ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2024 թվականի հոկտեմբերի 24-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգիրքը (այսուհետ՝ Օրենսգիրք) լրացնել հետևյալ բովանդակությամբ 18.1-ին հոդվածով.
«Հոդված 18.1. |
Հարկային վարչարարությանն աջակցման ծրագրերը |
1. Հարկային վարչարարությանն աջակցելու համար հանրային հսկողության մեխանիզմներ ներդնելու նպատակով Կառավարությունը կարող է սահմանել հարկային վարչարարությանն աջակցման ծրագրեր, դրանց իրականացման կարգը և ժամկետները:»:
Հոդված 2. Օրենսգրքի 53-րդ հոդվածի 10.1-ին մասում «10-րդ մասով» բառերը փոխարինել «10-րդ և 11-րդ մասերով» բառերով:
Հոդված 3. Oրենսգրքի 401-րդ հոդվածի 1-ին մասում «0.04» թիվը փոխարինել «0.075» թվով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն օրենքի 3-րդ հոդվածի, որն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից: 2025 թվականի հունվարի 1-ից ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը կամ հարկային գործակալը տույժը վճարում է 0.075 տոկոսի չափով, ինչպես նաև այն դեպքում, երբ տույժերի հաշվարկն սկսվել է մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը:
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2024 թ. նոյեմբերի 7 Երևան ՀՕ-376-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 նոյեմբերի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|