Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-218-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.05.13-2024.05.26 Պաշտոնական հրապարակման օրը 20.05.2024
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
02.05.2024
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
17.05.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2024 թվականի մայիսի 2-ին

 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀO-186 օրենքը (այսուհետ՝ Օրենք) լրացնել հետևյալ բովանդակությամբ 20.4-րդ հոդվածով.

 

«Հոդված 20.4. Քաղաքացիական ավիացիայի բնագավառում մատուցված ծառայությունների համար պետական տուրքի դրույքաչափերը

 

1. Քաղաքացիական ավիացիայի բնագավառում մատուցված ծառայությունների համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով.

 

1)

աերոդրոմի, ուղղաթիռադաշտի (հրապարակի) համապատասխանության գնահատում և սերտիֆիկատի տրամադրում, թռիչք-վայրէջքի հարթակների համապատասխանության գնահատում և շահագործման թույլտվության տրամադրում՝

ա.

Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության

(ԻԿԱՕ-ի) միջազգային ստանդարտներով սահմանված ճշգրիտ վայրէջքի համար II և III կարգախմբերով վազքուղով աերոդրոմի սերտիֆիկացում՝

 

սերտիֆիկատի տրամադրման համար

բազային տուրքի 2000-ապատիկի չափով

 

աերոդրոմի շահագործողական ցուցանիշների կամ տվյալների փոփոխությունների դեպքում աերոդրոմի ձեռնարկի փոփոխությունների և լրացումների գնահատման և հաստատման համար

բազային տուրքի 1000-ապատիկի չափով

 

առանց նախնական հաստատման փոփոխության համաձայնեցման համար

բազային տուրքի 500-ապատիկի չափով

 

սերտիֆիկատի պահպանության համար՝ տարեկան

բազային տուրքի 500-ապատիկի չափով

բ.

Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության

(ԻԿԱՕ-ի) միջազգային ստանդարտներով սահմանված ճշգրիտ վայրէջքի համար I կարգախմբով վազքուղով աերոդրոմի սերտիֆիկացում՝

 

սերտիֆիկատի տրամադրման համար

բազային տուրքի 1500-ապատիկի չափով

 

աերոդրոմի շահագործողական ցուցանիշների կամ տվյալների փոփոխությունների դեպքում աերոդրոմի ձեռնարկի փոփոխությունների և լրացումների գնահատման և հաստատման համար

բազային տուրքի 700-ապատիկի չափով

 

առանց նախնական հաստատման փոփոխության համաձայնեցման համար

բազային տուրքի 400-ապատիկի չափով

 

սերտիֆիկատի պահպանության համար՝ տարեկան

բազային տուրքի 350-ապատիկի չափով

գ.

Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության

(ԻԿԱՕ-ի) միջազգային ստանդարտներով սահմանված ոչ ճշգրիտ վայրէջքի համար վազքուղով աերոդրոմի սերտիֆիկացում՝

 

սերտիֆիկատի տրամադրման համար

բազային տուրքի 900-ապատիկի չափով

 

աերոդրոմի շահագործողական ցուցանիշների կամ տվյալների փոփոխությունների դեպքում աերոդրոմի ձեռնարկի փոփոխությունների և լրացումների գնահատման և հաստատման համար

բազային տուրքի 600-ապատիկի չափով

 

առանց նախնական հաստատման փոփոխության համաձայնեցման համար

բազային տուրքի 200-ապատիկի չափով

 

սերտիֆիկատի պահպանության համար՝ տարեկան

բազային տուրքի 500-ապատիկի չափով

դ.

ուղղաթիռադաշտի համապատասխանության գնահատում և սերտիֆիկացում՝

 

սերտիֆիկատի տրամադրման համար

բազային տուրքի 1000-ապատիկի չափով

 

ուղղաթիռադաշտի շահագործողական ցուցանիշների կամ տվյալների փոփոխությունների դեպքում ուղղաթիռադաշտի ձեռնարկի փոփոխությունների և լրացումների գնահատման և հաստատման համար

բազային տուրքի 1000-ապատիկի չափով

 

առանց նախնական հաստատման փոփոխության համաձայնեցման համար

բազային տուրքի 300-ապատիկի չափով

 

սերտիֆիկատի պահպանության համար՝ տարեկան

բազային տուրքի 250-ապատիկի չափով

ե.

ընդհանուր նշանակության ավիացիայի կամ ներքին ոչ կանոնավոր առևտրային փոխադրումների համար նախատեսված թռիչք-վայրէջքի հարթակների համապատասխանության գնահատում և շահագործման թույլտվության տրամադրում՝

 

շահագործման թույլտվության տրամադրման համար

բազային տուրքի 600-ապատիկի չափով

 

փոփոխության համաձայնեցման համար

բազային տուրքի 200-ապատիկի չափով

 

շահագործման թույլտվության պահպանության համար՝ տարեկան

բազային տուրքի 300-ապատիկի չափով

2)

աերոնավիգացիոն սպասարկման ծառայություններ մատուցող կազմակերպություններին թույլտվության տրամադրում (սերտիֆիկացում)՝

ա.

օդային երթևեկության կազմակերպման ծառայություն մատուցող կազմակերպությանը թույլտվության (սերտիֆիկատի) տրամադրման համար

բազային տուրքի 2000-ապատիկի չափով

բ.

աերոնավիգացիոն կապի և դիտարկման ծառայություն մատուցող կազմակերպությանը թույլտվության (սերտիֆիկատի) տրամադրման համար

բազային տուրքի 1500-ապատիկի չափով

գ.

աերոնավիգացիոն տեղեկատվության ծառայություն մատուցող կազմակերպությանը թույլտվության (սերտիֆիկատի) տրամադրման համար

բազային տուրքի 800-ապատիկի չափով

դ.

աերոնավիգացիայի օդերևութաբանական ապահովման ծառայություն մատուցող կազմակերպությանը թույլտվության (սերտիֆիկատի) տրամադրման համար

բազային տուրքի 800-ապատիկի չափով

ե.

աերոնավիգացիոն սպասարկման ծառայություններ մատուցող կազմակերպությունների կողմից օդային երթևեկության կազմակերպման համակարգերում թռիչքների անվտանգությանն առնչվող նշանակալի փոփոխությունների ընդունման կամ չընդունման համար

բազային տուրքի 500-ապատիկի չափով

զ.

աերոնավիգացիոն սպասարկման ծառայություններ մատուցող կազմակերպությունների կողմից օդային երթևեկության կազմակերպման համակարգերում թռիչքների անվտանգությանն առնչվող ոչ նշանակալի փոփոխությունների ուսումնասիրության համար

բազային տուրքի 100-ապատիկի չափով

է.

աերոնավիգացիոն սպասարկման ծառայություններ մատուցող կազմակերպության սերտիֆիկատի պահպանության համար՝ տարեկան

բազային տուրքի 500-ապատիկի չափով

3)

օդանավակայանների շրջակայքում կառուցվելիք խոչընդոտների վերաբերյալ ուսումնասիրության և համաձայնության տրամադրման կամ մերժման համար

բազային տուրքի 40-ապատիկի չափով

4)

օդային տրանսպորտով բեռների և (կամ) ուղևորների փոխադրման տրանսպորտային ծառայության ծավալի (միջինացված հաշվարկը՝ կիլոմետրով) վերաբերյալ տեղեկանքի տրամադրման համար

բազային տուրքի 10-ապատիկի չափով

5)

օդային երթևեկության սպասարկման կարգավարի որակավորում՝

ա.

օդային երթևեկության կառավարման ուսանող կարգավարի վկայականի տրամադրման համար

բազային տուրքի 60-ապատիկի չափով

բ.

օդային երթևեկության կառավարման կարգավարի վկայականի տրամադրման համար

բազային տուրքի 60-ապատիկի չափով

գ.

որակավորման հատուկ նիշի տրամադրման և դրա երկարաձգման քննության համար

բազային տուրքի 50-ապատիկի չափով

դ.

միավորի հատուկ նիշի տրամադրման և դրա երկարաձգման քննության համար

բազային տուրքի 50-ապատիկի չափով

ե.

հրահանգչի և քննողի հատուկ նիշերի տրամադրման և դրանց երկարաձգման համար

բազային տուրքի 90-ապատիկի չափով

զ.

լեզվի հատուկ նիշի տրամադրման համար

բազային տուրքի 30-ապատիկի չափով

է.

վկայականի գործողության ժամկետի երկարաձգման համար

բազային տուրքի 30-ապատիկի չափով

ը.

վկայականի վերականգնման համար

բազային տուրքի 50-ապատիկի չափով

թ.

վկայականի կրկնօրինակի տրամադրման համար

բազային տուրքի 10-ապատիկի չափով

ժ.

վկայականի փոխարինման համար

բազային տուրքի 30-ապատիկի չափով

ժա.

օտարերկրյա օդային երթևեկության կառավարման կարգավարի վկայականի ճանաչման համար

բազային տուրքի 60-ապատիկի չափով

6)

օդային երթևեկության կարգավարների վերապատրաստման համար սկզբնական ուսուցման դասընթացների ծրագրերի հաստատման կամ ճանաչման համար

բազային տուրքի 150-ապատիկի չափով

7)

ավիացիոն անվտանգության բնագավառում ծառայությունների մատուցում՝

ա.

օդանավակայաններ շահագործող կազմակերպությունների ավիացիոն անվտանգության ծրագրերի հաստատում՝

 

միջազգային օդային փոխադրումներն սպասարկող օդանավակայանների համար

բազային տուրքի 50-ապատիկի չափով

 

ներքին օդային փոխադրումներն սպասարկող օդանավակայանների համար

բազային տուրքի 15-ապատիկի չափով

բ.

օդանավակայաններ շահագործող կազմակերպությունների ավիացիոն անվտանգության ծրագրերի փոփոխության հաստատում՝

 

միջազգային օդային փոխադրումներն սպասարկող օդանավակայանների համար

բազային տուրքի 40-ապատիկի չափով

 

ներքին օդային փոխադրումներն սպասարկող օդանավակայանների համար

բազային տուրքի 15-ապատիկի չափով

գ.

օդանավ շահագործողի վկայական կրող կազմակերպությունների ավիացիոն անվտանգության ծրագրերի հաստատման համար՝

 

5700 կգ և ավելի զանգվածով կամ 19 և ավելի ուղևորների համար նախատեսված օդանավերի դեպքում

բազային տուրքի 30-ապատիկի չափով

 

մինչև 5700 կգ զանգվածով կամ 19-ից պակաս ուղևորների համար նախատեսված օդանավերի դեպքում

բազային տուրքի 25-ապատիկի չափով

դ.

օդանավ շահագործողի վկայական կրող կազմակերպությունների ավիացիոն անվտանգության ծրագրերի փոփոխության համար՝

 

5700 կգ և ավելի զանգվածով կամ 19 և ավելի ուղևորների համար նախատեսված օդանավերի դեպքում

բազային տուրքի 30-ապատիկի չափով

 

մինչև 5700 կգ զանգվածով կամ 19-ից պակաս ուղևորների համար նախատեսված օդանավերի դեպքում

բազային տուրքի 25-ապատիկի չափով

ե.

օդային երթևեկության սպասարկումներ իրականացնող կազմակերպությունների ավիացիոն անվտանգության ծրագրերի հաստատման համար

բազային տուրքի 50-ապատիկի չափով

զ.

օդային երթևեկության սպասարկումներ իրականացնող կազմակերպությունների ավիացիոն անվտանգության ծրագրերի փոփոխության համար

բազային տուրքի 30-ապատիկի չափով

է.

ավիացիոն գործունեություն իրականացնող այլ կազմակերպությունների ավիացիոն անվտանգության ծրագրերի հաստատման համար

բազային տուրքի 50-ապատիկի չափով

ը.

ավիացիոն գործունեություն իրականացնող այլ կազմակերպությունների ավիացիոն անվտանգության ծրագրերի փոփոխության համար

բազային տուրքի 30-ապատիկի չափով

թ.

ավիացիոն անվտանգության մասով մասնագետների սերտիֆիկացում՝

 

ավիացիոն անվտանգության որակի հսկողության տեսուչի քննության համար

բազային տուրքի 15-ապատիկի չափով

 

ավիացիոն անվտանգության որակի հսկողության տեսուչի սերտիֆիկատի տրամադրման համար

բազային տուրքի 15-ապատիկի չափով

 

ավիացիոն անվտանգության մասով հրահանգիչների քննության համար

բազային տուրքի 15-ապատիկի չափով

 

ավիացիոն անվտանգության մասով հրահանգչի սերտիֆիկատի տրամադրման համար

բազային տուրքի 15-ապատիկի չափով

 

թռիչքային անձնակազմի անդամին թռիչքային անցագրի տրամադրման համար

բազային տուրքի 10-ապատիկի չափով

 

ավիացիոն անվտանգության մասով զննող օպերատորների քննության համար

բազային տուրքի 15-ապատիկի չափով

 

ավիացիոն անվտանգության մասով զննող օպերատորի սերտիֆիկատի տրամադրման համար

բազային տուրքի 15-ապատիկի չափով

ժ.

ավիացիոն անվտանգության ուսումնական ծրագրերի հաստատում՝

 

օդանավակայանների ավիացիոն անվտանգության ուսումնական ծրագրերի հաստատման համար

բազային տուրքի 30-ապատիկի չափով

 

ավիացիոն գործունեություն իրականացնող կազմակերպությունների ավիացիոն անվտանգության ուսումնական ծրագրերի հաստատման համար

բազային տուրքի 30-ապատիկի չափով

8)

վտանգավոր բեռների օդային փոխադրման կազմակերպությանը, վտանգավոր բեռների սպասարկման աշխատանքներ իրականացնող կազմակերպությանը և վտանգավոր բեռների օդային փոխադրումներն սպասարկող կազմակերպությանը թույլտվությունների տրամադրում՝

ա.

օդանավ շահագործող կազմակերպությանը վտանգավոր բեռների օդային փոխադրման թույլտվության տրամադրման համար

բազային տուրքի 50-ապատիկի չափով

բ.

վտանգավոր բեռների սպասարկման աշխատանքներ իրականացնող կազմակերպությանը թույլտվության տրամադրման համար

բազային տուրքի 50-ապատիկի չափով

գ.

վտանգավոր բեռների օդային փոխադրումներն սպասարկող կազմակերպությանը թույլտվության տրամադրման համար

բազային տուրքի 50-ապատիկի չափով

դ.

վտանգավոր բեռների սպասարկման աշխատանքներ իրականացնող կազմակերպության թույլտվության գործողության ժամկետի երկարաձգման համար

բազային տուրքի 50-ապատիկի չափով

ե.

վտանգավոր բեռների փոխադրման սահմանված կարգից ազատման համար

բազային տուրքի 50-ապատիկի չափով

9)

օդանավի պետական գրանցում և թռիչքային պիտանիության պահպանում՝

ա.

օդանավի պետական գրանցման համար (ներառյալ՝ օդանավի աղմուկի վկայականի տրամադրումը)՝

 

5700 կգ և ավելի զանգվածով կամ 19 և ավելի ուղևորների համար նախատեսված օդանավերի դեպքում

բազային տուրքի 100-ապատիկի չափով

 

մինչև 5700 կգ զանգվածով կամ 19-ից պակաս ուղևորների համար նախատեսված օդանավերի դեպքում

բազային տուրքի 25-ապատիկի չափով

 

օդանավի ապագրանցման համար

բազային տուրքի 100-ապատիկի չափով

բ.

օդանավի պիտանիության արտահանման վկայականի (սերտիֆիկատի) տրամադրման համար՝

 

5700 կգ և ավելի զանգվածով կամ 19 և ավելի ուղևորների համար նախատեսված օդանավերի դեպքում

բազային տուրքի 100-ապատիկի չափով

 

մինչև 5700 կգ զանգվածով կամ 19-ից պակաս ուղևորների համար նախատեսված օդանավերի դեպքում

բազային տուրքի 60-ապատիկի չափով

գ.

օդանավի գրանցման սերտիֆիկատի փոխարինման համար

բազային տուրքի 50-ապատիկի չափով

դ.

օդանավի գրանցման սերտիֆիկատի կրկնագրի տրամադրման համար

բազային տուրքի 20-ապատիկի չափով

ե.

օդանավի թռիչքային պիտանիության սերտիֆիկատի տրամադրման համար (ներառյալ՝ օդանավի ռադիոկայանի վկայականի տրամադրումը)՝

 

5700 կգ և ավելի զանգվածով կամ 19 և ավելի ուղևորների համար նախատեսված օդանավերի դեպքում

բազային տուրքի 150-ապատիկի չափով

 

մինչև 5700 կգ զանգվածով կամ 19-ից պակաս ուղևորների համար նախատեսված օդանավերի դեպքում

բազային տուրքի 80-ապատիկի չափով

զ.

օդանավի թռիչքային պիտանիության սերտիֆիկատի գործողության ժամկետի երկարաձգման համար՝

 

5700 կգ և ավելի զանգվածով կամ 19 և ավելի ուղևորների համար նախատեսված օդանավերի դեպքում

բազային տուրքի 100-ապատիկի չափով

 

 

մինչև 5700 կգ զանգվածով կամ 19-ից պակաս ուղևորների համար նախատեսված օդանավերի դեպքում

բազային տուրքի 60-ապատիկի չափով

է.

աերոնավտիկական արտադրատեսակների ռեսուրսների երկարաձգման վերաբերյալ եզրակացության տրամադրման համար

բազային տուրքի 10-ապատիկի չափով

ը.

օդանավի թռիչքի թույլտվության տրամադրման համար

բազային տուրքի 30-ապատիկի չափով

թ.

օդանավի թռիչքային պիտանիության պահպանման կազմակերպության սերտիֆիկատի (Փարտ-Մ) տրամադրման համար

բազային տուրքի 160-ապատիկի չափով

ժ.

օդանավի տեխնիկական սպասարկման մասնագետի վկայագրում՝

 

օդանավի տեխնիկական սպասարկման մասնագետի վկայագրման (Փարտ-66) հայտի համար

բազային տուրքի 12-ապատիկի չափով

 

օդանավի տեխնիկական սպասարկման մասնագետի վկայականի (Փարտ-66) տրամադրման համար

բազային տուրքի 12-ապատիկի չափով

 

օդանավի տեխնիկական սպասարկման մասնագետի վկայականի գործողության ժամկետի երկարաձգման համար

բազային տուրքի 7-ապատիկի չափով

 

օդանավի տեխնիկական սպասարկման մասնագետի վկայականի կրկնօրինակի տրամադրման համար

բազային տուրքի 9-ապատիկի չափով

 

օդանավի տեխնիկական սպասարկման մասնագետի վկայականում համապատասխան որակավորման վերաբերյալ նշումների կատարման համար

բազային տուրքի հնգապատիկի չափով

 

օտարերկրյա օդանավի տեխնիկական սպասարկման մասնագետի վկայականի ճանաչման համար

բազային տուրքի 10-ապատիկի չափով

ժա.

օդանավի տեխնիկական սպասարկման կազմակերպության սերտիֆիկացում՝

 

օդանավի տեխնիկական սպասարկման կազմակերպության սերտիֆիկատի (Փարտ-145) տրամադրման համար

բազային տուրքի 120-ապատիկի չափով

 

օդանավի տեխնիկական սպասարկման կազմակերպության սերտիֆիկատի (Փարտ-145) փոփոխության համար

բազային տուրքի 50-ապատիկի չափով

 

օտարերկրյա տեխնիկական սպասարկման կազմակերպության սերտիֆիկատի (Փարտ-145) ճանաչման համար

բազային տուրքի 200-ապատիկի չափով

 

10)

ավիացիոն ուսումնական կազմակերպությունների հաստատում կամ ճանաչում՝

ա.

ավիացիոն ուսումնական կազմակերպությունների համապատասխանության ուսումնասիրության և սերտիֆիկատի տրամադրման համար

բազային տուրքի 600-ապատիկի չափով

բ.

հաստատված ավիացիոն ուսումնական կազմակերպության ձեռնարկի (Approved Training Organization Manual) փոփոխության ուսումնասիրության և հաստատման համար

բազային տուրքի 300-ապատիկի չափով

գ.

ավիացիոն ուսումնական ծրագրի հաստատման կամ փոփոխությունների կատարման համար

բազային տուրքի 200-ապատիկի չափով

դ.

ուսումնական թռիչքային վարժասարքի հաստատման համար

բազային տուրքի 50-ապատիկի չափով

ե.

ուսումնական թռիչքային վարժասարքի ճանաչման համար

բազային տուրքի 100-ապատիկի չափով

զ.

հաստատված կամ ճանաչված ուսումնական թռիչքային վարժասարքի պահպանության համար՝ տարեկան

բազային տուրքի 50-ապատիկի չափով

է.

հաստատված ավիացիոն ուսումնական կազմակերպության սերտիֆիկատի պահպանության համար՝ տարեկան

բազային տուրքի 300-ապատիկի չափով

ը.

օտարերկրյա ավիացիոն ուսումնական կազմակերպության ճանաչման համար՝

 

ընդհանուր ընթացակարգով

բազային տուրքի 400-ապատիկի չափով

 

ավտոմատ կերպով

բազային տուրքի 100-ապատիկի չափով

թ.

ճանաչված օտարերկրյա ավիացիոն ուսումնական կազմակերպության պահպանության համար՝ տարեկան

բազային տուրքի 50-ապատիկի չափով

ժ.

հայտարարագրված ավիացիոն ուսումնական կազմակերպության ուսումնասիրության և հայտարարագրի հաստատման համար

բազային տուրքի 130-ապատիկի չափով

ժա.

հայտարարագրված ավիացիոն ուսումնական կազմակերպության հայտարարագրի պահպանության համար՝ տարեկան

բազային տուրքի 30-ապատիկի չափով

 

11)

ավիացիոն բժշկական հաստատության սերտիֆիկացում՝

ա.

ավիացիոն բժշկական հաստատության սերտիֆիկատի տրամադրման համար

բազային տուրքի 400-ապատիկի չափով

բ.

ավիացիոն բժշկական հաստատության սերտիֆիկատի պահպանության համար՝ տարեկան

բազային տուրքի 150-ապատիկի չափով

գ.

ավիացիոն բժշկական փորձագետի համապատասխանության վկայականի տրամադրման համար

բազային տուրքի 50-ապատիկի չափով

դ.

ավիացիոն բժշկական փորձագետի համապատասխանության վկայականի գործողության ժամկետի երկարաձգման համար

բազային տուրքի 20-ապատիկի չափով

12)

Հայաստանի Հանրապետության տարածքում օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվությունների տրամադրում՝

ա.

օդանավ շահագործողի վկայականի տրամադրման համար՝

 

5700 կգ և ավելի զանգվածով կամ 19 և ավելի ուղևորների համար նախատեսված օդանավերի դեպքում

բազային տուրքի 5000-ապատիկի չափով

 

մինչև 5700 կգ զանգվածով կամ 19-ից պակաս ուղևորների համար նախատեսված օդանավերի դեպքում

բազային տուրքի 500-ապատիկի չափով

 

օդանավերի քանակի ավելացմամբ պայմանավորված՝ օդանավ շահագործողի վկայականին կից շահագործման հատուկ դրույթների փոփոխության կամ նոր շահագործման հատուկ դրույթների տրամադրման համար

բազային տուրքի 800-ապատիկի չափով

 

օդանավ շահագործողի վկայականի տրամադրման համար հաստատման ենթակա փաստաթղթերի փոփոխությունների գնահատման և հաստատման համար

բազային տուրքի 350-ապատիկի չափով

 

օդանավ շահագործողի վկայականի տրամադրման համար հիմք հանդիսացած պայմանների վրա հնարավոր ազդեցություն ունեցող և նախնական հաստատում պահանջող փոփոխությունների գնահատման և հաստատման համար

բազային տուրքի 200-ապատիկի չափով

 

օդանավ շահագործողի վկայականի պահպանության համար՝ տարեկան

բազային տուրքի 2500-ապատիկի չափով

 

բ.

կանոնավոր առևտրային օդային փոխադրումների իրականացման հավաստագրի տրամադրման համար

բազային տուրքի 5000-ապատիկի չափով

գ.

կանոնավոր առևտրային օդային փոխադրումների իրականացման հավաստագրի փոփոխության համար

բազային տուրքի 1000-ապատիկի չափով

դ.

կանոնավոր առևտրային օդային փոխադրումների իրականացման հավաստագրի պահպանության համար՝ տարեկան

բազային տուրքի 800-ապատիկի չափով

ե.

Հայաստանի Հանրապետության օդանավ շահագործողների կողմից Հայաստանի Հանրապետության տարածք, տարածքի ներսում և տարածքից դուրս առևտրային օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվությունների տրամադրման համար՝

 

երկու և ավելի ոչ կանոնավոր օդային հաղորդակցության դեպքում

բազային տուրքի 15-ապատիկի չափով

 

միանգամյա ոչ կանոնավոր օդային հաղորդակցության դեպքում

բազային տուրքի հնգապատիկի չափով

զ.

օտարերկրյա օդանավ շահագործողների կողմից Հայաստանի Հանրապետության տարածք, տարածքի ներսում և տարածքից դուրս առևտրային օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվությունների տրամադրման համար՝

 

կանոնավոր օդային հաղորդակցության դեպքում

բազային տուրքի 30-ապատիկի չափով

 

երկու և ավելի ոչ կանոնավոր օդային հաղորդակցության դեպքում

բազային տուրքի 15-ապատիկի չափով

 

միանգամյա ոչ կանոնավոր օդային հաղորդակցության դեպքում

բազային տուրքի 50-ապատիկի չափով

է.

Հայաստանի Հանրապետությունում ուսումնական և հատուկ բնույթի թռիչքների իրականացման թույլտվության տրամադրման համար՝

 

անօդաչու թռչող համակարգերի դեպքում

բազային տուրքի կրկնապատիկի չափով

 

ընդհանուր նշանակության ավիացիայի օդանավերի դեպքում

բազային տուրքի հնգապատիկի չափով

 

 

Հայաստանի Հանրապետությունում ուսումնական բնույթի թռիչքների իրականացման միանգամյա թույլտվության տրամադրման համար

բազային տուրքի կրկնապատիկի չափով

 

Հայաստանի Հանրապետությունում ուսումնական բնույթի թռիչքների իրականացման տարեկան թույլտվության տրամադրման համար

բազային տուրքի 200-ապատիկի չափով

13)

թռիչքային և սրահի անձնակազմերի անդամների վկայագրում՝

ա.

կոմերցիոն օդաչուի վկայականի (CPL) քննության համար

բազային տուրքի 50-ապատիկի չափով

բ.

կոմերցիոն օդաչուի վկայականի տրամադրման համար

բազային տուրքի 250-ապատիկի չափով

գ.

կոմերցիոն օդաչուի վկայականի գործողության ժամկետի երկարաձգման համար

բազային տուրքի 100-ապատիկի չափով

դ.

օտարերկրյա կոմերցիոն օդաչուի վկայականի ճանաչման համար

բազային տուրքի 80-ապատիկի չափով

ե.

սիրողական օդաչուի վկայականի (PPL) տրամադրման համար

բազային տուրքի 150-ապատիկի չափով

զ.

սիրողական օդաչուի վկայականի գործողության ժամկետի երկարաձգման համար

բազային տուրքի 50-ապատիկի չափով

է․

օտարերկրյա սիրողական օդաչուի վկայականի ճանաչման համար

բազային տուրքի 50-ապատիկի չափով

ը.

գծային օդաչուի վկայականի քննության համար

բազային տուրքի 50-ապատիկի չափով

թ.

գծային օդաչուի վկայականի տրամադրման համար

բազային տուրքի 350-ապատիկի չափով

ժ.

գծային օդաչուի վկայականի գործողության ժամկետի երկարաձգման համար

բազային տուրքի 200-ապատիկի չափով

ժա.

օտարերկրյա գծային օդաչուի վկայականի ճանաչման նպատակով տեսական գիտելիքների թեստավորման համար

բազային տուրքի 20-ապատիկի չափով

ժբ.

օտարերկրյա գծային օդաչուի վկայականի ճանաչման համար

բազային տուրքի 100-ապատիկի չափով

ժգ.

շտուրմանի վկայականի տրամադրման համար

բազային տուրքի 100-ապատիկի չափով

ժդ.

շտուրմանի վկայականի գործողության ժամկետի երկարաձգման համար

բազային տուրքի 50-ապատիկի չափով

ժե.

օտարերկրյա շտուրմանի վկայականի ճանաչման համար

բազային տուրքի 30-ապատիկի չափով

ժզ.

բորտինժեների վկայականի տրամադրման համար

բազային տուրքի 100-ապատիկի չափով

ժէ.

բորտինժեների վկայականի գործողության ժամկետի երկարաձգման համար

բազային տուրքի 50-ապատիկի չափով

ժը.

օտարերկրյա բորտինժեների վկայականի ճանաչման համար

բազային տուրքի 30-ապատիկի չափով

ժթ.

բորտօպերատորի և բորտուղեկցորդի վկայականի տրամադրման համար

բազային տուրքի 75-ապատիկի չափով

ի.

բորտօպերատորի և բորտուղեկցորդի վկայականի գործողության ժամկետի երկարաձգման համար

բազային տուրքի 40-ապատիկի չափով

իա.

օտարերկրյա բորտօպերատորի և բորտուղեկցորդի վկայականի ճանաչման համար

բազային տուրքի 50-ապատիկի չափով

իբ.

օդապարիկի օդաչուի վկայականի տրամադրման համար

բազային տուրքի 80-ապատիկի չափով

իգ.

ազատ օդապարիկի օդաչուի վկայականի գործողության ժամկետի երկարաձգման համար

բազային տուրքի 40-ապատիկի չափով

իդ.

ազատ օտարերկրյա օդապարիկի օդաչուի վկայականի ճանաչման համար

բազային տուրքի 20-ապատիկի չափով

իե.

օդաչուին հրահանգչի որակավորման տրամադրման համար

բազային տուրքի 100-ապատիկի չափով

իզ.

օդաչուի՝ հրահանգչի որակավորման գործունեության ժամկետի երկարաձգման համար

բազային տուրքի 50-ապատիկի չափով

 

իէ.

օտարերկրյա հրահանգիչ-օդաչուի վկայականի ճանաչման համար

բազային տուրքի 100-ապատիկի չափով

իը.

քննող օդաչուի վկայականի քննության համար

բազային տուրքի 50-ապատիկի չափով

իթ.

քննող օդաչուի վկայականի տրամադրման համար

բազային տուրքի 200-ապատիկի չափով

լ.

քննող օդաչուի վկայականի գործողության ժամկետի երկարաձգման համար

բազային տուրքի 200-ապատիկի չափով

լա.

օտարերկրյա քննող օդաչուի վկայականի ճանաչման նպատակով տեսական գիտելիքների թեստավորման համար

բազային տուրքի 30-ապատիկի չափով

լբ.

օտարերկրյա քննող օդաչուի վկայականի տրամադրման համար

բազային տուրքի 120-ապատիկի չափով

լգ.

թռիչքային անձնակազմի անդամի վկայականի կրկնօրինակի տրամադրման համար

բազային տուրքի 50-ապատիկի չափով

լդ.

սրահի անձնակազմի անդամի վկայականի կրկնօրինակի տրամադրման համար

բազային տուրքի 50-ապատիկի չափով»։

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից, իսկ գործող շահառուների կողմից սույն օրենքի 1-ին հոդվածով լրացվող Օրենքի 20․4-րդ հոդվածով նախատեսված տարեկան տուրքի վճարումը սույն օրենքն ուժի մեջ մտնելու տարվա համար վճարվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելու տարվա մինչև մայիսի 1-ը:

 

Հանրապետության նախագահ

Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

 

 2024 թ. մայիսի 17

Երևան

ՀՕ-218-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 մայիսի 2024 թվական: