Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-332-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.10.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.09.30-2024.10.13 Պաշտոնական հրապարակման օրը 30.09.2024
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
10.09.2024
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
27.09.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.10.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2024 թվականի սեպտեմբերի 10-ին

 

«ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՈՒ ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» 1998 թվականի նոյեմբերի 11-ի ՀՕ-261 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 7-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 7.

Հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառում քաղաքական, գաղափարախոսական, կրոնական, ռասայական ու ազգային խտրականության, ռազմական նպատակներով օգտագործման արգելումը

 

1. Հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառում արգելվում է քաղաքական, գաղափարախոսական, կրոնական, ռասայական ու ազգային խտրականությունը:

2. Արգելվում են զինված ընդհարման կամ պատերազմական գործողությունների ժամանակ հուշարձանների, դրանց տարածքի և պահպանության գոտու օգտագործումն ու փոփոխումն այնպիսի նպատակներով, որոնք կարող են հանգեցնել հուշարձանի ավերմանը կամ վնասվելուն:»:

 

Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետը «վերականգնման» բառից հետո լրացնել «, տեղափոխման, փոփոխման» բառերով:

 

Հոդված 3. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) «բ» կետը «վերականգնման» բառից հետո լրացնել «, տեղափոխման, փոփոխման» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ «է3» կետով.

«է3) հաստատում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորվող պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ուսումնասիրման, ամրակայման, նորոգման, վերականգնման, տեղափոխման, փոփոխման և տարածքի բարեկարգման գիտանախագծային փաստաթղթերի կազմման և հնագիտական պեղումների իրականացման վերաբերյալ կողմնորոշիչ գները.».

3) «ժգ» կետը «վերականգնման,» բառից հետո լրացնել «տեղափոխման, փոփոխման,» բառերով:

 

Հոդված 4. Օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հանրապետական և տեղական նշանակության հուշարձանի ամբողջական կամ մասնակի տեղափոխումը կարող է կատարվել միայն բացառիկ դեպքում: Բացառություն են կազմում մոնումենտալ արվեստի հուշարձանները կամ ճարտարապետական փոքր ձևերը, որոնց տեղափոխումը հրամայական է և բխում է հուշարձանի նյութական պահպանության լավագույն շահից: Բոլոր դեպքերում լիազոր մարմինը անվտանգության անհրաժեշտ միջոցներ պետք է ձեռնարկի պատշաճ վայրում հուշարձանի ապամոնտաժման, տեղափոխման և վերականգնման համար: Հանրապետական և տեղական նշանակության հուշարձանի տեղափոխումը կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության թույլտվությամբ՝ լիազորված մարմնի դրական եզրակացության հիման վրա:»:

 

Հոդված 5. Օրենքի 41-րդ հոդվածում՝

1) վերնագրի «զբոսաշրջիկության» բառը փոխարինել «զբոսաշրջության» բառով.

2) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հուշարձանները զբոսաշրջության նպատակով օգտագործելու դեպքում զբոսաշրջային ծառայություններ մատուցող կազմակերպությունները կամ անձինք համապատասխան պայմանագրեր են կնքում սեփականատերերի հետ:»:

 

Հոդված 6. Օրենքի 44-րդ հոդվածը «վերականգնման» բառից հետո լրացնել «, տեղափոխման, փոփոխման» բառերով:

 

Հոդված 7. Եզրափակիչ մաս և անցումային դրույթ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ կետով լրացվող «է3» կետով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ յոթամսյա ժամկետում։

 

Հանրապետության նախագահ

Վ. Խաչատուրյան

 

2024 թ. սեպտեմբերի 27

Երևան

ՀՕ-332-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 սեպտեմբերի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան