ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2024 թվականի հունիսի 12-ին
«ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Գովազդի մասին» 1996 թվականի ապրիլի 30-ի ՀՕ-55 օրենքի 15-րդ հոդվածում՝
1) 10-րդ մասի երրորդ պարբերության «Տոտալիզատորներ, շահումով խաղեր, ինտերնետ շահումով խաղեր կամ խաղատներ» բառերը փոխարինել «Բուքմեյքերային գործունեություն, շահումով խաղեր, ինտերնետ շահումով խաղեր» բառերով.
2) 10-րդ մասի չորրորդ պարբերությունից, 11-րդ, 11.1-ին, 11.2-րդ մասերից հանել «կամ խաղատան» բառերը.
3) 11.3-րդ մասից հանել «, խաղատների» բառը.
4) 12-րդ մասից հանել «խաղատան,» բառը.
5) 12.1-ին մասի «ոչ խաղարկությունով վիճակախաղի» բառերը փոխարինել «առանց խաղարկության վիճակախաղի» բառերով, իսկ «տոտալիզատորների,» բառը՝ «բուքմեյքերային գործունեության,» բառերով.
6) 15-րդ մասի «խաղատան կամ խաղասրահի կամ վիճակախաղի (այդ թվում՝ տոտալիզատորի)» բառերը փոխարինել «վիճակախաղի (այդ թվում՝ բուքմեյքերային գործունեության)» բառերով, իսկ «խաղատների կամ շահումով խաղերի կամ ինտերնետ շահումով խաղերի կամ տոտալիզատորի» բառերը՝ «շահումով խաղերի կամ ինտերնետ շահումով խաղերի կամ բուքմեյքերային գործունեության» բառերով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքն ամբողջությամբ գործողության մեջ դրվելու օրվանից։
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2024 թ. հունիսի 26 Երևան ՀՕ-265-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 հունիսի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|