Գլխավոր տեղեկություն
Տիպ
Օրենսգիրք
Ակտի տիպ
Ինկորպորացիա (04.01.2007-04.01.2007)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՍՍՀԳՍՏ 1985/23
Ընդունող մարմին
Գերագույն խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
06.12.1985
Ստորագրման ամսաթիվ
06.12.1985
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.06.1986

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ս Գ Ի Ր Ք Ը

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ՀԱՏՎԱԾ I

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Գ Լ ՈՒ Խ  1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1.

Վարչական իրավախախտումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության խնդիրները

Վարչական իրավախախտումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության խնդիրն է պահպանել ԽՍՀՄ հասարակարգը, սոցիալիստական սեփականությունը, քաղաքացիների սոցիալ-տնտեսական, քաղաքական և անձնական իրավունքներն ու ազատությունները, ինչպես նաև ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների իրավունքներն ու օրինական շահերը, կառավարման սահմանված կարգը, պետական և հասարակական կարգը, ամրապնդել սոցիալիստական օրինականությունը, կանխել իրավախախտումները, քաղաքացիներին դաստիարակել ԽՍՀՄ Սահմանադրությունը, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և խորհրդային օրենքները ճշտիվ և անշեղորեն պահպանելու, մյուս քաղաքացիների իրավունքները, պատիվն ու արժանապատվությունը, սոցիալիստական համակեցության կանոնները հարգելու, իրենց պարտականությունները բարեխղճորեն կատարելու ոգով, հասարակության հանդեպ պատասխանատվության ոգով:

Այդ խնդիրն իրականացնելու համար վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրքը որոշում է, թե որ գործողությունը կամ անգործությունն է վարչական իրավախախտում, ինչպիսի վարչական տույժ, որ մարմնի (պաշտոնատար անձի) կողմից և ինչ կարգով կարող է նշանակվել վարչական իրավախախտում կատարած անձի նկատմամբ:

Հոդված 2.

Վարչական իրավախախտումների մասին ԽՍՀ Միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը

Վարչական իրավախախտումների մասին ԽՍՀ Միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը կազմված է վարչական իրավախախտումների մասին ԽՍՀ Միության և միութենական հանրապետությունների օրենսդրության հիմունքներից, որոնք որոշում են այդ օրենսդրության սկզբունքները և սահմանում նրա ընդհանուր դրույթները, և դրանց համապատասխան հրատարակվող վարչական իրավախախտումների վերաբերյալ ԽՍՀՄ օրենսդրական ակտերից և ԽՍՀՄ մինիստրների խորհրդի որոշումներից, սույն օրենսգրքից և վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության այլ օրենսդրական ակտերից և Հայաստանի Հանրապետության նախարարների խորհրդի որոշումներից:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ԽՍՀ Միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրական ակտերը, ԽՍՀՄ մինիստրների խորհրդի և Հայաստանի Հանրապետության նախարարների խորհրդի որոշումները, մինչև սահմանված կարգով սույն օրենսգրքի մեջ մտցնելը, կիրառվում են Հայաստանի Հանրապետության տերիտորիայում անմիջականորեն:

Սույն օրենսգրքի դրույթները տարածվում են նաև այն վարչական իրավախախտումների վրա, որոնց կատարման համար պատասխանատվություն է նախատեսված դեռևս սույն օրենսգրքի մեջ չմտցված օրենսդրությամբ:

Հոդված 3.

ԽՍՀ Միության իրավասությունը վարչական իրավախախտումների մասին օրենսդրության բնագավառում

Վարչական իրավախախտումների մասին ԽՍՀ Միության և միութենական հանրապետությունների օրենսդրության հիմունքներին համապատասխան վարչական իրավախախտումների մասին օրենսդրության բնագավառում ԽՍՀ Միության իրավասությանը ենթակա են`

վարչական իրավախախտումների մասին ԽՍՀ Միության և միութենական հանրապետությունների օրենսդրության սկզբունքների որոշումը և ընդհանուր դրույթների սահմանումը.

վարչական պատասխանատվության սահմանումը` արտադրանքի ստանդարտացման և որակի. չափիչ միջոցները շրջանառության մեջ դնելու և պահելու ու դրանցից օգտվելու. հաշվառման և վիճակագրության. երկաթուղային, օդային, ծովային, խողովակամուղ տրանսպորտային միջոցների երթևեկության և օգտագործման անվտանգության. ճանապարհային երթևեկության. զինվորական հաշվառման. սահմանային ռեժիմի. անձնագրային սիստեմի. զենք, պայթուցիկ, ռադիոակտիվ նյութեր և թույլատրելի սիստեմի այլ օբյեկտներ ձեռք բերելու, պահելու և օգտագործելու կանոնների. ԽՍՀՄ տերիտորիան կարանտինային և այլ վարակիչ հիվանդություններ բերելուց ու տարածելուց պահպանելու կանոնների. մաքսային և մաքսանենգության դեմ պայքարի կանոնների. արժութային շրջանառության կանոնների. ԽՍՀՄ-ում օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց գտնվելու կանոնների խախտման համար.

անհրաժեշտության դեպքում վարչական իրավախախտումների այնպիսի առանձին տեսակների վերաբերյալ գործերի քննության կարգի որոշումը, որոնց համար պատասխանատվությունը սահմանվում է ԽՍՀ Միության օրենսդրությամբ:

ԽՍՀ Միության իրավասությանը ենթակա է նաև ընդհանուր-միութենական նշանակություն ունեցող այլ հարցերով վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսդրությունը:

(3-րդ հոդվածը փոփ. 24.11.04 ՀՕ-136-Ն)

Հոդված 4. Հայաստանի Հանրապետության իրավասությունը վարչական իրավախախտումների մասին օրենսդրության բնագավառում

Հայաստանի Հանրապետության իրավասությանը ենթակա են`

ԽՍՀ Միության իրավասությանը չվերաբերող հարցերով վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսդրությունը.

այն հարցերի շրջանակի սահմանումը, որոնց վերաբերյալ պատգամավորների տեղական խորհուրդները, բացի ավանային և գյուղական խորհուրդներից, կարող են օրենսդրական ակտերով սահմանվող շրջանակներում ընդունել որոշումներ, որոնց խախտման համար նախատեսվում է վարչական պատասխանատվություն:

Հոդված 5. Պատգամավորների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային խորհուրդների և նրանց գործադիր կոմիտեների լիազորությունները վարչական իրավախախտումների բնագավառում

Պատգամավորների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային խորհուրդները օրենսդրական ակտերով սահմանվող շրջանակներում կարող են`

ընդունել տարերային աղետների և համաճարակների դեմ պայքարի հարցերի վերաբերյալ որոշումներ, որոնք վարչական պատասխանատվություն են նախատեսում դրանց խախտման համար.

սահմանել կանոններ, որոնց խախտումը վարչական պատասխանատվություն է առաջացնում սույն օրենսգրքի 112 հոդվածով:

Պատգամավորների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեները կարող են ընդունել տարերային աղետների և համաճարակների դեմ պայքարի հարցերի վերաբերյալ որոշումներ, որոնք վարչական պատասխանատվություն են նախատեսում դրանց խախտման համար, ինչպես նաև իրենց իրավասության շրջանակներում սահմանել կանոններ, որոնց խախտումը վարչական պատասխանատվություն է առաջացնում սույն օրենսգրքի 112 հոդվածով:

Հոդված 6. Վարչական իրավախախտումների կանխումը

Պետական մարմինները, հասարակական կազմակերպությունները, աշխատավորական կոլեկտիվները մշակում և իրականացնում են այնպիսի միջոցառումներ, որոնց նպատակն է կանխել վարչական իրավախախտումները, բացահայտել և վերացնել դրանց կատարմանը նպաստող պատճառներն ու պայմանները, քաղաքացիներին դաստիարակել բարձր գիտակցականության և կարգապահության, խորհրդային օրենքների խստիվ պահպանման ոգով:

Պատգամավորների խորհուրդները, ԽՍՀՄ Սահմանադրությանը և ՀՀ Սահմանադրությանը համապատասխան, ապահովելով օրենքների, պետական և հասարակական կարգի պահպանությունը, քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը, իրենց տերիտորիայում կոորդինացնում են վարչական իրավախախտումների կանխման ուղղությամբ պետական ու հասարակական բոլոր մարմինների աշխատանքը, ղեկավարում են ներքին գործերի մարմինների, վարչական հանձնաժողովների, անչափահասների գործերի հանձնաժողովների և վարչական իրավախախտումների դեմ պայքարի կոչված` իրենց հաշվետու մյուս մարմինների գործունեությունը:

Հոդված 7. Սոցիալիստական օրինականության ապահովումը վարչական իրավախախտումների համար ներգործության միջոցներ կիրառելիս

Ոչ ոք չի կարող վարչական իրավախախտման կապակցությամբ ներգործության միջոցի ենթարկվել այլ կերպ, քան օրենսդրությամբ սահմանված հիմունքներով ու կարգով:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի վարույթը իրականացվում է սոցիալիստական օրինականությունը խստորեն պահպանելու հիման վրա:

Վարչական ներգործության միջոցներ կիրառելու լիազորություն ունեցող մարմիններն ու պաշտոնատար անձինք այն իրականացնում են իրենց իրավասության շրջանակներում, օրենսդրությանը խստիվ համապատասխան:

Վարչական իրավախախտումների համար ներգործության միջոցներ կիրառելիս օրենսդրության պահանջների կատարումն ապահովվում է վերադաս մարմինների ու պաշտոնատար անձանց կողմից սիստեմատիկ վերահսկողությամբ, դատախազական հսկողությամբ, գանգատարկման իրավունքով, օրենսդրությամբ սահմանված այլ միջոցներով:

Հոդված 8. Վարչական իրավախախտումների համար պատասխանատվության վերաբերյալ օրենսդրության գործողությունը

Վարչական իրավախախտում կատարած անձը ենթակա է պատասխանատվության իրավախախտումը կատարելու ժամանակ և վայրում գործող օրենսդրության հիման վրա:

Վարչական իրավախախտումների համար պատասխանատվությունը մեղմացնող կամ վերացնող ակտերը հետադարձ ուժ ունեն, այսինքն` տարածվում են նաև այդ ակտերի հրատարակումից առաջ կատարված իրավախախտումների վրա: Վարչական իրավախախտումների համար պատասխանատվություն սահմանող կամ այն ուժեղացնող ակտերը հետադարձ ուժ չունեն:

Վարչական իրավախախտումների գործերի վարույթը իրականացվում է իրավախախտման վերաբերյալ գործի քննության ժամանակ և վայրում գործող օրենսդրության հիման վրա:

ՀԱՏՎԱԾ II

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԱՍ

Գ Լ ՈՒ Խ  2

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԱՅՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հոդված 9. Վարչական իրավախախտում հասկացությունը

Վարչական իրավախախտում (զանցանք) է համարվում պետական կամ հասարակական կարգի, սոցիալիստական սեփականության, քաղաքացիների իրավունքների և ազատությունների, կառավարման սահմանված կարգի դեմ ոտնձգվող հակաիրավական, մեղավոր (դիտավորյալ կամ անզգույշ) այնպիսի գործողությունը կամ անգործությունը, որի համար օրենսդրությամբ նախատեսված է վարչական պատասխանատվություն:

Սույն օրենսգրքով նախատեսված իրավախախտումների համար վարչական պատասխանատվություն առաջանում է, եթե այդ խախտումները իրենց բնույթով քրեական պատասխանատվություն չեն առաջացնում գործող օրենսդրությանը համապատասխան:

Հոդված 10. Վարչական իրավախախտումը դիտավորությամբ կատարելը

Վարչական իրավախախտումը համարվում է դիտավորությամբ կատարված, եթե այն կատարող անձը գիտակցել է իր գործողության կամ անգործության հակաիրավական բնույթը, կանխատեսել է դրա վնասակար հետևանքները և ցանկացել դրանք, կամ գիտակցաբար թույլ է տվել այդ հետևանքների առաջացումը:

Հոդված 11. Վարչական իրավախախտումը անզգուշությամբ կատարելը

Վարչական իրավախախտումը համարվում է անզգուշությամբ կատարված, եթե այն կատարած անձը կանխատեսել է իր գործողության կամ անգործության վնասակար հետևանքների առաջացման հնարավորությունը, բայց թեթևամտորեն հույս է ունեցել կանխելու դրանք կամ չի կանխատեսել այդպիսի հետևանքներ առաջանալու հնարավորությունները, թեև պարտավոր էր և կարող էր կանխատեսել դրանք:

Հոդված 12. Այն տարիքը, որը լրանալուց հետո առաջանում է վարչական պատասխանատվություն

Վարչական պատասխանատվության ենթակա են այն անձինք, որոնց տասնվեց տարին լրացել է մինչև վարչական իրավախախտում կատարելու պահը:

Հոդված 13. Անչափահասների պատասխանատվությունը

Տասնվեցից մինչև տասնութ տարեկան հասակում վարչական իրավախախտումներ կատարած անձանց նկատմամբ կիրառվում են Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության կողմից հաստատված Անչափահասների գործերի հանձնաժողովների կանոնադրությամբ նախատեսված միջոցները:

Տասնվեցից մինչև տասնութ տարեկան հասակում գտնվող անձինք սույն օրենսգրքի 53, 123-131, 160, 172, 173, 182, 190-193 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումներ կատարելու դեպքում ենթակա են վարչական պատասխանատվության ընդհանուր հիմունքներով: Հաշվի առնելով կատարված իրավախախտման բնույթն ու խախտողի անձը, նշված անձանց վերաբերյալ գործերը (բացառությամբ սույն օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված իրավախախտումներ կատարած անձանց ) կարող են հանձնվել, իսկ սույն օրենսգրքի 53 հոդվածով նախատեսված իրավախախտումներ կատարելու դեպքում, որպես կանոն, ենթակա են հանձնման, շրջանային (քաղաքային), քաղաքների շրջանային խորհուրդների գործկոմների անչափահասների գործերի հանձնաժողովների քննությանը:

Տասնվեցից մինչև տասնութ տարեկան անչափահասները ընդհանուր հիմունքներով կարող են ենթակա լինել վարչական պատասխանատվության ԽՍՀՄ օրենսդրական ակտերով ուղղակիորեն նախատեսված նաև այլ դեպքերում:

Հոդված 14. Պաշտոնատար անձանց պատասխանատվությունը

Պաշտոնատար անձինք ենթակա են վարչական պատասխանատվության այնպիսի վարչական իրավախախտումների համար, որոնք կապված են կառավարման կարգի, պետական ու հասարակական կարգի, բնության, բնակչության առողջության պահպանության ոլորտում սահմանված կանոնները և մյուս այն կանոնները չպահպանելու հետ, որոնց կատարման ապահովումը մտնում է նրանց պաշտոնեական պարտականությունների մեջ:

Հոդված 15. Վարչական իրավախախտումներ կատարելու համար զինծառայողների և մյուս այն անձանց պատասխանատվությունը, որոնց վրա տարածվում է կարգապահական կանոնագրքերի գործողությունը

Զինծառայողները և զորահավաքների կանչված զինապարտները, ինչպես նաև ներքին գործերի մարմինների շարքային կազմին և պետկազմին պատկանող անձինք վարչական իրավախախտումների համար պատասխանատվություն են կրում ըստ կարգապահական կանոնագրքերի: Ճանապարհային երթևեկության կանոնների, որսի, ձկնորսության և ձկան պաշարների պահպանության կանոնների, մաքսային կանոնների խախտման և մաքսանենգության համար այդ անձինք վարչական պատասխանատվություն են կրում ընդհանուր հիմունքներով: Նշված անձանց նկատմամբ տուգանք չի կարող կիրառվել:

Սույն հոդվածի առաջին մասում նշված անձանցից բացի մյուս անձինք, որոնց վրա տարածվում է կարգապահական կանոնագրքերի կամ կարգապահության վերաբերյալ հատուկ կանոնադրությունների գործողությունը, դրանցով ուղղակիորեն նախատեսված դեպքերում վարչական իրավախախտումների համար կրում են կարգապահական, իսկ մնացած դեպքերում վարչական պատասխանատվություն` ընդհանուր հիմունքներով:

Սույն հոդվածի առաջին մասում նշված դեպքերում այն մարմինները (պաշտոնատար անձինք), որոնց վերապահված է վարչական տույժեր նշանակելու իրավունք, կարող են տույժեր նշանակելու փոխարեն իրավախախտումների վերաբերյալ նյութերը հանձնել համապատասխան մարմիններին` մեղավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի լուծման համար:

(15-րդ հոդվածը խմբ. 16.12.05 ՀՕ-32-Ն)

Հոդված 16. Օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց պատասխանատվությունը

Հայաստանի Հանրապետության տերիտորիայում գտնվող օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք ենթակա են վարչական պատասխանատվության ԽՍՀՄ քաղաքացիների հետ ընդհանուր հիմունքներով:

Հայաստանի Հանրապետության տերիտորիայում այն օտարերկրյա քաղաքացիների կողմից կատարված վարչական իրավախախտումների պատասխանատվության հարցը, ովքեր գործող օրենքների և ԽՍՀՄ միջազգային պայմանագրերի համաձայն ԽՍՀ Միության և Հայաստանի Հանրապետության վարչական պատասխանատվության հանդեպ օգտվում են անձեռնմխելիության իրավունքից, լուծվում է դիվանագիտական ճանապարհով:

Հոդված 17. Ծայրահեղ անհրաժեշտություն

Վարչական պատասխանատվության ենթակա չէ այն անձը, որը թեև սույն օրենսգրքով կամ վարչական իրավախախտումների համար վարչական պատասխանատվություն սահմանող այլ նորմատիվ ակտերով նախատեսված գործողություն է կատարել, սակայն գործել է ծայրահեղ անհրաժեշտության վիճակում, այսինքն` մի այնպիսի վտանգ վերացնելու համար, որը սպառնացել է պետական կամ հասարակական կարգին, սոցիալիստական սեփականությանը, քաղաքացիների իրավունքներին ու ազատություններին, կառավարման սահմանված կարգին, եթե այդ վտանգը տվյալ հանգամանքներում չէր կարելի վերացնել այլ միջոցներով և եթե հասցված վնասը կանխված վնասի համեմատությամբ ավելի նվազ կարևորություն ունի:

Հոդված 18. Անհրաժեշտ պաշտպանություն

Վարչական պատասխանատվության ենթակա չէ այն անձը, որը թեև սույն օրենսգրքով կամ վարչական իրավախախտումների համար վարչական պատասխանատվություն սահմանող այլ նորմատիվ ակտերով նախատեսված գործողություն է կատարել, սակայն գործել է անհրաժեշտ պաշտպանության վիճակում, այսինքն` հակաիրավական ոտնձգությունից պաշտպանելիս է եղել պետական կամ հասարակական կարգը, սոցիալիստական սեփականությունը, քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները, կառավարման սահմանված կարգը ոտնձգություն կատարողին վնաս պատճառելու ճանապարհով, ընդորում, եթե թույլ չի տրվել անհրաժեշտ պաշտպանության սահմանների անցում:

Հոդված 19. Անմեղսունակություն

Վարչական պատասխանատվության ենթակա չէ այն անձը, որը հակաիրավական գործողություն կամ անգործություն կատարելու ժամանակ գտնվել է անմեղսունակ վիճակում, այսինքն` խրոնիկական հոգեկան հիվանդության, հոգեկան գործունեության ժամանակավոր խանգարման, տկարամտության կամ այլ հիվանդագին վիճակի հետևանքով չէր կարող իրեն հաշիվ տալ իր գործողությունների համար կամ ղեկավարել այդ գործողությունները:

Հոդված 20. Վարչական իրավախախտման վերաբերյալ նյութերը ընկերական դատարանի, հասարակական կազմակերպության կամ աշխատավորական կոլեկտիվի քննությանը հանձնելը

Վարչական իրավախախտում կատարած անձը ազատվում է վարչական պատասխանատվությունից, և նյութերը հանձնվում են ընկերական դատարանի, հասարակական կազմակերպության կամ աշխատավորական կոլեկտիվի քննությանը, եթե հաշվի առնելով կատարված իրավախախտման բնույթը և իրավախախտողի անձը, նրա նկատմամբ նպատակահարմար է կիրառել հասարակական ներգործության միջոց:

Սույն օրենսգրքի 126, 129, 133, 159, 163, 174-177 հոդվածներով նախատեսված իրավախախտումներ կատարելու համար վարչական պատասխանատվությունից սույն հոդվածի առաջին մասում նշված հիմունքներով ազատված անձանց վերաբերյալ նյութերը կարող են հանձնվել նաև ձեռնարկությունում, հիմնարկում, կազմակերպությունում և դրանց կառուցվածքային ստորաբաժանումներում ստեղծված հարբեցողության դեմ պայքարի հանձնաժողովի քննությանը:

Սույն օրենսգրքի 53, 126, 129, 133, 159, 163, 165, 172, 174-177 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումներ կատարած անձանց նկատմամբ կիրառված հասարակական ներգործության միջոցների մասին ադմինիստրացիան, ձեռնարկությունում, հիմնարկում, կազմակերպությունում և դրանց կառուցվածքային ստորաբաժանումներում ստեղծված հարբեցողության դեմ պայքարի հանձնաժողովը, ընկերական դատարանը կամ հասարակական կազմակերպությունը պարտավոր են նյութերն ստանալու օրվանից սկսած տասնօրյա ժամկետում հայտնել նյութերն ուղարկող մարմնին (պաշտոնատար անձին):

Հոդված 21. Նվազ նշանակություն ունեցող իրավախախտման դեպքում վարչական պատասխանատվությունից ազատելու հնարավորությունը

Եթե կատարված վարչական իրավախախտումը նվազ նշանակություն ունի, գործը վճռելու համար լիազորված մարմինը (պաշտոնատար անձը) կարող է խախտողին ազատել վարչական պատասխանատվությունից և բավարարվել բանավոր դիտողությամբ:

Գ Լ ՈՒ Խ  3

ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺ

Հոդված 22. Վարչական տույժի նպատակները

Վարչական տույժը համարվում է պատասխանատվության միջոց և կիրառվում է, նպատակ ունենալով վարչական իրավախախտում կատարած անձին դաստիարակել խորհրդային օրենքները պահպանելու, սոցիալիստական համակեցության կանոնները հարգելու ոգով, ինչպես նաև կանխել ինչպես իր իսկ` իրավախախտողի, այնպես էլ ուրիշ անձանց կողմից նոր իրավախախտումների կատարումը:

Հոդված 23. Վարչական տույժերի տեսակները

Վարչական իրավախախտումներ կատարելու համար կարող են կիրառվել հետևյալ վարչական տույժերը`

1) նախազգուշացում.

2) տուգանք.

3) վարչական իրավախախտում կատարելու գործիք կամ անմիջական օբյեկտ հանդիսացող առարկայի հատուցմամբ վերցնում.

4) վարչական իրավախախտում կատարելու գործիք կամ անմիջական օբյեկտ հանդիսացող առարկայի բռնագրավում.

5) քաղաքացուն տրված հատուկ իրավունքից (տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից, որսորդության իրավունքից) զրկում.

6) (6-րդ կետն ուժը կորցրել է 16.12.05 ՀՕ-32-Ն)

7) (7-րդ կետն ուժը կորցրել է 16.12.05 ՀՕ-32-Ն)

(2-րդ մասն ուժը կորցրել է 16.12.05 ՀՕ-32-Ն)

ԽՍՀՄ օրենսդրական ակտերով որոշվող բացառիկ դեպքերում վարչական կալանքը կարող է սահմանվել նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրական ակտերով: ԽՍՀ Միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրական ակտերով կարող են սահմանվել, բացի սույն հոդվածում նշվածներից, նաև վարչական տույժերի այլ տեսակներ` վարչական իրավախախտումների մասին ԽՍՀ Միության և միութենական հանրապետությունների օրենսդրության հիմունքների սկզբունքներին և ընդհանուր դրույթներին համապատասխան:

ԽՍՀՄ օրենսդրությամբ կարող է նախատեսվել օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց վարչական վտարում ԽՍՀՄ սահմաններից` խորհրդային իրավակարգը կոպիտ խախտող վարչական իրավախախտումներ կատարելու համար:

(23-րդ հոդվածը խմբ. 11.05.92, փոփ. 04.11.96 ՀՕ-85, 23.06.97 ՀՕ-133, 16.12.05 ՀՕ-32-Ն)

Հոդված 24. Հիմնական և լրացուցիչ վարչական տույժեր

Առարկաները հատուցմամբ վերցնելը և բռնագրավումը կարող են կիրառվել ինչպես իբրև հիմնական, այնպես էլ իբրև լրացուցիչ վարչական տույժեր. սույն օրենսգրքի 23 հոդվածի առաջին մասում թվարկված մյուս վարչական տույժերը կարող են կիրառվել միայն որպես հիմնական տույժեր:

Մեկ վարչական իրավախախտման համար կարող է նշանակվել հիմնական կամ հիմնական ու լրացուցիչ տույժ:

Հոդված 25. Նախազգուշացում

Նախազգուշացումը որպես վարչական տույժի միջոց արվում է գրավոր: Օրենսդրությամբ նախատեսված դեպքերում նախազգուշացումը արձանագրվում է այլ սահմանված եղանակով:

Հոդված 26. Տուգանք

(26-րդ հոդվածը փոփ. 11.05.92, 18.08.93 ՀՕ-73, 23.06.97 ՀՕ-133, ուժը կորցրել է 11.12.02 ՀՕ-495-Ն)

Հոդված 27. Վարչական իրավախախտում կատարելու գործիք կամ անմիջական օբյեկտ հանդիսացող առարկան հատուցմամբ վերցնելը

Վարչական իրավախախտում կատարելու գործիք կամ անմիջական օբյեկտ հանդիսացող առարկան հատուցմամբ վերցնելն այն է, որ առարկան հարկադիր կարգով վերցվում է և այնուհետև իրացվում, ստացված գումարը հանձնելով նախկին սեփականատիրոջը` վերցված առարկայի իրացման ծախսերի պահումով:

Հրազենը և զինամթերքը հատուցմամբ վերցնել չի կարող կիրառվել այն անձանց նկատմամբ, որոնց համար որսորդությունը գոյության հիմնական աղբյուրն է:

Հատուցմամբ վերցնում կիրառելու կարգը և վերցնելու ենթակա առարկաների տեսակները սահմանվում են ԽՍՀ Միության օրենսդրությամբ, սույն օրենսգրքով և Հայաստանի Հանրապետության այլ օրենսդրությամբ:

Հոդված 28. Վարչական իրավախախտում կատարելու գործիք կամ անմիջական օբյեկտ հանդիսացող առարկայի բռնագրավումը

Վարչական իրավախախտում կատարելու գործիք կամ անմիջական օբյեկտ հանդիսացող առարկայի բռնագրավումն այն է, որ այդ առարկան, հարկադիր կարգով անհատույց դարձվում է պետական սեփականություն: Բռնագրավվել կարող է միայն այն առարկան, որը խախտողի անձնական սեփականությունն է, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրական ակտերով այլ բան չի նախատեսված:

Հրազենի, որսի այլ գործիքների և զինամթերքի բռնագրավում չի կարող կիրառվել այն անձանց նկատմամբ, որոնց համար որսորդությունը գոյության հիմնական աղբյուրն է:

Բռնագրավում կիրառելու կարգը, բռնագրավման ոչ ենթակա առարկաների ցանկը սահմանվում է ԽՍՀ Միության օրենսդրությամբ, սույն օրենսգրքով և Հայաստանի Հանրապետության այլ օրենսդրությամբ:

(28-րդ հոդվածը խմբ. 11.05.92, 23.06.97 ՀՕ-133)

Հոդված 29. Քաղաքացուն տրված հատուկ իրավունքից զրկումը

Քաղաքացուն տրված հատուկ իրավունքից (տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից, որսորդության իրավունքից) զրկում կիրառվում է մինչև երեք տարի ժամանակով` այդ իրավունքից օգտվելու կարգը կոպիտ կերպով կամ սիստեմատիկորեն խախտելու համար:

Այդպիսի իրավունքից զրկելու ժամկետը չի կարող տասնհինգ օրից պակաս լինել, եթե ԽՍՀ Միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրական ակտերով այլ բան չի սահմանված:

Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում չի կարող կիրառվել այն անձանց նկատմամբ, որոնք այդ միջոցներից օգտվում են հաշմանդամության կապակցությամբ, բացառությամբ հարբած վիճակում տրանսպորտային միջոց վարելու դեպքերի:

Որսորդության իրավունքից զրկում չի կարող կիրառվել այն անձանց նկատմամբ, որոնց համար որսորդությունը գոյության հիմնական աղբյուրն է:

(29-րդ հոդվածը փոփ. 04.11.96 ՀՕ-85)

Հոդված 30. Ուղղիչ աշխատանքներ

(30-րդ հոդվածն ուժը կորցրել է 16.12.05 ՀՕ-32-Ն)

Հոդված 31. Վարչական կալանք

(31-րդ հոդվածը խմբ. 01.07.91, ուժը կորցրել է 16.12.05 ՀՕ-32-Ն)

Գ Լ ՈՒ Խ  4

ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺ ՆՇԱՆԱԿԵԼԸ

Հոդված 32. Վարչական իրավախախտման համար տույժ նշանակելու ընդհանուր կանոնները

Վարչական իրավախախտման համար տույժը նշանակվում է կատարված իրավախախտման համար պատասխանատվություն նախատեսող նորմատիվ ակտով սահմանված շրջանակներում, վարչական իրավախախտումների մասին ԽՍՀ Միության և միութենական հանրապետությունների օրենսդրության հիմունքներին, սույն օրենսգրքին և վարչական իրավախախտումների վերաբերյալ մյուս ակտերին ճիշտ համապատասխան:

Տույժ նշանակելիս հաշվի են առնվում կատարված իրավախախտման բնույթը, խախտողի անձը, նրա մեղքի աստիճանը, գույքային դրությունը, պատասխանատվությունը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները:

Եթե ճանապարհային երթևեկության կանոնի խախտման փաստն ամրագրվել է տեսանկարահանման միջոցով, ապա սույն օրենսգրքով նախատեսված վարչական պատասխանատվությունը կրում է տրանսպորտային միջոցի սեփականատերը, իսկ եթե տրանսպորտային միջոցը հանդիսանում է պետական սեփականություն, ապա այն անձը, որին ամրակցված է այդ տրանսպորտային միջոցը, եթե չեն ապացուցում, որ խախտումը կատարել է այլ անձ:

(32-րդ հոդվածը լրաց. 16.12.05 ՀՕ-26-Ն)

Հոդված 33. Վարչական իրավախախտման համար պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքները

Վարչական իրավախախտման համար պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքներ են համարվում`

1) մեղավորի անկեղծ զղջումը.

2) իրավախախտման վնասակար հետևանքները մեղավորի կողմից կանխելը, պատճառած վնասը կամավոր հատուցելը կամ վերացնելը.

3) իրավախախտում կատարելը հոգեկան խիստ հուզմունքի ազդեցության տակ կամ էլ անձնական կամ ընտանեկան ծանր հանգամանքների զուգադիպությամբ.

4) իրավախախտում կատարելը անչափահասի կողմից.

5) իրավախախտում կատարելը հղի կնոջ կամ մինչև մեկ տարեկան երեխա ունեցող կնոջ կողմից:

ԽՍՀ Միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կարող են նախատեսվել վարչական իրավախախտման համար պատասխանատվությունը մեղմացնող նաև այլ հանգամանքներ: Վարչական իրավախախտման վերաբերյալ գործը լուծող մարմինը (պաշտոնատար անձը) կարող է մեղմացուցիչ համարել նաև այնպիսի հանգամանքներ, որոնք չեն նշված օրենսդրության մեջ:

Հոդված 34. Վարչական իրավախախտման համար պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքները

Վարչական իրավախախտման համար պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքներ են համարվում`

1) հակաիրավական վարքագիծը շարունակելը, չնայած այն դադարեցնելու մասին դրա համար լիազորված անձանց պահանջին.

2) մեկ տարվա ընթացքում կրկին անգամ նման իրավախախտում կատարելը, որի համար անձն արդեն ենթարկվել է վարչական տույժի. իրավախախտում կատարելը նախկինում հանցագործություն կատարած անձի կողմից.

3) անչափահասին իրավախախտման մեջ ներգրավելը.

4) իրավախախտումը մի խումբ անձանց կողմից կատարելը.

5) իրավախախտումը տարերային աղետի պայմաններում կամ այլ արտակարգ հանգամանքներում կատարելը.

6) իրավախախտումը հարբած վիճակում կատարելը: Վարչական տույժ նշանակող մարմինը (պաշտոնատար անձը), նայած վարչական իրավախախտման բնույթին, կարող է տվյալ հանգամանքը ծանրացուցիչ չհամարել:

Հոդված 35. Վարչական տույժեր նշանակելը մի քանի վարչական իրավախախտումներ կատարելու դեպքում

Մեկ անձի կողմից երկու կամ ավելի վարչական իրավախախտումներ կատարելու դեպքում վարչական տույժը նշանակվում է յուրաքանչյուր իրավախախտման համար առանձին-առանձին:

Եթե անձը կատարել է մի քանի վարչական իրավախախտումներ, որոնց վերաբերյալ գործերը միաժամանակ քննվում են նույն մարմնի (պաշտոնատար անձի) կողմից, տույժը նշանակվում է առավել լուրջ խախտման համար սահմանված սանկցիայի շրջանակներում: Այդ դեպքում հիմնական տույժին կարող է միացվել կատարված իրավախախտումներից ցանկացածի համար պատասխանատվության վերաբերյալ հոդվածներով նախատեսված լրացուցիչ տույժերից մեկը:

Հոդված 36. Հատուկ իրավունքից զրկելու ժամկետի հաշվումը

Հատուկ իրավունքից զրկելու ժամկետը հաշվվում է տարիներով, ամիսներով կամ օրերով:

(36-րդ հոդվածը խմբ. 16.12.05 ՀՕ-32-Ն)

Հոդված 37. Վարչական տույժ նշանակելու ժամկետները

Վարչական տույժը կարող է նշանակվել իրավախախտումը կատարվելու օրվանից ոչ ուշ, քան երկու ամսվա ընթացքում, իսկ շարունակվող և տևող իրավախախտման դեպքում` այն բացահայտվելու օրվանից երկու ամսվա ընթացքում, բացառությամբ սույն հոդվածով նախատեսված դեպքերի:

Քրեական գործի հարուցումը մերժելու կամ քրեական գործը կարճելու դեպքում, բայց երբ խախտողի գործողություններում առկա են վարչական իրավախախտման նշաններ, վարչական տույժը կարող է նշանակվել քրեական գործի հարուցումը մերժելու կամ այն կարճելու մասին որոշում կայացվելու օրվանից ոչ ուշ, քան մեկ ամսվա ընթացքում:

Մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործերով վարչական տույժը կարող է նշանակվել իրավախախտումը հայտնաբերվելու օրվանից երկու ամսվա ընթացքում, սակայն ոչ ուշ, քան իրավախախտումը կատարվելու օրվանից 3 տարվա ընթացքում:

(37-րդ հոդվածը խմբ. 18.08.93 ՀՕ-73, 23.06.97 ՀՕ-133, լրաց. 13.06.06 ՀՕ-138-Ն)

Հոդված 38. Այն ժամկետը, որը լրանալուց հետո անձը համարվում է վարչական տույժի չենթարկված

Եթե վարչական տույժի ենթարկված անձը տույժի կատարումն ավարտելու օրվանից մեկ տարվա ընթացքում նոր վարչական իրավախախտում չի կատարել, ապա այդ անձը համարվում է վարչական տույժի չենթարկված:

Հոդված 39. Պատճառված վնասը հատուցելու պարտականություն դնելը

Եթե վարչական իրավախախտում կատարվելու հետևանքով գույքային վնաս է պատճառվել քաղաքացուն, ձեռնարկությանը, հիմնարկին կամ կազմակերպությանը, ապա վարչական հանձնաժողովը, պատգամավորների ավանային, գյուղական խորհրդի գործադիր կոմիտեն, անչափահասների գործերի հանձնաժողովը, ժողովրդական դատավորը վարչական իրավախախտման համար տույժ նշանակելու հարցը լուծելիս իրավունք ունեն միաժամանակ լուծելու գույքային վնասը մեղավորի կողմից հատուցելու հարցը, եթե վնասի գումարը չի գերազանցում հիսուն դրամից, իսկ շրջանային (քաղաքային) ժողովրդական դատարանը` անկախ վնասի չափից:

Մնացած դեպքերում վարչական իրավախախտմամբ պատճառված գույքային վնասի հատուցման հարցը լուծվում է քաղաքացիական դատավարության կարգով:

Հոդված 40. Այն պարտականության կատարումը, որը չկատարելու համար նշանակվել էր վարչական տույժ

Վարչական տույժ նշանակելը վարչական իրավախախտում կատարած անձին չի ազատում այն պարտականության կատարումից, որը չկատարելու համար նշանակվել էր վարչական տույժ:

Հոդված 401. Քվեարկության կամ դրան նախորդող օրը նախընտրական քարոզչություն կատարելը, քարոզչություն կատարելու իրավունքին արգելք հանդիսանալը, ինչպես նաև նախընտրական քարոզչություն կատարելու սահմանված կարգի այլ խախտումները

Քվեարկության կամ դրան նախորդող օրը նախընտրական քարոզչություն կատարելը, քարոզչություն կատարելու իրավունքին արգելք հանդիսանալը, ինչպես նաև նախընտրական քարոզչություն կատարելու սահմանված կարգն այլ կերպ խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև հինգհարյուրապատիկի չափով:

(40հոդվածը փոփ. 02.08.91, 02.09.93 ՀՕ-79, 19.05.95 ՀՕ-137, 19.03.99 ՀՕ-287)

Հոդված 402.

(40հոդվածը վերացվել է 19.05.95 ՀՕ-137)

Հոդված 402. Վստահված անձին, ընտրական հանձնաժողովի անդամին, դիտորդին կամ զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչին ընտրական փաստաթղթերին ծանոթանալուն խոչընդոտելը, ընտրական հանձնաժողովի արձանագրությունների պատճենները չտալը

Վստահված անձին, ընտրական հանձնաժողովի անդամին, դիտորդին կամ զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչին ընտրական փաստաթղթերին սահմանված դեպքերում և կարգով ծանոթանալուն խոչընդոտելը, ընտրական հանձնաժողովի արձանագրությունների պատճենները չտալը`

առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև հինգհարյուրապատիկի չափով:

(40հոդվածը նորից ընդունվել է 19.03.99 ՀՕ-287)

Հոդված 403. Թեկնածուի (կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի) կողմից նախընտրական հիմնադրամում եղած միջոցների օգտագործման վերաբերյալ հայտարարագիր չներկայացնելը

Թեկնածուի (կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի) կողմից նախընտրական հիմնադրամում եղած միջոցների օգտագործման վերաբերյալ հայտարարագիր չներկայացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով:

(40հոդվածը փոփ. 02.08.91, 19.05.95 ՀՕ-137, 19.03.99 ՀՕ-287)

Հոդված 404. Ընտրական հանձնաժողովի կնիքը չվերադարձնելը

Ընտրական հանձնաժողովի կնիքը սահմանված ժամկետում` դրա համար պատասխանատու անձի կողմից չվերադարձնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից մինչև հինգհարյուրապատիկի չափով:

(40հոդվածը փոփ. 02.08.91, 02.09.93 ՀՕ-79, 19.03.99 ՀՕ-287)

Հոդված 405. Զենքով` տեղամասային կենտրոն մուտք գործելը

Քվեարկության օրը զենք կրելու իրավունք ունեցող անձի կողմից զենքով ցուցադրաբար տեղամասային կենտրոն (սենյակ, խցիկ) մուտք գործելն առանց ծառայողական անհրաժեշտության`

առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի մինչև հինգհարյուրապատիկի չափով:

(40հոդվածը փոփ. 02.08.91, 19.03.99 ՀՕ-287)

Հոդված 406. Ընտրական հանձնաժողովի գործավարության մատյանը չլրացնելը կամ ոչ պատշաճ լրացնելը

Ընտրական հանձնաժողովի գործավարության մատյանը չլրացնելը կամ ոչ պատշաճ լրացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի մինչև երեքհարյուրապատիկի չափով:

(Նոր` 2-րդ 406 հոդվածն ընդունվել է 19.03.99 ՀՕ-287)

Հոդված 407. Թեկնածուների առաջադրումը պաշտպանելու պաշտոնաթերթիկներում կեղծիքներ կատարելը

Թեկնածուների առաջադրումը պաշտպանելու պաշտոնաթերթիկներում կեղծիքներ կատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի մինչև հինգհարյուրապատիկի չափով:

(40հոդվածը ընդունվել է 19.03.99 ՀՕ-287)

II ՀԱՏՈՒԿ ՄԱՍ

Գ Լ ՈՒ Խ  5

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՏՆՁԳՎՈՂ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ

 

Հոդված 41. Աշխատանքային օրենսդրության և աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջները խախտելը

Աշխատանքային օրենսդրության և աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջները խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում գործատուի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

Աշխատանքային օրենսդրության և աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջները խախտելը, որը կատարվել է վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում`

առաջացնում է տուգանքի նշանակում գործատուի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

(41-րդ հոդվածը խմբ. 24.03.05 ՀՕ-78-Ն)

Հոդված 42. Սանիտարական, սանիտարահիգիենիկ և սանիտարահակահամաճարակային կանոնները և նորմաները (բացի մթնոլորտային օդի պահպանության կանոններից և նորմաներից), հիգիենիկ նորմատիվները խախտելը

Սանիտարական, սանիտարահիգիենիկ և սանիտարահակահամաճարակային կանոնները և նորմաները (բացի մթնոլորտային օդի պահպանության կանոններից և նորմաներից), հիգիենիկ նորմատիվները խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ` քառասնապատիկից մինչև հարյուրքսանապատիկի չափով:

Նույն արարքը, եթե կատարվել է կրկին կամ յուրաքանչյուր հաջորդ անգամ, վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև երեսնապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի չափով:

(Վերնագիրը լրաց. 27.11.06 ՀՕ-227-Ն)

(42-րդ հոդվածը փոփ. 04.06.91, 02.09.93 ՀՕ-79, 06.11.02 ՀՕ-459-Ն, 08.12.04 ՀՕ-171-Ն, լրաց., փոփ. 27.11.06 ՀՕ-227-Ն)

Հոդված 421. Պետական հիգիենիկ և հակահամաճարակային հսկողություն իրականացնող մարմնի տված հանձնարարականները չկատարելը կամ պետական սանիտարական հսկողության մարմինների կողմից իրականացվող ստուգումների, ուսումնասիրությունների և վարչական վարույթի իրականացմանը խոչընդոտելը

Պետական հիգիենիկ և հակահամաճարակային հսկողություն իրականացնող մարմնի տված հանձնարարականները չկատարելը կամ պետական սանիտարական հսկողության մարմինների կողմից իրականացվող ստուգումների, ուսումնասիրությունների և վարչական վարույթի իրականացմանը խոչընդոտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգապատիկից մինչև երեսնապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ` ութսունապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի չափով:

Նույն արարքը, եթե կատարվել է կրկին կամ յուրաքանչյուր հաջորդ անգամ, վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև քառասնապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով:

(Վերնագիրը փոփ. 27.11.06 ՀՕ-227-Ն)

(421 հոդվածը լրաց. 08.12.04 ՀՕ-171-Ն, փոփ. 27.11.06 ՀՕ-227-Ն)

Հոդված 43. Սանիտարական, սանիտարահիգիենիկ և սանիտարահակահամաճարակային կանոնները տրանսպորտում խախտելը

Երկաթուղային տրանսպորտում սահմանված սանիտարական, սանիտարահիգիենիկ և սանիտարահակահամաճարակային կանոնները, հիգիենիկ նորմատիվները խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով, և պաշտոնատար անձանց նկատմամբ` քառասնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:

Օդային տրանսպորտում սահմանված սանիտարահիգիենիկ և սանիտարահակահամաճարակային կանոնները, հիգիենիկ նորմատիվները խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև տասնհինգապատիկի չափով, և պաշտոնատար անձանց նկատմամբ` հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:

(Վերնագիրը լրաց. 27.11.06 ՀՕ-227-Ն)

(43-րդ հոդվածը փոփ. 02.09.93 ՀՕ-79, 06.11.02 ՀՕ-459-Ն, լրաց., փոփ. 27.11.06 ՀՕ-227-Ն)

Հոդված 431. Աղբահանության աշխատանքները ժամանակին չկազմակերպելը, չսահմանված վայրում աղբ թափելը, աղբահանության համար անհրաժեշտ պայմաններ չապահովելը
 

Աղբահանության աշխատանքները ժամանակին չկազմակերպելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով:

Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված խախտումը կրկին անգամ կատարելը մեկ տարվա ընթացքում՝

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով:

Չսահմանված և (կամ) չնախատեսված տեղերում ու վայրերում՝ աղբամուղերից, աղբահավաք խցերից, աղբարկղերից, աղբամաններից, աղբահավաք մեքենաներից, ինչպես նաև սահմանված կարգով կազմակերպված և (կամ) նախատեսված աղբավայրերից դուրս աղբ թափելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև երեսնապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ քառասնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:

Սույն հոդվածի երրորդ մասով նախատեսված խախտումը կրկին անգամ կատարելը մեկ տարվա ընթացքում՝

առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև հիսնապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով:

Առանց աղբահանության պայմանագրի աղբը հեռացնելը (թափելը) կամ պայմանագրով սահմանված վայրից (տեղից) դուրս աղբը հեռացնել (թափելը)՝

առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև երեսնապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ քառասնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:

Սույն հոդվածի հինգերորդ մասով նախատեսված խախտումը կրկին անգամ կատարելը մեկ տարվա ընթացքում՝

առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև հիսնապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով:

(431 հոդվածը լրաց. 27.11.06 ՀՕ-227-Ն)

Հոդված 44. Ապօրինաբար ոչ խոշոր չափերով թմրամիջոցներ ձեռք բերելը կամ պահելը կամ առանց բժշկի նշանակման թմրամիջոցներ գործածելը

(44-րդ հոդվածն ուժը կորցրել է 24.12.04 ՀՕ-68-Ն)

Հոդված 45. Վեներական հիվանդությամբ տառապողների խուսափելը բժշկական զննումից և պրոֆիլակտիկ բուժումից

Բժշկական զննումից այն անձանց խուսափելը, որոնց վերաբերյալ բավարար տվյալներ կան այն մասին, որ նրանք տառապում են վեներական հիվանդությամբ, կամ բուժումից այն անձանց խուսափելը, որոնք շփման մեջ են գտնվել վեներական հիվանդությամբ տառապողների հետ և ունեն պրոֆիլակտիկ բուժման կարիք և շարունակում են խուսափել առողջապահության հիմնարկի կողմից արված նախազգուշացումից հետո`

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի երեսուն տոկոսից մինչև դրա լրիվ չափը:

(45-րդ հոդվածը խմբ. 02.09.93 ՀՕ-79)

Հոդված 46. Վեներական հիվանդությամբ վարակվելու աղբյուրը և վարակի վտանգ առաջացնող հիվանդների հետ շփումը թաքցնելը

Վեներական հիվանդությամբ տառապող հիվանդների կողմից վարակի աղբյուրը թաքցնելը, ինչպես նաև իրենց հետ վեներական հիվանդությամբ վարակվելու վտանգ առաջացնող շփման մեջ գտնված անձանց թաքցնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի երեսուն տոկոսից մինչև դրա լրիվ չափը:

(46-րդ հոդվածը խմբ. 02.09.93 ՀՕ-79)

Հոդված 47. Ապօրինաբար բժշկությամբ զբաղվելը

Բժշկական պատշաճ կրթություն չունեցող և սահմանված կարգով բժշկական գործունեության չթույլատրված անձի կողմից որպես արհեստ բժշկությամբ զբաղվելը`

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի երեսուն տոկոսից մինչև դրա լրիվ չափը:

(47-րդ հոդվածը խմբ. 02.09.93 ՀՕ-79)

Գ Լ ՈՒ Խ  6

ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՏՆՁԳՎՈՂ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ

Հոդված 48. Պետական և (կամ) համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն ինքնակամ զավթելը և դրա հետևանքները չվերացնելը

Պետական և (կամ) համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն ինքնակամ զավթելը և դրա հետևանքները չվերացնելը`

- առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

Գյուղական համայնքներում պետական և (կամ) համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն ինքնակամ զավթելը և դրա հետևանքները չվերացնելը`

- առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

Սույն հոդվածի առաջին և երկրորդ մասերով նախատեսված արարքներ կատարել շարունակելը սույն հոդվածի առաջին և երկրորդ մասերով նախատեսված կարգով տուգանք նշանակելուց հետո`

- առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարհինգհարյուրապատիկի չափով:

(48-րդ հոդվածը փոփ. 04.06.91, 02.09.93 ՀՕ-79, 03.12.96 ՀՕ-102, 11.12.02 ՀՕ-495-Ն, խմբ. 04.10.05 ՀՕ-192-Ն)

Հոդված 481. Համայնքի վարչական սահմաններից դուրս գտնվող պետական և (կամ) համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն ինքնակամ զավթելը և դրա հետևանքները չվերացնելը

Համայնքի վարչական սահմաններից դուրս գտնվող պետական և (կամ) համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն ինքնակամ զավթելը և դրա հետևանքները չվերացնելը`

- առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքներ կատարել շարունակելը սույն հոդվածի առաջին մասով նախատեսված կարգով տուգանք նշանակելուց հետո`

- առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարհինգհարյուրապատիկի չափով:

(481 հոդվածը լրաց. 23.06.97 ՀՕ-133, խմբ. 04.10.05 ՀՕ-192-Ն)

Հոդված 49. Ընդերքի պետական սեփականության իրավունքի խախտումը

Ընդերքից ինքնագլուխ օգտվելը, ընդերքի պետական սեփականության իրավունքն ուղղակի կամ քողարկված ձևով խախտող գործարքներ կատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի չափով:

(49-րդ հոդվածը փոփ. 04.06.91, 02.09.93 ՀՕ-79, 11.12.02 ՀՕ-495-Ն)

Հոդված 50. Ջրերի սեփականության իրավունքը խախտելը

Ջրերի սեփականության իրավունքը խախտելը, ինքնակամ ջրօգտագործելը կամ ոչ նպատակային օգտագործելը, ինչպես նաև ջրօգտագործման իրավունք ձեռք բերելու կամ դա փոխանցելու սահմանված կարգը խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրապատիկի չափով:

Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված տուգանքի նշանակման օրվանից մեկ տարվա ընթացքում նույն խախտումը կրկնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրհիսնապատիկի չափով:

(50-րդ հոդվածը փոփ. 04.06.91, 02.09.93 ՀՕ-79, 11.12.02 ՀՕ-495-Ն)

Հոդված 501. Ջրային համակարգերի կամ դրանց մասերի նկատմամբ սեփականության իրավունքը խախտելը, օրենքի պահանջների խախտմամբ ջրային համակարգերի օգտագործման իրավունք ձեռք բերելը և (կամ) փոխանցելը

Ջրային համակարգերի կամ դրանց մասի նկատմամբ (բացառությամբ ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի) սեփականության իրավունքը խախտելը (ինքնակամ զբաղեցնելը), դրանց օգտագործման կարգը խախտելը, օրենքի պահանջների խախտմամբ ջրային համակարգերի (բացառությամբ ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի) օգտագործման իրավունք ձեռք բերելը և (կամ) փոխանցելը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված տուգանքի նշանակման օրվանից մեկ տարվա ընթացքում նույն խախտումը կրկնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով:

Ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի կամ դրանց մասերի նկատմամբ սեփականության իրավունքը խախտելը, օրենքի պահանջների խախտմամբ ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի օգտագործման իրավունք ձեռք բերելը և (կամ) փոխանցելը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի յոթանասունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրերեսնապատիկի չափով:

Սույն հոդվածի երրորդ մասով նախատեսված տուգանքի նշանակման օրվանից մեկ տարվա ընթացքում նույն խախտումը կրկնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով:

(501 հոդվածը լրաց. 11.12.02 ՀՕ-495-Ն)

Հոդված 51. Անտառների պետական սեփականության իրավունքի խախտումը

Անտառօգտագործման իրավունքի ինքնագլուխ վերազիջումը, ինչպես նաև անտառների պետական սեփականության իրավունքը ուղղակի կամ քողարկված ձևով խախտող այլ գործարքներ կատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի չափով:

(51-րդ հոդվածը փոփ. 02.09.93 ՀՕ-79, 11.12.02 ՀՕ-495-Ն)

Հոդված 52. Կենդանական աշխարհի պետական սեփականության իրավունքի խախտումը

Կենդանական աշխարհի օբյեկտներից օգտվելու իրավունքի ինքնագլուխ վերազիջումը, ինչպես նաև կենդանական աշխարհի պետական սեփականության իրավունքն ուղղակի կամ քողարկված ձևով խախտող այլ գործարքներ կատարելը, ինչպես նաև կենդանական աշխարհի այն օբյեկտներից ինքնագլուխ օգտվելը, որոնցից օգտվելու համար պահանջվում է թույլտվություն ստանալ`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի չափով:

(52-րդ հոդվածը փոփ. 02.09.93 ՀՕ-79, 11.12.02 ՀՕ-495-Ն)

Հոդված 53. Գույքի մանր հափշտակում

Գույքի մանր հափշտակումը յուրացման, վատնման, պաշտոնեական դիրքի չարաշահման կամ խարդախության միջոցով`

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի լրիվ չափից մինչև եռապատիկը:

Ծանոթագրություն.

- սույն հոդվածում նախատեսված մանր հափշտակության չափն է` իրավախախտումը կատարելու պահին Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկ չափը չգերազանցող գումարը (արժեքը):

(53-րդ հոդվածը փոփ. 11.05.92, 02.09.93 ՀՕ-79, լրաց. 09.06.97 ՀՕ-119, փոփ. 19.06.98 ՀՕ-231, 07.03.01 ՀՕ-156)

Հոդված 531. Ձեռնարկություններին, հիմնարկներին, կազմակերպություններին հանցագործությամբ պատճառած գույքային վնասի հատուցումից խուսափելը

(531 հոդվածն ընդունված է 25.06.86, խմբ. 02.09.93 ՀՕ-79, ուժը կորցրել է 16.12.05 ՀՕ-32-Ն)

Գ Լ ՈՒ Խ  7

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ, ԳԵՈԴԵԶԻԱՅԻ ԵՎ ՔԱՐՏԵԶԱԳՐՈՒԹՅԱՆ, ՇՐՋԱԿԱ ԲՆԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ, ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ
(Վերնագիրը փոփ. 11.12.02 ՀՕ-495-Ն)

Հոդված 54. Հողամասերը ոչ նպատակային նշանակությամբ օգտագործելը, հողամասերի գործառնական նշանակությունը կամ հողատեսքերն ինքնակամ փոփոխելը, ինչպես նաև այդպիսի խախտումները չկանխելը

Հողամասերը ոչ նպատակային նշանակությամբ օգտագործելը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

Հողամասերի գործառնական նշանակությունը և հողատեսքերի ինքնակամ փոփոխելը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

Հողամասը ոչ նպատակային նշանակությամբ օգտագործելը, հողամասերի գործառնական նշանակության և հողատեսքերի ինքնակամ փոփոխությունը չկանխելը`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով:

(54-րդ հոդվածը փոփ. 04.06.91, 02.09.93 ՀՕ-79, 11.12.02 ՀՕ-495-Ն)

Հոդված 541. Օրենքով, իրավական այլ ակտերով, պայմանագրերով կամ դատական կարգով հողամասի նկատմամբ սահմանված հողօգտագործման սահմանափակումները կամ սերվիտուտները չպահպանելը

Օրենքով, իրավական այլ ակտերով, պայմանագրերով կամ դատական կարգով հողամասի նկատմամբ սահմանված հողօգտագործման սահմանափակումները կամ սերվիտուտները չպահպանելը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` յոթանասունապատիկի չափով:

(541 հոդվածը լրաց. 11.12.02 ՀՕ-495-Ն)

Հոդված 542. Հողի բերրի շերտի օգտագործման կարգը խախտելը

Հողի բերրի շերտի օգտագործման կարգը խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հիսնապատիկի չափով:

(542 հոդվածը լրաց. 11.12.02 ՀՕ-495-Ն)

Հոդված 543. Գյուղատնտեսական նշանակության հողերի բերրիության և այլ օգտակար հատկությունների պահպանության և վերականգնման սահմանված կարգը խախտելը

Գյուղատնտեսական նշանակության հողերի բերրիության և այլ օգտակար հատկությունների պահպանության և վերականգնման սահմանված կարգը խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

(543 հոդվածը լրաց. 11.12.02 ՀՕ-495-Ն)

Հոդված 544. Հողերի պահպանության կանոնները խախտելը

Հողերը ջրային և հողմային հողատարումից, ողողումներից, ճահճացումից, կրկնակի աղակալումից, կարծրացումից, արտադրական և կենցաղային թափոններով, քիմիական և ռադիոակտիվ նյութերով աղտոտումից, սողանքներից, անապատացումից, հողերի վիճակը վատթարացնող այլ բացասական ազդեցություններից սահմանված կանոններով չպահպանելը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրհիսնապատիկի չափով:

Հողերի խախտման հետ կապված աշխատանքներ կատարելիս հողի բերրի շերտը չկուտակելը, չպահպանելը, ոչ արդյունավետ և ոչ նպատակային օգտագործելը, ապօրինի տեղափոխելը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրապատիկի չափով:

(544 հոդվածը լրաց. 11.12.02 ՀՕ-495-Ն)

Հոդված 55. Գյուղատնտեսական և այլ հողեր փչացնելը և աղտոտելը

(55-րդ հոդվածը խմբ. 04.06.91, 02.09.93 ՀՕ-79, ուժը կորցրել է 11.12.02 ՀՕ-495-Ն)

Հոդված 56. Ժամանակավոր օգտագործման տրամադրված հողամասը ժամանակին չվերադարձնելը կամ ըստ նպատակային ու գործառնական նշանակության և ըստ հողատեսքերի օգտագործելու համար պիտանի վիճակի չբերելը

Ժամանակավոր օգտագործման տրամադրված հողամասը ժամանակին չվերադարձնելը կամ ըստ նպատակային ու գործառնական նշանակության և ըստ հողատեսքերի օգտագործելու համար պիտանի վիճակի չբերելը `

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` յոթանասունապատիկի չափով:

(56-րդ հոդվածը փոփ. 04.06.91, 02.09.93 ՀՕ-79, 11.12.02 ՀՕ-495-Ն)

Հոդված 561. Պետական կամ համայնքային սեփականության հողամասերի օտարման կամ օգտագործման տրամադրելու կարգը խախտելը

Պետական կամ համայնքային սեփականության հողամասերի օտարման կարգը խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով:

Պետական կամ համայնքային սեփականության հողամասերի օգտագործման տրամադրելու կարգը խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

(561 հոդվածը լրաց. 11.12.02 ՀՕ-495-Ն)

Հոդված 562. Պետական կամ համայնքային սեփականության հողամասերը քաղաքաշինական, հողաշինարարական, անտառշինական կամ ջրաշինարարական նախագծերին չհամապատասխանող նպատակային կամ գործառնական նշանակությամբ օտարելը կամ օգտագործման տրամադրելը

Պետական կամ համայնքային սեփականության հողամասերը քաղաքաշինական, հողաշինարարական, անտառշինական կամ ջրաշինարարական նախագծերին չհամապատասխանող նպատակային կամ գործառնական նշանակությամբ օտարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

Պետական կամ համայնքային սեփականության հողամասերը քաղաքաշինական, հողաշինարարական, անտառշինական կամ ջրաշինարարական նախագծերին չհամապատասխանող նպատակային կամ գործառնական նշանակությամբ օգտագործման տրամադրելը`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

(562 հոդվածը լրաց. 11.12.02 ՀՕ-495-Ն)

Հոդված 563. Քաղաքացիներին և իրավաբանական անձանց` օրենքով սահմանված սեփականության իրավունքով չփոխանցվող պետական կամ համայնքային սեփականության հողամասերն օտարելը

Քաղաքացիներին և իրավաբանական անձանց` օրենքով սահմանված սեփականության իրավունքով չփոխանցվող պետական կամ համայնքային սեփականության հողամասերն օտարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:

(563 հոդվածը լրաց. 11.12.02 ՀՕ-495-Ն)

Հոդված 57. Ներտնտեսային հողաշինարարության նախագծերից ինքնագլուխ շեղվելը

Սահմանված կարգով հաստատված ներտնտեսային հողաշինարարության նախագծերից առանց պատշաճ թույլտվության շեղվելը`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսուն տոկոսից մինչև հիսուն տոկոսի չափով:

(57-րդ հոդվածը խմբ. 01.09.93)

Հոդված 58. Հողօգտագործման սահմանները խախտելը կամ սահմանանիշերը ոչնչացնելը կամ այդպիսիք չկանխելը

Հողօգտագործման սահմանները խախտելը կամ սահմանանիշերը ոչնչացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով:

Հողօգտագործման սահմանները խախտելը կամ սահմանանիշերը ոչնչացնելը չկանխելը`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

(58-րդ հոդվածը փոփ. 04.06.91, 02.09.93 ՀՕ-79, 11.12.02 ՀՕ-495-Ն)

Հոդված 59. Ընդերքի պահպանության պահանջները խախտելը

Օգտակար հանածոների հանքավայրերի մակերեսների ինքնագլուխ կառուցապատումը, ընդերքի պահպանության կանոնները և ընդերքից օգտվելու հետ կապված աշխատանքների վնասակար ազդեցությունից շրջակա բնական միջավայրի, շենքերի ու կառուցվածքների պահպանման պահանջները չկատարելը, ստորերկրյա ջրերի դիտարկման ռեժիմային հորատանցքերը, ինչպես նաև մարկշեյդերական և երկրաբաշխական նշանները ոչնչացնելը կամ վնասելը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` ութսունապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:

Հանքավայրերի հարուստ տեղամասերի ընտրովի մշակումը, որը հանգեցնում է օգտակար հանածոների հաշվեկշռային պաշարների չհիմնավորված կորուստների, հանույթի ժամանակ օգտակար հանածոների գերնորմատիվ կորուստները և գերնորմատիվ աղքատացումը, օգտակար հանածոների հանքավայրերի փչացումը և օգտակար հանածոների պաշարների ռացիոնալ օգտագործման պահանջների մյուս խախտումները`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրհիսնապատիկի չափով:

Մարկշեյդերական փաստաթղթեր կորցնելը, լուծարքվող կամ կոնսերվացվող լեռնային փորվածքները և հորատանցքերը բնակչության անվտանգությունն ապահովող վիճակի բերելու պահանջները չկատարելը, ինչպես նաև կոնսերվացման ժամանակամիջոցում հանքավայրերի, լեռնային փորվածքների և հարատանցքերի պահպանման պահանջները չկատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի չափով:

(59-րդ հոդվածը փոփ. 02.09.93 ՀՕ-79, 11.12.02 ՀՕ-495-Ն)

Հոդված 60. Ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների կատարման կանոնները և պահանջները խախտելը

Ընդերքի երկրաբանական ուսումնասիրություն կատարելն առանց հանրապետական երկրաբանական ֆոնդում պետական գրանցում ստանալու, ինչպես նաև ընդերքի երկրաբանական ուսումնասիրությունների ավարտից հետո երկրաբանական տեղեկատվությունը սահմանված կարգով հանրապետական երկրաբանական ֆոնդ չհանձնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով:

Ընդերքի երկրաբանական ուսումնասիրությունների ընթացքում առանց թույլտվության լեռնային փորվածքներ և հորատանցքեր անցկացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրհիսնապատիկի չափով:

(60-րդ հոդվածը փոփ. 02.09.93 ՀՕ-79, 11.12.02 ՀՕ-495-Ն)

Հոդված 601. Ընդերքօգտագործման կանոնները խախտելը

Օգտակար հանածոների արդյունահանման հաստատված նախագծերից շեղումները, որոնք առաջացնում են ընդերքի մասին հավաստի տեղեկատվության և օգտակար հանածոների արդյունավետ օգտագործման էական խախտումներ`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված տուգանքի նշանակման օրվանից մեկ տարվա ընթացքում նույն խախտումը կրկնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով:

Ընդերքն օգտակար հանածոների արդյունահանման հետ չկապված նպատակով շահագործելու դեպքում հաստատված նախագծից շեղումները, որոնք առաջացնում են արտածին երկրաբանական պրոցեսներ` փլուզումներ, սողանքներ, սելավներ և այլ վնասակար երևույթներ`

առաջացնում են տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով:

Երկրաբանական և մարկշեյդերական պարբերաբար սպասարկումներ չկատարելը, անհրաժեշտ փաստաթղթեր չվարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքն առանց համապատասխան թույլտվության օգտագործելը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրհիսնապատիկի չափով:

Ընդերքի օգտագործման ընթացքում սառեցման (կոնսերվացման) դեպքում կամ ավարտից հետո շահագործման նախագծով նախատեսված ընդերքի պահպանության, այդ թվում` հողատեսքերի վերականգնման (ռեկուլտիվացիայի) միջոցառումները թերի կատարելը կամ չկատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրհիսնապատիկի չափով:

(601 հոդվածը լրաց. 11.12.02 ՀՕ-495-Ն)

Հոդված 61. Ջրային ռեսուրսների պահպանության կանոնները խախտելը, ջրերի վրա ազդող ինքնակամ աշխատանքներ կատարելը

Ջրային ռեսուրսների պահպանության կանոնները խախտելը կամ ջրերի վրա ազդող ինքնակամ աշխատանքներ կատարելը, որն առաջացրել է ջրերի աղտոտում, աղբոտում, հյուծում, հողերի ջրային էրոզիա և այլ վնասակար երևույթներ, եթե դա էական վնաս չի առաջացրել (պատճառված նյութական վնասը չի գերազանցում սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկը)`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված տուգանքի նշանակման օրվանից մեկ տարվա ընթացքում նույն խախտումը կրկնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով:

Ջրհավաք ավազաններում ջրապահպան ռեժիմը խախտելը, որն առաջացրել է ջրերի աղտոտում, աղբոտում, հյուծում, էրոզիա և այլ վնասակար երևույթներ, ջրային օբյեկտներն աղտոտող վնասակար նյութերի արտահոսքի առավելագույն թույլատրելի նորմերի գերազանցումը, առանց ջրերի աղտոտումը և աղբոտումը կամ դրանց վնասակար ներգործությունը կանխող կառուցվածքներ և հարմարանքներ, կոմունալ և այլ արդյունաբերական օբյեկտներ շահագործման հանձնելը, եթե դա էական վնաս չի առաջացրել (պատճառված նյութական վնասը չի գերազանցում սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկը)`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով:

Ջրառի (այդ թվում` ստորերկրյա ջրերից իրականացվող ջրառի կետերում) ջրաչափերը, չափիչ-կարգավորիչ սարքերը չկապարակնքելը, կապարակնիքները փոխելը (կեղծելը) կամ կապարակնիքները դիտավորյալ պոկելը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով:

(61-րդ հոդվածը փոփ. 04.06.91, 02.09.93 ՀՕ-79, 11.12.02 ՀՕ-495-Ն)

Հոդված 62. Ջրառի, ջրամատակարարման և ջրօգտագործման կանոնները խախտելը

Ջրօգտագործման սահմանված չափաքանակների խախտմամբ բնական ջրային օբյեկտներից ջրառ իրականացնելը, ջրային օբյեկտներից վերցվող և այնտեղ թափվող ջրերի քանակության նախնական հաշվառում տանելու և ջրային օբյեկտներ թափվող ջրերի որակը որոշելու կանոնները խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրհիսնապատիկի չափով:

Ջուրը ջրամատակարարման և ջրօգտագործման կանոնների խախտմամբ օգտագործելը (այդ թվում` ինքնակամ օգտագործելը), ջուրն անտնտեսվար օգտագործելը, ինքնագլուխ հիդրոտեխնիկական շինարարական աշխատանքներ կատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրհիսնապատիկի չափով:

(62-րդ հոդվածը փոփ. 04.06.91, 02.09.93 ՀՕ-79, 11.12.02 ՀՕ-495-Ն)

Հոդված 63. Ջրային համակարգերը և հարմարանքները վնասելը, դրանց օգտագործման կանոնները խախտելը

Ջրային համակարգերը և հարմարանքները, այդ թվում` ջրամատակարարման համակարգերի, բազմաբնակարան շենքերի մուտքագծերի, բնակարանների և անհատական բնակելի տների ջրաչափերը, չափիչ-կարգավորիչ սարքերը վնասելը, չկապարակնքելը, կապարակնիքները փոխելը (կեղծելը) կամ դիտավորյալ պոկելը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրապատիկի չափով:

Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված խախտումներ թույլ տալը, եթե դրանք հանգեցրել են տեխնիկական վթարների`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրհիսնապատիկի չափով:

Ջրային համակարգերի և հարմարանքների, այդ թվում` ջրամատակարարման համակարգերի, բազմաբնակարան շենքերի մուտքագծերի, բնակարանների և անհատական բնակելի տների ջրաչափերի, չափիչ-կարգավորիչ սարքերի օգտագործման կանոնները խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրհիսնապատիկի չափով:

(63-րդ հոդվածը փոփ. 04.06.91, 02.09.93 ՀՕ-79, 11.12.02 ՀՕ-495-Ն)

Հոդված 631. Ջրային համակարգերի սանիտարական պահպանման և անօտարելի գոտիները խախտելը

Ջրային համակարգերի սանիտարական պահպանման և անօտարելի գոտիները խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով և ինքնակամ կառույցների վերացմամբ:

(631 հոդվածը լրաց. 11.12.02 ՀՕ-495-Ն)

Հոդված 632. Առանց ջրօգտագործման թույլտվության ջրօգտագործում իրականացնելը կամ ջրօգտագործման թույլտվության պահանջները չկատարելը

Առանց ջրօգտագործման թույլտվության ջրօգտագործում իրականացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով:

Ջրօգտագործման թույլտվության պահանջները չկատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

(632 հոդվածը լրաց. 11.12.02 ՀՕ-495-Ն)

Հոդված 633. Առանց ջրային համակարգերի օգտագործման թույլտվության ջրային համակարգերն օգտագործելը կամ ջրային համակարգերի օգտագործման թույլտվության պայմանների խախտմամբ ջրային համակարգերն օգտագործելը

Առանց ջրային համակարգերի օգտագործման թույլտվության ջրային համակարգերն օգտագործելը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով:

Ջրային համակարգերի օգտագործման թույլտվության պայմանների խախտմամբ ջրային համակարգերն օգտագործելը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

(633 հոդվածը լրաց. 11.12.02 ՀՕ-495-Ն)

Հոդված 634. Արտակարգ իրավիճակ առաջացնող հիդրոտեխնիկական կառուցվածքների անվտանգության նորմերը խախտելը կամ դրանց ցուցանիշները նվազեցնելը

Արտակարգ իրավիճակ առաջացնող հիդրոտեխնիկական կառուցվածքների անվտանգության նորմերը խախտելը կամ դրանց ցուցանիշները նվազեցնելը, եթե այն էական վնաս չի առաջացրել (պատճառված նյութական վնասը չի գերազանցում սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկը)`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված տուգանքի նշանակման օրվանից մեկ տարվա ընթացքում նույն խախտումը կրկնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով:

(634 հոդվածը լրաց. 11.12.02 ՀՕ-495-Ն)

Հոդված 635. Ջրային համակարգերի վիճակի վրա ազդող ինքնակամ աշխատանքներ կատարելը

Ջրային համակարգերի վիճակի վրա ազդող ինքնակամ աշխատանքներ կատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից հիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրից հարյուրհիսնապատիկի չափով և ինքնակամ կառույցների վերացմամբ:

(635 հոդվածը լրաց. 11.12.02 ՀՕ-495-Ն)

Հոդված 636. Հանգստի և սպորտի համար ջրային ռեսուրսներից օգտվելու կանոնները (պայմանները) խախտելը

Հանգստի և սպորտի համար ջրային ռեսուրսներից օգտվելու կանոնները (պայմանները) խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

(636 հոդվածը լրաց. 11.12.02 ՀՕ-495-Ն)

Հոդված 64. Անտառային ֆոնդի հողերն առանց պատշաճ թույլտվության օգտագործելը կամ դրանք ինքնակամ զավթելը

Անտառային ֆոնդի հողերն առանց պատշաճ թույլտվության օգտագործելը, շենքերի կառուցման, բնափայտի մշակման, պահեստների կառուցման և այլ նպատակներով օգտագործման անտառային ֆոնդի տարածքներն ինքնակամ զավթելը և դրանք ըստ պատկանելության չվերադարձնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրհիսնապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով:

(64-րդ հոդվածը փոփ. 02.09.93 ՀՕ-79, 11.12.02 ՀՕ-495-Ն, 24.12.04 ՀՕ-68-Ն)

Հոդված 65. Անտառահատման ֆոնդի օգտագործման, բնափայտի մթերման և դուրսբերման, հեշի մթերման սահմանված կարգը խախտելը

Անտառահատման ֆոնդի օգտագործման, բնափայտի մթերման ու դուրսբերման և հեշի մթերման սահմանված կարգը խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրհիսնապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով:

(65-րդ հոդվածը փոփ. 02.09.93 ՀՕ-79, 11.12.02 ՀՕ-495-Ն, 24.12.04 ՀՕ-68-Ն)

Հոդված 66. Ծառերը, թփերը հատելը կամ ոչնչացնելը, պետական կամ մասնավոր սեփականություն հանդիսացող բուսածածկը ոչնչացնելը կամ մինչև աճի դադարեցման աստիճանի վնասելը

Անտառային ֆոնդի տարածքներում, ինչպես նաև անտառային ֆոնդի մեջ չմտնող տարածքներում կամ հատումներն արգելված ծառերը, թփերը հատելը կամ ոչնչացնելը, պետական կամ մասնավոր սեփականություն հանդիսացող բուսածածկը ոչնչացնելը կամ մինչև աճի դադարեցման աստիճանի վնասելը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի չափով:

(66-րդ հոդվածը փոփ. 02.09.93 ՀՕ-79, 11.12.02 ՀՕ-495-Ն, 24.12.04 ՀՕ-68-Ն)

Հոդված 67. Անտառներում մատղաշը ոչնչացնելը կամ վնասելը

(67-րդ հոդվածը խմբ. 02.09.93 ՀՕ-79, ուժը կորցրել է 11.12.02 ՀՕ-495-Ն)

Հոդված 68. Անտառօգտագործման իրավունք տվող փաստաթղթերով նախատեսված նպատակներին կամ պահանջներին չհամապատասխանող անտառօգտագործումը

Անտառօգտագործման իրավունք տվող փաստաթղթերով նախատեսված նպատակներին կամ պահանջներին չհամապատասխանող անտառօգտագործումը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրհիսնապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով:

(68-րդ հոդվածը փոփ. 02.09.93 ՀՕ-79, 11.12.02 ՀՕ-495-Ն, 24.12.04 ՀՕ-68-Ն)

Հոդված 69. Անտառների վերականգնման և բարելավման, հասունացած բնափայտի ռեսուրսների օգտագործման կանոնները խախտելը

Անտառների վերականգնման, անտառների վիճակի և տեսակային կազմի բարելավման, դրանց արդյունավետության բարձրացման, ինչպես նաև հասունացած բնափայտի ռեսուրսների օգտագործման կանոններն ու հրահանգները խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

(69-րդ հոդվածը փոփ.11.12.02 ՀՕ-495-Ն)

Հոդված 70. Պետական անտառային ֆոնդի հողերում խոտհարքները և արոտահանդակները վնասելը

Պետական անտառային ֆոնդի հողերում խոտհարքները և արոտահանդակները վնասելը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի չափով:

(70-րդ հոդվածը փոփ. 02.09.93 ՀՕ-79, 11.12.02 ՀՕ-495-Ն)

Հոդված 71. Անտառներում և պետական անտառային ֆոնդի ոչ անտառապատ հողերում ինքնակամ խոտհունձ կատարելն ու անասուններ արածեցնելը և (կամ) դրանց կանոնները խախտելը

Անտառներում և պետական անտառային ֆոնդի ոչ անտառապատ հողերում ինքնակամ խոտհունձ կատարելն ու անասուններ արածեցնելը և (կամ) դրանց կանոնները խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի չափով:

(71-րդ հոդվածը փոփ. 02.09.93 ՀՕ-79, 11.12.02 ՀՕ-495-Ն)

Հոդված 72. Ինքնագլուխ վայրի պտուղներ, ընկույզ, սունկ, հատապտուղ հավաքելը

Ինքնագլուխ վայրի պտուղներ, ընկույզ, սունկ, հատապտուղ և այլն հավաքելը այն անտառամասերում, որտեղ դա արգելված է կամ թույլատրվում է միայն անտառատոմսերով`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:

Վայրի պտուղներ, ընկույզ, հատապտուղ և այլն հավաքելը դրանք հավաքելու համար սահմանված ժամկետների և եղանակների խախտմամբ`

առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:

(72-րդ հոդվածը փոփ. 02.09.93 ՀՕ-79, 11.12.02 ՀՕ-495-Ն)

Հոդված 73. Արտադրական օբյեկտները շահագործման հանձնելը առանց անտառի վրա վնասակար ազդեցությունը կանխող կայանքների

Անտառների վիճակի և վերարտադրության վրա վնասակար ազդեցությունը կանխող կայանքներով չապահովված նոր և վերակառուցված ձեռնարկություններ, արտադրամասեր, ագրեգատներ, տրանսպորտային ուղիներ, կոմունալ և այլ օբյեկտներ շահագործման հանձնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով:

(73-րդ հոդվածը փոփ. 02.09.93 ՀՕ-79, 11.12.02 ՀՕ-495-Ն)

Հոդված 74. Անտառը քիմիական և ռադիոակտիվ նյութերով, արտադրական կեղտաջրերով, արդյունաբերական արտանետումներով և արտադրական թափոններով վնասելը

Անտառը քիմիական և ռադիոակտիվ նյութերով, արտադրական կեղտաջրերով, արդյունաբերական արտանետումներով և արտադրական թափոններով աղտոտելը, որի հետևանքով անտառը չորացել կամ հիվանդացել է`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով:

(74-րդ հոդվածը փոփ. 02.09.93 ՀՕ-79, 11.12.02 ՀՕ-495-Ն)

Հոդված 75. Անտառները կենցաղային մնացուկներով ու թափոններով աղտոտելը

Անտառները կենցաղային մնացուկներով և թափոններով աղտոտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրապատիկի չափով:

(75-րդ հոդվածը փոփ. 02.09.93 ՀՕ-79, 11.12.02 ՀՕ-495-Ն)

Հոդված 76. Պետական անտառային ֆոնդի հողերում ճահճակալած տարածքների ու դրենաժային չորացման առուների համակարգերն ու ճանապարհները ոչնչացնելը կամ վնասելը

Պետական անտառային ֆոնդի հողերում ճահճակալած տարածքների ու դրենաժային չորացման առուների համակարգերն ու ճանապարհները ոչնչացնելը կամ վնասելը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի չափով:

(76-րդ հոդվածը փոփ. 02.09.93 ՀՕ-79, 11.12.02 ՀՕ-495-Ն)

Հոդված 77. Անտառային ֆոնդում սահմանափակող անտառշինական և այլ նշանները ոչնչացնելը կամ վնասելը

Անտառային ֆոնդում սահմանափակող անտառշինական և այլ նշանները ոչնչացնելը կամ վնասելը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրհիսնապատիկի չափով:

(77-րդ հոդվածը փոփ. 02.09.93 ՀՕ-79, 11.12.02 ՀՕ-495-Ն)

Հոդված 78. Անտառի կենդանական աշխարհին վնաս հասցնելը

Անտառի կենդանական աշխարհին վնաս հասցնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի չափով:

(78-րդ հոդվածը փոփ. 02.09.93 ՀՕ-79, 11.12.02 ՀՕ-495-Ն)

Հոդված 79. Հրկիզման կամ կրակի հետ անփույթ վարվելու հետևանքով անտառներում ծառերը, թփերը, մատղաշը և մշակաբույսերը ոչնչացնելը կամ վնասելը

Հրկիզման կամ կրակի հետ անփույթ վարվելու հետևանքով անտառներում ծառերը, թփերը, մատղաշը և մշակաբույսերը ոչնչացնելը կամ վնասելը, ինչպես նաև անտառներում ծառերի ու թփերի պահպանման և հատման կանոնները խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրհիսնապատիկի չափով:

(79-րդ հոդվածը փոփ. 02.09.93 ՀՕ-79, 11.12.02 ՀՕ-495-Ն, խմբ. 15.06.06 ՀՕ-146-Ն)

Հոդված 791. Անտառներում հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջները խախտելը

Անտառներում հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջները խախտելը, որի հետևանքով անտառը հրդեհվել է, կամ հրդեհը տարածվել է զգալի մակերեսի վրա`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրապատիկի չափով:

(791 հոդվածը լրաց. 15.06.06 ՀՕ-146-Ն)

Հոդված 80. Աղտոտող նյութերի արտանետումը մթնոլորտ` նորմատիվների գերազանցմամբ կամ առանց թույլտվության. վնասակար ֆիզիկական ներգործությունները մթնոլորտային օդի վրա

Մթնոլորտն աղտոտող նյութերի արտանետումը, առանց լիազորված մարմնի թույլտվության`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

Մթնոլորտն աղտոտող նյութերի առավելագույն թույլատրելի արտանետումների կամ ժամանակավոր համաձայնեցված սահմանային թույլատրելի արտանետումների նորմատիվների գերազանցումը, մթնոլորտային օդի վրա առավելագույն թույլատրելի վնասակար ֆիզիկական ներգործությունների նորմատիվների գերազանցումը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով:

(80-րդ հոդվածը փոփ. 02.09.93 ՀՕ-79, 06.11.02 ՀՕ-459-Ն, 11.12.02 ՀՕ-495-Ն)

Հոդված 81. Կառույցներ և այլ օբյեկտներ շահագործման հանձնելն առանց մթնոլորտային օդի պահպանության պահանջները կատարելու

Մթնոլորտային օդի պահպանության պահանջները չբավարարող կառույցներ և այլ օբյեկտներ կառուցելը և շահագործելը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով:

(81-րդ հոդվածը փոփ. 02.09.93 ՀՕ-79, 06.11.02 ՀՕ-459-Ն, 11.12.02 ՀՕ-495-Ն)

Հոդված 82. Մթնոլորտը արտանետումներից մաքրելու սարքավորումների շահագործման կանոնները խախտելը, ինչպես նաև դրանք չօգտագործելը

Մթնոլորտ կատարվող արտանետումների մաքրման և վերահսկողության համար տեղակայված կառուցվածքների, սարքավորումների և ապարատների շահագործման կանոնները խախտելը, ինչպես նաև դրանք չօգտագործելը`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի չափով:

(82-րդ հոդվածը փոփ. 02.09.93 ՀՕ-79, 06.11.02 ՀՕ-459-Ն, 11.12.02 ՀՕ-495-Ն)

Հոդված 83. Տրանսպորտային և այլ փոխադրամիջոցները շահագործման հանձնելը դրանց արտանետումներում աղտոտող նյութերի պարունակության նորմատիվների գերազանցումով

Ավտոմոբիլները, ինքնաթիռները և մյուս փոխադրամիջոցներն ու կայանքները շահագործման հանձնելը, որոնց արտանետումներում աղտոտող նյութերի պարունակությունը, ինչպես նաև աշխատանքի ժամանակ դրանց առաջացրած աղմուկի մակարդակը գերազանցում են սահմանված նորմատիվները`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի չափով:

(83-րդ հոդվածը փոփ. 02.09.93 ՀՕ-79, 06.11.02 ՀՕ-459-Ն, 11.12.02 ՀՕ-495-Ն)

Հոդված 84. Ավտոմոտոտրանսպորտային և այլ փոխադրամիջոցները շահագործելը դրանց արտանետումներում աղտոտող նյութերի պարունակության նորմատիվների գերազանցումով

Քաղաքացիների կողմից ավտոմոտոտրանսպորտային և այլ փոխադրամիջոցներն ու կայանքները շահագործելը, որոնց արտանետումներում աղտոտող նյութերի պարունակությունը, ինչպես նաև աշխատանքի ժամանակ դրանց առաջացրած աղմուկի մակարդակը գերազանցում են սահմանված նորմատիվները`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

(84-րդ հոդվածը փոփ. 02.09.93 ՀՕ-79, 06.11.02 ՀՕ-459-Ն, 11.12.02 ՀՕ-495-Ն)

Հոդված 85. Արդյունաբերական ու կենցաղային մնացուկները պահեստավորելիս և այրելիս մթնոլորտային օդի պահպանության պահանջները չկատարելը

Արդյունաբերական ու կենցաղային մնացուկների պահեստավորման կանոնները խախտելը, նշված մնացուկները այրելիս մթնոլորտային օդի պահպանության պահանջները չկատարելը`

առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրապատիկի չափով:

(85-րդ հոդվածը փոփ. 02.09.93 ՀՕ-79, 06.11.02 ՀՕ-459-Ն, 11.12.02 ՀՕ-495-Ն)

Հոդված 86. Բույսերի պաշտպանության միջոցները փոխադրելու, պահելու և կիրառելու կանոնները խախտելը

Բույսերի պաշտպանության միջոցները, դրանց աճի խթանիչները, հանքային պարարտանյութերը և մյուս պատրաստուկները փոխադրելու, պահելու և կիրառելու կանոնները խախտելը, որը առաջացրել է կամ կարող էր առաջացնել մթնոլորտային օդի աղտոտում կամ վնաս է հասցրել կենդանական աշխարհին`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրապատիկի չափով:

(86-րդ հոդվածը փոփ. 02.09.93 ՀՕ-79, 06.11.02 ՀՕ-459-Ն, 11.12.02 ՀՕ-495-Ն)

Հոդված 87. Մթնոլորտային օդի պահպանության նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմինների կարգադրագրերը չկատարելը

Մթնոլորտային օդի պահպանության կանոնների խախտումները վերացնելու մասին մթնոլորտային օդի պահպանության պետական վերահսկողություն իրականացնող մարմինների կարգադրագրերը չկատարելը`

առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրապատիկի չափով:

(87-րդ հոդվածը փոփ. 02.09.93 ՀՕ-79, 06.11.02 ՀՕ-459-Ն, 11.12.02 ՀՕ-495-Ն)

Հոդված 88. Կենդանական, այդ թվում` ձկան պաշարների պահպանության, որսի և ձկնորսության, ինչպես նաև կենդանական աշխարհից օգտվելու մյուս տեսակների իրականացման կանոնները խախտելը

Կենդանական, այդ թվում` ձկան պաշարների պահպանության, որսի և ձկնորսության, ինչպես նաև կենդանական աշխարհից օգտվելու մյուս տեսակների որսի իրականացման կանոնները խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև հիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով` խախտողի անձնական սեփականություն հանդիսացող հրացանների ու որսորդական միջոցների, ինչպես նաև հիշյալ խախտումները կատարելու գործիք համարվող մյուս առարկաների և կենդանիների բռնագրավմամբ:

Որսի կանոնները կոպիտ խախտելը (որսը առանց դրա թույլտվության կամ արգելված վայրերում, կամ արգելված ժամանակ, կամ արգելված գործիքներով կամ եղանակներով), ինչպես նաև որսի մյուս կանոնները պարբերաբար խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի չափով` խախտողի անձնական սեփականություն համարվող հրացանների ու որսորդական միջոցների, ինչպես նաև հիշյալ խախտումները կատարելու միջոց համարվող մյուս առարկաների և կենդանիների բռնագրավմամբ և որսորդության իրավունքի զրկմամբ մինչև 3 տարի ժամանակով:

(88-րդ հոդվածը փոփ. 02.09.93 ՀՕ-79, 11.12.02 ՀՕ-495-Ն)

Հոդված 89. Ապօրինաբար ձկնորսությամբ և ջրային որսորդության այլ տեսակներով զբաղվելը

Գետերում, լճերում, ջրամբարներում և ջրի այլ աղբյուրներում ջրերում ձկան, գազանների և ջրային այլ որսով զբաղվելը առանց թույլտվության, կամ արգելված ժամանակ, կամ չթույլատրված վայրերում, կամ չթույլատրված գործիքներով, եղանակներով ու ձևերով, եթե հասցված վնասը չի գերազանցում սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև հիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` ութսունապատիկից մինչև հարյուրապատիկի չափով` որսի միջոցով ձեռք բերվածի, որսի գործիքների, լողունակ միջոցների և դրանց բոլոր այն պատկանելիքների բռնագրավմամբ, որոնք խախտումներ կատարելու գործիք են դարձել:

(89-րդ հոդվածը փոփ. 02.09.93 ՀՕ-79, 11.12.02 ՀՕ-495-Ն)

Հոդված 90. Կենդանիների բնակության միջավայրի, միգրացիայի ուղիների պահպանության, դրանց արտասահման առաքելու և տանելու կանոնները խախտելը: Կենդանիներն ու բույսերը ապօրինաբար Հայաստանի Հանրապետություն բերելը

Կենդանիների բնակության միջավայրի և միգրացիայի ուղիների պահպանության կանոնները խախտելը, կենդանիների ինքնագլուխ վերաբնակեցումը, կլիմայավարժեցումը և խաչասերումը, ինչպես նաև կենդանաբանական հավաքածուների ստեղծման, համալրման, պահպանման, օգտագործման և հաշվառման կանոնները, կենդանաբանական հավաքածուների առևտրի կանոնները, ինչպես նաև կենդանական աշխարհի օբյեկտներ ու կենդանաբանական հավաքածուներ արտասահման առաքելու և տանելու կանոններ խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի չափով:

Այն կենդանիները կամ բույսերը ապօրինաբար Հայաստանի Հանրապետություն բերելը, որոնք ճանաչված են որպես Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված կենդանիների տեսակների պահպանմանը վնաս հասցնող կենդանիներ ու բույսեր`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի չափով:

(90-րդ հոդվածը փոփ. 02.09.93 ՀՕ-79, 11.12.02 ՀՕ-495-Ն)

Հոդված 91. Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված կենդանիներ ոչնչացնելը

Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ և անհետացող կենդանիների տեսակները, նրանց բնակատեղերը, ձվադրման վայրերը և ձվերը, միգրացիոն ուղիները, բները և այլ շինվածքները ոչնչացնելը կամ այլ գործողություններ կատարելը, որոնք կարող են առաջացնել կամ առաջացրել են այդպիսի կենդանիների անկում, թվակազմի կրճատում կամ բնակության միգրացիայի խախտում, կամ էլ բացառիկ դեպքերում թույլատրված որսի պայմանների խախտմամբ դրանք որսալը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրհիսնապատիկի չափով` խախտողի անձնական սեփականություն հանդիսացող այն առարկաների բռնագրավմամբ, որոնք հիշյալ խախտումները կատարելու գործիք են համարվել, կամ առանց դրանց բռնագրավման:

(91-րդ հոդվածը փոփ. 02.09.93 ՀՕ-79, 11.12.02 ՀՕ-495-Ն)

Հոդված 92. Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը

Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը, որը հանգեցրել է դրանց ոչնչացման կամ խեղման, ինչպես նաև կենդանիներին խոշտանգելը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև հիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` ութսունապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:

(92-րդ հոդվածը փոփ. 02.09.93 ՀՕ-79, 11.12.02 ՀՕ-495-Ն)

Հոդված 93. Կարմիր գրքում գրանցված բույսեր հավաքելը

Հայաստանի Հանրապետության կարմիր գրքում գրանցված բույսերը, կամ այդպիսի բույսերի արմատները, ծաղիկները, պտուղները ինքնագլուխ հավաքելը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրհիսնապատիկի չափով:

(93-րդ հոդվածը փոփ. 02.09.93 ՀՕ-79, 11.12.02 ՀՕ-495-Ն)

Հոդված 94. Պետության կողմից հատուկ պահպանվող բնական օբյեկտների պահպանության կանոնները և ռեժիմը խախտելը

Պետության կողմից հատուկ պահպանվող բնական օբյեկտների պահպանական ռեժիմը և արգելոցների, արգելավայրերի, անտառագոտիների, ազգային և բնական զբոսայգիների ներքին կարգի կանոնները խախտելը, կամ էլ բնության պահպանվող օբյեկտները ոչնչացնելը կամ վնասելը, ինչպես նաև արգելոցներում և հատուկ պահպանվող մյուս տերիտորիաներում կենդանական աշխարհից օգտվելու սահմանված կարգը խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրհիսնապատիկի չափով:

(94-րդ հոդվածը փոփ. 02.09.93 ՀՕ-79, 11.12.02 ՀՕ-495-Ն)

Հոդված 941. Առանց շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական դրական եզրակացության գործունեություն իրականացնելը

Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ենթակա նախատեսվող գործունեության իրականացումն առանց փորձաքննական դրական եզրակացության`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրապատիկի չափով:

Տուգանքի նշանակման օրվանից մեկամսյա ժամկետում համապատասխան փաստաթղթերի փաթեթը սահմանված կարգով փորձաքննության չներկայացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրհիսնապատիկի չափով:

Նախատեսվող գործունեության իրականացման ընթացքում շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական եզրակացության փորձաքննական պահանջները խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրապատիկի չափով:

(941 հոդվածը լրաց. 11.12.02 ՀՕ-495-Ն)

Հոդված 95. Պատմության և կուլտուրայի հուշարձանների պահպանության և օգտագործման կանոնները խախտելը

Պատմության և կուլտուրայի հուշարձանների պահպանության և օգտագործման կանոնները խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի տասը տոկոսից մինչև հիսուն տոկոսի չափով և պաշտոնատար անձանց նկատմամբ` երեսուն տոկոսից մինչև դրա լրիվ չափը:

(95-րդ հոդվածը խմբ. 02.09.93 ՀՕ-79)

Հոդված 951. Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության սուբյեկտների կողմից գեոդեզիայի և քարտեզագրության բնագավառում նորմատիվ տեխնիկական փաստաթղթերի պահանջները խախտելը

Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության սուբյեկտների կողմից գեոդեզիայի և քարտեզագրության բնագավառում նորմատիվ տեխնիկական փաստաթղթերի պահանջները խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

(951 հոդվածը լրաց. 11.12.02 ՀՕ-495-Ն)

Հոդված 952. Գեոդեզիական կետերի և վարչատարածքային միավորների սահմանանիշերի հաշվառման, դրանց պահպանման սահմանված կարգը խախտելը

Գեոդեզիական կետերի և վարչատարածքային միավորների սահմանանիշերի հաշվառման, դրանց պահպանման սահմանված կարգը խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հիսնապատիկի չափով:

(952 հոդվածը լրաց. 11.12.02 ՀՕ-495-Ն)

Հոդված 953. Գեոդեզիական աշխատանքների չափաբանական ապահովման, սերտիֆիկացման և ստանդարտների պահպանման կարգերը խախտելը

Գեոդեզիական աշխատանքների չափաբանական ապահովման, սերտիֆիկացման և ստանդարտների պահպանման կարգերը խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

(953 հոդվածը լրաց. 11.12.02 ՀՕ-495-Ն)

Հոդված 954. Պետական մասշտաբային շարքի քարտեզների և հատակագծերի վրա աշխարհագրական անվանումները ոչ ճիշտ արտահայտելը

Պետական մասշտաբային շարքի քարտեզների և հատակագծերի վրա աշխարհագրական անվանումները ոչ ճիշտ արտահայտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով:

(954 հոդվածը լրաց. 11.12.02 ՀՕ-495-Ն)

Հոդված 955. Պետական և տեղական նշանակության (գերատեսչական) քարտեզագրագեոդեզիական ֆոնդերի պահպանման, նյութերի և տվյալների բազմացման ու օգտագործման, տեղեկատվության տրամադրման սահմանված կարգը խախտելը

Պետական և տեղական նշանակության (գերատեսչական) քարտեզագրագեոդեզիական ֆոնդերի պահպանման, նյութերի և տվյալների բազմացման ու օգտագործման, տեղեկատվության տրամադրման սահմանված կարգը խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

(955 հոդվածը լրաց. 11.12.02 ՀՕ-495-Ն)

Գ Լ ՈՒ Խ  8

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ, ԷԼԵԿՏՐԱԿԱՆ, ՋԵՐՄԱՅԻՆ ԵՎ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ
(Վերնագիրը փոփ. 04.11.96 ՀՕ-85)

Հոդված 96. Աշխատանքի անվտանգության կանոնները, նորմաները և հրահանգները խախտելը

Արդյունաբերության ճյուղերում և պետլեռտեխհսկողության մարմինների վերահսկողությանը ենթակա օբյեկտներում աշխատանքի անվտանգ կատարման կանոնները, նորմաներն ու հրահանգները պաշտոնատար անձանց կողմից բազմիցս խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի երեսուն տոկոսից մինչև դրա լրիվ չափը:

(96-րդ հոդվածը խմբ. 02.09.93 ՀՕ-79)

Հոդված 961. Աշխատանքի առողջ և անվտանգ կատարման պահանջներ սահմանող տեխնիկական կանոնակարգերը խախտելը

Աշխատանքի առողջ և անվտանգ կատարման պահանջներ սահմանող տեխնիկական կանոնակարգերը խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում գործատուի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

Աշխատանքի առողջ և անվտանգ կատարման պահանջներ սահմանող տեխնիկական կանոնակարգերը մեկից ավելի անգամ խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում գործատուի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

(961 հոդվածը լրաց. 24.03.05 ՀՕ-78-Ն)

Հոդված 97. Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում գործող նորմերը, կանոնները և հրահանգները խախտելը

Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում գործող նորմերը, կանոնները և հրահանգները խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով:

(97-րդ հոդվածը խմբ. 02.09.93 ՀՕ-79, 04.11.96 ՀՕ-85)

Հոդված 971. Պետատոմհսկողության մարմինների կարգադրագրերի պահանջները խախտելը

Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում գործունեություն իրականացնող անձանց կողմից պետատոմհսկողության մարմինների կարգադրագրերի պահանջները խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով:

(971 հոդվածը լրաց. 04.11.96 ՀՕ-85)

Հոդված 972. Պաշտոնատար անձանց կողմից միջուկային տեղակայանքի, ռադիոակտիվ թափոնների տեղակայանքի, իոնացնող ճառագայթման աղբյուրի անձնակազմին շահագործման աշխատակարգը կամ անվտանգության կանոնները խախտել հարկադրելը

Պաշտոնատար անձանց կողմից միջուկային տեղակայանքի, ռադիոակտիվ թափոնների տեղակայանքի, իոնացնող ճառագայթման աղբյուրի անձնակազմին շահագործման աշխատակարգը կամ անվտանգության կանոնների խախտելը հարկադրելը`

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև հիսնապատիկի չափով:

(972 հոդվածը լրաց. 04.11.96 ՀՕ-85, խմբ. 16.12.05 ՀՕ-32-Ն)

Հոդված 973. Միջուկային տեղակայանքի, ռադիոակտիվ թափոնների տեղակայանքի, իոնացնող ճառագայթման աղբյուրի անձնակազմին և պաշտոնատար անձանց պաշտոնեական պարտականությունները կատարելուն խոչընդոտելը

Միջուկային տեղակայանքի, ռադիոակտիվ թափոնների տեղակայանքի, իոնացնող ճառագայթման աղբյուրի անձնակազմին և պաշտոնատար անձանց պաշտոնեական պարտականությունները կատարելուն խոչընդոտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև հիսնապատիկի չափով:

(973 հոդվածը լրաց. 04.11.96 ՀՕ-85, խմբ. 16.12.05 ՀՕ-32-Ն)

Հոդված 974. Պետատոմհսկողության մարմինների պաշտոնատար անձանց պաշտոնեական պարտականությունների կատարելուն խոչընդոտելը

Պետատոմհսկողության մարմինների պաշտոնատար անձանց պաշտոնեական պարտականությունները կատարելուն խոչընդոտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև քառասնապատիկի չափով:

(974 հոդվածը լրաց. 04.11.96 ՀՕ-85)

Հոդված 975. Վթարի փաստը թաքցնելը, վթարի վերաբերյալ տեղեկությունների հաղորդման կարգը խախտելը, ճառագայթային իրավիճակի վերաբերյալ սխալ տեղեկություններ հաղորդելը

Միջուկային տեղակայանքում, ռադիոակտիվ թափոնների տեղակայանքում, իոնացնող ճառագայթման աղբյուրում վթարի փաստը թաքցնելը կամ վթարի վերաբերյալ տեղեկությունների հաղորդման կարգը խախտելը, շրջակա միջավայրի ճառագայթային աղտոտվածությանը վերաբերող տեղեկությունները թաքցնելը, իրավասու կազմակերպություններին ճառագայթային իրավիճակի վերաբերյալ սխալ տեղեկություններ հաղորդելը`

առաջացնում են տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև հիսնապատիկի չափով:

(975 հոդվածը լրաց. 04.11.96 ՀՕ-85)

Հոդված 976. Միջուկային և ճառագայթային անվտանգության վերաբերյալ տեղեկությունները թաքցնելը կամ աղավաղելը

Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում միջուկային և ճառագայթային անվտանգության վերաբերյալ տեղեկությունները թաքցնելը կամ աղավաղելը`

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև երեսնապատիկի չափով:

(976 հոդվածը լրաց. 04.11.96 ՀՕ-85)

Հոդված 98. Պայթուցիկ նյութերը պահելու, օգտագործելու և հաշվառելու կանոնները, նորմաները և հրահանգները խախտելը

Արդյունաբերության ճյուղերում և պետլեռտեխհսկողության մարմինների վերահսկողությանը ենթակա օբյեկտներում պայթուցիկ նյութերը պահելու, օգտագործելու և հաշվառելու կանոնները, նորմաներն ու հրահանգները պաշտոնատար անձանց կողմից խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հիսուն տոկոսից մինչև հարյուր հիսուն տոկոսի չափով:

(98-րդ հոդվածը խմբ. 02.09.93 ՀՕ-79)

Հոդված 99. Էլեկտրական և ջերմային էներգիան շռայլորեն ծախսելը

(99-րդ հոդվածն ուժը կորցրել է 14.12.04 ՀՕ-37-Ն)

Հոդված 100. Մինչև 1000 վոլտ լարվածություն ունեցող էլեկտրացանցերը վնասելը

(100-րդ հոդվածն ուժը կորցրել է 14.12.04 ՀՕ-37-Ն)

Հոդված 101. 1000 վոլտից բարձր լարվածություն ունեցող էլեկտրացանցերի պահպանության կանոնները խախտելը

(101-րդ հոդվածն ուժը կորցրել է 14.12.04 ՀՕ-37-Ն)

Հոդված 102. Գազամուղները վնասելը

(102-րդ հոդվածն ուժը կորցրել է 14.12.04 ՀՕ-37-Ն)

Հոդված 103. Գազի օգտագործման հետ կապված խախտումներ

(103-րդ հոդվածն ուժը կորցրել է 14.12.04 ՀՕ-37-Ն)

Հոդված 104. Նոր կառուցվող և վերակառուցվող էներգատեղակայանքները գործող ցանցերին առանց էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողություն իրականացնող լիազորված պետական մարմնի գործարկման եզրակացության միացնելը

Նոր կառուցվող և վերակառուցվող էներգատեղակայանքները գործող ցանցերին առանց Էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողություն իրականացնող լիազորված պետական մարմնի գործարկման եզրակացության միացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

(104-րդ հոդվածը փոփ. 25.05.95 ՀՕ-139, 14.12.04 ՀՕ-37-Ն, 08.12.05 ՀՕ-2-Ն)

Հոդված 1041. Էներգապետհսկողության կամ էլեկտրամատակարարող մարմինների կողմից անցկացվող էլեկտրասպառման ռեժիմի ստուգումներին խոչընդոտելը կամ թույլ չտալը

(1041 հոդվածն ընդունվել է 25.05.95 ՀՕ-139, ուժը կորցրել է 14.12.04 ՀՕ-37-Ն)

Հոդված 1042. Ձեռնարկություններում, հիմնարկներում և կազմակերպություններում ապօրինի էլեկտրական սնուցում անցկացնելը, ինչպես նաև ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների ներքին էլեկտրահաղորդման գծերին կամ էլեկտրատրանսպորտի կոնտակտային ցանցին այլ օբյեկտներ միացնելու ապօրինի թույլտվություն տալը

(1042 հոդվածն ընդունվել է 25.05.95 ՀՕ-139, ուժը կորցրել է 14.12.04 ՀՕ-37-Ն)

Հոդված 1043. Էներգապետհսկողության և էլեկտրամատակարարող մարմինների կողմից օբյեկտներն էլեկտրական ցանցին միացնելու ապօրինի թույլտվություն տալը, կամ ապօրինի միացումները չվերացնելը, կամ էլեկտրական էներգիայի մատակարարման սահմանված գրաֆիկը խախտելը

(1043 հոդվածն ընդունվել է 25.05.95 ՀՕ-139, ուժը կորցրել է 14.12.04 ՀՕ-37-Ն)

Հոդված 105. Էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողություն իրականացնող լիազորված պետական մարմնի տեխնիկական վերահսկողական գործառույթների իրականացմանը խոչընդոտելը կամ թույլ չտալը, ինչպես նաև այդ մարմնի տված կարգադրագրերը չկատարելը

Էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողություն իրականացնող լիազորված պետական մարմնի տեխնիկական վերահսկողական գործառույթների իրականացմանը խոչընդոտելը կամ թույլ չտալը, ինչպես նաև այդ մարմնի տված կարգադրագրերը չկատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

(105-րդ հոդվածը փոփ. 02.09.93 ՀՕ-79, 14.12.04 ՀՕ-37-Ն, 08.12.05 ՀՕ-2-Ն)

Հոդված 106. Աշխատանքի համար ռեզերվային ջերմատնտեսության պատրաստ լինելն ապահովելու միջոցներ չձեռնարկելը

(106-րդ հոդվածն ուժը կորցրել է 14.12.04 ՀՕ-37-Ն)

Հոդված 1061. Էներգետիկայի բնագավառում գործունեություն իրականացնող անձանց կողմից էներգատեղակայանքներում տեղի ունեցած պատահարների մասին էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողություն իրականացնող լիազոր մարմնին չհայտնելը

Էներգետիկայի բնագավառում գործունեություն իրականացնող անձանց կողմից էներգատեղակայանքներում տեղի ունեցած պատահարների մասին էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողություն իրականացնող լիազոր մարմնին չհայտնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

(1061  հոդվածը լրաց. 08.12.05 ՀՕ-2-Ն)

Գ Լ ՈՒ Խ  9

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԵՋ: ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ-ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ

Հոդված 107. Կոլտնտեսությունների, սովխոզների և պետական ու հանրային մյուս տնտեսությունների ցանքերի արածավերումը, դաշտում գտնվող գյուղատնտեսական կուլտուրաների հավաքված բերքի փչացումը կամ ոչնչացումը, տունկերի վնասումը

Անասունների կամ թռչունների կողմից կոլտնտեսությունների, սովխոզների և պետական ու հանրային մյուս տնտեսությունների ցանքերի արածավերումը, դաշտում գտնվող գյուղատնտեսական կուլտուրաների հավաքած բերքի փչացումը կամ ոչնչացումը, տունկերի վնասումը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի տասը տոկոսից մինչև երեսուն տոկոսի և պաշտոնատար անձանց նկատմամբ` մինչև հիսուն տոկոսի չափով:

Անասունների կամ թռչունների կողմից կոլտնտեսությունների, սովխոզների և պետական ու հանրային մյուս տնտեսությունների ցանքերի կրկնակի արածավերումը, դաշտում գտնվող գյուղատնտեսական կուլտուրաների հավաքված բերքի կրկնակի փչացումը կամ ոչնչացումը, տունկերի կրկնակի վնասումը, որը կատարվել է նույնպիսի իրավախախտման համար տուգանք նշանակվելուց հետո մեկ տարվա ընթացքում`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի տասը տոկոսից մինչև հիսուն տոկոսի չափով և պաշտոնատար անձանց նկատմամբ` երեսուն տոկոսից մինչև դրա լրիվ չափը:

Ցանքերի կամ տունկերի միջով ավտոմեքենայով, տրակտորով, կոմբայնով կամ այլ մեքենայով անցնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև տասը տոկոսի չափով:

Ցանքերի կամ տունկերի միջով կենդանաքարշ տրանսպորտով անցնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև հինգ տոկոսի չափով:

(107-րդ հոդվածը խմբ. 04.06.88, 02.09.93 ՀՕ-79)

Հոդված 108. Կարանտինային վնասատուների, բույսերի հիվանդությունների և մոլախոտերի դեմ պայքարի կանոնները խախտելը

Կարանտինային վնասատուների, բույսերի հիվանդությունների և մոլախոտերի դեմ պայքարի կանոնները խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ` քսանապատիկի չափով:

(108-րդ հոդվածը փոփ. 02.09.93 ՀՕ-79, 08.12.04 ՀՕ-174-Ն)

Հոդված 109. Կարանտինային ստուգման և համապատասխան մշակման չենթարկված նյութեր դուրս հանելը

Կարանտինային ստուգման և համապատասխան մշակման չենթարկված արտասահմանյան երկրներից բերված նյութերը սահմանային երկաթուղային կայարաններից, ավտոկայարաններից (ավտոկայաններից), օդանավակայաններից և այլ սահմանային կետերից դուրս հանելը`

առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ` քսանապատիկի չափով:

(109-րդ հոդվածը փոփ. 02.09.93 ՀՕ-79, 08.12.04 ՀՕ-174-Ն)


Հոդված 1091. Ժամկետանց, անորակ և արտադրությունից դուրս եկած բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների, ինչպես նաև համապատասխան անվանացանկում չընդգրկված և ոչ թույլատրելի պայմաններում դրանց վաճառքի կանոնները խախտելը

Ժամկետանց, անորակ և արտադրությունից դուրս եկած բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների, ինչպես նաև համապատասխան անվանացանկում չընդգրկված և ոչ թույլատրելի պայմաններում դրանց վաճառքի կանոնները խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրհիսնապատիկի չափով:

(1091 հոդվածը լրաց. 09.11.06 ՀՕ-173-Ն)


Հոդված 1092. Հողում և բուսական ծագում ունեցող մթերքներում թունանյութերի և պարարտանյութերի թույլատրելի մնացորդային առավելագույն քանակները գերազանցելը

Հողում և բուսական ծագում ունեցող մթերքներում թունանյութերի և պարարտանյութերի թույլատրելի մնացորդային առավելագույն քանակները գերազանցելը`

առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ` երեսնապատիկի չափով:

(1092 հոդվածը լրաց. 09.11.06 ՀՕ-173-Ն)

Հոդված 110. Հողօգտագործողների կողմից ոչ կարանտինային մոլախոտերի դեմ պայքարի ուղղությամբ միջոցներ չձեռնարկելը

Ոչ կարանտինային մոլախոտերի, գյուղատնտեսական բույսերի վնասատուների և հիվանդությունների դեմ պայքարի ուղղությամբ անցկացվող պարտադիր միջոցառումները ժամանակին չիրականացնելը կամ խախտելը հողօգտագործողների կողմից, որ կատարվել է առաջին անգամ`

առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով, և տուգանքի նշանակում բույսերի պաշտպանության միջոցառումներ անցկացնելու համար պատասխանատու պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:

Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված խախտումները կրկին անգամ կատարելը մեկ տարվա ընթացքում`

առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով, և սույն հոդվածի առաջին մասում նշված պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով:

(110-րդ հոդվածը խմբ. 02.09.93 ՀՕ-79, 09.11.06 ՀՕ-173-Ն)

Հոդված 1101. Թմրանյութեր պարունակող ցանքերի հսկողության ապահովման ուղղությամբ միջոցներ չձեռնարկելը

Կանեփի և ձիթախաշխաշի ցանքերի, այդ կուլտուրաների բերքի պահատեղերի և վերամշակման սահմանված ռեժիմի հսկողության ապահովման ուղղությամբ միջոցներ չձեռնարկելը, ինչպես նաև թմրանյութեր պարունակող հնձած արտերի մնացորդների և արտադրության թափոնների ոչնչացման ուղղությամբ միջոցներ չձեռնարկելը`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսուն տոկոսից մինչև դրա լրիվ չափը:

(1101 հոդվածը խմբ. 02.09.93 ՀՕ-79)

Հոդված 1102. Ապօրինաբար ձիթախաշխաշ կամ կանեփ ցանելը կամ աճեցնելը

Ապօրինաբար ձիթախաշխաշ, ինչպես նաև կանեփ ցանելը կամ աճեցնելը, բացի մշակումն արգելված հնդկական, հարավային մանջուրական, հարավային չուական, հարավային արխոնյան և հարավային կրասնոդարյան կանեփից`

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հիսուն տոկոսից մինչև դրա լրիվ չափը:

(1102 հոդվածը խմբ. 23.10.87, 02.09.93 ՀՕ-79)

Հոդված 111. Գյուղատնտեսական մեքենաների տեխնիկական շահագործման և անվտանգության տեխնիկայի կանոնների կոպիտ խախտումը օգտագործողների կողմից

Օգտագործողների կողմից տրակտորների, կոմբայնների, գյուղատնտեսական ինքնագնաց այլ մեքենաների տեխնիկական շահագործման կանոնների և անվտանգության տեխնիկայի կանոնների կոպիտ խախտումը`

առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով կամ այդ մեքենաները վարելու իրավունքից զրկում` մինչև մեկ ամիս ժամանակով:

(111-րդ հոդվածը փոփ. 02.09.93 ՀՕ-79, 08.12.04 ՀՕ-174-Ն)

Հոդված 112. Հակաանասնահամաճարակային և անասնաբուժասանիտարական կանոնները, անասնաբուժասանիտարական և զոոհիգիենիկ նորմերը խախտելը

Հակաանասնահամաճարակային և անասնաբուժասանիտարական կանոնները, անասնաբուժասանիտարական և զոոհիգիենիկ նորմերը խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ` չորսհարյուրապատիկի չափով:

(Վերնագիրը փոփ. 09.11.06 ՀՕ-173-Ն)

(112-րդ հոդվածը փոփ. 02.09.93 ՀՕ-79, 04.05.05 ՀՕ-93-Ն, 09.11.06 ՀՕ-173-Ն)

Հոդված 1121. Կենդանիների, կենդանիների և մարդկանց համար վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ պայմաններ չստեղծելը, անասնաբուժական բնագավառի օրենսդրական խախտումները, կատարված հակաանասնահամաճարակային միջոցառումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված հաշվետվություններ, անասնագլխաքանակի արհեստական սերմնավորման, հաշվառման, շարժի վերաբերյալ տվյալներ, կենդանական ծագման մթերք և հումք, վերամշակված կերեր, լրացակերեր տեղափոխող, պահպանող, իրացնող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից անձը կամ տնտեսավարող սուբյեկտի կազմակերպական-իրավական կարգավիճակը հաստատող փաստաթղթեր անասնաբուժական պետական տեսուչին չտրամադրելը, կենդանիներին չներկայացնելը

Կենդանիների, կենդանիների և մարդկանց համար վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ պայմաններ չստեղծելը, անասնաբուժական բնագավառի օրենսդրական խախտումները, կատարված հակաանասնահամաճարակային միջոցառումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված հաշվետվություններ, անասնագլխաքանակի արհեստական սերմնավորման, հաշվառման, շարժի վերաբերյալ տվյալներ, կենդանական ծագման մթերք և հումք, վերամշակված կերեր, լրացակերեր տեղափոխող, պահպանող, իրացնող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից անձը կամ տնտեսավարող սուբյեկտի կազմակերպական-իրավական կարգավիճակը հաստատող փաստաթղթեր անասնաբուժական պետական տեսուչին չտրամադրելը, կենդանիներին չներկայացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ` հիսնապատիկի չափով:

(Վերնագիրը փոփ. 09.11.06 ՀՕ-173-Ն)

(1121 հոդվածը լրաց. 04.05.05 ՀՕ-93-Ն, փոփ. 09.11.06 ՀՕ-173-Ն)

Հոդված 1122. Անասնաբուժասանիտարական փորձաքննության չենթարկված կենդանական ծագման մթերքի և հումքի, վերամշակված կերերի, լրացակերերի, սննդում օգտագործվող սնկերի իրացումը

Անասնաբուժասանիտարական փորձաքննության չենթարկված կենդանական ծագման մթերքի և հումքի, վերամշակված կերերի, լրացակերերի, սննդում օգտագործվող սնկերի իրացումը`

առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրապատիկի չափով:

(Վերնագիրը փոփ. 09.11.06 ՀՕ-173-Ն)

(1122 հոդվածը լրաց. 04.05.05 ՀՕ-93-Ն, փոփ. 09.11.06 ՀՕ-173-Ն)

Հոդված 1123. Անասնաբուժասանիտարական փորձաքննության չենթարկված կենդանական ծագման մթերքի և հումքի, վերամշակված կերերի, լրացակերերի արտադրությունը, վերամշակումը, պետական գրանցում չստացած անասնաբուժական դեղամիջոցների արտադրությունը, իրացումը, պետական գրանցում ստացած անասնաբուժական դեղամիջոցների իրացումը` առանց ծագումը և ձեռքբերումը հավաստող փաստաթղթերի

Անասնաբուժասանիտարական փորձաքննության չենթարկված կենդանական ծագման մթերքի և հումքի, վերամշակված կերերի, լրացակերերի արտադրությունը, վերամշակումը, պետական գրանցում չստացած անասնաբուժական դեղամիջոցների արտադրությունը, իրացումը, պետական գրանցում ստացած անասնաբուժական դեղամիջոցների իրացումը` առանց ծագումը և ձեռքբերումը հավաստող փաստաթղթերի`

առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ` չորսհարյուրապատիկի չափով:

(Վերնագիրը փոփ. 09.11.06 ՀՕ-173-Ն)

(1123 հոդվածը լրաց. 04.05.05 ՀՕ-93-Ն, փոփ. 09.11.06 ՀՕ-173-Ն)

Հոդված 1124. Կենդանիների համաճարակների դեմ պայքարի կարանտինի սահմանման հարցերով տարածքային կառավարման մարմինների որոշումները խախտելը

Կենդանիների համաճարակների դեմ պայքարի կարանտինի սահմանման հարցերով տարածքային կառավարման մարմինների որոշումները խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ` հիսնապատիկի չափով:

(1124 հոդվածը լրաց. 04.05.05 ՀՕ-93-Ն)

Հոդված 1125. Կենդանիների, կենդանական ծագմամբ մթերքի և հումքի, անասնաբուժական պետական հսկողության ենթակա այլ բեռների միջազգային փոխադրումներ (ներմուծում, արտահանում և տարանցում) իրականացնելիս անասնաբուժական կանոնները խախտելը, ինչպես նաև դրանց անասնաբուժասանիտարական փորձաքննության չենթարկելը

Կենդանիների, կենդանական ծագմամբ մթերքի և հումքի, անասնաբուժական պետական հսկողության ենթակա այլ բեռների միջազգային փոխադրումներ (ներմուծում, արտահանում և տարանցում) իրականացնելիս անասնաբուժական կանոնները խախտելը, ինչպես նաև դրանց անասնաբուժասանիտարական փորձաքննության չենթարկելը`

առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ` երկուհարյուրապատիկի չափով:

(1125 հոդվածը լրաց. 04.05.05 ՀՕ-93-Ն)

Հոդված 1126. Հանրապետության տարածքում պետական անասնաբուժական վերահսկողության ենթակա ապրանքների (բեռների) տեղափոխումը, ընդունումը, պահպանումը և իրացումը առանց անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի

Հանրապետության տարածքում պետական անասնաբուժական վերահսկողության ենթակա ապրանքների (բեռների) տեղափոխումը, ընդունումը, պահպանումը և իրացումը առանց անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի՝

առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ` երեսնապատիկի չափով:

(112հոդվածը լրաց. 04.05.05 ՀՕ-93-Ն, խմբ. 09.11.06 ՀՕ-173-Ն)

Հոդված 1127. Հակաանասնահամաճարակային կանխարգելիչ և հարկադիր միջոցառումները, անասնաբուժական ծառայության աշխատանքները ոչ լիարժեք կազմակերպելը, իրականացնելը, իրականացման սահմանված ժամկետները խախտելը, դրանցից հրաժարվելը

Օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված հակաանասնահամաճարակային կանխարգելիչ և հարկադիր միջոցառումները, անասնաբուժական ծառայության աշխատանքները ոչ լիարժեք կազմակերպելը, իրականացնելը կամ դրանցից հրաժարվելը պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման կամ անասնաբուժական ծառայություն մատուցող անձանց կողմից և հակաանասնահամաճարակային միջոցառումների իրականացման սահմանված ժամկետները խախտելը կամ դրանցից հրաժարվելը այն անձանց կողմից, որոնք կարող են կենդանիների, կենդանիների և մարդկանց համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների բռնկման և տարածման պատճառ հանդիսանալ`

առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ հարյուրապատիկի չափով:

Տուգանքի վճարումը ֆիզիկական և պաշտոնատար անձանց չի ազատում թույլ տված խախտումները վերացնելու պարտականությունից:

(1127 հոդվածը լրաց. 04.05.05 ՀՕ-93-Ն, խմբ. 09.11.06 ՀՕ-173-Ն)

Հոդված 113. Շներ և կատուներ պահելու կանոնները խախտելը

Քաղաքներում և այլ բնակավայրերում շներ ու կատուներ պահելու կանոնները խախտելը`

առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև հինգ տոկոսի չափով և նախազգուշացում կամ տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև տասը տոկոսի չափով:

Նույն խախտումները, որոնց հետևանքով վնաս է պատճառվել քաղաքացիների առողջությանը կամ գույքին`

առաջացնում են տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև քսան տոկոսի և պաշտոնատար անձանց նկատմամբ` քսան տոկոսից մինչև երեսունհինգ տոկոսի չափով:

(113-րդ հոդվածը խմբ. 02.09.93 ՀՕ-79)

Հոդված 114. Արգելված տեղերում անասուններ պահելը

Արգելված տեղերում անասուններ պահելը`

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով:

(114-րդ հոդվածը փոփ. 04.06.91, 11.12.02 ՀՕ-496-Ն)

Գ Լ ՈՒ Խ  10

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՒՄ, ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՊԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

Հոդված 115. Երթևեկության կարգի պահպանման և անվտանգության կանոնների խախտումը երկաթուղային տրանսպորտում

Երկաթուղու գծերի վրայով կենդանաքաշ տրանսպորտ անցկացնելու և անասուններ քշել-տանելու, անասունները երկաթուղու գծերի մոտերքում արածեցնելու կանոնների խախտումը`

առաջացնում է քաղաքացիների նախազգուշացում կամ նրանց նկատմամբ` տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև տասը տոկոսի և պաշտոնատար անձանց նկատմամբ` տասը տոկոսից մինչև երեսուն տոկոսի չափով:

Երկաթուղու գծերը, պաշտպանական անտառատնկարկները, ձնապաշտպան ցանկապատները և գծային մյուս օբյեկտները, ազդանշանային ու կապի կառուցվածքներն ու սարքերը վնասելը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև երեսուն տոկոսի և պաշտոնատար անձանց նկատմամբ` քսան տոկոսից մինչև հիսուն տոկոսի չափով:

Բեռները բեռնելիս և բեռնաթափելիս սահմանված ծավալները չպահպանելը`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի քսան տոկոսից մինչև հիսուն տոկոսի չափով:

Երկաթուղու գծերի վրա այնպիսի առարկաներ դնելը, որոնք կարող են առաջացնել գնացքների երթևեկության խախտում`

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև երեսուն տոկոսի չափով:

Չսահմանված տեղերով երկաթուղու գծերն անցնելը`

առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի երեք տոկոսի չափով:

(115-րդ հոդվածը խմբ. 10.03.90, 02.09.93 ՀՕ-79)

Հոդված 116. Երկաթուղային տրանսպորտի միջոցներից օգտվելու կանոնները խախտելը

1. Բեռնատար գնացքներով ինքնագլուխ երթևեկելը, ընթացքի ժամանակ գնացք բարձրանալն ու իջնելը, վագոնների ոտնակների և տանիքների վրա երթևեկելը, առանց անհրաժեշտության ինքնագլուխ կերպով գնացք կանգնեցնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի տասը տոկոսից մինչև երեսուն տոկոսի չափով:

2. Մետրոպոլիտենի, մետրոպոլիտենի գնացքների, քաղաքամերձ և հեռավոր հաղորդակցության գնացքների մարդատար վագոնների, ինչպես նաև բեռնատար գնացքների վագոնների ներքին սարքավորումները, լոկոմոտիվների և վագոնների ապակիները, նստատեղերը վնասելը, ինչպես նաև ներքին սարքավորումներից առանց անհրաժեշտության օգտվելը`

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի տասը տոկոսից մինչև երեսուն տոկոսի չափով:

Գնացքների վագոնների պատուհաններից ու դռներից աղբ և այլ առարկաներ դուրս նետելը`

առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև քսան տոկոսի չափով:

Քաղաքամերձ գնացքների վագոններում (այդ թվում` վագոնահարթակում), տեղական և հեռավոր հաղորդակցության գնացքների` ծխելու համար չսահմանված տեղերում, ինչպես նաև մետրոյում ծխելը`

առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև քսան տոկոսի չափով:

(116-րդ հոդվածը խմբ. 10.03.90, 14.06.94 ՀՕ-105, 02.09.93 ՀՕ-79)

Հոդված 117. Թռիչքների անվտանգության կանոնները խախտելը

Օդանավակայանի շրջանում օդանավակայանի ճանաչման համար ընդունված տարբերիչ նշաններին և կառուցվածքներին նմանվող որևէ նշան և կառուցվածք տեղադրելը, կամ առանց օդանավակայանի ադմինիստրացիայի թույլտվության հրատեխնիկական առարկաներ այրելը կամ օդանավերի թռիչքների համար վտանգավոր թռչունների զանգվածային կուտակմանը նպաստող օբյեկտներ կառուցելը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի տասը տոկոսից մինչև երեսուն տոկոսի և պաշտոնատար անձանց նկատմամբ` քսան տոկոսից մինչև հիսուն տոկոսի չափով:

Շենքերի և շինությունների վրա գիշերային և ցերեկային տարբերիչ նշանների կամ կառուցվածքների տեղադրման կանոնները չկատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի տասը տոկոսից մինչև երեսուն տոկոսի և պաշտոնատար անձանց նկատմամբ` քսան տոկոսից մինչև հիսուն տոկոսի չափով:

Օդանավակայանի սարքավորումները, օդանավակայանի նշանները, օդանավերը և դրանց սարքավորումները վնասելը`

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի քսան տոկոսից մինչև հիսուն տոկոսի չափով:

Առանց պատշաճ թույլտվության օդանավակայանների (բացի օդանավերի մեկնակայարաններից) աերոդրոմների, թռիչքների ռադիոապահովման և լուսաապահովման օբյեկտների տերիտորիայով անցնելը կամ երթևեկելը`

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև երեսուն տոկոսի չափով:

(117-րդ հոդվածը խմբ. 02.09.93 ՀՕ-79)

Հոդված 118. Օդային տրանսպորտով վտանգավոր նյութեր և առարկաներ փոխադրելու կանոնները խախտելը

Օդային տրանսպորտով վտանգավոր նյութեր կամ առարկաներ փոխադրելու կանոնները խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի տասը տոկոսից մինչև երեսուն տոկոսի չափով` նշված նյութերը և առարկաները հատուցմամբ վերցնելով կամ բռնագրավելով կամ առանց դրանց, և պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի քսան տոկոսից մինչև հիսուն տոկոսի չափով:

(118-րդ հոդվածը խմբ. 02.09.93 ՀՕ-79)

Հոդված 119. Օդանավում վարքի կանոնները խախտելը

Օդանավում գտնվող անձանց կողմից օդանավի հրամանատարի կարգադրությունները չկատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի տասը տոկոսից մինչև երեսուն տոկոսի չափով:

Օդանավից լուսանկարելու, կինոնկարահանելու և ռադիոակապի միջոցներից օգտվելու կանոնները խախտելը`

առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև երեսուն տոկոսի չափով` նկարահանված ժապավենի բռնագրավումով:

(119-րդ հոդվածը խմբ. 02.09.93 ՀՕ-79)

Հոդված 120. Փոքրաչափս նավերի գրանցման, հաշվառման կանոնները և դրանցից օգտվելու կանոնները խախտելը

Հայաստանի Հանրապետության պետլեռտեխհսկողության փոքրաչափս նավերի պետական տեսչության հսկողության տակ գտնվող փոքրաչափս նավերի գրանցման ու հաշվառման կանոնները խախտելը`

առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև տասը տոկոսի չափով:

Փոքրաչափս նավերից և դրանց կանգատեղերի բազաներից (կառուցվածքներից) օգտվելու կանոնները խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի տասը տոկոսից մինչև երեսուն տոկոսի չափով կամ փոքրաչափս նավեր վարելու իրավունքից զրկում` մինչև երեք տարի ժամանակով, և նախազգուշացում կամ տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի քսան տոկոսից մինչև հիսուն տոկոսի չափով:

(120-րդ հոդվածը խմբ. 02.09.93 ՀՕ-79)

Հոդված 121. Միջազգային թռիչքների կանոնները խախտելը

Միջազգային թռիչքների կանոնները խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հիսուն տոկոսից մինչև կրկնապատիկը:

(121-րդ հոդվածը խմբ. 02.09.93 ՀՕ-79)

Հոդված 122. Երկաթուղային և օդային տրանսպորտում հրդեհային անվտանգության կանոնները խախտելը

Երկաթուղային տրանսպորտում սահմանված հրդեհային անվտանգության կանոնների խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հարյուրհիսնապատիկի չափով:

Օդային տրանսպորտում սահմանված հրդեհային անվտանգության կանոնները խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երկուհարյուրհիսնապատիկի չափով:

(122-րդ հոդվածը խմբ. 02.09.93 ՀՕ-79, 15.06.06 ՀՕ-146-Ն)

Հոդված 123. Տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտումը վարորդների կողմից

Անվտանգության ամրագոտիների կամ մոտոսաղավարտի օգտագործման կանոնները խախտելը`

առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսուն տոկոսի չափով:

Սահմանված կարգով չգրանցված, պետական տեխնիկական զննություն չանցած, տեխնիկական անսարքություններ ունեցող (բացառությամբ սույն հոդվածի վեցերորդ մասով նախատեսվածի) կամ առանց համապատասխան թույլտվության վերասարքավորված տրանսպորտային միջոցները վարորդների կողմից վարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի չափով:

Անընթեռնելի կամ ստանդարտին չհամապատասխանող պետհամարանիշներով տրանսպորտային միջոցները վարորդների կողմից վարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի չափով:

Վարագուրապատման սահմանված կարգի կամ ապակիների գունամշակման ստանդարտների խախտմամբ տրանսպորտային միջոցները վարորդների կողմից վարելը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված դեպքերի`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

Մեծածավալ, ծանրակշիռ, վտանգավոր բեռների փոխադրման կանոնները վարորդների կողմից խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քառապատիկի չափով:

Արգելակման համակարգի կամ ղեկի կառավարման, քարշակման-կցման սարքավորման (ավտոգնացքի կազմում) անսարքություններ ունեցող տրանսպորտային միջոցները վարորդների կողմից վարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով:

Առանց պետհամարանիշի, կեղծված կամ փոխարինված պետհամարանիշներով տրանսպորտային միջոցները վարորդների կողմից վարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

(8-րդ մասն ուժը կորցրել է 16.12.05 ՀՕ-26-Ն)  

Ծանոթագրություն.

Սույն օրենսգրքի 123-124, 125-130, 132-134 հոդվածներում տրանսպորտային միջոցներ ասելով պետք է հասկանալ ավտոմեքենաների բոլոր տեսակները, տրակտորները և մյուս ինքնագնաց մեքենաները, տրամվայները և տրոլեյբուսները, ինչպես նաև մոտոցիկլետները և մեխանիկական տրանսպորտի մյուս միջոցները:

(123-րդ հոդվածը խմբ. 02.07.91, 02.09.93 ՀՕ-79, 03.12.96 ՀՕ-102, փոփ., լրաց. 16.12.05 ՀՕ-26-Ն)

Հոդված 1231. Տրանսպորտային միջոցների վրա լուսային և ձայնային` ներառյալ հատուկ սարքավորումներ տեղադրելու կանոնները խախտելը

Տրանսպորտային միջոցների վրա լուսային և ձայնային` ներառյալ հատուկ սարքավորումներ տեղադրելու կանոնները խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով:

Առանց համապատասխան թույլտվության տրանսպորտային միջոցների վրա ստանդարտներին չհամապատասխանող լուսային կամ գերհզոր ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումներ տեղադրելը (բացառությամբ հակաառևանգման ազդանշանային համակարգի և հրապարակային զանգվածային միջոցառումների դեպքում` բարձրախոսների), շարժման ընթացքում դրանք օգտագործելը, ինչպես նաև օպերատիվ ծառայությունների ավտոմեքենաների համար նախատեսված գունագծանկարչական սխեմաներ օգտագործելը`

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով` ստանդարտներին չհամապատասխանող լուսային և գերհզոր ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումները բռնագրավելով:

(3-րդ մասն ուժը կորցրել է 16.12.05 ՀՕ-26-Ն) 

(1231 հոդվածը խմբ. 03.12.96 ՀՕ-102, խմբ. 16.12.05 ՀՕ-26-Ն)

Հոդված 124. Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ճանապարհային երթևեկության կանոնները խախտելը

Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ճանապարհային նշանների կամ ճանապարհի երթևեկելի մասի գծանշման պահանջները չկատարելը, խաչմերուկների, ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառների, հետիոտնային անցատեղերի անցման, վազանցի, շարքերի և (կամ) երթևեկության ուղղության փոփոխման կանոնները խախտելը, մարդկանց և (կամ) բեռների փոխադրման կանոնները խախտելը, ռադիոկապից և (կամ) հեռախոսակապից օգտվելու կանոնները խախտելը, օրվա մութ ժամերին կամ անբավարար տեսանելիության պայմաններում լուսասարքերից օգտվելու կանոնները խախտելը, հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալը`

առաջացնում են տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով:

Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից (բացառությամբ սույն հոդվածի յոթերորդ մասում նշված տրանսպորտային միջոցի վարորդների) կանգառի, և (կամ) կայանման կանոնները խախտելը, եթե կանգառ կատարելու անհրաժեշտությունը կապված չէ տրանսպորտային միջոցի տեխնիկական կամ վարորդի կամ ուղևորի առողջական վիճակի հետ`

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով:

Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված խախտումները, որոնք առաջացրել են վթարային իրադրություն`

առաջացնում են տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի վեցապատիկի չափով:

Երթևեկության սահմանված արագությունը գերազանցելը առաջացնում է տուգանքի նշանակում`

15-30 կմ/ժ` նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով,

30-40 կմ/ժ` նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով,

40-60 կմ/ժ` նվազագույն աշխատավարձի ութապատիկի չափով,

60 կմ/ժ և ավելի` նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:

Լուսացույցի կամ կարգավորողի արգելող ազդանշանին չենթարկվելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի յոթնապատիկի չափով:

Սույն հոդվածի հինգերորդ մասով նախատեսված խախտումը մեկ տարվա ընթացքում կրկին անգամ կատարելը, որի համար անձն արդեն ենթարկվել է վարչական տույժի՝

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգապատիկի չափով:

Սույն հոդվածի հինգերորդ մասով նախատեսված խախտումը մեկ տարվա ընթացքում երրորդ անգամ կատարելը, որի համար անձն արդեն ենթարկվել է վարչական տույժի`

առաջացնում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում՝ երեք ամիս ժամանակով:

Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների վարորդների կողմից կանգառի կանոնները խախտելը, ինչպես նաև կանգառի կետերի տարածքից դուրս կանգառ կատարելը, եթե կանգառ կատարելու անհրաժեշտությունը կապված չէ տրանսպորտային միջոցի տեխնիկական կամ վարորդի կամ ուղևորի առողջական վիճակի հետ`

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի յոթնապատիկի չափով:

Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից անհետաձգելի անհրաժեշտության հետ չկապված ձայնային ազդանշան տալը`

 առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի չափով:

Տրանսպորտային միջոցը կանգնեցնելու մասին ոստիկանության ծառայողի՝ օրենքով սահմանված կարգով տրված պահանջը վարորդների կողմից չկատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի վեցապատիկի չափով:

Սույն հոդվածի տասներորդ մասով նախատեսված խախտումը կրկին անգամ կատարելը մեկ տարվա ընթացքում`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգապատիկի չափով:

Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրից ճանապարհատրանսպորտային պատահարի մասնակից վարորդի ինքնակամ հեռանալը, բացառությամբ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի վեցապատիկի չափով:

Ծանոթագրություն.

1. Տրանսպորտային միջոցը կանգնեցնելու մասին ոստիկանության աշխատողի պահանջն արտահայտվում է ձեռքի շարժումով կամ ձողիկով ազդանշան տալով` սուլիչի միաժամանակյա ազդանշանով, ինչպես նաև բարձրախոս սարքի միջոցով: Ազդանշանները պետք է հասկանալի լինեն վարորդին և տրվեն ժամանակին, որպեսզի դրանց պահանջների կատարումը չստեղծի վթարային իրադրություն:

2. Սույն օրենսգրքի 125-134 հոդվածներում վթարային իրադրություն ասելով պետք է հասկանալ տրանսպորտային միջոցների վարորդների կատարած այն գործողությունները, որոնք երթևեկության մյուս մասնակիցներին հարկադրել են կտրուկ փոխել իրենց տրանսպորտային միջոցների արագությունը, շարժման ուղղությունը կամ ձեռնարկել սեփական անվտանգության կամ այլ քաղաքացիների անվտանգությանն ապահովմանն ուղղված այլ միջոցներ:

(124-րդ հոդվածը խմբ. 02.07.91, 02.09.93 ՀՕ-79, 03.12.96 ՀՕ-102, 16.12.05 ՀՕ-26-Ն)

Հոդված 1241. Մոտոցիկլետների և այլ տրանսպորտային միջոցների վարորդների մասնակցությունը ճանապարհային երթևեկության խոչընդոտներ ստեղծող խմբական տեղաշարժին

Քաղաքներում և մյուս բնակավայրերում մոտոցիկլետների և այլ տրանսպորտային միջոցների վարորդների մասնակցությունը այնպիսի խմբական տեղաշարժի, որն ստեղծում է ճանապարհային երթևեկության արգելքներ կամ երթևեկության անվտանգության սպառնալիք`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով:

(1241 հոդվածը խմբ. 02.07.91, 02.09.93 ՀՕ-79, 03.12.96 ՀՕ-102, փոփ. 16.12.05 ՀՕ-26-Ն)

Հոդված 125. Երկաթուղային գծանցներում տրանսպորտային միջոցների երթևեկելու կանոնները վարորդների կողմից խախտելը

Երկաթուղային գծանցներում տրանսպորտային միջոցների երթևեկելու կանոնները վարորդների կողմից խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում` մինչև մեկ ամիս ժամանակով:

(125-րդ հոդվածը խմբ. 02.07.91, 02.09.93 ՀՕ-79, 03.12.96 ՀՕ-102, փոփ. 16.12.05 ՀՕ-26-Ն)

Հոդված 126. Տրանսպորտային միջոցները վարորդների կողմից ոչ սթափ վիճակում վարելը

Վարորդների կողմից տրանսպորտային միջոցները ոչ սթափ վիճակում վարելը, եթե նրանք գտնվում են միայն ալկոհոլի ազդեցության տակ, և զանցանքը չի պարունակում սույն հոդվածի երկրորդից հինգերորդ մասերի հատկանիշները՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

Սահմանված կարգին համապատասխան՝ սթափության վիճակի զննություն անցնելուց խուսափելը`

առաջացնում է վարելու իրավունքից զրկում՝ երկու տարի ժամկետով:

Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը կատարելը, եթե նրա արյան մեկ լիտրի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցում է 1.6 գրամը կամ մեկ լիտր արտաշնչած օդի մեջ չի գերազանցում 0.5 միլիգրամը, կամ նրա արյան մեջ թմրամիջոցի կամ հոգեմետ նյութի պարունակությունը առողջապահության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի սահմանած չափից ավելի է՝

առաջացնում է վարելու իրավունքից զրկում՝ մեկ տարի ժամկետով:

Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը միևնույն անձի կողմից մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը՝

առաջացնում է վարելու իրավունքից զրկում՝ երկու տարի ժամկետով:

Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցի վարորդի կողմից`

առաջացնում է վարելու իրավունքից զրկում՝ երկու տարի ժամկետով:

Տրանսպորտային միջոցը տնօրինողի կողմից տրանսպորտային միջոցների վարումը ոչ սթափ վիճակում գտնվող անձին հանձնելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

Սույն հոդվածի երկրորդից հինգերորդ մասերով նախատեսված արարքը տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից կատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով:

Ծանոթագրություն.

Ոչ սթափ վիճակ է համարվում մարդու ֆիզիկական և (կամ) հոգեկան այն վիճակը, որը պայմանավորված է ալկոհոլային խմիչքի, թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի օգտագործմամբ:

Սույն օրենսգրքով նախատեսված դեպքում անձը համարվում է ոչ սթափ վիճակում գտնվող, եթե օրենսդրությամբ սահմանված կարգով կատարված բժշկական փորձաքննությունից հետո պարզվել է, որ նրա մեկ լիտր արյան մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը 0.8 գրամից կամ մեկ լիտր արտաշնչած օդի մեջ 0.4 միլիգրամից ավելի է, և (կամ) նրա արյան մեջ թմրամիջոցի կամ հոգեմետ նյութի պարունակությունը առողջապահության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի սահմանած չափից ավելի է:

(126-րդ հոդվածը խմբ. 02.07.91, 02.09.93 ՀՕ-79, 03.12.96 ՀՕ-102, 16.12.05 ՀՕ-26-Ն)

Հոդված 127. Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ճանապարհային երթևեկության այն կանոնները խախտելը, որի հետևանքով առաջացել է տրանսպորտային միջոցների կամ այլ գույքի վնասում, ինչպես նաև ճանապարհային երթևեկության այլ կանոնները խախտելը

(127-րդ հոդվածը խմբ. 02.07.91, 02.09.93 ՀՕ-79, 03.12.96 ՀՕ-102, ուժը կորցրել է 16.12.05 ՀՕ-26-Ն)

Հոդված 128. Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձանց կողմից տրանսպորտային միջոցներ վարելը, հավասարապես նաև տրանսպորտային միջոցների վարորդների կողմից առանց վարորդական վկայականի կամ այլ փաստաթղթերի տրանսպորտային միջոցներ վարելը կամ տրանսպորտային միջոցների վարումն այդ իրավունքը չունեցող անձին հանձնելը

Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձանց կողմից տրանսպորտային միջոցներ վարելը, հավասարապես նաև տրանսպորտային միջոցների վարորդների կողմից առանց վարորդական վկայականի կամ այլ փաստաթղթերի տրանսպորտային միջոցներ վարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:

Տրանսպորտային միջոցների վարումն այդ իրավունքը չունեցող անձին հանձնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:

(3-րդ մասն ուժը կորցրել է 16.12.05 ՀՕ-26-Ն)

Ծանոթագրություն.

Այլ փաստաթղթեր ասելով պետք է հասկանալ տրանսպորտային միջոցի հաշվառման փաստաթղթերը, ուղեգիրը կամ երթուղային թերթը (բացառությամբ ոչ պետական տրանսպորտային միջոցների), սահմանված կարգով հաստատված լիազորագիրը (տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ բացակայության դեպքում):

(128-րդ հոդվածը խմբ. 02.07.91, 02.09.93 ՀՕ-79, 03.12.96 ՀՕ-102, փոփ. 16.12.05 ՀՕ-26-Ն)

Հոդված 129. Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված անձանց կողմից տրանսպորտային միջոցներ վարելը

Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված անձանց կողմից տրանսպորտային միջոցներ վարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:

 (2-րդ մասն ուժը կորցրել է 16.12.05 ՀՕ-26-Ն)

(129-րդ հոդվածը խմբ. 02.07.91, 02.09.93 ՀՕ-79, 03.12.96 ՀՕ-102, փոփ. 16.12.05 ՀՕ-26-Ն)

Հոդված 130. Հարբածության վիճակի համար զննության ենթարկվելուց խուսափելը

(130-րդ հոդվածը վերացվել է 10.03.90)

Հոդված 131. Հետիոտների և ճանապարհային երթևեկության մյուս մասնակիցների կողմից ճանապարհային երթևեկության կանոնների խախտելը

Հետիոտների և ճանապարհային երթևեկության մյուս մասնակիցների կողմից (բացառությամբ տրանսպորտային միջոցների վարորդների) ճանապարհային երթևեկության կարգավորման ազդանշաններին չենթարկվելը, ճանապարհային նշանների կամ ճանապարհի երթևեկելի մասի գծանշման պահանջները խախտելը`

առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսուն տոկոսի չափով:

Սույն հոդվածի առաջին մասում նշված անձանց կողմից ճանապարհային երթևեկության այն կանոնների խախտումները, որոնք ստեղծել են վթարային իրադրություն`

առաջացնում են տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի չափով:

Ծանոթագրություն.

Ճանապարհային երթևեկության մասնակից են համարվում երթևեկության մեջ որպես հետիոտն, վարորդ, ուղևոր, հեծանվորդ, մոպեդի վարորդ, սայլապան, կենդանիներ քշող և ճանապարհային երթևեկությանն անմիջական մասնակցություն ունեցող այլ անձինք:
(131-րդ հոդվածը խմբ. 10.03.90, 02.09.93 ՀՕ-79, 03.12.96 ՀՕ-102)

Հոդված 132. Անսարքություններ ունեցող տրանսպորտային միջոցները գիծ, երթուղի բաց թողնելը և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների մյուս խախտումները

Սահմանված կարգով չգրանցված, պետական տեխնիկական զննություն չանցած, տեխնիկական անսարքություններ ունեցող (բացառությամբ սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսվածի) կամ առանց համապատասխան թույլտվության վերասարքավորված, մեծածավալ, ծանրակշիռ, վտանգավոր բեռների փոխադրման կանոնների խախտումներով, անընթեռնելի կամ ստանդարտին չհամապատասխանող պետհամարանիշներով, վարագուրապատման կարգի կամ ապակիների գունամշակման ստանդարտների խախտմամբ տրանսպորտային միջոցների շահագործումը թույլատրելը (գիծ, երթուղի բաց թողնելը)`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի վեցապատիկի չափով, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների ղեկավարների կամ այն անձանց նկատմամբ, ովքեր պատասխանատու են տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի և շահագործման համար:

Արգելակման համակարգի կամ ղեկի կառավարման, քարշակման-կցման սարքավորման (ավտոգնացքի կազմում) անսարքություններ ունեցող տրանսպորտային միջոցների շահագործումը թույլատրելը (գիծ, երթուղի բաց թողնելը)`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի ութապատիկի չափով, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների ղեկավարների կամ այն անձանց նկատմամբ, ովքեր պատասխանատու են տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի և շահագործման համար:

Առանց պետհամարանիշի, կեղծված կամ փոխարինված պետհամարանիշներով տրանսպորտային միջոցների շահագործումը թույլատրելը (գիծ, երթուղի բաց թողնելը)`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների ղեկավարների կամ այն անձանց նկատմամբ, ովքեր պատասխանատու են տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի և շահագործման համար:

(132-րդ հոդվածը խմբ. 02.07.91, 02.09.93 ՀՕ-79, 03.12.96 ՀՕ-102, փոփ. 16.12.05 ՀՕ-26-Ն)

Հոդված 133. Ոչ սթափ կամ թմրամիջոցներ օգտագործած վիճակում գտնվող վարորդներին կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձանց տրանսպորտային միջոցներ վարել թույլ տալը

Ոչ սթափ կամ թմրամիջոցներ օգտագործած վիճակում գտնվող վարորդներին կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձանց տրանսպորտային միջոցներ վարել թույլ տալը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների ղեկավարների կամ այն անձանց նկատմամբ, ովքեր պատասխանատու են տրանսպորտային միջոցների շահագործման համար:

(133-րդ հոդվածը խմբ. 02.07.91, 02.09.93 ՀՕ-79, 03.12.96 ՀՕ-102, փոփ. 16.12.05 ՀՕ-26-Ն)

Հոդված 134. Շահադիտական նպատակով պետական տրանսպորտային միջոցներ, մեքենաներ կամ մեխանիզմներ օգտագործելը: Չսահմանված տեղերում տրանսպորտային միջոցներ պահելը

Պետական ձեռնարկություններին, հիմնարկներին, կազմակերպություններին պատկանող տրանսպորտային միջոցները, մեքենաները կամ մեխանիզմները շահադիտական նպատակով ինքնագլուխ օգտագործելը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ` հնգապատիկի չափով, իսկ տրանսպորտային միջոցների վարորդների նկատմամբ` կրկնապատիկից մինչև քառապատիկի չափով:

Պետական ձեռնարկություններին, հիմնարկներին և կազմակերպություններին պատկանող տրանսպորտային միջոցները դրանց համար սահմանված կարնատեղերից դուրս աշխատաժամանակից հետո պահելը`

առաջացնում է տուգանքի նշանակում վարորդների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով, իսկ տրանսպորտային միջոցները պահելու և օգտագործելու համար պատասխանատու պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի քառապատիկի չափով:

(134-րդ հոդվածը խմբ. 02.07.91, 02.09.93 ՀՕ-79, 03.12.96 ՀՕ-102, փոփ. 16.12.05 ՀՕ-26-Ն)

Հոդված 1341. Ծառայողական ավտոտրանսպորտը և տեխնիկական այլ միջոցները պետական ծառայողների կողմից անձնական կարիքների համար օգտագործելը

Պետական ծառայողների կողմից ծառայողական ավտոտրանսպորտը և տեխնիկական այլ միջոցներն անձնական կարիքների համար օգտագործելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:

(1341 հոդվածը խմբ. 02.09.93 ՀՕ-79, 03.12.96 ՀՕ-102, փոփ. 16.12.05 ՀՕ-26-Ն)

Հոդված 135. Երկաթուղային և ավտոմոբիլային տրանսպորտով և էլեկտրատրանսպորտով վտանգավոր նյութեր կամ առարկաներ փոխադրելու կանոնները խախտելը

Երկաթուղային տրանսպորտով վտանգավոր նյութեր կամ առարկաներ ձեռնածանրոցով փոխադրելու կանոնները խախտելը`

առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև հինգ տոկոսի չափով:

Տրոլեյբուսով, տրամվայով, ավտոբուսով, երթուղային տաքսիով, մետրոպոլիտենով վտանգավոր նյութեր կամ առարկաներ փոխադրելը, ինչպես նաև ավտոմոբիլային տրանսպորտում այդպիսիք ուղեբեռ կամ պահախցիկ հանձնելը`

առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև հինգ տոկոսի չափով:

(135-րդ հոդվածը խմբ. 10.03.90, 02.09.93 ՀՕ-79, 14.06.94 ՀՕ-105)

Հոդված 136. Սահմանված նորմաներից ավելի ձեռնածանրոց և անվճար ուղեբեռ փոխադրելը

Երկաթուղային տրանսպորտով սահմանված նորմաներից ավելի ձեռնածանրոց փոխադրելը`

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի երեք տոկոսի չափով:

Տրոլեյբուսով, տրամվայով և քաղաքային ու մերձքաղաքային ավտոբուսով և երթուղային տաքսիով անվճար ուղեբեռ փոխադրելը`

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև հինգ տոկոսի չափով:

Միջքաղաքային ավտոբուսով անվճար ուղեբեռ փոխադրելը`

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև հինգ տոկոսի չափով:

Տուգանքի վճարումը ուղևորին չի ազատում սահմանված նորմաներից ավելի ձեռնածանրոցի փոխադրման և անվճար փոխադրված ուղեբեռի արժեքի վճարումից:

(136-րդ հոդվածը խմբ. 10.03.90, 02.09.93 ՀՕ-79)

Հոդված 137. Անտոմս երթևեկելը

Ուղևորների անտոմս երթևեկելը, ինչպես նաև տասից մինչև տասնվեց տարեկան անտոմս երեխաներ փոխադրելը`

առաջացնում է տուգանքի նշանակում.

մերձքաղաքային գնացքներով` սահմանված նվազագույն աշխատավարձի երեք տոկոսի չափով.

տեղական և հեռավոր հաղորդակցության գնացքներով` սահմանված նվազագույն աշխատավարձի տաս տոկոսի չափով:

Հինգից մինչև տասը տարեկան անտոմս երեխաներ փոխադրելը`

առաջացնում է տուգանքի նշանակում.

մերձքաղաքային գնացքներով` սահմանված նվազագույն աշխատավարձի երեք տոկոսի չափով.

տեղական և հեռավոր հաղորդակցության գնացքներով` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգ տոկոսի չափով:

Անտոմս ուղևորների թռիչքը`

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի տասը տոկոսից մինչև քսան տոկոսի չափով:

Ուղևորների անտոմս երթևեկելը տրոլեյբուսով, տրամվայով, քաղաքային և մերձքաղաքային հաղորդակցության ավտոբուսներով, երթուղային տաքսիով, մետրոպոլիտենով`

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի երեք տոկոսի չափով:

Միջքաղաքային հաղորդակցության ավտոբուսով անտոմս երթևեկելը`

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հինգ տոկոսի չափով:

Տուգանքի վճարումը ուղևորին չի ազատում ուղևորության և թռիչքի արժեքը վճարելուց:

(137-րդ հոդվածը խմբ. 10.03.90, 02.09.93 ՀՕ-79)

Հոդված 138. Երկաթուղային և ավտոմոբիլային տրանսպորտում բեռների անվթարությունն ապահովելու կանոնները խախտելը

Շարժակազմը, բեռնարկղերը և բեռներ փոխադրելու համար նախատեսված մյուս տրանսպորտային միջոցները, ինչպես նաև փոխադրական հարմարանքները վնասելը`

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հինգ տոկոսից մինչև տասնհինգ տոկոսի չափով:

Բեռնատար վագոնների, ավտոմեքենաների, ավտոմեքենաների կցասայլերի, բեռնարկղերի և բեռների այլ զետեղարանների կապարակնիքներն ու փակիչ հարմարանքները վնասելը, դրանցից կապարակնիքները պոկելը, բեռների առանձին տեղերը, դրանց փաթեթավորումը, ծրարները, բեռնաբակերի, երկաթուղային կայարանների, բեռնատար ավտոմեքենաների կայարանների, բեռնարկղերի կետերի (հրապարակների) և բեռների փոխադրումների հետ կապված գործառնություններ կատարելու համար օգտագործվող պահեստների ցանկապատերը վնասելը, ինչպես նաև առանց պատշաճ թույլտվության բեռնաբակերի, բեռնարկղերի կետերի (հրապարակների) և վերը նշված պահեստների տերիտորիայում գտնվելը`

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև տասը տոկոսի չափով:

(138-րդ հոդվածը խմբ. 02.09.93 ՀՕ-79)

Հոդված 139. Օդային տրանսպորտով բեռների անվթարության ապահովմանն ուղղված կանոնները խախտելը

Բեռնարկղերի կապարակնիքներն ու փակիչ հարմարանքները վնասելը, դրանցից կապարակնիքները պոկելը, բեռների առանձին տեղերը, դրանց փաթեթավորումը, ծրարները, ինչպես նաև օդային տրանսպորտով բեռների փոխադրումների հետ կապված գործառնություններ կատարելու համար օգտագործվող պահեստների ցանկապատերը վնասելը`

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև տասը տոկոսի չափով:

Բեռնարկղերը և օդային տրանսպորտով բեռների փոխադրման համար նախատեսված տրանսպորտային միջոցները վնասելը`

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հինգ տոկոսից մինչև տասնհինգ տոկոսի չափով:

(139-րդ հոդվածը խմբ. 02.09.93 ՀՕ-79)

Հոդված 140. Ճանապարհները, երկաթուղային գծանցումները և մյուս ճանապարհային կառուցվածքները վնասելը

Ճանապարհները, երկաթուղային գծանցումները, մյուս ճանապարհային կառուցվածքները կամ ճանապարհային երթևեկության կարգավորման տեխնիկական միջոցները վնասելը, ինչպես նաև ճանապարհային երթևեկության համար դիտավորյալ խոչընդոտներ ստեղծելը, այդ թվում նաև ճանապարհածածկը աղբոտելու միջոցով`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:

(140-րդ հոդվածը խմբ. 02.07.91, 02.09.93 ՀՕ-79, 03.12.96 ՀՕ-102, փոփ. 16.12.05 ՀՕ-26-Ն)

Հոդված 141. Ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտի պահպանության կանոնները խախտելը

Ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտը վարելը, նրա վրա խոտ հնձելը, տնկիները կտրելն ու վնասելը, ճիմահողը վերցնելը և հողը դուրս հանելը, կոյուղու, արդյունաբերական, մելիորատիվ ջրերը և կեղտաջրերը ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտերի ջրատար կառուցվածքներ և հողափոսեր բաց թողնելը առանց ճանապարհային մարմինների հետ համաձայնեցնելու, ինչպես նաև այդ հողաշերտում և փայտե կամուրջներից 100 մետր հեռավորության վրա խարույկ վառելը, փայտե կամրջակների և տախտակամած կամրջակների վրա ծխելը`

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև հինգ տոկոսի չափով:

(141-րդ հոդվածը խմբ. 02.09.93 ՀՕ-79)

Հոդված 142. Ավտոմոբիլային ճանապարհների և ճանապարհային կառուցվածքների պահպանության կանոնները հողօգտագործողների կողմից խախտելը

Ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտին սահմանակից հողամասերն օգտագործողների կողմից ընդհանուր պետական և հանրապետական նշանակության ճանապարհների վրա գտնվող բնակավայրերի շրջաններում հետիոտնի արահետները և անցման կամրջակները նրանց ամրացված հողամասերի սահմաններում կառուցելու, նորոգելու և կանոնավոր կերպով մաքրելու պարտականությունները խախտելը, ինչպես նաև նրանց ամրացված հողամասերից դեպի ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներ տանող ելքատեղերը կամ մերձատար ուղիները, ներառյալ անցման կամրջակները տեխնիկապես սարքին և մաքուր վիճակում պահելու պարտականությունները խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև հինգ տոկոսի չափով:

(142-րդ հոդվածը խմբ. 02.09.93 ՀՕ-79)

Հոդված 143. Ճանապարհային աշխատանքներին մասնակցելուց խուսափելը

Գործող օրենսդրությանը համապատասխան ճանապարհային աշխատանքներին (տեղական ավտոմոբիլային ճանապարհների շինարարությանը, վերակառուցմանը, նորոգմանը, պահպանմանն ու բարեկարգմանը) մասնակցելուց կոլտնտեսությունների, սովխոզների, արդյունաբերական, տրանսպորտային, շինարարական և մյուս ձեռնարկությունների ու տնտեսական կազմակերպությունների ղեկավարների խուսափելը, ինչպես նաև այդ աշխատանքների առաջադրված ծավալները սահմանված ժամկետներում չկատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հինգ տոկոսից մինչև տասնհինգ տոկոսի չափով:

(143-րդ հոդվածը խմբ. 02.09.93 ՀՕ-79)

Հոդված 144. Ճանապարհների, երկաթուղային գծանցների և ճանապարհային մյուս կառույցների անվտանգության և շահագործման կանոնները խախտելը

Ճանապարհները, երկաթուղագծերի անցատեղերը և ճանապարհային մյուս կառուցվածքները երթևեկության համար անվտանգ վիճակում պահելու կանոնները խախտելը կամ երթևեկությունը ճանապարհների առանձին տեղամասերում ժամանակին արգելելու կամ սահմանափակելու համար միջոցներ չձեռնարկելը, երբ դրանցից օգտվելը սպառնում է երթևեկության անվտանգությանը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկից մինչև տասնապատիկի չափով:

(144-րդ հոդվածը խմբ. 02.07.91, 02.09.93 ՀՕ-79, 03.12.96 ՀՕ-102)

Հոդված 145. Մագիստրալային խողովակաշարերի պահպանության կանոնները խախտելը

Մագիստրալային խողովակաշարերի պահպանության կանոնները խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրապատիկի չափով:

(145-րդ հոդվածը խմբ. 02.09.93 ՀՕ-79, 11.12.02 ՀՕ-495-Ն)

Հոդված 146. Ռադիոկայանքների տեղակայումը և շահագործումը առանց գրանցման կամ առանց թույլտվության

Առանց պատշաճ գրանցման կամ առանց թույլտվության (այն դեպքերում, երբ դա պահանջվում է) ռադիոտրանսլյացիոն հանգույցի տեղակայումն ու շահագործումը, անկախ նրա հզորությունից`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի տասը տոկոսից մինչև տասնհինգ տոկոսի չափով:

Առանց պատշաճ գրանցման կամ առանց թույլտվության (այն դեպքում, երբ դա պահանջվում է) ռադիոտրանսլյացիոն կետի տեղակայումն ու շահագործումը, անկախ այն ռադիոտրանսլյացիոն հանգույցի գերատեսչական պատկանելությունից, որից նա տեղակայված է`

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի տասը տոկոսի չափով:

(146-րդ հոդվածը խմբ. 02.09.93 ՀՕ-79)

Հոդված 147. Ռադիոէլեկտրոնային միջոցների և բարձր հաճախականության սարքավորումների արտադրման, կառուցման (տեղադրման), իրացման, ձեռքբերման և ներմուծման սահմանված կարգը խախտելը

Ռադիոէլեկտրոնային միջոցների և բարձր հաճախականության սարքավորումների արտադրման, կառուցման (տեղադրման), իրացման, ձեռքբերման և ներմուծման սահմանված կարգը խախտելը`

առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:

Նույն խախտումը, որը կատարվել է կրկին անգամ` վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում`

առաջացնում է տուգանքի նշանակում` ռադիոէլեկտրոնային միջոցների և բարձր հաճախականության սարքավորումների արժեքի չափով:

(147-րդ հոդվածը խմբ. 02.09.93 ՀՕ-79, 03.12.96 ՀՕ-102)

Հոդված 148. Ռադիոէլեկտրոնային միջոցների շահագործման, ռադիոհաճախականությունների օգտագործման կանոնները կամ ռադիոճառագայթման և արդյունաբերական թույլատրելի ռադիոխանգարումների նորմերը խախտելը

Ռադիոէլեկտրոնային միջոցների շահագործման, ռադիոհաճախականությունների օգտագործման կանոնները կամ ռադիոճառագայթման և արդյունաբերական թույլատրելի ռադիոխանգարումների նորմերը խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:

Ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների, պաշտոնատար անձանց և քաղաքացիների կողմից ռադիոէլեկտրոնային միջոցներն ու բարձր հաճախականության սարքավորումները, ինչպես նաև դրանց հետ կապված փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնի ներկայացուցիչներին ստուգման համար ներկայացնելուց հրաժարվելը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:

(148-րդ հոդվածը խմբ. 02.09.93 ՀՕ-79, 03.12.96 ՀՕ-102)

Հոդված 149. Կապի գծերի և կառուցվածքների պահպանության կանոնները խախտելը

Կապի գծերի և կառուցվածքների պահպանության կանոնները խախտելը, ինչպես նաև կապի գծային և կաբելային կառուցվածքները փչացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգ տոկոսից մինչև տասնհինգ տոկոսի և պաշտոնատար անձանց նկատմամբ` տասնհինգ տոկոսից մինչև երեսուն տոկոսի չափով:

(149-րդ հոդվածը խմբ. 02.07.91, 02.09.93 ՀՕ-79)

Հոդված 150. Ավտոմատ-հեռախոսները, հեռախոսախցիկները, դրամ մանրող սարքերը, փոստային ավտոմատները, աբոնենտային պահարանները և սարքերը վնասելը, ինչպես նաև հեռախոսացանցին ինքնագլուխ միանալը

Ավտոմատ-հեռախոսները, հեռախոսախցիկները, դրամ մանրող սարքերը, փոստային ավտոմատները, աբոնենտային պահարանները կամ աբոնենտային սարքերը վնասելը, ինչպես նաև հեռախոսները և լրացուցիչ սարքերը ինքնագլուխ հեռախոսացանցին միացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգ տոկոսից մինչև երեսուն տոկոսի չափով:

(150-րդ հոդվածը խմբ. 02.07.91, 02.09.93 ՀՕ-79)

Գ Լ ՈՒ Խ  11

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ-ԿՈՄՈՒՆԱԼ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ
(Վերնագիրը փոփ. 23.10.02 ՀՕ-438-Ն)

Հոդված 151. Քաղաքացիներին բնակարանային հաշվառման վերցնելու կարգը և բնակելի տների ու բնակելի տարածությունների բնակեցման ժամկետները խախտելը

Բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող քաղաքացիներին հաշվառման վերցնելու, հաշվառումից հանելու և քաղաքացիներին բնակելի տարածություն հատկացնելու կարգը պաշտոնատար անձանց կողմից խախտելը, բնակելի տների և բնակելի տարածությունների բնակեցման սահմանված ժամկետները չպահպանելը`

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:

(151-րդ հոդվածը փոփ. 02.09.93 ՀՕ-79, 23.10.02 ՀՕ-438-Ն)

Հոդված 152. Բազմաբնակարան շենքի ընդհանուր բաժնային սեփականության պահպանման պարտադիր նորմերի պահանջները չկատարելը

Բազմաբնակարան շենքի կառավարման մարմնի կողմից ընդհանուր բաժնային սեփականության պահպանման` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված պարտադիր նորմերի պահանջները սահմանված կարգով կամ ժամկետներում չկատարելը`

առաջացնում է նախազգուշացում` բազմաբնակարան շենքի ֆիզիկական անձ կառավարման մարմնի կամ իրավաբանական անձ կառավարման մարմնի պատասխանատու անձի կամ համայնքի ղեկավարի կամ նրա նշանակած պատասխանատու պաշտոնատար անձի նկատմամբ:

Բազմաբնակարան շենքի կառավարման մարմնի կողմից ընդհանուր բաժնային սեփականության պահպանման` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված պարտադիր նորմերի պահանջները նախազգուշացումից հետո պետական լիազոր մարմնի սահմանած կարգով և ժամկետներում չկատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում բազմաբնակարան շենքի ֆիզիկական անձ կառավարման մարմնի կամ իրավաբանական անձ կառավարման մարմնի պատասխանատու պաշտոնատար անձի կամ համայնքի ղեկավարի կամ նրա նշանակած պատասխանատու պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով:

Սույն հոդվածի 2-րդ մասում նշված արարքը կատարելը, որն ուղղակի վտանգ է ներկայացրել ընդհանուր բաժնային սեփականությանը, շինությունների սեփականատերերի կամ այլ մարդկանց կյանքին, առողջությանը, անձանց գույքին, շրջակա միջավայրին`

առաջացնում է տուգանքի նշանակում բազմաբնակարան շենքի ֆիզիկական անձ կառավարման մարմնի կամ իրավաբանական անձ կառավարման մարմնի պատասխանատու պաշտոնատար անձի կամ համայնքի ղեկավարի կամ նրա նշանակած պատասխանատու պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:

(152-րդ հոդվածը խմբ. 02.09.93 ՀՕ-79, 23.10.02 ՀՕ-438-Ն, 04.11.03 ՀՕ-30-Ն)

Հոդված 1521. Բազմաբնակարան շենքի կառավարման մարմինների կողմից օրենքի պահանջները խախտելը

Բազմաբնակարան շենքի կառավարման մարմինների կողմից օրենքով սահմանված կարգով կամ ժամկետներում հաշվետվությունները կամ պարտադիր հրապարակման ենթակա իրազեկումները կամ ծանուցումները չհրապարակելը կամ չտրամադրելը`

առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձ կառավարման մարմնի կամ իրավաբանական անձ կառավարման մարմնի պատասխանատու պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով:

Նոր ստեղծված կամ օրենքով սահմանված կարգով լիազորությունները դադարած բազմաբնակարան շենքի կառավարման մարմինների կողմից այդ մասին սահմանված ժամկետներում շենքի սեփականատերերին կամ համայնքի ղեկավարին չծանուցելը`

առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձ կառավարման մարմնի կամ իրավաբանական անձ կառավարման մարմնի պատասխանատու պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով:

Սույն հոդվածի 2-րդ մասում նշված արարքը, որի հետևանքով պատճառվել է նվազագույն աշխատավարձի հազարապատիկից ավելի վնաս`

առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձ կառավարման մարմնի կամ իրավաբանական անձ կառավարման մարմնի պատասխանատու պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

Համայնքի ղեկավարի կամ նրա նշանակած պատասխանատու պաշտոնատար անձի կողմից սահմանված կարգով կամ դեպքերում բազմաբնակարան շենքի կառավարման մարմնի գործառույթները չիրականացնելը կամ ոչ պատշաճ իրականացնելը կամ օրենքով սահմանված տեղեկանքները սահմանված կարգով կամ ժամկետներում շենքի սեփականատերերին չտրամադրելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:

(1521 հոդվածը լրաց. 04.11.03 ՀՕ-30-Ն)

Հոդված 153. Բնակելի տարածություն կամ ժամանակավոր կացարան ինքնակամ զբաղեցնելը

Պետական, հանրային, բնակարանային-շինարարական կոոպերատիվների և անհատական բնակարանային ֆոնդերի տներում բնակելի տարածություն, ինչպես նաև ժամանակավոր կացարան ինքնակամ զբաղեցնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

(153-րդ հոդվածը փոփ. 04.06.91, 02.09.93 ՀՕ-79, 23.10.02 ՀՕ-438-Ն)

Հոդված 154. Շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելը

1. Սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձանց կողմից այդ հողամասի վրա շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելը, ինչպես նաև բազմաբնակարան շենքերում կամ շենքերին կից ինքնակամ կառույցներ կատարելը, բացառությամբ գյուղական համայնքներում տնամերձ հողամասի վրա ինքնակամ կառուցված անհատական բնակելի տան`

- առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

Գյուղական համայնքներում տնամերձ հողամասի վրա բնակելի տուն ինքնակամ կառուցելը`

- առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

Հողօգտագործման իրավունք չունեցող անձանց կողմից պետությանը և համայնքներին սեփականության իրավունքով պատկանող հողամասերի վրա շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելը`

- առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով:

2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքներ կատարել շարունակելը սույն հոդվածի առաջին մասով նախատեսված կարգով տուգանք նշանակելուց հետո`

- առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարհինգհարյուրապատիկի չափով:

(154-րդ հոդվածը փոփ. 04.06.91, 02.09.93 ՀՕ-79, 03.12.96 ՀՕ-102, 23.10.02 ՀՕ-438-Ն, խմբ. 04.10.05 ՀՕ-192-Ն)

Հոդված 1541. Կառուցապատումը համապատասխան քաղաքաշինական գործունեության համար սահմանված քաղաքաշինական նորմերով նախատեսված ժամկետներում չավարտելը

Կառուցապատումը համապատասխան քաղաքաշինական գործունեության համար սահմանված քաղաքաշինական նորմերով նախատեսված ժամկետներում չավարտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` շինարարության նախահաշվային արժեքի մեկ տոկոսի չափով:

Տուգանքը նշանակելուց հետո` նոր սահմանված ժամկետում, կառուցապատումը չավարտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` շինարարության նախահաշվային արժեքի տասը տոկոսի չափով:

(1541 հոդվածը լրաց. 11.12.02 ՀՕ-496-Ն)

Հոդված 155. Ամառային այգետնակներ կառուցելու, ինչպես նաև կոլեկտիվ այգեգործություն կազմակերպելու և վարելու կանոնները խախտելը

Քաղաքացիների կողմից ամառային այգետնակների շինարարություն իրականացնելը առանց պատշաճ համաձայնեցված նախագծի կամ շինարարությունն սկսելու ժամանակ գործող Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված նորմաներից շեղվելով`

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հինգ տոկոսից մինչև տասնհինգ տոկոսի չափով:

Այգեգործական ընկերության անդամ ընդունվելու կանոնները խախտելը. կոլեկտիվ այգու համար հատկացված հողամասը իրացնելը առանց դրա տերիտորիայի կազմակերպման ու կառուցապատման նախագծի կամ այդ նախագծի խախտումով. ամառային այգետնակների շինարարություն թույլ տալը առանց պատշաճ համաձայնեցված նախագծի կամ շինարարությունն սկսելու ժամանակ գործող Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված նորմաներից շեղվելով, այդպիսի տնակները շահագործման ընդունելը. կոլեկտիվ այգու տերիտորիայում ընդհանուր օգտագործման շինությունների և կառուցվածքների շինարարություն իրականացնելը առանց պատշաճ համաձայնեցված նախագծի կամ դրանից շեղվելով. շինանյութերի ապօրինի բացթողումը, տրանսպորտային միջոցների, մեխանիզմների, աշխատուժի ապօրինի օգտագործումը, այգեգործական ընկերության օբյեկտների շինարարությունում ոչ մասնագիտացված շինարարական կազմակերպությունների ներգրավումը`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի տասը տոկոսից մինչև երեսուն տոկոսի չափով:

(155-րդ հոդվածը խմբ. 02.09.93 ՀՕ-79)

Հոդված 156. Ընդհանուր օգտագործման տարածքներում բարեկարգման կանոնները խախտելը

Ընդհանուր օգտագործման տարածքներում բարեկարգման կանոնները խախտելը`

- առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի քառասնապատիկի չափով:

(156-րդ հոդվածը փոփ. 02.09.93 ՀՕ-79, 23.10.02 ՀՕ-438-Ն)

Հոդված 157. Ընդհանուր օգտագործման տարածքներում կանաչ գոտիները վնասելը

Ընդհանուր օգտագործման տարածքներում կանաչ գոտիները վնասելը, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից իրենց տնօրինության տակ գտնվող կանաչ գոտիների պահպանության ուղղությամբ միջոցներ չձեռնարկելը`

- առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների, կառուցապատողների կամ շինարարություն իրականացնողների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով:

(157-րդ հոդվածը փոփ. 04.06.91, 02.09.93 ՀՕ-79, 23.10.02 ՀՕ-438-Ն)

Հոդված 1571. Կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին հասարակությանը չիրազեկելը

Կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հասարակությանը չիրազեկելը`

- առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

(1571 հոդվածը լրաց. 23.10.02 ՀՕ-438-Ն)

Հոդված 1572. Սահմանված կարգի խախտումներով ճարտարապետահատակագծային առաջադրանքներ տրամադրելը

Սահմանված կարգի խախտումներով ճարտարապետահատակագծային առաջադրանքներ տրամադրելը`

- առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

(1572 հոդվածը լրաց. 23.10.02 ՀՕ-438-Ն)

Հոդված 1573. Կառուցապատողներին ինժեներական ենթակառուցվածքների նախագծման, տեխնիկական պայմաններ տրամադրելու կարգը խախտելը կամ ոչ հավաստի տվյալներ տրամադրելը

Ինժեներական սպասարկում իրականացնող ծառայությունների կողմից կառուցապատողներին օբյեկտի ինժեներական ենթակառուցվածքների նախագծման, տեխնիկական պայմաններ տրամադրելու կարգը խախտելը կամ ոչ հավաստի տվյալներ տրամադրելը`

- առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

(Վերնագիրը փոփ. 24.05.06 ՀՕ-72-Ն)

(1573 հոդվածը լրաց. 23.10.02 ՀՕ-438-Ն, փոփ. 24.05.06 ՀՕ-72-Ն)

Հոդված 1574. Հայաստանի Հանրապետության օրենսդրության և (կամ) նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների խախտումներով մշակված քաղաքաշինական փաստաթղթերի վերաբերյալ փորձագիտական դրական եզրակացություն, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերում նախագծային աշխատանքների կապալառուի կողմից գրավոր երաշխավորագիր տալը

Հայաստանի Հանրապետության օրենսդրության և (կամ) նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների խախտումներով մշակված քաղաքաշինական փաստաթղթերի վերաբերյալ փորձագիտական դրական եզրակացություն, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերում նախագծային աշխատանքների կապալառուի կողմից գրավոր երաշխավորագիր տալը`

- առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

Նույն արարքը, որը պատճառ է դարձել շենքի, շինության ամրության, կայունության, հուսալիության նորմատիվային ցուցանիշների նվազեցմանը`

- առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

Նույն արարքը, որը պատճառ է դարձել շինարարության ընթացքում տեխնիկական վթարների`

- առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով:

(1574 հոդվածը լրաց. 23.10.02 ՀՕ-438-Ն)

Հոդված 1575. Ճարտարապետահատակագծային առաջադրանքին չհամապատասխանող նախագծերը համաձայնեցնելը

Ճարտարապետահատակագծային առաջադրանքին չհամապատասխանող նախագծերը համաձայնեցնելը`

- առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

(1575 հոդվածը լրաց. 23.10.02 ՀՕ-438-Ն)

Հոդված 1576. Շինարարության և քանդման թույլտվություններ տալու սահմանված կարգը խախտելը

Շինարարության և քանդման թույլտվություններ տալու սահմանված կարգը խախտելը`

- առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

(1576 հոդվածը լրաց. 23.10.02 ՀՕ-438-Ն)

Հոդված 1577. Կառուցապատողի կողմից առանց համապատասխան լիցենզիա ունեցող անձանց միջոցով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզավորման ենթակա շինարարական աշխատանքներ իրականացնելը

Կառուցապատողի կողմից առանց համապատասխան լիցենզիա ունեցող անձանց միջոցով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզավորման ենթակա շինարարական աշխատանքներ իրականացնելը`

- առաջացնում է տուգանքի նշանակում կառուցապատողի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:

(1577 հոդվածը լրաց. 23.10.02 ՀՕ-438-Ն)

Հոդված 1578. Շինարարության ընթացքում հաստատված նախագծի, շինարարական արտադրության կամ ընդունման նորմերի, ինչպես նաև ստանդարտների խախտումներ թույլ տալը

Շինարարության ընթացքում հաստատված նախագծի, շինարարական արտադրության կամ ընդունման նորմերի, ինչպես նաև ստանդարտների խախտումներ թույլ տալը, եթե դրանք չեն ազդում շենքի, շինության ամրության, կայունության կամ հուսալիության վրա, ինչպես նաև վտանգավոր չեն մարդկանց կամ շրջակա միջավայրի համար և կարող են վերացվել առանց դադարեցնելու տվյալ տեղամասում շինարարական աշխատանքները`

- առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով։

Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված խախտումներ թույլ տալը, եթե դրանք կարող են ազդել շենքի, շինության ամրության, կայունության կամ հուսալիության վրա, ինչպես նաև վտանգավոր են մարդկանց կամ շրջակա միջավայրի համար և չեն կարող վերացվել առանց դադարեցնելու տվյալ տեղամասում շինարարական աշխատանքները՝

- առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով։

Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված խախտումներ թույլ տալը, եթե դրանք հանգեցրել են տեխնիկական վթարների՝

- առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով:

(1578 հոդվածը լրաց. 23.10.02 ՀՕ-438-Ն, խմբ. 24.05.06 ՀՕ-72-Ն)

Հոդված 1579. Տեխնիկական հսկողություն իրականացնողների կողմից քաղաքաշինական պետական տեսչությանը շինարարությունում տեխնիկական վթարների մասին քառասունութ ժամվա ընթացքում տեղյակ չպահելը

Տեխնիկական հսկողություն իրականացնողների կողմից քաղաքաշինական պետական տեսչությանը շինարարությունում տեխնիկական վթարների մասին քառասունութ ժամվա ընթացքում լիազորված մարմնի սահմանված կարգով տեղյակ չպահելը`

- առաջացնում է տուգանքի նշանակում տեխնիկական հսկողություն իրականացնողի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

(1579 հոդվածը լրաց. 23.10.02 ՀՕ-438-Ն)

Հոդված 15710. Քաղաքաշինական պետական տեսչության տեսուչին ստուգվող օբյեկտ մուտք գործել արգելելը կամ տեսչության կողմից տրված պարտադիր կատարման ցուցումները չկատարելը

Քաղաքաշինական պետական տեսչության տեսուչին ստուգվող օբյեկտ մուտք գործել արգելելը կամ տեսչության կողմից տրված պարտադիր կատարման ցուցումները չկատարելը`

- առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

(Վերնագիրը փոփ. 24.05.06 ՀՕ-72-Ն)

(15710 հոդվածը լրաց. 23.10.02 ՀՕ-438-Ն, փոփ. 24.05.06 ՀՕ-72-Ն)

Հոդված 15711. Ավարտված շինարարության շահագործման փաստագրման կարգը խախտելը

Ավարտված շինարարության շահագործման փաստագրման կարգը խախտելը`

- առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

(15711 հոդվածը լրաց. 23.10.02 ՀՕ-438-Ն, փոփ 07.10.03 ՀՕ-13-Ն)

Հոդված 15712. Ինքնակամ շինարարության կասեցման, կանխարգելման ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելը

(15712 հոդվածը լրաց. 23.10.02 ՀՕ-438-Ն, ուժը կորցրել է 04.10.05 ՀՕ-192-Ն)

Հոդված 15713. Օրենքով սահմանված կարգի խախտումներով տեխնիկական հսկողություն իրականացնելը

Օրենքով սահմանված կարգի խախտումներով տեխնիկական հսկողություն իրականացնելը`

- առաջացնում է տուգանքի նշանակում տեխնիկական հսկողություն իրականացնողի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

(Հոդված 15713. հոդվածը լրաց. 24.05.06 ՀՕ-72-Ն)

Հոդված 15714. Օրենքով սահմանված դեպքերում կառուցապատողի կողմից հեղինակային կամ տեխնիկական հսկողության իրականացում չապահովելը

Օրենքով սահմանված դեպքերում կառուցապատողի կողմից հեղինակային կամ տեխնիկական հսկողության իրականացում չապահովելը`

- առաջացնում է տուգանքի նշանակում կառուցապատողի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

(Հոդված 15714. հոդվածը լրաց. 24.05.06 ՀՕ-72-Ն)

Գ Լ ՈՒ Խ  12

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ ԱՌԵՎՏՐԻ, ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ՏՆԱՅՆԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՐՀԵՍՏՆԵՐՈՎ ԶԲԱՂՎԵԼՈՒ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

Հոդված 158. Առեվտրի ոլորտում նորմատիվ փաստաթղթերի պարտադիր պահանջներին չհամապատասխանող, առանց համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա ապրանքներ վաճառելը

Պիտանիության ժամկետն անցած ապրանքներ վաճառելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում վաճառողի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:

Առանց համապատասխանության նշանի մակնշմամբ, սերտիֆիկատով կամ գրանցված հայտարարագրով համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա ապրանքներ վաճառելը (ծառայություններ մատուցելը)`

առաջացնում է տուգանքի նշանակում վաճառողի, կատարողի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:

Տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող ապրանքներ վաճառելը`

առաջացնում է տուգանքի նշանակում վաճառողի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:

Առևտրի, հանրային սննդի և կենցաղային ծառայության օբյեկտներում և առևտրի իրականացման վայրերում օրենսդրությամբ սահմանված պահանջներին բավարարող ցուցանակով չապահովելը և աշխատանքային ռեժիմը չպահպանելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում վաճառողի, կատարողի, կազմակերպչի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև երեսնապատիկի չափով:

Ելնելով տվյալ առևտրի օբյեկտի առանձնահատկություններից՝ առևտրի օբյեկտը օրենքով վաճառքի թույլատրված ապրանքների համար օրենսդրությանը համապատասխան՝ ընդունման, պահման և վաճառքի պայմաններն ապահովող սարքավորումներով և առևտրատեխնոլոգիական պարագաներով, այդ թվում` օրենքով սահմանված կարգով ստուգաչափված կշեռքներով, կշռաքարերով և չափման այլ համապատասխան թույլատրելի միջոցներով, պահեստային, վարչակենցաղային, ապրանքների վաճառքի նախապատրաստման համար անհրաժեշտ սենքերով չապահովելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում վաճառողի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև երեսնապատիկի չափով:

Հանրային սննդի օբյեկտը տեխնոլոգիական գործընթացն ապահովող համապատասխան սարքավորումներով, այդ թվում` օրենքով սահմանված կարգով ստուգաչափված կշեռքներով, կշռաքարերով և չափման այլ համապատասխան թույլատրելի միջոցներով, ինչպես նաև տվյալ հանրային սննդի գործունեությունն իրականացնելու համար նախատեսված գույքով չապահովելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում վաճառողի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև երեսնապատիկի չափով:

Առևտրի օբյեկտից դուրս սգո ծիսակատարություններին վերաբերող ապրանքների նմուշներ ցուցադրելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում վաճառողի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև երեսնապատիկի չափով:

Հանրային սննդի օբյեկտներում օրենքով սահմանված դեպքերում առանց մասնագիտական պատրաստվածությունը հավաստող փաստաթղթի աշխատանքի ընդունելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում վաճառողի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև հիսնապատիկի չափով:

Կենցաղային ծառայության օբյեկտներում օրենքով սահմանված դեպքերում առանց մասնագիտական պատրաստվածությունը հավաստող փաստաթղթի կամ առանց առնվազն երկու տարվա համապատասխան աշխատանքային ստաժի աշխատանքի ընդունելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում կատարողի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև հիսնապատիկի չափով:

Վաճառողի կողմից սննդամթերքի վաճառքով զբաղվող առևտրի և հանրային սննդի օբյեկտների աշխատողներին աշխատանքային արտահագուստի կրումը չապահովելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով:

Գյուղատնտեսական արտադրանքի շուկաներում փորձաքննություն պահանջող գյուղատնտեսական արտադրանքի որակի ստուգման նպատակով համապատասխան սարքավորումներով հագեցված լաբորատորիայով չապահովելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում տվյալ առևտրի իրականացման վայրի կազմակերպչի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:

Առևտրի իրականացման վայրի կազմակերպչի կողմից օրենքով սահմանված դեպքերում առանց համապատասխան պայմանագրերի կնքման վաճառատեղերի տրամադրումը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով՝ յուրաքանչյուր տրամադրված տեղի համար:

Առևտրի, հանրային սննդի օբյեկտներում, սպառողական ապրանքների, գյուղատնտեսական արտադրանքի, կենդանիների շուկաներում, կրպակներում «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով արգելվող ապրանքներ վաճառելը (իրացնելը)՝

առաջացնում է տուգանքի նշանակում վաճառողի, առևտրի իրականացման վայրի կազմակերպչի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև երեսնապատիկի չափով:

Առևտրի օբյեկտում սննդամթերքի և ոչ պարենային ապրանքների, ինչպես նաև գյուղատնտեսական արտադրանքի վաճառքն ըստ ապրանքախմբերի առանձին բաժիններում, իսկ առևտրի իրականացման վայրերում սննդամթերքի, ոչ պարենային ապրանքների, գյուղատնտեսական արտադրանքի վաճառքը ըստ ապրանքախմբերի տարանջատված մեկուսամասերում չապահովելը`

առաջացնում է տուգանքի նշանակում վաճառողի, առևտրի իրականացման վայրի կազմակերպչի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև հիսնապատիկի չափով:

Դեղատներում գնորդին (սպառողին) վաճառված պատշաճ որակի դեղերը փոխարինելը և (կամ) հետ վերցնելը՝ 

առաջացնում է տուգանքի նշանակում վաճառողի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև երեսնապատիկի չափով:

18 տարին չլրացած անձանց ծխախոտի, ալկոհոլային խմիչքների, թմրամիջոցների և հոգեմետ նյութերի, սարսափ կամ էրոտիկա բովանդակող գրականության և տեսաերիզների վաճառքի մեջ ներգրավելը, ինչպես նաև 18 տարին չլրացած անձանց նման ապրանքներ վաճառելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում վաճառողի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:

(158-րդ հոդվածը փոփ. 10.03.90, 02.09.93 ՀՕ-79, 03.12.96 ՀՕ-102, 28.04.98 ՀՕ-212, 11.12.02 ՀՕ-496-Ն, խմբ. 16.12.05 ՀՕ-262-Ն)

Հոդված 159. Ոգելից խմիչքների առևտրի կանոնները խախտելը

(159-րդ հոդվածը վերացվել է 03.12.96 ՀՕ-102)

Հոդված 160. Ողորկափող որսորդական հրազենի վաճառքի կարգը խախտելը

Առևտրական ձեռնարկությունների (կազմակերպությունների) աշխատողների կողմից ներքին գործերի մարմինների թույլտվություն չունեցող քաղաքացիներին, ձեռնարկություններին, հիմնարկներին և կազմակերպություններին ողորկափող որսորդական հրազեն և զինամթերք վաճառելը`

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի երեսուն տոկոսից մինչև հիսուն տոկոսի չափով:

Նույն գործողությունները այն անձի կողմից կատարելը, որը նշված խախտման համար վարչական տույժի է ենթարկվել մեկ տարվա ընթացքում`

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հիսուն տոկոսից մինչև դրա լրիվ չափը:

(160-րդ հոդվածը խմբ. 02.09.93 ՀՕ-79)

Հոդված 161. Կոլտնտեսային շուկաներում առևտրի կանոնները խախտելը

(161-րդ հոդվածը վերացվել է 03.12.96 ՀՕ-102)

Հոդված 162. Ոչ սահմանված տեղերում առևտուր անելը

Ոչ սահմանված տեղերում առևտուր անելը, բացառությամբ սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված դեպքերի`

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև երեսնապատիկի չափով:

Բուսական ծագում ունեցող գյուղատնտեսական արտադրանքի ոչ սահմանված տեղերում առևտուր անելը, բացառությամբ 0803-0805, 081050 000 ծածկագրերին դասվող արտադրանքի`

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի չափով:

(162-րդ հոդվածը խմբ. 04.06.91, 02.09.93 ՀՕ-79, խմբ. 16.12.05 ՀՕ-262-Ն)

Հոդված 1621. Շինանյութեր ձեռք բերելու կարգը խախտելը

(1621 հոդվածը վերացվել է 03.12.96 ՀՕ-102)

Հոդված 1622. Ապրանքների և այլ առարկաների ապօրինի վաճառքը

(1622 հոդվածը վերացվել է 03.12.96 ՀՕ-102)

Հոդված 163. Մանր սպեկուլյացիա

(163-րդ հոդվածը վերացվել է 03.12.96 ՀՕ-102)

Հոդված 164. Անասուններին ու թռչուններին կերակրելու համար պետական կամ կոոպերատիվ խանութներից հաց և այլ սննդամթերք գնելը

(164-րդ հոդվածը վերացվել է 03.12.96 ՀՕ-102)

Հոդված 165. Արժութային հարաբերությունները կարգավորող օրենքների և իրավական այլ ակտերի խախտումները

Հայաստանի Հանրապետությունում ապրանքների իրացման, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման փողային գնանշումները, ինչպես նաև այդ գործարքների դիմաց փողային վճարումները Հայաստանի Հանրապետության դրամով իրականացնելու պահանջը չկատարելը, ինչպես նաև արժութային հարաբերությունները կարգավորող օրենքներով և իրավական այլ ակտերով սահմանված այլ պահանջներ չկատարելը`

(2-րդ պարբերությունն ուժը կորցրել է 08.12.05 ՀՕ-248-Ն)

(3-րդ պարբերությունն ուժը կորցրել է 08.12.05 ՀՕ-248-Ն)

առաջացնում են տուգանքի նշանակում` խախտման գումարի չափով, ընդ որում` յուրաքանչյուր պահանջի մի քանի խախտումներ թույլ տալու դեպքում յուրաքանչյուր խախտումը համարվում է մեկ խախտում:

(165-րդ հոդվածը փոփ. 30.09.87, 02.09.93 ՀՕ-79, 24.11.04 ՀՕ-136-Ն, 08.12.05 ՀՕ-248-Ն)

Հոդված 1651. Արժեթղթեր թողարկողի կողմից, ինչպես գրանցող պետական լիազորված մարմին ներկայացվող, այնպես էլ մամուլում հրապարակվող արժեթղթերի թողարկման ազդագրում դիտավորությամբ ապատեղեկատվություն զետեղելը

(1651 հոդվածը լրաց. 03.12.96 ՀՕ-102, ուժը կորցրել է 08.12.05 ՀՕ-248-Ն)

Հոդված 1652. Արժեթղթեր թողարկողի կամ նրա լիազորած անձի, ինչպես նաև արժեթղթերի շուկայի մասնակիցների կողմից, առանց պետական լիազորված մարմնում արժեթղթերի թողարկման ազդագրի գրանցման, արժեթղթերի ազատ շրջանառություն կամ բաց տեղաբաշխում իրականացնելը

(1652 հոդվածը լրաց. 03.12.96 ՀՕ-102, ուժը կորցրել է 08.12.05 ՀՕ-248-Ն)

Հոդված 1653. Հայաստանի Հանրապետությունում արժեթղթերի կամ դրանց սերտիֆիկատների ձևավորման և պատրաստման միասնական ստանդարտներին չհամապատասխանող արժեթղթեր թողարկելը

(1653 հոդվածը լրաց. 03.12.96 ՀՕ-102, ուժը կորցրել է 08.12.05 ՀՕ-248-Ն)

Հոդված 1654. Արժեթղթերի շուկայի մասնակիցների, արժեթղթեր թողարկողների, արժեթղթերի ձևաթղթեր (բլանկներ) պատրաստող, ներկրող և իրացնող անձանց կողմից պետական լիազորված մարմին ներկայացվող հաշվետվության մեջ դիտավորությամբ ապատեղեկատվություն զետեղելը

(1654 հոդվածը լրաց. 03.12.96 ՀՕ-102, ուժը կորցրել է 08.12.05 ՀՕ-248-Ն)

Հոդված 1655. Արժեթղթերի շուկայի մասնակիցների, արժեթղթեր թողարկողների, արժեթղթերի ձևաթղթեր (բլանկներ) պատրաստող, ներկրող և իրացնող անձանց կողմից պետական լիազորված մարմին հաշվետվություն ներկայացնելու` օրենսդրությամբ սահմանված կարգը խախտելը

(1655 հոդվածը լրաց. 03.12.96 ՀՕ-102, ուժը կորցրել է 08.12.05 ՀՕ-248-Ն)

Հոդված 1656. Արժեթղթեր թողարկողի կողմից մամուլում արժեթղթերի թողարկման ազդագրի հրապարակման օրվանից արժեթղթերը տասն օրից շուտ ազատ շրջանառության մեջ դնելը

(1656 հոդվածը լրաց. 03.12.96 ՀՕ-102, ուժը կորցրել է 08.12.05 ՀՕ-248-Ն)

Հոդված 1657. Արժեթղթեր թողարկողի կողմից մինչև դրանց թողարկման ազդագրի` օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցումը արժեթղթեր գովազդելը

(1657 հոդվածը լրաց. 03.12.96 ՀՕ-102, ուժը կորցրել է 08.12.05 ՀՕ-248-Ն)

Հոդված 1658. Արժեթղթեր թողարկողի կամ նրա կողմից լիազորված և Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն համապատասխան լիցենզիա ունեցող իրավաբանական անձի կողմից անվանական արժեթղթերի սեփականատերերի գրանցամատյան (ռեեստր) չվարելը

(1658 հոդվածը լրաց. 03.12.96 ՀՕ-102, ուժը կորցրել է 08.12.05 ՀՕ-248-Ն)

Հոդված 1659. Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին օրենքների և իրավական այլ ակտերի պահանջների խախտումները

Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին օրենքներով և այլ իրավական ակտերով նախատեսված հաշվետվություն տրամադրող անձանց (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից լիցենզավորվող և վերահսկվող անձանց) պաշտոնատար անձանց կողմից այդ օրենքներով և իրավական ակտերով սահմանված տեղեկությունները կամ հաշվետվությունները չներկայացնելը կամ ոչ պատշաճ ներկայացնելը, այն է` սահմանված ժամկետներում կամ ամբողջ ծավալով կամ ոչ սահմանված ձևով ներկայացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

Նույն գործողությունները, որոնք կրկին անգամ կատարվել են վարչական տույժ նշանակելուց հետո` մեկ տարվա ընթացքում`

առաջացնում են տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

(1659 հոդվածը լրաց. 14.12.04 ՀՕ-19-Ն)

Հոդված 166. Օտարերկրյա վալյուտայի դիմաց` առանց դրանք այդպիսի վալյուտայի փոխարկելու իրավունքի, ձեռք բերվող վճարման փաստաթղթերի ապօրինի վաճառքը

(166-րդ հոդվածը վերացվել է 03.12.96 ՀՕ-102)

Հոդված 1661. Պետական ծառայողների կողմից պաշտոնի բերումով ստացած արժեքավոր նվերները պետությանը չհանձնելը

Պետական ծառայողների կողմից պետական և ոչ պետական ձեռնարկություններից, հիմնարկներից և կազմակերպություններից, ինչպես նաև արտասահմանյան պետություններից, կազմակերպություններից, ֆիրմաներից պաշտոնի բերումով ստացած արժեքավոր նվերները սահմանված կարգով պետությանը չհանձնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի լրիվ չափով` նվեր ստացված առարկաների բռնագրավմամբ, իսկ դրանց բացակայության դեպքում` տուգանքի նշանակում նվերի արժեքի քառապատիկ չափով:

(1661 հոդվածը խմբ. 02.09.93 ՀՕ-79)

Հոդված 167. Բենզինի կամ այլ վառելիքաքսուքային նյութերի ապօրինի բացթողումը կամ ձեռքբերումը

Պետական կամ հասարակական ձեռնարկություններին, հիմնարկներին և կազմակերպություններին պատկանող բենզինի կամ վառելիքաքսուքային այլ նյութերի ապօրինի բացթողումը կամ ապօրինի ձեռքբերումը, հափշտակման նշանների բացակայության դեպքում`

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի լրիվ չափից մինչև կրկնապատիկը:

(167-րդ հոդվածը խմբ. 02.09.93 ՀՕ-79)

Հոդված 168. Որսի միջոցով ձեռք բերված մուշտակամորթ գազանների արժեքավոր տեսակների մորթիները պետությանը պարտադիր հանձնելուց խուսափելը, մորթիների ապօրինի վաճառքը, գնումը, փոխանակումը և վերամշակումը

(168-րդ հոդվածը վերացվել է 03.12.96 ՀՕ-102)

Հոդված 169. Ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելը

Ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելը, այսինքն առանց պետական գրանցման ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելը կամ առանց լիցենզիայի պետական լիցենզավորման ենթակա տնտեսական գործունեությամբ զբաղվելը կամ առանց համապատասխան լիցենզիայի արտարժույթի փոխանակման գործունեությամբ զբաղվելը կամ պետական մենաշնորհ հանդիսացող ձեռնարկատիրական գործունեությամբ ապօրինի զբաղվելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգապատիկից մինչև երեսնապատիկի չափով:

Ապօրինի շահումով խաղեր կամ խաղատնային գործունեություն կազմակերպելը, այսինքն` առանց համապատասխան լիցենզիայի շահումով խաղերով կամ խաղատնային գործունեությամբ զբաղվելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` այդպիսի գործունեությամբ զբաղվելու լիցենզիա ստանալու համար օրենքով սահմանված պետական տուրքի հնգապատիկի չափով:

(169-րդ հոդվածը փոփ. 11.05.92, 02.09.93 ՀՕ-79, 03.12.96 ՀՕ-102, 23.06.97 ՀՕ-133, 10.10.00 ՀՕ-96)

Հոդված 1691. Հաշվապահական հաշվառումը (գրանցումը) խախտումով վարելը, երբ դա կարող է առաջացնել (առաջացրել է) հարկի կամ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարման նվազեցում, կամ հայտարարագիրը, հաշվարկը սահմանված ժամկետում չներկայացնելը

Հաշվապահական հաշվառումից բացի, օրենսդրությամբ նախատեսված այլ հաշվառում (գրանցում) չվարելը կամ ձեռնարկատիրական գործունեության առարկաները չգրանցելը կամ հաշվառումը (գրանցումը) այնպիսի խախտումով վարելը կամ հայտարարագրի կամ հաշվարկի կամ հաշվետվության (այդ թվում` հաշվապահական) կամ հարկման կամ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարման հիմք հանդիսացող այլ փաստաթղթի մեջ այնպիսի կեղծ տվյալներ մտցնելը, որոնք կարող են առաջացնել (առաջացրել են) հարկի կամ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարման նվազեցում`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգապատիկից մինչև քսանհինգապատիկի չափով:

Հայտարարագիրը կամ հաշվարկը կամ օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված այլ փաստաթուղթ, բացառությամբ ֆինանսական հաշվետվությունների, հարկային տեսչության կամ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի տարածքային մարմիններ կամ օրենքով սահմանված դեպքերում տեղական ինքնակառավարման մարմիններ սահմանված ժամկետում չներկայացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով:

(1691 հոդվածը փոփ. 11.05.92, 02.09.93 ՀՕ-79, 23.06.97 ՀՕ-133, 26.12.02 ՀՕ-517-Ն, 26.12.02 ՀՕ-499-Ն, 03.12.03 ՀՕ-44-Ն, 11.11.05 ՀՕ-217-Ն)

Հոդված 1692. Պետական վիճակագրական դիտարկումների իրականացման համար անհրաժեշտ տվյալներ ներկայացնելու կարգը խախտելը կամ տվյալներն աղավաղելը

Ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների պաշտոնատար անձանց կողմից պետական վիճակագրական դիտարկումների համար անհրաժեշտ հաշվետվություններն ու տեղեկատվությունը սահմանված ժամկետներում և ամբողջ ծավալով չներկայացնելը, ինչպես նաև դրանք ոչ սահմանված ձևով, աղավաղումներով և անստորագիր ներկայացնելը`

առաջացնում են նախազգուշացում կամ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:

Նույն խախտումների կատարումն այն անձի կողմից, որը նշված խախտումների համար վարչական տույժի է ենթարկվել մեկ տարվա ընթացքում`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

(1692 հոդվածը լրաց. 03.12.96 ՀՕ-102)

Հոդված 1693. Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից պահանջվող, օրենսդրությամբ սահմանված անհրաժեշտ փաստաթղթեր և այլ տեղեկատվություն չներկայացնելը կամ ոչ հավաստի տեղեկություններ ներկայացնելը

Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց կողմից Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից պահանջվող, օրենսդրությամբ սահմանված անհրաժեշտ փաստաթղթեր և այլ տեղեկատվություն չներկայացնելը կամ ոչ հավաստի տեղեկություններ ներկայացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

Նույն խախտումը վարչական տույժի ենթարկված անձի կողմից մեկ տարվա ընթացքում կրկին անգամ կատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

(1693 հոդվածը լրաց. 28.06.02 ՀՕ-397-Ն)

Հոդված 1694. Բնապահպանական և բնօգտագործման վճարների հաշվարկ-հաշվետվությունները չներկայացնելը, անհրաժեշտ տվյալները ներկայացնելու կարգը խախտելը կամ տվյալներն աղավաղելը

Վճարողների կողմից բնապահպանական և բնօգտագործման վճարների հաշվարկ-հաշվետվությունները սահմանված ժամկետներում բնապահպանական մարմիններ չներկայացնելը, ինչպես նաև դրանք ոչ սահմանված ձևով, աղավաղումներով, անստորագիր ներկայացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:

Նույն խախտումների կատարումն այն անձի կողմից, որը վարչական տույժի է ենթարկվել մեկ տարվա ընթացքում`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով:

(1694 հոդվածը լրաց. 11.12.02 ՀՕ-495-Ն)

Հոդված 1694. Վարձու աշխատողների աշխատանքի ընդունման, նույն գործատուի մոտ այլ աշխատանքի փոխադրման և աշխատանքից ազատման վերաբերյալ հրամանագիրքը վարելու և պահպանելու կարգը խախտելը

(1694 հոդվածը լրաց. 26.12.02 ՀՕ-499-Ն, ուժը կորցրել է 25.12.03 ՀՕ-31-Ն)

Հոդված 1695. Չձևակերպված աշխատող պահելը

Կազմակերպությունում կամ անհատ ձեռնարկատիրոջ մոտ առանց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձևակերպելու աշխատող պահելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով` յուրաքանչյուր չձևակերպված աշխատողի համար:

Նույն խախտումը վարչական տույժ նշանակվելուց հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին անգամ կատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով` յուրաքանչյուր չձևակերպված աշխատողի համար:

Սույն հոդվածով սահմանված տուգանքները չեն կիրառվում վարձու աշխատողների աշխատանքային պայմանագրերի գրանցամատյանը, իսկ պետական մարմիններում և տեղական ինքնակառավարման մարմիններում` աշխատանքի ընդունման և աշխատանքից ազատման հրամանագիրքը վարելու և պահպանելու կարգի խախտման դեպքերում:

(1695 հոդվածը լրաց. 26.12.02 ՀՕ-499-Ն, փոփ. 14.12.04 ՀՕ-187-Ն, լրաց., փոփ. 11.11.05 ՀՕ-217-Ն)

Հոդված 1696. Առևտրի և սպասարկման ոլորտում աշխատողի կողմից անվանաքարտ չկրելը

Առևտրի և սպասարկման ոլորտում աշխատողի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անվանաքարտ չկրելը գործատուի համար`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով` յուրաքանչյուր վարձու աշխատողի համար:

(1696 հոդվածը լրաց. 26.12.02 ՀՕ-499-Ն, փոփ. 25.12.03 ՀՕ-31-Ն)

Հոդված 1697. Աշխատանքային պայմանագրերը սահմանված ժամկետում գործատուի աշխատանքային պայմանագրերի գրանցամատյանում չգրանցելը, ինչպես նաև պետական մարմիններում և տեղական ինքնակառավարման մարմիններում աշխատանքի ընդունման և աշխատանքից ազատման հրամանագրքի վարման կարգը խախտելը

Վարձու աշխատողների հետ կնքված աշխատանքային պայմանագիրը սահմանված ժամկետում գործատուի աշխատանքային պայմանագրերի գրանցամատյանում չգրանցելը կամ աշխատանքային պայմանագրերի գրանցամատյան չվարելը, ինչպես նաև պետական մարմիններում և տեղական ինքնակառավարման մարմիններում աշխատանքի ընդունման և աշխատանքից ազատման հրամանագրքի վարման սահմանված կարգը խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

Նույն խախտումը, որը կատարվել է կրկին անգամ վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

(1697 հոդվածը լրաց. 26.12.02 ՀՕ-499-Ն, փոփ. 25.12.03 ՀՕ-31-Ն, խմբ. 11.11.05 ՀՕ-217-Ն)

Հոդված 1698. Գործատուի կողմից աշխատավարձ չհաշվարկելը և (կամ) չվճարելը

Գործատուի կողմից օրացուցային տարվա ընթացքում առնվազն 2 անգամ օրենքով սահմանված ժամկետում աշխատավարձ չհաշվարկելը և (կամ) օրենքով սահմանված ժամկետից հետո` 15 օրվա ընթացքում, աշխատավարձ չվճարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` չհաշվարկված կամ հաշվարկված և չվճարված աշխատավարձի մեկ քառորդի չափով, բայց հինգ հարյուր հազար դրամից ոչ ավելի:

Նույն խախտումը, որը կատարվել է կրկին անգամ վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում`

առաջացնում է տուգանքի նշանակում` չհաշվարկված կամ հաշվարկված և չվճարված աշխատավարձի մեկ երկրորդի չափով, բայց մեկ միլիոն դրամից ոչ ավելի:

Գործատուն ազատվում է սույն հոդվածով նախատեսված` աշխատավարձ չվճարելու համար սահմանված պատասխանատվությունից, եթե աշխատավարձ ստացողը գործատուին օրենսդրությամբ սահմանված կարգով չի ներկայացրել իր սոցիալական ապահովության քարտի համարը:

(1698 հոդվածը լրաց. 26.12.02 ՀՕ-499-Ն, փոփ. 25.12.03 ՀՕ-31-Ն, 24.03.05 ՀՕ-78-Ն)

Հոդված 1699. Հաշվապահական հաշվառում չվարելը

Հաշվապահական հաշվառում չվարելը` տնտեսական գործառնությունների համընդհանուր և անընդհատ փաստաթղթային հաշվառման միջոցով կազմակերպության ակտիվների, սեփական կապիտալի, պարտավորությունների վիճակի ու շարժի վերաբերյալ, դրամական արտահայտությամբ, տեղեկատվության հավաքման, գրանցման և ընդհանրացման համակարգ չունենալը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

Նույն խախտման կատարումն այն անձի կողմից, որը նշված խախտման համար վարչական տույժի է ենթարկվել մեկ տարվա ընթացքում`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրհիսնապատիկի չափով:

(1699 հոդվածը լրաց. 26.12.02 ՀՕ-517-Ն)

Հոդված 16910. Հաշվապահական հաշվառման քաղաքականություն չսահմանելը

Հաշվապահական հաշվառման քաղաքականություն չսահմանելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:

(16910 հոդվածը լրաց. 26.12.02 ՀՕ-517-Ն)

Հոդված 16911. Հաշվապահական հաշվառման փաստաթղթերը և այլ տեղեկությունները չպահպանելը

Հաշվապահական հաշվառման փաստաթղթերը, ինչպես նաև համակարգչային (էլեկտրոնային) կրիչների վրա գտնվող տեղեկատվությունը` սկզբնական հաշվառման փաստաթղթերը, գրանցամատյանները, ֆինանսական հաշվետվությունները, հաշվապահական հաշվառման քաղաքականությանը վերաբերող փաստաթղթերը, հաշվապահական հաշվառման մեքենայական մշակման ծրագրերն օրենսդրությամբ սահմանված ժամկետներում չպահպանելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

(16911 հոդվածը լրաց. 26.12.02 ՀՕ-517-Ն)

Հոդված 16912. Պետական մարմիններ ֆինանսական հաշվետվությունները չներկայացնելը կամ դրանք չհրապարակելը

Օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում ֆինանսական հաշվետվությունները պետական մարմիններ չներկայացնելը կամ դրանք օրենքով սահմանված կարգով և ժամկետներում չհրապարակելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով: Տուգանքի նշանակման օրվանից հետո` երեսուն օրվա ընթացքում, ֆինանսական հաշվետվությունները պետական մարմիններ չներկայացնելը կամ դրանք օրենքով սահմանված կարգով չհրապարակելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:

(16912 հոդվածը լրաց. 26.12.02 ՀՕ-517-Ն)

Հոդված 16913. Հրապարակվող ֆինանսական հաշվետվությունները չորակավորված հաշվապահի կողմից ստորագրելը կամ անստորագիր ներկայացնելը

Հրապարակվող ֆինանսական հաշվետվություններն ստորագրելը հաշվապահի կողմից, որը որակավորված չէ հաշվապահական հաշվառումը կարգավորող պետական մարմնի սահմանած կարգով, կամ անստորագիր ներկայացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

Նույն խախտման կատարումն այն անձի կողմից, որը նշված խախտման համար վարչական տույժի է ենթարկվել անմիջապես նախորդող ժամանակաշրջանի ֆինանսական հաշվետվությունները ներկայացնելիս`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրհիսնապատիկի չափով:

(16913 հոդվածը լրաց. 26.12.02 ՀՕ-517-Ն)

Հոդված 16914. Իր անվանման մեջ առանց լիցենզիայի չթույլատրված բառերն օգտագործելը

Առանց համապատասխան լիցենզիա ստանալու` օրենքով սահմանված բառերը կամ դրանց ածանցյալներն իր անվանման մեջ վեց ամսից ավելի ժամկետով օգտագործելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

Տուգանքի նշանակման օրվանից հետո` չորսամսյա ժամկետում, խախտումը չվերացնելը` լիցենզիա չստանալը կամ անվանափոխություն չկատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

(16914 հոդվածը լրաց. 08.06.04 ՀՕ-94-Ն)

Հոդված 16915. 

Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման, թանկարժեք մետաղների զտարկման, բանկային ձուլակտորների, ստանդարտացված ձուլակտորների արտադրության ապօրինի գործունեություն կազմակերպելը

Ապօրինի թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման, թանկարժեք մետաղների զտարկման, բանկային ձուլակտորների, ստանդարտացված ձուլակտորների արտադրության գործունեություն կազմակերպելը, այսինքն` առանց համապատասխան լիցենզիայի թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման, թանկարժեք մետաղների զտարկման, բանկային ձուլակտորների, ստանդարտացված ձուլակտորների արտադրությամբ զբաղվելն առաջացնում է տուգանքի նշանակում` տվյալ գործունեությամբ զբաղվելու համար սահմանված պետական տուրքի 20-ապատիկի չափով:

(16915 հոդվածը լրաց. 23.06.06 ՀՕ-89-Ն)

 

Հոդված 16916.

Առևտրի, հանրային սննդի և կենցաղային ծառայությունների ոլորտում առանց համապատասխան թույլտվության գործունեություն իրականացնելը

 

Առանց թույլտվության ոգելից խմիչքների և (կամ) ծխախոտի արտադրանքի վաճառք իրականացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում վաճառողի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև հիսնապատիկի չափով:

Խաղատների, հանրային սննդի օբյեկտների, բաղնիքների (սաունաների), զվարճանքի, շահումով խաղեր կազմակերպող օբյեկտների՝ առանց թույլտվության ժամը 24.00-ից հետո աշխատելը`

առաջացնում է տուգանքի նշանակում կատարողի, վաճառողի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով:

Առանց թույլտվության տոնավաճառներ (վերնիսաժներ) կազմակերպելը`

առաջացնում է տուգանքի նշանակում առևտրի իրականացման վայրի կազմակերպչի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև չորսհարյուրապատիկի չափով:

(16916 հոդվածը լրաց. 16.12.05 ՀՕ-262-Ն)

Հոդված 170. Պետական մենաշնորհ հանդիսացող ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելը

(170-րդ հոդվածը հանվել է 23.06.97 ՀՕ-133)

Հոդված 1701. Շահույթ (եկամուտ) կամ հարկվող այլ օբյեկտ թաքցնելը

(170հոդվածը կասեցվել է 03.12.96 ՀՕ-102, հանվ. 23.06.97 ՀՕ-133)

Հոդված 1702. Իրավաբանական անձի, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկության, անհատ ձեռներեցի գրանցման կամ լիցենզավորման մասին տվյալները հարկային տեսչության մարմիններ սահմանված ժամկետում չհայտնելը

Պետական լիազորված մարմնի պաշտոնատար անձի կողմից իրավաբանական անձի, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկության, անհատ ձեռներեցի գրանցման կամ լիցենզավորման կամ դրանց հետ կապված համապատասխան փոփոխությունների մասին տվյալները հարկային տեսչության մարմիններ սահմանված ժամկետում չհայտնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև տասնհինգապատիկի չափով:

(170հոդվածը փոփ. 11.05.92, 02.09.93 ՀՕ-79, 23.06.97 ՀՕ-133, 26.12.02 ՀՕ-499-Ն, 14.12.04 ՀՕ-187-Ն)

Հոդված 1703. Հարկերը և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարումները ժամանակին չվճարելը

Հարկերը և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարումները սահմանված ժամկետներում չվճարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով:

(170հոդվածը փոփ. 11.05.92, 02.09.93 ՀՕ-79, 23.06.97 ՀՕ-133, 26.12.02 ՀՕ-499-Ն)

Հոդված 1704. Հարկային տեսչության տարածքային մարմիններում սահմանված ժամկետում հաշվառման չկանգնելը

Հարկային տեսչության մարմիններում սահմանված ժամկետում հաշվառման չկանգնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով:

(170հոդվածը փոփ. 11.05.92, 02.09.93 ՀՕ-79, 23.06.97 ՀՕ-133, 26.12.02 ՀՕ-499-Ն, 14.12.04 ՀՕ-187-Ն)

Հոդված 1705. Պետական լիազորված մարմինների պաշտոնատար անձանց կողմից անհատ ձեռներեցին կամ ձեռնարկությանը սահմանված ժամկետներում չգրանցելը (չվերագրանցելը) կամ գրանցումը (վերագրանցումը) անհիմն մերժելը

Պետական լիազորված մարմինների պաշտոնատար անձանց կողմից անհատ ձեռներեցին կամ ձեռնարկությունը սահմանված ժամկետներում չգրանցելը (չվերագրանցելը) կամ գրանցումը (վերագրանցումը) անհիմն մերժելը`

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի կրկնապատիկից մինչև եռապատիկը:

(170հոդվածը խմբ. 11.05.92, 02.09.93 ՀՕ-79)

Հոդված 1706. Հարկային տեսչության կամ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի տարածքային մարմիններ տեղեկությունները սահմանված ժամկետում չհաղորդելը կամ սխալ տեղեկություններ հաղորդելը

Օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում իրավաբանական անձի կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկության պաշտոնատար անձի կամ անհատ ձեռներեցի կամ պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմնի պաշտոնատար անձի կողմից հարկ վճարողի կամ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարումներ կատարողի հետ կատարված գործառնությունների, ինչպես նաև իրենց կողմից և իրենց հաշվին ֆիզիկական անձին վճարված եկամուտների և պահված հարկերի կամ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարումների մասին տվյալները, հարկման նպատակով օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված անհրաժեշտ այլ տվյալներ հարկային տեսչության կամ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի տարածքային մարմիններ սահմանված ժամկետում չհաղորդելը կամ սխալ տվյալներ հաղորդելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև տասնհինգապատիկի չափով:

Նույն արարքը, որը նպաստել է հարկ կամ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարումներ վճարողի կողմից հարկվող օբյեկտը /հարկը/ կամ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարումը թաքցնելուն`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգապատիկից մինչև քսանապատիկի չափով:

(170հոդվածը փոփ. 23.06.97 ՀՕ-133, 26.12.02 ՀՕ-499-Ն)

Հոդված 1707. Ակցիզային դրոշմանիշներ օտարելը կամ ապօրինի ձեռք բերված ակցիզային դրոշմանիշներով ապրանքներ դրոշմավորելը

Սահմանված կարգով ձեռք բերված կամ օգտագործված ակցիզային դրոշմանիշներն օտարելը, եթե դրանց քանակը չի գերազանցում հիսուն հատը`

առաջացնում է տուգանքի նշանակում` օտարված յուրաքանչյուր դրոշմանիշի համար` սահմանված նվազագույն աշխատավարձի չափով:

Նույն արարքը, եթե օտարված դրոշմանիշների քանակը կազմում է հիսունից մինչև հազար հատ`

առաջացնում է տուգանքի նշանակում` օտարված յուրաքանչյուր դրոշմանիշի համար` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:

Ապօրինի ձեռք բերված ակցիզային դրոշմանիշներով ապրանքներ դրոշմավորելը, եթե այդ ապրանքների ընդհանուր արժեքը վաճառողի մոտ նշված (չնշված լինելու դեպքում` օրենսդրությամբ սահմանված կարգով որոշված) գներով չի գերազանցում երկու հարյուր հազար դրամը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով:

(1707 հոդվածը լրաց. 08.06.98 ՀՕ-226, փոփ. 26.06.02 ՀՕ-393-Ն, 11.12.02 ՀՕ-479-Ն)

Հոդված 1708. Ակցիզային դրոշմանիշներով դրոշմավորման ենթակա չդրոշմավորված (չվերադրոշմավորված) ապրանքներ իրացնելը

Ակցիզային դրոշմանիշներով դրոշմավորման ենթակա չդրոշմավորված (չվերադրոշմավորված) չդրոշմավորված ապրանքներ իրացնելը, եթե այդ ապրանքների ընդհանուր արժեքը վաճառողի մոտ նշված (չնշված լինելու դեպքում` օրենսդրությամբ սահմանված կարգով որոշված) գներով չի գերազանցում երկու հարյուր հազար դրամը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով:

(1708 հոդվածը լրաց. 08.06.98 ՀՕ-226, փոփ. 26.06.02 ՀՕ-393-Ն, 11.12.02 ՀՕ-479-Ն)

Հոդված 1709. Ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորման կանոնները խախտելը

Ակցիզային դրոշմանիշերի մեկից ավելի անգամ օգտագործման հնարավորությունը չբացառող ձևով կամ դրոշմավորման ենթակա ապրանքները ոչ այդ արտադրատեսակի դրոշմավորման համար տրամադրված ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված, ինչպես նաև որոշակի տարողության համար տրամադրված դրոշմանիշերով այլ տարողություն ունեցող տարաներով (տուփերով) տարայավորված` դրոշմավորված ապրանքներն իրացնելը, եթե այդ ապրանքների ընդհանուր արժեքը վաճառողի մոտ նշված (չնշված լինելու դեպքում` օրենսդրությամբ սահմանված կարգով որոշված) գներով չի գերազանցում երկու հարյուր հազար դրամը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:

(1709 հոդվածը լրաց. 08.06.98 ՀՕ-226, փոփ. 26.06.02 ՀՕ-393-Ն, 11.12.02 ՀՕ-479-Ն)

Հոդված 17010. Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը պարտադիր լինելու դեպքում` առանց հսկիչ-դրամարկղային մեքենաների դրամական հաշվարկներ իրականացնելը

(17010 հոդվածն ուժը կորցրել է 26.12.00 ՀՕ-125)

Հոդված 17011. Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը պարտադիր լինելու դեպքում` հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնների խախտմամբ դրամական հաշվարկներ իրականացնելը

(17011 հոդվածն ուժը կորցրել է 26.12.00 ՀՕ-125)

Հոդված 17012. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված` իրացման համար թույլատրելի ժամկետներից հետո որոշակի թվագրումով դրոշմանիշերով դրոշմավորված ապրանքների իրացումը

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված` որոշակի թվագրումով դրոշմանիշերով դրոշմավորված ապրանքների իրացման թույլատրելի ժամկետներից հետո այդպիսի ապրանքներ իրացնելը, եթե այդ ապրանքների ընդհանուր արժեքը վաճառողի մոտ նշված (չնշված լինելու դեպքում` օրենսդրությամբ սահմանված կարգով որոշված) գներով չի գերազանցում հարյուր հազար դրամը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի 100-ապատիկից մինչև 300-ապատիկի չափով:

Նույն արարքը, որը կրկնվում է վարչական տուգանք նշանակելուց հետո` մեկ տարվա ընթացքում, կամ եթե այդ ապրանքների ընդհանուր արժեքը վաճառողի մոտ նշված (չնշված լինելու դեպքում` օրենսդրությամբ սահմանված կարգով որոշված) գներով գերազանցում է հարյուր հազար դրամը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի 300-ապատիկից մինչև 500-ապատիկի չափով:

(17012 հոդվածը լրաց. 11.12.02 ՀՕ-479-Ն)

Հոդված 171. Քաղաքացիների կողմից գիշակեր մուշտակամորթ գազաններ պահելը

Քաղաքացիների կողմից աղվեսներ, բևեռաղվեսներ, ջրաքիսներ և գիշակեր մուշտակամորթ և այլ գազաններ պահելը`

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի երեսուն տոկոսից մինչև հիսուն տոկոսի չափով` գիշակեր գազանների և դրանց մորթիների բռնագրավմամբ:

(171-րդ հոդվածը խմբ. 02.09.93 ՀՕ-79)

Գ Լ ՈՒ Խ 13

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳԻ ԴԵՄ ՈՏՆՁԳՎՈՂ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ

Հոդված 172. Մանր խուլիգանություն

(172-րդ հոդվածը խմբ. 02.09.93 ՀՕ-79, ուժը կորցրել է 16.12.05 ՀՕ-32-Ն)

Հոդված 1721. Իրեր ձեռք բերելու նպատակով օտարերկրյա քաղաքացիներին հետամտելը

(1721 հոդվածը վերացվել է 03.12.96 ՀՕ-102)

Հոդված 173. Հրազենից կրակելը բնակավայրերում և դրա համար չհատկացված տեղերում կամ սահմանված կարգի խախտումով

Հրազենից կրակելը բնակավայրերում և դրա համար չհատկացված տեղերում, ինչպես նաև դրա համար հատկացված տեղերում սահմանված կարգի խախտումով`

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուր հիսուն տոկոսից մինչև եռապատիկը` զենքի և զինամթերքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

(173-րդ հոդվածը խմբ. 02.09.93 ՀՕ-79)

Հոդված 1731. Ծխախոտի իրացմամբ զբաղվող հաստատությունների կողմից ծխախոտի վաճառքի կանոնները խախտելը

Ծխախոտի վաճառքով զբաղվող իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից վաճառքի կանոնների խախտումը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով:

Նույն խախտումը, որը կատարվել է կրկին անգամ` վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` 6 ամսվա ընթացքում`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, կամ գործունեության թույլտվությունը (լիցենզիան) կասեցվում է 1 տարի ժամկետով:

(1731 հոդվածը լրաց. 24.12.04 ՀՕ-73-Ն)

Հոդված 174. Տնային եղանակով պատրաստված թունդ ոգելից խմիչքներ ձեռք բերելը

(174-րդ հոդվածը վերացվել է 02.09.93 ՀՕ-79)

Հոդված 1741. Տնային եղանակով պատրաստված թունդ ոգելից խմիչք չհամարվող գինու վաճառքը քաղաքացիների կողմից

(1741 հոդվածը վերացվել է 02.09.93 ՀՕ-79)

Հոդված 1742. Տնային եղանակով թունդ ոգելից խմիչքներ պատրաստելը կամ պահելը ոչ վաճառելու նպատակով

(1742 հոդվածը վերացվել է 02.09.93 ՀՕ-79)

Հոդված 175. Հասարակական վայրերում ոգելից խմիչքներ օգտագործելը կամ հասարակական վայրերում հարբած վիճակում երևալը

Ոգելից խմիչքներ օգտագործելը փողոցներում, մարզադաշտերում, պուրակներում, զբոսայգիներում, հասարակական տրանսպորտի բոլոր տեսակներում և հասարակական այլ վայրերում, բացի առևտրի և հասարակական սննդի այն ձեռնարկություններից, որտեղ պատգամավորների տեղական խորհրդի գործադիր կոմիտեի կողմից թույլատրված է ոգելից խմիչքների բաժակով վաճառք, կամ հարբած վիճակում հասարակական վայրերում երևալը, որը վիրավորական է մարդկային արժանապատվության և հասարակական բարոյականության համար`

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի քսան տոկոսից մինչև երեսուն տոկոսի չափով:

Նույն արարքները, որոնք կատարվել են կրկին անգամ վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում`

առաջացնում են տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի երեսուն տոկոսից մինչև հիսուն տոկոսի չափով:

Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքները, որոնք կատարել է այն անձը, որը մեկ տարվա ընթացքում երկու անգամ վարչական տույժի է ենթարկվել հասարակական վայրերում ոգելից խմիչքներ օգտագործելու կամ հասարակական վայրերում հարբած վիճակում երևալու համար`

առաջացնում են տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:

(175-րդ հոդվածը խմբ. 02.09.93 ՀՕ-79, խմբ. 16.12.05 ՀՕ-32-Ն)

Հոդված 176. Ոգելից խմիչքներ օգտագործելը արտադրությունում

Արտադրությունում (աշխատատեղերում, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների շենքերում և տերիտորիայում) ոգելից խմիչքների օգտագործումը կամ հարբած վիճակում աշխատանքի տեղում գտնվելը`

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի տասը տոկոսից մինչև երեսուն տոկոսի չափով:

Արտադրությունում ոգելից խմիչքների օգտագործմանը տեղամասերի, հերթափոխերի, արտադրամասերի վարպետների, պետերի և մյուս ղեկավարների մասնակցելը իրենց ենթակա աշխատողների հետ, կամ հարբած վիճակում գտնվող անձանց աշխատանքի չթույլատրելու համար նրանց կողմից միջոցներ չձեռնարկելը կամ էլ իրենց ենթակա աշխատողների կողմից ոգելից խմիչքներ օգտագործելու կամ հարբած վիճակում աշխատանքի գալու դեպքերը թաքցնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի երեսուն տոկոսից մինչև հիսուն տոկոսի չափով:

(176-րդ հոդվածը խմբ. 02.09.93 ՀՕ-79)

Հոդված 177. Անչափահասին հարբած վիճակի հասցնելը

Ծնողների կամ այլ անձանց կողմից անչափահասին հարբած վիճակի հասցնելը` առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հիսուն տոկոսից մինչև դրա լրիվ չափը:

(177-րդ հոդվածը խմբ. 02.09.93 ՀՕ-79)

Հոդված 178. Ծնողների և նրանց փոխարինող անձանց կողմից երեխաների դաստիարակության և ուսուցման պարտականությունները չկատարելը

Ծնողների կամ նրանց փոխարինող անձանց կողմից անչափահաս երեխաների դաստիարակության և ուսուցման պարտականությունները չարամտորեն չկատարելը, անչափահասների կողմից թմրամիջոցներ օգտագործելն առանց բժշկի նշանակման կամ նրանց կողմից այլ իրավախախտումներ կատարելը (բացի սույն հոդվածի երկրորդ և երրորդ մասերով նախատեսված իրավախախտումներից)`

առաջացնում է տուգանքի նշանակում ծնողների կամ նրանց փոխարինող անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի տասը տոկոսից մինչև երեսուն տոկոսի չափով:

Մանր խուլիգանությունը կամ տասնչորսից մինչև տասնվեց տարեկան հասակի դեռահասների կողմից կատարված խուլիգանությունը`

առաջացնում է տուգանքի նշանակում ծնողների կամ նրանց փոխարինող անձանց նկատմամբ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսուն տոկոսից մինչև ութսուն տոկոսի չափով:

Հասարակական վայրերում մինչև տասնվեց տարեկան դեռահասների հարբած վիճակում երևալը, ինչպես նաև նրանց կողմից ոգելից խմիչքներ օգտագործելը`

առաջացնում է տուգանքի նշանակում ծնողների կամ նրանց փոխարինող անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսուն տոկոսից մինչև դրա լրիվ չափը:

(178-րդ հոդվածը խմբ. 23.10.87, 02.09.93 ՀՕ-79)

Հոդված 179. Մոլեխաղերը, գուշակությունը հասարակական վայրերում

Դրամով, առարկաներով և այլ արժեքներով մոլեխաղերին (թղթախաղ, զառախաղ, պտուտախաղ, «մատնոց» և այլն) մասնակցելը, ինչպես նաև սպորտային և այլ մրցումներում մասնավոր անձանց կողմից խաղագումար ընդունելը`

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի երեսուն տոկոսից մինչև դրա լրիվ չափը` խաղային պիտույքների, ինչպես նաև խաղագումար հանդիսացող դրամի, առարկաների և այլ արժեքների բռնագրավմամբ կամ առանց դրա:

Նույն գործողությունները այն անձի կողմից կատարելը, որը նշված խախտումներից որևէ մեկի համար մեկ տարվա ընթացքում ենթարկվել է վարչական տույժի`

առաջացնում են տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի լրիվ չափից մինչև հարյուր հիսուն տոկոսի չափով` խաղային պիտույքների, ինչպես նաև խաղագումար հանդիսացող դրամի, առարկաների և այլ արժեքների բռնագրավմամբ կամ առանց դրա:

Մոլեխաղեր կազմակերպելը`

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուր հիսուն տոկոսից մինչև երկու հարյուր հիսուն տոկոսի չափով խաղային պիտույքների, ինչպես նաև խաղագումար հանդիսացող դրամի, առարկաների և այլ արժեքների բռնագրավմամբ:

(179-րդ հոդվածը խմբ. 10.03.90, 02.09.93 ՀՕ-79, վերացվել է 10.10.00 ՀՕ-96)

Հոդված 1791. Պոռնկությամբ զբաղվելը

Պոռնկությամբ զբաղվելը`

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հիսուն տոկոսից մինչև դրա լրիվ չափը:

Նույն գործողությունները, որոնք կրկին անգամ կատարվել են վարչական տույժ նշանակելուց հետո մեկ տարվա ընթացքում`

առաջացնում են տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի լրիվ չափից մինչև կրկնապատիկը:

(1791 հոդվածը խմբ. 30.09.87, 02.09.93 ՀՕ-79)

Հոդված 180. Լռության խախտումը հասարակական վայրերում

Լռության խախտումը գիշերը (ժամը 22-ից մինչև 6-ը), այսինքն` բարձրաձայն երգելը, երաժշտական գործիքների վրա նվագելը, ձայնային ազդանշաններ տալը, բարձր միացրած հեռուստացույցից, ռադիոընդունիչից, մագնիտոֆոնից և այլ ապարատներից օգտվելը բնակելի շենքերի բնակարաններում, մուտքերում և բակերում, փողոցներում և այլ հասարակական վայրերում, բնակելի տարածություններում և դրանցից դուրս աղմուկով ուղեկցվող աշխատանքներ կատարելը, որոնք կապված չեն անհետաձգելի անհրաժեշտության հետ, ինչպես նաև նման մյուս գործողությունները`

առաջացնում են նախազգուշացում կամ տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև երեսնապատիկի չափով և նախազգուշացում կամ տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև հիսնապատիկի չափով:

(180-րդ հոդվածը փոփ. 02.09.93 ՀՕ-79, 11.12.02 ՀՕ-496-Ն)

Հոդված 1801. Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու կարգը խախտելը

Հրապարակային միջոցառումը դադարեցնելու վերաբերյալ «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերում ընդունված որոշման պահանջները սահմանված ժամկետում չկատարելը`

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրապատիկի չափով:

(1801 հոդվածը լրաց. 29.07.88, փոփ. 02.09.93 ՀՕ-79, 24.12.04 ՀՕ-68-Ն)

Հոդված 181. Հատուկ ծառայությունների ակնհայտ կեղծ կանչը

Հրշեջ պահպանության, միլիցիայի, շտապ բուժօգնության և մյուս հատուկ ծառայությունների ակնհայտ կեղծ կանչը`

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև քսան տոկոսի չափով:

(181-րդ հոդվածը խմբ. 02.09.93 ՀՕ-79)

Գ Լ ՈՒ Խ  14

ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳԻ ԴԵՄ ՈՏՆՁԳՎՈՂ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ

Հոդված 182.

Ոստիկանության ծառայողի կամ զինծառայողի օրինական կարգադրությանը կամ պահանջին չարամտորեն չենթարկվելը

Հասարակական կարգի պահպանության պարտականությունները կատարելու ընթացքում ոստիկանության ծառայողի կամ զինծառայողի օրինական կարգադրությանը կամ պահանջին չարամտորեն չենթարկվելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև հիսնապատիկի չափով:

(182-րդ հոդվածը խմբ. 29.07.88, 02.09.93 ՀՕ-79, խմբ. 16.12.05 ՀՕ-32-Ն)

Հոդված 1821. Հարկային տեսչության կամ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի տարածքային մարմինների, բնապահպանական տեսչական մարմինների, աշխատանքի պետական տեսչության աշխատանքին խոչընդոտելը

Հարկային տեսչության կամ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի տարածքային մարմինների, բնապահպանական տեսչական մարմինների, աշխատանքի պետական տեսչության պաշտոնատար անձի` իր պարտականությունները կատարելու ընթացքում օրինական պահանջները չկատարելը կամ կապարակնքված կամ այլ կերպ կնքված տարածքների կամ գույքի պահպանությունը չապահովելը կամ հարկային տեսչության կամ կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի, բնապահպանական տեսչական մարմինների աշխատանքին այլ կերպ խոչընդոտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրապատիկի չափով:

(1821 հոդվածը լրաց. 23.06.97 ՀՕ-133, փոփ. 11.12.02 ՀՕ-495-Ն, 26.12.02 ՀՕ-499-Ն, 24.03.05 ՀՕ-78-Ն)

Հոդված 183. Ինքնիրավչություն

Ինքնագլուխ, օրենքով սահմանված կարգի խախտմամբ, իր իսկական կամ ենթադրյալ իրավունքի իրականացումը, որը էական վնաս չի պատճառել քաղաքացիներին կամ պետական կամ հասարակական կազմակերպություններին`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգ տոկոսից մինչև երեսուն տոկոսի և պաշտոնատար անձանց նկատմամբ` երեսուն տոկոսից մինչև հիսուն տոկոսի չափով:

(183-րդ հոդվածը խմբ. 02.09.93 ՀՕ-79, )

Հոդված 1831. Պետական ծառայողների կողմից պետական մարմնի անունից, մինչև տվյալ հարցի վերաբերյալ որոշում ընդունելը, պաշտոնական հայտարարությամբ կամ հաղորդմամբ հանդես գալը

Պետական ծառայողների կողմից, մինչև տվյալ հարցի վերաբերյալ որոշում ընդունելը, որոշումն ընդունող պետական մարմնի անունից որևէ պաշտոնական հայտարարությամբ կամ հաղորդմամբ հանդես գալը`

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի լրիվ չափով:

(1831 հոդվածը ընդունված է 02.09.93 ՀՕ-79)

Հոդված 184. Ապօրինի գործողություններ պետական պարգևների նկատմամբ

Հայաստանի Հանրապետության և ԽՍՀՄ շքանշան, մեդալ, պատվավոր կոչման կրծքանշան կամ շքանշանների և մեդալների շերտաձողիկներ կրելը դրա իրավունք չունեցող անձի կողմից, ինչպես նաև ապօրինաբար ԽՍՀՄ շքանշան, մեդալ, պատվավոր կոչման կրծքանշան պահելը`

առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հինգ տոկոսից մինչև երեսուն տոկոսի չափով:

Հայաստանի Հանրապետության և ԽՍՀՄ պետական պարգևների կրծքանշան կրելը` դրա իրավունքը չունեցող անձի կողմից այդ պարգևները կամ դրանց կրծքանշաններն ապօրինաբար պահելը, ինչպես նաև դրանք գնելը, վաճառելը, փոխանակելը կամ այլ հատուցմամբ տալը`

առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև տասնհինգ տոկոսի չափով:

Հայաստանի Հանրապետության նախարարությունների, գերատեսչությունների, կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության շքանշանների և մեդալների հետ արտաքին նմանություններ ունեցող նշաններ, հուշադրամներ և կրծքանշաններ պատրաստելը`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև երեսուն տոկոսի չափով:

(184-րդ հոդվածը խմբ. 02.09.93 ՀՕ-79, 03.12.96 ՀՕ-102)

Հոդված 185. Վարչական հսկողության կանոնները խախտելը

Վարչական հսկողության կանոնները խախտելը այն անձանց կողմից, որոնց նկատմամբ հսկողություն է սահմանված`

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի քսան տոկոսից մինչև դրա լրիվ չափը:

(185-րդ հոդվածը խմբ. 02.09.93 ՀՕ-79)

Հոդված 186. Արգելված առարկաների հանձնումը ուղղիչ հիմնարկներում, կալանավորվածներին պահելու վայրերում, ձերբակալվածներին պահելու վայրերում պահվող անձանց

Ուղղիչ հիմնարկում, կալանավորվածներին պահելու վայրում կամ ձերբակալվածներին պահելու վայրում պահվող անձին հանձնելու համար արգելված առարկայի հանձնելը կամ ցանկացած ձևով հանձնելու փորձը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով:

Նույն արարքը, որը կատարվել է պետական ծառայողի կողմից`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով:

Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է կրկին անգամ վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով:

Սույն հոդվածի երրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է կրկին անգամ վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից վեցհարյուրապատիկի չափով:

(186-րդ հոդվածը խմբ. 25.12.87, 02.09.93 ՀՕ-79, 15.11.06 ՀՕ-183-Ն)

Հոդված 187. Հրդեհային անվտանգության կանոնները խախտելը կամ չկատարելը

Ձեռնարկություններում, հիմնարկներում, կազմակերպություններում, կոլտնտեսություններում, հասարակական վայրերում, պահեստային շենքերում, հանրակացարաններում և բնակելի տներում, ինչպես նաև համապատասխան օբյեկտներ նախագծելիս և կառուցելիս հրդեհային անվտանգության կանոնները խախտելը կամ չկատարելը, կամ հակահրդեհային գույքի, սարքավորումների, հրդեհները հայտնաբերելու և հանգցնելու ավտոմատ միջոցների օգտագործման ու պահպանության կանոնները խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանհինգապատիկից հիսնապատիկի չափով:

Սույն հոդվածի առաջին մասի դիսպոզիցիայում նշված խախտումները վարչական պատասխանատվության ենթարկվելուց հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին անգամ կատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրհիսնապատիկի չափով:

Պետական հրդեհային տեսչության պաշտոնատար անձանց կողմից տրված կարգադրագրերում նշված ժամկետում թույլ տրված հրդեհային անվտանգության կանոնների խախտումները չվերացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով:

(187-րդ հոդվածը խմբ. 26.08.87, 02.09.93 ՀՕ-79, խմբ., լրաց 15.06.06 ՀՕ-146-Ն)

Հոդված 188. Ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերի պարտադիր պահանջները, պարտադիր սերտիֆիկացման կանոնները, չափումների միասնականության ապահովման նորմատիվ փաստաթղթերի պահանջները խախտելը

Նորմատիվ փաստաթղթերի պարտադիր պահանջները խախտելը, բացի սույն օրենսգրքի 158 հոդվածով նախատեսված իրավախախտումներից արտադրանքն իրացնելու (առաքելու), օգտագործելու (շահագործելու), պահելու, փոխադրելու, օգտահանելու ժամանակ, ինչպես նաև պետական հսկողություն և վերահսկողություն իրականացնելու համար արտադրանք, անհրաժեշտ տվյալներ և փաստաթղթեր ներկայացնելուց խուսափելը`

առաջացնում են տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով:

Առանց համապատասխանության սերտիֆիկատի պարտադիր սերտիֆիկացման ենթակա արտադրանք (այդ թվում` ներմուծվող) իրացնելը (աշխատանք կատարելը, ծառայություն մատուցելը) կամ արտադրողների (կատարողների, մատուցողների), ինչպես նաև սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների պաշտոնատար անձանց կողմից սերտիֆիկացման կանոնները խախտելը`

առաջացնում են տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով:

Պետական չափագիտական հսկողության և վերահսկողության ոլորտներում չստուգաչափված չափման միջոցներ կիրառելը, չափման միջոցների ստուգաչափման կանոնները, չափումների կատարման վկայագրված մեթոդիկաները, առևտրում չափագիտական կանոնները և նորմերը, չհաստատված տեսակների չափման միջոցների թողարկման պահանջները խախտելը`

առաջացնում են տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով:

Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման պետական վերահսկողության իրականացման գլխավոր պետական տեսուչի և պետական տեսուչների կարգադրագրերի պահանջները նշված ժամկետում չկատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով:

Սույն հոդվածի առաջին, երկրորդ, երրորդ կամ չորրորդ մասերով նախատեսված արարքները, որոնք նյութական վնաս են պատճառել քաղաքացիներին, կազմակերպություններին կամ պետությանը`

առաջացնում են տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից մինչև հինգհարյուրապատիկի չափով:

(188-րդ հոդվածը խմբ. 02.09.93 ՀՕ-79, 28.04.98 ՀՕ-212)

Հոդված 1881 . Փաստաթղթերի (վավերագրերի) պարտադիր օրինակի առաքում չիրականացնելը

Օրենքով սահմանված փաստաթղթերի (վավերագրերի) պարտադիր օրինակի առաքումը (փոխանցումը) համապատասխան անձանց կողմից չիրականացնելը կամ փաստաթղթերի պարտադիր անվճար օրինակն անհատույց չտրամադրելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով։

Նույն խախտումը, որը կատարվել է կրկին անգամ՝ վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ 6 ամսվա ընթացքում՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով։

(1881  հոդվածը լրաց. 04.10.05 ՀՕ-187-Ն)

Հոդված 189. Առանց թողարկման տվյալների զանգվածային լրատվության միջոցի տարածումը կամ պարտադիր օրինակներ չուղարկելը կամ զանգվածային լրատվության միջոցի` ֆինանսավորման աղբյուրների թափանցիկությանը և ազդեցությունների բացահայտմանն ուղղված հաշվետվությունն օրենքով սահմանված ժամկետում չհրապարակելը

Զանգվածային լրատվության միջոցի տարածումը, որի թողարկումը չի պարունակում օրենքով սահմանված թողարկման տվյալները, կամ նյութական կրիչի վրա թողարկված զանգվածային լրատվության միջոցի տարածումն առանց օրենքով սահմանված պարտադիր օրինակներն ըստ պատկանելույն ուղարկելու, կամ զանգվածային լրատվության միջոցի` ֆինանսավորման աղբյուրների թափանցիկությանն ուղղված հաշվետվությունն օրենքով սահմանված ժամկետում չհրապարակելը`

առաջացնում է տուգանքի նշանակում լրատվական գործունեություն իրականացնողի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:

Նույն խախտումը, որը կատարվել է կրկին անգամ` վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում`

առաջացնում է տուգանքի նշանակում լրատվական գործունեություն իրականացնողի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:

(189-րդ հոդվածը փոփ. 11.05.92, 02.09.93 ՀՕ-79, 17.12.97 ՀՕ-189, 13.12.03 ՀՕ-15-Ն)

Հոդված 1891. Թանկարժեք մետաղներ և քարեր կամ դրանք պարունակող առարկաներ ստանալու, ծախսելու, հաշվառելու, պահպանելու սահմանված կանոնները խախտելը

Բոլոր տեսակների թանկարժեք մետաղներ ու քարեր և դրանք պարունակող առարկաներ վերամշակող, կիրառող և օգտագործող ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների պաշտոնատար անձանց կողմից թանկարժեք մետաղներ և քարեր կամ դրանք պարունակող առարկաներ ստանալու, ծախսելու, հաշվառելու, պահպանելու, ինչպես նաև դրանց ջարդոնն ու թափոնները հավաքելու և պետական ֆոնդ հանձնելու սահմանված կանոնները խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հիսուն տոկոսից մինչև հարյուր հիսուն տոկոսի չափով:

(1891 հոդվածը խմբ. 28.05.86, 02.09.93 ՀՕ-79)

Հոդված 1892. Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատություններում առարկաների հայերեն դասավանդումը կամ միջնակարգ-մասնագիտական, մասնագիտական տեխնիկական և բարձրագույն ուսումնական հաստատություններում հայոց լեզվի ուսուցումը կամ հայոց լեզվի ընդունելության քննությունը չապահովելը

Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատություններում առարկաների հայերեն դասավանդումը կամ միջնակարգ-մասնագիտական, մասնագիտական-տեխնիկական և բարձրագույն ուսումնական հաստատություններում հայոց լեզվի ընդունելության քննությունը (բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի) չապահովելը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկից մինչև հարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի չափով:

Նույն խախտումը, որը կատարվել է կրկին անգամ` վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում`

առաջացնում է տուգանքի նշանակում` քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրքսանապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` երկուհարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով:

(1892 հոդվածը լրաց. 02.12.97 ՀՕ-162, փոփ. 16.03.04 ՀՕ-58-Ն)

Հոդված 1893. Հայաստանի Հանրապետության պետական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների (անկախ սեփականության ձևից) գործավարությունը ոչ հայերեն վարելը, ցուցանակները, ձևաթղթերը, դրոշմանիշները, նամականիշները, կնիքները, միջազգային փոստային ծրարները և գովազդները ոչ հայերեն ձևավորելը

Հայաստանի Հանրապետության պետական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների (անկախ սեփականության ձևից) գործավարությունը ոչ հայերեն վարելը, ցուցանակները, ձևաթղթերը, դրոշմանիշները, նամականիշները, կնիքները, միջազգային փոստային ծրարները և գովազդները ոչ հայերեն ձևավորելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով:

Նույն խախտումը, որը կատարվել է կրկին անգամ` վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում`

առաջացնում է տուգանքի նշանակում` քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` երկուհարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով:

(1893 հոդվածը լրաց. 02.12.97 ՀՕ-162, փոփ. 16.03.04 ՀՕ-58-Ն)

Հոդված 1894. Զանգվածային միջոցառումների ժամանակ ոչ հայերեն ելույթների համաժամանակյա թարգմանությունը չապահովելը

Համագումարներում, նստաշրջաններում, ժողովներում, գիտաժողովներում, հրապարակային ատենախոսություններում և պաշտոնական ու զանգվածային այլ միջոցառումների ժամանակ ոչ հայերեն ելույթների համաժամանակյա հայերեն թարգմանությունը չապահովելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` ութսունապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի չափով:

Նույն խախտումը, որը կատարվել է կրկին անգամ` վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում`

առաջացնում է տուգանքի նշանակում` քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի չափով:

(1894 հոդվածը լրաց. 02.12.97 ՀՕ-162, փոփ. 16.03.04 ՀՕ-58-Ն)

Հոդված 1895. Միջազգային ատյաններում Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող անձանց ոչ հայերեն պաշտոնական ելույթները, Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող արտասահմանյան պետական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների պետական վերահսկողության ենթակա փաստաթղթերը հայերենով չզուգակցելը

Միջազգային ատյաններում Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող անձանց ոչ հայերեն պաշտոնական ելույթները (բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի), Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող արտասահմանյան պետական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների պետական վերահսկողության ենթակա փաստաթղթերը հայերենով չզուգակցելը`

առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև հիսնապատիկի չափով:

(1895 հոդվածը լրաց. 02.12.97 ՀՕ-162, փոփ. 16.03.04 ՀՕ-58-Ն)

Հոդված 1896. Պաշտոնատար անձանց հայերենին չտիրապետելը և սպասարկման առանձին ոլորտներում աշխատող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հայերենին չտիրապետելը

Պաշտոնատար անձանց հայերենին չտիրապետելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի չափով:

Սպասարկման առանձին ոլորտներում աշխատող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հայերենին չտիրապետելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև հիսնապատիկի չափով:

(1896 հոդվածը լրաց. 02.12.97 ՀՕ-162, փոփ. 16.03.04 ՀՕ-58-Ն)

Հոդված 1897. Տեղեկություն տալու պարտականությունը չկատարելը

Օրենքով նախատեսված տեղեկությունը պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական հիմնարկների, բյուջեներից ֆինանսավորվող կազմակերպությունների, ինչպես նաև հանրային նշանակության կազմակերպությունների պաշտոնատար անձանց կողմից ապօրինաբար չտրամադրելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև հիսնապատիկի չափով:

Նույն խախտումը, որը կատարվել է կրկին անգամ` վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:

(1897 հոդվածը լրաց. 01.12.03 ՀՕ-47-Ն)

Հոդված 1898. Էրոտիկ բնույթի տպագիր հրատարակությունների, տեսաձայներիզների և տեսասկավառակների վաճառքն արգելված վայրերում

Էրոտիկ բնույթի տպագիր հրատարակությունների, տեսաձայներիզների և տեսասկավառակների վաճառքն արգելված վայրերում`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:

Նույն խախտումը, որը կատարվել է կրկին անգամ` վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով:

(1898 հոդվածը լրաց. 01.12.03 ՀՕ-47-Ն)

Հոդված 190. Քաղաքացիների կողմից ողորկափող որսորդական հրազեն ձեռք բերելու, պահելու, ուրիշին տալու կամ վաճառելու կարգը խախտելը

Առանց ներքին գործերի մարմինների թույլտվության քաղաքացիների կողմից ողորկափող որսորդական հրազեն ձեռք բերելը, պահելը, ուրիշ անձանց տալը կամ վաճառելը`

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հիսուն տոկոսից մինչև դրա լրիվ չափը` զենքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

Նույն գործողությունները այն անձի կողմից կատարելը, որը սույն հոդվածի առաջին մասով նախատեսված խախտումներից որևէ մեկի համար մեկ տարվա ընթացքում ենթարկվել է վարչական տույժի`

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի վաթսունհինգ տոկոսից մինչև հարյուր հիսուն տոկոսի չափով` զենքի բռնագրավմամբ:

(190-րդ հոդվածը խմբ. 02.09.93 ՀՕ-79)

Հոդված 191. Հրազենը և զինամթերքը պահելու կամ փոխադրելու կանոնները խախտելը

Զենք պահելու համար ներքին գործերի մարմինների թույլտվություն ունեցող քաղաքացիների կողմից ողորկափող որսորդական հրազենը և ակոսավոր հրազենն ու զինամթերքը պահելու կամ փոխադրելու կանոնները խախտելը`

առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի տասը տոկոսից մինչև քսան տոկոսի չափով կամ զենքի և զինամթերքի հատուցմամբ վերցնում:

Նույն գործողությունները այն անձի կողմից կատարելը, որը սույն հոդվածի առաջին մասով նախատեսված խախտումներից որևէ մեկի համար մեկ տարվա ընթացքում ենթարկվել է վարչական տույժի`

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգ տոկոսից մինչև երեսուն տոկոսի չափով` զենքի և զինամթերքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

Հրազենը և զինամթերքը պահելու կամ փոխադրելու կանոնները ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների այն աշխատողների կողմից խախտելը, որոնք պատասխանատու են դրանց անվթարության համար, ինչպես նաև նրանց կողմից հրազենը և զինամթերքը ոչ ըստ նպատակի օգտագործելը`

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի երեսուն տոկոսից մինչև դրա լրիվ չափը:

Նույն գործողությունները այն անձի կողմից կատարելը, որը մեկ տարվա ընթացքում սույն հոդվածի երրորդ մասով նախատեսված խախտումներից որևէ մեկի համար ենթարկվել է վարչական տույժի`

առաջացնում են տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հիսուն տոկոսից մինչև հարյուր հիսուն տոկոսի չափով:

(191-րդ հոդվածը խմբ. 02.09.93 ՀՕ-79)

Հոդված 192. Հրազենի գրանցման (վերագրանցման) ժամկետները կամ հաշվառման վերցնելու կանոնները խախտելը

Քաղաքացիների կողմից բնակության վայրը փոխելիս հրազենի գրանցման (վերագրանցման) սահմանված ժամկետները խախտելը կամ ներքին գործերի մարմիններում այն հաշվառման վերցնելու կանոնները խախտելը`

առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հինգ տոկոսի չափով:

(192-րդ հոդվածը խմբ. 02.09.93 ՀՕ-79)

Հոդված 193. Ողորկափող որսորդական հրազենը և զինամթերքը իրացնելուց խուսափելը

Ողորկափող որսորդական հրազենը և զինամթերքը իրացնելուց այն քաղաքացիների խուսափելը, որոնց զենք և զինամթերք պահելու թույլտվությունը չեղյալ է հայտարարվել ներքին գործերի մարմինների կողմից որսորդական ընկերություններից դուրս գալու կապակցությամբ`

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հինգ տոկոսից մինչև քսան տոկոսի չափով` զենքի և զինամթերքի հատուցմամբ առգրավումով:

(193-րդ հոդվածը խմբ. 02.09.93 ՀՕ-79)

Հոդված 194. Կարատեի ուսուցման կանոնները խախտելը

(194-րդ հոդվածը հանվել է 03.12.96 ՀՕ-102)

Հոդված 195. Առանց անձնագրի կամ առանց գրանցման բնակվելը

Առանց անձնագրի այն քաղաքացիների բնակվելը, որոնք պարտավոր են անձնագիր ունենալ, կամ անվավեր անձնագրով բնակվելը, ինչպես նաև առանց հաշվառման բնակվելը`

առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հիսուն տոկոսից մինչև նվազագույն աշխատավարձի չափով:

(195-րդ հոդվածը փոփ. 02.09.93 ՀՕ-79, 20.05.05 ՀՕ-132-Ն)

Հոդված 1951. Բնակչության պետական ռեգիստրում հաշվառելու կանոնները խախտելը

Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս վեց ամսից ավելի ժամկետով բնակության մեկնող կամ վեց ամսից ավելի ժամկետով բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունից դուրս ծնված Հայաստանի Հանրապետության քաղաքացու մշտական բնակության վայրի (կացարանի) հասցեի վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության համապատասխան դիվանագիտական ներկայացուցչությանը կամ հյուպատոսական հիմնարկին չտեղեկացնելը`

առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսուն տոկոսից մինչև նվազագույն աշխատավարձի չափով:

(1951 հոդվածը լրաց. 20.05.05 ՀՕ-132-Ն)

Հոդված 196. Անձնագիրը դիտավորությամբ փչացնելը կամ այն անփութորեն կորցնելը

Անձնագիրը դիտավորությամբ փչացնելը, ինչպես նաև անձնագիրն անփույթ պահելը, որը հանգեցրել է դրա կորստին`

առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հինգ տոկոսից մինչև տասը տոկոսի չափով:

(196-րդ հոդվածը խմբ. 02.09.93 ՀՕ-79)

Հոդված 197. Առանց անձնագրի կամ առանց գրանցման բնակության թույլատրելը

Անձնագրային սիստեմի կանոնների պահպանման համար պատասխանատու անձանց կողմից քաղաքացիներին առանց անձնագրերի կամ անվավեր անձնագրերով, կամ առանց գրանցման կամ բնակագրման բնակության թույլատրելը, ինչպես նաև քաղաքացիների կողմից իրենց զբաղեցրած բնակելի տարածություններում անձանց առանց անձնագրերի բնակության թույլատրելը`

առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հիսուն տոկոսից մինչև նվազագույն աշխատավարձի չափով:

(197-րդ հոդվածը փոփ. 02.09.93 ՀՕ-79, 20.05.05 ՀՕ-132-Ն)

Հոդված 198. Առանց անձնագրի և առանց սոցիալական ապահովության քարտի համարի ներկայացման աշխատանքի ընդունելը

Գործատուի կողմից առանց անձնագրի և առանց սոցիալական ապահովության քարտի համարի ներկայացման քաղաքացիներին աշխատանքի ընդունելը`

առաջացնում է տուգանքի նշանակում գործատուի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:

Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված տուգանքի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, նույն խախտումը կրկնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում գործատուի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

(198-րդ հոդվածը փոփ. 02.09.93 ՀՕ-79, 24.03.05 ՀՕ-78-Ն)

Հոդված 1981. Զորակոչային տարիքի արական սեռի անձանց` աշխատանքի ընդունման կանոնների խախտումով աշխատանքի ընդունելը

Զորակոչային տարիքի և ժամկետային զինվորական ծառայության չանցած, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ժամկետային զինվորական ծառայությունից չազատված կամ ժամկետային զինվորական ծառայությունից տարկետում չունեցող արական սեռի անձանց` աշխատանքի ընդունման կանոնների խախտումով աշխատանքի ընդունելը`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:

(1981 հոդվածը լրաց. 03.12.96 ՀՕ-102)

Հոդված 1982. Սոցիալական ապահովության քարտերի և սոցիալական ապահովության քարտերի համարների կիրառման կարգը խախտելը

1. Գործատուի կողմից քաղաքացու սոցիալական քարտի համարը աշխատավարձի անձնական քարտում կամ աշխատավարձի հաշվեցուցակում կամ աշխատավարձի և դրան հավասարեցված եկամուտների վճարման տեղեկագրում օրենսդրությամբ սահմանված կարգով չնշելով կամ դրանցում սոցիալական քարտի ակնհայտ սխալ համար նշելով քաղաքացուն աշխատավարձ և դրան հավասարեցված եկամուտ վճարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում գործատուի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:

Սույն մասի առաջին պարբերությամբ նախատեսված տուգանքի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, նույն խախտումը կրկնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում գործատուի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

2. Գործատուի կողմից քաղաքացու սոցիալական քարտի համարը չնշելով կամ սոցիալական քարտի ակնհայտ սխալ համար նշելով օրենսդրությամբ սահմանված կարգով հարկային, պարտադիր սոցիալական ապահովագրություն իրականացնող մարմիններ անձնավորված հաշվետվություններ, տեղեկություններ, հայտարարագրեր ներկայացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում գործատուի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:

Սույն մասի առաջին պարբերությամբ նախատեսված տուգանքի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, նույն խախտումը կրկնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում գործատուի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

3. Օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացու կողմից հարկային կամ պարտադիր սոցիալական ապահովագրություն իրականացնող մարմիններ ներկայացվող անձնավորված հաշվետվություններում, տեղեկություններում, հայտարարագրերում սոցիալական ապահովության քարտի համարը չնշելը`

առաջացնում է տուգանքի նշանակում գործատուի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:

4. Պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց կողմից առանց սոցիալական ապահովության քարտի համարի` օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացուն կենսաթոշակ, նպաստ ու հատուցում նշանակելը կամ վճարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում գործատուի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:

Սույն մասի առաջին պարբերությամբ նախատեսված տուգանքի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, նույն խախտումը կրկնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում գործատուի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

5. Օրենսդրությամբ չնախատեսված դեպքերում գործատուի կողմից քաղաքացուց սոցիալական ապահովության քարտ կամ սոցիալական ապահովության քարտի համար պահանջելը`

առաջացնում է տուգանքի նշանակում գործատուի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:

(1982 հոդվածը լրաց. 24.03.05 ՀՕ-78-Ն)

Հոդված 199. Անձնագրերն ապօրինի վերցնելը և դրանք գրավ ընդունելը

Պաշտոնատար անձանց կողմից քաղաքացիների անձնագրերն ապօրինի վերցնելը, ինչպես նաև նրանց կողմից անձնագրերը գրավ ընդունելը`

առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հինգ տոկոսից մինչև տասը տոկոսի չափով:

(199-րդ հոդվածը խմբ. 02.09.93 ՀՕ-79)

Հոդված 200. Սահմանամերձ գոտի մուտք գործելու և այնտեղ բնակվելու կանոնները խախտելը

Սահմանամերձ գոտի մուտք գործելու կանոնները, ինչպես նաև այնտեղ բնակվելու կամ գրանցվելու կանոնները խախտելը`

առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հինգ տոկոսից մինչև տասը տոկոսի չափով:

(200-րդ հոդվածը խմբ. 02.09.93 ՀՕ-79)

Հոդված 201. Օտարերկրյա քաղաքացիների Հայաստանի Հանրապետությունում գտնվելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տերիտորիայով տրանզիտով անցնելու կանոնները խախտելը

Օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց կողմից Հայաստանի Հանրապետությունում գտնվելու կանոնները խախտելը, այսինքն` առանց Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունքի փաստաթղթերի բնակվելը, կամ անվավեր փաստաթղթերով բնակվելը, հաշվառման կամ տեղափոխության և բնակության վայր ընտրելու սահմանված կարգը չպահպանելը, Հայաստանի Հանրապետությունում նրանց գտնվելու որոշված ժամկետը լրանալուց հետո մեկնելուց խուսափելը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տերիտորիայով տրանզիտով անցնելու կանոնները չպահպանելը`

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի չափից մինչև եռապատիկի չափով:

Օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց Հայաստանի Հանրապետությունում ընդունող կամ նրանց սպասարկումն ապահովող ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների այն պաշտոնատար անձանց կողմից, որոնք իրականացնում են օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց Հայաստանի Հանրապետությունում գտնվելու և Հայաստանի Հանրապետության տերիտորիայով տրանզիտով անցնելու պայմանների պահպանման հետ կապված պարտականություններ, հիշյալ քաղաքացիների հաշվառման կամ հաշվառումից հանելու, Հայաստանի Հանրապետությունում նրանց բնակվելու, տեղափոխելու և բնակության վայրը փոխելու իրավունքի փաստաթղթերը ձևակերպելու սահմանված կարգը խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի կրկնապատիկից մինչև քառապատիկի չափով:

Օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց մասնավոր գործերով Հայաստանի Հանրապետություն հրավիրած և նրանց բնակելի տարածություն տրամադրած քաղաքացիների կողմից միջոցներ չձեռնարկելը սահմանված կարգով նրանց ժամանակին հաշվառումը կամ հաշվառումից հանումը ապահովելու ուղղությամբ`

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հիսուն տոկոսից մինչև եռապատիկի չափով:

Քաղաքացիների կողմից օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց բնակարան, տրանսպորտային միջոցներ տրամադրելը կամ այլ ծառայություններ մատուցելը ի խախտումն օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց Հայաստանի Հանրապետությունում գտնվելու սահմանված կանոնների և Հայաստանի Հանրապետության տերիտորիայով տրանզիտով անցնելու կանոնների`

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի նվազագույն աշխատավարձի հիսուն տոկոսից մինչև եռապատիկի չափով:

(201-րդ հոդվածը փոփ. 02.09.93 ՀՕ-79, 20.05.05 ՀՕ-132-Ն)

Հոդված 2011. Վտանգավոր և այլ թափոնների փոխադրման և հեռացման կարգը խախտելը

Վտանգավոր և այլ թափոնների փոխադրման համար պատասխանատու անձի կողմից դրանց փոխադրման սկզբի և ավարտի մասին իրավասու պետական մարմնին սահմանված ժամկետներում չհայտնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրհիսնապատիկի չափով:

Վտանգավոր և այլ թափոնների հեռացման համար պատասխանատու անձի կողմից դրանց ստացման և հեռացման գործողությունների մասին իրավասու պետական մարմնին սահմանված ժամկետներում չհայտնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրհիսնապատիկի չափով:

(2011 հոդվածը լրաց. 29.04.96 ՀՕ-53, փոփ. 11.12.02 ՀՕ-495-Ն)

Հոդված 2012. Վտանգավոր և այլ թափոնների անօրինական շրջանառությունը

Վտանգավոր և այլ թափոնների անօրինական շրջանառություն կատարելը, որն էական վնաս չի պատճառել`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրհիսնապատիկի չափով:

(2012 հոդվածը լրաց. 29.04.96 ՀՕ-53, փոփ. 11.12.02 ՀՕ-495-Ն)

Հոդված 202. Մաքսային կանոնները խախտելը

(202-րդ հոդվածը վերացվել է 18.08.93 ՀՕ-73)

Հոդված 203. Մաքսանենգություն

(203-րդ հոդվածը վերացվել է 18.08.93 ՀՕ-73)

Հոդված 204. Կնիքը (կապարակնիքը) դիտավորությամբ վնասելը կամ պոկելը

Իրավազոր պաշտոնատար անձի կողմից դրված կնիքը (կապարակնիքը) դիտավորությամբ վնասելը կամ պոկելը, բացառությամբ սույն օրենսգրքի 138 հոդվածի երկրորդ մասով, 139 հոդվածի առաջին մասով նախատեսված դեպքերի`

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի երեսուն տոկոսից մինչև դրա լրիվ չափը:

(204-րդ հոդվածը խմբ. 02.09.93 ՀՕ-79)

Հոդված 205. Ապօրինի որսի արդյունքներն ընդունելը

Մթերող կազմակերպությունների պաշտոնատար անձանց կողմից ապօրինի որսի արդյունքներն ընդունելը`

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի քսանհինգ տոկոսից մինչև հիսուն տոկոսի չափով:

(205-րդ հոդվածը խմբ. 02.09.93 ՀՕ-79)

Հոդված 2051. Պետական ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների պաշտոնատար անձանց կողմից կրոնական արարողությունների անցկացման նպատակով տարածքներ հատկացնելու սահմանված կարգը խախտելը

Պետական ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների պաշտոնատար անձանց կողմից կրոնական արարողությունների անցկացման նպատակով դահլիճներ, համերգասրահներ, մարզասրահներ, կինոթատրոններ, թատերական դահլիճներ և այլ տարածքներ հատկացնելու սահմանված կարգը խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քառապատիկի չափով:

Նույն խախտումը, որը պաշտոնատար անձը կատարել է կատարվել է կրկին անգամ` վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:

(2051 հոդվածը լրաց. 03.12.96 ՀՕ-102)

Հոդված 2052. Պետական ուսումնական հաստատություններում կրոն դասավանդելու կամ կրոնական բնույթի միջոցառումներ անցկացնելու սահմանված կարգը խախտելը

Պետական ուսումնական հաստատություններում կրոն դասավանդելու սահմանված կարգը խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:

Պետական ուսումնական հաստատություններում, հանգստի ճամբարներում կրոնական բնույթի միջոցառումներ անցկացնելու սահմանված կարգը խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:

(2052 հոդվածը լրաց. 03.12.96 ՀՕ-102)

Հոդված 2053. Հայաստանի Հանրապետությունում գրանցված կրոնական կազմակերպությունների կողմից իրենց կանոնադրություններով չնախատեսված գործունեությամբ զբաղվելը

Հայաստանի Հանրապետությունում գրանցված կրոնական կազմակերպությունների կողմից իրենց կանոնադրություններով չնախատեսված գործունեությամբ զբաղվելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:

(2053 հոդվածը լրաց. 03.12.96 ՀՕ-102)

Հոդված 206. Կրոնական միավորումների վերաբերյալ օրենսդրությունը խախտելը

Կրոնական միավորումների վերաբերյալ օրենսդրությունը խախտելը`

1) կրոնական միավորումների ղեկավարների կողմից միավորումը պետական կառավարման մարմիններում գրանցելուց խուսափելը`

2) կրոնական հավաքներ, երթեր և պաշտամունքի այլ ծեսեր կազմակերպելու և անցկացնելու վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված կանոնները խախտելը.

3) պաշտամունքի սպասավորների և կրոնական միավորումների անդամների կողմից մանկական և պատանեկան հատուկ հավաքներ, ինչպես նաև աշխատանքային, գրական և պաշտամունքի ծիսակատարությունների հետ կապ չունեցող այլ խմբակներ և խմբավորումներ կազմակերպելն ու անցկացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի երեսուն տոկոսից մինչև դրա լրիվ չափը:

(206-րդ հոդվածը խմբ. 02.09.93 ՀՕ-79)

Գ Լ ՈՒ Խ  141

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

Հոդված 2061. Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելը

(2061 հոդվածը խմբ. 01.07.91, 02.09.93 ՀՕ-79, ուժը կորցրել է 16.12.05 ՀՕ-32-Ն)

Հոդված 2062. Ժողովրդական ատենակալի դատարան ներկայանալուն խոչընդոտելը

Ժողովրդական ատենակալի վրա դրված պարտականությունների կատարման համար նրա` դատարան ներկայանալուն պաշտոնատար անձի կողմից որևէ պատրվակով խոչընդոտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հիսուն տոկոսից մինչև հարյուր հիսուն տոկոսի չափով:

(2062 հոդվածը խմբ. 01.07.91, 02.09.93 ՀՕ-79)

Հոդված 2063. Դատարանի մասնավոր որոշումը չկատարելը

Պաշտոնատար անձի կողմից դատարանի մասնավոր որոշումն անհետևանք թողնելը կամ դրանում նշված օրենքի խախտումների վերացման նպատակով միջոցներ չձեռնարկելը, ինչպես նաև մասնավոր որոշմանը սահմանված ժամկետում չպատասխանելը`

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հիսուն տոկոսից մինչև հարյուր հիսուն տոկոսի չափով:

(2063 հոդվածը խմբ. 01.07.91, 02.09.93 ՀՕ-79)

Հոդված 2064. Բնակելի տարածությունից կամ ժամանակավոր կացարանից վտարելու վերաբերյալ դատարանի վճռի կամ դատախազի սանկցիայի կատարմանը դիտավորյալ խոչընդոտելը

 (2064 հոդվածը խմբ. 11.05.92, 02.09.93 ՀՕ-79, ուժը կորցրել է 16.12.05 ՀՕ-32-Ն)

Հոդված 2065. Հարկադիր կատարողի որոշումը դիտավորյալ չկատարելը կամ կատարմանը խոչընդոտելը

Հարկադիր կատարողի որոշումը դիտավորյալ չկատարելը կամ օրենքով նրա վրա դրված պարտականությունների կատարմանը խոչընդոտելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև չորսհարյուրապատիկի չափով:
(2065 հոդվածը լրաց. 11.09.01 ՀՕ-215, խմբ. 16.12.05 ՀՕ-32-Ն)

Հոդված 2066. Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության ներկայացուցչի պարտականությունների կատարմանը խոչընդոտելը

(2066 հոդվածը լրաց. 11.09.01 ՀՕ-215, փոփ. 24.12.04 ՀՕ-68-Ն, ուժը կորցրել է 16.12.05 ՀՕ-32-Ն)

Հոդված 2067. Պարտապանի կողմից սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքի և գույքային իրավունքների կազմի ու քանակի մասին հայտարարագրում տվյալներ թաքցնելը կամ դրանք խեղաթյուրելը կամ հայտարարագիր ներկայացնելուց չարամտորեն խուսափելը

(2067 հոդվածը լրաց. 11.09.01 ՀՕ-215, ուժը կորցրել է 16.12.05 ՀՕ-32-Ն)


Հոդված 2068. Մարդու իրավունքների պաշտպանի հարցմանը չպատասխանելը կամ պահանջվող նյութերը չտրամադրելը

Մարդու իրավունքների պաշտպանի հարցմանը սահմանված ժամկետներում չպատասխանելը կամ սահմանված ժամկետներում պահանջվող նյութերը չտրամադրելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:

(2068 հոդվածը լրաց. 01.06.06 ՀՕ-115-Ն)

Գ Լ ՈՒ Խ  15

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

Հոդված 207. Զինվորական հաշվառման կանոնները խախտելը

Զինապարտների և զորակոչիկների կողմից «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 59-62 հոդվածներով սահմանված զինվորական հաշվառման կանոնները խախտելը, ինչպես նաև զինվորական կոմիսարիատի կանչով չներկայանալը առանց հարգելի պատճառների, զինվորական հաշվառման փաստաթղթերը (զինվորական գրքույկները և զորակոչային տեղամասերի կցագրման վկայականները) դիտավորությամբ փչացնելը կամ անփույթ պահելը, որը հանգեցրել է դրանք կորցնելուն, այն հաշվառման մարմնին, որտեղ զինվորական հաշվառման են վերցված, բնակության վայրի հասցեի, կրթության, աշխատանքի վայրի և պաշտոնի փոփոխման տվյալները ժամանակին չհաղորդելը`

առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի տասը տոկոսի չափով:

Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված խախտումների թվից մեկ տարվա ընթացքում կրկին խախտում կատարելը, որի համար անձն արդեն ենթարկվել է վարչական տույժի`

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի երեսուն տոկոսից մինչև հիսուն տոկոսի չափով:

(207-րդ հոդվածը խմբ. 02.09.93 ՀՕ-79)

Հոդված 208. Զորակոչային տեղամասերի կցագրման ենթակա պատանիների ցուցակները սահմանված ժամկետում չներկայացնելը

Զորակոչային տեղամասերի կցագրման ենթակա պատանիների ցուցակները սահմանված ժամկետում բնակշահագործման կազմակերպությունների, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների, ուսումնական հաստատությունների ղեկավարների կամ զինվորական հաշվառման աշխատանքի համար պատասխանատու մյուս պաշտոնատար անձանց և տնատերերի կողմից զինվորական կոմիսարիատներ չներկայանալը`

առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի տասը տոկոսից մինչև երեսուն տոկոսի չափով:

Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված խախտումը մեկ տարվա ընթացքում կրկին անգամ կատարելը, որի համար անձն արդեն ենթարկվել է վարչական տույժի`

առաջացնում տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի երեսուն տոկոսից մինչև հիսուն տոկոսի չափով:

(208-րդ հոդվածը խմբ. 02.09.93 ՀՕ-79)

Հոդված 209. Զինվորական հաշվառման չներկայացած զինապարտներին և զորակոչիկներին աշխատանքի (սովորելու) ընդունելը

Ըստ բնակության վայրի զինվորական հաշվառման չներկայացած զինապարտներին և զորակոչիկներին ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների, կոլտնտեսությունների և ուսումնական հաստատությունների ղեկավարների կամ մյուս պաշտոնատար անձանց կողմից աշխատանքի ( սովորելու) ընդունելը`

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի տասը տոկոսից մինչև երեսուն տոկոսի չափով:

Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված խախտումը մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը, որի համար անձն արդեն ենթարկվել է վարչական տույժի`

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի երեսուն տոկոսից մինչև հիսուն տոկոսի չափով:

(209-րդ հոդվածը խմբ. 02.09.93 ՀՕ-79)

Հոդված 210. Զինապարտներին և զորակոչիկներին զինվորական կոմիսարիատներ կանչելու մասին նրանց ծանուցելը չապահովելը

Ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների, կոլտնտեսությունների և ուսումնական հաստատությունների ղեկավարների կամ զինվորական հաշվառման աշխատանքի համար պատասխանատու մյուս պաշտոնատար անձանց կողմից զինապարտներին և զորակոչիկների զինվորական կոմիսարիատներ կանչելու մասին զինվորական կոմիսարիատների պահանջով նրանց ծանուցելը չապահովելը, ինչպես նաև ժամանակին հավաքակետեր կամ զորակոչային տեղամասեր զինապարտների և զորակոչիկների ներկայանալուն նրանց կողմից խոչընդոտներ ստեղծելը`

առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի տասը տոկոսից մինչև երեսուն տոկոսի չափով:

Սույն հոդվածի առաջին մասում նախատեսված խախտումների թվից մեկ տարվա ընթացքում կրկին խախտում կատարելը, որի համար անձն արդեն ենթարկվել է վարչական տույժի`

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի երեսուն տոկոսից մինչև հիսուն տոկոսի չափով:

(210-րդ հոդվածը խմբ. 02.09.93 ՀՕ-79)

Հոդված 211. Տնային գրքերը, գրանցման քարտերը և զինվորական հաշվառման փաստաթղթերը ժամանակին չներկայացնելը

Զինապարտներ կամ զորակոչիկներ հանդիսացող բնակիչների տնային գրքերը, գրանցման քարտերը և զինվորական հաշվառման փաստաթղթերը (զինվորական գրքույկները, զորակոչային տեղամասերի կցագրման վկայականները) զինվորական հաշվառման ընդունելը կամ հաշվառումից հանելը ձևակերպելու համար բնակարանային-շահագործման կազմակերպությունների, տների շահագործումն իրականացնող ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների ղեկավարների կամ զինվորական հաշվառման աշխատանքի համար պատասխանատու մյուս պաշտոնատար անձանց, ինչպես նաև տնատերերի կողմից ժամանակին զինվորական կոմիսարիատներ և պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեներ (որոնց վրա դրված է զինապարտների և զորակոչիկների նախնական հաշվառումը) չներկայացնելը, ինչպես նաև զինվորական կոմիսարիատ կանչելու մասին զինապարտներին և զորակոչիկներին հիշյալ անձանց կողմից չծանուցելը`

առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի տասը տոկոսից մինչև երեսուն տոկոսի չափով:

Սույն հոդվածի առաջին մասում նախատեսված խախտումների թվից մեկ տարվա ընթացքում կրկին խախտում կատարելը, որի համար անձն արդեն ենթարկվել է վարչական տույժի`

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի երեսուն տոկոսից մինչև հիսուն տոկոսի չափով:

(211-րդ հոդվածը խմբ. 02.09.93 ՀՕ-79)

Հոդված 212. ԲԱՓՀ-ի պաշտոնատար անձանց կողմից զինապարտների և զորակոչիկների հաշմանդամության վերաբերյալ տեղեկություններ չհաղորդելը

Բժշկա-աշխատանքային փորձաքննական հանձնաժողովների պաշտոնատար անձանց կողմից, որոնց վրա դրված է հաշմանդամ ճանաչված բոլոր զինապարտների և զորակոչիկների մասին, անկախ հաշմանդամության խմբից, պատգամավորների շրջանային, քաղաքային, քաղաքների շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեների սոցիալական ապահովության բաժինների միջոցով զինվորական կոմիսարիատներին տեղեկություններ հաղորդելու պարտականությունը, այդ տեղեկությունները չհաղորդելը`

առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի տասը տոկոսից մինչև երեսուն տոկոսի չափով:

Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված խախտումը մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը, որի համար անձն արդեն ենթարկվել է վարչական տույժի`

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի երեսուն տոկոսից մինչև հիսուն տոկոսի չափով:

(212-րդ հոդվածը խմբ. 02.09.93 ՀՕ-79)

Հոդված 213. Զինապարտների և զորակոչիկների քաղաքացիական կացության ակտերի գրանցումների փոփոխությունների մասին տեղեկությունները զագսի մարմինների պաշտոնատար անձանց կողմից չհաղորդելը

Զինապարտների և զորակոչիկների կողմից ազգանունները, անունները, հայրանունները փոխելու մասին, քաղաքացիական կացության ակտերի գրանցման մեջ ծննդյան տարեթվի ու ծննդավայրի վերաբերյալ փոփոխություններ մտցնելու մասին, ինչպես նաև զինապարտների և զորակոչիկների մահվան գրանցման դեպքերի մասին շրջանային (քաղաքային) զինվորական կոմիսարիատներին քաղաքացիական կացության ակտերի գրանցման (զագս) մարմինների պաշտոնատար անձանց կողմից տեղեկություններ չհաղորդելը`

առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի տասը տոկոսից մինչև երեսուն տոկոսի չափով:

Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված խախտումը մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը, որի համար անձն արդեն ենթարկվել է վարչական տույժի`

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի երեսուն տոկոսից մինչև հիսուն տոկոսի չափով:

(213-րդ հոդվածը խմբ. 02.09.93 ՀՕ-79)

ՀԱՏՎԱԾ III

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐ ՔՆՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

Գ Լ ՈՒ Խ  16

ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 214. Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու համար լիազորված մարմինները (պաշտոնատար անձինք)

Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննում են`

1) պատգամավորների շրջանային, քաղաքային, քաղաքների շրջանային, ավանային, գյուղական խորհուրդների գործադիր կոմիտեներին առընթեր վարչական հանձնաժողովները.

2) պատգամավորների ավանային, գյուղական խորհուրդների գործադիր կոմիտեները.

3) անչափահասների գործերի շրջանային (քաղաքային), քաղաքների շրջանային հանձնաժողովները.

4) դատարանը (դատավորը).

5) ներքին գործերի մարմինները, պետական տեսչությունների մարմինները, արդարադատության նախարարության մարմինները, կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդի մարմինները, սոցիալական ապահովագրության ֆոնդի մարմինները և Հայաստանի Հանրապետության օրենսդրական ակտերով դրա համար լիազորված այլ մարմիններ (պաշտոնատար անձինք):

(214-րդ հոդվածը խմբ. 11.05.92, 02.09.93 ՀՕ-79)

Հոդված 215. Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու համար լիազորված մարմինների (պաշտոնատար անձանց) իրավասության սահմանազատումը

Պատգամավորների շրջանային, քաղաքային, քաղաքների շրջանային, ավանային, գյուղական խորհուրդների գործադիր կոմիտեներին առընթեր վարչական հանձնաժողովները լուծում են վարչական իրավախախտումների վերաբերյալ բոլոր գործերը, բացառությամբ վարչական իրավախախտումների վերաբերյալ ԽՍՀ Միության և միութենական հանրապետությունների օրենսդրության հիմունքներին համապատասխան այլ մարմինների (պաշտոնատար անձանց) իրավասությանը վերապահված գործերի:

Պատգամավորների ավանային, գյուղական խորհուրդների գործադիր կոմիտեները քննում են ԽՍՀ Միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրական ակտերով իրենց իրավասությանը վերապահված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:

Անչափահասների վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննում են անչափահասների գործերի շրջանային (քաղաքային), քաղաքների շրջանային հանձնաժողովները, եթե ՍՍՀՄ օրենսդրական ակտերով այլ բան չի նախատեսված:

Դատարանները (դատավորները) քննում են վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրական ակտերով իրենց իրավասությանը վերապահված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:

Ներքին գործերի մարմինները, պետական տեսչությունների մարմինները և լիազորված մյուս մարմինները (214 հոդվածի 5-րդ կետ) քննում են ԽՍՀՄ օրենսդրական ակտերով իրենց իրավասությանը վերապահված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:

(215-րդ հոդվածը խմբ. 02.07.91)

Հոդված 216. Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու համար լիազորված կոլեգիալ մարմիններ ստեղծելու կարգը

Վարչական հանձնաժողովները ստեղծվում են պատգամավորների համապատասխան խորհուրդների կողմից` նախագահի, նախագահի տեղակալի, պատասխանատու քարտուղարի, ինչպես նաև հանձնաժողովի անդամների կազմով: Պատգամավորների շրջանային, քաղաքային, քաղաքների շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեներին առընթեր վարչական հանձնաժողովներում կա հանձնաժողովի ազատված պատասխանատու քարտուղարի պաշտոն: Վարչական հանձնաժողովների գործունեության կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

Անչափահասների գործերի շրջանային (քաղաքային), քաղաքների շրջանային հանձնաժողովները ստեղծվում են պատգամավորների համապատասխան խորհուրդների կողմից` նախագահի, նախագահի տեղակալի, ազատված պատասխանատու քարտուղարի և հանձնաժողովի անդամների կազմով: Անհրաժեշտության դեպքում հանձնաժողովի կազմի մեջ կարող է մտցվել նաև երեխաների հետ տարվող աշխատանքի գծով տեսչի պաշտոն:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու համար լիազորված այլ կոլեգիալ մարմինների ստեղծման կարգը որոշվում է ԽՍՀՄ և Հայաստանի Հանրապետության օրենսդրական ակտերով:

Հոդված 217. Կոլեգիալ մարմինների նիստերի իրավազորությունը

Վարչական հանձնաժողովները և անչափահասների գործերի հանձնաժողովները իրավունք ունեն վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննել իրենց կազմի անդամների առնվազն կեսի առկայության դեպքում, իսկ պատգամավորների ավանային, գյուղական խորհուրդների գործադիր կոմիտեները` գործադիր կոմիտեի ընդհանուր կազմի առնվազն երկու երրորդի առկայության դեպքում:

Այլ կոլեգիալ մարմինների նիստերի իրավազորությունը սահմանվում է ԽՍՀ Միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

Հոդված 218. Պաշտոնատար անձանց լիազորությունները

Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու համար լիազորված պաշտոնատար անձինք կարող են սույն օրենսգրքի հատուկ մասով նախատեսված վարչական տույժեր նշանակել իրենց վերապահված լիազորությունների սահմաններում և միայն պաշտոնեական պարտականություններ կատարելու ժամանակ:

Այն պաշտոնատար անձանց ցանկը, որոնք սույն օրենսգրքի 214 հոդվածի 5-րդ կետում հիշատակված մարմինների անունից քննում են վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր, սահմանվում է ԽՍՀՄ օրենսդրական ակտերով և ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի որոշումներով:

Գ Լ ՈՒ Խ  17

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 219. Վարչական հանձնաժողովներ

Պատգամավորների շրջանային, քաղաքային, քաղաքների շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեներին առընթեր վարչական հանձնաժողովները քննում են սույն օրենսգրքի 45-47, 55 հոդվածներով (խախտումներ, որոնք օգտակար հանածոների հանքավայրերի մշակման պրոցեսում չեն կատարվել), 95 հոդվածով, 107 հոդվածով, 110-1102 հոդվածներով, 113 հոդվածով, 117 հոդվածի առաջին, երրորդ և չորրորդ մասերով (քաղաքացիական ավիացիայի նախարարությանը չենթարկվող օդանավակայաններում կամ այդպիսի օդանավակայանների շրջանում կատարված խախտումների համար), 134 հոդվածով (բացի վարորդների կողմից տրանսպորտային միջոցներ օգտագործելու վերաբերյալ գործերից), 135 հոդվածով (ավտոմոբիլային տրանսպորտում խախտումներ կատարելու համար), 141-144, 146, 149-151, 153-156, 160, 171, 173, 176 հոդվածներով, 177, 178 հոդվածներով (բացի անչափահասների ծնողների կամ նրանց փոխարինող անձանց վերաբերյալ գործերից) և 1791, 181, 183, 184, 186, 190-193, 195-197, 199, 204, 205, 2051, 2052, 2053, 206, 208-212 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:

Պատգամավորների ավանային, գյուղական խորհուրդների գործադիր կոմիտեներին առընթեր վարչական հանձնաժողովները քննում են սույն օրենսգրքի 46 հոդվածով, 95 հոդվածով, 101 հոդվածով (երբ իրավախախտումը կատարվել է քաղաքացու կողմից), 107, 110, 113 հոդվածներով, 134 հոդվածով (բացի վարորդների կողմից տրանսպորտային միջոցներն օգտագործելու վերաբերյալ գործերից), 135 հոդվածով (ավտոմոբիլային տրանսպորտում խախտումներ կատարելու համար), 141, 142, 146, 149, 150, 153-156, 1621, 171, 173, 175 հոդվածներով, 177, 178 հոդվածներով (բացի անչափահասների ծնողների և նրանց փոխարինող անձանց վերաբերյալ գործերից) և 183, 184, 186, 190-193, 204, 205, 208-212 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:

Պատգամավորների շրջանային, քաղաքային, քաղաքների շրջանային, ավանային, գյուղական խորհուրդների գործադիր կոմիտեներին առընթեր վարչական հանձնաժողովները քննում են նաև այն իրավախախտումների վերաբերյալ գործերը, որոնց համար վարչական պատասխանատվություն է սահմանվում սույն օրենսգրքի 5 հոդվածին համապատասխան:

(219-րդ հոդվածը փոփ. 25.06.86, 06.04.88, 10.03.90, 11.05.92, 14.06.94 ՀՕ-105, 25.05.95 ՀՕ-139, 03.12.96 ՀՕ-102, 23.06.97 ՀՕ-133, 28.04.98 ՀՕ-212, 10.10.00 ՀՕ-96, 23.10.02 ՀՕ-438-Ն, 11.12.02 ՀՕ-495-Ն, 11.12.02 ՀՕ-496-Ն, 04.11.03 ՀՕ-30-Ն, 08.12.04 ՀՕ-174-Ն, 24.03.05 ՀՕ-78-Ն, փոփ. 16.12.05 ՀՕ-262-Ն)

Հոդված 2191. Տարածքային կառավարման մարմինները և տեղական ինքնակառավարման մարմինները

Տարածքային կառավարման մարմինները քննում են սույն օրենսգրքի 48-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը` իրենց տնօրինության տակ գտնվող հողերի մասով, ինչպես նաև սույն օրենսգրքի 431-րդ հոդվածի առաջին, երկրորդ մասերով և 1521-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված իրավախախտումների վերաբերյալ գործերը:

Տեղական ինքնակառավարման մարմինները քննում են սույն օրենսգրքի 48-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը` իրենց տնօրինության տակ գտնվող հողերի մասով, ինչպես նաև սույն օրենսգրքի 431-րդ հոդվածի երրորդ, չորրորդ, հինգերորդ և վեցերորդ մասերով նախատեսված իրավախախտումների վերաբերյալ գործերը, 1521-րդ հոդվածի առաջինից երրորդ մասերով նախատեսված իրավախախտումների վերաբերյալ գործերը, եթե իրավախախտումը չի կատարվել համայնքի ղեկավարի կամ նրա նշանակած պատասխանատու պաշտոնատար անձի կողմից:

Տեղական ինքնակառավարման մարմինները քննում են սույն օրենսգրքի 158 (բացառությամբ երկրորդ և երրորդ մասերի), 162 և 16916 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:

Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց իրավասության սահմաններում քննում են նաև սույն օրենսգրքի 114-րդ, 154, 1541-րդ, 180-րդ, 1691-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:

Տարածքային կառավարման մարմինների անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժ նշանակելու իրավունք ունեն մարզպետները (Երևանի քաղաքապետը), իսկ տեղական ինքնակառավարման մարմինների անունից` համայնքների ղեկավարները:

(2191 լրաց. 23.06.97 ՀՕ-133, խմբ. 17.12.97 ՀՕ-189, 11.12.02 ՀՕ-496-Ն, 04.11.03 ՀՕ-30-Ն, 08.07.05 ՀՕ-168-Ն, լրաց. 16.12.05 ՀՕ-262-Ն, լրաց. 27.11.06 ՀՕ-227-Ն)

Հոդված 220. Պատգամավորների ավանային, գյուղական խորհուրդների գործադիր կոմիտեները

Պատգամավորների ավանային, գյուղական խորհուրդների գործադիր կոմիտեները քննում են սույն օրենսգրքի 46, 95, 100 հոդվածներով, 101 հոդվածով (երբ իրավախախտումը կատարվել է քաղաքացու կողմից), 107, 110, 134 (բացի վարորդների կողմից տրանսպորտային միջոցներն օգտագործելու վերաբերյալ գործերից), 159, 171, 173, 1741, 176 հոդվածներով, 177, 178 հոդվածներով (բացի անչափահասների ծնողների կամ նրանց փոխարինող անձանց վերաբերյալ գործերից), 184, 186, 190-193, և 205 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:

(220-րդ հոդվածը փոփ. 26.06.86, 03.12.96 ՀՕ-102, 23.10.02 ՀՕ-438-Ն)

Հոդված 221. Անչափահասների գործերի հանձնաժողովները

Անչափահասների գործերի շրջանային (քաղաքային), քաղաքների շրջանային հանձնաժողովները քննում են անչափահասների վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը, բացի սույն օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված իրավախախտումների վերաբերյալ գործերից: Սույն օրենսգրքի 53, 123-131, 160, 172, 173, 190-193 հոդվածներով նախատեսված իրավախախտումների վերաբերյալ գործերը նրանց կողմից քննվում են միայն այն դեպքերում, երբ այն մարմինը (պաշտոնատար անձը), որն ստացել է նշված իրավախախտումների վերաբերյալ գործը, այն հանձնում է այդ հանձնաժողովների քննությանը: Անչափահասների գործերի հանձնաժողովները քննում են նաև անչափահասների ծնողների կամ նրանց փոխարինող անձանց վերաբերյալ սույն օրենսգրքի 177 հոդվածով և 178 հոդվածի առաջին և երրորդ մասերով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:

Հոդված 222. Հարբեցողության դեմ պայքարի հանձնաժողովները

Պատգամավորների շրջանային, քաղաքային և քաղաքների շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեներին առընթեր հարբեցողության դեմ պայքարի հանձնաժողովները քննում են սույն օրենսգրքի 159 հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:

(222-րդ հոդվածը փոփ. 10.10.00 ՀՕ-96)

Հոդված 223. Առաջին ատյանի դատարանների դատավորները

Առաջին ատյանի դատարանների դատավորները քննում են սույն օրենսգրքի 401-407, 44, 53, 531, 972, 973, 1043, 147, 1661, 1705, 172 հոդվածներով, 175 հոդվածի երրորդ մասով և 1801, 182, 1831, 185, 1892, 1893, 1894, 1895, 1896, 1897, 1898 և 1982 հոդվածի չորրորդ և հինգերորդ մասերով, 2061, 2062, 2063, 2064, 2065, 2066, 2067, 2068 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:

Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի դատավորները քննում են սույն օրենսգրքի 2061, 2062, 2063 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը, եթե այդ իրավախախտումները կատարվել են Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի կողմից արդարադատություն իրականացնելու ժամանակ:

(223-րդ հոդվածը փոփ 01.07.91, 11.05.92, 02.09.93 ՀՕ-79, 19.05.95 ՀՕ-137, 04.11.96 ՀՕ-85, 03.12.96 ՀՕ-102, 02.12.97 ՀՕ-162, 19.03.99 ՀՕ-287, 10.10.00 ՀՕ-96, 11.09.01 ՀՕ-215, 01.12.03 ՀՕ-47-Ն, 24.03.05 ՀՕ-78-Ն, լրաց. 01.06.06 ՀՕ-115-Ն)

Հոդված 2231. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության մարմինները

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության մարմինները քննում են սույն օրենսգրքի 189 հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունի մամուլը և զանգվածային լրատվության մյուս միջոցները գրանցող մարմնի ստորաբաժանման պետը:

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը քննում է սույն օրենսգրքի 2065-2067 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունի դատական ակտերի հարկադիր կատարողը, բացառությամբ վարչական կալանքի:

(2231 հոդվածը խմբ. 11.05.92, լրաց. 16.12.05 ՀՕ-14-Ն)

Հոդված 224. Ներքին գործերի մարմինները (միլիցիա)

Ներքին գործերի մարմինները քննում են սույն օրենսգրքի 115 հոդվածի առաջին, երկրորդ, չորրորդ և հինգերորդ մասերով, 116-118 և 135 հոդվածներով, 136 հոդվածի երկրորդ և երրորդ մասերով, 137 հոդվածի երրորդ, չորրորդ և հինգերորդ մասերով, 138 հոդվածով, (բացառությամբ ավտոմոբիլային տրանսպորտում կատարված խախտումների), 139, 140, 167, 172, 1721, 1742 և 175 հոդվածներով, 178 հոդվածի երկրորդ մասով, 200, 201 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:

Ներքին գործերի մարմինների անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն`

1) սույն օրենսգրքի 44 հոդվածով, 115 հոդվածի առաջին, երկրորդ, չորրորդ և հինգերորդ մասերով, 116-118, 135 հոդվածներով, 136 հոդվածի երկրորդ և երրորդ մասերով, 137 հոդվածի երրորդ, չորրորդ և հինգերորդ մասերով, 138 հոդվածով (բացառությամբ ավտոմոբիլային տրանսպորտում կատարված խախտումների), 139, 167, 172, 174, 1742, 175 հոդվածներով, 178 հոդվածի երկրորդ մասով, 200 հոդվածով, 201 հոդվածի առաջին մասով նախատեսված վարչական իրավախախտումների համար` ներքին գործերի մարմինների պետերը և նրանց տեղակալները, իսկ սույն օրենսգրքի 201 հոդվածի երկրորդ, երրորդ և չորրորդ մասերով նախատեսված իրավախախտումների համար` պատգամավորների շրջանային, քաղաքային, քաղաքների շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեների ներքին գործերի բաժինների (վարչությունների) պետերը կամ պետերի տեղակալները:

սույն օրենսգրքի 1721 հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների համար` պատգամավորների շրջանային, քաղաքային, քաղաքների շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեների ներքին գործերի բաժինների (վարչությունների), տրանսպորտում ներքին գործերի մարմինների պետերը կամ պետերի տեղակալները, ինչպես նաև ներքին գործերի մարմինների սիստեմում եղած միլիցիայի բաժանմունքների պետերը.

սույն օրենսգրքի 174, 1742 և 175 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների համար, բացի դրանից` տրանսպորտում ներքին գործերի մարմինների, պատգամավորների շրջանային, քաղաքային, քաղաքների շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեների ներքին գործերի բաժիններին (վարչություններին) հավասարեցված ներքին գործերի մյուս մարմինների պետերը կամ պետերի տեղակալները, ինչպես նաև ներքին գործերի մարմինների սիստեմում եղած միլիցիայի բաժանմունքների պետերը.

2) սույն օրենսգրքի 123, 1231, 124, 1241, 125, 126, 128, 129, 131, 132, 133 հոդվածներով, 134-րդ հոդվածով (վարորդների կողմից տրանսպորտային միջոցներ օգտագործելու վերաբերյալ), 1341, 140 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների համար` պետավտոտեսչության բաժանմունքի (բաժնի, վարչության) պետը կամ պետի տեղակալը, իսկ ոստիկանության բաժնում պետավտոտեսչության բաժանմունք (բաժին) չլինելու դեպքում` ոստիկանության բաժնի պետը կամ պետի տեղակալը: Այդպիսի գործերի քննության կարող են մասնակցել նաև աշխատողների կոլեկտիվների և (կամ) հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները.

3) սույն օրենսգրքի 123 հոդվածի առաջին, երկրորդ, երրորդ, հինգերորդ և վեցերորդ մասերով, 124 հոդվածի առաջին, երրորդ, յոթերորդ մասերով, 128, 131-134, 1341 և 140 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների համար` ճանապարհապարեկային ծառայության ստորաբաժանումների հրամանատարները և նրանց տեղակալները, պետավտոտեսուչները, ճանապարհապարեկային ծառայության տեսուչները` տուգանք՝ սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև տասնապատիկի չափը ներառյալ:

Ճանապարհապարեկային ծառայության տեսուչները և ճանապարհային երթևեկության կանոնների և ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանը վերաբերող այլ նորմատիվների պահպանության նկատմամբ վերահսկողություն իրականացնող մյուս տեսուչները` տուգանք սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև հինգ տոկոսի չափով: 

(224-րդ հոդվածը փոփ. 25.06.86, 30.09.87, 10.03.90, 02.07.91, 02.09.93 ՀՕ-79, 14.06.94 ՀՕ-105, 03.12.96 ՀՕ-102, 24.12.04 ՀՕ-68-Ն, 24.11.04 ՀՕ-136-Ն, խմբ. 16.12.05 ՀՕ-26-Ն, փոփ. 16.12.05 ՀՕ-32-Ն)

Հոդված 225. Պետական հրդեհային հսկողության մարմինները

Պետական հրդեհային հսկողության (Պետական հրդեհային տեսչության) մարմինները քննում են սույն օրենսգրքի 791, 122 և 187 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:

Պետական հրդեհային տեսչության անունից վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն`

ա) հրդեհային հսկողության գծով Հայաստանի Հանրապետության գլխավոր պետական տեսուչը` տուգանք` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրհիսնապատիկի չափով.

բ) հրդեհային հսկողության գծով Հայաստանի Հանրապետության գլխավոր պետական տեսուչի տեղակալները` տուգանք` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից երկուհարյուրապատիկի չափով.

գ) հրդեհային հսկողության գծով Հայաստանի Հանրապետության ավագ պետական տեսուչները` տուգանք` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանհինգապատիկից հարյուրհիսնապատիկի չափով.

դ) հրդեհային հսկողության գծով Հայաստանի Հանրապետության պետական տեսուչները` տուգանք` սահմանված նվազագույն աշխատավարձի քսահինգապատիկից հարյուրապատիկի չափով:

(225-րդ հոդվածը փոփ. 26.08.87, 14.06.94 ՀՕ-105, 04.11.03 ՀՕ-30-Ն, խմբ 15.06.06 ՀՕ-146-Ն)


Հոդված 226. Երկաթուղային տրանսպորտի մարմինները

Երկաթուղային տրանսպորտի մարմինները քննում են սույն օրենսգրքի 43 հոդվածի առաջին մասով, 115, 116 հոդվածներով, 122 հոդվածի առաջին մասով, 135 հոդվածի առաջին մասով, 136 հոդվածի առաջին մասով, 137 և 138 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:

Երկաթուղային տրանսպորտի մարմինների անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն`

կայարանապետը և նրա տեղակալը, մեկնակայարանի պետը և նրա տեղակալը, լոկոմոտիվային (վագոնային) դեպոյի պետը, մարդատար գնացքի պետը (մարդատար գնացքի բրիգադավար-մեխանիկը).

մարդատար գնացքների վերահսկիչ-ռևիզորը, մարդատար գնացքների հրահանգիչ-ռևիզորը, եկամուտների վերահսկողության ռևիզորը, ճանապարհային վարպետը, ուղեմասի պետը, ազդանշանման ու կապի մասի պետը.

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարության ռազմականացված պահպանության վարչության բաժնի պետը և նրա տեղակալը, բաժնի/ ջոկատի, խմբի, հրշեջ գնացքի/ պետը և նրա տեղակալը հակահրդեհային կանխարգելման ավագ հրահանգիչը և հրահանգիչը, խմբի բաժանմունքի (պահակության), երկաթուղու ռազմականացված պահպանության հրշեջ գնացքի, մետրոպոլիտենի պետը.

երկաթուղային տրանսպորտի գլխավոր սանիտարական բժիշկը և նրա տեղակալը, երկաթուղային ճանապարհների գլխավոր սանիտարական բժիշկը և նրա տեղակալը, մետրոպոլիտենի գլխավոր սանիտարական բժիշկը, երկաթուղու բաժանմունքի գլխավոր բժիշկը, գծային տեղամասի գլխավոր սանիտարական բժիշկը:

Մարդատար գնացքի պետի (մարդատար գնացքի բրիգադավար-մեխանիկ), ճանապարհային վարպետների, խմբի բաժանմունքի (պահակության), երկաթուղու, ռազմականացված պահպանության հրշեջ գնացքի, մետրոպոլիտենի պետի, երկաթուղու գլխավոր սանիտարական բժշկի և նրա տեղակալի, երկաթուղու բաժանմունքի գլխավոր սանիտարական բժշկի, ուղեմասի գլխավոր սանիտարական բժշկի կողմից նշանակվող տուգանքի չափը չի գերազանցել սահմանված նվազագույն աշխատավարձի քսան տոկոսը:

(226-րդ հոդվածը խմբ. 10.03.90, 14.06.94 ՀՕ-105)

Հոդված 227. Օդային տրանսպորտի մարմինները

Օդային տրանսպորտի մարմինները քննում են սույն օրենսգրքի 43 հոդվածի երկրորդ մասով, 117-119, 121 հոդվածներով, 122 հոդվածի երկրորդ մասով, 137 հոդվածով (օդային տրանսպորտում խախտումներ կատարելու համար) և 139 հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:

Օդային տրանսպորտի մարմինների անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն.

1) սույն օրենսգրքի 43 հոդվածի երկրորդ մասով, 117-119 հոդվածներով, 122 հոդվածի երկրորդ մասով, 137 հոդվածի երրորդ մասով, 139 հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների համար`

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետը և նրա տեղակալը, միացյալ ավիաջոկատի (ավիաէսկադրիլիայի) հրամանատարը և նրա տեղակալը, օդանավակայանի պետը և նրա տեղակալը, ավիաձեռնարկության (օդանավակայանի) փոխադրումների կազմակերպման ծառայության պետը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության տեսչության (թռիչքների անվտանգության գծով) պետը, օդանավի հրամանատարը.

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության վերահսկիչ-վերստուգիչ բաժնի պետը և նրա տեղակալը, այդ բաժնի ավագ վերստուգիչը, առևտրական վերստուգիչը, վերստուգիչը.

քաղաքացիական ավիացիայի սանիտարահակահամաճարակաբանական կայանի գլխավոր բժիշկը.

ավիաձեռնարկության (օդանավակայանի) ռազմականացված պահպանության ջոկատի և առանձին անձնակազմի պետը:

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության վերահսկիչ-վերստուգիչ բաժնի ավագ վերստուգիչի, առևտրական վերստուգիչի, ավիաձեռնարկության (օդանավակայանի) փոխադրումների կազմակերպման ծառայության պետի, քաղաքացիական ավիացիայի սանիտարահակահամաճարակաբանական կայանի գլխավոր բժշկի, ավիաձեռնարկության (օդանավակայանի) ռազմականացված պահպանության առանձին անձնակազմի պետի կողմից նշանակվող տուգանքի չափը չի կարող գերազանցել սահմանված նվազագույն աշխատավարձի քսան տոկոսը:

2) Սույն օրենսգրքի 121 հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների համար` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետը և նրա տեղակալը:

(227-րդ հոդվածը խմբ. 10.03.90, 14.06.94 ՀՕ-105)

Հոդված 228. Հայաստանի Հանրապետության պետլեռտեխհսկողության փոքրաչափս նավերի պետական տեսչությունը

Հայաստանի Հանրապետության պետլեռտեխհսկողությունը և նրա փոքրաչափս նավերի պետական տեսչությունը քննում են սույն օրենսգրքի 120 հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:

Հայաստանի Հանրապետության պետլեռտեխհսկողության և նրա փոքրաչափս նավերի պետական տեսչության անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն`

1) Հայաստանի Հանրապետության պետլեռտեխհսկողության նախագահը և նրա տեղակալները` տուգանք քաղաքացիների նկատմամբ սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև երեսուն տոկոսի և պաշտոնատար անձանց նկատմամբ` մինչև հիսուն տոկոսի չափով.

2) Հայաստանի Հանրապետության պետլեռտեխհսկողության փոքրաչափս նավերի պետական տեսչության պետը` տուգանք քաղաքացիների և պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև քսան տոկոսի չափով կամ նավավարների զրկում փոքրաչափս նավերի տեսչության հսկողությանը ենթակա նավեր վարելու իրավունքից:

(228-րդ հոդվածը խմբ. 24.09.86, 14.06.94 ՀՕ-105)

Հոդված 229. Քաղաքային և միջքաղաքային մարդատար ավտոմոբիլային տրանսպորտի և էլեկտրատրանսպորտի մարմինները

Քաղաքային և միջքաղաքային մարդատար ավտոմոբիլային տրանսպորտի և էլեկտրատրանսպորտի մարմինները քննում են սույն օրենսգրքի 135 հոդվածի երկրորդ մասով, 136 հոդվածի երկրորդ և երրորդ մասերով և 137 հոդվածով (ավտոմոբիլային տրանսպորտում և էլեկտրատրանսպորտում խախտումներ կատարելու համար) նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:

Սույն հոդվածի առաջին մասում թվարկված մարմինների անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն հսկիչ-ռևիզորները, տոմսային հսկիչները և քաղաքային ու միջքաղաքային մարդատար ավտոմոբիլային տրանսպորտի և էլեկտրատրանսպորտի (տրոլեյբուս, տրամվայ) դրա համար լիազորված մյուս աշխատողները:

Հոդված 230. Աշխատանքի պետական տեսչությունը

Աշխատանքի պետական տեսչությունը քննում է սույն օրենսգրքի 41, 961, 1695, 1696, 1697, 1698, 1821, 198 հոդվածներով և 1982 հոդվածի առաջին մասով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:

Աշխատանքի պետական տեսչության անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության աշխատանքի գլխավոր պետական տեսուչը, նրա տեղակալները և աշխատանքի պետական տեսչության տարածքային մարմինների ղեկավարները:

(230-րդ հոդվածը փոփ. 14.06.94 ՀՕ-105, 26.12.02 ՀՕ-499-Ն, 25.12.03 ՀՕ-31-Ն, 14.12.04 ՀՕ-187-Ն, 24.03.05 ՀՕ-78-Ն)

Հոդված 231. Պետլեռտեխհսկողության մարմինները

Պետլեռտեխհսկողության մարմինները քննում են սույն օրենսգրքի 49, 59 հոդվածներով, 60 հոդվածով (լեռնային աշխատանքների անվտանգ կատարման մասով), 96 (լեռնային աշխատանքների անվտանգ կատարման մասով) և 98 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:

Պետլեռտեխհսկողության մարմինների անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն`

1) ընդերքի վերաբերյալ օրենսդրության խախտման, այդ թվում հիդրոհանքային ռեսուրսների պահպանման և օգտագործման կանոնների խախտման համար պետլեռտեխհսկողության շրջանային տեսչությունների պետերը` տուգանք սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև հարյուր տոկոսի չափով, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արդյունաբերության մեջ աշխատանքների անվտանգ կատարման և լեռնային հսկողության վարչության պետը և նրա տեղակալները` տուգանք` սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև եռապատիկը.

2) արդյունաբերության ճյուղերում և պետլեռտեխհսկողության մարմինների վերահսկողությանը ենթակա օբյեկտներում աշխատանքի անվտանգ կատարման կանոնները, նորմաներն ու հրահանգները խախտելու համար պետլեռտեխհսկողության շրջանային տեսչությունների պետերը` տուգանք սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև հիսուն տոկոսի չափով, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արդյունաբերության մեջ աշխատանքների անվտանգ կատարման և լեռնային հսկողության վարչության պետը և նրա տեղակալները` տուգանք` սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև լրիվ չափը.

3) արդյունաբերության ճյուղերում և պետլեռտեխհսկողության մարմինների վերահսկողությանը ենթակա օբյեկտներում պայթուցիկ նյութերի պահպանման, օգտագործման ու հաշվառման կանոնները, նորմաները և հրահանգները խախտելու համար պետլեռտեխհսկողության շրջանային տեսչությունների պետերը` տուգանք սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև հարյուր տոկոսի չափով, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արդյունաբերության մեջ աշխատանքների անվտանգ կատարման և լեռնային հսկողության վարչության պետը և նրա տեղակալները` տուգանք` սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև հարյուր հիսուն տոկոսի չափով:

(231-րդ հոդվածը փոփ. 14.06.94 ՀՕ-105, 11.12.02 ՀՕ-495-Ն, 24.03.05 ՀՕ-78-Ն)

Հոդված 232. Պետատոմհսկողության մարմինները

Պետատոմհսկողության մարմինները քննում են սույն օրենսգրքի 97, 971, 974, 975, 976 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:

Պետատոմհսկողության մարմինների անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն`

1/ սույն օրենսգրքի 97, 971, 974, 975, 976 հոդվածներով` պետատոմհսկողության մարմնի ղեկավարը.

2/ սույն օրենսգրքի 97, 971, 975, 976 հոդվածներով` նաև պետատոմհսկողության տեսչության պետը:

(232-րդ հոդվածը փոփ. 14.06.94 ՀՕ-105, 04.11.96 ՀՕ-85)

Հոդված 2321. Էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողություն իրականացնող լիազոր մարմինը

Էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողություն իրականացնող լիազոր մարմինը քննում է վարչական գործեր և նշանակում վարչական տույժեր՝ սույն օրենսգրքի 104, 105 և 1061 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ:

(2321 հոդվածը լրաց. 25.05.95 ՀՕ-139, փոփ. 14.12.04 ՀՕ-37-Ն, խմբ. 08.12.05 ՀՕ-2-Ն)

Հոդված 233. ԽՍՀՄ մեքենաշինության նախարարության և ԽՍՀՄ միջին մեքենաշինության նախարարության տեսչությունների մարմինները

(233-րդ հոդվածը վերացվել է 14.06.94 ՀՕ-105)

Հոդված 234. Մաքսային մարմինները

Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինները քննում են Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 189-204 հոդվածներով նախատեսված մաքսային կանոնների խախտումների վերաբերյալ գործերը:

Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների անունից մաքսային կանոնների խախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն մաքսատների և մաքսային կետերի պետերը կամ նրանց տեղակալները:

(234-րդ հոդվածը խմբ. 18.08.93 ՀՕ-73, փոփ. 13.06.06 ՀՕ-138-Ն)

Հոդված 235. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մարմինները

ՀՀ պաշտպանության նախարարության մարմինները քննում են սույն օրենսգրքի 123 հոդվածով, 124 հոդվածի առաջին և երկրորդ մասերով, 125 հոդվածի առաջին մասով և 127 հոդվածի երրորդ մասով նախատեսված (ՀՀ զինված ուժերի տրանսպորտային միջոցների զինծառայող վարորդների և զորահավաքների կանչված զինապարտ վարորդների կողմից կատարված), 207 հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:

ՀՀ պաշտպանության նախարարության մարմինների անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն.

1) սույն օրենսգրքի 207 հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների համար` շրջանային (քաղաքային) զինվորական կոմիսարները.

2) սույն օրենսգրքի 123 հոդվածով, 124 հոդվածի առաջին և երկրորդ մասերով, 125 հոդվածի առաջին մասով և 127 հոդվածի երրորդ մասով նախատեսված վարչական իրավախախտումների համար զինվորական ավտոմոբիլային տեսչության պաշտոնատար անձինք` պետը կամ պետի տեղակալը, զինվորական որակավորման հանձնաժողովի նախագահը, ավագ տեսուչը, տեսուչը, ինչպես նաև սահմանված կարգով զինվորական ավտոմոբիլային տեսչության արտահաստիքային տեսուչների կողմից նշանակվող սպաները, պրապորշչիկները և միչմանները` նախազգուշացման ձևով:

ՀՀ զինված ուժերի տրանսպորտային միջոցների զինծառայող վարորդների և զորահավաքների կանչված զինապարտ վարորդների կողմից կատարված այն խախտումների նյութերը, որոնց համար որպես վարչական տույժ նախատեսված է միայն տուգանք, ՀՀ պաշտպանության նախարարության սահմանած կարգով զինվորական ավտոմոբիլային տեսչությունը հանձնում է համապատասխան հրամանատարներին (պետերին)` ՀՀ զինված ուժերի կարգապահական կանոնագրքով մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հարցի լուծման համար:

ՀՀ զինված ուժերի տրանսպորտային միջոցների զինծառայող վարորդների և զորահավաքների կանչված զինապարտ վարորդների կողմից կատարված այն խախտումների վերաբերյալ արձանագրությունները, որոնց համար կարող է վարչական տույժ նշանակվել տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկելու ձևով, զինվորական ավտոմոբիլային տեսչությունը հանձնում է պետական ավտոմոբիլային տեսչությանը այն կարգով, որ սահմանել է ՀՀ պաշտպանության նախարարությանը ՀՀ ներքին գործերի նախարարության հետ համատեղ:

(235-րդ հոդվածը խմբ. 14.06.94 ՀՕ-105)

Հոդված 236. Պետական հիգիենիկ և հակահամաճարակային հսկողություն իրականացնող մարմինը
 

Պետական հիգիենիկ և հակահամաճարակային հսկողություն իրականացնող մարմինը քննում է սույն օրենսգրքի 42-րդ, 421-43-րդ հոդվածներով, 80-86-րդ հոդվածներով (եթե դրանք համարվում են մթնոլորտային օդի պահպանության սանիտարահիգիենիկ կանոնների և նորմերի խախտումներ) և 87-րդ հոդվածով (պետական սանիտարական հսկողություն իրականացնող մարմինների կարգադրագրերը չկատարելու համար) նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը, ինչպես նաև սույն օրենսգրքի 152-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը՝ սանիտարական նորմերի խախտման մասով:

Պետական հիգիենիկ և հակահամաճարակային հսկողություն իրականացնող մարմնի անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն՝

1) սանիտարական, սանիտարահիգիենիկ և սանիտարահակահամաճարակային կանոնների և նորմերի (բացի մթնոլորտային օդի պահպանության կանոններից և նորմերից), հիգիենիկ նորմատիվների և սույն օրենսգրքի 421-րդ հոդվածով նախատեսված խախտումների համար՝

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետը (Հայաստանի Հանրապետության գլխավոր պետական սանիտարական բժիշկը) և նրա տեղակալները՝ տուգանք քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև քառասնապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև երկուհարյուրապատիկի չափով.

Հայաստանի Հանրապետության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության տարածքային մարմինների պետերը (գլխավոր պետական սանիտարական բժիշկները) և նրանց տեղակալները՝ տուգանք քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև երեսնապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև հարյուրքսանապատիկի չափով.

2) մթնոլորտային օդի պահպանության սանիտարահիգիենիկ նորմերը և կանոնները խախտելու համար՝

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետը (Հայաստանի Հանրապետության գլխավոր պետական սանիտարական բժիշկը) և նրա տեղակալները՝ տուգանք քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև քսանապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև հարյուրապատիկի չափով.

Հայաստանի Հանրապետության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության տարածքային մարմինների պետերը (գլխավոր պետական սանիտարական բժիշկները) և նրանց տեղակալները՝ տուգանք քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև տասնհինգապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև հիսնապատիկի չափով:

(236-րդ հոդվածը փոփ. 10.03.90, 04.06.91, 02.09.93 ՀՕ-79, 06.11.02 ՀՕ-459-Ն, 04.11.03 ՀՕ-30-Ն, 08.12.04 ՀՕ-171-Ն, խմբ. 27.11.06 ՀՕ-227-Ն)

Հոդված 237. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության պետական վարչության սանիտարական հսկողությունն իրականացնող բժշկական ծառայությունները

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության պետական վարչության սանիտարական հսկողություն իրականացնող բժշկական ծառայությունները քննում են սույն օրենսգրքի 42 հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ (այդ թվում մթնոլորտային օդի պահպանության սանիտարահիգիենիկ կանոնների և նորմերի խախտման վերաբերյալ) գործերը:

Սույն հոդվածի առաջին մասում թվարկած մարմինների անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և պաշտոնատար անձանց նկատմամբ վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն`

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զինվորական ավանների և ուսումնական կենտրոնների տարածքում գտնվող օբյեկտներում և Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության պետական վարչությանը ենթակա օբյեկտներում սանիտարահիգիենիկ և սանիտարահակահամաճարակային կանոնները խախտելու համար` համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության գլխավոր համաճարակաբանը և նրա տեղակալը` տուգանք սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև հարյուր քսան տոկոսի չափով. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության սանիտարահակահամաճարակաբանական կայանի պետը` տուգանք սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև լրիվ չափը. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության պետական վարչության համապատասխան ծառայությունների պետերը` տուգանք սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև լրիվ չափը:

(237-րդ հոդվածը խմբ. 14.06.94 ՀՕ-105)

Հոդված 238. Անասնաբուժական պետական հսկողության մարմինները

Անասնաբուժական պետական տեսչության մարմինները քննում են սույն օրենսգրքի 112-1127 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:

Անասնաբուժական պետական տեսչության մարմինների անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն՝

Հայաստանի Հանրապետության անասնաբուժական պետական տեսչության պետը, պետի տեղակալները, տեսչության գլխավոր և առաջատար մասնագետները, անասնաբուժական պետական տեսչության տարածքային ստորաբաժանումների պետերը՝ տուգանք ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև երկուհարյուրապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ մինչև չորսհարյուրապատիկի չափով,

տարածքային անասնաբուժական պետական տեսուչները՝ տուգանք ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև հիսնապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ մինչև հարյուրապատիկի չափով,

սահմանային հսկիչ կետերի անասնաբուժական պետական տեսուչները՝ տուգանք ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև հարյուրապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ մինչև երկուհարյուրապատիկի չափով:

Անասնաբուժական պետական տեսչության մարմինները կարող են տուգանքը գանձել տեղում

(238-րդ հոդվածը փոփ. 04.05.05 ՀՕ-93-Ն, խմբ. 09.11.06 ՀՕ-173-Ն)

Հոդված 2381. Բույսերի կարանտինի և երկրագործության ոլորտի պետական տեսչության մարմինները

Բույսերի կարանտինի և երկրագործության ոլորտի պետական տեսչության մարմինները քննում են սույն օրենսգրքի 108, 109, 1091, 1092 և 110 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:

Բույսերի կարանտինի և երկրագործության ոլորտի պետական տեսչության մարմինների անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության բույսերի կարանտինի և երկրագործության պետական գլխավոր տեսուչը, նրա տեղակալները և տարածքային պետական տեսուչները:

(2381 հոդվածը լրաց. 08.12.04 ՀՕ-174-Ն, խմբ. 09.11.06 ՀՕ-173-Ն)

Հոդված 2382. Սննդամթերքի անվտանգության բնագավառում պետական վերահսկողություն իրականացնող պետական լիազորված մարմինը

Սննդամթերքի անվտանգության բնագավառում պետական վերահսկողություն իրականացնող պետական լիազորված մարմինը քննում է սույն օրենսգրքի 158-րդ հոդվածի առաջին, երկրորդ, երրորդ, հինգերորդ, վեցերորդ, տասնմեկերորդ, տասներեքերորդ և տասնչորսերորդ մասերով, 188-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:

Սույն հոդվածի առաջին մասում նշված մարմնի անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունի գյուղատնտեսության ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի կազմում գործող համապատասխան պետական տեսչությունը:

(2382 հոդվածը լրաց. 27.11.06 ՀՕ-194-Ն)

Հոդված 239. Ջրային համակարգերի կառավարման լիազորված մարմինը

Ջրային համակարգերի կառավարման լիազորված մարմինը քննում է սույն օրենսգրքի 50.1-րդ հոդվածով, 62-րդ հոդվածով (ջրային համակարգերի մասով), 63-րդ, 631-րդ, 633-րդ, 634-րդ, 635-րդ հոդվածներով, 636-րդ հոդվածով (ջրային համակարգերի մասով), 145-րդ հոդվածի (ջրային համակարգերի մասով) և 152-րդ հոդվածով (ջրի պոմպերի ջրամատակարարման, ջրահեռացման համակարգերի մասով) նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:

Ջրային համակարգերի կառավարման լիազորված մարմնի անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն`

Հայաստանի Հանրապետության ջրային համակարգերի օգտագործման և պահպանության գլխավոր պետական տեսուչը` տուգանք քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով.

Հայաստանի Հանրապետության ջրային համակարգերի օգտագործման և պահպանության գլխավոր պետական տեսուչի տեղակալը` տուգանք քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրքսանապատիկի չափով.

ջրային համակարգերի օգտագործման և պահպանության ավագ պետական տեսուչները` տուգանք քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի յոթանասունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով.

ջրային համակարգերի օգտագործման և պահպանության տեսուչները` տուգանք քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի չափով:

(239-րդ հոդվածը փոփ. 04.06.91, 14.06.94 ՀՕ-105, 11.12.02 ՀՕ-495-Ն)

Հոդված 240. Ձկան պահպանության մարմինները

(240-րդ հոդվածն ուժը կորցրել է 11.12.02 ՀՕ-495-Ն)

Հոդված 241. Անտառային տնտեսության մարմինները

(241-րդ հոդվածն ուժը կորցրել է 11.12.02 ՀՕ-495-Ն)

Հոդված 242. Բնապահպանական օրենսդրության կատարման նկատմամբ պետական հսկողություն իրականացնող մարմինները

Բնապահպանական օրենսդրության կատարման նկատմամբ պետական հսկողություն իրականացնող մարմինները քննում են սույն օրենսգրքի 49-րդ հոդվածով (բացառությամբ լեռնային աշխատանքների անվտանգ կատարման մասի), 50-52-րդ, 542-րդ հոդվածներով (հողերի պահպանության մասով), 544-րդ հոդվածով, 59-րդ և 60-րդ հոդվածներով (բացառությամբ լեռնային աշխատանքների անվտանգ կատարման և ռադիոակտիվ հսկողության մասերի), 60-րդ, 601-րդ, 61-րդ հոդվածներով, 62-րդ հոդվածով (ջրային ռեսուրսների պահպանության մասով), 632-րդ հոդվածով, 636-րդ հոդվածով (բնական ջրային օբյեկտների մասով), 64-66-րդ, 68-79-րդ հոդվածներով, 80-87-րդ հոդվածներով (մթնոլորտային օդի պահպանության համար սահմանված նորմերի ու կանոնների խախտման մասով), 88-91-րդ հոդվածներով, 92-րդ հոդվածով (վայրի կենդանիների պահպանության մասով), 93-րդ, 94-րդ, 941-րդ, 157-րդ, 16915-րդ հոդվածներով, 1821-րդ հոդվածներով (բնապահպանական տեսչական մարմինների մասով), 2011-րդ, 2012-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:

(242-րդ հոդվածը փոփ. 11.12.02 ՀՕ-495-Ն, 25.12.03 ՀՕ-31-Ն, փոփ. 16.12.05 ՀՕ-26-Ն)

Հոդված 2421. Բնության պահպանության իրավասու պետական մարմինները

(2421 հոդվածն ուժը կորցրել է 11.12.02 ՀՕ-495-Ն)

Հոդված 243. ՀՀ կապի նախարարության համակարգի էլեկտրակապի պետական տեսչության մարմինները

ՀՀ կապի նախարարության համակարգի էլեկտրակապի պետական տեսչության մարմինները քննում են սույն օրենսգրքի 148 հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:

Սույն հոդվածի առաջին մասում նշված մարմինների անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունի ՀՀ կապի նախարարության էլեկտրակապի պետական տեսչության պետը:

(243-րդ հոդվածը խմբ. 14.06.94 ՀՕ-105)

Հոդված 244. Գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչության մարմինները

Գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչության մարմինները քննում են սույն օրենսգրքի 111-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:

Գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչության մարմինների անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսուչները:

(244-րդ հոդվածը փոփ. 08.12.04 ՀՕ-174-Ն)

Հոդված 2441. Պետական հարգորոշիչ հսկողություն իրականացնող մարմինները

Պետական հարգորոշիչ հսկողություն իրականացնող մարմինները քննում են սույն օրենսգրքի 1891 հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:

Պետական հարգորոշիչ հսկողություն իրականացնող մարմինների անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն.

ՀՀ ֆինանսների նախարարության հարգորոշիչ հսկողության պետական տեսչությունների պետերը` տուգանք` սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև լրիվ չափը.

ՀՀ ֆինանսների նախարարության թանկարժեք մետաղների վարչության պետը և նրա տեղակալները` տուգանք` սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև հարյուր հիսուն տոկոսի չափով:

Թանկարժեք մետաղների և թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առուվաճառքի կանոնները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի 50-ապատիկի չափով:

Նույն խախտումը մեկ տարվա ընթացքում կրկնելն առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի 100-ապատիկի չափով:

(2441 հոդվածը խմբ. 28.05.86, 14.06.94 ՀՕ-105, լրաց. 23.06.06 ՀՕ-89-Ն)

Հոդված 2442. Հարկային տեսչության մարմինները

Հարկային տեսչության մարմինները քննում են սույն օրենսգրքի 481, 165, 169, 1699, 16910, 16911, 16912, 16913, 169151702, 1703, 1704, 1706, 1707, 1708, 1709 և 17012 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը, ինչպես նաև սույն օրենսգրքի 1691, 1695, 1697 և 1821 հոդվածներով, 1982 հոդվածի երկրորդ և երրորդ մասերով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը` հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների իրավախախտումների մասով ու 165 հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը` իրեն վերապահված իրավասությունների շրջանակներում:

Հարկային տեսչության մարմինների անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության վերադաս հարկային մարմնի վարչությունների պետերը և հարկային մարմնի հարկային (տարածքային) տեսչության պետերը:

(2442 հոդվածը փոփ. 11.05.92, 14.06.94 ՀՕ-105, 23.06.97 ՀՕ-133, 17.12.97 ՀՕ-189, 08.06.98 ՀՕ-226, 28.12.98 ՀՕ-283, 26.12.02 ՀՕ-517-Ն, 08.06.04 ՀՕ-94-Ն, 14.12.04 ՀՕ-187-Ն, 24.03.05 ՀՕ-78-Ն, 24.11.04 ՀՕ-136-Ն, 08.07.05 ՀՕ-151-Ն, փոփ. 23.06.06 ՀՕ-89-Ն)

Հոդված 2443. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի մարմինները

Սույն օրենսգրքի 1691, 1706 և 1821 հոդվածներով, 1982 հոդվածի երկրորդ և երրորդ մասերով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը` տեղեկություններին և կենսաթոշակներին վերաբերող իրավախախտումների մասով (բացի հարկային տեսչության մարմինների իրավասությանը վերապահված գործերից) քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահը, տեղակալները, ինչպես նաև սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի տարածքային մարմինների պետերը (տնօրենները):

(2443 հոդվածը փոփ. 11.05.92, 02.09.93 ՀՕ-79, 14.06.94 ՀՕ-105, 23.06.97 ՀՕ-133, 17.12.97 ՀՕ-189, 26.12.02 ՀՕ-499-Ն, 24.03.05 ՀՕ-78-Ն)

Հոդված 2444. Արժեթղթերի շուկայի պետական կարգավորման և հսկման լիազորված մարմինը

(2444 հոդվածը լրաց. 03.12.96 ՀՕ-102, ուժը կորցրել է 08.12.05 ՀՕ-248-Ն)

Հոդված 2445. Պետական վիճակագրության մարմինները

Պետական վիճակագրության մարմինները քննում են սույն օրենսգրքի 1692 հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:

Պետական վիճակագրության մարմինների անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն`

Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական լիազորված մարմնի տարածքային ծառայությունների ղեկավարները` տուգանք` սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև քսանապատիկի չափով.

Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական լիազորված մարմնի ղեկավարը և նրա տեղակալները` տուգանք` սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև հիսնապատիկի չափով:

(2445 հոդվածը լրաց. 03.12.96 ՀՕ-102)

Հոդված 2447. Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման մարմինները

Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության Հայաստանի Հանրապետության որակի տեսչությունը քննում է սույն օրենսգրքի 953 հոդվածով, 158 հոդվածի երկրորդ, երրորդ մասերով և 188 հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:

Սույն հոդվածի առաջին մասում նշված մարմնի անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունի տեխնիկական կանոնակարգերի պահանջների և պետական չափագիտական վերահսկողություն իրականացնող գլխավոր պետական տեսուչը:

(2447 հոդվածը լրաց. 28.04.98 ՀՕ-212, 11.12.02 ՀՕ-495-Ն, 11.12.02 ՀՕ-496-Ն, խմբ. 16.12.05 ՀՕ-262-Ն)

Հոդված 2448. Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական մարմինը

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական մարմինը քննում է սույն օրենսգրքի 1693-րդ հոդվածով նախատեսված գործերը:

Սույն հոդվածի առաջին մասում նշված մարմնի անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունի Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը:

(2448 հոդվածը լրաց. 28.06.02 ՀՕ-397-Ն)

Հոդված 2448. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության բնագավառի պետական լիազորված մարմնի քաղաքաշինական պետական տեսչությունը

(Նոր` 2-րդ 2448 հոդվածը լրաց. 23.10.02 ՀՕ-438-Ն, ուժը կորցրել է 04.11.03 ՀՕ-30-Ն)

Հոդված 2449. Հողերի օգտագործման նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմինները

Հողերի օգտագործման նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմինները քննում են սույն օրենսգրքի 48-րդ, 54-րդ, 541-րդ հոդվածներով, 542-րդ հոդվածով (հողերի օգտագործման մասով), 543-րդ հոդվածով, 56-58-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը` նշանակելով համապատասխան տուգանքներ:

Լիազոր պետական մարմինը քննում է հողերի օգտագործման նկատմամբ տարածքային կառավարման մարմինների պաշտոնատար անձանց թույլ տված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:

Տարածքային կառավարման մարմինը (մարզպետը) քննում է հողերի օգտագործման նկատմամբ տեղական ինքնակառավարման պաշտոնատար անձանց, ինչպես նաև համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող քաղաքացիների և իրավաբանական անձանց թույլ տված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:

Երևանի քաղաքապետը քննում է Երևանի վարչական սահմաններում թաղային համայնքների պաշտոնատար անձանց, ինչպես նաև քաղաքացիների և իրավաբանական անձանց թույլ տված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:

Տեղական ինքնակառավարման մարմինը (համայնքի ղեկավարը) քննում է քաղաքացիների կամ իրավաբանական անձանց թույլ տված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:

(2449 հոդվածը լրաց. 11.12.02 ՀՕ-495-Ն)

Հոդված 24410. Գեոդեզիայի և քարտեզագրման բնագավառի պետական լիազորված մարմինը

Գեոդեզիայի և քարտեզագրման բնագավառի պետական լիազորված մարմինը քննում է սույն օրենսգրքի 951-րդ, 952-րդ, 954-րդ և 955-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:

(24410 հոդվածը լրաց. 11.12.02 ՀՕ-495-Ն)

Հոդված 24411. Քաղաքաշինական պետական տեսչության մարմինները

Քաղաքաշինական պետական տեսչության մարմինները քննում են սույն օրենսգրքի 157-15712-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը, ինչպես նաև 152-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը` քաղաքաշինական նորմերի խախտման մասով:

Քաղաքաշինական պետական տեսչության մարմինների անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն`

1) քաղաքաշինական պետական տեսչության պետը և նրա տեղակալները` 157-15714 -րդ հոդվածներով նախատեսված դեպքերում` տուգանք` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից բարձր չափով, իսկ 152-րդ հոդվածով նախատեսված դեպքերում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով.

2) քաղաքաշինական պետական տեսչության տարածքային ստորաբաժանման պետերը` 157-15714 -րդ հոդվածներով նախատեսված դեպքերում` տուգանք` մինչև սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, իսկ 152-րդ հոդվածով նախատեսված դեպքերում` սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով.

3) քաղաքաշինական պետական տեսուչները` նախազգուշացում:

(24411 հոդվածը լրաց. 04.11.03 ՀՕ-30-Ն, փոփ 24.05.06 ՀՕ-72-Ն)

Հոդված 24412. Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի լիազորված մարմինը

Սույն օրենսգրքի 1659-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննում է հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի լիազորված մարմինը, որի անունից վարչական տույժեր նշանակում է լիազորված մարմնի նախագահը:

(24412 հոդվածը լրաց. 14.12.04 ՀՕ-19-Ն)

ՀԱՏՎԱԾ IV

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ

Գ Լ ՈՒ Խ  18

ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 245. Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի վարույթի խնդիրները

Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի վարույթի խնդիրներն են` յուրաքանչյուր գործի հանգամանքները ժամանակին, համակողմանիորեն, լրիվ և օբյեկտիվորեն պարզելը, գործը օրենսդրությանը ճիշտ համապատասխան լուծելը, ընդունված որոշման կատարումն ապահովելը, ինչպես նաև վարչական իրավախախտումների կատարմանը նպաստող պատճառներն ու պայմանները բացահայտելը, իրավախախտումները կանխելը, քաղաքացիներին օրենքները պահպանելու ոգով դաստիարակելը, սոցիալիստական օրինականությունն ամրապնդելը:

Հոդված 246. Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի վարույթի կարգը

Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի վարույթի կարգը վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու համար լիազորված մարմիններում (պաշտոնատար անձանց կողմից) որոշվում է վարչական իրավախախտումների վերաբերյալ ԽՍՀ Միության և միութենական հանրապետությունների օրենսդրության հիմունքներով, ԽՍՀՄ օրենսդրական ակտերով, ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի որոշումներով, սույն օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության այլ օրենսդրական ակտերով և Հայաստանի Հանրապետության նախարարների խորհրդի որոշումներով:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի վարույթի կարգը ժողովրդական դատարաններում որոշվում է ԽՍՀ Միության օրենսդրական ակտերով, սույն օրենսգրքով և Հայաստանի Հանրապետության այլ օրենսդրական ակտերով:

Հոդված 247. Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի վարույթը բացառող հանգամանքները

Վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վարույթը չի կարող սկսվել, իսկ սկսվածը ենթակա է կարճման հետևյալ հանգամանքների առկայության դեպքում`

1) վարչական իրավախախտման դեպքի կամ կազմի բացակայությունը.

2) եթե անձը վարչական իրավախախտում կատարելու պահին չի հասել տասնվեց տարեկան հասակի.

3) հակաիրավական գործողություն կամ անգործություն կատարած անձի անմեղսունակությունը.

4) անձի գործողությունը ծայրահեղ անհրաժեշտության կամ անհրաժեշտ պաշտպանության վիճակում.

5) ամնիստիայի ակտի հրատարակումը, եթե այն վերացնում է վարչական տույժի կիրառումը.

6) վարչական պատասխանատվություն սահմանող ակտի վերացումը.

7) վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության պահին սույն օրենսգրքի 37 հոդվածով նախատեսված ժամկետներն անցնելը.

8) վարչական պատասխանատվության ենթարկվող անձի նկատմամբ վարչական տույժ նշանակելու մասին իրավասու մարմնի (պաշտոնատար անձի) որոշման առկայությունը նույն փաստի վերաբերյալ, կամ ընկերական դատարանի չբեկանված որոշման առկայությունը, եթե նյութերը ընկերական դատարանին են հանձնվել տվյալ գործով վարչական տույժ նշանակելու իրավունք ունեցող մարմնի (պաշտոնատար անձի) կողմից, կամ վարչական իրավախախտման վերաբերյալ գործը կարճելու մասին չբեկանված որոշման առկայությունը, ինչպես նաև տվյալ փաստով քրեական գործի առկայությունը.

9) այն անձի մահը, որի նկատմամբ սկսված է եղել գործի վարույթը:

Հոդված 248. Վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննությունը քաղաքացիների հավասարության սկզբունքներով

Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործի քննությունն իրականացվում է օրենքի և գործը քննող մարմնի առաջ բոլոր քաղաքացիների հավասարության սկզբունքներով, անկախ նրանց ծագումից, սոցիալական և գույքային դրությունից, ռասայական և ազգային պատկանելությունից, սեռից, կրթությունից, լեզվից, կրոնի նկատմամբ ունեցած վերաբերմունքից, զբաղմունքի տեսակից և բնույթից, բնակության վայրից և այլ հանգամանքներից:

Հոդված 249. Վարչական իրավախախտման վերաբերյալ գործի դռնբաց քննությունը

Վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննվում է դռնբաց:

(2-րդ մասն ուժը կորցրել է 24.12.04 ՀՕ-68-Ն) 

(249-րդ հոդվածը փոփ. 24.12.04 ՀՕ-68-Ն)

Հոդված 250. Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի վարույթի ժամանակ դատախազական հսկողությունը օրենքների կատարման նկատմամբ

ԽՍՀՄ դատախազության մասին ԽՍՀՄ օրենքին համապատասխան վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի վարույթի ժամանակ օրենքների կատարման նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը իրավունք ունի` հարուցելու վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթ. ծանոթանալու գործի նյութերին. ստուգելու գործի վարույթի ժամանակ մարմինների (պաշտոնատար անձանց) գործողությունների օրինականությունը. մասնակցելու գործի քննությանը. գործի քննության ընթացքում ծագող հարցերով միջնորդություններ հարուցելու, եզրակացություններ տալու. ստուգելու վարչական իրավախախտումների համար համապատասխան մարմինների (պաշտոնատար անձանց) կողմից ներգործության միջոցների կիրառման ճշտությունը. բողոքարկելու վարչական իրավախախտման գործի վերաբերյալ որոշումը և գանգատի առթիվ ընդունված որոշումը. կասեցնելու որոշման կատարումը, ինչպես նաև կատարելու օրենքով նախատեսված այլ գործողություններ:

Հոդված 251. Ապացույցներ

Վարչական իրավախախտման վերաբերյալ գործի ապացույցներ են համարվում ցանկացած այն փաստական տվյալները, որոնց հիման վրա օրենքով սահմանված կարգով մարմինները (պաշտոնատար անձինք) հաստատում են վարչական իրավախախտման առկայությունը կամ բացակայությունը, տվյալ անձի մեղավորությունը այն կատարելու մեջ և գործի ճիշտ լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքներ:

Այդ տվյալները հաստատվում են հետևյալ միջոցներով` վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությամբ, վարչական պատասխանատվության ենթարկվող անձի բացատրություններով, տուժողի, վկաների ցուցմունքներով, փորձագետի եզրակացությամբ, իրեղեն ապացույցներով, իրեր և փաստաթղթեր վերցնելու վերաբերյալ արձանագրությամբ, ինչպես նաև այլ փաստաթղթերով:

Հոդված 252. Ապացույցների գնահատումը

Մարմինը (պաշտոնատար անձը) ապացույցները գնահատում է իր ներքին համոզմունքով, որը հիմնված է գործի` իրենց ամբողջությամբ վերցված բոլոր հանգամանքների համակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա, ղեկավարվելով օրենքով և սոցիալիստական իրավագիտակցությամբ:

Հոդված 253. Նյութերը դատախազին, նախաքննության կամ հետաքննության մարմին հանձնելը

Եթե գործի քննության ընթացքում մարմինը (պաշտոնատար անձը) գալիս է այն եզրակացության, որ խախտման մեջ կան հանցագործության նշաններ, ապա նյութերը հանձնում է դատախազին, նախաքննության կամ հետաքննության մարմնին:

Գ Լ ՈՒ Խ  19

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 254. Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը

Վարչական իրավախախտում կատարելու մասին արձանագրությունը կազմում է դրա համար լիազորված պաշտոնատար անձը կամ հասարակական կազմակերպության կամ հասարակական ինքնագործունեության մարմնի ներկայացուցիչը: Արձանագրություն չի կազմվում սույն օրենսգրքի 257 հոդվածով նախատեսված դեպքերում:

Հոդված 255. Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության բովանդակությունը

Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության մեջ նշվում է` դրա կազմելու ամսաթիվն ու տեղը, արձանագրությունը կազմող անձի պաշտոնը, անունը, հայրանունը, ազգանունը. տեղեկություններ խախտողի անձի մասին. վարչական իրավախախտման կատարման տեղը, ժամանակը և էությունը. այն նորմատիվ ակտը, որը պատասխանատվություն է նախատեսում տվյալ իրավախախտման համար. վկաների և տուժողների ազգանունները և հասցեները, եթե այդպիսիք կան. խախտողի բացատրությունը. գործի լուծման համար անհրաժեշտ այլ տեղեկություններ:

Արձանագրությունը ստորագրում են այն կազմող անձը և վարչական իրավախախտում կատարած անձը. վկաների և տուժողների առկայության դեպքում արձանագրությունը կարող են ստորագրել նաև այդ անձինք:

Եթե իրավախախտում կատարած անձը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, դրանում այդ մասին նշում է կատարվում: Իրավախախտում կատարած անձն իրավունք ունի ներկայացնելու արձանագրությանը կցվող բացատրություններ և դիտողություններ արձանագրության բովանդակության առթիվ, ինչպես նաև շարադրելու այն ստորագրելուց իր հրաժարվելու շարժառիթները:

Արձանագրություն կազմելիս խախտողին բացատրվում է սույն օրենսգրքի 267 հոդվածով նախատեսված նրա իրավունքներն ու պարտականությունները, որի մասին արձանագրության մեջ նշվում է արվում:

Հոդված 256. Արձանագրությունն ուղարկելը

Արձանագրությունն ուղարկվում է վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության համար լիազորված մարմնին (պաշտոնատար անձին):

Հոդված 257. Այն դեպքերը, երբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն չի կազմվում

Այն դեպքում, եթե անձը չի վիճարկում թույլ տված խախտումը, և նախազգուշացման կարգով նրա նկատմամբ նշանակվող վարչական տուժանքը կամ տուգանքը տասը դրամից ավելի չէ, արձանագրություն չի կազմվում: Այդպիսի դեպքերում նշանակվող տուգանքը միլիցիայի աշխատողի կողմից կարող է գանձվել խախտումը կատարելու տեղում: Տուգանքի գանձման մասին խախտողին տրվում է սահմանված նմուշի անդորրագիր, որը ֆինանսական խիստ հաշվետվության փաստաթուղթ է: Արձանագրություն չի կազմվում նաև այլ դեպքերում, երբ օրենսդրությանը համապատասխան տուգանքը նշանակվում և գանձվում է, իսկ նախազգուշացումը ձևակերպվում է իրավախախտում կատարելու տեղում:

Եթե խախտողը վիճարկում է սույն հոդվածի առաջին մասով նախատեսված իրավախախտումներ կատարելու համար իր նկատմամբ նշանակվող տույժը, ապա արձանագրություն է կազմվում սույն օրենսգրքի 254 հոդվածին համապատասխան:

(257-րդ հոդվածը խմբ. 10.03.90)

Հոդված 258. Խախտողի բերումը

Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու նպատակով, եթե արձանագրություն կազմելը պարտադիր է, երբ տեղում այն կազմել հնարավոր չէ, խախտողը միլիցիայի աշխատողի կողմից կարող է բերվել միլիցիա:

Տրանսպորտային միջոցներից օգտվելու կանոնների, երթևեկության կարգն ու անվտանգությունը պահպանելու կանոնների, տրանսպորտում բեռների անվթարության ապահովմանն ուղղված կանոնների, հրդեհային անվտանգության կանոնների, տրանսպորտում սանիտարահիգիենիկ և սանիտարահակահամաճարակային կանոնների խախտումներ կատարելու դեպքում խախտողը դրա համար լիազորված անձի կողմից կարող է բերվել միլիցիա, եթե նա չունի ինքնությունը հաստատող փաստաթղթեր և չկան վկաներ, որոնք կարող են անհրաժեշտ տվյալներ հաղորդել խախտողի մասին:

Բնապահպանական օրենսդրության խախտումների դեպքում արձանագրություն կազմելու նպատակով, եթե խախտողի անձը չի կարող պարզվել խախտման տեղում, բնապահպանության ոլորտում լիազորված մարմնի տեսուչները, այդ թվում` հասարակական տեսուչները, ինչպես նաև ոստիկանության աշխատակիցները կարող են այդ իրավախախտումները կատարած անձանց բերել ոստիկանության շենք` իրավախախտումները կանխելու, խախտողի անձը պարզելու և իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու համար:

Պահպանվող օբյեկտների, այլ պետական կամ հանրային գույքի նկատմամբ ոտնձգության հետ կապված իրավախախտումներ կատարելու դեպքում խախտողը ռազմականացված պահպանության աշխատողների կողմից կարող է բերվել ռազմականացված պահպանության ծառայողական շենք կամ միլիցիա` իրավախախտումները կանխելու, իրավախախտողի անձը պարզելու և իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու համար:

Բերումը պետք է կատարվի հնարավորին չափ կարճ ժամկետում:

Բերված անձի գտնվելը կամավոր ժողովրդական դրուժինայի շտաբում չի կարող տևել մեկ ժամից ավելի:

(258-րդ հոդվածը փոփ. 11.12.02 ՀՕ-495-Ն)

Գ Լ ՈՒ Խ  20

ՎԱՐՉԱԿԱՆ ՁԵՐԲԱԿԱԼՈՒՄԸ, ԻՐԵՐԻ ԶՆՆՈՒՄԸ, ԻՐԵՐԻ ԵՎ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՎԵՐՑՆԵԼԸ

Հոդված 259. Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով վարույթն ապահովելու միջոցները

ԽՍՀ Միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրական ակտերով ուղղակիորեն նախատեսված դեպքերում, վարչական իրավախախտումները կանխելու նպատակով, եթե սպառվել են ներգործության մյուս միջոցները, անձը պարզելու, վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու նպատակով, եթե տեղում այն կազմելը հնարավոր չէ և եթե արձանագրություն կազմելը պարտադիր է, գործերի ժամանակին ու ճիշտ քննումը և վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով որոշումների կատարումը ապահովելու նպատակով թույլատրվում են անձի վարչական ձերբակալում, անձնական զննում, իրերի զննում և իրերի ու փաստաթղթերի վերցնում:

Սույն հոդվածով նախատեսված նպատակներով վարչական ձերբակալման, անձնական զննության, իրերի զննության և իրերն ու փաստաթղթերը վերցնելու կարգը որոշվում է ԽՍՀ Միության օրենսդրությամբ, սույն օրենսգրքով և Հայաստանի Հանրապետության այլ օրենսդրությամբ:

Հոդված 260. Վարչական ձերբակալում

Վարչական ձերբակալման մասին կազմվում է արձանագրություն, որտեղ նշվում է այն կազմելու ժամանակաթիվն ու տեղը, արձանագրություն կազմող անձի պաշտոնը, անունը, հայրանունը, ազգանունը. տեղեկություններ ձերբակալվածի անձի մասին. ձերբակալման ժամանակը, տեղը և հիմքերը:

Արձանագրությունը ստորագրում են այն կազմող պաշտոնատար անձը և ձերբակալվածը: Արձանագրությունը ստորագրելուց ձերբակալվածի հրաժարվելու դեպքում դրանում այդ մասին նշում է արվում:

Վարչական իրավախախտում կատարելու համար ձերբակալված անձի խնդրանքով նրա գտնվելու վայրի մասին տեղյակ են պահվում հարազատները, աշխատանքի կամ ուսման վայրի ադմինիստրացիան: Անչափահասի ձերբակալման մասին նրա ծնողներին կամ նրանց փոխարինող անձանց տեղյակ պահելը պարտադիր է:

Հոդված 261. Վարչական ձերբակալում իրականացնելու համար իրավազոր մարմինները (պաշտոնատար անձինք)

Վարչական իրավախախտում կատարած անձի վարչական ձերբակալում կարող են կատարել միայն ԽՍՀ Միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ դրա համար լիազորված մարմինները (պաշտոնատար անձինք), այսինքն`

1) ներքին գործերի մարմինները` մանր խուլիգանություն կատարելու, ժողովների, միտինգների, փողոցային երթերի ու ցույցերի կազմակերպման և անցկացման սահմանված կարգը խախտելու, միլիցիայի աշխատողի, ժողովրդական դրուժիննիկի, ինչպես նաև զինծառայողի օրինական կարգադրությանը կամ պահանջին չարամտորեն չենթարկվելու, արժութային հարաբերությունները կարգավորող օրենքներով և իրավական այլ ակտերով սահմանված պահանջները խախտելու, հասարակական վայրերում ոգելից խմիչքներ օգտագործելու կամ հասարակական վայրերում մարդկային արժանապատվությունը և հասարակական բարոյականությունը վիրավորող հարբած վիճակում երևալու դեպքում, այն դեպքում, երբ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ անձը զբաղվում է պոռնկությամբ, փողոցային երթևեկեության կանոնները, որսի, ձկնորսության և ձկան պաշարների պահպանության կանոնները խախտելու և կենդանական աշխարհի պահպանության և օգտագործման վերաբերյալ օրենսդրության այլ խախտումների դեպքում, ինչպես նաև ԽՍՀ Միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրական ակտերով ուղղակիորեն նախատեսված այլ դեպքերում.

2) սահմանապահ զորքերը` սահմանային ռեժիմը կամ ԽՍՀՄ պետական սահմանի անցման կետերի ռեժիմը խախտելու դեպքում.

3) պահպանվող օբյեկտի գտնվելու վայրի ռազմականացված պահպանության ավագ պաշտոնատար անձը` պահպանվող օբյեկտների, պետական կամ հանրային այլ գույքի նկատմամբ ոտնձգության հետ կապված իրավախախտումներ կատարելու դեպքում.

4) զինվորական ավտոտեսչության պաշտոնատար անձինք` ԽՍՀՄ զինված ուժերի տրանսպորտային միջոցների վարորդների կամ այդ միջոցները վարող մյուս անձանց կողմից ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու դեպքում:

(261-րդ հոդվածը փոփ. 30.09.87, 29.08.88 10.03.90, 03.12.96 ՀՕ-102, 24.11.04 ՀՕ-136-Ն)

Հոդված 262. Վարչական ձերբակալման ժամկետները

Վարչական իրավախախտում կատարած անձի վարչական ձերբակալումը կարող է տևել ոչ ավելի, քան երեք ժամ, բացառիկ դեպքերում, հատուկ անհրաժեշտության կապակցությամբ ԽՍՀ Միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրական ակտերով կարող են սահմանվել վարչական ձերբակալման այլ ժամկետներ:

Սահմանային ռեժիմը կամ ԽՍՀՄ պետական սահմանի անցման կետերի ռեժիմը խախտող անձինք կարող են ձերբակալվել մինչև երեք ժամ տևողությամբ` արձանագրություն կազմելու համար, իսկ անհրաժեշտության դեպքում անձը և իրավախախտման հանգամանքները պարզելու համար` մինչև երեք օր ժամանակով, ձերբակալման պահից քսանչորս ժամվա ընթացքում այդ մասին գրավոր հաղորդելով դատախազին, կամ դատախազի սանկցիայով` մինչև տասը օր ժամանակով, եթե իրավախախտողները չունեն իրենց անձը հաստատող փաստաթղթեր:

(3-րդ մասն ուժը կորցրել է 24.12.04 ՀՕ-68-Ն)

Վարչական ձերբակալման ժամկետը հաշվվում է արձանագրություն կազմելու համար խախտողին բերելու պահից, իսկ հարբած վիճակում գտնվող անձին` նրա սթափվելու ժամանակից:

(262-րդ հոդվածը փոփ. 29.08.88, 10.03.90, 03.12.96 ՀՕ-102, 24.12.04 ՀՕ-68-Ն)

Հոդված 263. Անձնական զննություն և իրերի զննություն

Անձնական զննություն կարող են կատարել ներքին գործերի մարմինների, ռազմականացված պահպանության, քաղաքացիական ավիացիայի, մաքսային հիմնարկների և սահմանապահ զորքերի` դրա համար լիազորված պաշտոնատար անձինք, իսկ ԽՍՀ Միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրական ակտերով ուղղակիորեն նախատեսված դեպքերում` նաև դրա համար լիազորված մյուս մարմինների պաշտոնատար անձինք:

Անձնական զննություն կարող է կատարել զննության ենթարկվողի հետ նույն սեռին պատկանող լիազորված անձը` և նույն սեռին պատկանող երկու ընթերակաների ներկայությամբ:

Իրերի զննություն կարող են կատարել ներքին գործերի մարմինների, ռազմականացված պահպանության, քաղաքացիական ավիացիայի, մաքսային հիմնարկների, հարկային տեսչության մարմինների, սահմանապահ զորքերի, անտառային պահպանության մարմինների, ձկան պահպանության մարմինների, որսի կանոնների պահպանության նկատմամբ պետական հսկողություն իրականացնող մարմինների` դրա համար լիազորված պաշտոնատար անձինք, իսկ ԽՍՀ Միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրական ակտերով ուղղակիորեն նախատեսված դեպքերում` նաև դրա համար լիազորված մյուս մարմինների պաշտոնատար անձինք:

Իրերի, ձեռնածանրոցի, բագաժի, որսի և ձկնորսության գործիքների, որսի արդյունքների և այլ առարկաների զննությունը, որպես կանոն, կատարվում է այն անձի ներկայությամբ, որի սեփականության կամ տնօրինության տակ են գտնվում դրանք: Հետաձգում չհանդուրժող դեպքերում նշված իրերը, առարկաները կարող են զննության ենթարկվել սեփականատիրոջ (տիրապետողի) բացակայությամբ` երկու ընթերակաների մասնակցությամբ:

Անձնական զննության և իրերի զննության մասին կազմվում է արձանագրություն կամ համապատասխան նշում է արվում վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության կամ վարչական ձերբակալման վերաբերյալ արձանագրության մեջ:

Անձնական զննությունն ու իրերի զննությունը մաքսային հիմնարկներում կատարվում է ԽՍՀՄ մաքսային օրենսգրքով սահմանված կարգով:

(263-րդ հոդվածը փոփ. 23.06.97 ՀՕ-133)

Հոդված 264. Իրեր և փաստաթղթեր վերցնելը

Ձերբակալման, անձնական զննության կամ իրերի զննության ժամանակ հայտնաբերված իրավախախտման գործիք կամ անմիջական օբյեկտ հանդիսացող իրերի և փաստաթղթերը վերցվում են սույն օրենսգրքի 261 և 263 հոդվածներում նախատեսված մարմինների պաշտոնատար անձանց կողմից: Վերցված իրերն ու փաստաթղթերը ընդհուպ մինչև վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննությունը պահվում են այն մարմինների (պաշտոնատար անձանց) կողմից որոշվող տեղերում, որոնց իրավունք է վերապահված վերցնելու իրերը և փաստաթղթերը, իսկ գործը քննելուց հետո, նայած գործի քննության արդյունքներին, դրանք սահմանված կարգով բռնագրավվում կամ վերադարձվում են տիրոջը կամ ոչնչացվում, իսկ իրերը հատուցմամբ վերցնելու դեպքում իրացվում են: Ինքնաթոր օղին և տնային եղանակով պատրաստված այլ թունդ ոգելից խմիչքները, դրանց արտադրության համար ապարատները ոչնչացվում են գործը քննելուց հետո:

Մաքսանենգության առարկաներ բռնելու դեպքում տուգանքի գանձումն ապահովելու համար թույլատրվում է մաքսանենգություն կատարած անձից վերցնել իրեր (արժեքներ), եթե նա մշտական բնակության վայր չունի ԽՍՀՄ-ում:

Իրեր և փաստաթղթեր վերցնելու դեպքում այդ մասին կազմվում է արձանագրություն կամ համապատասխան նշում է արվում վարչական իրավախախտման վերաբերյալ, իրերի զննության կամ վարչական ձերբակալման վերաբերյալ արձանագրության մեջ:

Այնպիսի խախտում կատարելու դեպքում, որի համար սույն օրենսգրքին համապատասխան կարող է վարչական տույժ նշանակվել տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկելու ձևով, վարորդից վերցվում է վարորդական վկայականը մինչև գործի վերաբերյալ որոշում կայացնելը և տրվում է տրանսպորտային միջոց վարելու իրավունքի ժամանակավոր թույլտվություն, որի մասին նշում է արվում իրավախախտումների վերաբերյալ արձանագրության մեջ: Տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկելու որոշում կայացնելու դեպքում վարորդական վկայականը չի վերադարձվում, իսկ ժամանակավոր թույլտվության գործողությունը երկարաձգվում է մինչև գանգատարկման համար սահմանված ժամկետի լրանալը, կամ գանգատի առթիվ որոշման ընդունումը:

Արգելակման համակարգի կամ ղեկակառավարման անսարքություններ ունեցող կամ առանց համապատասխան թույլտվության վերասարքավորված տրանսպորտային միջոցի շահագործումը, եթե դա սպառնում է երթևեկության անվտանգությանը, արգելվում է ներքին գործերի մարմինների` դրա համար լիազորված պաշտոնատար անձանց կողմից` ԽՍՀՄ ներքին գործերի նախարարության կողմից սահմանվող կարգով:

Սույն օրենսգրքի 173, 190 հոդվածներով, 191 հոդվածի առաջին և երկրորդ մասերով, 192 և 193 հոդվածներով նախատեսված խախտումներ կատարելու դեպքում միլիցիայի աշխատողները իրավունք ունեն մինչև գործի քննությունը վերցնել հրազենը, ինչպես նաև զինամթերքը, որի մասին գրանցվում է արձանագրության մեջ` նշելով վերցվող զենքի մակնիշը կամ մոդելը, տրամաչափը, սերիան և համարը, զինամթերքի քանակն ու տեսակը: Պաշտոնեական պարտականությունների իրականացման ընթացքում իրավախախտում կատարած անձի իրերի վերցնում, անձնական զննություն և իրերի զննություն կիրառվում է միայն հետաձգում չհանդուրժող դեպքերում:

Սույն օրենսգրքի 184 հոդվածով նախատեսված խախտումներ կատարելու դեպքում միլիցիայի աշխատողները իրավունք ունեն վերցնելու ԽՍՀՄ շքանշան, մեդալ, պատվավոր կոչման կրծքանշան, շքանշանների ժապավեններ և մեդալների շերտաձողիկներ կամ Հայաստանի Հանրապետության, մյուս միութենական կամ ինքնավար հանրապետության պետական պարգև և դրանց կրծքանշաններ: Գործը քննելուց հետո իրավախախտողից վերցված ԽՍՀՄ շքանշանը, մեդալը, պատվավոր կոչման կրծքանշանը, Հայաստանի Հանրապետության, մյուս միութենական կամ ինքնավար հանրապետության պետական պարգևը, ինչպես նաև դրանց կրծքանշանները ենթակա են վերադարձման դրանց օրինական տիրոջը, իսկ եթե նա հայտնի չէ, ուղարկվում են համապատասխանաբար ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահություն, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահություն, միութենական կամ ինքնավար հանրապետության Գերագույն խորհրդի նախագահություն:

(264-րդ հոդվածը խմբ. 30.09.87, 10.03.90)

Հոդված 265. Տրանսպորտային միջոց վարելուց հեռացնելը և հարբածության վիճակի ստուգումը

Տրանսպորտային միջոցներ վարող այն վարորդները կամ մյուս այն անձինք, որոնց նկատմամբ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ նրանք գտնվում են հարբած վիճակում ենթակա են տրանսպորտային միջոց վարելուց հեռացման և սահմանված կարգով հարբածության վիճակի ստուգման:

Նշված անձանց հարբածության վիճակի ստուգման ուղարկելը և նրանց ստուգման անցկացումը կատարվում է ԽՍՀՄ ներքին գործերի նախարարության, ԽՍՀՄ առողջապահության նախարարության և ԽՍՀՄ արդարադատության նախարարության կողմից որոշվող կարգով:

Հոդված 266. Վարչական ձերբակալման, զննության և իրերի ու փաստաթղթերի վերցման գանգատարկումը

Վարչական ձերբակալումը, անձնական զննությունը, իրերի զննությունը և իրերն ու փաստաթղթերը վերցնելը կարող են շահագրգռված անձի կողմից գանգատարկվել վերադաս մարմնին (պաշտոնատար անձին) կամ դատախազին:

Գ Լ ՈՒ Խ  21

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ԱՆՁԻՆՔ

Հոդված 267. Վարչական պատասխանատվության ենթարկվող անձի իրավունքներն ու պարտականությունները

Վարչական պատասխանատվության ենթարկվող անձը իրավունք ունի ծանոթանալու գործի նյութերին, բացատրություններ տալու, ապացույցներ ներկայացնելու, միջնորդություններ հարուցելու, գործի քննության ընթացքում օգտվելու փաստաբանի իրավաբանական օգնությունից. ելույթ ունենալու մայրենի լեզվով և օգտվելու թարգմանի ծառայություններից, եթե չի տիրապետում այն լեզվին, որով տարվում է վարույթը. գանգատարկելու գործով որոշումը: Վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննվում է վարչական պատասխանատվության ենթարկվող անձի ներկայությամբ: Գործը կարող է այդ անձի բացակայությամբ քննվել միայն այն դեպքերում, երբ տվյալներ կան գործի քննության տեղի և ժամանակի մասին նրան ժամանակին ծանուցելու վերաբերյալ և եթե նրանից միջնորդություն չի ստացվել գործի քննությունը հետաձգելու մասին:

Սույն օրենսգրքի 401, 403-406, 53, 147 հոդվածի երկրորդ մասով, 172 հոդվածներով, 175 հոդվածի երրորդ մասով, 182 և 185 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելիս վարչական պատասխանատվության ենթարկվող անձի ներկայությունը պարտադիր է: Ներքին գործերի մարմնի կամ ժողովրդական դատավորի կանչով ներկայանալուց խուսափելու դեպքում այդ անձը կարող է ներքին գործերի մարմնի (միլիցիայի) կողմից բերման ենթարկվել:

ԽՍՀ Միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կարող են նախատեսվել նաև այլ դեպքեր, երբ վարչական պատասխանատվության ենթարկվող անձի ներկայանալը գործը լուծող մարմնին (պաշտոնատար անձին) պարտադիր է:

(267-րդ հոդվածը խմբ. 02.08.91, 19.05.95 ՀՕ-137, 03.12.96 ՀՕ-102)

Հոդված 268. Տուժողը

Տուժող համարվում է այն անձը, որին վարչական իրավախախտման հետևանքով բարոյական, ֆիզիկական կամ գույքային վնաս է պատճառվել:

Տուժողն իրավունք ունի ծանոթանալու գործի բոլոր նյութերին, միջնորդություններ հարուցելու, վարչական իրավախախտման գործով կայացված որոշման դեմ գանգատ բերելու:

Տուժողը կարող է հարցաքննվել որպես վկա սույն օրենսգրքի 271 հոդվածին համապատասխան:

Հոդված 269. Օրինական ներկայացուցիչները

Վարչական պատասխանատվության ենթարկվող անձի և տուժողի շահերը, որոնք անչափահասներ են կամ այնպիսի անձինք, որոնք իրենց ֆիզիկական կամ հոգեկան պակասությունների հետևանքով անձամբ չեն կարող իրականացնել վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով իրենց իրավունքները, իրավունք ունեն ներկայացնելու նրանց օրինական ներկայացուցիչները (ծնողները, որդեգրողները, խնամակալները, հոգաբարձուները):

Հոդված 270. Փաստաբանը

Վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննությանը մասնակցող փաստաբանը իրավունք ունի ծանոթանալու գործի բոլոր նյութերին. միջնորդություններ հարուցելու. իրեն հրավիրած անձի հանձնարարությամբ նրա անունից գանգատներ բերելու գործի որոշման դեմ:

Փաստաբանի լիազորությունները հաստատվում են իրավաբանական կոնսուլտացիայի կողմից տրվող օրդերով:

Հոդված 271. Վկան

Վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վկա կարող է կանչվել ցանկացած անձ, որին կարող է հայտնի լինել տվյալ գործի պարզաբանման ենթակա որևէ հանգամանք:

Վկան պարտավոր է նշված ժամանակ ներկայանալ այն մարմնի (պաշտոնատար անձի) կանչով, որի վարույթում գտնվում է գործը, ճիշտ ցուցմունքներ տալ` հաղորդել գործի առթիվ իրեն հայտի ամեն ինչի մասին և պատասխանել առաջադրված հարցերին:

Հոդված 272. Փորձագետը

Փորձագետ նշանակում է այն մարմինը (պաշտոնատար անձը), որի վարույթում գտնվում է վարչական իրավախախտման վերաբերյալ գործը, այն դեպքում, երբ հատուկ գիտելիքների անհրաժեշտություն է զգացվում:

Փորձագետը պարտավոր է ներկայանալ կանչով և օբյեկտիվ եզրակացություն տալ իրեն առաջադրված հարցերի վերաբերյալ:

Փորձագետը իրավունք ունի`

1) ծանոթանալու գործի` փորձաքննության առարկային վերաբերող նյութերին.

2) միջնորդություն հարուցելու եզրակացություն տալու համար իրեն անհրաժեշտ լրացուցիչ նյութեր տրամադրելու մասին.

3) այն մարմնի (պաշտոնատար անձի) թույլտվությամբ, որի վարույթում գտնվում է վարչական իրավախախտման վերաբերյալ գործը, փորձաքննության առարկային վերաբերող հարցեր տալու պատասխանատվության ենթարկվող անձին, տուժողին, վկաներին.

4) ներկա լինելու գործի քննությանը:

Հոդված 273. Թարգմանը

Թարգման նշանակում է այն մարմինը (պաշտոնատար անձը), որի վարույթում գտնվում է վարչական իրավախախտման վերաբերյալ գործը:

Թարգմանը պարտավոր է ներկայանալ մարմնի (պաշտոնատար անձի) կանչով և լրիվ ու ճշտությամբ կատարել իրեն հանձնարարված թարգմանությունը:

Հոդված 274. Տուժողներին, վկաներին, փորձագետներին և թարգմաններին վճարելու ենթակա գումարները

Տուժողներին, վկաներին, փորձագետներին և թարգմաններին սահմանված կարգով հատուցվում են այն մարմնին (պաշտոնատար անձին) ներկայանալու հետ կապված նրանց ծախսերը, որի վարույթում գտնվում է վարչական իրավախախտման վերաբերյալ գործը:

Որպես տուժողներ, վկաներ, փորձագետներ և թարգմաններ կանչվող անձանց աշխատավարձը սահմանված կարգով պահպանվում է ըստ նրանց աշխատանքի վայրի, այն մարմնին (պաշտոնատար անձին) ներկայանալու կապակցությամբ բացակայելու ժամանակամիջոցի համար, որի վարույթում գտնվում է վարչական իրավախախտման վերաբերյալ գործը:

Գ Լ ՈՒ Խ  22

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 275. Վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննության նախապատրաստելը

Վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննության նախապատրաստելիս մարմինը (պաշտոնատար անձը) լուծում է հետևյալ հարցերը`

1) տվյալ գործի քննությունը վերաբերում է, արդյոք, իր իրավասությանը.

2) ճիշտ են կազմվել, արդյոք, վարչական իրավախախտման վերաբերյալ գործի արձանագրությունը և մյուս նյութերը.

3) գործի քննությանը մասնակցող անձինք ծանուցվել են, արդյոք, դրա քննության ժամանակի և տեղի մասին.

4) պահանջվել են, արդյոք, անհրաժեշտ լրացուցիչ նյութեր.

5) վարչական պատասխանատվության ենթարկվող անձի, տուժողի, օրինական ներկայացուցիչների, փաստաբանի միջնորդությունների մասին:

Հոդված 276. Վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության վայրը

Վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննվում է ըստ դրա կատարման վայրի:

Սույն օրենսգրքի 123-130, 132 և 133 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը կարող են քննվել նաև ըստ տրանսպորտային միջոցների հաշվառման վայրի:

Սույն օրենսգրքի 174 և 175 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննվում են ըստ դրանց կատարման վայրի կամ ըստ խախտողի բնակության վայրի:

Վարչական հանձնաժողովները և անչափահասների գործերի հանձնաժողովները վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննում են ըստ խախտողի բնակության վայրի:

ԽՍՀ Միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կարող է նախատեսվել նաև վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության այլ վայր:

Հոդված 277. Վարչական իրավախախտման վերաբերյալ գործերի քննության ժամկետները

Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննվում են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը և մյուս նյութերը գործի քննության համար լիազորված մարմնի (պաշտոնատար անձի) կողմից ստանալու օրվանից սկսած տասնհինգօրյա ժամկետում:

Սույն օրենսգրքի 401, 403-406, 44, 172, 175, 1801 և 182 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննվում են մեկ օրվա ընթացքում, սույն օրենսգրքի 147 հոդվածի երկրորդ մասով նախատեսվածները` երեք օրվա ընթացքում, սույն օրենսգրքի 53 հոդվածով նախատեսվածները` հնգօրյա ժամկետում, սույն օրենսգրքի 103, 105, 106 հոդվածներով նախատեսվածները` յոթնօրյա ժամկետում:

ԽՍՀ Միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կարող են նախատեսվել նաև վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության այլ ժամկետներ:

(277-րդ հոդվածը խմբ. 28.05.86, 10.03.90, 02.08.91, 19.05.95 ՀՕ-137, 03.12.96 ՀՕ-102)

Հոդված 278. Վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննելու կարգը

Գործի քննությունն սկսվում է տվյալ գործը քննող կոլեգիալ մարմնի կազմը հայտարարելով կամ պաշտոնատար անձին ներկայացնելով:

Գործը քննող կոլեգիալ մարմնի նիստին նախագահողը կամ պաշտոնատար անձը հայտարարում է, թե ինչ գործ է քննվելու, ով է կանչված վարչական պատասխանատվության, գործի քննությանը մասնակցող անձանց բացատրում է նրանց իրավունքներն ու պարտականությունները, հրապարակում է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը: Նիստում լսում են գործի քննությանը մասնակցող անձանց, հետազոտվում են ապացույցները և լուծվում միջնորդությունները: Գործի քննությանը դատախազի մասնակցության դեպքում լսվում է նրա եզրակացությունը:

Հոդված 279. Վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննելիս պարզման ենթակա հանգամանքները

Վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննելիս մարմինը (պաշտոնատար անձը) պարտավոր է պարզել` կատարվել է, արդյոք, վարչական իրավախախտում. արդյոք, տվյալ անձը մեղավոր է այն կատարելու մեջ. արդյոք, նա ենթակա է վարչական պատասխանատվության. կան, արդյոք, պատասխանատվությունը մեղմացնող և ծանրացնող հանգամանքներ. պատճառվել է, արդյոք, գույքային վնաս, հիմքեր կան, արդյոք, վարչական իրավախախտման վերաբերյալ նյութերը ընկերական դատարանի, ձեռնարկությունում, հիմնարկում, կազմակերպությունում և դրանց կառուցվածքային ստորաբաժանումներում ստեղծված` հարբեցողության դեմ պայքարի հանձնաժողովի, հասարակական կազմակերպության, աշխատավորական կոլեկտիվի քննությանը հանձնելու համար, ինչպես նաև պարզել գործի ճիշտ լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքներ:

Հոդված 280. Կոլեգիալ մարմնի նիստի արձանագրությունը

Վարչական իրավախախտման վերաբերյալ գործը կոլեգիալ մարմնի կողմից քննվելիս կազմվում է արձանագրություն, որտեղ նշվում է`

1) նիստի ժամանակաթիվն ու տեղը.

2) գործը քննող մարմնի անվանումն ու կազմը.

3) քննվող գործի բովանդակությունը.

4) տեղեկություններ գործին մասնակցող անձանց ներկայանալու մասին.

5) գործի քննությանը մասնակցող անձանց բացատրությունները, նրանց միջնորդությունները և դրանց քննության արդյունքները.

6) գործի քննության ընթացքում հետազոտված փաստաթղթերը և իրեղեն ապացույցները.

7) տեղեկություններ ընդունված որոշման հրապարակման մասին և դրա գանգատարկման կարգի ու ժամկետների պարզաբանման մասին:

Կոլեգիալ մարմնի նիստի արձանագրությունը ստորագրում են նիստին նախագահողը և քարտուղարը:

Հոդված 281. Վարչական իրավախախտման գործի վերաբերյալ որոշումը

Քննելով վարչական իրավախախտման գործը, մարմինը (պաշտոնատար անձը) գործի վերաբերյալ որոշում է ընդունում: Պատգամավորների ավանային, գյուղական խորհրդի գործադիր կոմիտեն վարչական իրավախախտման գործի վերաբերյալ նույնպես որոշում է ընդունում:

Որոշումը պետք է պարունակի` այն ընդունած մարմնի (պաշտոնատար անձի) անվանումը, գործի քննության ժամանակաթիվը. տեղեկություններ այն անձի մասին, որի վերաբերյալ քննվում է գործը. գործի քննության ընթացքում հաստատված հանգամանքների շարադրանքը, տվյալ վարչական իրավախախտման համար պատասխանատվություն նախատեսող նորմատիվ ակտի նշումը. գործի վերաբերյալ ընդունված որոշումը:

Եթե սույն օրենսգրքի 214 հոդվածի 1-4 կետերում թվարկված մարմինների (պաշտոնատար անձանց) կողմից վարչական իրավախախտման համար տույժ նշանակելու մասին հարցը լուծելիս միաժամանակ լուծվում է մեղավորի կողմից գույքային վնասը հատուցելու հարցը, ապա գործի որոշման մեջ նշվում է գանձման ենթակա վնասի չափը, դրա հատուցման ժամկետն ու կարգը:

Գործի որոշման մեջ պետք է լուծված լինի վերցված իրերի և փաստաթղթերի հարցը:

Կոլեգիալ մարմնի որոշումն ընդունվում է կոլեգիալ մարմնի նիստում ներկա եղած անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:

Վարչական իրավախախտման գործի վերաբերյալ որոշումը ստորագրում է գործը քննող պաշտոնատար անձը, իսկ կոլեգիալ մարմնի որոշումը` նախագահողը և քարտուղարը:

ԽՍՀ Միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության վրա տույժի միջոցի մասին համապատասխան նշում է արվում կամ որոշումը ձևակերպվում է սահմանված այլ եղանակով:

Հոդված 282. Որոշումների տեսակները

Քննելով վարչական իրավախախտման վերաբերյալ գործը, մարմինը (պաշտոնատար անձը) ընդունում է հետևյալ որոշումներից մեկը`

1) վարչական տույժ նշանակելու մասին.

2) գործի վարույթը կարճելու մասին:

Գործի վարույթը կարճելու մասին որոշում ընդունվում է բանավոր դիտողություն հայտարարելու, նյութերը ընկերական դատարանի, ձեռնարկությունում, հիմնարկում, կազմակերպությունում և դրանց կառուցվածքային ստորաբաժանումներում ստեղծված` հարբեցողության դեմ պայքարի հանձնաժողովի, հասարակական կազմակերպության կամ աշխատավորական կոլեկտիվի քննությանը հանձնելու կամ դատախազին, նախաքննության կամ հետաքննության մարմնին հանձնելու դեպքում, ինչպես նաև սույն օրենսգրքի 247 հոդվածով նախատեսված հանգամանքների առկայության դեպքում:

Հոդված 283. Գործի վերաբերյալ որոշման հայտարարումը և որոշման պատճենի հանձնումը

Որոշումը հայտարարվում է անհապաղ, գործի քննությունն ավարտելուն պես:

Որոշման պատճենը երեք օրվա ընթացքում հանձնվում կամ ուղարկվում է այն անձին, որի վերաբերյալ այն ընդունվել է, ինչպես նաև տուժողին` նրա խնդրանքով:

Որոշման պատճենը հանձնվում է ստորագրությամբ: Եթե որոշման պատճենը ուղարկվում է, այդ մասին գործում համապատասխան նշում է արվում:

Մաքսային կանոնների խախտման վերաբերյալ և մաքսանենգության վերաբերյալ գործերի որոշման պատճենը հանձնվում է այն անձին, որի վերաբերյալ այն կայացվել է Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքով սահմանված կարգով:

Սույն օրենսգրքի 173 հոդվածով և 191 հոդվածի առաջին և երկրորդ մասերով նախատեսված վարչական իրավախախտումների գործերով, այն անձի նկատմամբ որոշման պատճենը, որին ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության կողմից հրազենը, ինչպես նաև զինամթերքը վստահվել է պաշտոնեական պարտականությունները կատարելու կապակցությամբ կամ այդպիսիք տրվել են ժամանակավոր օգտագործման նպատակով, ուղարկվում է համապատասխան ձեռնարկությանը, հիմնարկին կամ կազմակերպությանը` ի գիտություն, և ներքին գործերի մարմնին` այդ անձին հրազենից օգտվելն արգելելու մասին հարցը քննելու համար:

(283-րդ հոդվածը խմբ. 18.08.93 ՀՕ-73)

Հոդված 284. Վարչական տույժ նշանակելու մասին որոշումը հասարակայնությանը տեղյակ պահելը

Սույն օրենսգրքի 53, 126, 129, 133, 172, 174, 1742 և 175 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննող մարմինը (պաշտոնատար անձը) խախտողի նկատմամբ նշանակված տույժի մասին տեղեկացնում է նրա աշխատանքի, ուսման կամ բնակության վայրի ադմինիստրացիային կամ հասարակական կազմակերպությանը, իսկ սույն օրենսգրքի 207 հոդվածով նախատեսված խախտումների վերաբերյալ գործեր քննելու դեպքում` աշխատանքի (ուսման) վայրի ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության, կոլտնտեսության և ուսումնական հաստատության ղեկավարին: Սույն օրենսգրքի 53 հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով ընդունված որոշման մասին տեղեկացվում է նաև այն ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության ադմինիստրացիային կամ ներքին գործերի մարմնին, որոնք դատարան են ուղարկել մանր հափշտակման վերաբերյալ արձանագրությունը:

Սույն օրենսգրքի 43, 115-119, 121, 122 հոդվածներով, 135 հոդվածի առաջին մասով, 136 հոդվածի առաջին մասով, 137 հոդվածի առաջին, երկրորդ և երրորդ մասերով, 139 հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննող պաշտոնատար անձինք չարանենգ խախտողի նկատմամբ նշանակված տույժի մասին տեղեկացնում են նրա աշխատանքի, ուսման կամ բնակության վայրի ադմինիստրացիային կամ հասարակական կազմակերպությանը:

(284-րդ հոդվածը խմբ. 30.09.87, 10.03.90, 03.12.96 ՀՕ-102)

Հոդված 285. Առաջարկություններ վարչական իրավախախտումների կատարմանը նպաստող պատճառներն ու պայմանները վերացնելու մասին

Գործը քննող մարմինը (պաշտոնատար անձը) վարչական իրավախախտումների կատարմանը նպաստող պատճառներն ու պայմանները պարզելու դեպքում համապատասխան ձեռնարկություններին, հիմնարկներին, կազմակերպություններին և պաշտոնատար անձանց առաջարկություններ է ներկայացնում այդ պատճառներն ու պայմանները վերացնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու մասին: Նշված կազմակերպությունները և անձինք պարտավոր են առաջարկությունն ստացվելու օրվանից մեկ ամսվա ընթացքում առաջարկություն ներկայացրած մարմնին (պաշտոնատար անձին) հայտնել ձեռնարկված միջոցների մասին:

Գ Լ ՈՒ Խ  23

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԳԱՆԳԱՏԱՐԿԵԼՆ ՈՒ ԲՈՂՈՔԱՐԿԵԼԸ

Հոդված 286. Վարչական իրավախախտման վերաբերյալ գործի որոշումը գանգատարկելու իրավունքը

Վարչական իրավախախտման վերաբերյալ գործի որոշումը կարող է գանգատարկվել այն անձի կողմից, որի նկատմամբ այն կայացվել է, ինչպես նաև տուժողի կողմից:

Վարչական տույժ նշանակելու մասին դատարանի (դատավորի) որոշումը վերջնական է և վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի վարույթի կարգով գանգատարկման ենթակա չէ, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրական ակտերով նախատեսված դեպքերի:

(286-րդ հոդվածը խմբ. 01.07.91)

Հոդված 287. Վարչական իրավախախտման վերաբերյալ գործի որոշումը գանգատարկելու կարգը

Վարչական իրավախախտման վերաբերյալ գործով որոշումը կարող է գանգատարկվել`

1) Վարչական հանձնաժողովի, անչափահասների գործերի հանձնաժողովի որոշումը` պատգամավորների համապատասխան խորհրդի գործադիր կոմիտե կամ շրջանային (քաղաքային) ժողովրդական դատարան, որի որոշումը վերջնական է.

2) պատգամավորների ավանային, գյուղական խորհրդի գործադիր կոմիտեի որոշումը` պատգամավորների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային խորհրդի գործադիր կոմիտե կամ շրջանային (քաղաքային) ժողովրդական դատարան, որի որոշումը վերջնական է.

3) այլ մարմնի (պաշտոնատար անձի) որոշումը տուգանքի ձևով վարչական տույժ նշանակելու մասին` վերադաս մարմնին (վերադաս պաշտոնատար անձին), կամ շրջանային (քաղաքային) ժողովրդական դատարան, որի որոշումը վերջնական է, այլ վարչական տույժ նշանակելու մասին որոշումը` վերադաս մարմնին (վերադաս պաշտոնատար անձին), որից հետո գանգատ կարող է տրվել շրջանային (քաղաքային) ժողովրդական դատարան, որի որոշումը վերջնական է:

Միաժամանակ հիմնական և լրացուցիչ վարչական տույժ նշանակելու մասին որոշումը կարող է գանգատարկվել որոշումը գանգատարկող անձի ընտրությամբ հիմնական կամ լրացուցիչ տույժի համար սահմանված կարգով.

4) ներքին գործերի մարմնի (պաշտոնատար անձի) որոշումը նախազգուշացման ձևով վարչական տույժ նշանակելու մասին, որը կատարվել է իրավախախտման տեղում, առանց արձանագրություն կազմելու` վերադաս մարմնին (վերադաս պաշտոնատար անձին).

5) զինվորական ավտոմոբիլային տեսչության պաշտոնատար անձի որոշումը նախազգուշացման ձևով վարչական տույժ նշանակելու մասին, որը կատարվել է իրավախախտման տեղում, առանց արձանագրություն կազմելու` գանգատը քննելու իրավազոր վերադաս պաշտոնատար անձին:

Գանգատն ուղարկվում է վարչական իրավախախտման վերաբերյալ գործի որոշում կայացրած մարմնին (պաշտոնատար անձին), եթե ԽՍՀՄ և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այլ բան չի սահմանված: Ստացված գանգատը երեք օրվա ընթացքում գործի հետ միասին ուղարկվում է այն մարմնին (պաշտոնատար անձին), որը սույն հոդվածին համապատասխան իրավազոր է քննելու այն և որին հասցեագրված է գանգատը:

Վարչական տույժ նշանակելու վերաբերյալ որոշումը գանգատարկող անձից պետական տուրք չի գանձվում:

Հոդված 288. Վարչական իրավախախտման վերաբերյալ գործի որոշումը գանգատարկելու ժամկետը

Վարչական իրավախախտման վերաբերյալ գործի որոշման դեմ գանգատ կարող է տրվել որոշումն ընդունելու օրվանից հետո տասն օրվա ընթացքում: Նշված ժամկետը հարգելի պատճառներով բաց թողնելու դեպքում այդ ժամկետը կարող է վերականգնվել գանգատը քննելու համար իրավազոր մարմնի (պաշտոնատար անձի) կողմից, այն անձի դիմումով, որի նկատմամբ ընդունված է որոշումը:

Հոդված 289. Վարչական իրավախախտման վերաբերյալ գործի որոշման դեմ բողոք բերելը

Վարչական իրավախախտման վերաբերյալ գործի որոշումը կարող է բողոքարկվել դատախազի կողմից:

Հոդված 290. Որոշման կատարման կասեցումը գանգատ տալու կամ բողոք բերելու կապակցությամբ

Սահմանված ժամկետում գանգատ տալը կասեցնում է վարչական տույժ նշանակելու որոշման կատարումը մինչև գանգատը քննելը, բացառությամբ սույն օրենսգրքի 25 և 31 հոդվածներով նախատեսված տույժի միջոցները կիրառելու մասին որոշումների, ինչպես նաև վարչական իրավախախտում կատարելու տեղում գանձվող տուգանք նշանակելու դեպքերում:

Դատախազի կողմից բողոք բերելը կասեցնում է որոշման կատարումը մինչև բողոքը քննելը:

Հոդված 291. Վարչական իրավախախտման վերաբերյալ գործի որոշման դեմ գանգատի եվ բողոքի քննության ժամկետը

Վարչական իրավախախտման վերաբերյալ գործի որոշման դեմ գանգատը և բողոքը քննվում են դրա համար իրավազոր մարմինների (պաշտոնատար անձանց) կողմից, դրանց ստացման օրվանից տասնօրյա ժամկետում, եթե ԽՍՀՄ օրենսդրությամբ այլ բան չի սահմանված:

Հոդված 292. Վարչական իրավախախտման վերաբերյալ գործի որոշման դեմ գանգատի եվ բողոքի քննումը

Վարչական իրավախախտման վերաբերյալ գործի որոշման դեմ գանգատը կամ բողոքը քննող մարմինը (պաշտոնատար անձը) ստուգում է ընդունված որոշման օրինականությունն ու հիմնավորվածությունը:

Հոդված 293. Գանգատը կամ բողոքը քննող մարմնի (պաշտոնատար անձի) որոշումը

Վարչական իրավախախտման վերաբերյալ գործի որոշման դեմ գանգատը կամ բողոքը քննող մարմինը (պաշտոնատար անձը) ընդունում է հետևյալ որոշումներից մեկը`

1) որոշումը թողնում է անփոփոխ, իսկ գանգատը կամ բողոքը` առանց բավարարման.

2) բեկանում է որոշումը և գործն ուղարկում նոր քննության.

3) բեկանում է որոշումը և կարճում գործը.

4) վարչական իրավախախտման համար պատասխանատվության մասին նորմատիվ ակտով նախատեսված շրջանակներում փոխում է նշանակված տույժի միջոցը, բայց այնպես, որ տույժը չխստացվի:

Եթե պարզվի, որ որոշումն ընդունել է տվյալ գործը քննելու համար ոչ իրավազոր մարմին (պաշտոնատար անձ), ապա այդպիսի որոշումը բեկանվում է և գործն ուղարկվում է իրավասու մարմնի (պաշտոնատար անձի) քննությանը:

Վարչական իրավախախտման վերաբերյալ գործի որոշման դեմ գանգատի կամ բողոքի առթիվ ընդունված որոշման պատճենը երեք օրվա ընթացքում ուղարկվում է այն անձին, որի նկատմամբ այն ընդունված է, տուժողին` նրա խնդրանքով: Բողոքի քննության արդյունքների մասին հայտնվում է դատախազին:

Հոդված 294. Ժողովրդական դատավորի, ներքին գործերի մարմնի պետի, վերադաս դատարանի նախագահի և ներքին գործերի վերադաս մարմնի պետի լիազորությունները գործը վերանայելիս

Սույն օրենսգրքի 401, 403-406, 53, 147 հոդվածի երկրորդ մասով, 1705, 172 հոդվածներով, 175 հոդվածի երրորդ մասով, 1801, 182 և 185 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների գործերով ժողովրդական դատավորի որոշումը կարող է դատախազի բողոքով բեկանվել կամ փոփոխվել անձամբ ժողովրդական դատավորի կողմից, ինչպես նաև անկախ դատախազի բողոքի առկայությունից` վերադաս դատարանի նախագահի կողմին:

Սույն օրենսգրքի 172 հոդվածով նախատեսված վարչական իրավախախտման վերաբերյալ գործով ներքին գործերի մարմնի պետի որոշումը կարող է դատախազի բողոքով բեկանվել կամ փոփոխվել անձամբ ներքին գործերի մարմնի պետի կողմից, ինչպես նաև անկախ դատախազի բողոքի առկայությունից` ներքին գործերի վերադաս մարմնի պետի կողմից:

(294-րդ հոդվածը խմբ. 02.08.91, 11.05.92, 19.05.95 ՀՕ-137, 03.12.96 ՀՕ-102)

Հոդված 295. Գանգատի վերաբերյալ որոշման բողոքարկումը

Վարչական իրավախախտման վերաբերյալ գործով որոշման դեմ գանգատի վերաբերյալ որոշումը կարող է բողոքարկել դատախազը:

Գանգատի վերաբերյալ որոշման դեմ բողոքը բերվում է գանգատի վերաբերյալ որոշում ընդունած մարմնի (պաշտոնատար անձի) նկատմամբ վերադաս մարմին (պաշտոնատար անձին):

Հոդված 296. Վարչական իրավախախտման վերաբերյալ գործի կարճումով որոշումը բեկանելու հետևանքները

Վարչական իրավախախտման վերաբերյալ գործի կարճումով որոշումը բեկանելը առաջ է բերում գանձված դրամական գումարների հատուցմամբ վերցված և բռնագրավված առարկաների վերադարձում, ինչպես նաև նախկին որոշման հետ կապված սահմանափակումների վերացում: Առարկան վերադարձնելու անհնարինության դեպքում հատուցվում է նրա արժեքը:

(2-րդ մասն ուժը կորցրել է 16.12.05 ՀՕ-26-Ն)

(296-րդ հովածը փոփ. 16.12.05 ՀՕ-26-Ն)

ՀԱՏՎԱԾ V

ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺԵՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ

Գ Լ ՈՒ Խ  24

ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 297. Վարչական տույժ նշանակելու մասին որոշման պարտադիր լինելը

Վարչական տույժ նշանակելու մասին որոշումը պարտադիր է կատարման պետական և հասարակական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների, պաշտոնատար անձանց և քաղաքացիների կողմից:

Հոդված 298. Որոշումն ի կատար ածելը

Վարչական տույժ նշանակելու մասին որոշումը ենթակա է կատարման նրա կայացման պահից, եթե ԽՍՀ Միության օրենսդրությամբ, սույն օրենսգրքով և Հայաստանի Հանրապետության այլ օրենսդրությամբ այլ բան չի սահմանված:

Վարչական տույժ նշանակելու մասին որոշումը գանգատարկելու կամ բողոքարկելու դեպքում որոշումը ենթակա է կատարման գանգատը կամ բողոքը առանց բավարարման թողնելուց հետո, բացառությամբ նախազգուշացման ձևով տույժի միջոց կիրառելու մասին որոշումների, ինչպես նաև վարչական իրավախախտում կատարելու տեղում գանձվող տուգանք նշանակելու դեպքերում:

Տուգանքի ձևով վարչական տույժ նշանակելու մասին որոշումը ենթակա է հարկադիր կատարման սույն օրենսգրքի 305 հոդվածի առաջին մասով կամավոր կատարման համար սահմանված ժամկետն անցնելուց հետո:

Վարչական տույժ նշանակելու մասին որոշումը ի կատար է ածվում որոշում կայացրած մարմնի (պաշտոնատար անձի) կողմից:

Հոդված 299.  Վարչական տույժեր նշանակելու մասին որոշումների կատարումը

Նույն անձի նկատմամբ վարչական տույժեր նշանակելու մասին մի քանի որոշումներ կայացվելու դեպքում յուրաքանչյուր որոշում ի կատար է ածվում առանձին-առանձին:

 (299-րդ հոդվածը խմբ. 16.12.05 ՀՕ-32-Ն)

Հոդված 300. Վարչական տույժ նշանակելու մասին որոշման կատարման հետաձգումը

Այն հանգամանքների առկայության դեպքում, որոնց հետևանքով տուգանքի (բացառությամբ վարչական իրավախախտում կատարելու տեղում գանձվող տուգանքի) ձևով վարչական տույժ նշանակելու մասին որոշման անհապաղ կատարումը հնարավոր չէ, որոշում կայացրած մարմինը (պաշտոնատար անձը) որոշման կատարումը կարող է հետաձգել մինչև մեկ ամիս ժամանակով:

(300-րդ հոդվածը փոփ. 16.12.05 ՀՕ-32-Ն)

Հոդված 301. Վարչական տույժ նշանակելու մասին որոշման կատարման դադարեցումը

Վարչական տույժ նշանակելու մասին որոշում կայացրած մարմինը (պաշտոնատար անձը) որոշման կատարումը դադարեցնում է հետևյալ դեպքերում`

1) ամնիստիայի ակտ հրատարակվելու դեպքում, եթե այն վերացնում է վարչական տույժի կիրառումը.

2) վարչական պատասխանատվություն սահմանող ակտի վերացման դեպքում.

3) այն անձի մահվան դեպքում, որի նկատմամբ կայացվել է որոշումը:

Հոդված 302. Վարչական տույժեր նշանակելու մասին որոշումների կատարման վաղեմությունը

Վարչական տույժ նշանակելու մասին որոշումը կատարման ենթակա չէ, եթե այն ի կատար չի ածվել կայացման օրվանից երեք ամսվա ընթացքում, բացառությամբ սույն օրենսգրքի 123, 1231, 124, 1241, 125, 126, 128, 129, 131, 132, 133 հոդվածներով, 134 հոդվածով (վարորդների կողմից տրանսպորտային միջոցներ օգտագործելու վերաբերյալ), 1341, 140 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների կապակցությամբ կայացված վարչական տույժ նշանակելու մասին որոշումների, որոնց դեպքում վարչական տույժ նշանակելու մասին որոշումը կատարման ենթակա չէ, եթե այն ի կատար չի ածվել կայացման օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում: Սույն օրենսգրքի 290 հոդվածին համապատասխան որոշման կատարումը կասեցվելու դեպքում վաղեմության ժամկետի ընթացքը կասեցվում է մինչև գանգատը կամ բողոքը քննվելը: Սույն օրենսգրքի 300 հոդվածին համապատասխան որոշման կատարումը հետաձգելու դեպքում վաղեմության ժամկետի ընթացքը կասեցվում է մինչև հետաձգման ժամկետի լրանալը:

ԽՍՀ Միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ վարչական իրավախախտումների առանձին տեսակների մասին գործերի որոշումների կատարման համար կարող են սահմանվել այլ ավելի տևական ժամկետներ:

(302-րդ հոդվածը լրաց. 16.12.05 ՀՕ-26-Ն)

Հոդված 303. Որոշումների կատարման հետ կապված հարցերի լուծումը

Վարչական տույժ նշանակելու մասին որոշման կատարման հետ կապված հարցերը լուծում է որոշումը կայացրած մարմինը (պաշտոնատար անձը):

Վարչական տույժ նշանակելու մասին որոշման ճիշտ և ժամանակին կատարման նկատմամբ վերահսկողությունը դրվում է որոշումը կայացրած մարմնի (պաշտոնատար անձի) վրա:

Գ Լ ՈՒ Խ 25

ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ ԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ

Հոդված 304. Նախազգուշացում անելու մասին որոշումը կատարելու կարգը

Նախազգուշացման ձևով վարչական տույժ նշանակելու մասին որոշումն ի կատար է ածում որոշումը կայացրած մարմինը (պաշտոնատար անձը) գործի քննությունն ավարտելուց հետո որոշումը հայտարարելու միջոցով:

Նախազգուշացման ձևով վարչական տույժ նշանակելու մասին որոշումը խախտողի բացակայությամբ կայացնելու դեպքում սույն օրենսգրքի 283 հոդվածով նախատեսված կարգով նրան հանձնվում է որոշման պատճենը:

Սույն օրենսգրքի 123-131 հոդվածներով նախատեսված խախտումների կատարման տեղում նախազգուշացման ձևով վարչական տույժ նշանակելու դեպքում այն ձևակերպվում է ԽՍՀՄ ներքին գործերի նախարարության կողմից սահմանված եղանակով:

Գ Լ ՈՒ Խ  26

ՏՈՒԳԱՆՔ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ

Հոդված 305. Տուգանք նշանակելու մասին որոշումը կատարելու ժամկետներն ու կարգը

Խախտողի կողմից տուգանքը պետք է վճարվի տուգանք նշանակելու մասին որոշումը նրան հանձնելու օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում, իսկ այդ որոշումը գանգատարկելու կամ բողոքարկելու դեպքում` գանգատը կամ բողոքը առանց բավարարման թողնելու մասին ծանուցման օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում:

Եթե սույն օրենսգրքի 123-129-րդ, 132-1341-րդ և 140-րդ հոդվածներով սահմանված տուգանքը նշանակելու մաuին որոշումը իրավախախտում կատարած անձին հանձնելու oրվանից հետո՝ տասնօրյա ժամկետում, անձը դիմում է ոստիկանություն տուգանքի վճարումը տարաժամկետելու խնդրանքով, ապա վճարումը համարվում է տարաժամկետված դիմումի մեջ նշված ժամկետով, բայց ոչ ավելի, քան 6 ամիս:

Սույն օրենսգրքի 123-129-րդ, 132-1341-րդ և 140-րդ հոդվածներով սահմանված տուգանքը նշանակելու մաuին որոշումը իրավախախտում կատարած անձին հանձնելու oրվանից, իսկ տուգանքը տարաժամկետելու դիմումում սահմանված ժամկետում կամ տուգանքը նշանակելու վերաբերյալ որոշումը բողոքարկելու դեպքում բողոքն առանց բավարարման թողնելուց հետո՝ 30 օրվա ընթացքում, տուգանքը չվճարելու դեպքում տուգանքի չափը եռապատկվում է:

Սույն օրենսգրքի 123-129-րդ, 132-1341-րդ և 140-րդ հոդվածներով սահմանված տուգանքը նշանակելու մաuին որոշումը իրավախախտում կատարած անձին հանձնելու oրվանից, իսկ տուգանքը տարաժամկետելու դիմումում սահմանված ժամկետում կամ տուգանքը նշանակելու վերաբերյալ որոշումը գանգատարկելու կամ բողոքարկելու դեպքում բողոքն առանց բավարարման թողնելուց հետո՝ 60 օրվա ընթացքում, տուգանքը չվճարելու դեպքում տուգանքի չափը հնգապատկվում է, որը ենթակա է դատական կարգով բռնագանձման: 

Եթե մանր խուլիգանություն կատարած տասնվեցից մինչև տասնութ տարեկան անձինք ինքնուրույն վաստակ չունեն, տուգանքը գանձվում է ծնողներից կամ նրանց փոխարինող անձանցից:

Վարչական իրավախախտում կատարելու համար նշանակված տուգանքը խախտողի կողմից մուծվում է պետական աշխատավորական խնայողական դրամարկղ կամ ԽՍՀՄ պետական բանկի հիմնարկ, եթե ԽՍՀ Միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այլ բան չի նախատեսված:

Ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար նշանակված տուգանքը խախտողը մուծում է ԽՍՀՄ խնայողական բանկի հիմնարկ, բացառությամբ իրավախախտման կատարման տեղում գանձվող տուգանքի:

Սույն օրենսգրքի 48-րդ, 54-րդ, 56-58-րդ հոդվածներով նախատեսված դեպքերում համայնքների վարչական սահմաններում թույլ տված իրավախախտումների համար նշանակված տուգանքը մուտքագրվում է համայնքային բյուջե, համայնքի վարչական սահմանից դուրս` երևան քաղաքում, ինչպես նաև տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց թույլ տված իրավախախտումների համար նշանակված տուգանքը մուտքագրվում է պետական բյուջե:

(305-րդ հոդվածը փոփ. 10.03.90, 11.12.02 ՀՕ-495-Ն, լրաց. 16.12.05 ՀՕ-26-Ն)

Հոդված 306. Տուգանք նշանակելու մասին որոշման հարկադիր կատարումը

Տուգանքը սույն օրենսգրքի 305 հոդվածով սահմանված ժամկետում խախտողի կողմից չվճարվելու դեպքում տուգանք նշանակելու մասին որոշումն ուղարկվում է տուգանքի գումարը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կանոններին համապատասխան նրա աշխատավարձից կամ այլ վաստակից, կենսաթոշակից կամ կրթաթոշակից հարկադիր կարգով պահելու համար:

Եթե տուգանքի ենթարկված անձը չի աշխատում կամ տուգանքի գանձումը խախտողի աշխատավարձից կամ այլ վաստակից, կենսաթոշակից կամ կրթաթոշակից հնարավոր չէ այլ պատճառներով, տուգանքի գանձումը տուգանք նշանակելու մասին մարմնի (պաշտոնատար անձի) որոշման հիման վրա կատարում է դատական կատարածուն` գանձումը խախտողի անձնական գույքի, ինչպես նաև ընդհանուր սեփականության մեջ նրա բաժնի վրա տարածելու ճանապարհով:

Տուգանքի գանձումը չի կարող տարածվել այն գույքի վրա, որի վրա Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան գանձում չի կարող տարածվել կատարողական փաստաթղթերով:

Արգելվում է պաշտոնատար անձանց նկատմամբ նշանակված տուգանքները գանձել ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների հաշվին:

(306-րդ հոդվածը խմբ.18.08.93 ՀՕ-73)

Հոդված 307. Տեղում գանձվող տուգանք նշանակելու մասին որոշման կատարումը

Վարչական իրավախախտման տեղում տուգանքը սույն օրենսգրքի 257 հոդվածին համապատասխան գանձելու դեպքում խախտողին տրվում է սահմանված նմուշի անդորրագիր:

Տուգանքը վարչական իրավախախտման տեղում չվճարելու դեպքում գործի վարույթը, իսկ այնուհետև որոշման կատարումը իրականացվում է սույն օրենսգրքով նախատեսված կարգով:

Հոդված 308. Տուգանք նշանակելու մասին որոշման կատարման վարույթն ավարտելը

Տուգանք նշանակելու մասին որոշումը, որով տուգանքը գանձված է լրիվ, կատարման մասին նշումով վերադարձվում է որոշում կայացրած մարմնին (պաշտոնատար անձին):

Գ Լ ՈՒ Խ  27

ԱՌԱՐԿԱՆ ՀԱՏՈՒՑՄԱՄԲ ՎԵՐՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ

Հոդված 309. Առարկան հատուցմամբ վերցնելու մասին որոշման կատարումը

Հատուցմամբ վերցնելու մասին որոշման հիման վրա վերցված առարկաները որոշում կայացրած մարմնի (պաշտոնատար անձի) կողմից հանձնվում են վերցնելու ենթակա գույքի գտնվելու վայրի կոմիսիոն խանութ կամ պետական կամ կոոպերատիվ առևտրի` այդ նպատակի համար հատկացված հատուկ խանութներ` իրացման համար:

Հրազենի և զինամթերքի հատուցմամբ վերցնելու մասին որոշումը կատարում են ներքին գործերի մարմինները:

Հատուցմամբ վերցված առարկայի իրացումից ստացված գումարները, սույն օրենսգրքի 27 հոդվածին համապատասխան, հանձնվում են նախկին սեփականատիրոջը, պահելով վերցված առարկայի իրացման հետ կապված ծախսերը:

ԽՍՀ Միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կարող է սահմանվել առարկան հատուցմամբ վերցնելու մասին որոշումների կատարման այլ կարգ:

Գ Լ ՈՒ Խ  28

ԲՌՆԱԳՐԱՎՄԱՆ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ

Հոդված 310. Բռնագրավման մասին որոշման կատարումն իրականացնող մարմինները

Եթե վարչական իրավախախտման համար սույն օրենսգրքով նախատեսված է վարչական իրավախախտում հանդիսացող գործիք կամ անմիջական օբյեկտ հանդիսացող առարկայի բռնագրավում, ապա դրանք ենթակա են առգրավման: Առգրավում կատարելու մասին կազմվում է արձանագրություն, որի մեկ օրինակը տրվում է վարչական իրավախախտում կատարած անձին: Արձանագրությունը ստորագրվում է այն կազմող անձի և վարչական իրավախախտում կատարած անձի կողմից:

Վարչական իրավախախտում հանդիսացող գործիք կամ անմիջական օբյեկտ հանդիսացող առարկան առգրավելուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում, համապատասխան մարմինը դիմում է դատարան` առգրաված առարկան բռնագրավելու պահանջով:

Վարչական իրավախախտում հանդիսացող գործիք կամ անմիջական օբյեկտ հանդիսացող առարկան ենթակա է առգրավման հետևյալ մարմինների կողմից`

շրջանային (քաղաքային) ժողովրդական դատարաններին առընթեր դատական կատարածուները` սույն օրենսգրքի 147 հոդվածի երկրորդ մասով, 162, 1741 հոդվածներով նախատեսված իրավախախտումների կատարման դեպքում.

ներքին գործերի մարմինների` դրա համար լիազորված անձինք` սույն օրենսգրքի 1231 հոդվածի երկրորդ մասով, 165, 173, 186, 190 հոդվածներով, 191 հոդվածի երկրորդ մասով նախատեսված իրավախախտումների կատարման դեպքում.

որսի կանոնների պահպանման նկատմամբ պետական հսկողություն իրականացնող մարմինների` դրա համար լիազորված անձինք սույն օրենսգրքի 88 և 168 հոդվածներով նախատեսված իրավախախտումների կատարման դեպքում.

այն ձեռնարկությունների և կազմակերպությունների` դրա համար լիազորված անձինք, որոնց վրա դրված է բռնագրավված մուշտակամորթ գիշակեր գազանների և այդ կենդանիների մորթիների ընդունումը, ֆինանսական մարմնի ներկայացուցչի և պետական անասնաբուժական հսկողության ներկայացուցչի հետ համատեղ` սույն օրենսգրքի 171 հոդվածով նախատեսված իրավախախտում կատարեվլու դեպքում.

մաքսային մարմինների` դրա համար լիազորված անձինք` Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 89, 92-97 հոդվածներով նախատեսված իրավախախտումների կատարման դեպքում.

էներգապետհսկողության մարմինների` դրա համար լիազորված անձինք` սույն օրենսգրքի 104 հոդվածի երկրորդ մասով և 1042. հոդվածով նախատեսված իրավախախտումների կատարման դեպքում.

օդային տրանսպորտի մարմինների` դրա համար լիազորված անձինք` սույն օրենսգրքի 118 հոդվածով, 119 հոդվածի երկրորդ մասով նախատեսված իրավախախտումների կատարման դեպքում.

ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման մարմինների` դրա համար լիազորված անձինք` սույն օրենսգրքի 158 հոդվածի երրորդ մասով, 1897, 1898 հոդվածներով նախատեսված իրավախախտում կատարվելու դեպքում.

հարկային պետկան տեսչության մարմինների` դրա համար լիազորված անձինք` սույն օրենսգրքի 169, 170, 1711 հոդվածներով նախատեսված իրավախախտումների կատարման դեպքում:

(310-րդ հոդվածը փոփ. 11.05.92, 18.08.93 ՀՕ-73, 25.05.95 ՀՕ-139, 03.12.96 ՀՕ-102, 23.06.97 ՀՕ-133, 28.04.98 ՀՕ-212, 10.10.00 ՀՕ-96, 01.12.03 ՀՕ-47-Ն, խմբ., լրաց. 16.12.05 ՀՕ-26-Ն)

Հոդված 311. Բռնագրավման մասին որոշումը կատարելու կարգը

Վարչական իրավախախտում կատարելու գործիք կամ անմիջական օբյեկտ հանդիսացող առարկայի բռնագրավման մասին որոշման կատարումը իրականացվում է բռնագրավված առարկան վերցնելու և այն հարկադրաբար անհատույց պետության սեփականություն դարձնելու ճանապարհով:

Մաքսանենգության առարկաները, ինչպես նաև ԽՍՀՄ պետական սահմանով մաքսանենգության առարկաներ տեղափոխելու կամ դրանք թաքցնելու համար նախատեսված փոխադրական և այլ միջոցները բռնագրավելու մասին որոշումը ի կատար է ածվում ԽՍՀՄ մաքսային օրենսգրքի կանոններով:

Հոդված 312. Բռնագրավված առարկաների իրացման կարգը

Վարչական իրավախախտում կատարելու գործիք կամ անմիջական օբյեկտ հանդիսացող բռնագրավված առարկաների իրացումը կատարվում է սահմանված կարգով:

Հոդված 313. Բռնագրավման մասին որոշման կատարման վարույթն ավարտելը

Առարկայի բռնագրավման մասին որոշումը կատարման մասին նշումով վերադարձվում է որոշում կայացրած մարմնին (պաշտոնատար անձին):

Գ Լ ՈՒ Խ  29

ՀԱՏՈՒԿ ԻՐԱՎՈՒՆՔԻՑ ԶՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ

Հոդված 314. Հատուկ իրավունքից զրկելու մասին որոշումը կատարող մարմինները

Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկելու մասին որոշումն ի կատար են ածում ներքին գործերի մարմինների այն պաշտոնատար անձինք, որոնք նշված են սույն օրենսգրքի 224 հոդվածի 2-րդ կետում:

Փոքրաչափս նավեր վարելու իրավունքից զրկելու մասին որոշումն ի կատար է ածվում սույն օրենսգրքի 228 հոդվածում նշված պաշտոնատար անձանց կողմից:

Որսի իրավունքից զրկելու մասին որոշումն ի կատար են ածում որսի կանոնների պահպանության նկատմամբ պետական հսկողություն իրականացնող մարմինների այն պաշտոնատար անձինք, որոնք նշված են սույն օրենսգրքի 242 հոդվածի երկրորդ մասում:

Հոդված 315. Տրանսպորտային միջոցներ կամ փոքրաչափս նավեր վարելու իրավունքից զրկելու մասին որոշումը կատարելու կարգը

Տրանսպորտային միջոցներ կամ փոքրաչափս նավեր վարելու իրավունքից զրկելու մասին որոշումն ի կատար է ածվում վարորդական վկայականը և նրան կից կտրոնը վերցնելու միջոցով, եթե վարորդը կամ նավավարը զրկված է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցներ կամ փոքրաչափս նավեր վարելու իրավունքից:

Եթե վարորդը կամ նավավարը զրկված է ոչ բոլոր տեսակի տրանսպորտային միջոցներ կամ փոքրաչափս նավեր վարելու իրավունքից, ապա վարորդական վկայականում և դրան կից կտրոնում նշվում է, թե տրանսպորտային միջոցների կամ փոքրաչափս նավերի ինչպիսի տեսակներ վարելու իրավունքից է նա զրկված:

Եթե վարելու իրավունքից զրկված վարորդը կամ նավավարը խուսափում է վարորդական վկայականը հանձնելուց, այդ վկայականը վերցվում է սահմանված կարգով` համապատասխանաբար ներքին գործերի մարմինների և Հայաստանի Հանրապետության պետլեռտեխհսկողության փոքրաչափս նավերի պետական տեսչության կողմից:

Տրանսպորտային միջոցներ կամ փոքրաչափս նավեր վարելու իրավունքի վկայականները վերցնելու կարգը սահմանում է համապատասխանաբար ԽՍՀՄ ներքին գործերի նախարարությունը և Հայաստանի Հանրապետության պետլեռտեխհսկողության փոքրաչափս նավերի պետական տեսչությունը:

(315-րդ հոդվածը խմբ. 24.09.86)

Հոդված 316. Որսորդության իրավունքից զրկելու մասին որոշումը կատարելու կարգը

Որսորդության իրավունքից զրկելու մասին որոշումն ի կատար է ածվում որսորդական տոմսը վերցնելու միջոցով:

Եթե որսորդական իրավունքից զրկված անձը խուսափում է որսորդական տոմսը հանձնելուց, որսի կանոնների պահպանման նկատմամբ պետական հսկողություն իրականացնող մարմինները որսորդական տոմսը վերցնում են սահմանված կարգով:

Հոդված 317. Հատուկ իրավունքից զրկելու ժամկետի կրճատման հիմքն ու կարգը

Տրանսպորտային միջոց, փոքրաչափս նավ վարելու իրավունքից կամ որսորդական իրավունքից որոշակի ժամկետով զրկված անձի կողմից աշխատանքի նկատմամբ բարեխիղճ վերաբերմունք և օրինակելի վարք դրսևորելու դեպքում տույժ նշանակած մարմինը (պաշտոնատար անձը) նշանակված ժամկետի առնվազն կեսն անցնելուց հետո կարող է նշված իրավունքից զրկելու ժամկետը կրճատել հասարակական կազմակերպության, աշխատավորական կոլեկտիվի միջնորդությամբ:

Հոդված 318. Հատուկ իրավունքից զրկելու ժամկետների հաշվումը

Տրանսպորտային միջոցների վարորդները և որսի կանոնները խախտած անձինք համարվում են հատուկ իրավունքից զրկված այդ իրավունքից զրկելու մասին որոշումը կայացվելու օրվանից:

Հատուկ իրավունքից զրկելու ժամկետը լրանալուց հետո, ինչպես նաև սույն օրենսգրքի 317 հոդվածին համապատասխան այդ ժամկետը կրճատելու դեպքում վարչական տույժի տվյալ միջոցին ենթարկված անձին սահմանված կարգով վերադարձվում են վերցված փաստաթղթերը:

Գ Լ ՈՒ Խ  30

ՈՒՂՂԻՉ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ

Հոդված 319. Ուղղիչ աշխատանքների մասին որոշման կատարումը

(319-րդ հոդվածն ուժը կորցրել է 16.12.05 ՀՕ-32-Ն)

Հոդված 320. Ուղղիչ աշխատանքները կրելու ժամկետը

(320-րդ հոդվածն ուժը կորցրել է 16.12.05 ՀՕ-32-Ն)

Հոդված 321. Խախտողի կողմից ուղղիչ աշխատանքները կրելու վայրի ձեռնարկության, հիմնարկի և կազմակերպության ադմինիստրացիայի պարտականությունը

(321-րդ հոդվածն ուժը կորցրել է 16.12.05 ՀՕ-32-Ն)

Հոդված 322. Մանր խուլիգանություն կատարելու համար նշանակված ուղղիչ աշխատանքներից խուսափելու հետևանքները

(322-րդ հոդվածն ուժը կորցրել է 16.12.05 ՀՕ-32-Ն)

(30-րդ գլուխն ուժը կորցրել է 16.12.05 ՀՕ-32-Ն)

Գ Լ ՈՒ Խ  31

ՎԱՐՉԱԿԱՆ ԿԱԼԱՆՔԻ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ

Հոդված 323. Վարչական կալանքի մասին որոշման կատարումը

(323-րդ հոդվածն ուժը կորցրել է 16.12.05 ՀՕ-32-Ն)

Հոդված 324. Վարչական կալանքը կրելու կարգը

(324-րդ հոդվածն ուժը կորցրել է 16.12.05 ՀՕ-32-Ն)

Հոդված 325. Վարչական կալանքի ենթարկված անձանց աշխատանքային օգտագործումը

(325-րդ հոդվածը փոփ. 01.07.91, 11.05.92, 11.09.01 ՀՕ-215, ուժը կորցրել է 16.12.05 ՀՕ-32-Ն)

(31-րդ գլուխն ուժը կորցրել է 16.12.05 ՀՕ-32-Ն)

Գ Լ ՈՒ Խ  32

ԳՈՒՅՔԱՅԻՆ ՎՆԱՍԸ ՀԱՏՈՒՑԵԼՈՒ ՄԱՍՈՒՄ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ

Հոդված 326. Գույքային վնասի հատուցման մասում որոշման կատարման կարգն ու ժամկետները

Վարչական իրավախախտման վերաբերյալ գործի որոշումը գույքային վնասի հատուցման մասում ի կատար է ածվում ԽՍՀ Միության օրենսդրությամբ, սույն օրենսգրքով և քաղաքացիական դատավարության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Վարչական իրավախախտման վերաբերյալ գործի որոշումը գույքային վնասի հատուցման մասում հանդիսանում է կատարողական փաստաթուղթ:

Խախտողը գույքային վնասը պետք է հատուցի ոչ ուշ, քան որոշումը նրան հանձնելու օրվանից (սույն օրենսգրքի 283 հոդված) տասնհինգ օրում, իսկ այդ որոշումը գանգատարկելու կամ բողոքարկելու դեպքում` ոչ ուշ, քան գանգատը կամ բողոքը առանց բավարարման թողնելու մասին ծանուցման օրվանից տասնհինգ օրվա ընթացքում:

Հոդված 327. Գույքային վնասի հատուցման մասում որոշումը չկատարելու հետևանքները

Գույքային վնասի հատուցման մասում որոշումը սույն օրենսգրքի 326 հոդվածի երրորդ մասով սահմանված ժամկետում չկատարելու դեպքում այն ուղարկվում է քաղաքացիական դատավարության օրենսդրությամբ նախատեսված կատարողական վարույթի կարգով վնասը բռնագանձելու համար:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
11.04.2024, ՀՕ-143-Ն ---------
11.04.2024, ՀՕ-191-Ն ---------
11.04.2024, ՀՕ-154-Ն ---------
20.03.2024, ՀՕ-134-Ն ---------
28.02.2024, ՀՕ-118-Ն ---------
08.12.2023, ՀՕ-392-Ն 01.09.2024,
22.12.2023, ՀՕ-5-Ն 01.09.2024,
12.07.2024, ՀՕ-319-Ն 06.08.2024,
12.04.2024, ՀՕ-172-Ն 01.07.2024,
20.03.2024, ՀՕ-130-Ն 01.07.2024,
02.05.2024, ՀՕ-217-Ն 21.06.2024,
22.05.2024, ՀՕ-241-Ն 20.06.2024,
22.05.2024, ՀՕ-231-Ն 17.06.2024,
24.05.2023, ՀՕ-181-Ն 14.06.2024,
12.06.2024, ՀՕ-268-Ն ---------
02.05.2024, ՀՕ-221-Ն 30.05.2024,
11.04.2024, ՀՕ-167-Ն 17.05.2024,
28.02.2024, ՀՕ-97-Ն 05.04.2024,
28.02.2024, ՀՕ-94-Ն 01.04.2024,
25.10.2023, ՀՕ-339-Ն 01.03.2024,
16.01.2024, ՀՕ-45-Ն 15.02.2024,
16.01.2024, ՀՕ-18-Ն 10.02.2024,
13.07.2023, ՀՕ-260-Ն 08.02.2024,
16.01.2024, ՀՕ-19-Ն 01.02.2024,
03.03.2021, ՀՕ-87-Ն 01.02.2024,
11.12.2023, ՀՕ-409-Ն 04.01.2024,
11.12.2023, ՀՕ-397-Ն 04.01.2024,
11.12.2023, ՀՕ-399-Ն 01.01.2024,
26.06.2023, ՀՕ-201-Ն 01.01.2024,
22.11.2023, ՀՕ-369-Ն 01.01.2024,
22.11.2023, ՀՕ-378-Ն 01.01.2024,
03.10.2023, ՀՕ-298-Ն 01.01.2024,
14.11.2023, ՀՕ-350-Ն 09.12.2023,
25.10.2023, ՀՕ-347-Ն 01.12.2023,
25.10.2023, ՀՕ-343-Ն 01.12.2023,
25.10.2023, ՀՕ-336-Ն 27.11.2023,
25.10.2023, ՀՕ-332-Ն 18.11.2023,
22.03.2023, ՀՕ-107-Ն 14.10.2023,
12.09.2023, ՀՕ-290-Ն 06.10.2023,
14.09.2022, ՀՕ-346-Ն 05.10.2023,
26.06.2023, ՀՕ-238-Ն 20.08.2023,
12.07.2023, ՀՕ-267-Ն 17.08.2023,
17.01.2023, ՀՕ-12-Ն 10.08.2023,
24.05.2023, ՀՕ-179-Ն 23.06.2023,
03.05.2023, ՀՕ-152-Ն 09.06.2023,
13.04.2023, ՀՕ-127-Ն 26.05.2023,
13.04.2023, ՀՕ-138-Ն 21.05.2023,
22.03.2023, ՀՕ-116-Ն 23.04.2023,
22.03.2023, ՀՕ-115-Ն 14.04.2023,
01.03.2023, ՀՕ-87-Ն 06.04.2023,
16.12.2022, ՀՕ-480-Ն 25.03.2023,
07.12.2022, ՀՕ-539-Ն 24.03.2023,
10.02.2023, ՀՕ-35-Ն 06.03.2023,
10.02.2023, ՀՕ-27-Ն 06.03.2023,
17.01.2023, ՀՕ-22-Ն 19.02.2023,
07.12.2022, ՀՕ-542-Ն 02.01.2023,
07.12.2022, ՀՕ-524-Ն 02.01.2023,
23.12.2022, ՀՕ-594-Ն 01.01.2023,
07.12.2022, ՀՕ-499-Ն 01.01.2023,
05.10.2022, ՀՕ-378-Ն 28.12.2022,
07.12.2022, ՀՕ-535-Ն 24.12.2022,
16.11.2022, ՀՕ-429-Ն 24.12.2022,
26.10.2022, ՀՕ-401-Ն 24.11.2022,
26.10.2022, ՀՕ-395-Ն 24.11.2022,
26.10.2022, ՀՕ-403-Ն 24.11.2022,
14.09.2022, ՀՕ-349-Ն 24.10.2022,
06.07.2022, ՀՕ-332-Ն 22.10.2022,
14.09.2022, ՀՕ-354-Ն 17.10.2022,
18.01.2022, ՀՕ-9-Ն 09.08.2022,
30.07.2021, ՀՕ-316-Ն 07.08.2022,
20.01.2021, ՀՕ-49-Ն 01.08.2022,
07.07.2022, ՀՕ-322-Ն 31.07.2022,
06.07.2022, ՀՕ-285-Ն 29.07.2022,
15.06.2022, ՀՕ-253-Ն 10.07.2022,
18.01.2022, ՀՕ-15-Ն 01.07.2022,
09.06.2022, ՀՕ-155-Ն 01.07.2022,
09.02.2022, ՀՕ-32-Ն 22.05.2022,
23.03.2022, ՀՕ-75-Ն 22.04.2022,
23.03.2022, ՀՕ-73-Ն 22.04.2022,
04.03.2022, ՀՕ-41-Ն 10.04.2022,
04.03.2022, ՀՕ-46-Ն 12.03.2022,
09.02.2022, ՀՕ-30-Ն 03.03.2022,
16.12.2021, ՀՕ-428-Ն 06.01.2022,
10.12.2021, ՀՕ-420-Ն 06.01.2022,
16.12.2021, ՀՕ-409-Ն 06.01.2022,
16.12.2021, ՀՕ-401-Ն 06.01.2022,
10.12.2021, ՀՕ-395-Ն 01.01.2022,
27.05.2021, ՀՕ-229-Ն 01.01.2022,
27.05.2021, ՀՕ-268-Ն 01.01.2022,
30.07.2021, ՀՕ-321-Ն 16.08.2021,
20.01.2021, ՀՕ-59-Ն 16.08.2021,
26.05.2021, ՀՕ-231-Ն 09.08.2021,
15.07.2021, ՀՕ-311-Ն 06.08.2021,
30.06.2021, ՀՕ-303-Ն 26.07.2021,
01.07.2021, ՀՕ-289-Ն 25.07.2021,
03.03.2021, ՀՕ-120-Ն 01.07.2021,
03.06.2021, ՀՕ-252-Ն 28.06.2021,
07.05.2021, ՀՕ-205-Ն 26.06.2021,
26.05.2021, ՀՕ-234-Ն 20.06.2021,
26.05.2021, ՀՕ-219-Ն 14.06.2021,
24.03.2021, ՀՕ-143-Ն 07.06.2021,
05.05.2021, ՀՕ-196-Ն 04.06.2021,
20.01.2021, ՀՕ-64-Ն 01.06.2021,
03.03.2021, ՀՕ-94-Ն 31.05.2021,
28.04.2021, ՀՕ-182-Ն 07.05.2021,
17.09.2020, ՀՕ-444-Ն 01.04.2021,
19.01.2021, ՀՕ-69-Ն 18.03.2021,
16.09.2020, ՀՕ-421-Ն 01.03.2021,
20.01.2021, ՀՕ-39-Ն 26.02.2021,
19.01.2021, ՀՕ-53-Ն 17.02.2021,
20.01.2021, ՀՕ-27-Ն 13.02.2021,
29.12.2020, ՀՕ-4-Ն 20.01.2021,
06.10.2015, ՀՕ-115-Ն 01.01.2021,
09.10.2020, ՀՕ-456-Ն 10.10.2020,
18.06.2020, ՀՕ-351-Ն 06.10.2020,
04.09.2020, ՀՕ-405-Ն 09.09.2020,
18.06.2020, ՀՕ-320-Ն 01.07.2020,
01.06.2020, ՀՕ-285-Ն 27.06.2020,
06.05.2020, ՀՕ-269-Ն 30.05.2020,
19.05.2020, ՀՕ-265-Ն 20.05.2020,
29.04.2020, ՀՕ-237-Ն 08.05.2020,
25.03.2020, ՀՕ-206-Ն 02.05.2020,
25.03.2020, ՀՕ-177-Ն 24.04.2020,
06.03.2020, ՀՕ-156-Ն 11.04.2020,
04.03.2020, ՀՕ-149-Ն 11.04.2020,
04.03.2020, ՀՕ-110-Ն 04.04.2020,
04.03.2020, ՀՕ-150-Ն 02.04.2020,
04.03.2020, ՀՕ-130-Ն 30.03.2020,
23.03.2020, ՀՕ-144-Ն 24.03.2020,
13.02.2020, ՀՕ-96-Ն 21.03.2020,
13.02.2020, ՀՕ-91-Ն 16.03.2020,
24.01.2020, ՀՕ-85-Ն 29.02.2020,
09.12.2019, ՀՕ-300-Ն 01.01.2020,
04.12.2019, ՀՕ-266-Ն 01.01.2020,
09.12.2019, ՀՕ-279-Ն 29.12.2019,
14.11.2019, ՀՕ-219-Ն 09.12.2019,
13.11.2019, ՀՕ-210-Ն 30.11.2019,
23.10.2019, ՀՕ-195-Ն 30.11.2019,
24.10.2019, ՀՕ-197-Ն 30.11.2019,
23.10.2019, ՀՕ-206-Ն 30.11.2019,
24.10.2019, ՀՕ-193-Ն 30.11.2019,
24.10.2019, ՀՕ-200-Ն 21.11.2019,
10.09.2019, ՀՕ-166-Ն 14.10.2019,
31.05.2019, ՀՕ-39-Ն 12.09.2019,
10.07.2019, ՀՕ-121-Ն 03.08.2019,
03.06.2019, ՀՕ-55-Ն 29.06.2019,
31.05.2019, ՀՕ-41-Ն 22.06.2019,
10.06.2019, ՀՕ-65-Ն 20.06.2019,
08.05.2019, ՀՕ-30-Ն 01.06.2019,
11.09.2018, ՀՕ-381-Ն 06.10.2018,
07.09.2018, ՀՕ-376-Ն 11.09.2018,
12.07.2018, ՀՕ-372-Ն 26.07.2018,
13.12.2017, ՀՕ-324-Ն 30.06.2018,
06.12.2017, ՀՕ-242-Ն 27.06.2018,
22.05.2018, ՀՕ-331-Ն 23.06.2018,
04.05.2018, ՀՕ-319-Ն 09.06.2018,
21.03.2018, ՀՕ-196-Ն 09.04.2018,
17.01.2018, ՀՕ-49-Ն 09.04.2018,
23.03.2018, ՀՕ-250-Ն 08.04.2018,
21.03.2018, ՀՕ-192-Ն 07.04.2018,
21.03.2018, ՀՕ-173-Ն 07.04.2018,
21.03.2018, ՀՕ-202-Ն 07.04.2018,
21.03.2018, ՀՕ-185-Ն 07.04.2018,
25.10.2017, ՀՕ-177-Ն 01.04.2018,
01.03.2018, ՀՕ-142-Ն 31.03.2018,
08.02.2018, ՀՕ-107-Ն 10.03.2018,
21.12.2017, ՀՕ-11-Ն 27.01.2018,
08.12.2017, ՀՕ-254-Ն 06.01.2018,
21.12.2017, ՀՕ-300-Ն 01.01.2018,
17.11.2017, ՀՕ-204-Ն 23.12.2017,
17.11.2017, ՀՕ-215-Ն 23.12.2017,
09.06.2017, ՀՕ-106-Ն 10.07.2017,
01.03.2017, ՀՕ-75-Ն 15.04.2017,
01.03.2017, ՀՕ-49-Ն 08.04.2017,
01.03.2017, ՀՕ-50-Ն 30.03.2017,
01.03.2017, ՀՕ-45-Ն 30.03.2017,
08.02.2017, ՀՕ-41-Ն 11.03.2017,
16.12.2016, ՀՕ-18-Ն 24.02.2017,
16.12.2016, ՀՕ-35-Ն 04.02.2017,
16.12.2016, ՀՕ-8-Ն 04.02.2017,
16.12.2016, ՀՕ-225-Ն 09.01.2017,
16.12.2016, ՀՕ-233-Ն 09.01.2017,
17.05.2016, ՀՕ-89-Ն 15.12.2016,
20.10.2016, ՀՕ-205-Ն 26.11.2016,
20.10.2016, ՀՕ-159-Ն 14.11.2016,
29.06.2016, ՀՕ-124-Ն 06.08.2016,
29.06.2016, ՀՕ-135-Ն 06.08.2016,
16.05.2016, ՀՕ-82-Ն 25.06.2016,
17.05.2016, ՀՕ-51-Ն 18.06.2016,
25.05.2016, ՀՕ-55-Ն 09.06.2016,
21.12.2015, ՀՕ-9-Ն 23.01.2016,
23.06.2015, ՀՕ-110-Ն 22.01.2016,
21.12.2015, ՀՕ-178-Ն 11.01.2016,
18.05.2015, ՀՕ-50-Ն 01.01.2016,
13.11.2015, ՀՕ-132-Ն 05.12.2015,
13.11.2015, ՀՕ-130-Ն 05.12.2015,
22.06.2015, ՀՕ-107-Ն 01.08.2015,
29.04.2015, ՀՕ-31-Ն 13.06.2015,
26.02.2015, ՀՕ-11-Ն 04.04.2015,
20.11.2014, ՀՕ-182-Ն 17.03.2015,
17.12.2014, ՀՕ-247-Ն 09.01.2015,
17.12.2014, ՀՕ-213-Ն 09.01.2015,
17.12.2014, ՀՕ-217-Ն 02.01.2015,
11.12.2013, ՀՕ-153-Ն 01.01.2015,
20.11.2014, ՀՕ-173-Ն 27.12.2014,
20.11.2014, ՀՕ-164-Ն 27.12.2014,
20.11.2014, ՀՕ-159-Ն 27.12.2014,
29.09.2014, ՀՕ-146-Ն 03.11.2014,
21.06.2014, ՀՕ-116-Ն 28.10.2014,
21.06.2014, ՀՕ-101-Ն 09.08.2014,
21.06.2014, ՀՕ-93-Ն 02.08.2014,
21.06.2014, ՀՕ-78-Ն 26.07.2014,
16.05.2014, ՀՕ-15-Ն 21.06.2014,
05.12.2013, ՀՕ-143-Ն 07.01.2014,
11.12.2013, ՀՕ-124-Ն 07.01.2014,
10.12.2013, ՀՕ-122-Ն 07.01.2014,
19.06.2013, ՀՕ-94-Ն 01.01.2014,
30.04.2013, ՀՕ-36-Ն 30.07.2013,
05.02.2013, ՀՕ-8-Ն 23.03.2013,
19.12.2012, ՀՕ-247-Ն 07.01.2013,
06.12.2012, ՀՕ-228-Ն 06.01.2013,
06.12.2012, ՀՕ-223-Ն 05.01.2013,
11.09.2012, ՀՕ-182-Ն 20.10.2012,
11.09.2012, ՀՕ-179-Ն 20.10.2012,
30.11.2011, ՀՕ-289-Ն 01.06.2012,
21.03.2012, ՀՕ-107-Ն 05.05.2012,
20.03.2012, ՀՕ-39-Ն 28.04.2012,
19.03.2012, ՀՕ-34-Ն 21.04.2012,
27.02.2012, ՀՕ-24-Ն 07.04.2012,
07.02.2012, ՀՕ-17-Ն 24.03.2012,
09.02.2012, ՀՕ-11-Ն 17.03.2012,
09.02.2012, ՀՕ-7-Ն 17.03.2012,
07.02.2012, ՀՕ-2-Ն 17.03.2012,
08.12.2011, ՀՕ-340-Ն 19.01.2012,
08.12.2011, ՀՕ-337-Ն 19.01.2012,
29.11.2011, ՀՕ-294-Ն 01.01.2012,
14.09.2011, ՀՕ-253-Ն 01.01.2012,
28.11.2011, ՀՕ-283-Ն 31.12.2011,
03.10.2011, ՀՕ-259-Ն 05.11.2011,
14.09.2011, ՀՕ-251-Ն 22.10.2011,
23.06.2011, ՀՕ-230-Ն 30.07.2011,
23.06.2011, ՀՕ-222-Ն 30.07.2011,
23.06.2011, ՀՕ-220-Ն 25.07.2011,
23.05.2011, ՀՕ-163-Ն 17.07.2011,
23.05.2011, ՀՕ-178-Ն 27.06.2011,
26.05.2011, ՀՕ-165-Ն 26.06.2011,
11.05.2011, ՀՕ-155-Ն 13.06.2011,
23.05.2011, ՀՕ-144-Ն 25.05.2011,
14.04.2011, ՀՕ-73-Ն 02.05.2011,
22.12.2010, ՀՕ-12-Ն 01.04.2011,
08.02.2011, ՀՕ-48-Ն 26.03.2011,
26.10.2010, ՀՕ-148-Ն 01.03.2011,
22.12.2010, ՀՕ-10-Ն 05.02.2011,
22.12.2010, ՀՕ-264-Ն 09.01.2011,
21.12.2010, ՀՕ-220-Ն 01.01.2011,
18.05.2010, ՀՕ-65-Ն 01.01.2011,
15.11.2010, ՀՕ-175-Ն 25.12.2010,
04.10.2010, ՀՕ-145-Ն 20.11.2010,
05.10.2010, ՀՕ-138-Ն 20.11.2010,
24.06.2010, ՀՕ-118-Ն 07.08.2010,
08.04.2010, ՀՕ-39-Ն 01.07.2010,
29.10.2009, ՀՕ-199-Ն 01.01.2010,
18.05.2009, ՀՕ-132-Ն 27.06.2009,
20.05.2009, ՀՕ-131-Ն 27.06.2009,
26.12.2008, ՀՕ-15-Ն 08.06.2009,
07.04.2009, ՀՕ-89-Ն 05.06.2009,
08.04.2009, ՀՕ-98-Ն 16.05.2009,
07.04.2009, ՀՕ-78-Ն 09.05.2009,
18.03.2009, ՀՕ-55-Ն 18.04.2009,
18.03.2009, ՀՕ-59-Ն 16.04.2009,
26.12.2008, ՀՕ-244-Ն 09.01.2009,
02.12.2008, ՀՕ-221-Ն 09.01.2009,
26.12.2008, ՀՕ-239-Ն 01.01.2009,
27.11.2008, ՀՕ-202-Ն 31.12.2008,
10.09.2008, ՀՕ-159-Ն 01.11.2008,
21.08.2008, ՀՕ-142-Ն 04.10.2008,
26.05.2008, ՀՕ-82-Ն 31.08.2008,
17.06.2008, ՀՕ-120-Ն 26.07.2008,
08.04.2008, ՀՕ-7-Ն 22.07.2008,
26.05.2008, ՀՕ-77-Ն 05.07.2008,
10.04.2008, ՀՕ-35-Ն 24.05.2008,
18.03.2008, ՀՕ-8-Ն 03.05.2008,
25.02.2008, ՀՕ-2-Ն 31.03.2008,
06.12.2007, ՀՕ-296-Ն 17.01.2008,
28.11.2007, ՀՕ-276-Ն 05.01.2008,
27.11.2006, ՀՕ-204-Ն 01.01.2008,
24.10.2007, ՀՕ-241-Ն 01.01.2008,
09.04.2007, ՀՕ-145-Ն 11.05.2007,
27.02.2007, ՀՕ-134-Ն 21.04.2007,
22.02.2007, ՀՕ-104-Ն 14.04.2007,
22.02.2007, ՀՕ-83-Ն 07.04.2007,
26.02.2007, ՀՕ-78-Ն 24.03.2007,
21.02.2007, ՀՕ-73-Ն 24.03.2007,
26.02.2007, ՀՕ-70-Ն 08.03.2007,
25.12.2006, ՀՕ-41-Ն 03.02.2007,
25.12.2006, ՀՕ-48-Ն 03.02.2007,
21.12.2006, ՀՕ-14-Ն 03.02.2007,
05.12.2006, ՀՕ-253-Ն 20.01.2007,
05.12.2006, ՀՕ-237-Ն 06.01.2007,
05.12.2006, ՀՕ-241-Ն 06.01.2007,
27.11.2006, ՀՕ-215-Ն 04.01.2007,
27.11.2006, ՀՕ-227-Ն 04.01.2007,
27.11.2006, ՀՕ-228-Ն 04.01.2007,
15.11.2006, ՀՕ-183-Ն 30.12.2006,
27.11.2006, ՀՕ-194-Ն 30.12.2006,
23.05.2006, ՀՕ-89-Ն 28.12.2006,
09.11.2006, ՀՕ-173-Ն 23.12.2006,
15.06.2006, ՀՕ-146-Ն 22.07.2006,
13.06.2006, ՀՕ-138-Ն 22.07.2006,
24.05.2006, ՀՕ-72-Ն 08.07.2006,
01.06.2006, ՀՕ-115-Ն 29.06.2006,
16.12.2005, ՀՕ-32-Ն 04.02.2006,
16.12.2005, ՀՕ-26-Ն 04.02.2006,
08.12.2005, ՀՕ-2-Ն 21.01.2006,
16.12.2005, ՀՕ-14-Ն 19.01.2006,
08.12.2005, ՀՕ-248-Ն 01.01.2006,
16.12.2005, ՀՕ-262-Ն 01.01.2006,
11.11.2005, ՀՕ-217-Ն 01.01.2006,
04.10.2005, ՀՕ-187-Ն 16.12.2005,
04.10.2005, ՀՕ-192-Ն 26.11.2005,
08.07.2005, ՀՕ-168-Ն ---------
08.07.2005, ՀՕ-151-Ն ---------
20.05.2005, ՀՕ-132-Ն ---------
24.11.2004, ՀՕ-136-Ն ---------
04.05.2005, ՀՕ-93-Ն ---------
24.03.2005, ՀՕ-78-Ն ---------
14.12.2004, ՀՕ-19-Ն ---------
24.12.2004, ՀՕ-73-Ն ---------
24.12.2004, ՀՕ-68-Ն ---------
14.12.2004, ՀՕ-37-Ն ---------
08.12.2004, ՀՕ-171-Ն ---------
08.12.2004, ՀՕ-174-Ն ---------
14.12.2004, ՀՕ-187-Ն ---------
08.06.2004, ՀՕ-94-Ն ---------
16.03.2004, ՀՕ-58-Ն ---------
25.12.2003, ՀՕ-31-Ն ---------
13.12.2003, ՀՕ-15-Ն ---------
01.12.2003, ՀՕ-47-Ն ---------
03.12.2003, ՀՕ-44-Ն ---------
04.11.2003, ՀՕ-30-Ն ---------
07.10.2003, ՀՕ-13-Ն ---------
26.12.2002, ՀՕ-499-Ն ---------
26.12.2002, ՀՕ-517-Ն ---------
11.12.2002, ՀՕ-496-Ն ---------
11.12.2002, ՀՕ-495-Ն ---------
11.12.2002, ՀՕ-479-Ն ---------
06.11.2002, ՀՕ-459-Ն ---------
23.10.2002, ՀՕ-438-Ն ---------
28.06.2002, ՀՕ-397-Ն ---------
26.06.2002, ՀՕ-393-Ն ---------
11.09.2001, ՀՕ-215 ---------
07.03.2001, ՀՕ-156 ---------
26.12.2000, ՀՕ-125 ---------
10.10.2000, ՀՕ-96 ---------
28.12.1998, ՀՕ-283 ---------
19.03.1999, ՀՕ-287 ---------
08.06.1998, ՀՕ-226 ---------
19.06.1998, ՀՕ-231 ---------
28.04.1998, ՀՕ-212 ---------
17.12.1997, ՀՕ-189 ---------
02.12.1997, ՀՕ-162 ---------
23.06.1997, ՀՕ-133 ---------
03.12.1996, ՀՕ-102 ---------
04.11.1996, ՀՕ-85 ---------
29.04.1996, ՀՕ-53 ---------
25.05.1995, ՀՕ-139 ---------
19.05.1995, ՀՕ-137 ---------
14.06.1994, ՀՕ-105 ---------
02.09.1993, ՀՕ-79 ---------
18.08.1993, ՀՕ-73 21.08.1993,
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան