Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-211-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.05.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.04.29-2024.05.12 Պաշտոնական հրապարակման օրը 07.05.2024
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
12.04.2024
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
03.05.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.05.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2024 թվականի ապրիլի 12-ին

 

«ԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Կերի մասին» 2014 թվականի հունիսի 21-ի ՀՕ-141-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել։

 

Հոդված 2 Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 11.1-ին կետով.

«11.1) կերային հավելումների պետական գրանցման, մերժման, կասեցման և դադարեցման կարգի հաստատումը․»։

 

 Հոդված 3. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 16.1-ին հոդվածով.

 

«Հոդված 16.1. Կերային հավելումների պետական գրանցումը, մերժումը, կասեցումը և դադարեցումը

 

1․ Հայաստանի Հանրապետությունում թույլատրվում են կերային հավելումների արտադրությունը, ներմուծումը, պահպանումը, բաշխումը, իրացումը և կիրառումը, եթե դրանք գրանցված են Հայաստանի Հանրապետության համապատասխան նախարարությունում։

2․ Կերային հավելումների պետական գրանցումը, մերժումը, կասեցումը և դադարեցումը իրականացվում են Կառավարության սահմանած կարգի համաձայն։

3․ Կերային հավելումների պետական գրանցման համար գանձվում է պետական տուրք՝ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:»:

 

Հոդված 4.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքի ընդունմամբ պայմանավորված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում:

 

Հանրապետության նախագահ

Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

 

 2024 թ. մայիսի 3

Երևան

ՀՕ-211-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 մայիսի 2024 թվական: