Basic information
Number
N 14-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (20.01.2007-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
11.01.2007
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
12.01.2007
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
19.01.2007
Effective date
20.01.2007

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
19 հունվարի 2007 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 հունվարի 2007 թվականի N 14-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԵՎ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի կողմից կայացված որոշմամբ քրեական գործով հրավիրված թարգմանչի մատուցած ծառայությունների դիմաց Գոհարիկ Կարապետյանին վճարում կատարելու համար Հայաստանի Հանրապետության քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանին հատկացնել 50.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր» հոդվածով):

2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված գումարը Հայաստանի Հանրապետության քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանին հատկացվում է 2007 թվականի առաջին եռամսյակում:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2007 թ. հունվարի 12
Երևան