Basic information
Number
N 53-Ա
Type
Հրաման
Act type
Հիմնական ակտ (19.01.2007-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԳՏ 2007.02.15/5(245)
Enactment organisation
Առողջապահության նախարար
Enactment date
18.01.2007
Signing organisation
Առողջապահության նախարար
Signing date
18.01.2007
Effective date
19.01.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

18 հունվարի 2007 թվականի N 53-Ա
ք. Երևան

Հ Ր Ա Մ Ա Ն

«Լեյկոալեքս» ՍՊԸ-ի լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 20, 21 հոդվածները և 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Ուժը կորցրած ճանաչել «Լեյկոալեքս» ՍՊԸ-ին 2004 թվականի հուլիսի 7-ին տրված թիվ  Կ-XX-000501 դեղատնային գործունեության (դեղատնային կրպակ) լիցենզիան:

2. ՀՀ ԱՆ լիցենզավորման բաժնի պետ Մ. Ղազարյանին.

2.1. Ապահովել լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.

2.2. Եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն.

2.3. «Լեյկոալեքս» ՍՊԸ-ի լիցենզիայի բնօրինակը կցել ընկերության անձնական գործին:

3.  Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:

 

Նախարար`

Ն. Դավիդյան