Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-231-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (14.11.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2014.12.30/76(1089).1 Հոդ.1253.20
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
17.12.2014
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
30.12.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը
(օրենքն ուժը կորցրել է 14.11.2024 թվականին, բացառությամբ 39-րդ հոդվածի` 24.10.24
ՀՕ-414-Ն օրենքի 59-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն)
(24.10.24
ՀՕ-414-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

Ընդունված է 2014 թվականի դեկտեմբերի 17-ին

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հոդված 39.

Սոցիալական աշխատանքի մասնագետը

 

1. Սոցիալական աշխատողը «Սոցիալական աշխատանքի» բարձրագույն մասնագիտական կրթություն ունեցող և սոցիալական աշխատողի մասնագիտական գործունեություն իրականացնող անձն է:

2. Սոցիալական աշխատող կարող է լինել նաև այլ մասնագիտությամբ բարձրագույն կրթություն ունեցող և «Սոցիալական աշխատանք» մասնագիտության հատուկ ուսուցման դասընթացներ ավարտած, համապատասխան վկայական ստացած անձը, որն ունի սոցիալական ոլորտի աշխատանքի առնվազն մեկ տարվա փորձ:

3. Սոցիալական սատարողը «Սոցիալական աշխատանքի» միջին կամ նախնական մասնագիտական կրթություն ունեցող և սոցիալական սատարողի մասնագիտական գործունեություն իրականացնող անձն է:

4. Սոցիալական սատարող կարող է լինել նաև այլ միջին կամ նախնական մասնագիտական կրթություն ունեցող և (կամ) «Սոցիալական աշխատանք» մասնագիտության հատուկ դասընթացներ ավարտած, համապատասխան վկայական ստացած անձը:

(39-րդ հոդվածը փոփ. 06.12.17 ՀՕ-229-Ն)

(հոդվածն ուժը կորցնում է սոցիալական աշխատողների և սոցիալական սատարողների հավաստագրման կարգն ուժի մեջ մտնելուց 18 ամիս հետո` 24.10.24 ՀՕ-414-Ն օրենքի 59-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն)

(24.10.24 ՀՕ-414-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2014 թ. դեկտեմբերի 30

Երևան

ՀՕ-231-Ն

 

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան