ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
(օրենքն ուժը կորցրել է 14.11.2024 թվականին, բացառությամբ 39-րդ հոդվածի` 24.10.24 ՀՕ-414-Ն օրենքի 59-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն)
(24.10.24 ՀՕ-414-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
Ընդունված է 2014 թվականի դեկտեմբերի 17-ին
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հոդված 39. |
Սոցիալական աշխատանքի մասնագետը |
1. Սոցիալական աշխատողը «Սոցիալական աշխատանքի» բարձրագույն մասնագիտական կրթություն ունեցող և սոցիալական աշխատողի մասնագիտական գործունեություն իրականացնող անձն է:
2. Սոցիալական աշխատող կարող է լինել նաև այլ մասնագիտությամբ բարձրագույն կրթություն ունեցող և «Սոցիալական աշխատանք» մասնագիտության հատուկ ուսուցման դասընթացներ ավարտած, համապատասխան վկայական ստացած անձը, որն ունի սոցիալական ոլորտի աշխատանքի առնվազն մեկ տարվա փորձ:
3. Սոցիալական սատարողը «Սոցիալական աշխատանքի» միջին կամ նախնական մասնագիտական կրթություն ունեցող և սոցիալական սատարողի մասնագիտական գործունեություն իրականացնող անձն է:
4. Սոցիալական սատարող կարող է լինել նաև այլ միջին կամ նախնական մասնագիտական կրթություն ունեցող և (կամ) «Սոցիալական աշխատանք» մասնագիտության հատուկ դասընթացներ ավարտած, համապատասխան վկայական ստացած անձը:
(39-րդ հոդվածը փոփ. 06.12.17 ՀՕ-229-Ն)
(հոդվածն ուժը կորցնում է սոցիալական աշխատողների և սոցիալական սատարողների հավաստագրման կարգն ուժի մեջ մտնելուց 18 ամիս հետո` 24.10.24 ՀՕ-414-Ն օրենքի 59-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն)
(24.10.24 ՀՕ-414-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2014 թ. դեկտեմբերի 30 Երևան ՀՕ-231-Ն |