Basic information
Number
ՆՀ-18-Ն
Type
Հրամանագիր
Act type
Հիմնական ակտ (09.02.2005-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2006.02.08/7(462) Հոդ.192
Enactment organisation
ՀՀ Նախագահ
Enactment date
03.02.2005
Signing organisation
ՀՀ Նախագահ
Signing date
03.02.2005
Effective date
09.02.2005

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 22-Ի ՆՀ-13-Ն ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Հայաստանի Հանրապետության Նախագահի 2003 թվականի ապրիլի 22-ի «Հայոց ցեղասպանության 90-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպման պետական հանձնաժողովի մասին» ՆՀ-13-Ն հրամանագրի հավելվածի՝

«Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչ (համաձայնությամբ)» տողը փոխարինել՝

«Հայ Առաքելական եկեղեցու Ամենայն Հայոց կաթողիկոսության ներկայացուցիչ (համաձայնությամբ)

Հայ Առաքելական եկեղեցու Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության ներկայացուցիչ (համաձայնությամբ)» տողերով։

2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

 

Նախագահ

Ռ. Քոչարյան

2005 թ. փետրվարի 3

 

Երևան

 

 ՆՀ-18-Ն