Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-410-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.11.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.11.11-2024.11.24 Պաշտոնական հրապարակման օրը 13.11.2024
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
24.10.2024
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
11.11.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.11.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2024 թվականի հոկտեմբերի 24-ին

 

«ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հոդված 1. «Կրթության մասին» 1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-297 օրենքի 6-րդ հոդվածում՝

1) 3.3-րդ մասից հանել «ընտանիքների անապահովության սահմանային միավորից բարձր միավորներ ունեցող ուսանողներին,» բառերը.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.4-րդ մասով.

 «3.4. Կառավարության սահմանած կարգով և դեպքերում՝

1) ուսման վճարի 100 տոկոսի չափով կրթաթոշակ տրվում է մրցույթի արդյունքներով արհեստագործական կրթական ծրագիր իրականացնող մասնագիտական ուսումնական հաստատությունում վճարովի համակարգ ընդունված կամ սովորող այն ուսանողին, որի ընտանիքը անապահովության գնահատման կարգով ճանաչվել է սոցիալապես անապահով, և այդ ընտանիքի մեկ հաշվարկային անդամի ամսական եկամտի չափը ցածր է «Պետական նպաստների մասին» օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված կարգով անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմի 130 տոկոսի արժեքից.

2) ուսման վճարի 30-100 տոկոսի չափով՝ ըստ առաջադիմության, կրթաթոշակ տրվում է մրցույթի արդյունքներով միջին մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող մասնագիտական ուսումնական հաստատությունում վճարովի համակարգ ընդունված կամ սովորող այն ուսանողին, որի ընտանիքը անապահովության գնահատման կարգով ճանաչվել է սոցիալապես անապահով, և այդ ընտանիքի մեկ հաշվարկային անդամի ամսական եկամտի չափը ցածր է «Պետական նպաստների մասին» օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված կարգով անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմի 130 տոկոսի արժեքից.

3) ուսման վճարի 30-100 տոկոսի չափով՝ ըստ առաջադիմության, փոխհատուցում նպաստի ձևով տրվում է մրցույթի արդյունքներով բարձրագույն ուսումնական հաստատությունում վճարովի համակարգ ընդունված կամ սովորող այն ուսանողին, որի ընտանիքը անապահովության գնահատման կարգով ճանաչվել է սոցիալապես անապահով, և այդ ընտանիքի մեկ հաշվարկային անդամի ամսական եկամտի չափը ցածր է «Պետական նպաստների մասին» օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված կարգով անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմի 130 տոկոսի արժեքից։»։

 

 Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և գործելու է անապահովության գնահատման կարգը հաստատող Կառավարության որոշմամբ սահմանված ժամկետներին հաջորդող ուսումնական կիսամյակից։

 

Հանրապետության նախագահ

Վ. Խաչատուրյան

 

2024 թ. նոյեմբերի 11

Երևան

ՀՕ-410-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 նոյեմբերի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան