Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-187-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.07.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.04.29-2024.05.12 Պաշտոնական հրապարակման օրը 07.05.2024
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
11.04.2024
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
03.05.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.07.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2024 թվականի ապրիլի 11-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. 1998 թվականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 88-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«3. Կատարողական վարույթի շրջանակներում լիակատար ընկերակցության բաժնեհավաք կապիտալում մասնակցի բաժնեմասի վրա բռնագանձում տարածելու հարաբերությունները կարգավորվում են «Կատարողական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:»:

 

Հոդված 2. Օրենսգրքի 102-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«3. Կատարողական վարույթի շրջանակներում սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գույքում մասնակցի բաժնեմասի վրա բռնագանձում տարածելու հարաբերությունները կարգավորվում են «Կատարողական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:»:

 

Հոդված 3. Օրենսգրքի 200-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«3. Կատարողական վարույթի շրջանակներում ընդհանուր սեփականության ներքո գտնվող գույքում պարտապանի բաժնի վրա բռնագանձում տարածելու հարաբերությունները կարգավորվում են «Կատարողական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:»:

 

Հոդված 4. Օրենսգրքի 243.1-ին հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Կատարողական վարույթում կիրառված Սահմանափակումները դադարում են «Կատարողական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հիմքերով և կարգով։»։

 

Հոդված 5. Օրենսգրքի 968.6-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մասով.

«5. Կատարողական վարույթի շրջանակներում ֆոնդի մասնակցի փայի վրա բռնագանձում տարածելու հարաբերությունները կարգավորվում են «Կատարողական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:»:

 

Հոդված 6. Օրենսգրքի 1243-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«3. Ժառանգության բացումից հետո պահանջը լրացուցիչ չի ներկայացվում, եթե պարտատերը մինչև ժառանգության բացումը սահմանված կարգով հայց է հարուցել ժառանգատուի դեմ, կամ եթե նրա պահանջով հարուցվել է կատարողական վարույթ:»:

 

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հուլիսի 1-ից:

 

Հանրապետության նախագահ

Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

 

 2024 թ. մայիսի 3

Երևան

ՀՕ-187-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 մայիսի 2024 թվական: