Basic information
Number
ՆՀ-43-Ն
Type
Հրամանագիր
Act type
Հիմնական ակտ (22.02.2007-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2007.03.21/16(540) Հոդ.236
Enactment organisation
ՀՀ Նախագահ
Enactment date
13.02.2007
Signing organisation
ՀՀ Նախագահ
Signing date
13.02.2007
Effective date
22.02.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ԵՎ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԻՌԼԱՆԴԻԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԾՐԱԳՐԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳՐԻՆ ԿԻՑ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ԵՎ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԵՐՈՒՄ ՄԱՐԶԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ» ԾՐԱԳՐԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 7-րդ կետով` որոշում եմ.

1. Հաստատել 2006 թվականի հունիսի 23-ին ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կառավարության միջև 2005 թվականի սեպտեմբերի 2-ին ստորագրված՝ Հայաստանի կառավարության հետ ծրագրային ֆինանսական օգնության վերաբերյալ փոխըմբռնման հուշագրին կից «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի և Տավուշի մարզերում մարզային զարգացման ծրագրերի իրականացման համար ֆինանսական օգնություն» ծրագրային փաստաթղթի փոփոխությունը։

2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2007 թ. փետրվարի 13
Երևան
ՆՀ-43-Ն

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation