ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2024 թվականի մայիսի 2-ին
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 223-րդ հոդվածում 1-ին մասի 1-ին կետից հանել «97.2, 97.3,» թվերը, նույն կետի «189.9-189.10» թվերը փոխարինել «189.9» թվով, իսկ «206.5, 206.10, 206.11, 206.12, 206.13, 206.16, 206.14 հոդվածներով» բառերը՝ «206.16-րդ հոդվածով» բառերով:
Հոդված 2. Օրենսգրքի 232-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը «97.1,» թվից հետո լրացնել «97.2, 97.3,» թվերով.
2) 2-րդ մասի 1-ին կետը «97.1,» թվից հետո լրացնել «97.2ուղղ., 97.3,» թվերով:
Հոդված 3. Օրենսգրքի 244.17-րդ հոդվածում 1-ին մասը «189.24-րդ» բառերից հետո լրացնել «, 206.14-րդ» բառերով:
Հոդված 4. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 244.20–244.22-րդ հոդվածներով.
«Հոդված 244.20. | Պրոբացիայի ծառայությունը |
1. Պրոբացիայի ծառայությունը քննում է սույն օրենսգրքի 206.10-206.13-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:
2. Պրոբացիայի ծառայության անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունի պրոբացիայի ծառայողի վերադասը:
Հոդված 244.21. | Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը |
1. Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը քննում է սույն օրենսգրքի 206.5-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:
2. Հարկադիր կատարումն ապահովող ծառայության անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննում և վարչական տույժեր նշանակում է հարկադիր կատարողի վերադասը:
Հոդված 244.22. | Պետական մարմնին (պաշտոնատար անձին) տեղեկություն (տվյալ) չտրամադրելու կամ կեղծ տեղեկություն (տվյալ) ներկայացնելու վերաբերյալ գործերի քննությունը |
1. Սույն օրենսգրքի 189.10-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննում և վարչական տույժեր նշանակում է պետական մարմինը կամ պաշտոնատար անձը, որին համապատասխան տեղեկությունը (տվյալը) պետք է տրամադրվի:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված պետական մարմնի անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունի համապատասխան պետական մարմնի ղեկավարը կամ նրա տեղակալը:»:
Հոդված 5. Օրենսգրքի 254-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 4-րդ, 9-րդ, 12-րդ և 13-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել.
2) 7-րդ կետից հանել «, 189.10» թիվը։
Հոդված 6. | Եզրափակիչ մաս և անցումային դրույթ |
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը հարուցված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը շարունակում են քննվել մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը Օրենսգրքով սահմանված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի ենթակայությանը և կարգին համապատասխան:
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2024 թ. մայիսի 17 Երևան ՀՕ-221-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 մայիսի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|