ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2024 թվականի մայիսի 22-ին
«ԲԱՆԿԱՅԻՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Բանկային գաղտնիքի մասին» 1996 թվականի հոկտեմբերի 7-ի ՀՕ-80 օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 13.5-րդ հոդվածով.
«Հոդված 13.5. | Բանկային գաղտնիքի տրամադրումը Հաշվեքննիչ պալատին |
1. «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքով սահմանված հաշվեքննության (ստուգման) օբյեկտի մոտ առկա վարկային տեղեկատվության կամ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների տրամադրումը Հաշվեքննիչ պալատին բանկային գաղտնիքի հրապարակում չի համարվում:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից:
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2024 թ. հունիսի 7 Երևան ՀՕ-243-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հունիսի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|