ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2024 թվականի սեպտեմբերի 10-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 2004 թվականի նոյեմբերի 9-ի Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 10-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«1. Ամուսնության կնքման համար անհրաժեշտ են ամուսնացող տղամարդու և կնոջ փոխադարձ կամավոր համաձայնությունը և նրանց ամուսնական` տասնութ տարեկան տարիքի հասնելը։»։
Հոդված 2. Օրենսգրքի 21-րդ հոդվածի «ա» կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 3. Օրենսգրքի 22-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «, կամ եթե դա են պահանջում անչափահաս ամուսնու շահերը, ինչպես նաև ամուսնությունն անվավեր ճանաչելու մասին անչափահաս ամուսնու համաձայնության բացակայության դեպքում» բառերը։
Հոդված 4. Օրենսգրքի 49-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Սույն գլխով նախատեսված ծնողական իրավունքները դադարում են երեխաների տասնութ տարեկանը լրանալու, օրենքով նախատեսված կարգով մինչև չափահաս դառնալը երեխաների կողմից լրիվ գործունակություն ձեռք բերելու դեպքերում։»։
Հոդված 5. Օրենսգրքի 50-րդ հոդվածից հանել «ամուսնության մեջ չգտնվող» բառերը։
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2024 թ. սեպտեմբերի 27 Երևան ՀՕ-327-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 սեպտեմբերի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|