ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2024 թվականի հոկտեմբերի 24-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 2004 թվականի նոյեմբերի 9-ի Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 109-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 14-րդ կետով.
«14) մասնագիտական գործունեությունը շարունակելու համար աշխատողի կողմից օրենքով սահմանված լիցենզիան կամ հավաստագիրը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում չներկայացվելու դեպքում՝ ներկայացնելու համար սահմանված ժամկետը լրանալու հաջորդ օրվանից։»։
Հոդված 2. Օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությունը «12-րդ կետով» բառերից հետո լրացնել «և 109-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետով» բառերով, իսկ նույն պարբերության «հիմքով» բառը փոխարինել «հիմքերով» բառով։
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2024 թ. նոյեմբերի 11 Երևան ՀՕ-429-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 նոյեմբերի 2024 թվական: