ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2024 թվականի հուլիսի 12-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 2022 թվականի հունիսի 15-ի Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 19-րդ հոդվածի 5-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Դատապարտյալի ռիսկերի և կարիքների գնահատման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը։»։
Հոդված 2. Օրենսգրքի 57-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով.
«4. Հիվանդանոցային պայմաններում երկարատև բժշկական օգնության, սպասարկման և խնամքի կարիք ունեցող դատապարտյալները տեղափոխվում են բուժական քրեակատարողական հիմնարկ: Բուժական քրեակատարողական հիմնարկում դատապարտյալը պահվում է սույն օրենսգրքով և իրավական այլ ակտերով միջին անվտանգային գոտու խիստ պայմանների համար նախատեսված պայմաններում: Բուժական քրեակատարողական հիմնարկում դատապարտյալին պահելու պայմանների առանձնահատկությունները սահմանվում են քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգով:»:
Հոդված 3. Օրենսգրքի 59-րդ հոդվածի 4-րդ մասը «բժշկական ստորաբաժանում» բառերից հետո լրացնել «, իսկ երկարատև բժշկական օգնության, սպասարկման և խնամքի կարիք ունեցող դատապարտյալները՝ բուժական քրեակատարողական հիմնարկ» բառերով:
Հոդված 4. Օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասը «բժշկական ստորաբաժանումներում» բառերից հետո լրացնել «և բուժական քրեակատարողական հիմնարկում» բառերով:
Հոդված 5. Օրենսգրքի 91-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին մասով.
«3.1. Հիվանդանոցային պայմաններում երկարատև բժշկական օգնության, սպասարկման և խնամքի կարիք ունեցող դատապարտյալների բժշկական օգնությունը և սպասարկումն իրականացնում է բուժական քրեակատարողական հիմնարկը:»:
Հոդված 6. Օրենսգրքի 106-րդ հոդվածի 7-րդ մասը «քրեակատարողական հիմնարկի բժշկական ստորաբաժանում» բառերից հետո լրացնել «կամ բուժական քրեակատարողական հիմնարկ» բառերով, իսկ «քրեակատարողական հիմնարկի բժշկական ստորաբաժանումում» բառերից հետո՝ «կամ բուժական քրեակատարողական հիմնարկում» բառերով:
Հոդված 7.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում:
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2024 թ. հուլիսի 18 Երևան ՀՕ-305-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 հուլիսի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|