ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2024 թվականի հունիսի 12-ին
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 19-րդ հոդվածի «14. ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ, ՇԱՀՈՒՄՆԵՐՈՎ ԽԱՂԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌ» բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«14. ԽԱՂԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ | ||
14.1. |
վիճակախաղերի գործունեության կազմակերպման համար՝ տարեկան |
բազային տուրքի 600000-ապատիկի չափով |
14.2. |
յուրաքանչյուր վայրում շահումով խաղերի գործունեության կազմակերպման համար, այդ թվում՝ | |
14.2.1. |
Ծաղկաձոր քաղաքում՝ տարեկան |
բազային տուրքի 180000-ապատիկի չափով |
14.2.2. |
Սևան քաղաքում՝ տարեկան |
բազային տուրքի 150000-ապատիկի չափով |
14.2.3. |
Ջերմուկ քաղաքում՝ տարեկան |
բազային տուրքի 100000-ապատիկի չափով |
14.2.4. |
Մեղրի քաղաքում՝ տարեկան |
բազային տուրքի 35000-ապատիկի չափով |
14.2.5. |
այլ վայրում՝ տարեկան |
բազային տուրքի 5500000-ապատիկի չափով |
14.3. |
Ինտերնետ շահումով խաղերի գործունեության կազմակերպման համար՝ տարեկան |
բազային տուրքի 600000-ապատիկի չափով |
14.4. |
Բուքմեյքերական գործունեության կազմակերպման համար՝ տարեկան |
բազային տուրքի 600000-ապատիկի չափով»։ |
Հոդված 2. Օրենքի 19.8-րդ հոդվածի վերնագրում, 4-րդ, 6-րդ և 7-րդ մասերում «շահումով խաղերի և խաղատների գործունեության» բառերը փոխարինել «խաղային գործունեության» բառերով:
Հոդված 3. Օրենքի 19.14-րդ հոդվածում՝
1) վերնագրի և 1-ին մասի «տոտալիզատորի (ինտերնետ տոտալիզատորի)» բառերը փոխարինել «բուքմեյքերային գործունեության» բառերով.
2) 2-րդ մասի «վիճակախաղի» բառը փոխարինել «բուքմեյքերային գործունեության» բառերով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքն ամբողջությամբ գործողության մեջ դրվելու օրվանից։
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2024 թ. հունիսի 26 Երևան ՀՕ-266-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 հունիսի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|