Basic information
Number
N 1506-Ա
Type
Հրաման
Act type
Հիմնական ակտ (23.12.2006-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԳՏ 2007.02.01/3(243)
Enactment organisation
Առողջապահության նախարար
Enactment date
25.12.2006
Signing organisation
Առողջապահության նախարար
Signing date
25.12.2006
Effective date
23.12.2006

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

25 դեկտեմբերի 2006 թվականի N 1506-Ա
ք. Երևան

Հ Ր Ա Մ Ա Ն

«Մարիամ Ղազարյան» ՍՊԸ-ի լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 20, 21 հոդվածները և 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը.

 

Հրամայում եմ`

 

1. Ուժը կորցրած ճանաչել «Մարիամ Ղազարյան» ՍՊԸ-ին 2004 թվականի մայիսի 11-ին տրված թիվ  Կ - XX- 000454 դեղատնային գործունեության (դեղատնային կրպակ) լիցենզիան:

2. ՀՀ ԱՆ լիցենզավորման բաժնի պետ Մ. Ղազարյանին.

2.1. Ապահովել լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.

2.2. Եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն.

2.3. «Մարիամ Ղազարյան» ՍՊԸ-ի լիցենզիայի բնօրինակը կցել ընկերության անձնական գործին:

3.  Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:

Նախարար`

Ն. Դավիդյան