ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2004 թվականի փետրվարի 18-ին
ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
(վերնագիրը խմբ. 23.03.18 ՀՕ-281-Ն)
Գ Լ ՈՒ Խ 1.
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. | Օրենքի կարգավորման առարկան |
1. Սույն օրենքը կարգավորում է օրենքով նախատեսված կատարման ենթակա ակտերի (այսուհետ՝ նաև կատարման ենթակա ակտեր) հարկադիր կատարման գործառույթներ իրականացնող պետական լիազոր մարմնի (այսուհետ` Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն)՝ որպես պետական ծառայության առանձին տեսակի առանձնահատկությունները:
(1-ին հոդվածը խմբ. 21.01.20 ՀՕ-16-Ն, փոփ. 03.10.23 ՀՕ-301-Ն)
(21.01.20 ՀՕ-16-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
(03.10.23 ՀՕ-301-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
Հոդված 2. | Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը |
(վերնագիրը փոփ. 03.10.23 ՀՕ-301-Ն)
1. Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը (այսուհետ` հարկադիր կատարման ծառայություն) ապահովում է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված կատարման ենթակա ակտերի հարկադիր կատարումը:
2. (մասն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-16-Ն)
3. Ծառայությունը հարկադիր կատարման ծառայությունում իրականացվում է օրինականության, մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, պատիվն ու արժանապատվությունը հարգելու, մարդասիրության ու հրապարակայնության սկզբունքների պահպանմամբ` միանձնյա ու կենտրոնացված ղեկավարման միջոցով:
4. Հարկադիր կատարման ծառայությունը կազմված է հարկադիր կատարման ծառայության կենտրոնական մարմնից, որը կարող է ունենալ բաժիններ և բաժանմունքներ, և տարածքային մարմիններից (բաժիններից), որոնք կարող են ունենալ բաժանմունքներ։
5. (մասն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-16-Ն)
(2-րդ հոդվածը խմբ. 16.12.05 ՀՕ-29-Ն, 15.06.06 ՀՕ-132-Ն, լրաց. 15.11.06 ՀՕ-176-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-281-Ն, 21.01.20 ՀՕ-16-Ն, փոփ., խմբ. 03.10.23 ՀՕ-301-Ն)
(21.01.20 ՀՕ-16-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
(03.10.23 ՀՕ-301-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
(հոդվածը 11.04.24 ՀՕ-208-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2025 թվականի հուլիսի 1-ից)
Հոդված 3. | Հարկադիր կատարման ծառայության մասին օրենսդրությունը |
1. Հարկադիր կատարման ծառայության մասին օրենսդրությունը բաղկացած է սույն օրենքից, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքից և «Հանրային ծառայության մասին» օրենքից, այլ օրենքներից ու իրավական ակտերից, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերից:
2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են պայմանագրերի նորմերը:
3. (մասն ուժը կորցրել է 03.10.23 ՀՕ-301-Ն)
4. Հարկադիր կատարողների աշխատանքային հարաբերություններին վերաբերող հարցերը, որոնք կարգավորված չեն սույն օրենքով, կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» և «Հանրային ծառայության մասին» օրենքներով:
5. Սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված իրավական ակտերով այդ հարաբերությունները կարգավորված չլինելու դեպքում դրանք կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ:
(3-րդ հոդվածը փոփ., լրաց. 21.01.20 ՀՕ-16-Ն, փոփ. 03.10.23 ՀՕ-301-Ն)
(03.10.23 ՀՕ-301-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
(հոդվածը 11.04.24 ՀՕ-208-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2025 թվականի հուլիսի 1-ից)
Գ Լ ՈՒ Խ 2.
ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԸ ԵՎ ԿՈՉՈՒՄՆԵՐԸ
Հոդված 4. | Հարկադիր կատարման ծառայության պաշտոնները |
1. Հարկադիր կատարման ծառայության պաշտոնները դասակարգվում են խմբերի՝ ելնելով այդ պաշտոնները զբաղեցնող անձանց աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվության, որոշումներ կայացնելու լիազորությունների, գործունեության ազդեցության, շփումների և ներկայացուցչության, խնդիրների բարդության և դրանց լուծման, ինչպես նաև մասնագիտական գիտելիքների և կոմպետենցիաների տեսանկյունից ներկայացվող պահանջներից:
2. Հարկադիր կատարման ծառայության պաշտոնները դասակարգվում են հետևյալ խմբերի.
1) հարկադիր կատարման ծառայության գլխավոր պաշտոններ.
2) հարկադիր կատարման ծառայության առաջատար պաշտոններ:
3. Հարկադիր կատարման ծառայության պաշտոնների խմբերում պաշտոնների դասակարգումն իրականացվում է հարկադիր կատարման ծառայության պաշտոնների անվանացանկով: Անվանացանկը հաստատում և (կամ) փոփոխում է գլխավոր հարկադիր կատարողը և վարվում է «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով: Անվանացանկում չեն ներառվում գլխավոր հարկադիր կատարողի և նրա տեղակալների պաշտոնները:
4. Հարկադիր կատարման ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոն զբաղեցնող ծառայողները համարվում են հարկադիր կատարման ծառայողներ (այսուհետ՝ հարկադիր կատարողներ):
5. Գլխավոր հարկադիր կատարողը և նրա տեղակալները համարվում են պետական վարչական պաշտոն զբաղեցնող անձինք, որոնց պաշտոնները չեն ընդգրկվում հարկադիր կատարման ծառայության պաշտոնների անվանացանկում։
6. Սույն օրենքով հարկադիր կատարողի համար նախատեսված իրավունքները, պարտականությունները և սոցիալական երաշխիքները տարածվում են գլխավոր հարկադիր կատարողի և նրա տեղակալների վրա, իսկ սույն օրենքով սահմանված այլ նորմերը գլխավոր հարկադիր կատարողի և նրա տեղակալների վրա տարածվում են միայն սույն օրենքով ուղղակիորեն նախատեսված դեպքերում:
(4-րդ հոդվածը խմբ., փոփ. 16.12.05 ՀՕ-29-Ն, 15.06.06 ՀՕ-132-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-281-Ն, փոփ. 09.07.19 ՀՕ-127-Ն, խմբ. 21.01.20 ՀՕ-16-Ն)
(21.01.20 ՀՕ-16-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 5. | Հարկադիր կատարողների կոչումները |
1. Հարկադիր կատարողներին շնորհվում են արդարադատության հետևյալ կոչումները, որոնք դասակարգվում են հետևյալ խմբերի.
1) (կետն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-16-Ն)
2) գլխավոր խմբի կոչումներ`
- արդարադատության գնդապետ,
- արդարադատության փոխգնդապետ.
3) առաջատար խմբի կոչումներ`
- արդարադատության մայոր,
- արդարադատության կապիտան,
- արդարադատության ավագ լեյտենանտ,
- արդարադատության լեյտենանտ:
Կոչումները դասակարգվում են աստիճանական համակարգով՝ բարձրից ցածր:
2. Արդարադատության գեներալ-մայորի կոչումը շնորհվում է գլխավոր հարկադիր կատարողին և նրա տեղակալներին: Արդարադատության գեներալ-մայորի կոչումը շնորհում է վարչապետը:
3. Հարկադիր կատարման ծառայության պաշտոններ զբաղեցնող ծառայողների կոչումները, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի, շնորհում է գլխավոր հարկադիր կատարողը:
4. Կոչումները շնորհվում են հերթականության կարգով, զբաղեցրած պաշտոնի համար նախատեսված կոչումներին համապատասխան, սույն օրենքով սահմանված ժամկետը լրանալուց հետո` 15-օրյա ժամկետում, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:
5. Կոչումները շնորհվում են անհատական կարգով` ցմահ:
6. Հարկադիր կատարողը, ինչպես նաև հարկադիր կատարման ծառայությունում ծառայությունը դադարեցրած քաղաքացին կարող են ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար դատապարտվելու դեպքում զրկվել կոչումից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
(5-րդ հոդվածը խմբ. 16.12.05 ՀՕ-29-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-281-Ն, փոփ., խմբ. 21.01.20 ՀՕ-16-Ն)
(21.01.20 ՀՕ-16-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 6. | Հարկադիր կատարման ծառայության պաշտոններին համապատասխանող կոչումները |
Հարկադիր կատարման ծառայության պաշտոնների համար սահմանվում են հետևյալ առավելագույն կոչումները.
Պաշտոնի անվանումը | Առավելագույն կոչումը |
բաժնի պետ | արդարադատության գնդապետ |
բաժնի պետի տեղակալ, բաժանմունքի պետ, գլխավոր խորհրդատու |
արդարադատության փոխգնդապետ |
առաջատար խորհրդատու, առաջին կարգի խորհրդատու, ավագ հարկադիր կատարող |
արդարադատության մայոր |
հարկադիր կատարող, տեսուչ | արդարադատության կապիտան |
(6-րդ հոդվածը խմբ. 16.12.05 ՀՕ-29-Ն, փոփ. 15.06.06 ՀՕ-132-Ն, 21.01.20 ՀՕ-16-Ն, 03.10.23 ՀՕ-301-Ն)
(21.01.20 ՀՕ-16-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
(03.10.23 ՀՕ-301-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
Հոդված 7. | Կոչումների շնորհման ժամկետները |
1. Սույն օրենքով սահմանված կարգով հերթական կոչումների շնորհման համար սահմանվում են ծառայության հետևյալ ժամկետները.
- արդարադատության լեյտենանտ` 2 տարի,
- արդարադատության ավագ լեյտենանտ` 3 տարի,
- արդարադատության կապիտան` 3 տարի,
- արդարադատության մայոր` 4 տարի,
- արդարադատության փոխգնդապետ` 5 տարի:
Արդարադատության գնդապետի կոչումով ծառայության ժամկետ չի սահմանվում:
2. Այլ պետական մարմնում ծառայություն անցած (աշխատած) և զինվորական կամ հատուկ կոչում (դասային աստիճան, որակավորման դաս) ունեցող քաղաքացիներին հարկադիր կատարման ծառայությունում պաշտոնի նշանակելիս շնորհվում է նրանց զինվորական կամ հատուկ կոչմանը (դասային աստիճան, որակավորման դաս) համապատասխան կոչում, բացառությամբ սույն հոդվածի 3.1-ին մասով սահմանված դեպքի, պաշտոնի նշանակվելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում:
3. Այլ պետական մարմիններում շնորհված զինվորական կամ հատուկ կոչումների (դասային աստիճանների, որակավորման դասերի) համապատասխանությունը սույն օրենքով սահմանված կոչումներին սահմանում է Կառավարությունը:
3.1. Հարկադիր կատարման ծառայությունում հարկադիր ծառայության պաշտոնի նշանակելիս զինվորական կամ հատուկ կոչում (դասային աստիճան, որակավորման դաս) չունեցող կամ հարկադիր կատարման ծառայության տվյալ պաշտոնին համապատասխան սկզբնական կոչումից ավելի ցածր զինվորական կամ հատուկ կոչում (դասային աստիճան, որակավորման դաս) ունեցող քաղաքացիներին շնորհվում է հարկադիր կատարման ծառայության տվյալ պաշտոնին համապատասխան սկզբնական կոչում: Հարկադիր կատարման ծառայության պաշտոններին համապատասխան սկզբնական կոչումները սահմանում է Կառավարությունը։
4. (մասն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-16-Ն)
5. Հարկադիր կատարողի հերթական կոչումի շնորհումը հետաձգվում է, երբ`
1) (կետն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-16-Ն)
2) նա ունի կարգապահական տույժ.
3) նա քրեական վարույթում ունի մեղադրյալի կարգավիճակ, կամ նրա նկատմամբ կատարվում է ծառայողական քննություն:
Հերթական կոչումի շնորհումը հետաձգելու դեպքում ծառայողի հերթական կոչումը շնորհվում է սույն մասի 1-ին կետում նշված խոչընդոտների վերացումից հետո` 15-օրյա ժամկետում:
(7-րդ հոդվածը խմբ., լրաց. 16.12.05 ՀՕ-29-Ն, լրաց. 15.06.06 ՀՕ-132-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-281-Ն, փոփ., լրաց. 21.01.20 ՀՕ-16-Ն, փոփ. 09.06.22 ՀՕ-192-Ն)
(21.01.20 ՀՕ-16-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 8. | Կոչումներով ծառայության ժամկետը հաշվարկելը |
1. Կոչումներով ծառայության ժամկետը հաշվարկվում է այդ կոչման շնորհման մասին հրամանի ստորագրման հաջորդ օրվանից:
Հերթական կոչում շնորհելու ժամկետը հաշվարկելիս իջեցված կոչումով ծառայության ժամանակահատվածը չի հաշվարկվում:
2. Սույն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում կոչումը շնորհելուն խոչընդոտելն առաջացնում է կարգապահական պատասխանատվություն:
(8-րդ հոդվածը փոփ. 16.12.05 ՀՕ-29-Ն)
Գ Լ ՈՒ Խ 3.
ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՑՆԵԼԸ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Հոդված 9. | Ծառայության անցնելու համար ներկայացվող հիմնական պահանջները |
1. Սույն օրենքով սահմանված կարգով հարկադիր կատարողի պաշտոն զբաղեցնելու իրավունք ունեն հարկադիր կատարման ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին տիրապետող, 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, որոնք անցել են պարտադիր զինվորական ծառայություն (բացառությամբ իգական սեռի, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնք օրենքով նախատեսված կարգով և հիմքով ազատվել են պարտադիր զինվորական ծառայությունից):
2. Հարկադիր կատարման ծառայության պաշտոնի չի կարող նշանակվել այն քաղաքացին, որի նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում, և (կամ) առկա է «Հանրային ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածով նախատեսված հիմքերից որևէ մեկը:
3. Հարկադիր կատարողին ներկայացվող մասնագիտական պահանջները սահմանում է հանրային ծառայությունը համակարգող փոխվարչապետը:
4. Հարկադիր կատարման ծառայությունում հարկադիր կատարման ծառայության պաշտոնի նշանակվելու համար դիմած և ծառայությունում պաշտոն զբաղեցնելու համար սույն հոդվածով սահմանված պահանջները բավարարող, սակայն աշխատանքային փորձ չունեցող քաղաքացիները մրցույթը հաղթահարելուց հետո՝ մինչև պաշտոնի նշանակվելը, ներգրավվում են մեկամսյա ուսումնական դասընթացների` նրանց պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից: Ուսումնական դասընթացներ անցնող քաղաքացիները ծառայողներ չեն համարվում: Ուսումնական դասընթացում ներգրավելու և դասընթաց անցնելու կարգը, պայմանները և դասընթացի ավարտից հետո պաշտոնի նշանակման կարգը սահմանում է հանրային ծառայությունը համակարգող փոխվարչապետը:
(9-րդ հոդվածը խմբ., լրաց. 16.12.05 ՀՕ-29-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-281-Ն, խմբ. 21.01.20 ՀՕ-16-Ն)
(21.01.20 ՀՕ-16-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 10. | Հարկադիր կատարողի երդումը |
1. Հարկադիր կատարման ծառայությունում առաջին անգամ որպես հարկադիր կատարող պաշտոնի նշանակվող անձինք, Հայաստանի Հանրապետության պետական դրոշի առջև, համապատասխան նախարարի սահմանած կարգով, տալիս են հետևյալ բովանդակությամբ երդում.
«Ես` (անուն, հայրանուն, ազգանուն), Հայաստանի Հանրապետության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում պաշտոն ստանձնելով, երդվում եմ.
հավատարմորեն ծառայել Հայաստանի Հանրապետության ժողովրդին, խստագույնս պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, աջակցել սահմանադրական կարգի պահպանմանը, անվերապահորեն և բարեխղճորեն կատարել իմ պարտականությունները»:
2. Հարկադիր կատարողը երդում տալիս է մեկ անգամ, անհատական կարգով` երդման տեքստն ընթերցելու միջոցով:
3. Հարկադիր կատարողն ստորագրում է իր ընթերցած երդման տեքստը, որը պահպանվում է նրա անձնական գործում:
(10-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-281-Ն)
Հոդված 11. | Պաշտոնի նշանակելը հարկադիր կատարման ծառայությունում |
1. Հարկադիր կատարման ծառայության անմիջական ղեկավարումն իրականացնում է գլխավոր հարկադիր կատարողը:
2. Հարկադիր կատարման ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոններում պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է գլխավոր հարկադիր կատարողը:
3. (մասն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-16-Ն)
(11-րդ հոդվածը խմբ. 16.12.05 ՀՕ-29-Ն, փոփ., խմբ. 15.06.06 ՀՕ-132-Ն, խմբ. 23.03.18 ՀՕ-281-Ն, խմբ., փոփ. 21.01.20 ՀՕ-16-Ն)
(21.01.20 ՀՕ-16-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 12. | Հարկադիր կատարման ծառայությունում պաշտոնների նշանակելու պայմանները, հարկադիր կատարման ծառայության պաշտոնի անձնագրի` կրթության և աշխատանքային ստաժի չափանիշները |
(վերնագիրը խմբ. 21.01.20 ՀՕ-16-Ն)
1․ Գլխավոր հարկադիր կատարող կարող է նշանակվել այն անձը, որը մինչև նշանակումն զբաղեցրել է գլխավոր հարկադիր կատարողի տեղակալի պաշտոն կամ առնվազն երեք տարի՝ հարկադիր կատարման ծառայության գլխավոր խմբի պաշտոն և ունի արդարադատության գնդապետից ոչ ցածր կոչում կամ ունի բարձրագույն կրթություն և հանրային ծառայության առնվազն չորս տարվա ստաժ կամ ունի բարձրագույն կրթություն և չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ:
2․ Գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ կարող է նշանակվել այն անձը, որը զբաղեցրել է գլխավոր հարկադիր կատարողի պաշտոն կամ առնվազն երեք տարի՝ հարկադիր կատարման ծառայության գլխավոր խմբի պաշտոն և ունի արդարադատության փոխգնդապետից ոչ ցածր կոչում կամ ունի հանրային ծառայության առնվազն երեք տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ:
3․ Հարկադիր կատարման ծառայության գլխավոր խմբի պաշտոններում կարող է նշանակվել այն անձը, որն զբաղեցրել է գլխավոր հարկադիր կատարողի կամ տեղակալի կամ հարկադիր կատարման ծառայության գլխավոր խմբի պաշտոն կամ առնվազն երկու տարի՝ առաջատար խմբի պաշտոն կամ ունի հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում` երեք տարվա աշխատանքային ստաժ:
4. Ավագ հարկադիր կատարող, առաջատար խորհրդատու, առաջին կարգի խորհրդատու կարող է նշանակվել այն անձը, որն զբաղեցրել է գլխավոր հարկադիր կատարողի կամ գլխավոր հարկադիր կատարողի տեղակալի կամ հարկադիր կատարման ծառայության գլխավոր խմբի պաշտոն կամ առնվազն մեկ տարի՝ առաջատար խմբի պաշտոն կամ ունի հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ երկու տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում` երկու տարվա աշխատանքային ստաժ:
5. Տեսուչի և հարկադիր կատարողի պաշտոնները սույն օրենքով սահմանված կարգով զբաղեցվում են առանց աշխատանքային ստաժի և փորձի:
6. (մասն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-16-Ն)
(12-րդ հոդվածը խմբ. 16.12.05 ՀՕ-29-Ն, փոփ. 15.06.06 ՀՕ-132-Ն, 23.03.18 ՀՕ-281-Ն, խմբ., փոփ. 21.01.20 ՀՕ-16-Ն, խմբ. 03.10.23 ՀՕ-301-Ն)
(21.01.20 ՀՕ-16-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
(03.10.23 ՀՕ-301-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
Հոդված 12.1. | Հարկադիր կատարման ծառայության պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթը |
1. Հարկադիր կատարողները պաշտոնի նշանակվում են մրցույթի արդյունքներով: Մրցույթի անցկացման կարգը սահմանում է Կառավարությունը:
2. Մրցույթին չեն կարող մասնակցել այն քաղաքացիները, որոնք չեն բավարարում սույն օրենքի 9-րդ, 12-րդ և 40-րդ հոդվածների պահանջները:
3. (մասն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-16-Ն)
4. (մասն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-16-Ն)
5. (մասն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-16-Ն)
6. (մասն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-16-Ն)
7. (մասն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-16-Ն)
8. (մասն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-16-Ն)
9. (մասն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-16-Ն)
10. (մասն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-16-Ն)
11. (մասն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-16-Ն)
12. (մասն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-16-Ն)
(12.1-ին հոդվածը լրաց. 16.12.05 ՀՕ-29-Ն, փոփ. 15.06.06 ՀՕ-132-Ն, 23.03.18 ՀՕ-281-Ն, խմբ., փոփ. 21.01.20 ՀՕ-16-Ն)
(21.01.20 ՀՕ-16-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 12.2. | Փորձաշրջանի նշանակումը և անցկացումը |
1. Հարկադիր կատարման ծառայության պաշտոն առաջին անգամ զբաղեցնող անձի նշանակումն իրականացվում է մինչև ինն ամիս փորձաշրջանով: Փորձաշրջանի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով:
2. (մասն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-16-Ն)
3. (մասն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-16-Ն)
4. (մասն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-16-Ն)
(12.2-րդ հոդվածը լրաց. 16.12.05 ՀՕ-29-Ն, փոփ. 15.06.06 ՀՕ-132-Ն, խմբ., փոփ. 21.01.20 ՀՕ-16-Ն)
(21.01.20 ՀՕ-16-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Գ Լ ՈՒ Խ 4.
ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂԻ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ ԵՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ
(վերնագիրը փոփ. 21.01.20 ՀՕ-16-Ն)
Հոդված 13. | Հարկադիր կատարողի կատարողականի գնահատումը |
(վերնագիրը փոփ. 21.01.20 ՀՕ-16-Ն)
1. Հարկադիր կատարողի կատարողականի գնահատման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով:
2. (մասն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-16-Ն)
3. (մասն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-16-Ն)
4. (մասն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-16-Ն)
5. (մասն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-16-Ն)
6. (մասն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-16-Ն)
7. (մասն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-16-Ն)
8. (մասն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-16-Ն)
9. (մասն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-16-Ն)
10. (մասն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-16-Ն)
11. (մասն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-16-Ն)
(13-րդ հոդվածը խմբ. 16.12.05 ՀՕ-29-Ն, փոփ. 15.06.06 ՀՕ-132-Ն, լրաց. 17.11.09 ՀՕ-208-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-281-Ն, փոփ., խմբ. 21.01.20 ՀՕ-16-Ն)
(21.01.20 ՀՕ-16-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 14. | Հարկադիր կատարողի վերապատրաստումը և հատուկ ուսուցումը |
1. Հարկադիր կատարողը ենթակա է վերապատրաստման «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով՝ կատարողականի գնահատականի արդյունքներով գնահատված անհատական վերապատրաստման կարիքի հիման վրա, ինչպես նաև հարկադիր կատարողների՝ հարկադիր կատարման գործառույթների արդյունավետ իրականացմանն ուղղված հատուկ մասնագիտական գիտելիքների և կոմպետենցիաների զարգացման անհրաժեշտության դեպքում, սակայն ոչ ուշ, քան երեք տարին մեկ անգամ: Հարկադիր կատարման ծառայության գործառույթների արդյունավետ իրականացմանն ուղղված հատուկ մասնագիտական գիտելիքների և կոմպետենցիաների զարգացման համար անհրաժեշտ վերապատրաստման կարգը սահմանում է համապատասխան նախարարը:
2. Հարկադիր կատարման ծառայության հանրային ծառայողներն իրավունք ունեն սահմանված կարգով կրելու, պահելու և գործադրելու (կիրառելու) հրազեն և օրենքով նախատեսված հատուկ միջոցներ հատուկ ուսուցում անցնելուց հետո: Հատուկ ուսուցում անցնելու կարգն ու պայմանները սահմանում է հանրային ծառայությունը համակարգող փոխվարչապետը:
3. (մասն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-16-Ն)
4. (մասն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-16-Ն)
(14-րդ հոդվածը փոփ. 16.12.05 ՀՕ-29-Ն, 23.03.18 ՀՕ-281-Ն, խմբ., փոփ. 21.01.20 ՀՕ-16-Ն, խմբ. 03.10.23 ՀՕ-301-Ն)
(21.01.20 ՀՕ-16-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
(հոդվածը 03.10.23 ՀՕ-301-Ն օրենքի 6-րդ հոդվածի փոփոխության մասով գործում է նույն օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի համաձայն)
(03.10.23 ՀՕ-301-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
Գ Լ ՈՒ Խ 5.
ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂԻՆ ԱՅԼ ՊԱՇՏՈՆԻ ՓՈԽԱԴՐԵԼԸ
Հոդված 15. | Հարկադիր կատարողին նրա համաձայնությամբ այլ պաշտոնի փոխադրելը |
(հոդվածն ուժը կորցրել է 16.12.05 ՀՕ-29-Ն)
Հոդված 16. | Հարկադիր կատարողին այլ պաշտոնի փոխադրելը և ժամանակավոր թափուր պաշտոնի նշանակում կատարելը |
(վերնագիրը խմբ. 16.12.05 ՀՕ-29-Ն, 03.10.23 ՀՕ-301-Ն)
1. Հարկադիր կատարողն առանց իր համաձայնության կարող է փոխադրվել`
1) ծառայողական անհրաժեշտությամբ պայմանավորված՝ զբաղեցրած պաշտոնին հավասարազոր այլ պաշտոնի` տվյալ պաշտոնում առնվազն մեկ տարի ծառայելուց հետո (իսկ մինչև մեկ տարին լրանալը՝ միայն իր համաձայնությամբ). ծառայողական անհրաժեշտությամբ պայմանավորված փոխադրման դեպքերը սահմանվում են Կառավարության որոշմամբ.
2) բաժնի պետի, բաժնի պետի տեղակալի, բաժանմունքի պետի պաշտոնում առավելագույնը հինգ տարի ծառայելուց հետո՝ պարտադիր ռոտացիայի կարգով.
3) իր զբաղեցրած պաշտոնին համապատասխանող խմբում ավելի ցածր պաշտոնի, եթե փոխադրումը կապված է կառուցվածքային փոփոխությունների կամ հաստիքների կրճատման հետ.
4) զբաղեցրած պաշտոնին հավասարազոր այլ կամ ավելի ցածր պաշտոնի՝ առողջական վիճակից ելնելով` բժշկական եզրակացության հիման վրա:
2. Հարկադիր կատարողն իր դիմումի համաձայն կարող է փոխադրվել իր զբաղեցրած պաշտոնին հավասարազոր կամ ցածր այլ պաշտոնի, այդ թվում՝ ծառայության այլ վայր:
3. Հարկադիր կատարողի կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակավոր անհնարինության, կին ծառայողի հղիության կամ ծննդաբերության արձակուրդում գտնվելու, ինչպես նաև ծառայողի` մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու, հարկադիր կատարողի լիազորությունները կասեցվելու դեպքերում նրա պաշտոնը կարող է զբաղեցնել այլ բաժնի (բաժանմունքի) հավասարազոր պաշտոն զբաղեցնող հարկադիր կատարողը կամ ավելի բարձր պաշտոն զբաղեցնող հարկադիր կատարողը՝ վերջինիս իր համաձայնությամբ տվյալ պաշտոնին փոխադրելով, կամ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերով սահմանված կարգով ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելով։
4. Ժամանակավոր թափուր պաշտոնում նշանակված անձը, սույն օրենքի իմաստով, համարվում է հարկադիր կատարող, և նրա նկատմամբ կիրառվում են հարկադիր կատարողի իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև սոցիալական երաշխիքները:
5. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված հիմքերի վերացման դեպքում փոխադրված ծառայողը շարունակում է ծառայել իր նախկին պաշտոնում, իսկ վերակազմակերպմամբ և (կամ) կառուցվածքային փոփոխությամբ պայմանավորված հաստիքների և (կամ) հարկադիր ծառայության պաշտոնների կրճատման և (կամ) հաստիքների առավելագույն քանակի կրճատման հետևանքով նախկին պաշտոնում ծառայությունը շարունակելու անհնարինության դեպքում իր համաձայնությամբ նշանակվում է հավասարազոր կամ ավելի ցածր պաշտոնի, իսկ հավասարազոր կամ ավելի ցածր պաշտոնի նշանակվելու անհնարինության դեպքում ազատվում է հարկադիր կատարման ծառայությունից:
(16-րդ հոդվածը խմբ. 16.12.05 ՀՕ-29-Ն, լրաց., փոփ. 17.11.09 ՀՕ-208-Ն, խմբ. 21.01.20 ՀՕ-16-Ն, 03.10.23 ՀՕ-301-Ն)
(21.01.20 ՀՕ-16-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
(հոդվածը 03.10.23 ՀՕ-301-Ն օրենքի 7-րդ հոդվածի փոփոխության մասով գործում է նույն օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի համաձայն)
(03.10.23 ՀՕ-301-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
Հոդված 17. | Այլ պաշտոնի փոխադրելը |
Հարկադիր կատարման ծառայության գլխավոր և առաջատար խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողներին, սույն օրենքով սահմանված կարգով, այլ պաշտոնի փոխադրում է տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող անձը:
(17-րդ հոդվածը փոփ. 16.12.05 ՀՕ-29-Ն, խմբ. 15.06.06 ՀՕ-132-Ն, փոփ. 21.01.20 ՀՕ-16-Ն)
(21.01.20 ՀՕ-16-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Գ Լ ՈՒ Խ 6.
ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 18. | Հարկադիր կատարողի իրավունքները |
1. «Հանրային ծառայության մասին» օրենքի 18-րդ հոդվածով նախատեսված հիմնական իրավունքներից բացի, հարկադիր կատարողի հիմնական իրավունքներն են՝
1) (կետն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-16-Ն)
2) (կետն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-16-Ն)
3) (կետն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-16-Ն)
4) (կետն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-16-Ն)
5) (կետն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-16-Ն)
6) (կետն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-16-Ն)
7) (կետն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-16-Ն)
8) կոչումի` սահմանված կարգով բարձրացումը.
9) պաշտոնի նշանակման արդյունքները բողոքարկելը.
10) ծառայության կազմակերպման ու կատարելագործման հարցերի վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը:
(18-րդ հոդվածը խմբ., փոփ. 16.12.05 ՀՕ-29-Ն, փոփ. 12.12.13 ՀՕ-168-Ն, խմբ., փոփ. 21.01.20 ՀՕ-16-Ն)
(21.01.20 ՀՕ-16-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 19. | Հարկադիր կատարողի պարտականությունները |
1. «Հանրային ծառայության մասին» օրենքի 19-րդ հոդվածով նախատեսված հիմնական պարտականություններից բացի, հարկադիր կատարողի հիմնական պարտականություններն են՝
1) (կետն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-16-Ն)
2) (կետն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-16-Ն)
3) (կետն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-16-Ն)
4) (կետն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-16-Ն)
5) սահմանված կարգով և ժամկետներում առաջարկություններ, դիմումներ և բողոքներ քննության առնելը և դրանց ընթացք տալը.
6) պետական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող փաստաթղթերի հետ աշխատելու` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջները պահպանելը, այդ թվում` ծառայությունը դադարեցնելուց հետո:
7) (կետն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-16-Ն)
8) (կետն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-16-Ն)
2. Հարկադիր կատարողը պարտավոր է տալ գրավոր բացատրություններ, եթե իր նկատմամբ անցկացվում է ծառայողական քննություն: Ծառայողական քննություն անցկացվում է «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված դեպքերում և կարգով:
3. (մասն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-16-Ն)
4. (մասն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-16-Ն)
(19-րդ հոդվածը խմբ. 16.12.05 ՀՕ-29-Ն, լրաց. 22.10.08 ՀՕ-184-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-281-Ն, խմբ., փոփ. 21.01.20 ՀՕ-16-Ն, փոփ. 01.03.23 ՀՕ-68-Ն)
(21.01.20 ՀՕ-16-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Գ Լ ՈՒ Խ 7.
ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ` ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ
Հոդված 20. | Համապատասխան նախարարության լիազորությունները հարկադիր կատարման ծառայության կազմակերպման գործում |
Համապատասխան նախարարությունը կազմակերպում, վերահսկում և մեթոդական ղեկավարում է իրականացնում հարկադիր կատարման ծառայության գործունեության նկատմամբ:
Համապատասխան նախարարը`
1) կազմակերպում և վերահսկողություն է իրականացնում հարկադիր կատարման ծառայության գործունեության նկատմամբ.
2) ընդունում է հարկադիր կատարման ծառայության գործունեության կազմակերպմանն ուղղված հրամաններ և որոշումներ, տալիս է ցուցումներ.
3) օրենքով և իրավական այլ ակտերով նախատեսված իր լիազորությունների սահմաններում կասեցնում, վերացնում, անվավեր, չեղյալ կամ ուժը կորցրած է ճանաչում հարկադիր կատարման ծառայության պաշտոնատար անձանց՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամաններն ու ցուցումները.
4) նշանակում կամ դադարեցնում է ծառայողական քննությունները, փոփոխում է ծառայողական քննություն կատարողին.
5) ծառայողական քննության ժամանակահատվածում կարող է ժամանակավորապես դադարեցնել ծառայողի լիազորությունները.
6) իրականացնում է սույն օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված այլ լիազորություններ:
(20-րդ հոդվածը խմբ. 16.12.05 ՀՕ-29-Ն, փոփ., խմբ. 23.03.18 ՀՕ-281-Ն)
Հոդված 21. | Գլխավոր հարկադիր կատարողի լիազորությունները |
1. Գլխավոր հարկադիր կատարողը`
1) ղեկավարում և հսկողություն է իրականացնում հարկադիր կատարման ծառայության գործունեության նկատմամբ.
2) ապահովում է սույն օրենքի, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի, «Հանրային ծառայության մասին» օրենքի, այլ օրենքների ու իրավական ակտերի պահանջների, ինչպես նաև համապատասխան նախարարի հրամանների և ցուցումների կատարումը.
3) ընդունում է հարկադիր կատարման ծառայության գործունեության կազմակերպմանն ուղղված հրամաններ, տալիս է ցուցումներ.
4) առաջարկություն է ներկայացնում համապատասխան նախարարին` ծառայության կառուցվածքի վերաբերյալ.
5) միջնորդություն է ներկայացնում համապատասխան նախարարին` գլխավոր հարկադիր կատարողի տեղակալին խրախուսելու կամ նրա նկատմամբ կարգապահական տույժեր կիրառելու մասին.
6) քննում է հարկադիր կատարողների նկատմամբ բերված բողոքները, վերացնում է հարկադիր կատարողների անօրինական որոշումները.
7) նշանակում և անցկացնում է ծառայողական քննություններ.
8) ծառայողական քննության ժամանակահատվածում կարող է ժամանակավորապես դադարեցնել իր կողմից պաշտոնի նշանակված ծառայողի լիազորությունները.
9) (կետն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-16-Ն)
10) (կետն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-16-Ն)
11) սահմանում է բաժինների պետերի կողմից հաշվետվություններ ներկայացնելու կարգը և ժամկետները.
12) կազմակերպում է ծառայողների հատուկ ուսուցումը.
13) իր իրավասության սահմաններում խրախուսում կամ կարգապահական տույժի է ենթարկում հարկադիր կատարման ծառայության` իր կողմից պաշտոնում նշանակված ծառայողներին.
14) առաջարկություններ է ներկայացնում համապատասխան նախարարին` դատական ակտերի հարկադիր կատարման մասին օրենսդրության կատարելագործման վերաբերյալ:
Գլխավոր հարկադիր կատարողն ունի նաև օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված այլ լիազորություններ:
2. Գլխավոր հարկադիր կատարողը պատասխանատվություն է կրում ծառայության խնդիրների իրականացման համար:
3. (մասն ուժը կորցրել է 03.10.23 ՀՕ-301-Ն)
4. Գլխավոր հարկադիր կատարողի բացակայության դեպքում նրան փոխարինում է տեղակալներից մեկը՝ համապատասխան նախարարի հանձնարարությամբ, իսկ հանձնարարության բացակայության դեպքում՝ տվյալ մարմնում մարմնի ղեկավարի տեղակալի առավել երկար ստաժ ունեցող տեղակալը:
(21-րդ հոդվածը խմբ. 16.12.05 ՀՕ-29-Ն, 15.06.06 ՀՕ-132-Ն, լրաց. 17.11.09 ՀՕ-208-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-281-Ն, 14.11.19 ՀՕ-239-Ն, լրաց., փոփ. 21.01.20 ՀՕ-16-Ն, 03.10.23 ՀՕ-301-Ն)
(21.01.20 ՀՕ-16-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
(03.10.23 ՀՕ-301-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
(հոդվածը 11.04.24 ՀՕ-208-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2025 թվականի հուլիսի 1-ից)
Հոդված 22. | Վարչության պետի լիազորությունները |
(հոդվածն ուժը կորցրել է 15.06.06 ՀՕ-132-Ն)
Հոդված 23. | Բաժնի պետի լիազորությունները |
(վերնագիրը փոփ. 03.10.23 ՀՕ-301-Ն)
Բաժնի պետը`
1) կազմակերպում և վերահսկում է բաժնի աշխատանքները.
2) գլխավոր հարկադիր կատարողի սահմանած կարգով և ժամկետներում ներկայացնում է հաշվետվություններ.
3) իրականացնում է սույն օրենքի, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, այլ օրենքների ու իրավական ակտերի պահանջների, համապատասխան նախարարի հրամանների, որոշումների և ցուցումների, գլխավոր հարկադիր կատարողի հրամանների, ցուցումների կատարումը, միջնորդություն է ներկայացնում գլխավոր հարկադիր կատարողին բաժնի ծառայողներին խրախուսելու և կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին.
4) լուծում է հարկադիր կատարողի ինքնաբացարկի կամ նրան հայտնված բացարկի հարցը.
5) ենթակայության կարգով քննում է հարկադիր կատարողի գործողությունների դեմ բերված բողոքները, վերացնում անօրինական որոշումները` այդ մասին իրազեկելով գլխավոր հարկադիր կատարողին կամ գլխավոր հարկադիր կատարողի տեղակալին.
6) օրենսդրությամբ վերապահված լիազորությունների սահմաններում տնօրինում է բաժնի դեպոզիտ հաշիվը:
(23-րդ հոդվածը խմբ. 16.12.05 ՀՕ-29-Ն, փոփ. 08.12.11 ՀՕ-321-Ն, 23.03.18 ՀՕ-281-Ն, 03.10.23 ՀՕ-301-Ն)
(03.10.23 ՀՕ-301-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
(հոդվածը 11.04.24 ՀՕ-208-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2025 թվականի հուլիսի 1-ից)
Հոդված 24. |
Հարկադիր կատարողների իրավունքները և պարտականությունները կատարման ենթակա ակտերի հարկադիր կատարման ընթացքում |
(վերնագիրը փոփ. 03.10.23 ՀՕ-301-Ն)
1. Կատարման ենթակա ակտերի հարկադիր կատարման ընթացքում հարկադիր կատարողը`
1) միջոցներ է ձեռնարկում կատարման ենթակա ակտերի ժամանակին, լրիվ և ճիշտ կատարման համար.
2) կատարողական վարույթի կողմերին (այսուհետ` կողմեր) և նրանց ներկայացուցիչներին հնարավորություն է ընձեռում ծանոթանալու կատարողական վարույթի նյութերին, դրանցից անելու քաղվածքներ և ստանալու պատճեններ.
3) քննում է կատարողական վարույթի կապակցությամբ կողմերի դիմումները և միջնորդությունները, կայացնում է համապատասխան որոշումներ, պարզաբանում դրանց բողոքարկման ժամկետները և կարգը.
4) միջոցներ է ձեռնարկում օրենքով սահմանված դեպքերում և կարգով անձանց վարչական կամ քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու ուղղությամբ.
5) իր անաչառությանը կասկած հարուցող հանգամանքների առկայության դեպքում կարող է հայտնել ինքնաբացարկ:
2. Կատարման ենթակա ակտերի հարկադիր կատարման ընթացքում հարկադիր կատարողն իրավունք ունի`
1) կատարողական գործողություններ իրականացնելիս ստանալու անհրաժեշտ տեղեկություններ, բացատրություններ և գործին վերաբերող այլ նյութեր.
2) կատարման ենթակա ակտերի կատարման փաստն ստուգելու համար հարցումներ իրականացնելու իրավաբանական անձանց (այսուհետ` կազմակերպություններ), ֆիզիկական անձանց, պետական մարմիններ, ինչպես նաև հասցե այցելելու միջոցով տեղում ստուգելու այդ ակտերի կատարման ընթացքը, եթե դա հնարավոր չէ ստուգել առանց հասցե այցելելու.
3) կատարողական վարույթի շրջանակներում կազմակերպությունների, ֆիզիկական անձանց, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտոնատար անձանց վերաբերյալ կայացնելու որոշակի գործողություններ կատարելու կամ կատարելուց ձեռնպահ մնալու մասին պարտավորեցնող որոշում, եթե առանց դրա հնարավոր չէ ապահովել հարկադիր կատարումը՝ հիմնավորելով նման անհնարինությունը, ինչպես նաև օրենքով սահմանված դեպքերում տալու հանձնարարություններ.
4) ընթերակաների ներկայությամբ սահմանված կարգով մուտք գործելու պարտապանի շենքը (բնակարան, պահեստ և այլ շինություններ), այնտեղ կատարելու զննումներ.
5) արգելանք դնելու գույքի վրա, առգրավելու գույքը, հանձնելու պահատվության և իրացնելու օրենքով սահմանված կարգով.
6) հարկադիր կատարումն ապահովելու համար օրենքով սահմանված կարգով և չափով արգելանք դնելու պարտապանի հաշիվներում, ավանդներում կամ բանկերում և այլ վարկային կազմակերպություններում պահպանվող դրամական միջոցների և այլ արժեքների վրա.
7) գույքի փոխադրման համար օգտագործելու պարտատիրոջ կամ պարտապանի տրանսպորտը` ծախսերը դասելով պարտապանի, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` նաև պարտատիրոջ հաշվին.
8) օրենքով նախատեսված դեպքերում պարզաբանման դիմում ներկայացնելու իրավասու մարմին.
9) օրենքով սահմանված կարգով հայտարարելու պարտապանի և (կամ) նրա գույքի հետախուզում` անհրաժեշտության դեպքում համագործակցելով ոստիկանության հետ.
10) կատարողական գործողությունների ընթացքում հրավիրելու քաղաքացիների և պաշտոնատար անձանց.
11) կատարելու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ գործողություններ:
(24-րդ հոդվածը լրաց., խմբ. 19.10.16 ՀՕ-188-Ն, փոփ., խմբ. 03.10.23 ՀՕ-301-Ն)
(03.10.23 ՀՕ-301-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
(հոդվածը 11.04.24 ՀՕ-208-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2025 թվականի հուլիսի 1-ից)
Գ Լ ՈՒ Խ 8.
ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂԻ ՊԱՇՏՈՆԵԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ ԵՎ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ
(վերնագիրը լրաց. 21.01.20 ՀՕ-16-Ն)
Հոդված 25. | Հարկադիր կատարողի վարձատրությունը |
(վերնագիրը փոփ. 12.12.13 ՀՕ-168-Ն)
1. Յուրաքանչյուր հարկադիր կատարող ունի ծառայության համար համարժեք վարձատրության իրավունք:
2. Հարկադիր կատարողի վարձատրության, այդ թվում` հիմնական և լրացուցիչ աշխատավարձերի հաշվարկների և չափերի, աշխատավարձի բնականոն աճի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
2.1. Յուրաքանչյուր հաջորդ տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով հարկադիր կատարման ծառայության համար նախատեսվում է պարգևատրման հավելյալ ֆոնդ, որի ձևավորման պայմանները, հաշվարկման և հատկացվող գումարի առավելագույն չափի որոշման կարգը սահմանում է Կառավարությունը:
3. (մասն ուժը կորցրել է 12.12.13 ՀՕ-168-Ն)
4. (մասն ուժը կորցրել է 12.12.13 ՀՕ-168-Ն)
5. (մասն ուժը կորցրել է 12.12.13 ՀՕ-168-Ն)
6. (մասն ուժը կորցրել է 12.12.13 ՀՕ-168-Ն)
7. (մասն ուժը կորցրել է 12.12.13 ՀՕ-168-Ն)
(25-րդ հոդվածը լրաց., փոփ., խմբ. 16.12.05 ՀՕ-29-Ն, փոփ. 15.06.06 ՀՕ-132-Ն, լրաց. 17.11.09 ՀՕ-208-Ն, խմբ., փոփ. 13.11.12 ՀՕ-206-Ն, լրաց. 20.06.13 ՀՕ-63-Ն, փոփ., խմբ. 12.12.13 ՀՕ-168-Ն, լրաց. 21.01.20 ՀՕ-16-Ն, 24.10.24 ՀՕ-369-Ն)
(21.01.20 ՀՕ-16-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
(24.10.24 ՀՕ-369-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 26. | Նպաստները` հարկադիր կատարողի զոհվելու, հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելու, հիվանդության կամ մարմնական վնասվածք ստանալու դեպքում |
(վերնագիրը փոփ. 07.02.24 ՀՕ-62-Ն)
Ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվելու դեպքում հարկադիր կատարողի ընտանիքի անդամներին կամ նրա խնամքի տակ գտնվող անձանց, ինչպես նաև հարկադիր կատարողին` նրա հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելու, հիվանդության կամ մարմնական վնասվածք ստանալու դեպքում, վճարվող նպաստի չափն ու վճարման կարգը սահմանվում է զինծառայողների սոցիալական ապահովության հարաբերությունները կարգավորող օրենքներով և իրավական այլ ակտերով:
(26-րդ հոդվածը փոփ. 07.02.24 ՀՕ-62-Ն)
Հոդված 27. | Գույքային վնասի հատուցումը |
1. Հարկադիր կատարողին կամ նրա ընտանիքի անդամներին պատճառված գույքային վնասը, որը պայմանավորված է հարկադիր կատարողի ծառայողական պարտականությունների կատարմամբ, հատուցում է պետությունը:
2. Վնասի հատուցման կարգը և պայմանները սահմանվում են օրենքով:
Հոդված 28. | Հարկադիր կատարողի կողմից տրանսպորտից օգտվելը |
Ծառայողական պարտականությունները կատարելիս հարկադիր կատարողի կողմից հասարակական տրանսպորտից օգտվելու պայմանները, ինչպես նաև անձնական տրանսպորտը ծառայողական նպատակներով օգտագործելու ծախսերի հատուցման կարգը սահմանում է Կառավարությունը:
(28-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-281-Ն)
Հոդված 28.1. |
Հարկադիր կատարողին բնակելի տարածությամբ ապահովելը |
1. Սույն օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կամ 2-րդ կետի հիմքով հարկադիր կատարողին իր մշտական բնակության վայրից այլ վայր ծառայության փոխադրելու դեպքում հարկադիր կատարողը Կառավարության սահմանած կարգով ապահովվում է բնակելի տարածությամբ: Հարկադիր կատարողին բնակելի տարածությամբ ապահովելու անհնարինության դեպքում տրվում է դրամական փոխհատուցում` Կառավարության սահմանած կարգով և չափով:
(28.1-ին հոդվածը լրաց. 03.10.23 ՀՕ-301-Ն)
(հոդվածը 03.10.23 ՀՕ-301-Ն օրենքի 11-րդ հոդվածի փոփոխության մասով գործում է նույն օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի համաձայն)
(03.10.23 ՀՕ-301-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
Հոդված 29. |
Հարկադիր կատարողի համազգեստը, վկայականը և կնիքը |
1. Հարկադիր կատարողը ծառայողական պարտականությունները կատարելիս կրում է համազգեստ, որն ունի տարբերանշաններ և խորհրդանշան, որոնց նկարագրերը, ինչպես նաև դրանք կրելու և հատկացնելու կարգը հաստատում է համապատասխան նախարարը:
2. Հարկադիր կատարողներին տրվում են համապատասխան նախարարի հաստատած միասնական նմուշի վկայականներ, ինչպես նաև նրանց անվամբ` համապատասխան նախարարությունում գրանցված և համարակալված անձնական կնիքներ:
(29-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-281-Ն)
Հոդված 30. | Հարկադիր կատարողի նկատմամբ կիրառվող սահմանափակումները |
1. Ի լրումն «Հանրային ծառայության մասին» օրենքի 32-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների՝ հարկադիր կատարողն իրավունք չունի լինելու ներկայացուցիչ դատարանում, բացառությամբ օրինական ներկայացուցիչ լինելու և ի պաշտոնե գործելու դեպքերի:
2.
(30-րդ հոդվածը լրաց. 16.12.05 ՀՕ-29-Ն, փոփ. 19.03.12 ՀՕ-118-Ն, խմբ. 21.01.20 ՀՕ-16-Ն)
(21.01.20 ՀՕ-16-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
(հոդվածը 12.06.24 ՀՕ-283-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքն ամբողջությամբ գործողության մեջ դրվելու օրվանից)
Գ Լ ՈՒ Խ 9.
ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՆԳՍՏԻ ԺԱՄԱՆԱԿԸ, ԱՐՁԱԿՈՒՐԴԸ
Հոդված 31. | Հարկադիր կատարողի աշխատաժամանակի տևողությունը |
1. Հարկադիր կատարողի համար սահմանվում է հնգօրյա աշխատանքային շաբաթ:
2. Հարկադիր կատարողն անհրաժեշտության դեպքում կարող է ներգրավվել արտաժամյա ծառայության:
3. Հարկադիր կատարողին օրական 8 ժամից ավելի արտաժամյա ծառայության ներգրավել չի թույլատրվում: Օրվա ընթացքում ծառայության տևողությունն արտաժամյա ծառայության հետ չպետք է գերազանցի 16 ժամը: Հարկադիր կատարողի արտաժամյա ծառայության տևողությունը տարվա ընթացքում չպետք է գերազանցի 300 ժամը:
4. Արտաժամյա ծառայության ներգրավման դեպքերը և ժամանակի հաշվարկման կարգը սահմանում է համապատասխան նախարարը:
(31-րդ հոդվածը փոփ. 06.12.17 ՀՕ-246-Ն, 23.03.18 ՀՕ-281-Ն)
Հոդված 32. | Հարկադիր կատարողի արձակուրդը |
1. Հարկադիր կատարողին տրամադրվում է ամենամյա արձակուրդ: Ամենամյա արձակուրդի տևողությունը կազմում է 20 աշխատանքային օր: Կողմերի համաձայնությամբ ամենամյա արձակուրդը կարող է տրամադրվել մասերով, որոնցից մեկը պետք է կազմի առնվազն 10 աշխատանքային օր:
2. Կին հարկադիր կատարողին տրամադրվում է նաև հղիության և ծննդաբերության, իսկ հարկադիր կատարողին` երեխային խնամելու արձակուրդ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
3. Ամենամյա արձակուրդից հետկանչը թույլատրվում է միայն բացառիկ դեպքերում` ծառայողական անհրաժեշտությունից ելնելով:
4. Տվյալ տարվա չօգտագործված արձակուրդի օրերը, հարկադիր կատարողի ցանկությամբ, կարող են գումարվել հաջորդ տարվա ամենամյա արձակուրդին կամ կարող են փոխարինվել լրացուցիչ դրամական փոխհատուցմամբ` Կառավարության սահմանած կարգով:
5․ Ծառայության առաջին տարվա համար ամենամյա արձակուրդը տրամադրվում է ծառայության վեց ամիսը լրանալուց հետո, բացառությամբ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով նախատեսված դեպքերի։ Կողմերի համաձայնությամբ ամենամյա արձակուրդը կարող է տրամադրվել նաև մինչև անընդհատ ծառայության վեց ամիսը լրանալը։
6. Ամենամյա արձակուրդի ընթացքում հիվանդացած հարկադիր կատարողի արձակուրդը երկարաձգվում է հիվանդության պատճառով չօգտագործված օրերի թվով` հիմք ընդունելով առողջապահական հաստատության համապատասխան տեղեկանքը:
7. Հարկադիր կատարողներին ընտանեկան հանգամանքների բերմամբ և հարգելի այլ պատճառներով կարող է տրամադրվել մինչև 10 օր տևողությամբ կարճատև արձակուրդ, որը չի հաշվարկվում ամենամյա արձակուրդում, և որի համար չի վճարվում:
8. Հարկադիր կատարման ծառայության գլխավոր և առաջատար խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողներին արձակուրդ տրամադրում է գլխավոր հարկադիր կատարողը:
(32-րդ հոդվածը փոփ., խմբ. 16.12.05 ՀՕ-29-Ն, փոփ. 15.06.06 ՀՕ-132-Ն, 08.12.11 ՀՕ-321-Ն, 23.03.18 ՀՕ-281-Ն, խմբ. 21.01.20 ՀՕ-16-Ն, 03.10.23 ՀՕ-301-Ն)
(21.01.20 ՀՕ-16-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
(03.10.23 ՀՕ-301-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
Հոդված 33. | Ժամանակավոր անաշխատունակության դեպքում հարկադիր կատարողին ծառայությունից ազատելը |
Ժամանակավոր անաշխատունակության դեպքում հարկադիր կատարողը առողջապահական հաստատության համապատասխան տեղեկանքի հիման վրա կարող է ժամանակավորապես ազատվել իր պաշտոնական պարտականությունների կատարումից ոչ ավելի, քան 120 օր անընդմեջ, կամ վերջին տասներկու ամսվա ընթացքում ոչ ավելի, քան 140 օր:
(33-րդ հոդվածը խմբ. 16.12.05 ՀՕ-29-Ն)
Գ Լ ՈՒ Խ 10.
ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂՆԵՐԻՆ ԽՐԱԽՈՒՍԵԼԸ, ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՏՈՒՅԺԻ ԵՆԹԱՐԿԵԼԸ
Հոդված 34. | Հարկադիր կատարման ծառայության հանրային ծառայողների նկատմամբ կիրառվող խրախուսանքները |
(վերնագիրը փոփ. 21.01.20 ՀՕ-16-Ն, 03.10.23 ՀՕ-301-Ն)
1. Հարկադիր կատարման ծառայության հանրային ծառայողների նկատմամբ կիրառվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված խրախուսանքի տեսակները: Հարկադիր կատարման ծառայության հանրային ծառայողների նկատմամբ խրախուսանք կիրառում են համապատասխանաբար համապատասխան նախարարը և գլխավոր հարկադիր կատարողը՝ իրենց նշանակած հարկադիր կատարման ծառայության հանրային ծառայողների նկատմամբ:
2. Հարկադիր կատարողի նկատմամբ կարող է կիրառվել նաև արտահերթ կոչման շնորհում խրախուսանքի տեսակը, որը հարկադիր կատարողի նկատմամբ ծառայության ամբողջ ընթացքում կարող է կիրառվել միայն մեկ անգամ, և եթե սույն հոդվածի 2.1-ին մասի հիմքով վերջինիս չի շնորհվել արտահերթ կոչում: Արտահերթ կոչման շնորհում խրախուսանքը կիրառում է գլխավոր հարկադիր կատարողը` համապատասխան նախարարի համաձայնությամբ:
2.1. Հարկադիր կատարողին, որպես խրախուսանք, կարող է շնորհվել տվյալ պաշտոնի համար սահմանված առավելագույն կոչումից մեկ աստիճան բարձր կոչում, եթե կրկնակի լրացել է ունեցած կոչումով ծառայության սահմանված ժամկետը, որը հարկադիր կատարողի նկատմամբ ծառայության ամբողջ ընթացքում կարող է կիրառվել մեկ անգամ, և եթե սույն հոդվածի 2-րդ մասի հիմքով վերջինիս չի շնորհվել արտահերթ կոչում:
3. Երկարամյա ծառայության և (կամ) ծառայողական պարտականությունները և (կամ) հանձնարարականները (առաջադրանքները) բարեխղճորեն կատարելու համար հարկադիր կատարման ծառայության հանրային ծառայողները կարող են պարգևատրվել մեդալով կամ կրծքանշանով:
4. Մեդալի և կրծքանշանի տեսակները, ձևերը և շնորհման կարգը սահմանում է հանրային ծառայությունը համակարգող փոխվարչապետը:
5. (մասն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-16-Ն)
6. (մասն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-16-Ն)
7. (մասն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-16-Ն)
(34-րդ հոդվածը խմբ. 16.12.05 ՀՕ-29-Ն, 15.06.06 ՀՕ-132-Ն, 12.12.13 ՀՕ-168-Ն, լրաց., փոփ. 05.02.15 ՀՕ-2-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-281-Ն, փոփ., խմբ. 21.01.20 ՀՕ-16-Ն, փոփ., լրաց. 03.10.23 ՀՕ-301-Ն)
(21.01.20 ՀՕ-16-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
(03.10.23 ՀՕ-301-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
Հոդված 35. |
Հարկադիր կատարման ծառայության հանրային ծառայողների նկատմամբ կիրառվող կարգապահական տույժերը |
(վերնագիրը խմբ. 16.12.05 ՀՕ-29-Ն, փոփ. 03.10.23 ՀՕ-301-Ն)
1. «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված դեպքերում և կարգով հարկադիր կատարման ծառայության հանրային ծառայողների նկատմամբ կիրառվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգապահական տույժերը:
2. Հարկադիր կատարողի նկատմամբ կարող է կիրառվել նաև մեկ աստիճանով կոչման իջեցում կարգապահական տույժը՝ ծառայության ամբողջ ընթացքում միայն մեկ անգամ:
3. Մեկ աստիճանով կոչման իջեցում կարգապահական տույժը գլխավոր հարկադիր կատարողի և արդարադատության գեներալ-մայորի կոչում ունեցող հարկադիր կատարման ծառայության հանրային ծառայողների նկատմամբ կիրառում է վարչապետը՝ սեփական նախաձեռնությամբ կամ համապատասխան նախարարի միջնորդությամբ:
4. Ծառայությունից ազատում կարգապահական տույժը գլխավոր հարկադիր կատարողի նկատմամբ կիրառում է վարչապետը՝ սեփական նախաձեռնությամբ կամ համապատասխան նախարարի միջնորդությամբ:
5. Կարգապահական տույժերը կիրառում են համապատասխանաբար համապատասխան նախարարը և գլխավոր հարկադիր կատարողը՝ իրենց նշանակած հարկադիր կատարման ծառայության հանրային ծառայողների նկատմամբ:
(35-րդ հոդվածը խմբ. 16.12.05 ՀՕ-29-Ն, 15.06.06 ՀՕ-132-Ն, 22.10.08 ՀՕ-184-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-281-Ն, խմբ. 21.01.20 ՀՕ-16-Ն, փոփ. 03.10.23 ՀՕ-301-Ն)
(21.01.20 ՀՕ-16-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
(03.10.23 ՀՕ-301-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
Հոդված 36. | Հարկադիր կատարողների էթիկայի հանձնաժողովը |
(վերնագիրը խմբ. 21.01.20 ՀՕ-16-Ն)
1. Հարկադիր կատարողի վարքագծի կանոնները խախտելու և (կամ) հանրային ծառայողի նկատմամբ կիրառվող այլ սահմանափակումները չպահպանելու և (կամ) շահերի բախման կանոնները, անհամատեղելիության պահանջները չպահպանելու դեպքերում նշանակված ծառայողական քննությունն անցկացնում է հարկադիր կատարողների էթիկայի հանձնաժողովը (սույն հոդվածում այսուհետ՝ հանձնաժողով):
2. Հանձնաժողովը բաղկացած է յոթ անդամից: Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են գլխավոր հարկադիր կատարողի տեղակալներից մեկը և հարկադիր կատարման ծառայության երեք աշխատակից՝ գլխավոր հարկադիր կատարողի հրամանով, և արդարադատության նախարարի հրամանով նշանակված երեք ներկայացուցիչ:
3. Հանձնաժողովը նախագահում է հանձնաժողովի կազմում ընդգրկված գլխավոր հարկադիր կատարողի տեղակալը: Հանձնաժողովի նախագահը կատարում է աշխատանքների բաշխում հանձնաժողովի անդամների միջև:
4. Հանձնաժողովը որոշումներն ընդունում է հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ՝ բաց քվեարկությամբ: Հանձնաժողովի անդամների ձայների հավասարության դեպքում քննարկման դրված հարցը համարվում է մերժված:
5. Հանձնաժողովը ծառայողական քննության վերաբերյալ եզրակացություն ընդունում է՝ գումարելով հանձնաժողովի նիստ: Նիստն իրավազոր է, եթե դրան ներկա է հանձնաժողովի առնվազն հինգ անդամ:
6. Հանձնաժողովի ձևավորման, գործունեության կարգը սահմանում է համապատասխան նախարարը:
(36-րդ հոդվածը խմբ. 16.12.05 ՀՕ-29-Ն, խմբ., փոփ. 12.12.13 ՀՕ-168-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-281-Ն, խմբ. 24.10.19 ՀՕ-202-Ն, 21.01.20 ՀՕ-16-Ն, 03.10.23 ՀՕ-301-Ն)
(21.01.20 ՀՕ-16-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
(հոդվածը 03.10.23 ՀՕ-301-Ն օրենքի 15-րդ հոդվածի փոփոխության մասով գործում է նույն օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի համաձայն)
(03.10.23 ՀՕ-301-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
Հոդված 37. | Հարկադիր կատարողին հրամաններ տալու սահմանափակումները |
(հոդվածն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-16-Ն)
Գ Լ ՈՒ Խ 11.
ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂԻՆ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼԸ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼԸ
Հոդված 38. | Հարկադիր կատարման ծառայությունից ազատելը |
1. Հարկադիր կատարողը հարկադիր կատարման ծառայությունից ազատվում է`
1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիության դադարեցման դեպքում.
2) անձնական նախաձեռնությամբ` գրավոր դիմումի հիման վրա.
3) սույն օրենքի 40-րդ հոդվածով նախատեսված սահմանային տարիքը լրանալու կապակցությամբ.
4) հաստիքների կրճատման, ստորաբաժանման լուծարման կամ վերակազմակերպման դեպքում, եթե հարկադիր կատարողին համապատասխան պաշտոնում նշանակելը հնարավոր չէ, և հաստիքների կրճատումը պայմանավորված է հաստիքների ընդհանուր թվի կրճատմամբ.
5) ծառայությանը` հիվանդության պատճառով ոչ պիտանի լինելու դեպքում.
6) դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչվելու դեպքում.
7) «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված կարգապահական տույժը մեկ տարվա ընթացքում կրկին կիրառելու դեպքում կամ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «ա» և «բ» ենթակետերով նախատեսված կարգապահական տույժերը մեկ տարվա ընթացքում կիրառելու դեպքում կամ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «գ» ենթակետով նախատեսված կարգապահական տույժը կիրառելու դեպքում կամ կոչման իջեցում մեկ աստիճանով կարգապահական տույժը և «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 21-րդ հոդվածով նախատեսված տույժերից որևէ մեկը մեկ տարվա ընթացքում կրկին կիրառելը.
8) «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու դեպքերում՝ համապատասխան եզրակացության հիման վրա.
9) (կետն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-16-Ն)
10) դատարանի մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու դեպքում.
11) ժամանակավոր անաշխատունակության հետևանքով մեկ տարվա ընթացքում ոչ ավելի, քան 120 օր անընդմեջ, կամ վերջին տասներկու ամսվա ընթացքում ոչ ավելի, քան 140 օր ծառայության չներկայանալու դեպքում` չհաշված հղիության և ծննդաբերության կամ երեխային խնամելու համար արձակուրդը.
12) հանրային պաշտոնում ընտրվելու կամ նշանակվելու դեպքում.
13) օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու դեպքում.
14) երկու տարի անընդմեջ վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում.
15) եթե առաջացել է սույն օրենքի 16-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված հիմքը։
2. Հարկադիր կատարողի պարտականությունները համարվում են դադարած նրա մահվան կապակցությամբ:
3. Երկու տարի անընդմեջ կատարողականի տարեկան գնահատման արդյունքները Կառավարության սահմանած տոկոսից (միավորից) ցածր լինելու դեպքում պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձն իրավունք ունի դադարեցնելու հարկադիր կատարողի լիազորությունները:
4. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերի ի հայտ գալու դեպքում պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը երկու աշխատանքային օրվա ընթացքում ընդունում է հարկադիր կատարողի լիազորությունները դադարեցնելու մասին համապատասխան իրավական ակտ:
(38-րդ հոդվածը խմբ., լրաց. 16.12.05 ՀՕ-29-Ն, փոփ. 15.06.06 ՀՕ-132-Ն, խմբ., փոփ., լրաց. 21.01.20 ՀՕ-16-Ն, լրաց. 03.10.23 ՀՕ-301-Ն)
(21.01.20 ՀՕ-16-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
(03.10.23 ՀՕ-301-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
Հոդված 39. | Հարկադիր կատարման ծառայությունում զբաղեցրած պաշտոնից ազատելը |
Հարկադիր կատարողը հարկադիր կատարման ծառայությունում զբաղեցրած պաշտոնից ազատվում է`
1) անձնական նախաձեռնությամբ` գրավոր դիմումի հիման վրա.
2) հաստիքների կրճատման, ստորաբաժանման լուծարման կամ վերակազմակերպման դեպքում` այլ պաշտոնի նշանակվելիս:
3) (կետն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-16-Ն)
4) (կետն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-16-Ն)
5) (կետն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-16-Ն)
6) (կետն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-16-Ն)
(39-րդ հոդվածը փոփ. 15.06.06 ՀՕ-132-Ն, 21.01.20 ՀՕ-16-Ն)
(21.01.20 ՀՕ-16-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 40. | Հարկադիր կատարման ծառայությունում տարիքային սահմանափակումները |
1. Գլխավոր և առաջատար խմբերի հարկադիր կատարողների համար պաշտոն զբաղեցնելու սահմանային տարիք է համարվում 55 տարեկանը:
2. Հարկադիր կատարման ծառայության պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը հարկադիր կատարողի` պաշտոն զբաղեցնելու սահմանային տարիքը լրանալու դեպքում հարկադիր կատարողի ծառայության ժամկետը կարող է երկարաձգել մինչև 5 տարի ժամկետով:
Գլխավոր հարկադիր կատարողը հարկադիր կատարողի` պաշտոն զբաղեցնելու սահմանային տարիքը լրանալու դեպքում հարկադիր կատարողի ծառայության ժամկետը կարող է երկարաձգել համապատասխան նախարարի համաձայնությամբ:
3. Հարկադիր կատարման ծառայությունից ազատումը, սույն օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետին համապատասխան, կատարվում է սույն հոդվածի 1-ին մասով սահմանված տարիքը լրանալուց հետո` հաջորդ ամսվա 1-ին:
(40-րդ հոդվածը խմբ. 15.06.06 ՀՕ-132-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-281-Ն, 21.01.20 ՀՕ-16-Ն)
(21.01.20 ՀՕ-16-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 41. | Հարկադիր կատարման ծառայությունից ազատվածներին տրվող վճարումները և կենսաթոշակի ապահովումը |
Հարկադիր կատարման ծառայությունից ազատվածներին (բացառությամբ վարչական պաշտոն զբաղեցնողի) տրվող վճարումները, արտոնությունները, կենսաթոշակի ապահովումը և կենսաթոշակ նշանակելու պայմանները, տեսակները, կենսաթոշակի անցնելու կապակցությամբ տրվող դրամական օգնությունը և վճարումները, ծառայության ստաժի հաշվարկման կարգը, ինչպես նաև սոցիալական ապահովության հետ կապված մյուս հարաբերությունները սահմանվում են զինծառայողների սոցիալական ապահովության հարաբերությունները կարգավորող օրենքներով և այլ իրավական ակտերով:
(41-րդ հոդվածը խմբ. 16.12.05 ՀՕ-29-Ն, լրաց. 03.10.23 ՀՕ-301-Ն)
(03.10.23 ՀՕ-301-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
Գ Լ ՈՒ Խ 12.
ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՄ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ
Հոդված 42. | Ծառայությունում կամ պաշտոնում վերականգնելը |
(հոդվածն ուժը կորցրել է
21.01.20 ՀՕ-16-Ն)
Հոդված 43. | Վեճերի լուծման համար դիմելու կարգը և ժամկետները |
Ծառայությունում փոխադրելու, պաշտոնը կամ կոչումն իջեցնելու, կարգապահական տույժի ենթարկելու, ծառայությունից ազատման հետ չհամաձայնվելու դեպքում հարկադիր կատարողը կարող է բողոքարկել դա դատական կարգով` համապատասխան հրամանին ստորագրությամբ ծանոթանալու օրվանից մեկամսյա ժամկետում:
Հոդված 44. | Կոչման շնորհումը և ծառայության ժամկետի հաշվարկը ծառայությունում վերականգնելուց հետո |
1. Ծառայությունից անհիմն կամ անօրինական ազատված և հետագայում վերականգնված ծառայողի անընդմեջ ծառայության ստաժում, հերթական կոչում շնորհելու ժամկետում տոկոսային հավելավճարը հաշվարկելիս և կենսաթոշակ նշանակելիս հաշվարկվում է նաև անհիմն կամ անօրինական ազատումից մինչև վերականգնումն ընկած ժամանակահատվածը:
2. Ծառայությունից անհիմն կամ անօրինական ազատված, կոչումը կամ պաշտոնն իջեցված ծառայողներին մինչև դրանց վերականգնումն ընկած ժամանակահատվածի համար տրվում է դրամական փոխհատուցում` նրան չվճարված աշխատավարձի չափով:
Այն ծառայողներին, ովքեր ազատման պահից մինչև վերականգնվելն աշխատել են այլ կազմակերպություններում կամ զբաղվել են ձեռնարկատիրական գործունեությամբ, ստանում են հատուցում, եթե այլ աշխատանքից ստացած ամսական եկամուտը ավելի քիչ է, քան զբաղեցրած պաշտոնին համապատասխանող պաշտոնային դրույքաչափը: Հատուցումը վճարվում է նրանց` ծառայությունում զբաղեցրած վերջին պաշտոնի պաշտոնեական դրույքաչափի և ծառայությունից ազատված ժամանակահատվածում ստացած ամսական եկամտի միջև եղած տարբերության չափով:
(44-րդ հոդվածը խմբ. 16.12.05 ՀՕ-29-Ն, փոփ. 12.12.13 ՀՕ-168-Ն, 24.10.19 ՀՕ-202-Ն)
Գ Լ ՈՒ Խ 13.
ԱՅԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 45. | Քաղաքացիների ու կազմակերպությունների իրավունքների և օրինական շահերի պահպանումը |
Հարկադիր կատարողը պարտավոր է իրեն վերապահված իրավունքներն օգտագործել օրենքին համապատասխան և իր գործունեության մեջ թույլ չտալ քաղաքացիների ու կազմակերպությունների իրավունքների և օրինական շահերի որևէ խախտում:
Հոդված 46. | Հարկադիր կատարողի պահանջների կատարման պարտադիր լինելը |
1. Հարկադիր կատարողի` իր իրավասության սահմաններում առաջադրած պահանջների կատարումը պարտադիր է բոլոր պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտոնատար անձանց, կազմակերպությունների ու քաղաքացիների համար:
2. Հարկադիր կատարողի պահանջով նրան անվճար տրամադրվում են իր գործառույթների իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվությունը, փաստաթղթերն ու դրանց պատճենները:
3. Հարկադիր կատարողի օրինական պահանջները չկատարելը կամ նրա պարտականությունների կատարմանը խոչընդոտելն առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:
(46-րդ հոդվածը լրաց. 16.12.05 ՀՕ-29-Ն)
Հոդված 47. |
Ֆիզիկական ուժ և հատուկ միջոցներ գործադրելը |
1. Հարկադիր կատարողն իրավունք ունի գործադրելու ֆիզիկական ուժ և հատուկ միջոցներ` իրեն ցույց տրված դիմադրությունը կամ ծառայողական պարտականությունների կատարման կապակցությամբ իր վրա կատարված հարձակումը կանխելու դեպքում:
2. Արգելվում է հատուկ միջոցների գործադրումը հղիության ակնհայտ նշաններ ունեցող կանանց, ակնհայտ հաշմանդամություն ունեցող անձանց և անչափահասների նկատմամբ, բացառությամբ նրանց կողմից զինված դիմադրություն ցույց տալու և հարկադիր կատարողի կյանքին կամ առողջությանը վտանգ սպառնացող գործողություններ կատարելու դեպքերի:
(47-րդ հոդվածը փոփ. 07.02.24 ՀՕ-62-Ն)
Հոդված 48. | Հրազեն գործադրելը |
1. Հարկադիր կատարողն իրավունք ունի հրազեն գործադրելու`
1) իր վրա կատարված հարձակումը կանխելու համար, եթե առկա է նրա կյանքին կամ առողջությանն սպառնացող իրական վտանգը.
2) հրազենի կամ հատուկ միջոցների հափշտակման փորձերը կանխելու համար:
2. Մինչև հրազեն գործադրելը դա պետք է օգտագործվի նախազգուշական կրակոցի համար:
3. Արգելվում է հրազենի գործադրումը հղիության ակնհայտ նշաններ ունեցող կանանց, ակնհայտ հաշմանդամություն ունեցող անձանց և անչափահասների նկատմամբ, բացառությամբ նրանց կողմից զինված դիմադրություն ցույց տալու և հարկադիր կատարողի կյանքին ու առողջությանն իրական վտանգ սպառնացող գործողություններ կատարելու դեպքերի:
4. Հարկադիր կատարողին հրազենով ապահովելու կարգը, հրազենի տեսակների և հատուկ միջոցների ցանկը սահմանում է Կառավարությունը:
(48-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-281-Ն, 07.02.24 ՀՕ-62-Ն)
Հոդված 49. |
Ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և հրազեն գործադրելու պայմաններն ու սահմանները |
1. Հարկադիր կատարողը, սույն օրենքի 47-48-րդ հոդվածներով նախատեսված դեպքերում և կարգով, իրավունք ունի գործադրելու ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և հրազեն, եթե այլ միջոցները չեն ապահովում նրա վրա դրված պարտականությունների կատարումը:
2. Ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և հրազեն գործադրելիս հարկադիր կատարողը պարտավոր է`
1) նախազգուշացնել դրանք գործադրելու մտադրության մասին` անձին բավարար ժամանակ տրամադրելով իր պահանջների կատարման համար, բացառությամբ այն դեպքերի, երբ հապաղումն անմիջական վտանգ է ստեղծում հարկադիր կատարողի կյանքի կամ առողջության համար.
2) դրանք գործադրել իրավախախտման կամ դիմադրության վտանգավորության բնույթին և աստիճանին համաչափ.
3) մարմնական վնասվածքներ ստացած անձանց ցույց տալ առաջին օգնություն:
3. Ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և հրազենի գործադրման դեպքում հարկադիր կատարողն անմիջապես զեկուցում է վերադասության կարգով, իսկ հրազենի գործադրման բոլոր դեպքերի մասին` նաև դատախազին:
Ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և հրազենի գործադրման հետևանքով առաջացած մարմնական վնասվածքների, մահվան բոլոր դեպքերի մասին գլխավոր հարկադիր կատարողը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձն անմիջապես տեղյակ է պահում առողջապահության և դատախազության համապատասխան մարմիններին:
4. Ֆիզիկական ուժը, հատուկ միջոցները և հրազենը` լիազորությունները գերազանցելով գործադրելն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն:
(49-րդ հոդվածը խմբ. 07.04.09 ՀՕ-92-Ն)
Հոդված 50. | Հարկադիր կատարողի պատասխանատվությունը, հսկողությունը նրա գործունեության նկատմամբ |
1. Հարկադիր կատարողի գործողությունները կարող են բողոքարկվել վերադասության կարգով և (կամ) դատարան:
2. Հարկադիր կատարողն օրենքին համապատասխան պատասխանատվություն է կրում իր կատարած զանցանքների և այլ իրավախախտումների համար:
3. Հարկադիր կատարողի կողմից քաղաքացիներին և կազմակերպություններին պատճառված վնասը ենթակա է հատուցման` օրենքով սահմանված կարգով:
4. Հարկադիր կատարողի կողմից հարկադրանքի միջոցների կիրառման նկատմամբ հսկողությունն իրականացնում է դատախազությունը, իսկ հարկադիր կատարման միջոցների կիրառման նկատմամբ հսկողությունն իրականացվում է վերադասության կամ դատական կարգով: Հարկադիր կատարողի կողմից կիրառվող հարկադրանքի միջոցներն են`
1) հրազենի գործադրումը.
2) ֆիզիկական ուժի կիրառումը.
3) հատուկ միջոցների կիրառումը:
Հրազեն և հատուկ միջոցներ հատկացնելու և պահելու կարգը սահմանում է համապատասխան նախարարը:
(50-րդ հոդվածը փոփ. 25.10.17 ՀՕ-165-Ն, 23.03.18 ՀՕ-281-Ն)
Հոդված 51. | Հարկադիր կատարման ծառայությունում տեխնիկական սպասարկում իրականացնող քաղաքացիները |
Հարկադիր կատարման ծառայությունում տեխնիկական սպասարկում իրականացնող անձինք ծառայողներ չեն համարվում: Նրանց աշխատանքի է ընդունում հարկադիր կատարման ծառայության գլխավոր քարտուղարը` Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով:
(51-րդ հոդվածը փոփ. 03.10.23 ՀՕ-301-Ն)
(03.10.23 ՀՕ-301-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
Հոդված 52. | Հարկադիր կատարման ծառայության նյութատեխնիկական ապահովումը |
Հարկադիր կատարման ծառայության նյութատեխնիկական ապահովման կարգը և պայմանները սահմանում է Կառավարությունը:
(52-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-281-Ն)
Հոդված 52.1. | Պաշտոնի անձնագիրը |
1. Հարկադիր կատարման պաշտոնների համար սահմանվում է պաշտոնի անձնագիր: Պաշտոնի անձնագրի հաստատման և փոփոխման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով:
2. Հարկադիր կատարման ծառայության պաշտոնի անձնագիրը (աշխատատեղի նկարագիրը) հարկադիր կատարման ծառայության իրավասությունը սահմանող իրավական ակտերից և խնդիրներից բխող հարկադիր կատարողի գործառույթները, իրավունքներն ու պարտականությունները, շփումներն ու հաշվետվողականությունը նկարագրող և այդ գործառույթները արդյունավետ իրականացնելու համար անհրաժեշտ մասնագիտական գիտելիքներ ու կոմպետենցիաներ նախատեսող, կառավարման համակարգում տեղակայվածությունը նախատեսող և սույն օրենքով սահմանված կարգով հաստատված փաստաթուղթ է:
3. Հարկադիր կատարման ծառայությունում հարկադիր կատարման ծառայության պաշտոնների անձնագրերը հաստատում է գլխավոր հարկադիր կատարողը:
(52.1-ին հոդվածը լրաց. 21.01.20 ՀՕ-16-Ն)
(21.01.20 ՀՕ-16-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 52.2. | Հարկադիր կատարողի անձնական գործը |
1. Հարկադիր կատարողի ծառայության ընթացքն արտացոլվում է նրա անձնական գործում: Հարկադիր կատարողի անձնական գործը վարում է կենտրոնական մարմնի կառուցվածքային ստորաբաժանումը՝ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով:
(52.2-րդ հոդվածը լրաց. 21.01.20 ՀՕ-16-Ն)
(21.01.20 ՀՕ-16-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Գ Լ ՈՒ Խ 14.
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 53. | Օրենքի ուժի մեջ մտնելը |
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել 1998 թվականի հունիսի 3-ի «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը:
Հոդված 54. | Սույն օրենքից բխող իրավական ակտեր ընդունելը |
Սույն օրենքից բխող իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` երեք ամսվա ընթացքում:
Հոդված 55. | Հարկադիր կատարողների առաջին ատեստավորումը |
Հարկադիր կատարողների առաջին ատեստավորումն անցկացվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց վեց ամիս հետո: Յուրաքանչյուր տարի ատեստավորվում է հարկադիր կատարողների մեկ երրորդը:
Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելն առանց բարձրագույն կրթության հարկադիր կատարման ծառայության առաջատար և գլխավոր խմբերում պաշտոն զբաղեցնող ծառայողները շարունակում են զբաղեցնել իրենց պաշտոններն ատեստավորման դրական արդյունքների դեպքում: Այդ ծառայողների ատեստավորումն իրականացվում է առաջին հերթին:
(55-րդ հոդվածը լրաց. 16.12.05 ՀՕ-29-Ն)
Հոդված 56. |
Նախկինում կիրառված կարգապահական տույժերը հաշվի առնելը |
Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը հարկադիր կատարողների նկատմամբ կիրառված կարգապահական տույժերը պահպանվում են:
Սույն օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի և 39-րդ հոդվածի 5-րդ կետի հիմքերով հարկադիր կատարողին ծառայությունից կամ պաշտոնից ազատելիս հաշվի են առնվում մինչ այդ նրա նկատմամբ կիրառված և սահմանված կարգով չմարված կարգապահական տույժերը:
Հոդված 57. | Նախկինում շնորհված կոչումները |
1. Հարկադիր կատարման ծառայությունում ծառայողներին նախկինում շնորհված կոչումները և դասային աստիճանները, անկախ նրանց զբաղեցրած պաշտոններից, պահպանվում և համապատասխանեցվում են սույն օրենքով սահմանված կոչումներին:
Կոչում (դասային աստիճան) չունեցող ծառայողներին սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` վեց ամսվա ընթացքում, ատեստավորման արդյունքում շնորհվում է զբաղեցրած պաշտոնի համար նախատեսված նվազագույն կոչում:
Բարձրագույն խմբի պաշտոն զբաղեցնող ծառայողներին նախկինում շնորհված կոչումները և դասային աստիճանները համարվում են համապատասխանեցված և վերահայտարարված սույն օրենքով սահմանված կոչումներին, անկախ տվյալ պաշտոնում նշանակման ժամանակից, եթե նախկինում շնորհված կոչումը կամ դասային աստիճանը ավելի բարձր չէ, քան տվյալ պաշտոնի համար սահմանված առավելագույն կոչումը:
2. Սույն օրենքով սահմանված կարգով կոչումներ շնորհելիս նախկինում շնորհված կոչումով ծառայության ժամկետը հաշվի է առնվում:
3. Հարկադիր կատարման ծառայությունում քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոններ զբաղեցնող անձանց, «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան, տրվում են քաղաքացիական ծառայողի համար սահմանված համապատասխան դասային աստիճաններ:
(57-րդ հոդվածը լրաց. 15.06.06 ՀՕ-132-Ն)
Հոդված 58. | Վարձատրության նոր համակարգի ներդրումը |
(հոդվածն ուժը կորցրել է 12.12.13 ՀՕ-168-Ն)
Հոդված 59. | Օրենքի խախտման համար պատասխանատվությունը |
Սույն օրենքը խախտող անձինք պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|