Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-444-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.11.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.11.11-2024.11.24 Պաշտոնական հրապարակման օրը 13.11.2024
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
24.10.2024
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
11.11.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.11.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2024 թվականի հոկտեմբերի 24-ին

 

«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-195-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) «և ներքին գործերի նախարարությունների ու» բառերը փոխարինել «նախարարության,» բառով.

2) «անվտանգության» բառից հետո լրացնել «և պետական պահպանության մարմինների» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասից հանել «ներքին գործերի նախարարության,» բառերը, իսկ նույն մասը «քրեակատարողական» բառից առաջ լրացնել «ոստիկանության,» բառով:

 

Հոդված 3. Օրենքի 72-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի «և ներքին գործերի նախարարությունների» բառերը փոխարինել «նախարարության» բառով, իսկ նույն մասը «անձինք» բառից հետո լրացնել «ու ոստիկանության ծառայողները» բառերով.

2) 2-րդ մասի 4-րդ կետը «նախարարությունում,» բառից հետո լրացնել «ներքին գործերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումներում,» բառերով։

 

Հոդված 4. Սույն օրենքի 1-ին հոդվածի 1-ին կետը և 2-րդ հոդվածն ուժի մեջ են մտնում 2025 թվականի նոյեմբերի 1-ից, իսկ սույն օրենքի 1-ին հոդվածի 2-րդ կետը և 3-րդ հոդվածը՝ պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հանրապետության նախագահ

Վ. Խաչատուրյան

 

2024 թ. նոյեմբերի 11

Երևան

ՀՕ-444-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 նոյեմբերի 2024 թվական: