Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-131-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.07.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.04.01-2024.04.14 Պաշտոնական հրապարակման օրը 09.04.2024
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
20.03.2024
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
08.04.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.07.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2024 թվականի մարտի 20-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. 2021 թվականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը (այսուհետ՝ Օրենսգիրք) լրացնել հետևյալ բովանդակությամբ 375.1-ին հոդվածով.

 

 «375.1.

Լուծարված հորատանցքերը վերաբացելը կամ առանց ջրօգտագործման թույլտվության ստորերկրյա ջրային ռեսուրսներից ջրօգտագործում իրականացնելը կամ առանց ջրօգտագործման թույլտվության ջրօգտագործման նպատակով հորատանցք հորատելը կամ առանց ջրօգտագործման թույլտվության կոնսերվացված հորատանցքերը վերաբացելը

 

1. Լուծարված հորատանցքերը վերաբացելը կամ առանց ջրօգտագործման թույլտվության ստորերկրյա ջրային ռեսուրսներից ջրօգտագործում իրականացնելը կամ առանց ջրօգտագործման թույլտվության ջրօգտագործման նպատակով հորատանցք հորատելը կամ առանց ջրօգտագործման թույլտվության կոնսերվացված հորատանցքերը վերաբացելը, եթե դա խոշոր չափերի գույքային կամ այլ էական վնաս է պատճառել անձի կամ կազմակերպության իրավունքներին, ազատություններին կամ օրինական շահերին, գյուղացիական տնտեսությանը, շինություններին, մշակութային արժեքներին, կենդանական կամ բուսական աշխարհին կամ դրանց պաշարներին, հողին, ջրերին կամ հասարակության կամ պետության այլ օրինական շահերին՝

պատժվում է տուգանքով՝ քառասնապատիկից հիսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուր հիսունից երկու հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը չորս տարի ժամկետով:»։

 

Հոդված 2. Օրենսգրքի 385-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«3. Սույն հոդվածի իմաստով՝ սիգ ձկնատեսակի համար խոշոր չափ է համարվում 150 000 Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող գումարը (արժեքը)։»։

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հուլիսի 1-ից:

 

Հանրապետության նախագահ

Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

 

 2024 թ. ապրիլի 8

Երևան

ՀՕ-131-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 ապրիլի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան