ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2024 թվականի հունիսի 12-ին
«ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԱՍԻԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Վավերացնել 2015 թվականի հունիսի 29-ին ստորագրված՝ «Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկի մասին» համաձայնագիրը՝ կից վերապահումով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2024 թ. հունիսի 21 Երևան ՀՕ-261-Ն |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՊԱՀՈՒՄԸ
2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ «ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԱՍԻԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ
Հայաստանի Հանրապետությունը վավերացնում է սույն Համաձայնագիրը՝ պայմանով, որ իրեն իրավունք է վերապահում Բանկի կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին վճարվող աշխատավարձից և պարգևատրումներից ստացվող եկամուտները հարկելու՝ հիմք ընդունելով Համաձայնագրի 51-րդ հոդվածը։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 հունիսի 2024 թվական: