Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-209-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Ինկորպորացիա (01.07.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.04.29-2024.05.12 Պաշտոնական հրապարակման օրը 07.05.2024
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
11.04.2024
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
03.05.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.07.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2024 թվականի ապրիլի 11-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 236-րդ հոդվածում՝

1) 2-րդ և 3-րդ մասերից հանել «դատական ակտերի» բառերը.

2) 4-րդ մասի «դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության» բառերը փոխարինել «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության» բառերով։

 

Հոդված 2. Օրենսգրքի 431-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 11.1-ին մասով.

«11.1. Եթե հարկային պարտավորությունների ապահովման՝ գույքի արգելանքի միջոցը Օրենսգրքով սահմանված կարգով փոխարինվում է հարկային պարտավորությունների ապահովման այլ միջոցներով, և այդ ապահովման միջոցով ապահովված հարկային պարտավորությունների հարկադիր կատարման նպատակով հարուցված է կատարողական վարույթ, ապա հարկային մարմինն օրենքով սահմանված կարգով միջնորդություն է ներկայացնում այդ կատարողական վարույթն ավարտելու մասին՝ պայմանով, որ հարկ վճարողը նախապես հատուցում է նման միջնորդության հետևանքով ծագող՝ կատարողական վճարների գծով պահանջատիրոջ ծախսերը։»:

 

Հոդված 3. Օրենսգրքի 437-րդ հոդվածի 4-րդ մասում ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հանրապետության» բառերը փոխարինել ««Կատարողական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության» բառերով։

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հուլիսի 1-ից:

 

Հանրապետության նախագահ

Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

 

 2024 թ. մայիսի 3

Երևան

ՀՕ-209-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 մայիսի 2024 թվական: