ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2024 թվականի մարտի 20-ին
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 150.17-րդ հոդվածով.
«Հոդված 150.17. | Ինտերնետ հասանելիության ծառայություններ մատուցող հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորների կողմից օտարերկրյա պետություններում կազմակերպված և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված համապատասխան լիցենզիա չունեցող կազմակերպությունների կազմակերպած խաղային ինտերակտիվ հարթակում կազմակերպվող խաղերի կայքերի՝ «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքով սահմանված կարգով արգելափակման պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը |
Օրենքով սահմանված կարգով օտարերկրյա պետություններում կազմակերպված և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված համապատասխան լիցենզիա չունեցող կազմակերպությունների կազմակերպած խաղային ինտերակտիվ հարթակում կազմակերպվող խաղերի կայքերի արգելափակման պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը՝
առաջացնում է նախազգուշացում՝ խախտումը վերացնելու վերաբերյալ հանձնարարականով:
Սույն մասով նախատեսված արարքը կրկին կատարելը նախազգուշացումից հետո՝ մեկ տարվա ընթացքում՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ յուրաքանչյուր խախտման համար հինգ հարյուր հազար դրամից մինչև մեկ միլիոն դրամի չափով:
Սույն հոդվածի 2-րդ մասում նշված խախտումը մեկ տարվա ընթացքում կրկնելը կամ նախկինում կատարած խախտումը վարչական պատասխանատվության ենթարկվելուց հետո՝ մեկամսյա ժամկետում, չվերացնելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ յուրաքանչյուր խախտման համար երեք միլիոն դրամի չափով:»:
(1-ին հոդվածը խմբ. 12.06.24 ՀՕ-271-Ն)
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2024 թ. ապրիլի 8 Երևան ՀՕ-134-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 ապրիլի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
12.06.2024, ՀՕ-271-Ն | 10.10.2024, ՀՕ-134-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|