Basic information
Number
N 8-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (17.01.2007-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
11.01.2007
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
12.01.2007
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
16.01.2007
Effective date
17.01.2007

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
16 հունվարի 2007 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 հունվարի 2007 թվականի N 8-Ա

 

«ԳԱՎԱՌԻ ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Լուծարել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի «Գավառի ստոմատոլոգիական պոլիկլինիկա» պետական փակ բաժնետիրական ընկերությունը։

2. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետին՝ «Գավառի ստոմատոլոգիական պոլիկլինիկա» պետական փակ բաժնետիրական ընկերության լուծարման աշխատանքներն իրականացնելու համար ստեղծել լուծարման հանձնաժողով՝ դրա կազմում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության ‎ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության և Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանի ներկայացուցիչներին։

3. Լուծարման հանձնաժողովին՝

ա) «Գավառի ստոմատոլոգիական պոլիկլինիկա» պետական փակ բաժնետիրական ընկերության լուծարման հաշվեկշիռը կազմելու օրվա դրությամբ ընկերության դեբիտորական պարտքերի ստացման և այլ պահանջների իրավունքները վերապահել Հայաստանի Հանրապետության ‎‎ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 14-ի N 752 որոշմամբ հաստատված կարգի 26-րդ կետին համապատասխան.

բ) «Գավառի ստոմատոլոգիական պոլիկլինիկա» պետական փակ բաժնետիրական ընկերության լուծարման գործընթացի ավարտից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն ընկերության լուծարումից հետո մնացած գույքի տնօրինման վերաբերյալ։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2007 թ. հունվարի 12
Երևան

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation