ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2024 թվականի ապրիլի 11-ին
«ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հրապարակային սակարկությունների մասին» 2003 թվականի հոկտեմբերի 8-ի ՀՕ-15-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածում՝
1) 1-ին մասից հանել «և հարկադիր աճուրդների» բառերը.
2) 5-րդ մասից հանել «, բացառությամբ հարկադիր աճուրդների կազմակերպման դեպքերի» բառերը.
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ մասով.
«7. Սույն օրենքը չի տարածվում կատարողական վարույթներով անցկացվող հարկադիր աճուրդների վրա։»։
Հոդված 2. Օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասից հանել «հարկադիր և» բառերը։
Հոդված 3. Օրենքի 4-րդ գլուխն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 4. Օրենքի 35.5-րդ հոդվածի 1-ին մասից հանել «, բացառությամբ հարկադիր էլեկտրոնային աճուրդների» բառերը։
Հոդված 5.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հուլիսի 1-ից:
2. Հարկադիր (էլեկտրոնային) աճուրդն անցկացվում է մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքի 4-րդ գլխի կանոններով, եթե հարկադիր (էլեկտրոնային) աճուրդն անցկացվում է այնպիսի կատարողական վարույթով, որի նկատմամբ, ըստ «Կատարողական վարույթի մասին» օրենքի անցումային դրույթների, կիրառվում է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքը։
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2024 թ. մայիսի 3 Երևան ՀՕ-199-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 մայիսի 2024 թվական: