ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2024 թվականի հոկտեմբերի 2-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 1998 թվականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 1081-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետում «հաշմանդամներին» բառը փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձանց» բառերով:
Հոդված 2. Օրենսգրքի 1194-րդ հոդվածի 2-րդ մասում «հաշմանդամ» բառը փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձ» բառերով:
Հոդված 3. Օրենսգրքի 1207-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում «ծերերի և հաշմանդամների տներում» բառերը փոխարինել «բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում» բառերով, իսկ «ծերերի և հաշմանդամների տների» բառերը՝ «բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունների» բառերով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2024 թ. հոկտեմբերի 21 Երևան ՀՕ-350-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 հոկտեմբերի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|