Basic information
Number
N 15-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (20.01.2007-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
11.01.2007
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
12.01.2007
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
19.01.2007
Effective date
20.01.2007

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
19 հունվարի 2007 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 հունվարի 2007 թվականի N 15-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Անվճարունակության (սնանկության) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներին համապատասխան` անվճարունակության գործերով կառավարիչներ Գրիշա Հասրաթյանին` 30.0 հազ. դրամ, Արամայիս Իսպիրյանին` 30.0 հազ. դրամ, Խաչիկ Նազարյանին` 30.0 հազ. դրամ, Համլետ Նաջարյանին` 120.0 հազ. դրամ, Ջանիբեկ Դավթյանին` 120.0 հազ. դրամ, Հովհաննես Եղյանին` 120.0 հազ. դրամ, Ռուբեն Մովսիսյանին` 90.0 հազ. դրամ, Արսեն Չիտչյանին` 60.0 հազ. դրամ, Հասմիկ Խաչատրյանին` 60.0 հազ. դրամ, Ժիրայր Արաբյանին` 120.0 հազ. դրամ, Սաղաթել Ալեքսանյանին` 150.0 հազ. դրամ, Լևոն Ամիրխանյանին` 30.0 հազ. դրամ, Հարութ Ղարիբյանին` 90.0 հազ. դրամ, Գարեգին Սարգսյանին` 90.0 հազ. դրամ և Արտակ Արսենյանին` 30.0 հազ. դրամ վճարելու նպատակով Հայաստանի Հանրապետության տնտեսական դատարանին հատկացնել 1170.0 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր» հոդվածով):

2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված գումարը Հայաստանի Հանրապետության տնտեսական դատարանին հատկացվում է 2007 թվականի առաջին եռամսյակում:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2007 թ. հունվարի 12
Երևան