Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-269-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.06.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.06.24-2024.07.07 Պաշտոնական հրապարակման օրը 28.06.2024
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
12.06.2024
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
26.06.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2024 թվականի հունիսի 12-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային oրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 4-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 80-րդ կետով.

«80) խոշոր շահում՝ «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքով սահմանված՝ միանվագ 5 միլիոն դրամ կամ ավելի չափով ստացվող շահում:»։

 

Հոդված 2. Օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասում՝

1) 29-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

2) 30-րդ կետի «շահումով խաղերի (այդ թվում՝ ինտերնետ շահումով խաղերի), տոտալիզատորի և ինտերնետ տոտալիզատորի կազմակերպումը» բառերը փոխարինել «շահումով խաղի, ինտերնետ շահումով խաղի և բուքմեյքերային գործունեության կազմակերպումը» բառերով։

 

Հոդված 3. Օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ և 4-րդ կետերով.

«3) խաղային հաշվի միջոցով ստացվող շահումից (բացառությամբ խոշոր շահումից, գովազդային վիճակախաղից ստացվող շահումից, ինչպես նաև «Լիցենզավորման մասին» օրենքի համաձայն խաղային գործունեության կազմակերպման լիցենզիա չունեցող անձից ստացվող շահումից) եկամուտը հաշվարկվում է որպես հաշվետու տարվա ընթացքում ստացված շահումների (բացառությամբ խոշոր շահման) և կատարված խաղադրույքների կամ մասնակցության վճարների (բացառությամբ խոշոր շահման հետ անմիջականորեն կապված խաղադրույքի կամ մասնակցության վճարի) դրական տարբերություն.

4) խաղային հաշվի միջոցով ստացվող խոշոր շահումից եկամուտը հաշվարկվում է որպես խոշոր շահման և անմիջականորեն դրա ստացման հետ կապված խաղադրույքի կամ մասնակցության վճարի դրական տարբերություն։»։

 

Հոդված 4. Օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետից հանել «, խաղարկությունով, ոչ խաղարկությունով և համակցված վիճակախաղերի, ինչպես նաև տոտալիզատորի մասնակիցների դրամական և իրային շահումները կամ խաղատներում, շահումով խաղերում և (կամ) ինտերնետ շահումով խաղերում ստացված շահումները» բառերը։

 

Հոդված 5. Օրենսգրքի 150-րդ հոդվածում`

1) 1-ին մասի «2-15-րդ մասերով» բառերը փոխարինել «2-18-րդ մասերով» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 16-18-րդ մասերով.

«16. «Լիցենզավորման մասին» օրենքի համաձայն խաղային գործունեության կազմակերպման լիցենզիա ունեցող անձից ստացված շահումների (բացառությամբ սույն հոդվածի 17-րդ մասով սահմանված դեպքերի) մասով եկամտային հարկը հաշվարկվում է հինգ տոկոս դրույքաչափով։

17. Հարկային գործակալից ստացված խոշոր շահումների մասով եկամտային հարկը հաշվարկվում է 10 տոկոս դրույքաչափով:

18. Սույն հոդվածի 16-րդ և 17-րդ մասերով սահմանված դեպքերից տարբերվող դեպքերում ստացվող շահումների մասով եկամտային հարկը հաշվարկվում է 20 տոկոս դրույքաչափով:»։

 

Հոդված 6. Օրենսգրքի 153-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ կետով․

«4) ֆիզիկական անձանց վճարվող եկամուտները վերաբերում են շահումներին, բացառությամբ խոշոր շահումների և գովազդային վիճակախաղից ստացվող շահումների:»։

 

Հոդված 7. Օրենսգրքի 254-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետում «խաղատների, շահումով խաղերի, տոտալիզատորի և ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման գործունեություն իրականացնողները» բառերը փոխարինել «շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի, բուքմեյքերային գործունեության կազմակերպիչները, խաղային ոլորտի կարգավորման օպերատորը» բառերով:

 

Հոդված 8. Օրենսգրքի 267-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետում «խաղատների, շահումով խաղերի կամ վիճակախաղերի կազմակերպման գործունեություն իրականացնողները» բառերը փոխարինել «շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի, բուքմեյքերային գործունեության կամ վիճակախաղերի կազմակերպիչները, խաղային ոլորտի կարգավորման օպերատորը» բառերով:

 

Հոդված 9. Օրենսգրքի 380-րդ հոդվածի 3-րդ մասի 7-րդ կետից հանել «խաղատների և (կամ)» բառերը:

 

Հոդված 10. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքն ամբողջությամբ գործողության մեջ դրվելու օրվանից։

 

Հանրապետության նախագահ

Վ. Խաչատուրյան

 

2024 թ. հունիսի 26

Երևան

ՀՕ-269-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 հունիսի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան