Basic information
Number
ՆՀ-76-Ա
Type
Հրամանագիր
Act type
Հիմնական ակտ (01.05.2005-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2005.05.04/26(398) Հոդ.506
Enactment organisation
ՀՀ Նախագահ
Enactment date
27.04.2005
Signing organisation
ՀՀ Նախագահ
Signing date
27.04.2005
Effective date
01.05.2005

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 12-Ի ՆՀ-63 ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Հայաստանի Հանրապետության Նախագահի 1998 թվականի հունիսի 12-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի մասին» ՆՀ-63 հրամանագրի 2-րդ կետով հաստատված` Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի կազմում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումը՝

ա) «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար» տողից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարար» տողը.

բ) «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարար» տողը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրեն» տողով.

գ) «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար» տողը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ» տողով:

2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում 2005 թվականի մայիսի 1-ից:

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2005 թ. ապրիլի 27
Երևան
ՆՀ-76-Ա