտումներ կատարելու համար), 141, 142, 146, 149, 150, 152-157, 159-161, 1611 , 168, 171, 173, 175 հոդվածներով, 177, 178 հոդվածներով (բացի անչափահասների ծնողների և նրանց փոխարինող անձանց վերաբերյալ գործերից) և 183, 184, 186, 190-194, 204, 205, 208-212 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:
Պատգամավորների շրջանային, քաղաքային, քաղաքների շրջանային, ավանային, գյուղական խորհուրդների գործադիր կոմիտեներին առընթեր վարչական հանձնաժողովները քննում են նաև այն իրավախախտումների վերաբերյալ գործերը, որոնց համար վարչական պատասխանատվություն է սահմանվում սույն օրենսգրքի 5 հոդվածին համապատասխան:
(25.06.86, 06.04.88, 10.03.90, 11.05.92, 14.06.94, 25.05.95 խմբագրությամբ)
Հոդված 220. | Պատգամավորների ավանային, գյուղական խորհուրդների գործադիր կոմիտեները |
Պատգամավորների ավանային, գյուղական խորհուրդների գործադիր կոմիտեները քննում են սույն օրենսգրքի 46, 95, 100 հոդվածներով, 101 հոդվածով (երբ իրավախախտումը կատարվել է քաղաքացու կողմից), 107, 110,134 (բացի վարորդների կողմից տրանսպորտային միջոցներն օգտագործելու վերաբերյալ գործերից), 152, 154, 156, 159, 160, 1621 , 164, 168, 171, 173, 1741 , 176 հոդվածներով, 177,178 հոդվածներով (բացի անչափահասների ծնողների կամ նրանց փոխարինող անձանց վերաբերյալ գործերից), 184, 186, 190-193, և 205 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:
(26.06.86 խմբագրությամբ)
Հոդված 221. | Անչափահասների գործերի հանձնաժողովները |
Անչափահասների գործերի շրջանային (քաղաքային), քաղաքների շրջանային հանձնաժողովները քննում են անչափահասների վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը, բացի սույն օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված իրավախախտումների վերաբերյալ գործերից:
Սույն օրենսգրքի 53, 123-131, 160, 172, 173, 190-193 հոդվածներով նախատեսված իրավախախտումների վերաբերյալ գործերը նրանց կողմից քննվում են միայն այն դեպքերում, երբ այն մարմինը (պաշտոնատար անձը), որն ստացել է նշված իրավախախտումների վերաբերյալ գործը, այն հանձնում է այդ հանձնաժողովների քննությանը: Անչափահասների գործերի հանձնաժողովները քննում են նաև անչափահասների ծնողների կամ նրանց փոխարինող անձանց վերաբերյալ սույն օրենսգրքի 177 հոդվածով և 178 հոդվածի առաջին և երրորդ մասերով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:
Հոդված 222. | Հարբեցողության դեմ պայքարի հանձնաժողովները |
Պատգամավորների շրջանային, քաղաքային և քաղաքների շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեներին առընթեր հարբեցողության դեմ պայքարի հանձնաժողովները քննում են սույն օրենսգրքի 159 և 179 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:
Պոդված 223. | Շրջանային (քաղաքային) ժողովրդական դատարանները (ժողովրդական դատավորները) |
Շրջանային (քաղաքային) ժողովրդական դատարանների ժողովրդական դատավորները քննում են սույն օրենսգրքի 401, 403-406, 44, 53, 531, 1043, 147, 1622, 163, 1661, 1705, 172 հոդվածներով, 175 հոդվածի երրորդ մասով և 179, 1801, 182, 1831, 185, 2061, 2062, 2063, 2064 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:
Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի դատավորները քննում են սույն օրենսգրքի 2061, 2062, 2063 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը, եթե այդ իրավախախտումները կատարվել են Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի կողմից արդարադատություն իրականացնելու ժամանակ:
(01.07.91, 11.05.92, 02.09.93, 19.05.95 խմբագրությամբ)
Հոդված 2231. | Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության մարմինները |
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության մարմինները քննում են սույն օրենսգրքի 189 հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունի մամուլը և զանգվածային լրատվության մյուս միջոցները գրանցող մարմնի ստորաբաժանման պետը:
(11.05.92 խմբագրությամբ)
Հոդված 224. | Ներքին գործերի մարմինները (միլիցիա) |
Ներքին գործերի մարմինները քննում են սույն օրենսգրքի 44 հոդվածով, 115 հոդվածի առաջին, երկրորդ, չորրորդ և հինգերորդ մասերով, 116-118 և 135 հոդվածներով, 136 հոդվածի երկրորդ և երրորդ մասերով, 137 հոդվածի երրորդ, չորրորդ և հինգերորդ մասերով, 138 հոդվածով, (բացառությամբ ավտոմոբիլային տրանսպորտում կատարված խախտումների), 139, 140, 165, 167, 172, 1721 , և 175 հոդվածներով, 178 հոդվածի երկրորդ մասով, 200, 201 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:
Ներքին գործերի մարմինների անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն`
1) Սույն օրենսգրքի 44 հոդվածով, 115 հոդվածի առաջին, երկրորդ, չորրորդ և հինգերորդ մասերով, 116-118, 135 հոդվածներով, 136 հոդվածի երկրորդ և երրորդ մասերով, 137 հոդվածի երրորդ, չորրորդ և հինգերորդ մասերով, 138 հոդվածով (բացառությամբ ավտոմոբիլային տրանսպորտում կատարված խախտումների), 139, 165, 167, 172, 174, 1742, 175 հոդվածներով, 178 հոդվածի երկրորդ մասով, 200 հոդվածով, 201 հոդվածի առաջին մասով նախատեսված վարչական իրավախախտումների համար` ներքին գործերի մարմինների պետերը և նրանց տեղակալները, իսկ սույն օրենսգրքի 201 հոդվածի երկրորդ, երրորդ և չորրորդ մասերով նախատեսված իրավախախտումների համար` պատգամավորների շրջանային, քաղաքային, քաղաքների շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեների ներքին գործերի բաժինների (վարչությունների) պետերը կամ պետերի տեղակալները:
Սույն օրենսգրքի 115 հոդվածի առաջին, երկրորդ, չորրորդ և հինգերորդ մասերով, 116-118, 135 հոդվածներով, 137 հոդվածի երրորդ մասով նախատեսված վարչական իրավախախտումների համար, բացի այդ, գծամասերի միլիցիայի պետերը, իսկ սույն օրենսգրքի 115 հոդվածի չորրորդ մասով, 116 հոդվածով նախատեսված խախտումների համար` նաև միլիցիայի այն մյուս աշխատողները,որոնց վրա դրված է համապատասխան կանոնների պահպանման հսկողությունը: Գծամասերի միլիցիայի պետերի կողմից նշանակվող տուգանքի չափը չի կարող գերազանցել սահմանված նվազագույն աշխատավարձի հինգ տոկոսը.
սույն օրենսգրքի 1721 հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների համար` պատգամավորների շրջանային, քաղաքային, քաղաքների շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեների ներքին գործերի բաժինների (վարչությունների), տրանսպորտում ներքին գործերի մարմինների պետերը կամ պետերի տեղակալները, ինչպես նաև ներքին գործերի մարմինների սիստեմում եղած միլիցիայի բաժանմունքների պետերը.
սույն օրենսգրքի 174, 1742 և 175 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների համար (բացառությամբ վարչական կալանքի), բացի դրանից` տրանսպորտում ներքին գործերի մարմինների, պատգամավորների շրջանային, քաղաքային, քաղաքների շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեների ներքին գործերի բաժիններին (վարչություններին) հավասարեցված ներքին գործերի մյուս մարմինների պետերը կամ պետերի տեղակալները, ինչպես նաև ներքին գործերի մարմինների սիստեմում եղած միլիցիայի բաժանմունքների պետերը.
2) սույն օրենսգրքի 124 հոդվածի երկրորդ մասով, 1241, 125-129 հոդվածներով, 131 հոդվածի երկրորդ մասով 132, 133 հոդվածներով, 134 հոդվածով (վարորդների կողմից տրանսպորտային միջոցներ օգտագործելու վերաբերյալ), 1341, 140 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների համար` պետական ավտոմոբիլային տեսչության բաժանմունքի (բաժնի, վարչության) պետը կամ պետի տեղակալը, իսկ պատգամավորների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի ներքին գործերի բաժնում պետական ավտոմոբիլային տեսչության բաժանմունք (բաժին) չլինելու դեպքում` ներքին գործերի բաժնի պետը կամ պետի տեղակալը: Ադպիսի գործերի քննությանը կարող են մասնակցել աշխատավորական կոլեկտիվների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները.
3) սույն օրենսգրքի 123 հոդվածով, 124 հոդվածի առաջին և երկրորդ մասերով, 125 հոդվածի առաջին մասով, 127 հոդվածի երրորդ մասով, 128 հոդվածի առաջին մասով, 131 հոդվածով: 132 հոդվածի առաջին մասով և 140 հոդվածի երկրորդ մասով նախատեսված վարչական իրավախախտումների համար` ճանապարհապարեկային ծառայության ստորաբաժանումների հրամանատարները և նրանց տեղակալները, պետական ավտոմոբիլային տեսուչները` տուգանք սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև տասը տոկոսի չափով.
ճանապարհապարեկային ծառայության տեսուչները և ճանապարհային երթևեկության կանոնների և ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանը վերաբերող այլ նորմատիվների պահպանության նկատմամբ վարահսկողություն իրականացնող մյուս տեսուչները` տուգանք սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև հինգ տոկոսի չափով:
(25.06.86, 30.09.87, 10.03.90, 02.07.91, 02.09.93, 14.06.94 խմբագրությամբ)
Հոդված 225. | Պետական հրդեհային հսկողության մարմինները |
Պետական հրդեհային հսկողության մարմինները քննում են սույն օրենսգրքի 122 և 187 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:
Պետական հրդեհային հսկողության մարմինների անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն`
հրդեհային հսկողության գծով Հայաստանի Հանրապետության գլխավոր պետական տեսուչը և նրա տեղակալները` տուգանք քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև երեսուն և պաշտոնատար անձանց նկատմամբ` մինչև հիսուն տոկոսի չափով.
հրդեհային հսկողության գծով ավագ պետական տեսուչները` տուգանք քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև տասնհինգ տոկոսի և պաշտոնատար անձանց նկատմամբ` մինչև քառասուն տոկոսի չափով.
հրդեհային հսկողության գծով պետական տեսուչները` տուգանք քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև տասը տոկոսի և պաշտոնատար անձանց նկատմամբ` մինչև քսան տոկոսի չափով:
(26.08.87, 14.06.94 խմբագրությամբ)
Հոդված 226. | Երկաթուղային տրանսպորտի մարմինները |
Երկաթուղային տրանսպորտի մարմինները քննում են սույն օրենսգրքի 43 հոդվածի առաջին մասով, 115 և 116 հոդվածներով, 122 հոդվածի առաջին մասով, 135 հոդվածի առաջին մասով, 136 հոդվածի առաջին մասով, 137 և 138 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:
Երկաթուղային տրանսպորտի մարմինների անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն`
կայարանապետը և նրա տեղակալը, մեկնակայարանի պետը և նրա տեղակալը, լոկոմոտիվային (վագոնային) դեպոյի պետը, մարդատար գնացքի պետը (մարդատար գնացքի բրիգադավար-մեխանիկը). մարդատար գնացքների վերահսկիչ-ռևիզորը,
մարդատար գնացքների հրահանգիչ-ռևիզորը, եկամուտների վերահսկողության ռևիզորը, ճանապարհային վարպետը, ուղեմասի պետը, ազդանշանման ու կապի մասի պետը.
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարության ռազմականացված պահպանության վարչության բաժնի պետը և նրա տեղակալը, հակահրդեհային կանխարգելման ավագ հրահանգիչը և հրահանգիչը, խմբի բաժանմունքի (պահակության), երկաթուղու ռազմականացված պահպանության հրշեջ գնացքի, մետրոպոլիտենի պետը.
երկաթուղային տրանսպորտի գլխավոր սանիտարական բժիշկը և նրա տեղակալը, երկաթուղային ճանապարհների գլխավոր սանիտարական բժիշկը և նրա տեղակալը, մետրոպոլիտենի գլխավոր սանիտարական բժիշկը, երկաթուղու բաժանմունքի գլխավոր բժիշկը, գծային տեղամասի գլխավոր սանիտարական բժիշկը:
Մարդատար գնացքի պետի (մարդատար գնացքի բրիգադավար-մեխանիկ), ճանապարհային վարպետների, խմբի բաժանմունքի (պահակության), երկաթուղու, ռազմականացված պահպանության հրշեջ գնացքի, մետրոպոլիտենի պետի, երկաթուղու գլխավոր սանիտարական բժշկի և նրա տեղակալի, երկաթուղու բաժանմունքի գլխավոր սանիտարական բժշկի, ուղեմասի գլխավոր սանիտարական բժշկի կողմից նշանակվող տուգանքի չափը չի գերազանցել սահմանված նվազագույն աշխատավարձի քսան տոկոսը:
(10.03.90, 14.06.94 խմբագրությամբ)
Հոդված 227. | Օդային տրանսպորտի մարմինները |
Օդային տրանսպորտի մարմինները քննում են սույն օրենսգրքի 43 հոդվածի երկրորդ մասով, 117-119, 121 հոդվածներով, 122 հոդվածի երկրորդ մասով, 137 հոդվածով (օդային տրանսպորտում խախտումներ կատարելու համար) և 139 հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:
Օդային տրանսպորտի մարմինների անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն.
1) սույն օրենսգրքի 43 հոդվածի երկրորդ մասով, 117-119 հոդվածներով, 122 հոդվածի երկրորդ մասով, 137 հոդվածի երրորդ մասով, 139 հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների համար`
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետը և նրա տեղակալը, միացյալ ավիաջոկատի (ավիաէսկադրիլայի) հրամանատարը և նրա տեղակալը, օդանավակայանի պետը և նրա տեղակալը, ավիաձեռնարկության (օդանավակայանի) փոխադրումների կազմակերպման ծառայության պետը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության տեսչության (թռիչքների անվտանգության գծով) պետը, օդանավի հրամանատարը.
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության վերահսկիչ-վերստուգիչ բաժնի պետը և նրա տեղակալը, այդ բաժնի ավագ վերստուգիչը, առևտրական վերստուգիչը, վերստուգիչը.
քաղաքացիական ավիացիայի սանիտարահակահամաճարակաբանական կայանի գլխավոր բժիշկը. ավիաձեռնարկության (օդանավակայանի) ռազմականացված պահպանության ջոկատի և առանձին անձնակազմի պետը:
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության վերահսկիչ-վերստուգիչ բաժնի ավագ վերստուգիչի, առևտրական վերստուգիչի, ավիաձեռնարկության (օդանավակայանի) փոխադրումների կազմակերպման ծառայության պետի, քաղաքացիական ավիացիայի սանիտարահակահամաճարակաբանական կայանի գլխավոր բժշկի, ավիաձեռնարկության (օդանավակայանի) ռազմականացված պահպանության առանձին անձնակազմի պետի կողմից նշանակվող տուգանքի չափը չի կարող գերազանցել սահմանված նվազագույն աշխատավարձի քսան տոկոսը:
2) Սույն օրենսգրքի 121 հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների համար`
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետը և նրա տեղակալը:
(10.03.90, 14.06.94 խմբագրությամբ)
Հոդված 228. | Հայաստանի Հանրապետության պետլեռտեխհսկողության փոքրաչափս նավերի պետական տեսչությունը |
Հայաստանի Հանրապետության պետլեռտեխհսկողությունը և նրա փոքրաչափս նավերի պետական տեսչությունը քննում են սույն օրենսգրքի 120 հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:
Հայաստանի Հանրապետության պետլեռտեխհսկողության և նրա փոքրաչափս նավերի պետական տեսչության անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն`
1) Հայաստանի Հանրապետության պետլեռտեխհսկողության նախագահը և նրա տեղակալները` տուգանք քաղաքացիների նկատմամբ քաղաքացիների նկատմամբ սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև երեսուն տոկոսի և պաշտոնատար անձանց նկատմամբ` մինչև հիսուն տոկոսի չափով.
2) Հայաստանի Հանրապետության պետլեռտեխհսկողության փոքրաչափս նավերի պետական տեսչության պետը` տուգանք քաղաքացիների և պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև քսան տոկոսի չափով կամ նավավարների զրկում փոքրաչափս նավերի տեսչության հսկողությանը ենթակա նավեր վարելու իրավունքից:
(24.09.86, 14.06.94 խմբագրությամբ)
Հոդված 229. | Քաղաքային և միջքաղաքային մարդատար ավտոմոբիլային տրանսպորտի և էլեկտրատրանսպորտի մարմինները |
Քաղաքային և միջքաղաքային մարդատար ավտոմոբիլային տրանսպորտի և էլեկտրատրանսպորտի մարմինները քննում են սույն օրենսգրքի 135 հոդվածի երկրորդ մասով, 136 հոդվածի երկրորդ և երրորդ մասերով և 137 հոդվածով (ավտոմոբիլային տրանսպորտում և էլեկտրատրանսպորտում խախտումներ կատարելու համար) նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:
Սույն հոդվածի առաջին մասում թվարկված մարմինների անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն հսկիչ-ռևիզորները, տոմսային հսկիչները և քաղաքային ու միջքաղաքային մարդատար ավտոմոբիլային տրանսպորտի և էլեկտրատրանսպորտի (տրոլեյբուս, տրամվայ) դրա համար լիազորված մյուս աշխատողները:
Հոդված 230. | Արհեստակցական միությունների աշխատանքի իրավական և տեխնիկական տեսուչները |
Արհեստակցական միությունների աշխատանքի իրավական և տեխնիկական տեսուչները քննում են սույն օրենսգրքի 41 հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն`
1) աշխատանքային օրենսդրության խախտման համար` աշխատանքային իրավական տեսուչները` տուգանք սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև քսան տոկոսի չափով և աշխատանքի գլխավոր իրավական տեսուչները` սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև երեսուն տոկոսի չափով.
2) աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու համար` աշխատանքի տեխնիկական տեսուչները` տուգանք սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև քսան տոկոսի չափով և աշխատանքի գլխավոր տեխնիկական տեսուչները` սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև երեսուն տոկոսի չափով:
(14.06.94 խմբագրությամբ)
Հոդված 231.
Պետլեռտեխհսկողության մարմինները
Պետլեռտեխհսկողության մարմինները քննում են սույն օրենսգրքի 49, 59 հոդվածներով, 60 հոդվածով (օգտակար հանածոների մշակման պրոցեսում կատարված խախտումների համար), 96 և 98 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:
պետլեռտեխհսկողության մարմինների անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տուժեր նշանակելու իրավունք ունեն`
1) ընդերքի վերաբերյալ օրենսդրության խախտման, այդ թվում հիդրոհանքային ռեսուրսների պահպանման և օգտագործման կանոնների խախտման համար պետլեռտեխհսկողության շրջանային տեսչությունների պետերը` տուգանք սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև հարյուր տոկոսի չափով, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արդյունաբերության մեջ աշխատանքների անվտանգ կատարման և լեռնային հսկողության վարչության պետը և նրա տեղակալները` տուգանք` սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև եռապատիկը.
2) արդյունաբերության ճյուղերում և պետլեռտեխհսկողության մարմինների վերահսկողությանը ենթակա օբյեկտներում աշխատանքի անվտանգ կատարման կանոնները, նորմաներն ու հրանահգները խախտելու համար պետլեռտեխհսկողության շրջանային տեսչությունների պետերը` տուգանք սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև հիսուն տոկոսի չափով, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արդյունաբերության մեջ աշխատանքների անվտանգ կատարման և լեռնային հսկողության վարչության պետը և նրա տեղակալները` տուգանք` սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև լրիվ չափը.
3) արդյունաբերության ճյուղերում և պետլեռտեխհսկողության մարմինների վերահսկողությանը ենթակա օբյեկտներում պայթուցիկ նյութերի պահպանման, օգտագործման ու հաշվառման կանոնները, նորմաները և հրահանգները խախտելու համար պետլեռտեխհսկողության շրջանային տեսչությունների պետերը` տուգանք սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև հարյուր տոկոսի չափով, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արդյունաբերության մեջ աշխատանքների անվտանգ կատարման և լեռնային հսկողության վարչության պետը և նրա տեղակալները` տուգանք` սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև հարյուր հիսուն տոկոսի չափով:
(14.06.94 խմբագրությամբ)
Հոդված 232.
Պետատոմէներգահսկողության մարմինները
Պետատոմէներգահսկողության մարմինները քննում են սույն օրենսգրքի 97 հոդվածով նախատոսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:
Պետատոմէներգահսկողության մարմինների անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն պետատոմէներգահսկողության տեսչությունների պետերը` տուգանք` սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև ութսուն տոկոսի չափով:
(14.06.94 խմբագրությամբ)
Հոդված 2321.
Էներգապետհսկողության մարմինները
Էներգապետհսկողության մարմինները քննում են սույն օրենսգրքի 99-104, 1041, 1042, 105, 106 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:
Էներգապետհսկողության մարմինների անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն` էներգապետհսկողության գլխավոր պետական տեսուչը կամ տարածքային մարմինների ավագ պետական տեսուչները` տուգանք` սահմանված նվազագույն աշխատավարձի քառապատիկից մինչև տասնապատիկը.
էներգապետհսկողության տարածքային մարմինների պետական տեսուչները` տուգանք` սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև քառապատիկը:
(ընդունվել է 25.05.95)
Հոդված 233.
(վերացվել է 14.06.94 օրենք)
Հոդված 234. |
Մաքսային մարմինները |
Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինները քննում են Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 84-99 հոդվածներով նախատեսված մաքսային կանոնների խախտումների վերաբերյալ գործերը:
Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների անունից մաքսային կանոնների խախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն մաքսատների և մաքսային կետերի պետերը կամ նրանց տեեղակալները:
(18.08.93 խմբագրությամբ)
Հոդված 235. | Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մարմինները |
ՀՀ պաշտպանության նախարարության մարմինները քննում են սույն օրենսգրքի 123 հոդվածով, 124 հոդվածի առաջին և երկրորդ մասերով, 125 հոդվածի առաջին մասով և 127 հոդվածի երրորդ մասով նախատեսված (ՀՀ զինված ուժերի տրանսպորտային միջոցների զինծառայող վարորդների և զորահավաքների կանչված զինապարտ վարորդների կողմից կատարված), 207 հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:
ՀՀ պաշտպանության նախարարության մարմինների անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն.
1) սույն օրենսգրքի 207 հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների համար` շրջանային (քաղաքային) զինվորական կոմիսարները.
2) սույն օրենսգրքի 123 հոդվածով, 124 հոդվածի առաջին և երկրորդ մասերով, 125 հոդվածի առաջին մասով և 127 հոդվածի երրորդ մասով նախատեսված վարչական իրավախախտումների համար զինվորական ավտոմոբիլային տեսչության պաշտոնատար անձինք` պետը կամ պետի տեղակալը, զինվորական որակավորման հանձնաժողովի նախագահը, ավագ տեսուչը, տեսուչը, ինչպես նաև սահմանված կարգով զինվորական ավտոմոբիլային տեսչության արտահաստիքային տեսուչների կողմից նշանակվող սպաները, պրապորշչիկները և միչմանները` նախազգուշացման ձևով
ՀՀ զինված ուժերի տրանսպորտային միջոցների զինծառայող վարորդների և զորահավաքների կանչված զինապարտ վարորդների կողմից կատարված այն խախտումների նյութերը, որոնց համար որպես վարչական տույժ նախատեսված է միայն տուգանք, ՀՀ պաշտպանության նախարարության սահմանած կարգով զինվորական ավտոմոբիլային տեսչությունը հանձնում է համապատասխան հրամանատարներին (պետերին) ՀՀ զինված ուժերի կարգապահական կանոնագրքով մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հարցի լուծման համար:
ՀՀ զինված ուժերի տրանսպորտային միջոցների զինծառայող վարորդների և զորահավաքների կանչված զինապարտ վարորդների կողմից կատարված այն խախտումների վերաբերյալ արձանագրությունները, որոնց համար կարող է վարչական տույժ նշանակվել տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկելու ձևով, զինվորական ավտոմոբիլային տեսչությունը հանձնում է պետական ավտոմոբիլային տեսչությանը այն կարգով, որ սահմանել է ՀՀ պաշտպանության նախարարությանը ՀՀ ներքին գործերի նախարարության հետ համատեղ:
(14.06.94 խմբագրությամբ)
Հոդված 236. | Պետական սանիտարական հսկողություն իրականացնող մարմինները և հիմնարկները |
Պետական սանիտարական հսկողություն իրականացնող մարմինները և հիմնարկները քննում են սույն օրեսգրքի 42, 43 հոդվածներով, 80-86 հոդվածներով (եթե դրանք համարվում են մթնոլորտային օդի պահպանության սանիտարահիգիենիկ կանոնների և նորմաների խախտումներ) և 87 հոդվածով (պետական սանիտարական հսկողություն իրականացնող մարմինների կարգադրագրերը չկատարելու համար) նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:
Պետական սանիտարական հսկողություն իրականացնող մարմինների և հիմնարկների անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն`
1) սանիտարահիգիենիկ և սանիտարահակահամաճարակային կանոնների և նորմաների (բացի մթնոլորտային օդի պահպանության կանոններից և նորմաներից) խախտումների համար` Հայաստանի Հանրապետության գլխավոր պետական սանիտարական բժիշկը և նրա տեղակալները` տուգանք` քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև վաթսունհինգ տոկոսի չափով և պաշտոնատար անձանց նկատմամբ`սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև հարյուր վաթսունհինգ տոկոսի չափով, իսկ օդային տրանսպորտում` քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև տասը տոկոսի չափով և պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև երեսուն տոկոսի չափով.
քաղաքների և շրջանների գլխավոր պետական սանիտարական բժիշկները` տուգանք քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև հիսուն տոկոսի չափով և պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև հարյուր քսան տոկոսի չափով
2) մթնոլորտային օդի պահպանության սանիտարահիգիենիկ կանոններն ու նորմերը խախտելու համար` Հայաստանի Հանրապետության գլխավոր պետական սանիտարական բժիշկը և նրա տեղակալները` տուգանք` քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև հիսուն տոկոսի չափով և պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև լրիվ չափը.
քաղաքների և շրջանների գլխավոր պետական սանիտարական բժիշկները` տուգանք` քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև երեսուն տոկոսի չափով և պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև ութսուն տոկոսի չափով:
(10.03.90, 04.06.91, 02.09.93թ խմբագրությամբ)
Հոդված 237. | Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության պետական վարչության սանիտարական հսկողությունն իրականացնող բժշկական ծառայությունները |
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության պետական վարչության սանիտարական հսկողություն իրականացնող բժշկական ծառայությունները քննում են սույն օրենսգրքի 42 հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ (այդ թվում մթնոլորտային օդի պահպանության սանիտարահիգիենիկ կանոնների և նորմերի խախտման վերաբերյալ) գործերը:
Սույն հոդվածի առաջին մասում թվարկած մարմինների անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և պաշտոնատար անձանց նկատմամբ վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն`
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զինվորական ավանների և ուսումնական կենտրոնների տարածքում գտնվող օբյեկտներում և Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության պետական վարչությանը ենթակա օբյեկտներում սանիտարահիգիենիկ և սանիտարահակահամաճարակային կանոնները խախտելու համար` համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության գլխավոր համաճարակաբանը և նրա տեղակալը` տուգանք սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև հարյուր քսան տոկոսի չափով. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության սանիտարահակահամաճարակաբանական կայանի պետը` տուգանք սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև լրիվ չափը. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության պետական վարչության համապատասխան ծառայությունների պետերը` տուգանք սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև լրիվ չափը:
(14.06.94 խմբագրությամբ)
Հոդված 238.
Պետական անասնաբուժական հսկողության մարմինները
Պետական անասնաբուժական հսկողության մարմինները քննում են սույն օրենսգրքի 112 հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:
Պետական անասնաբուժական հսկողության մարմինների անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն`
Հայաստանի Հանրապետության գլխավոր պետական անասնաբուժական տեսուչը և նրա տեղակալները` տուգանք քաղաքացիների նկատմամբ սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև քսան տոկոսի և պաշտոնատար անձանց նկատմամբ` մինչև հիսուն տոկոսի չափով.
Հայաստանի Հանրապետության երկաթուղու վարչության գլխավոր պետական անասնաբուժական տեսուչը` տուգանք քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև քսան տոկոսի և պաշտոնատար անձանց նկատմամբ` մինչև քսանհինգ տոկոսի չափով.
քաղաքների, շրջանների պետական անասնաբուժական տեսուչները, սահմանային վերահսկիչ անասնաբուժական կետերի պետերը, տեղամասերի վարիչները, շուկաներում մսեղենի-կաթնեղենի և սննդամթերքների լաբորատորիաների վարիչները` տուգանք քաղաքացիների նկատմամբ սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև տասը տոկոսի, և պաշտոնատար անձանց նկատմամբ` մինչև տասնհինգ տոկոսի չափով:
Պետական անասնաբուժական հսկողության մարմինների պաշտոնատար անձանց կողմից տուգանքը կարող է տեղում գանձվել`
1) շուկաներում` կենդանիների (այդ թվում թռչունների ու ձկան), կենդանական մթերքների ու հումքի և այլ սննդամթերքների վաճառքի անասնաբուժական սանիտարական կանոնները խախտելու համար.
2) երկաթուղային և օդային տրանսպորտում, խճուղիներում և սայլուղիներում, կենդանիների անցման մայրուղիներում` կենդանիների (այդ թվում թռչունների, ձկների և մեղուների), կենդանական մթերքների և հումքի փոխադրման անասնաբուժականսանիտարական կանոնները, ինչպես նաև անասուններին քշելով տանելու կանոնները խախտելու համար.
3) պետական սահմանի վրա` օտարերկրյա պետություններից կենդանիների ( այդ թվում թռչունների, ձկների և մեղուների) վարակիչ հիվանդություններ բերելուց Հայաստանի Հանրապետության տարածքի պաշտպանության անասնաբուժական-սանիտարական կանոնները խախտելու համար:
Հոդված 239. |
Ջրային ռեսուրսների պահպանության մարմինները |
Ջրային ռեսուրսների պահպանության մարմինները քննում են սույն օրենսգրքի 50, 61-63 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:
Հայաստանի Հանրապետության ընդերքի պետական վարչության մարմինները քննում են սույն օրենսգրքի 61-63 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը` ստորերկրյա ջրերի աղտոտման և աղբակալման դեպքում կամ ջրահավաքներում ջրապահպանման ռեժիմը խախտելու դեպքում, որն առաջ է բերում այդ ջրերի աղտոտում:
Սույն հոդվածի առաջին մասում թվարկված մարմինների անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն`
Հայաստանի Հանրապետության ջրերի օգտագործման կարգավորման և պահպանության գլխավոր պետական տեսուչը ու նրա տեղակալները, ջրերի օգտագործման կարգավորման և պահպանության գլխավոր պետական ավազանային (տերիտորիալ) տեսուչները և նրանց տեղակալները.
Հայաստանի Հանրապետության ընդերքի պետական վարչության պետի` ստորերկրյա ջրերի պահպանության վերահսկողության հարցերը տնօրինող տեղակալը` տուգանք քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև հարյուր վաթսուհինգ տոկոսի չափով և պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև եռապատիկը.
ջրերի օգտագործման կարգավորման և պահպանության ավագ պետական տեսուչները և տեսուչները` տուգանք քաղաքացիների նկատմամբ սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև հիսուն տոկոսի չափով և պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև լրիվը չափը:
(04.06.91, 14.06.94 խմբագրությամբ)
Հոդված 240.
Ձկան պահպանության մարմինները
Ձկան պահպանության մարմինները քննում են սույն օրեսգրքի 88 հոդվածի առաջին մասով (բացի որսի կանոնների խախտումների վերաբերյալ գործերից), 89 հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեերը: Ձկնապահության մարմինների անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն «Հայձուկբուծ» վարչության պետը, ավագ և շրջանային տեսուչները:
(14.06.94 խմբագրությամբ)
Հոդված 241. |
Անտառային տնտեսության մարմինները |
Անտառային տնտեսության մարմինները քննում են սույն օրենսգրքի 79 հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:
Անտառային տնտեսության մարմինների անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն`
Հայաստանի Հանրապետության «Հայանտառ» տնտեսական արտադրական միավորման նախագահը` տուգանք քաղաքացիների նկատմամբ սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև լրիվ չափը և պաշտոնատար անձանց նկատմամբ սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև եռապատիկը.
Հայաստանի Հանրապետության «Հայանտառ» տնտեսական արտադրական միավորման անտառօգտագործման, անտառների պահպանության և պաշտպանության վարչության պետը, անտառտնտեսությունների ու պետական այլ անտառտնտեսական ձեռնարկությունների և կազմակերպությունների ղեկավարներն ու գլխավոր անտառապետերը`տուգանք քաղաքացիների նկատմամբ սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև ութսուն տոկոսի և պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև երկու հարյուր հիսուն տոկոսի չափով.
Հայաստանի Հանրապետության «Հայանտառ» տնտեսական արտադրական միավորման անտառօգտագործման, անտառների պահպանության և պաշտպանության վարչության ավագ ինժեներները և ինժեներները, անտառտնտեսությունների և պետական անտառտնտեսական այլ ձեռնարկությունների ու կազմակերպությունների անտառների պահպանության և պաշտպանության ավագ ինժեներները և ինժեներները, անտառապետերը, անտառամելիորատիվ կայանների արտադրական տեղամասերի պետերը` տուգանք քաղաքացիների նկատմամբ սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև վաթսուն տոկոսի չափով և պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև կրկնապատիկը. սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև երեսուն տոկոսի չափով տուգանքները քաղաքացիներից կարող են գանձվել տեղում այն անձանց կողմից, որոնք թվարկված են սույն պարբերությունում:
(28.05.86, 14.06.94 խմբագրությամբ)
Հոդված 242. | Որսի կանոնների պահպանության նկատմամբ պետական հսկողություն իրականացնող մարմինները |
Որսի կանոնների պահպանության նկատմամբ պետական հսկողություն իրականացնող մարմինները քննում են սույն օրենսգրքի 88 հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գարծերը (բացի ձկնորսության և ձկան պաշարների պահպանության կանոնների խախտումների վերաբերյալ գործերից):
Որսի կանոնների պահպանության նկատմամբ պետական հսկողություն իրականացնող մարմինների անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն որսի կանոնների պահպանման նկատմամբ պետական հսկողություն իրականացնող հանրապետական և շրջանային մարմինների ղեկավարները:
Հոդված 2421. | Բնության պահպանության իրավասու պետական մարմինները |
Բնության պահպանության իրավասու պետական մարմինները քննում են սույն օրենսգրքի 2011, 2012 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:
Բնության պահպանության իրավասու` պետական մարմինների անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն իրավասու պետական մարմնի ղեկավարը, նրա տեղակալները, համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները:
(լրաց. 22.05.96 օրենք)
Հոդված 243. | Հայաստանի Հանրապետության կապի նախարարության համակարգի էլեկտրակապի պետական տեսչության մարմինները |
ՀՀ կապի նախարարության համակարգի էլեկտրակապի պետական տեսչության մարմինները քննում են սույն օրենսգրքի 148 հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:
Սույն հոդվածի առաջին մասում նշված մարմինների անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունի ՀՀ կապի նախարարության էլեկտրակապի պետական տեսչության պետը:
(14.06.94 խմբագրությամբ)
Հոդված 244. |
Պետգյուղտեխհսկողության մարմինները |
Պետգյուղտեխհսկողության մարմինները քննում են սույն օրենսգրքի հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:
Պետգյուղտեխհսկողության մարմինների անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն պատգամավորների շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեների գյուղատնտեսության վարչությունների պետգյուղտեխհսկողության տեսուչները:
Հոդված 2441. | Պետական հարգորոշիչ հսկողություն իրականացնող մարմինները |
Պետական հարգորոշիչ հսկողություն իրականացնող մարմինները քննում են սույն օրենսգրքի 1891 հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:
Պետական հարգորոշիչ հսկողություն իրականացնող մարմինների անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն.
ՀՀ ֆինանսների նախարարության հարգորոշիչ հսկողության պետական տեսչությունների պետերը` տուգանք` սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև լրիվ չափը.
ՀՀ ֆինանսների նախարարության թանկարժեք մետաղների վարչության պետը և նրա տեղակալները` մինչև տուգանք` սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև հարյուր հիսուն տոկոսի չափը.
(28.05.86, 14.06.94 խմբագրությամբ)
Հոդված 2442. | Հարկային պետական տեսչության մարմինները |
Հարկային պետական տեսչության մարմինները քննում են սույն օրենսգրքի 169, 1691, 170, 1701, 1702 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը, ինչպես նաև 1703 և 1704 հոդվածներով նախատեսված հարկերը սահմանված կարգով և ժամկետներում չվճարելու ու հարկային մարմիններում հաշվառման կանգնելուց խուսափելու վերաբերյալ գործերը:
Հարկային պետական տեսչության անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն`
հարկային պետական տեսչության տեղական ստորաբաժանումների պետերը` տուգանք սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև եռապատիկը.
հարկային պետական տեսչության վարչությունների պետերը` տուգանք սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև վեցապատիկը.
(11.05.92, 14.06.94 խմբագրությամբ)
Հոդված 2443. | Կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդի և սոցիալական ապահովագրության ֆոնդի մարմինները |
Կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդի և սոցիալական ապահովագրության ֆոնդի մարմինները քննում են սույն օրենսգրքի 1703 և 1704 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը (բացի հարկային պետական տեսչության մարմինների իրավասությանը վերապահված գործերից):
Կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդի և սոցիալական ապահովագրության ֆոնդի մարմինների անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն`
կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդի և սոցիալական ապահովագրության ֆոնդի տեղական մարմինների պետերը` տուգանք սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև եռապատիկը.
կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդի և սոցիալական ապահովագրության ֆոնդի նախագահի տեղակալը` տուգանք սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև վեցապատիկը.
(11.05.92, 02.09.93, 14.06.94 խմբագրությամբ)
հատված iV
վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի վարույթը
գ լ ու խ xViii
հիմնական դրույթներ
Հոդված 245.
Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի վարույթի խնդիրները
Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի վարույթի խնդիրներն են` յուրաքանչյուր գործի հանգամանքները ժամանակին, համակողմանիորեն, լրիվ և օբյեկտիվորեն պարզելը, գործը օրենսդրությանը ճիշտ համապատասխան լուծելը, ընդունված որոշման կատարումն ապահովելը, ինչպես նաև վարչական իրավախախտումների կատարմանը նպաստող պատճառներն ու պայմանները բացահայտելը, իրավախախտումները կանխելը, քաղաքացիներին օրենքները պահպանելու ոգով դաստիարակելը, սոցիալիստական օրինականությունն ամրապնդելը:
Հոդված 246. | Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի վարույթի կարգը |
Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի վարույթի կարգը վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու համար լիազորված մարմիններում (պաշտոնատար անձանց կողմից) որոշվում է վարչական իրավախախտումների վերաբերյալ ԽՍՀ Միության և միութենական հանրապետությունների օրենսդրության հիմունքներով, օրենսդրական ակտերով, մինիստրների խորհրդի որոշումներով, սույն օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության այլ օրեսդրական ակտերով և Հայաստանի Հանրապետության նախարարների խորհրդի որոշումներով:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի վարույթի կարգը ժողովրդական դատարաններում որոշվում է ԽՍՀ Միության օրեսդրական ակտերով, սույն օրենսգրքով և Հայաստանի Հանրապետության այլ օրենսդրական ակտերով:
Հոդված 247. | Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի վարույթը բացառող հանգամանքները |
Վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վարույթը չի կարող սկսվել, իսկ սկսվածը ենթակա է կարճման հետևյալ հանգամանքների առկայության դեպքում`
1) վարչական իրավախախտման դեպքի կամ կազմի բացակայությունը.
2) եթե անձը վարչական իրավախախտում կատարելու պահին չի հասել տասնվեց տարեկան հասակի.
3) հակաիրավական գործողություն կամ անգործություն կատարած անձի անմեղսունակությունը.
4) անձի գործողությունը ծայրահեղ անհրաժեշտության կամ անհրաժեշտ պաշտպանության վիճակում.
5) ամնիստիայի ակտի հրատարակումը, եթե այն վերացնում է վարչական տույժի կիրառումը.
6) վարչական պատասխանատվություն սահմանող ակտի վերացումը.
7) վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության պահին սույն օրենսգրքի 37 հոդվածով նախատեսված ժամկետներն անցնելը.
8) վարչական պատասխանատվության ենթարկվող անձի նկատմամբ վարչական տույժ նշանակելու մասին իրավասու մարմնի (պաշտոնատար անձի) որոշման առկայությունը նույն փաստի վերաբերյալ, կամ ընկերական դատարանի չբեկանված որոշման առկայությունը, եթե նյութերը ընկերական դատարանին են հանձնվել տվյալ գործով վարչական տույժ նշանակելու իրավունք ունեցող մարմնի (պաշտոնատար անձի) կողմից, կամ վարչական իրավախախտոման վերաբերյալ գործը կարճելու մասին չբեկանված որոշման առկայությունը, ինչպես նաև տվյալ փաստով քրեական գործի առկայությունը.
9) այն անձի մահը, որի նկատմամբ սկսված է եղել գործի վարույթը:
Հոդված 248. | Վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննությունը քաղաքացիների հավասարության սկզբունքներով |
Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործի քննությունն իրականացվում է օրենքի և գործը քննող մարմնի առաջ բոլոր քաղաքացիների հավասարության սկզբունքներով, անկախ նրանց ծագումից, սոցիալական և գույքային դրությունից, ռասայական և ազգային պատկանելությունից, սեռից, կրթությունից, լեզվից, կրոնի նկատմամբ ունեցած վերաբերմունքից, զբաղմունքի տեսակից և բնույթից, բնակության վայրից և այլ հանգամանքներից:
Հոդված 249. | Վարչական իրավախախտման վերաբերյալ գործի դռնբաց քննությունը |
Վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննվում է դռնբաց:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով վարույթի դաստիարակչական և նախականխիչ դերը բարձրացնելու նպատակով այդպիսի գործերը կարող են քննվել անմիջականորեն աշխատավորական կոլեկտիվներում, խախտողի ուսման կամ բնակության վայրում:
Հոդված 250. | Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի վարույթի ժամանակ դատախազական հսկողությունը օրենքների կատարման նկատմամբ |
ԽՍՀՄ դատախազության մասին ԽՍՀՄ օրենքին համապատասխան վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի վարույթի ժամանակ օրենքների կատարման նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը իրավունք ունի` հարուցելու վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթ. ծանոթանալու գործի նյութերին. ստուգելու գործի վարույթի ժամանակ մարմինների (պաշտոնատար անձանց) գործողությունների օրինականությունը. մասնակցելու գործի քննությանը. գործի քննության ընթացքում ծագող հարցերով միջնորդություններ հարուցելու, եզրակացություններ տալու. ստուգելու վարչական իրավախախտումների համար համապատասխան մարմինների (պաշտոնատար անձանց) կողմից ներգործության միջոցների կիրառման ճշտությունը. բողոքարկելու վարչական իրավախախտման գործի վերաբերյալ որոշումը և գանգատի առթիվ ընդունված որոշումը. կասեցնելու որոշման կատարումը, ինչպես նաև կատարելու օրենքով նախատեսված այլ գործողություններ:
Հոդված 251. | Ապացույցներ |
Վարչական իրավախախտման վերաբերյալ գործի ապացույցներ են համարվում ցանկացած այն փաստական տվյալները, որոնց հիման վրա օրենքով սահմանված կարգով մարմինները (պաշտոնատար անձինք) հաստատում են վարչական իրավախախտման առկայությունը կամ բացակայությունը, տվյալ անձի մեղավորությունը այն կատարելու մեջ և գործի ճիշտ լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքներ:
Այդ տվյալները հաստատվում են հետևյալ միջոցներով` վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությամբ, վարչական պատասխանատվության ենթարկվող անձի բացատրություններով, տուժողի, վկաների ցուցմունքներով, փորձագետի եզրակացությամբ, իրեղեն ապացույցներով, իրեր և փաստաթղթեր վերցնելու վերաբերյալ արձանագրությամբ, ինչպես նաև այլ փաստաթղթերով:
Հոդված 252. | Ապացուցների գնահատումը |
Մարմինը (պաշտոնատար անձը) ապացույցները գնահատում է իր ներքին համոզմունքով, որը հիմնված է գործի` իրենց ամբողջությամբ վերցված բոլոր հանգամանքների համակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա, ղեկավարվելով օրենքով և սոցիալիստական իրավագիտակցությամբ:
Հոդված 253. | Նյութերը դատախազին, նախաքննության կամ հետաքննության մարմին հանձնելը |
Եթե գործի քննության ընթացքում մարմինը (պաշտոնատար անձը) գալիս է այն եզրակացության, որ խախտման մեջ կան հանցագործութ նշաններ, ապա նյութերը հանձնում է դատախազին, նախաքննության կամ հետաքննության մարմնին:
գ լ ու խ xix
վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը
Հոդված 254.
Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը
Վարչական իրավախախտում կատարելու մասին արձանագրությունը կազմում է դրա համար լիազորված պաշտոնատար անձը կամ հասարակական կազմակերպության կամ հասարակական ինքնագործունեության մարմնի ներկայացուցիչը:
Արձանագրություն չի կազմվում սույն օրենսգրքի 257 հոդվածով նախատեսված դեպքերում:
Հոդված 255. | Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության բովանդակությունը |
Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության մեջ նշվում է` դրա կազմելու ամսաթիվն ու տեղը, արձանագրությունը կազմող անձի պաշտոնը, անունը, հայրանունը, ազգանունը. տեղեկութըուններ խախտողի անձի մասին. վարչական իրավախախտման կատարման տեղը, ժամանակը և էությունը. այն նորմատիվ ակտը, որը պատասխանատվություն է նախատեսում տվյալ իրավախախտման համար. վկաների և տուժողների ազգանունները և հասցեները, եթե այդպիսիք կան. խախտողի բացատրությունը. գործի լուծման կամար անհրաժեշտ այլ տեղեկություններ:
Արձանագրությունը ստորագրում են այն կազմող անձը և վարչական իրավախախտում կատարած անձը. վկաների և տուժողների առկայության դեպքում արձանագրությունը կարող են ստորագրել նաև այդ անձինք:
Եթե իրավախախտում կատարած անձը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, դրանում այդ մասին նշում է կատարվում: Իրավախախտում կատարած անձն իրավունք ունի ներկայացնելու արձանագրությանը կցվող բացատրություններ և դիտողություններ արձանագրության բովանդակության առթիվ, ինչպես նաև շարադրելու այն ստորագրելուց հրաժարվելու իր շարժառիթները:
Արձանագրություն կազմելիս խախտողին բացատրվում է սույն օրենսգրքի 267 հոդվածով նախատեսված նրա իրավունքներն ու պարտականությունները, որի մասին արձանագրության մեջ նշվում է արվում:
Հոդված 256. | Արձանագրությունն ուղարկելը |
Արձանագրությունն ուղարկվում է վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության համար լիազորված մարմնին (պաշտոնատար անձին):
Հոդված 257. | Այն դեպքերը, երբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն չի կազմվում |
Այն դեպքում, եթե անձը չի վիճարկում թույլ տված խախտումը, և նախազգուշացման կարգով նրա նկատմամբ նշանակվող վարչական տուժանքը կամ տուգանքը տասը դրամից ավելի չէ, արձանագրություն չի կազմվում: Այդպիսի դեպքերում նշանակվող տուգանքը միլիցիայի աշխատողի կողմից կարող է գանձվել խախտումը կատարելու տեղում: Տուգանքի գանձման մասին խախտողին տրվում է սահմանված նմուշի անդորրագիր, որը ֆինանսական խիստ հաշվետվության փաստաթուղթ է: արձանագրություն չի կազմվում նաև այլ դեպքերում, երբ օրենսդրությանը համապատասխան տուգանքը նշանակվում և գանձվում է, իսկ նախազգուշացումը ձևակերպվում է իրավախախտում կատարելու տեղում:
Եթե խախտողը վիճարկում է սույն հոդվածի առաջին մասով նախատեսված իրավախախտումներ կատարելու համար իր նկատմամբ նշանակվող տույժը, ապա արձանագրություն է կազմվում սույն օրենսգրքի 254 հոդվածին համապատասխան:
(10.03.90 խմբագրությամբ)
Հոդված 258. | Խախտողի բերումը |
Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու նպատակով, եթե արձանագրություն կազմելը պարտադիր է, երբ տեղում այն կազմել հնարավոր չէ, խախտողը միլիցիայի աշխատողի կամ ժողովրդական դրուժիննիկի կողմից կարող է բերվել միլիցիա կամ կամավոր ժողովրդական դրուժինայի շտաբ:
Տրանսպորտային միջոցներից օգտվելու կանոնների, երթևեկության կարգն ու անվտանգությունը պահպանելու կանոնների, տրանսպորտում բեռների անվթարության ապահովմանն ուղղված կանոնների, հրդեհային անվտանգության կանոնների, տրանսպորտում սանիտարահիգիենիկ և սանիտարահամաճարակային կանոնների խախտումներ կատարելու դեպքում խախտողը դրա համար լիազորված անձի կողմից կարող է բերվել միլիցիա, եթե նա չունի ինքնությունը հաստատող փաստաթղթեր և չկան վկաներ, որոնք կարող են անհրաժեշտ տվյալներ հաղորդել խախտողի մասին:
Անտառախախտումներ կատարելու կամ որսի կանոնները, ձկնորսության և ձկան պաշարների պահպանության կանոնները խախտելու և կերդանական աշխարհի պահպանության ու օգտագործման վերաբերյալ օրենսդրության այլ խախտումների դեպքում արձանագրություն կազմելու նպատակով, եթե խախտողի անձը չի կարող պարզվել խախտման տեղում, պետական գերատեսչական անտառային պահպանության աշխատողները, իսկ կոլտնտեսային անտառատնտեսություններում` կոլտնտեսությունների կամ միջկոլտնտեսային անտառտնտեսությունների (անտառապետությունների) անտառային պահպանության աշխատողները, որսի կանոնների պահպանման պետական հսկողություն իրականացնող մարմինների, ձկան պահպանության մարմինների` դրա համար լիազորված պաշտոնատար անձինք, կենդանական աշխարհի պահպանության և օգտագործման պետական ու գերատեսչական վերահսկողություն իրականացնող մյուս մարմինների պաշտոնատար անձինք, արգելոցների և հատուկ պահպանվող մյուս տերիտորիաների պաշտոնատար անձինք, ինչպես նաև միլիցիայի աշխատողները կարող են այդ իրավախախտումները կատարած անձանց բերել միլիցիա կամ պատգամավորների ավանային, գյուղական խորհրդի գործադիր կոմիտեի շենք: Խախտողին կարող են բերել նաև ժողովրդական դրուժիննիկները, բնության պահպանության հասարակական տեսուչները, հասարակական որսորդական տեսուչները, ձկան պահպանության մարմինների հասարակական տեսուչները և հասարակական անտառային տեսուչները:
Պահպանվող օբյեկտների, այլ պետական կամ հանրային գույքի նկատմամբ ոտնձգության հետ կապված իրավախախտումներ կատարելու դեպքում խախտողը ռազմականացված պահպանության աշխատողների կողմից կարող է բերվել ռազմականացված պահպանության ծառայողական շենք կամ միլիցիա` իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու համար:
Բերումը պետք է կատարվի հնարավորին չափ կարճ ժամկետում:
Բերված անձի գտնվելը կամավոր ժողովրդական դրուժինայի շտաբում չի կարող տևել մեկ ժամից ավելի:
գ լ ու խ xx
վարչական ձերբակալումը, իրերի զննումը, իրերը ԵՎ փաստաթղթերը վերցնելը
Հոդված 259.
Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով վարույթն ապահովելու միջոցները
ԽՍՀ Միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրական ակտերով ուղղակիորեն նախատեսված դեպքերում, վարչական իրավախախտումները կանխելու նպատակով, եթե սպառվել են ներգործության մյուս միջոցները, անձը պարզելու, վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու նպատակով, եթե տեղում այն կազմելը հնարավոր չէ և եթե արձանագրություն կազմելը պարտադիր է, գործերի ժամանակին ու ճիշտ քննումը և վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով որոշումների կատարումը ապահովելու նպատակով թույլատրվում են անձի վարչական ձերբակալում, անձնական զննում, իրերի զննում և իրերի ու փաստաթղթերի վեցնում:
Սույն հոդվածով նախատեսված նպատակներով վարչական ձերբակալման, անձնական զննության, իրերի զննության և իրերն ու փաստաթղթերը վերցնելու կարգը որոշվում է ԽՍՀ Միության օրենսդրությամբ, սույն օրենսգրքով և Հայաստանի Հանրապետության այլ օրենսդրությամբ:
Հոդված 260. | Վարչական ձերբակալում |
Վարչական ձերբակալման մասին կազմվում է արձանագրություն, որտեղ նշվում է այն կազմող անձի պաշտոնը, անունը, հայրանունը, ազգանունը. տեղեկություններ ձերբակալվածի անձի մասին. ձերբակաման ժամանակը, տեղը և հիմքերը: Աձանագրությունը ստորագրում են այն կազմող պաշտոնատար անձը և ձերբակալվածը: Արձանագրությունը ստորագրելուց ձերբակալվածի հրաժարվելու դեպքում դրանում այդ մասին նշում է ակտում:
Վարչական իրավախախտում կատարելու համար ձերբակալված անձի խնդրանքով նրա գտնվելու վայրի մասին տեղյակ են պահվում հարազատները, աշխատանքի կամ ուսման վայրի ադմինիստրացիան: Անչափահասի ձերբակալման մասին նրա ծնողներին կամ նրանց փոխարինող անձանց տեղյակ պահելը պարտադիր է:
Հոդված 261. | Վարչական ձերբակալում իրականացնելու համար իրավազոր մարմինները (պաշտոնատար անձինք) |
Վարչական իրավախախտում կատարած անձի վարչական ձերբակալում կարող են կատարել միայն ԽՍՀ Միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ դրա համար լիազորված մարմինները (պաշտոնատար անձինք), այսինքն`
1) ներքին գործերի մարմինները` մանր խուլիգանություն կատարելու, ժողովների, միտինգների, փողոցային երթերի ու ցույցերի կազմակերպման և անցկացման սահմանված կարգը խախտելու, միլիցիայի աշխատողի, ժողովրդական դրուժիննիկի, ինչպես նաև զինծառայողի օրինական կարգադրությանը կամ պահանջին չարամտորեն չենթարկվելու, օտարերկրյա վալյուտայով և վճարման փաստաթղթերով անօրինական գործառնությունների, ապրանքների և առարկաների ապօրինի վաճառք, մանր սպեկուլյացիա կատարելու, հասարակական վայրերում ոգելից խմիչքներ օգտագործելու կամ հասարակական վայրերում մադկային արժանապատվությունը և հասարակական բարոյականությունը վիրավորող հարբած վիճակում երևալու դեպքում, այն դեպքում, երբ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ անձը զբաղվում է պոռնկությամբ, փողոցային երթևեկեության կանոնները, որսի, ձկնորսության և ձկան պաշարների պահպանության կանոնները խախտելու և կենդանական աշխարհի պահպանության և օգտագործման վերաբերյալ օրենսդրության այլ խախտումների դեպքում, ինչպես նաև ԽՍՀ Միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրական ակտերով ուղղակիորեն նախատեսված այլ դեպքերում.
2) սահմանապահ զորքերը` սահմանային ռեժիմը կամ ԽՍՀՄ պետական սահմանի անցման կետերի ռեժիմը խախտելու դեպքում.
3) պահպանվող օբյեկտի գտնվելու վայրի ռազմականացված պահպանության ավագ պաշտոնատար անձը` պահպանվաղ օբյեկտների, պետական կամ հանրային այլ գույքի նկատմամբ ոտնձգության հետ կապված իրավախախտումներ կատարելու դեպքում.
4) զինվորական ավտոտեսչության պաշտոնատար անձինք` ԽՍՀՄ զինված ուժերի տրանսպորտային միջոցների վարորդների կամ այդ միջոցները վարող մյուս անձանղ կողմից ճամապարհային երթևեկության կանոնները խախտելու դեպքում:
(30.09.87, 29.08.88, 10.03.90 խմբագրությամբ)
Հոդված 262. | Վարչական ձերբակալման ժամկետները |
Վարչական իրավախախտում կատարած անձի վարչական ձերբակալումը կարող է տևել ոչ ավելի, քան երեք ժամ, բացառիկ դեպքերում, հատուկ անհրաժեշտության կապակցույամբ ԽՍՀ Միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրական ակտերով կարող են սահմանվել վարչական ձերբակալման այլ ժամկետներ:
Սահմանային ռեժիմը կամ ԽՍՀՄ պետական սահմանի անցման կետերի ռեժիմը խախտող անձինք կարող են ձերբակալվել մինչև երեք ժամ տևողությամբ` արձանագրություն կազմելու համար, իսկ անհրաժեշտության դեպքում անձը և իրավախախտման հանգամանքները պարզելու համար` մինչև երեք օր ժամանակով, ձերբակալման պահից քսանչորս ժամվա ընթացքում այդ մասին գրավոր հաղորդելով դատախազին, կամ դատախազի սանկցիայով` մինչև տասը օր ժամանակով, եթե իրավախախտողները չունեն իրենց անձը հաստատող փաստաթղթեր:
Մանր խուլիգանություն, ժողովների, միտինգների, փողոցային երթերի ու ցույցերի կազմակերպման ու անցկացման կարգի խախտում, ապրանքների և այլ առարկաների ապօրինի վաճառք կամ մանր սպեկուլյացիա կատարած անձինք կարող են ձերբակալվել մինչև գործը ժողովրդական դատավորի կամ ներքին գործերի մարմնի պետի (պետի տեղակալի) կողմից քննվելը:
Վարչական ձերբակալման ժամկետը հաշվվում է արձանագրություն կազմելու համար խախտողին բերելու պահից, իսկ հարբած վիճակում գտնվող անձին` նրա սթափվելու ժամանակից:
(29.08.88, 10.03.90 խմբագրությամբ)
Հոդված 263.
Անձնական զննություն և իրերի զննություն
Անձնական զննություն կարող են կատարել ներքին գործերի մարմինների, ռազմականացված պահպանության, քաղաքացիական ավիացիայի, մաքսային հիմնարկների և սահմանապահ զորքերի` դրա համար լիազորված պաշտոնատար անձինք, իսկ ԽՍՀ Միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրական ակտերով ուղղակիորեն նախատեսված դեպքերում` նաև դրա համար լիազորված մյուս մարմինների պաշտոնատար անձինք:
Անձնական զննություն կարող են կատարել զննության ենթարկվողի հետ նույն սեռին պատկանող լիազորված անձը` նույն սեռին պատկանող երկու ընթերականների ներկայությամբ:
Իրերի զննություն կարող են կատարել ներքին գործերի մարմինների, ռազմականացված պահպանության, քաղաքացիական ավիացիայի, մաքսային հիմնարկների, սահմանապահ զորքերի, անտառային պահպանության մարմինների, ձկան պահպանության մարմինների, որսի կանոնների պահպանության նկատմամբ պետական հսկողություն իրականացնող մարմինների` դրա համար լիզորված պաշտոնատար անձինք, իսկ ԽՍՀ Միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրական ակտերով ուղղակիորեն նախատեսված դեպքերում` նաև դրա համար լիազորված մյուս մարմինների պաշտոնատար անձինք:
Իրերի, ձեռնածանրոցի, բագաժի, որսի և ձկնորսության գործիքների, որսի արդյունքների և այլ առարկաների զննությունը, որպես կանոն, կատարվում է այն անձի ներկայությամբ, որի սեփականության կամ տնօրինության տակ են գտնվում դրանք: Հետաձգում չհանդուրժող դեպքերում նշված իրերը, առարկաները կարող են զննության ենթարկվել սեփականատիրոջ (տիրապետողի) բացակայությամբ` երկու ընթերակաների մասնակցությամբ:
Անձնական զննության և իրերի զննության մասին կազմվում է արձանագրություն կամ համապատասխան նշում է արվում վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության կամ վարչական ձերբակալման վերաբերյալ արձանագրության կամ վարչական ձերբակալման վերաբերյալ արձանագրության մեջ:
Անձնական զննությունն ու իրերի զննությունը մաքսային հիմնարկներում կատարվում է մաքսային օրենսգրքով սահմանված կարգով:
Հոդված 264. | Իրեր և փաստաթղթեր վերցնելը |
Ձերբակալման, անձնական զննության կամ իրերի զննության ժամանակ հայտնաբերված իրավախախտման գործիք կամ անմիջական օբյեկտ հանդիսացող իրերի և փաստաթղթերը վերցվում են սույն օրենսգրքի 261 և 263 հոդվածներում նախատեսված մարմինների պաշտոնատար անձանց կողմից: Վերցված իրերն ու փաստաթղթերը ընդհուպ մինչև վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննությունը պահվում են այն մարմինների (պաշտոնատար անձանց) կողմից որոշվող տեղերում, որոնց իրավունք է վերապահված վերցնելու իրերը և փաստաթղթերը, իսկ գործը քննելուց հետո, նայած գործի քննության արդյունքներին, դրանք սահմանված կարգով բռնագրավվում կամ վերադարձվում են տիրոջը կամ ոչնչացվում, իսկ իրերը հատուցմամբ վերցնելու դեպքում իրացվում են: Ինքնաթոր օղին և տնային եղանակով պատրաստված այլ թունդ ոգելից խմիչքները, դրանց արտադրության համար ապարատները ոչնչոցվում են գործը քննելուց հետո:
Մաքսանենգության առարկաներ բռնելու դեպքում տուգանքի գանձումն ապահովելու համար թույլատրվում է մաքսանենգություն կատարած անձից վերցնել իրեր (արժեքներ), եթե նա մշտական բնակության վայր չունի ԽՍՀՄ-ում:
Իրեր և փաստաթղթեր վերցնելու դեպքում այդ մասին կազմվում է արձանագրություն կամ համապատասխան նշում է արվում վարչական ձևբակալման վերաբերյալ արձանագրության մեջ:
Այնպիսի խախտում կատարելու դեպքում, որի համար սույն օրենսգրքին համապատասխան կարող է վարչական տույժ նշանակվել տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկելու ձևով, վարորդից վերցվում է վարորդական վկայականը մինչև գործի վերաբերյալ որոշում կայացնելը և տրվում է տրանսպորտային միջոց վարելու իրավունքի ժամանակավոր թույլտվություն, որի մասին նշում է արվում իրավախախտումների վերաբերյալ արձանագրության մեջ: Տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկելու որոշում կայացնելու դեպքում վարորդական վկայականը չի վերադարձվում, իսկ ժամանակավոր թույլտվության գործողությունը երկարաձգվում է մինչև գանգատարկման համար սահմանված ժամկետը լրանալը, կամ գանգատի առթիվ որոշման ընդունումը: Արգելակման համակարգի կամ ղեկակառավարման անսարքություններ ունեցող կամ առանց համապատասխան թույլտվության վերասարքավորված տրասպորտային միջոցի շահագործումը, եթե դա սպառնում է երթևեկության անվտանգությանը, արգելվում է նեքին գործերի մարմինների` դրա համար լիազորված պաշտոնատար անձանց կողմից` ԽՍՀՄ ներքին գործերի նախարարության կողմից սահմանվող կարգով:
Սույն օրենսգրքի 173, 190 հոդվածներով, 191 հոդվածի առաջին և երկրորդ մասերով, 192 և 193 հոդվածներով նախատեսված խախտումներ կատարելու դեպքում միլիցիայի աշխատողները իրավունք ունեն մինչև գործի քննությունը վերցնել հրազենը, ինչպես նաև զինամթերքը, որի մասին գրանցվում է արձանագրության մեջ` նշելով վերցվող զենքի մակնիշը կամ մոդելը, տրամաչափը, սերիան և համարը, զինամթերքի քանակն ու տեսակը: Պաշտոնեական պարտականությունների իրականացման ընթացքում իրավախախտում կատարած անձի իրերի վերցնում, անձնական զննություն և իրերի զննություն կիրառվում է միայն հետաձգում չհանդուրժող դեպքերում:
Սույն օրենսգրքի 184 հոդվածով նախատեսված խախտումներ կատարելու դեպքում միլիցիայի աշխատողները իրավունք ունեն վերցնելու ԽՍՀՄ շքանշան, մեդալ, պատվավոր կոչման կրծքանշան, շքանշանների ժապավեններ և մեդալների շերտաձողիկներ կամ Հայաստանի Հանրապետության, մյուս միութենական կամ ինքնավար հանրապետության պետական պարգև և դրանց կրծքանշաններ: Գործը քննելուց հետո իրավախախտողից վերցված ԽՍՀՄ շքանշանը, մեդալը, պատվավոր կոչման կրծքանշանը, Հայաստանի Հանրապետության, մյուս միութենական կամ ինքնավար հանրապետության պետական պարգևը, ինչպես նաև դրանց կրծքանշանները ենթակա են վերադարձման դրանց օրինական տիրոջը, իսկ եթե նա հայտնի չէ, ուղարկվում են համապատասխանաբար ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահություն, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահություն, միութենական կամ ինքնավար հանրապետության գերագույն խորհրդի նախագահություն:
(30.09.87, 10.03.90 խմբագրությամբ)
Հոդված 265. | Տրանսպորտային միջոց վարելուց հեռացնելը և հարբածության վիճակի ստուգումը |
Տրանսպորտային միջոցներ վարող այն վարորդները կամ մյուս այն անձինք, որոնց նկատմամբ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ նրանք գտնվում են հարբած վիճակում ենթակա են տրանսպորտային միջոց վարելուց հեռացման և սահմանված կարգով հարբածության վիճակի ստուգման:
Նշված անձանց հարբածության վիճակի ստուգման ուղարկելը և նրանց ստուգման անցկացումը կատարվում է ԽՍՀՄ ներքին գործերի նախարարության, ԽՍՀՄ առողջապահության նախարարության և ԽՍՀՄ արդարադատության նախարարության կողմից որոշվող կարգով:
Հոդված 266. | Վարչական ձերբակալման, զննության և իրերի ու փաստաթղթերի վերցման գանգատարկումը |
Վարչական ձերբակալումը, անձնական զննությունը, իրերի զննությունը և իրերն ու փաստաթղթերը վերցնելը կարող են շահագրգռված անձի կողմից գանգատարկվել վերադաս մարմնին (պաշտոնատար անձին) կամ դատախազին:
գ լ ու խ xxi
վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վարույթին մասնակցող անձինք
Հոդված 267. | Վարչական պատասխանատության ենթարկվող անձի իրավունքներն ու պարտականությունները |
Վարչական պատասխանատվության ենթարկվող անձը իրավունք ունի ծանոթանալու գործի նյութերին, բացատրություններ տալու, միջնորդություններ հարուցելու, գործի քննության ընթացքում օգտվելու փաստաբանի իրավաբանական օգնությունից. ելույթ ունենալու մայրենի լեզվով և օգտվելու թարգմանի ծառայություններից, եթե չի տիրապետում այն լեզվին, որով տարվում է վարույթը. գանգատարկելու գործով որոշումը: Վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննվում է վարչական պատասխանատվության ենթարկվող անձի ներկայությամբ:
Գործը կարող է այդ անձի բացակայությամբ քննվել միայն այն դեպքերում, երբ տվյալներ կան գործի քննության տեղի և ժամանակի մասին նրան ժամանակին ծանուցելու վերաբերյալ և եթե նրանից միջնորդություն չի ստացվել գործի քննությունը հետաձգելու մասին:
Սույն օրենսգրքի 401, 403-406, 53, 147, 1622, 163, 172 հոդվածներով, 175 հոդվածի երրորդ մասով, 182 և 185 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելիս վարչական պատասխանատվության ենթարկվող անձի ներկայությունը պարտադիր է: Ներքին գործերի մարմնի կամ ժողովրդական դատավորի կանչով ներկայանալուց խուսափելու դեպքում այդ անձը կարող է ներքին գործերի մարմնի (միլիցիայի) կողմից բերման ենթարկվել:
ԽՍՀ Միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կարող են նախատեսվել նաև այլ դեպքեր, երբ վարչական պատասխանատվության ենթարկվող անձի ներկայանալը գործը լուծող մարմնին (պաշտոնատար անձին) պարտադիր է:
(02.08.91, 19.05.95 խմբագրությամբ)
Հոդված 268. | Տուժողը |
Տուժող համարվում է այն անձը, որին վարչական իրավախախտման հետևանքով բարոյական, ֆիզիկական կամ գույքային վնաս է պատճառվել:
Տուժողն իրավունք ունի ծանոթանալու գործի բոլոր նյութերին, միջնորդություններ հարուցելու, վարչական իրավախախտման գործով կայացված որոշման դեմ գանգատ բերելու:
Տուժողը կարող է հարցաքննվել որպես վկա սույն օրենսգրքի 271 հոդվածին համապատասխան:
Հոդված 269. | Օրինական ներկայացուցիչները |
Վարչական պատասխանատվության ենթարկվող անձի և տուժողի շահերը, որոնք անչափահասներ են կամ այնպիսի անձինք, որոնք իրենց ֆիզիկական կամ հոգեկան պակասությունների հետևանքով անձամբ չեն կարող իրականացնել վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով իրենց իրավունքները, իրավունք ունեն ներկայացնելու նրանց օրինական ներկայացուցիչները (ծնողները, որդեգրողները, խնամակալները, հոգաբարձուները):
Հոդված 270. | Փաստաբանը |
Վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննությանը մասնակցող փաստաբանը իրավունք ունի ծանոթանալու գործի բոլոր նյութերին. միջնորդություններ հարուցելու. իրեն հրավիրած անձի հանձնարարությամբ նրա անունից գանգատներ բերելու գործի որոշման դեմ:
Փաստաբանի լիազորությունները հաստատվում են իրավաբանական կոնսուլտացիայի կողմից տրվող օրդերով:
Հոդված 271. | Վկան |
Վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վկա կարող է կանչվել ցանկացած անձ, որին կարող է հայտնի լինել տվյալ գործի պարզաբանման ենթակա որևէ հանգամանք:
Վկան պարտավոր է նշված ժամանակ ներկայանալ այն մարմնի (պաշտոնատար անձի) կանչով, որի վարույթում գտնվում է գործը, ճիշտ ցուցմունքներ տալ` հաղորդել գործի առթիվ իրեն հայտի ամեն ինչի մասին և պատասխանել առաջադրված հարցերին:
Հոդված 272. | Փորձագետը |
Փորձագետ նշանակում է այն մարմինը (պաշտոնատար անձը), որի վարույթում գտնվում է վարչական իրավախախտման վերաբերյալ գործը, այն դեպքում, երբ հատուկ գիտելիքների անհրաժեշտություն է զգացվում:
Փորձագետը պարտավոր է ներկայանալ կանչով և օբյեկտիվ եզրակացություն տալ իրեն առաջադրված հարցերի վերաբերյալ: Փորձագետը իրավունք ունի`
1) ծանոթալու գործի` փորձաքննության առարկային վերաբերող նյութերին.
2) միջնորդություն հարուցելու եզրակացություն տալու համար իրեն անհրաժեշտ լրացուցիչ նյութեր տրամադրելու մասին.
3) այն մարմնի (պաշտոնատար անձի) թույլտվությամբ, որի վարույթում գտնվում է վարչական իրավախախտման վերաբերյալ գործը, փորձաքննության առարկային վերաբերող հարցեր տալու պատասխանատվության ենթարկվող անձին, տուժողին, վկաներին.
4) ներկա լինելու գործի քննությանը:
Հոդված 273. | Թարգմանը |
Թարգման նշանակվում է այն մարմինը (պաշտոնատար անձը), որի վարույթում գտնվում է վարչական իրավախախտման վերաբերյալ գործը: Թարգմանը պարտավոր է ներկայանալ մարմնի (պաշտոնատար անձի) կանչով և լրիվ ու ճշտությամբ կատարել իրեն հանձնարարված թարգմանությունը:
Հոդված 274. |
Տուժողներին, վկաներին, փորձագետներին և թարգմաններին վճարելու ենթակա գումարները |
Տուժողներին, վկաներին, փորձագետներին և թարգմաններին սահմանված կարգով հատուցվում են այն մարմնին (պաշտոնատար անձին) ներկայանալու հետ կապված նրանց ծախսորը, որի վարույթում գտնվում է վարչական իրավախախտման վերաբերյալ գործը:
Որպես տուժողներ, վկաներ, փորձագետներ և թարգմաններ կանչվող անձանց աշխատավարձը սահմանված կարգով պահպանվում է ըստ նրանց աշխատանքի վայրի, այն մարմնին (պաշտոնատար անձին) ներկայանալու կապակցությամբ բացակայելու ժամանակամիջոցի համար, որի վարույթում գտնվում է վարչական իրավախախտման վերաբերյալ գործը:
գ լ ու խ xxii
վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննությունը
Հոդված 275.
Վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննության նախապատրաստելը
Վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննության նախապատրաստելիս մարմինը (պաշտոնատար անձը) լուծում է հետևյալ հարցերը`
1) տվյալ գործի քննությունը վերաբերում է, արդյոք, իր իրավասությանը.
2) ճիշտ են կազմվել, արդյոք, վարչական իրավախախտման վերաբերյալ գործի արձանագրությունը և մյուս նյութերը.
3) գործի քննությանը մասնակցող անձինք ծանուցվել են, արդյոք, դրա քննության ժամանակի և տեղի մասին.
4) պահանջվել են, արդյոք, անհրաժեշտ լրացուցիչ նյութեր.
5) վարչական պատասխանատվության ենթարկվող անձի, տուժողի, օրինական ներկայացուցիչների, փաստաբանի միջնորդությունների մասին:
Հոդված 276. | Վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության վայրը |
Վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննվում է ըստ դրա կատարման վայրի:
Սույն օրենսգրքի 123-130, 132 և 133 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը կարող են քննվել նաև ըստ տրանսպորտային միջոցների հաշվառման վայրի
Սույն օրենսգրքի 174 և 175 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննվում են ըստ դրանց կատարման վայրի կամ ըստ խախտողի բնակության վայրի:
Վարչական հանձնաժողովները վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննում են ըստ խախտողի բնակության վայրի:
ԽՍՀ Միության և Հայաստանի Հանրապետության օրեսդրությամբ կարող է նախատեսվել նաև վարչական իրավախախտման վերբերյալ գործի քննության այլ վայր:
Հոդված 277. | Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության ժամկետները |
Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննվում են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը և մյուս նյութերը գործի քննության համար լիազորված մարմնի (պաշտոնատար անձի) կողմից ստանալու օրվանից սկսած տասնհինգօրյա ժամկետում:
Սույն օրենսգրքի 401, 403-406, 44, 163, 172, 175, 1801 և 182 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննվում են մեկ օրվա ընթացքում, սույն օրենսգրքի 147, 1622, 163 հոդվածներով նախատեսվածները` երեք օրվա ընթացքում, սույն օրենսգրքի 53 հոդվածով նախատեսվածները` հնգօրյա ժամկետում, սույն օրենսգրքի 103, 105, 106 հոդվածներով նախատեսվածները` յոթնօրյա ժամկետում:
ԽՍՀ Միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կարող են նախատեսվել նաև վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության այլ ժամկետներ:
(28.05.86, 10.03.90, 02.08.91, 19.05.95 խմբագրությամբ)
Հոդված 278. | Վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննելու կարգը |
Գործի քննությունն սկսվում է տվյալ գործը քննող կոլեգիալ մարմնի կազմը հայտարարելով կամ պաշտոնատար անձին ներկայացնելով:
Գործը քննող կոլեգիալ մարմնի նիստին նախագահողը կամ պաշտոնատար անձը հայտարարում է, թե ինչ գործ է քննվելու, ով է կանչված վարչական պատասխանատվության, գործի քննությանը մասնակցող անձանց բացատրում է նրանց իրավունքներն ու պարտականությունները, հրապարակում է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը: Նիստում լսում են գործի քննությանը մասնակցող անձանց, հետազոտվում են ապացույցները և լուծվում միջնորդությունները:
Գործի քննությանը դատախազի մասնակցության դեպքում լսվում է նրա եզրակացությունը:
Գոդված 279. | Վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննելիս պարզման ենթակա հանգամանքները |
Վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննելիս մարմինը (պաշտոնատար անձը) պարտավոր է պարզել` կատարվել է, արդյոք, վարչական իրավախախտում. արդյոք, տվյալ անձը մեղավոր է այն կատարելու մեջ. արդյոք, նա ենթակա է վարչական պատասխանատվության. կան, արդյոք, պատասխանատվությունը մեղմացնող և ծանրացնեղ հանգամանքներ. պատճառվել է, արդյոք, գույքային վնաս, հիմքեր կան, արդյոք, վարչական իրավախախտման վերաբերյալ նյութերը ընկերական դատարանի, ձեռնարկությունում, հիմնարկում, կազմակերպությունում և դրանց կառուցվածքային ստորաբաժանումներումստեղծված` հարբեցողության դեմ պայքարի հանձնաժողովի, հասարակական կազմակերպության, աշխատավորական կոլեկտիվի քննությանը հանձնելու համար, ինչպես նաև պարզել գործի ճիշտ լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքներ:
Հոդված 280. | Կոլեգիալ մարմնի նիստի արձանագրությունը |
Վարչական իրավախախտման վերաբերյալ գործը կոլեգիալ մարմնի կողմից քննվելիս կազմվում է արձանագրություն,որտեղ նշվում է`
1) նիստի ժամանակաթիվն ու տեղը.
2) գործը քննող մարմնի անվանումն ու կազմը.
3) քննվող գործի բովանդակությունը.
4) տեղեկություններ գործին մասնակցող անձանց ներկայանալու մասին.
5) գործի քննությանը մասնակցող անձանց բացատրությունները, նրանց միջնորդությունները և դրանց քննության արդյունքները.
6) գործի քննության ընթացքում հետազոտված փաստաթղթերը և իրեղեն ապացույցները.
7) տեղեկություններ ընդունված որոշման հրապարակման մասին և դրա գանգատարկման կարգի ու ժամկետների պարզաբանման մասին: կոլեգիալ մարմնի նիստի արձանագրությունը ստորագրում են նիստին նախագահողը և քարտուղարը:
Հոդված 281. |
Վարչական իրավախախտման գործի վերաբերյալ որոշումը |
Քննելով վարչական իրավախախտման գործը, մարմինը (պաշտոնատար անձը) գործի վերաբերյալ որոշում է ընդունում: Պատգամավորների ավանային, գյուղական խորհրդի գործադիր կոմիտեն վարչական իրավախախտման գործի վերաբերյալ նույնպես որոշում է ընդունում:
Որոշումը պետք է պարունակի` այն ընդունած մարմնի (պաշտոնատար անձի) անվանումը, գործի քննության ժամանակաթիվը. տեղեկություններ այն անձի մասին, որի վերաբերյալ քննվում է գործը. գործի քննության ընթացքում հաստատված հանգամանքների շարադրանքը, տվյալ վարչական իրավախախտման համար պատասխանատվություն նախատեսող նորմատիվ ակտի նշումը. գործի վերաբերյալ ընդունված որոշումը:
Եթե սույն օրենսգրքի 214 հոդվածի 1-4 կետերում թվարկված մարմինների (պաշտոնատար անձանց) կողմից վարչական իրավախախտման համար տույժ նշանակելու մասին հարցը լուծելիս միաժամանակ լուծվում է մեղավորի կողմից գույքային վնասը հատուցելու հարցը, ապա գործի որոշման մեջ նշվում է գանձման ենթակա վնասի չափը, դրա հատուցման ժամկետն ու կարգը:
Գործի որոշման մեջ պետք է լուծված լինի վերցված իրերի և փաստաթղթերի հարցը:
Կոլեգիալ մարմնի որոշումն ընդունվում է կոլեգիալ մարմնի նիստում ներկա եղած անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:
Վարչական իրավախախտման գործի վերաբերյալ որոշումը ստորագրում է գործը քննող պաշտոնատար անձը, իսկ կոլեգիալ մարմնի որոշումը` նախագահողը և քարտուղարը:
ԽՍՀ Միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության վրա տույժի միջոցի մասին համապատասխան նշում է արվում կամ որոշումը ձևակերպվում է սահմանված այլ եղանակով:
Հոդված 282. | Որոշումների տեսակները |
Քննելով վարչական իրավախախտման վերաբերյալ գործը, մարմինը (պաշտոնատար անձը) ընդունում է հետևյալ որոշումներից մեկը`
1) վարչական տույժ նշանակելու մասին.
2) գործի վարույթը կարճելու մասին:
Գործի վարույթը կարճելու մասին որոշում ընդունվում է բանավոր դիտողություն հայտարարելու, նյութերը ընկերական դատարանի, ձեռնարկությունում, հիմնարկում, կազմակերպությունում և դրանց կառուցվածքային ստորաբաժանումներում ստեղծված` հարբեցողության դեմ պայքարի հանձնաժողովի, հասարակական կազմակերպության կամ աշխատավորական կոլեկտիվի քննությանը հանձնելու կամ դատախազին, նախաքննության կամ հետաքննության մարմնին հանձնելու դեպքում, ինչպես նաև սույն օրենսգրքի 247 հոդվածով նախատեսված հանգամանքների առկայության դեպքում:
Հոդված 283. | Գործի վերաբերյալ որոշման հայտարարումը և որոշման պատճենի հանձնումը |
Որոշումը հայտարարվում է անհապաղ, գործի քննությունն ավարտելուն պես:
Որոշման պատճենը երեք օրվա ընթացքում հանձնվում կամ ուղարկվում է այն անձին, որի վերաբերյալ այն ընդունվել է, ինչպես նաև տուժողին` նրա խնդրանքով: Որոշման պատճենը հանձնվում է ստորագրությամբ: Եթե որոշման պատճենը ուղարկվում է, այդ մասին գործում համապատասխան նշում է արվում:
Մաքսային կանոնների խախտման վերաբերյալ և մաքսայնենգության վերաբերյալ գործերի որոշման պատճենը հանձնվում է այն անձին, որի վերաբերյալ այն կայացվել է Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքով սահմանված կարգով:
Սույն օրենսգրքի 173 հոդվածով և 191 հոդվածի առաջին և երկրորդ մասերով նախատեսված վարչական իրավախախտումների գործերով, այն անձի նկատմամբ որոշման պատճենը, որին ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության կողմից հրազենը, ինչպես նաև զինամթերքը վստահվել է պաշտոնեական պարտականությունները կատարելու կապակցությամբ կամ այդպիսիք տրվել են ժամանակավոր օգտագործման նպատակով, ուղարկվում է համապատասխան ձեռնարկությանը, հիմնարկին կամ կազմակերպությանը` ի գիտություն, և ներքին գործերի մարմնին` այդ անձին հրազենից օգտվելն արգելելու մասին հարցը քննելու համար:
(18.08.93 խմբագրությամբ)
Հոդված 284. | Վարչական տույժ նշանակելու մասին որոշումը հասարակայնությանը տեղյակ պահելը |
Սույն օրենսգրքի 53, 126, 133, 163, 172, 174, 1742 և 175 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննող մարմինը (պաշտոնատար անձը) խախտողի նկատմամբ նշանակված տույժի մասին տեղեկացնում է նրա աշխատանքի, ուսման կամ բնակության վայրի ադմինիստրացիային կամ հասարակական կազմակերպությանը, իսկ սույն օրենսգրքի 207 հոդվածով նախատեսված խախտումների վերաբերյալ գործեր քննելու դեպքում` աշխատանքի (ուսման) վայրի ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության, կոլտնտեսության և ուսումնական հաստատության ղեկավարին:
Սույն օրենսգրքի 53 հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով ընդունված որոշման մասին տեղեկացվում է նաև այն ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության ադմինիստրացիային կամ ներքին գործերի մարմնին, որոնք դատարան են ուղարկել մանր հափշտակման վերաբերյալ արձանագրությունը:
Սույն օրենսգրքի 43, 115-119, 121, 122 հոդվածներով, 135 հոդվածի առաջին մասով, 136 հոդվածի առաջին մասով, 137 հոդվածի առաջին, երկրորդ և երրորդ մասերով, 139 հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննող պաշտոնատար անձինք չարանենգ խախտողի նկատմամբ նշանակված տույժի մասին տեղեկացնում են նրա աշխատանքի, ուսման կամ բնակության վայրի ադմինիստրացիային կամ հասարակական կազմակերպությանը:
(30.09.87, 10.03.90 խմբագրությամբ)
Հոդված 285. | Առաջարկություններ վարչական իրավախախտումների կատարմանը նպաստող պատճառներն ու պայմանները վերացնելու մասին |
Գործը քննող մարմինը (պաշտոնատար անձը) վարչական իրավախախտումների կատարմանը նպաստող պատճառներն ու պայմանները պարզելու դեպքում համապառասխան ձեռնարկություններին, հիմնարկներին, կազմակերպությունների և պաշտոնատար անձանց առաջարկություններ է ներկայացնում այդ պատճառներն ու պայմանները վերացնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու մասին:
Նշված կազմակերպությունները և անձինք պարտավոր են առաջարկությունն ստացվելու օրվանից մեկ ամսվա ընթացքում առաջարկություն ներկայացրած մարմնին (պաշտոնատար անձին) հայտնել ձեռնարկված միջոցների մասին:
գ լ ու խ xxiii
վարչական իրավախախտման վերաբերյալ գործի որոշՄԱՆ գանգատարկումն ու բողոքարկումը
Վարչական իրավախախտման վերաբերյալ գործի որոշման գանգատարկման իրավունքը
Հոդված 286.
Վարչական իրավախախտման վերաբերյալ գործի որոշումը կարող է գանգատարկվել այն անձի կողմից, որի նկատմամբ այն կայացվել է, ինչպես նաև տուժողի կողմից:
Վարչական տույժ նշանակելու մասին դատարանի (դատավորի) որոշումը վերջնական է և վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի վարույթի կարգով գանգատարկման ենթակա չէ, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրական ակտերով նախատեսված դեպքերի:
(01.07.91 խմբագրությամբ)
Հոդված 287. |
Վարչական իրավախախտման վերաբերյալ գործի որոշումը գանգատարկելու կարգը |
Վարչական իրավախախտման վերաբերյալ գործով որոշումը կարող է գանգատարկվել`
1) վարչական հանձնաժողովի, անչափահասների գործերի հանձնաժողովի որոշումը` պատգամավորների համապատասխան խորհրդի գործադիր կոմիտե կամ շրջանային (քաղաքային) ժողովրդական դատարան, որի որոշումը վերջնական է.
2) պատգամավորների ավանային, գյուղական խորհրդի գործադիր կոմիտեի որոշումը` պատգամավորների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային խորհրդի գործադիր կոմիտե կամ շրջանային (քաղաքային) ժողովրդական դատարան, որի որոշումը վերջնական է.
3) այլ մարմնի (պաշտոնատար անձի) որոշումը տուգանքի ձևով վարչական տույժ նշանակելու մասին` վերադաս մարմնին (վերադաս պաշտոնատար անձին),կամ շրջանային (քաղաքային) ժողովրդական դատարան, որի որոշումը վերջնական է, այլ վարչական տույժ նշանակելու մասին որոշումը` վերադաս մարմնին (վերադաս պաշտոնատար անձին), որից հետո գանգատ կարող է տրվել շրջանային (քաղաքային) ժողովրդական դատարան, որի որոշումը վերջնական է:
Միաժամանակ հիմնական և լրացուցիչ վարչական տույժ նշանակելու մասին որոշումը կարող է գանգատարկվել որոշումը գանգատարկող անձի ընտրությամբ հիմնական կամ լրացուցիչ տույժի համար սահմանված կարգով.
4) ներքին գործերի մարմնի (պաշտոնատար անձի) որոշումը նախազգուշացման ձևով վարչական տույժ նշանակելու մասին, որը կատարվել է իրավախախտման տեղում, առանց արձանագրություն կազմելու` վերադաս մարմնին (վերադաս պաշտոնատար անձին).
5) զինվորական ավտոմոբիլային տեսչության պաշտոնատար անձի որոշումը նախազգուշացման ձևով վարչական տույժ նշանակելու մասին, որը կատարվել է իրավախախտման տեղում, առանց արձանագրություն կազմելու` գանգատր քննելու իրավազոր վերադաս պաշտոնատար անձին: Գանգատն ուղարկվում է վարչական իրավախախտման վերաբերյալ գործի որոշում կայացրած մարմնին (պաշտոնատար անձին), եթե ԽՍՀՄ և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այլ բան չի սահմանված: Ստացված գանգատը երեք օրվա ընթացքում գործի հետ միասին ուղարկվում է այն մարմնին (պաշտոնատար անձին), որը սույն հոդվածին համապատասխան իրավազոր է քննելու այն և որին հասցեագրված է գանգատը:
Վարչական տույժ նշանակելու վերաբերյալ որոշումը գանգատարկող անձից պետական տուրք չի գանձվում:
Հոդված 288. |
Վարչական իրավախախտման վերաբերյալ գործի որոշումը գանգատարկելու ժամկետը |
Վարչական իրավախախտման վերաբերյալ գործի որոշման դեմ գանգատ կարող է տրվել որոշումն ընդունելու օրվանից հետո տասն օրվա ընթացքում:
Նշված ժամկետը հարգելի պատճառներով բաց թողնելու դեպքում այդ ժամկետը կարող է վերականգնվել գանգատը քննելու համար իրավազոր մարմնի (պաշտոնատար անձի) կողմից, այն անձի դիմումով, որի նկատմամբ ընդունված է որոշումը:
Հոդված 289. | Վարչական իրավախախտման վերաբերյալ գործի որոշման դեմ բողոք բերելը |
Վարչական իրավախախտման վերաբերյալ գործի որոշումը կարող է բողոքարկվել դատախազի կողմից:
Հոդված 290. | Որոշման կատարման կասեցումը գանգատ տալու կամ բողոք բերելու կապակցությամբ |
Սահմանված ժամկետում գանգատ տալը կասեցնում է վարչական տույժ նշանակելու որոշման կատարումը մինչև գանգատը քննելը, բացառությամբ սույն օրենսգրքի 25 և 31 հոդվածներով նախատեսված տույժի միջոցները կիրառելու մասին որոշումների, ինչպես նաև վարչական իրավախախտում կատարելու տեղում գանձվող տուգանք նշանակելու դեպքերում:
Դատախազի կողմից բողոք բերելը կասեցնում է որոշման կատարումը մինչև բողոքը քննելը:
Հոդված 291. | Վարչական իրավախախտման վերաբերյալ գործի որոշման դեմ գանգատի և բողոքի քննության ժամկետը |
Վարչական իրավախախտման վերաբերյալ գործի որոշման դեմ գանգատը և բողոքը քննվում են դրա համար իրավազոր մարմինների (պաշտոնատար անձանց) կողմից, դրանց ստացման օրվանից տասնօրյա ժամկետում, եթե ԽՍՀՄ օրենսդրությամբ այլ բան չի սահմանված:
Հոդված 292. |
Վարչական իրավախախտման վերաբերյալ գործի որոշման դեմ գանգատի և բողոքի քննումը |
Վարչական իրավախախտման վերաբերյալ գործի որոշման դեմ գանգատը կամ բողոքը քննող մարմինը (պաշտոնատար անձը) ստուգում է ընդունված որոշման օրինականությունն ու հիմնավորվածությունը:
Հոդված 293. |
Գանգատը և բողոքը քննող մարմնի (պաշտոնատար անձի) որոշումը |
Վարչական իրավախախտման վերաբերյալ գործի որոշման դեմ գանգատը կամ բողոքը քննող մարմինը (պաշտոնատար անձը) ընդունում է հետևյալ որոշումներից մեկը`
1) որոշումը թողնում է անփոփոխ, իսկ գանգատը կամ բողոքը` առանց բավարարման.
2) բեկանում է որոշումը և գործն ուղարկում նոր քննության.
3) բեկանում է որոշումը և կարճում գործը.
4) վարչական իրավախախտման համար պատասխանատվության մասին նորմատիվ ակտով նախատեսված շրջանակներում փոխում է նշանակված տույժի միջոցը, բայց այնպես, որ տույժը չխստացվի:
Եթե պարզվի, որ որոշումն ընդունել է տվյալ գործը քննելու համար ոչ իրավազոր մարմին (պաշտոնատար անձ), ապա այդպիսի որոշումը բեկանվում է և գործն ուղարկվում է իրավասու մարմնի (պաշտոնատար անձի) քննությանը:
Վարչական իրավախախտման վերաբերյալ գործի որոշման դեմ գանգատի կամ բողոքի առթիվ ընդունված որոշման պատճենը երեք օրվա ընթացքում ուղարկվում է այն անձին, որի նկատմամբ այն ընդունված է, տուժողին` նրա խնդրանքով
Բողոքի քննության արդյունքների մասին հայտնվում է դատախազին:
Հոդված 294. |
Ժողովրդական դատավորի, ներքին գործերի մարմնի պետի, վերադաս դատարանի նախագահի և ներքին գործերի վերադաս մարմնի պետի լիազորությունները գործի վերանայման բնագավառում |
Սույն օրենսգրքի 401, 403-406., 53, 147, 1621, 163, 1705, 172 հոդվածներով, 175 հոդվածի երրորդ մասով, 182 և 185 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների գործերով ժողովրդական դատավորի որոշումը կարող է դատախազի բողոքով բեկանվել կամ փոփոխվել անձանբ ժողովրդական դատավորի կողմից, ինչպես նաև անկախ դատախազի բողոքի առկայությունից` վերադաս դատարանի նախագահի կողմին:
Սույն օրենսգրքի 172 հոդվածով նախատեսված վարչական իրավախախտման վերաբերյալ գործով ներքին գործերի մարմնի պետի որոշումը կարող է դատախազի բողոքով բեկանվել կամ փոփոխվել անձամբ ներքին գործերի մարմնի պետի կողմից, ինչպես նաև անկախ դատախազի բողոքի առկայությունից` ներքին գործերի վերադաս մարմնի պետի կողմից:
(02.08.91, 11.05.92, 19.05.95 խմբագրությամբ)
Հոդված 295.
Գանգատի վերաբերյալ որոշման բողոքարկումը
Վարչական իրավախախտման վերաբերյալ գործով որոշման դեմ գանգատի վերաբերյալ
որոշումը կարող է բողոքարկել դատախազը:
Գանգատի վերաբերյալ որոշման դեմ բողոքը բերվում է գանգատի վերաբերյալ որոշում ընդունած մարմնի (պաշտոնատար անձի) նկատմամբ վերադաս մարմին (պաշտոնատար անձին):
Հոդված 296. |
Վարչական իրավախախտման վերաբերյալ գործի կարճումով որոշումը բեկանելու հետևանքները |
Վարչական իրավախախտման վերաբերյալ գործի կարճումով որոշումը բեկանելը առաջ է բերում գանձված դրամական գումարների հատուցմամբ վերցված և բռնագրավված առարկաների վերադարձում, ինչպես նաև նախկին որոշման հետ կապված սահմանափակումների վերացում: Առարկան վերադարձնելու անհնարինության դեպքում հատուցվում է նրա արժեքը:
Կալանքի կամ ուղղիչ աշխատանքների ձևով վարչական տույժը ապօրինի նշանակելու հետևանքով քաղաքացուն պատճառված վնասի հատուցումը կատարվում է օրենսդրությամբ սահմանված կարգով:
հատված V
վարչական տույժեր նշանակելու մասին որոշումների կատարումը
գ լ ու խ xxiV
հիմնական դրույթներ
Հոդված 297.
Վարչական տույժ նշանակելու մասին որոշման պարտադիր լինելը
Վարչական տույժ նշանակելու մասին որոշումը պարտադիր է կատարման պետական և հասարակական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների, պաշտոնատար անձանց և քաղաքացիների կողմից:
Հոդված 298. | Որոշումն ի կատար ածելը |
Վարչական տույժ նշանակելու մասին որոշումը ենթակա է կատարման նրա կայացման պահից, եթե ԽՍՀ Միության օրենսդրությամբ, սույն օրենսգրքով և Հայաստանի Հանրապետության այլ օրենսդրությամբ այլ բան չի սահմանված:
Վարչական տույժ նշանակելու մասին որոշումը գանգատարկելու կամ բողոքարկելու դեպքում որոշումը ենթակա է կատարման գանգատը կամ բողոքը առանց բավարարման թողնելուց հետո, բացառությամբ նախազգուշացման ձևով տույժի միջոց կիրառելու մասին որոշումների, ինչպես նաև վարչական իրավախախտում կատարելու տեղում գանձվող տուգանք նշանակելու դեպքերում:
Տուգանքի ձևով վարչական տույժ նշանակելու մասին որոշումը ենթակա է հարկադիր կատարման սույն օրենսգրքի 305 հոդվածի առաջին մասով կամավոր կատարման համար սահմանված ժամկետն անցնելուց հետո:
Վարչական տույժ նշանակելու մասին որոշումը ի կատար է ածվում որոշում կայացրած մարմնի (պաշտոնատար անձի) կողմից:
Հոդված 299. |
Վարչական տույժ նշանակելու մասին որոշումների կատարումը |
Վարչական տույժեր նշանակելու մասին որոշումներն ի կատար են ածվում դրա համար լիազորված մարմինների կողմից` ԽՍՀ Միության օրենսդրությամբ, սույն օրենսգրքով և Հայաստանի Հանրապետության այլ օրենսդրությամբ սահմանված կարգով:
Վարչական կալանքի մասին որոշումն ի կատար է ածվում ներքին գործերի մարմինների կողմից` ԽՍՀ Միության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Նույն անձի նկատմամբ վարչական տույժեր նշանակելու մասին մի քանի որոշումներ կայացվելու դեպքում յուրաքանչյուր որոշում ի կատար է ածվում առանձին-առանձին:
Հոդված 300. | Վարչական տույժ նշանակելու մասին որոշման կատարման հետաձգումը |
Այն հանգամանքների առկայության դեպքում, որոնց հետևանքով վարչական կալանքի, ուղղիչ աշխատանքների կամ տուգանքի (բացառությամբ վարչական իրավախախտում կատարելու տեղում գանձվող տուգանքի) ձևով վարչական տույժ նշանակելու մասին որոշման անհապաղ կատարումը հնարավոր չէ, որոշում կայացրած մարմինը (պաշտոնատար անձը) որոշման կատարումը կարող է հետաձգվել մինչև մեկ ամիս ժամանակով:
Հոդված 301. |
Վարչական տույժ նշանակելու մասին որոշման կատարման դադարեցումը |
Վարչական տույժ նշանակելու մասին որոշում կայացրած մարմինը (պաշտոնատար անձը)որոշման կատարումը դադրեցնում է հետևյալ դեպքերում`
1) ամնիստիայի ակտ հրապարակվելու դեպքում, եթե այն վերացնում է վարչական տույժի կիրառումը.
2) վարչական պատասխանատվություն սահմանող ակտի վերացման դեպքում.
3) այն անձի մահված դեպքում, որի նկատմամբ կայացվել է որոշումը:
Հոդված 302. |
Վարչական տույժեր նշանակելու մասին որոշման կատարման վաղեմությունը |
Վարչական տույժ նշանակելու մասին որոշումը կատարման ենթակա չէ, եթե այն ի կատար չի ածվել կայացման օրվանից երեք ամսվա ընթացքում: Սույն օրենսգրքի 290 հոդվածին համապատասխան որոշման կատարումը կասեցվելու դեպքում վաղեմության ժամկետի ընթացքը կասեցվում է մինչև գանգատը կամ բողոքը քննվելը: Սույն օրենսգրքի 300 հոդվածին համապատասխան որոշման կատարումը հետաձգելու դեպքում վաղեմության ժամկետի ընթացքը կասեցվում է մինչև հետաձգման ժամկետի լրանալը:
ԽՍՀ Միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ վարչական իրավախախտումների առանձին տեսակների մասին գործերի որոշումների կատարման համար կարող են սահմանվել այլ ավելի տևական ժամկետներ:
Հոդված 303. |
Որոշումների կատարման հետ կապված հարցերի լուծումը |
Վարչական տույժ նշանակելու մասին որոշման կատարման հետ կապված հարցերը լուծում է որոշումը կայացրած մարմինը (պաշտոնատար անձը):
Վարչական տույժ նշանակելու մասին որոշման ճիշտ և ժամանակին կատարման նկատմամբ վերահսկողությունը դրվում է որոշումը կայացրած մարմնի (պաշտոնատար անձի) վրա:
գ լ ու խ xxV
նախազգուշացում անելու մասին որոշման կատարման վարույթը
Հոդված 304. | Նախազգուշացում անելու մասին որոշումը կատարելու կարգը |
Նախազգուշացման ձևով վարչական տույժ նշանակելու մասին որոշումն ի կատար է ածում որոշումը կայացրած մարմինը (պաշտոնատար անձը) գործի քննությունն ավարտելուց հետո որոշումը հայտարարելու միջոցով:
Նախազգուշացման ձևով վարչական տույժ նշանակելու մասին որոշումը խախտողի բացակայությամբ կայացնելու դեպքում սույն օրենսգրքի 283 հոդվածով նախատեսված կարգով նրան հանձնվում է որոշման պատճենը:
Սույն օրենսգրքի 123-131 հոդվածներով նախատեսված խախտումների կատարման տեղում նախազգուշացման ձևով վարչական տույժ նշանակելու դեպքում այն ձևակերպվում է ԽՍՀՄ ներքին գործերի նախարարության կողմից սահմանված եղանակով:
գ լ ու խ xxVi
տուգանք նշանակելու մասին որոշման կատարման վարույթը
Տուգանք նշանակելու մասին որոշումը կատարելու ժամկետներն ու կարգը
Հոդված 305.
Խախտողի կողմից տուգանքը պետք է վճարվի տուգանք նշանակելու մասին որոշումը նրան հանձնելու օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում, իսկ այդ որոշումը գանգատարկելու կամ բողոքարկելու դեպքում` գանգատը կամ բողոքը առանց բավարարման թողնելու մասին ծանուցման օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում:
Եթե մանր խուլիգանություն կատարած տասնվեցից մինչև տասնութ տարեկան անձինք ինքնուրույն վաստակ չունեն, տուգանքը գանձվում է ծնողներից կամ նրաց փոխարինող անձանցից: Վարչական իրավախախտում կատարելու համար նշանակված տուգանքը խախտողի կողմից մուծվում է պետական աշխատավորական խնայողական դրամարկղ կամ ԽՍՀՄ պետական բանկի հիմնարկ, եթե ԽՍՀ Միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այլ բան չի նախատեսված:
Ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար նշանակված տուգանքը խախտողը մուծում է ԽՍՀՄ խնայողական բանկի հիմնարկ, բացառությամբ իրավախախտման կատարման տեղում գանձվող տուգանքի:
(10.03.90 խմբագրությամբ)
Հոդված 306. | Տուգանք նշանակելու մասին որոշման հարկադիր կատարումը |
Տուգանքը սույն օրենսգրքի 305 հոդվածով սահմանված ժամկետում խախտողի կողմից չվճարվելու դեպքում տուգանք նշանակելու մասին որոշումն ուղարկվում է տուգանքի գումարը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կանոններին համապատասխան նրա աշխատավարձից կամ այլ վաստակից, կենսաթոշակից կամ կրթաթոշակից հարկադիր կարգով պահելու համար:
Եթե տուգանքի ենթարկված անձը չի աշխատում կամ տուգանքի գանձումը խախտողի աշխատավարձից կամ այլ վաստակից, կեսաթոշակից կամ կրթաթոշակից հնարավոր չէ այլ պատճառներով, տուգանքի գանձումը տուգանք նշանակելու մասին մարմնի (պաշտոնատար անձի) որոշման հիման վրա կատարում է դատական կատարածուն` գանձումը խախտողի անձնական գույքի, ինչպես նաև ընդհանուր սեփականության մեջ նրա բաժնի վրա տարածելու ճանապարհով:
Տուգանքի գանձումը չի կարող տարածվել այն գույքի վրա, որի վրա Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան գանձում չի կարող տարածվել կատարողական փաստաթղթերով:
Արգելվում է պաշտոնատար անձանց նկատմամբ նշանակված տուգանքները գանձել ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների հաշվին:
(18.08.93 խմբագրությամբ)
Հոդված 307. | Տեղում գանձվող տուգանք նշանակելու մասին որոշման կատարումը |
Վարչական իրավախախտման տեղում տուգանքը սույն օրենսգրքի 257 հոդվածին համապատասխան գանձելու դեպքում խախտողին տրվում է սահմանված նմուշի անդորրագիր:
Տուգանքը վարչական իրավախախտման տեղում չվճարելու դեպքում գործի վարույթը, իսկ այնուհետև որոշման կատարումը իրականացվում է սույն օրենսգրքով նախատեսված կարգով:
Հոդված 308. | Տուգանք նշանակելու մասին որոշման վարույթն ավարտելը |
Տուգանք նշանակելու մասին որոշումը, որով տուգանքը գանձված է լրիվ, կատարման մասին նշումով վերադարձվում է որոշում կայացրած մարմնին (պաշտոնատար անձին):
գ լ ու խ xxVii
առարկան հատուցմամբ վերցնելու մասին որոշման կատարման վարույթը
Հոդված 309. |
Առարկան հատուցմամբ վերցնելու մասին որոշման կատարումը |
Հատուցմամբ վերցնելու մասին որոշման հիման վրա վերցված առարկաները որոշում կայացրած մարմնի (պաշտոնատար անձի) կողմից հանձնվում են վերցնելու ենթակա գույքի գտնվելու վայրի կոմիսիոն խանութ կամ պետական կամ կոոպերատիվ առևտրի` այդ նպատակի համար հատկացված հատուկ խանութներ` իրացման համար:
Հրազենի և զինամթերքի հատուցմամբ վերցնելու մասին որոշումը կատարում են ներքին գործերի մարմինները: Հատուցմամբ վերցված առարկայի իրացումից ստացված գումարները, սույն օրենսգրքի 27 հոդվածին համապատասխան, հանձնվում են նախկին սեփականատիրոջը, պահելով վերցված առարկայի իրացման հետ կապված ծախսերը:
ԽՍՀ Միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կարող է սահմանվել առարկան հատուցմամբ վերցնելու մասին որոշումների կատարման այլ կարգ:
գ լ ու խ xxViii
բռնագրավման մասին որոշման կատարման վարույթը
Բռնագրավման մասին որոշման կատարումն իրականացնող մարմինները
Հոդված 310.
Վարչական իրավախախտում կատարելու գործիք կամ անմիջական օբյեկտ հանդիսացող առարկայի, ստացված շահույթի (եկամտի) բռնագրավման մասին որոշումն ի կատար են ածում`
շրջանային (քաղաքային) ժողովրդական դատարաններին առընթեր դատական կատարածուները ` սույն օրենսգրքի 147, 162, 1621, 1622, 163, 1741, 179 հոդվածներով նախատեսված իրավախախտումների կատարման դեպքում. ներքին գործերի մարմինների` դրա համար լիազորված անձինք` սույն օրենսգրքի 165, 166, 1721, 173, 186, 190 հոդվածներով, 191 հոդվածի երկրորդ մասով նախատեսված իրավախախտումների կատարման դեպքում.
որսի կանոնների պահպանման նկատմամբ պետական հսկողություն իրականացնող մարմինների` դրա համար լիազորված անձինք սույն օրենսգրքի 88 և 168 հոդվածներով նախատեսված իրավախախտումների կատարման դեպքում.
այն ձեռնարկությունների և կազմակերպությունների` դրա համար լիազորված անձինք, որոնց վրա դրված է բռնագրավված մուշտակամորթ գիշակեր գազանների և այդ կենդանիների մորթիների ընդունումը, ֆինանսական մարմնի ներկայացուցչի և պետական անասնաբուժական հսկողության ներկայացուցչի հետ համատեղ` սույն օրենսգրքի 171 հոդվածով նախատեսված իրավախախտում կատարելու դեպքում.
մաքսային մարմինների` դրա համար լիազորված անձինք` Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 93-97 հոդվածներով նախատեսված իրավախախտումների կատարման դեպքում.
էներգապետհսկողության մարմինների` դրա համար լիազորված անձինք` սույն օրենսգրքի 104 հոդվածի երկրորդ մասով և 1042 հոդվածով նախատեսված իրավախախտումների կատարման դեպքում.
օդային տրանսպորտի մարմինների` դրա համար լիազորված անձինք` սույն օրենսգրքի 118 հոդվածով, 119 հոդվածի երկրորդ մասով նախատեսված իրավախախտումների կատարման դեպքում.
հարկային պետական տեսչության մարմինների` դրա համար լիազորված անձիք` սույն օրենսգրքի 169, 170, 1701 հոդվածներով նախատեսված իրավախախտումների կատարման դեպքում:
(11.05.92, 18.08.93, 25.06.95 խմբագրությամբ)
Հոդված 311.
Բռնագրավման մասին որոշումը կատարելու կարգը
Վարչական իրավախախտում կատարելու գործիք կամ անմիջական օբյեկտ հանդիսացող առարկայի բռնագրավման մասին որոշման կատարումը իրականացվում է բռնագրավված առարկան վերցնելու և այն հարկադրաբար անհատույց պետության սեփականություն դարձնելու ճանապարհով:
Մաքսանենգության առարկաները, ինչպես նաև ԽՍՀՄ պետական սահմանով մաքսանենգության առարկաներ տեղափոխելու կամ դրանք թաքցնելու համար նախատեսված փոխադրական և այլ միջոցները բռնագրավելու մասին որոշումը ի կատար է ածվում ԽՍՀՄ մաքսային օրենսգրքի կանոններով:
Հոդված 312. | Բռնագրավման առարկաների իրացման կարգը |
Վարչական իրավախախտում կատարելու գործիք կամ անմիջական օբյեկտ հանդիսացող բռնագրավված առարկաների իրացումը կատարվում է սահմանված կարգով:
Հոդված 313. |
Բռնագրավման մասին որոշման կատարման վարույթն ավարտելը |
Առարկայի բռնագրավման մասին որոշումը կատարման մասին նշումով վերադարձվում է որոշում կայացրած մարմնին (պաշտոնատար անձին):
գ լ ու խ xxix
հատուկ իրավունքից զրկելու մասին որոշման կատարման վարույթը
Հատուկ իրավունքից զրկելու մասին որոշումը կատարող մարմինները
Հոդված 314.
Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկելու մասին որոշումն ի կատար են ածում ներքին գործերի մարմինների այն պաշտոնատար անձինք, որոնք նշված են սույն օրենսգրքի 224 հոդվածի 2-րդ կետում:
Փոքրաչափս նավեր վարելու իրավունքից զրկելու մասին որոշումն ի կատար է ածվում սույն օրենսգրքի 228 հոդվածում նշված պաշտոնատար անձանց կողմից:
Որսի իրավունքից զրկելու մասին որոշումն ի կատար են ածում որսի կանոնների պահպանության նկատմամբ պետական հսկողություն իրականացնող մարմինների այն պաշտոնատար անձինք, որոնք նշված են սույն օրենսգրքի 242 հոդվածի երկրորդ մասում:
Հոդված 315. |
Տրանսպորտային միջոցներ կամ փոքրաչափս նավեր վարելու իրավունքից զրկելու մասին որոշումը կատարելու կարգը |
Տրանսպորտային միջոցներ կամ փոքրաչափս նավեր վարելու իրավունքից զրկելու մասին որոշումն ի կատար է ածվում վարորդական վկայականը և նրան կից կտրոնը վերցնելու միջոցով, եթե վարորդը կամ նավավարը զրկված է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցներ կամ փոքրաչափս նավեր վարելու իրավունքից:
Եթե վարորդը կամ նավավարը զրկված է ոչ բոլոր տեսակի տրանսպորտային միջոցներ կամ փոքրաչափս նավեր վարելու իրավունքից, ապա վարորդական վկայականում և դրան կից կտրոնում նշվում է, թե տրանսպորտային միջոցների կամ փոքրաչափս նավերի ինչպիսի տեսակներ վարելու իրավունքից է նա զրկված:
Եթե վարելու իրավունքից զրկված վարորդը կամ նավավարը խուսափում է վարորդական վկայականը հանձնելուց, այդ վկայականը վերցվում է սահմանված կարգով` համապատասխանաբար ներքին գործերի մարմինների և Հայաստանի Հանրապետության պետլեռտեխհսկողության փոքրաչափս նավերի պետական տեսչության կողմից:
Տրանսպորտային միջոցներ կամ փոքրաչափս նավեր վարելու իրավունքի վկայականները վերցնելու կարգը սահմանվում է համապատասխանաբար ԽՍՀՄ ներքին գործերի նախարարությունը և Հայաստանի Հանրապետության պետլեռտեխհսկողության փոքրաչափս նավերի պետական տեսչությունը:
(24.09.86 խմբագրությամբ)
Հոդված 316. |
Որսորդության իրավունքից զրկելու մասին որոշումը կատարելու կարգը |
Որսորդության իրավունքից զրկելու մասին որոշումն ի կատար է ածվում որսորդական տոմսը վերցնելու միջոցով:
Եթե որսորդական իրավունքից զրկված անձը խուսափում է որսորդական տոմսը հանձնելուց, որսի կանոնների պահպանման նկատմամբ պետական հսկողություն իրականացնող մարմինները որսորդական տոմսը վերցնում են սահմանված կարգով:
Հոդված 317. |
Հատուկ իրավունքից զրկելու ժամկետի կրճատման հիմքն ու կարգը |
Տրանսպորտային միջոց, փոքրաչափս նավ վարելու իրավունքից կամ որսորդական իրավունքից որոշակի ժամկետով զրկված անձի կողմից աշխատանքի նկատմամբ բարեխիղճ վերաբերմունք և օրինակելի վարք դրսևորելու դեպքում տույժ նշանակած մարմինը (պաշտոնատար անձը) նշանակված ժամկետի առնվազն կեսն անցնելուց հետո կարող է նշված իրավունքից զրկելու ժամկետը կրճատել հասարակական կազմակերպության, աշխատավորական կոլեկտիվի միջնորդությամբ:
Հոդված 318. | Հատուկ իրավունքից զրկելու ժամկետների հաշվումը |
Տրանսպորտային միջոցների վարորդները և որսի կանոնները խախտած անձինք համարվում են հատուկ իրավունքից զրկված այդ իրավունքից զրկելու մասին որոշումը կայացվելու օրվանից:
Հատուկ իրավունքից զրկելու ժամկետը լրանալուց հետո, ինչպես նաև սույն օրենսգրքի 317 հոդվածին համապատասխան այդ ժամկետը կրճատելու դեպքում վարչական տույժի տվյալ միջոցին ենթարկված անձին սահմանված կարգով վերադարձվում են վերցված փաստաթղթերը:
գ լ ու խ xxx
ուղղիչ աշխատանքների մասին որոշման կատարման վարույթը
Ուղղիչ աշխատանքների մասին որոշման կատարումը
Հոդված 319.
Ուղղիչ աշխատանքների կիրառման մասին որոշումն ուղարկվում է կատարման ոչ ուշ, քան նրա կայացման հաջորդ օրը:
Սույն օրենսգրքի 30 հոդվածին համապատասխան խախտողը ուղղիչ աշխատանքները կրում է իր մշտական աշխատանքի վայրում:
Ուղղիչ աշխատանքների մասին որոշման հիման վրա տույժը կրելու ժամկետի ընթացքում խախտողի վաստակից հօգուտ պետության պահումներ են կատարվում որոշմամբ սահմանված չափերով:
Հոդված 320. |
Ուղղիչ աշխատանքները կրելու ժամկետը |
Ուղղիչ աշխատանքների կրումը հաշվվում է այն ժամանակով, որի ընթացքում խախտողն աշխատել է, և նրա վաստակից պահում է կատարվել: Խախտողի աշխատած օրերի թիվը պակաս չպետք է լինի գործի վերաբերյալ որոշմամբ սահմանված տույժի օրացուցային ժամկետին համընկնող աշխատանքային օրերի թվից:
Եթե խախտողը չի աշխատել նշված քանակի աշխատանքային օրերը և չկան չաշխատած օրերը տույժի ժամկետի մեջ հաշվարկելու հիմքեր, ուղղիչ աշխատանքների կրումը շարունակվում է քանի դեռ խախտողը լրիվ չի աշխատել սահմանված քանակի աշխատանքային օրերը:
Տույժը կրելու ժամկետի մեջ հաշվվում է այն ժամանակը, որը ընթացքում խախտողը չի աշխատել հարգելի պատճառներով և օրենքին համապատասխամ նրան աշխատավարձ է վճարվել:
Այդ ժամկետի մեջ հաշվվում է նաև հիվանդության ժամանակը, հիվանդին խնամելու համար հատկացված ժամանակը և հղիության ու ծննդաբերության արձակուրդում գտնվելու ժամանակը: Հարբածությամբ կամ հարբածության հետ կապված գործողություններով առաջացած հիվանդության ժամանակը ուղղիչ աշխատանքները կրելու ժամկետի մեջ չի հաշվվում:
Հոդված 321. | Խախտողի կողմից ուղղիչ աշխատանքները կրելու վայրի ձեռնարկության, հիմնարկի և կազմակերպության ադմինիստրացիայի պարտականությունը |
Խախտողի կողմից ուղղիչ աշխատանքները կրելու վայրի ձեռնարկության, հիմնարկի և կազմակերպության ադմինիստրացիայի վրա դրվում է` խախտողի վաստակից հօգուտ պետության պահումները ճիշտ և ժամանակին կատարելը և պահված գումարները սահմանված կարգով ժամանակին փոխանցելը.
խախտողի աշխատանքային դաստիարակությունը.
տույժը կրելուց խախտողի խուսափելու մասին տույժի տվյալ տեսակի կատարումը տնօրինող մարմիններին հայտնելը:
Հոդված 322. |
Մանր խուլիգանություն կատարելու համար նշանակված ուղղիչ աշխատանքներից խուսափելու հետևանքները |
Եթե անձը խուսափում է մանր խուլիգանություն կատարելու համար նշանակված ուղղիչ աշխատանքները կրելուց, ապա ժողովրդական դատավորի որոշմամբ ուղղիչ աշխատանքների չկրած ժամկետը կարող է փոխարինվել տուգանքով` տասից մինչև հիսուն դրամով կամ վարչական կալանքով` ուղղիչ աշխատանքների երեք օրվա դիմաց կալանքի մեկ օրվա հաշվով, բայց տասնհինգ օրվանից ոչ ավելի:
գ լ ու խ xxxi
վարչական կալանքի մասին որոշման կատարման վարույթը
Հոդված 323. Վարչական կալանքի մասին որոշման կատարումը
Վարչական կալանքի մասին որոշումն ի կատար է ածվում այն կայացվելուց հետո անհապաղ:
Հոդված 324. |
Վարչական կալանքը կրելու կարգը |
Վարչական կալանքի ենթարկված անձինք կալանքի տակ են պահվում ներքին գործերի մարմինների կողմից որոշվող վայրերում: Վարչական կալանքի մասին որոշումը կատարելիս կալանավորները ենթարկվում են անձնական զննության:
Վարչական ձերբակալման ժամկետը հաշվվում է վարչական կալանքի ժամկետի մեջ:
Վարչական կալանքի կրումը իրականացվում է ԽՍՀՄ օրենսդրական ակտերով սահմանված կանոններով:
Հոդված 325. |
Վարչական կալանքի ենթարկված անձանց աշխատանքային օգտագործումը |
Սույն օրենսգրքի 53, 172 հոդվածով, 175 հոդվածի երրորդ մասով, 1801, 182, 2061 և 2064 հոդվածներով նախատեսված իրավախախտումների համար վարչական կալանքի ենթարկված անձինք օգտագործվում են ֆիզիկական աշխատանքներում:
Վարչական կալանքի ենթարկված անձանց աշխատանքային օգտագործման կազմակերպումը դրվում է պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեների վրա:
Վարչական կալանքի ենթարկված անձանց կալանքի տակ գտնվելու ժամանակի համար մշտական աշխատանքի վայրում աշխատավարձ չի վճարվում:
(01.07.91, 11.05.92 խմբագրությամբ)
գ լ ու խ xxxii
գույքային վնասը հատուցելու մասում որոշման կատարման վարույթը
Գույքային վնասի հատուցման մասում որոշման կատարման կարգն ու ժամկետները
Հոդված 326.
Վարչական իրավախախտման վերաբերյալ գործի որոշումը գույքային վնասի հատուցման մասում ի կատար է ածվում ԽՍՀ Միության օրենսդրությամբ, սույն օրենսգրքով և քաղաքացիական դատավարության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Վարչական իրավախախտման վերաբերյալ գործի որոշումը գույքային վնասի հատուցման մասում հանդիսանում է կատարողական փաստաթուղթ:
Խախտողը գույքային վնասը պետք է հատուցի ոչ ուշ, քան որոշումը նրան հանձնելու օրվանից (սույն օրենսգրքի 283 հոդված) տասնհինգ օրում, իսկ այդ որոշումը գանգատարկելու կամ բողոքարկելու դեպքում` ոչ ուշ, քան գանգատը կամ բողոքը առանց բավարարման թողնելու մասին ծաուցման օրվանից տասնհինգ օրվա ընթացքում:
Հոդված 327. | Գույքային վնասի հատուցման մասում որոշումը չկատարելու հետևանքները |
Գույքային վնասի հատուցման մասում որոշումը սույն օրենսգրքի 326 հոդվածի երրորդ մասով սահմանված ժամկետում չկատարելու դեպքում այն ուղարկվում է քաղաքացիական դատավարության օրենսդրությամբ նախատեսված կատարողական վարույթի կարգով վնասը բռնագանձելու համար:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|