ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2024 թվականի հոկտեմբերի 24-ին
«ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՌԵԺԻՄԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» 2012 թվականի մարտի 21-ի ՀՕ-106-Ն օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Զինված ուժերի զինծառայողներն ուժային միջոցներ գործադրում են «Ոստիկանության գվարդիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ ուժային միջոցների գործադրման իրավաչափության ընդհանուր պայմաններին համապատասխան:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի նոյեմբերի 1-ից:
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2024 թ. նոյեմբերի 11 Երևան ՀՕ-431-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 նոյեմբերի 2024 թվական: