Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-356-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.10.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.10.14-2024.10.27 Պաշտոնական հրապարակման օրը 23.10.2024
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
02.10.2024
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
21.10.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.10.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2024 թվականի հոկտեմբերի 2-ին

 

«ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Մանկապատանեկան սպորտի մասին» 2004 թվականի հունիսի 11-ի ՀՕ-109-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածի 5-րդ մասում «հաշմանդամ» բառը փոխարինել «հաշմանդամություն ունեցող» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածի վերնագրում, 1-ին և 2-րդ մասերում «Հաշմանդամ» բառը փոխարինել «Հաշմանդամություն ունեցող» բառերով, իսկ 3-րդ մասում «հաշմանդամների» բառը փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձանց» բառերով, «հաշմանդամ» բառը՝ «հաշմանդամություն ունեցող» բառերով:

 

Հոդված 3. Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ և 21-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետերում «հաշմանդամ» բառը փոխարինել «հաշմանդամություն ունեցող» բառերով:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հանրապետության նախագահ

Վ. Խաչատուրյան

 

2024 թ. հոկտեմբերի 21

Երևան

ՀՕ-356-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 հոկտեմբերի 2024 թվական: