ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2024 թվականի մայիսի 22-ին
«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-157-Ն օրենքը (այսուհետ՝ Օրենք) լրացնել հետևյալ բովանդակությամբ 14.5-րդ հոդվածով.
«Հոդված 14.5. | Հաշվեքննիչ պալատի ծառայողների վարձատրությունը |
1. Հաշվեքննիչ պալատի ծառայողների վարձատրությունը սահմանում է Հաշվեքննիչ պալատը՝ հիմք ընդունելով «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքով նախատեսված կարգավորումները:»։
Հոդված 2. Օրենքի 1-ին հավելվածում «Հաշվեքննիչ պալատի նախագահ 15.00» և «Հաշվեքննիչ պալատի անդամ 10.00» պարբերություններն ուժը կորցրած ճանաչել։
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում Հաշվեքննիչ պալատում ծառայությանը վերաբերող կարգավորումները գործելու պահից։
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մինչև Հաշվեքննիչ պալատի նախագահի և անդամի կողմից տվյալ պաշտոնի համար «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքով սահմանված որակավորման պահանջը բավարարելը շարունակում են գործել Օրենքի 1-ին հավելվածի «Հաշվեքննիչ պալատի նախագահ 15.00» և «Հաշվեքննիչ պալատի անդամ 10.00» պարբերություններում նշված գործակիցները:
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2024 թ. հունիսի 7 Երևան ՀՕ-249-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հունիսի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|