ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2024 թվականի հուլիսի 12-ին
«ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» 1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-295 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 16-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 2. Օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետում «չափագրման (հաշվառման)» բառերը փոխարինել «չափագրման, հաշվառման» բառերով։
Հոդված 3․ Օրենքի 45-րդ հոդվածի 2-րդ մասում «չափագրում (հաշվառում)» բառերը փոխարինել «չափագրում, հաշվառում» բառերով։
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2024 թ. հուլիսի 24 Երևան ՀՕ-316-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 հուլիսի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|